The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 8 May 2021

Նիդերլանդներում դիմադրության շարժմանը մասնակցած հայ զինվորների մասին



1945թ. մայիսի 9-ը խորհրդային նախկին երկրներում նշվում է  որպես Հաղթանակի օր, տոն՝ նվիրված 1941-1945 թվականների «Հայրենական մեծ պատերազմում» նացիստական Գերմանիայի դեմ Կարմիր բանակի տարած հաղթանակին։ 

Որպես հարգանքի տուրք երկրորդ Համաշխարհայինի տարիներին և տարբեր ռազմական հակամարտություններում նահատկաված մարտիկների հիշատակին՝ Նիդերլանդներում մայիսի հինգը նշվում է Ազատագրման (Bevrijdingsdag ) օր: 

1945թ.մայիս հինգին Նիդերլանդներն ազատագրվեց գերմանա-ճապոնական օկուպացիայից:Նիդերլանդների Վագենինգեն քաղաքի “De Wereld” հյուրանոցում ստորագրվեց Գերմանիայի կապիտուլացիայի ակտը: 


« Նիդերլանդական օրագիրը» ներկայացնում է Արթուր Եբրահիմի Եվրամիության «Solidarity Corps» «Աջակցիր թերթին» նախագծի շրջանակում

Նիդերլանդների մարզային ռադիոյի 2011թ.  հեռարձակած 5 մասանոց ֆիլմի ամբողջական տարբերակի մոնտաժը, հաղորդումը նվիրված է  հայերին,

որոնք 2-րդ համաշխարհային պատերազմում մարտնչել են, մի մասը գերության մեջ գտնվելով  միացել է  դիմադրության շարժմանը և աջակցել տեղացիներին:

Ֆիլմի սկզբում ներկայացվում է 4 տարի առաջ Նիդ.օրագրի հարցազրույցը Հանս Կոստրի հետ, նա ծնվել է 1944թ.,հայրը հոլանդական դիմադրության շարժմանն ակտիվորեն մասնակցած Մամիկոն Սաֆարի Մինասյանն է: Նրա մասին խոսվում է նաև ռադիոռեպորտաժում, նա մորից է իմացել , որ հայրը հայ է և երկար փնտրտուքերից հետո Հայաստանում գտել է նրա ընտանիքը:

Ֆիլմում խոսվում է Միդելհարնիսում, դիմադրությանը միացած, բայց բացահայտված 7 հայերի մասին, ովքեր գնդակահարվեցին...

Ֆիլմն ուղեկցվում է հայկական երաժշտությամբ. Այն հետաքրքիր արխիվային նյութ է.

----------------


Vandaag, 9 mei, is de dag waarop de post-Sovjetlanden bevrijdingsdag vieren.   Bevrijdingsdag is een feestdag waarbij de overgave van nazi-Duitsland in 1945 wordt herdenkt. Het werd voor het eerst ingewijd in de 15 republieken van de Sovjet-Unie, na de ondertekening van het Duitse document van overgave laat in de avond op 8 mei 1945 (dus na middernacht, dat is op 9 mei Moskou-tijd). De Sovjetregering maakte de overwinning op 9 mei bekend na de ondertekeningsceremonie in Berlijn. Hoewel de officiële inhuldiging plaatsvond in 1945, werd de feestdag pas in 1965 een dag waarop geen arbeid word verricht in bepaalde Sovjetrepublieken.


Deze video is gemaakt door Arthur Ebrahimi in het kader van het EU project “Solidarity Corps”.

Wil jij ook een bijdrage leveren aan Niderlandakan Oragir? Stuur dan een bericht en word ook vrijwilliger!

No comments:

Post a Comment