The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 2 June 2022

Ռուսական գազը փակվեց Նիդերլանդների համար



Ըստ մամուլի հաղորդումների ռուսական «Գազպրոմ» կորպորացիան հայտարարել է հոլանդական GasTerra թրեյդերին գազի մատակարարումների ամբողջական դադարեցման մասին, երբ վերջինս հրաժարվել է վճարումները ռուսական ռուբլով կատարել։

Մատակարարումների դադարեցումը նշանակում է, որ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը՝ հոկտեմբերի 1-ը, Նիդերլանդները մոտավորապես 2 միլիարդ խորանարդ մետր գազ չի ստանա։

Մատակարարումների պակասը փոխհատուցելու նպատակով, հոլանդական գազատրանսպորտային Gasunie ընկերությունը հրատապ տերմինալներ է կառուցում հեղուկ գազի վերամշակման համար։ Ակնկալվում է, որ դրանք շահագործման կհանձնվեն աշնանը:

 Մայիսի 30-ի աշխատանքային օրվա վերջում «Գազպրոմը» «GasTerra»-ից ապրիլին առաքված գազի դիմաց վճարը չի ստացել, հոլանդական GasTerra-ն ընդունում է, որ ապրիլ ամսվա հաշիվը չի վճարվել։ «Մենք անհնարին ենք դարձրել այդ վճարումը, քանի որ վճարման պայմանները միակողմանիորեն փոխվել են», - ասել է մամուլի խոսնակը։ «Գազպրոմի» տեսանկյունից հոլանդացի գազի վաճառողը դեֆոլտ է արել.

Արդեն 5 երկրների  համար դադարեցվել է ռուսական գազի մուտքը, ըստ մամուլի հոլանդացի սպառողների  վրա այն անմիջական ազդեցություն չի ունենա:

No comments:

Post a Comment