The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 27 May 2021

«Ռադիո Մարիամ»-«Նիդերլանդական օրագիր»


Ռադիո Մարիամի հաղորդավար Արշակ Ադամյանը
,,Ռադիո Մարիամի,, հաղորդավար Արշակ Ադամյանը
27.05.2021
Այս ամիսը տոնական է «Ռադիո Մարիամի» համար: Մայիսի 24-26-ը ռադիոկայանը Մարիաթոն էր կազմակերպել այն նվիրելով Աստվածամորը: Այս կապակցությամբ ռադիոկայանը մի շարք տոնական եթերներ է թողարկել, որում բազմաթիվ մասնագետներ գնահատել ու շնորհավորել են ռադիոկայանին: Ռադիո Մարիամը մի մեծ ընտանիք է, որի հաղորդումները թողարկվում են աշխարհի 80 երկրներում: Գյումրիից տրվող հայկական հաղորդումները հեռարձակվում են նաև HOT BIRD 13 EST արբանյակով:
Տոնական հաղորդմանը իր ողջույնի խոսքն է ուղղել «Նիդերլանդական օրագիրը», որն ակտիվորեն համագործակցում է «Ռադիո Մարիամի» հետ կապված Ամատունիների իշխանական տոհմի նախագծին: Ներկայացնում ենք «Ռադիո Մարիամին» ուղղված «Նիդերլանդական օրագրի» հիմնադիր խմբագիր Hay Azian-ի ուղջույնի խոսքը.
«Առաջին հերթին կարևորում եմ, որ Աստվածամոր անունը կրող ռադիոն` «Ռադիո Մարիամն» արդեն մոտ 10 տարի իր գործունեությունն է ծավալում Հայաստանի մշակութային մայրաքաղաք` Գյումրիում:
Ռադիո Մարիամն արհեստների ու հարուստ մշակույթ ունեցող Գյումրիին նոր գույն ու հնչեղություն է տալիս: Անշուշտ մեծ պատիվ է աշխարհի բազմաթիվ երկրներում հեռարձակվող ռադիոկայանի հայերեն սփռումները Հայաստանից, որի հանգրվանը հե՛նց Գյումրին է: Օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում «Ռադիո Մարիամի» աշխատանքային կոլեկտիվին` հոգևոր ու հայանպաստ գործունեության համար, ազգային ու համաշխարհային մշակութային արժեքների անխոնջ ու նպատակային քարոզչության համար:
Շնորհիվ հոգևոր և ազգային արժեքների մատուցման «Ռադիո Մարիամին» ունկնդրում են ամենուր, այդ թվում Նիդերլանդներում: Գեղեցիկ համագործակցության արդյունքում, կարողացանք ռադիոլսողին հասցնել հայ ազնվական տոհմերից Ամատունիների մասին «Նիդերլանդական օրագրի» նախագծի մասին, որի ընթացքում խոսել ենք նշանավոր տոհմի մասին՝ նոր բացահայտումներ կատարելով:
Հուսով ենք կարճ ընթացքում կկարգավորվեն «Ռադիո Մարիամ» կայքում առկա թերությունները և շատ օգտակար հաղորդումներ տեղ կգտնեն կայքի արխիվներում:
Մայիս ամիսը նվիրված է Աստվածամորը, ու ռադիոկայանը իր հաղորդումները նվիրում է Տիրամորը: Այստեղ մեծ խորհուրդ եմ տեսնում` դեպի բարին, ազնվությունն ու մաքրությունը տանող առաքելությունը, որի միջոցով «Ռադիո Մարիամի» կոլեկտիվը տարեց-տարի շարժվում է առաջ` նոր բարձրունքներ գրավելու»:
Radio Mariam Armenia
Ամբողջական հաղորդումն այստեղ

https://www.youtube.com/watch?v=FFFYAyP-RbA

No comments:

Post a Comment