The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 21 May 2019

Մաստրիխտում նշել են Սուրբ Սերվատիուսի մահվան տարելիցը





Մաստրիխտում  ամեն  տարի, մահվան տարեդարձին հիշում են նրան` հայազգի  Սուրբ Սերվատիուսին, 4-րդ դարի հայ հոգևորականին, որը քրիստոնեություն է տարածել Նիդերլանդների ու Բելգիայի շատ բնակավայրերում:  Դրան  հաջորդող կիրակին  արդեն մարդաշատ է լինում  նրա անունը կրող եկեղեցում ու քաղաքի փողոցներում` սկսվում է նրա պատվին բազմամարդ քայլարշավ, որին  մասնակցում են նահանգային և քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ, հարևան և քույր եկեղեցիների առաջնորդներ ու բազմահազար հավատացյալներ: Հենց երթի վայրից մեզ  հետ ունեցած զրույցի ընթացքում ԱՆԻ հայ համայնքի ատենապետ, Սուրբ Կարապետ հայ առաքելական Եկեղեցու ծխական խորհրդի անդամ Լևոն Սարկիսը փոխանցեց, որ  միջոցառումը ամեն  տարի է նշվում,  պարզապես  յուրաքանչյուր յոթ տարին մեկ այն ընդգծված հանդիսավորությամբ է անցնում, որին մասնակցում են հարյուր հազարավոր ուխտավորներ: Վերջին` մասշտաբային այսպիսի միջոցառումը տեղի է ունեցել անցյալ տարի, մեծ շուքով նշվել է ամենամյա «Սուրբ տաճարի բանալու փոխադրման երթի»  55-րդ արարողությունը, որին իր մասնակցությունն է բերել Գերմանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդ հոգեշնորհ Տեր Սերովբե արքեպիսկոպոս Իսախանյանը, Քյոլն քաղաքի հայկական եկեղեցու նվագախմբի մասնակցությամբ:
 Այս տարի ևս  բազմահազար մարդ է մասնակցել միջոցառմանը:  Կազմակերպչական  մեծ ծավալի աշխատանք են կատարել Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու սպասավորներն ու հավատացյալ ժողովուրդը: Մի քանի տարի առաջ, հայ համայնքի անդամները, Սուրբ Սերվատիուսի անունը կրող եկեղեցու բակում` ՀՀ դեսպանի, քաղաքային ու նահանգային իշխանությունների ղեկավար կազմի մասնակցությամբ, ի  հիշատակ քրիստոնեությունը  վաղ ժամանակներում Նիդերլանդներում , Բելգիայում  և Եվրոպայի այլ երկրներում տարածած իրենց հայրենակցի` խաչքար են տեղադրել:








«Սուրբ տաճարի բանալու փոխադրման երթի»  55-րդ արարողության անցյալ տարվա լուսաբանման  հղումները

https://niderlandakan.livejournal.com/280559.html

No comments:

Post a Comment