The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 19 June 2022

Հայկական համերգ Ամստերդամի սբ. Dominic եկեղեցում

 

Խաչատուր Ավետիսյանի «Հայկական օրատորիում»-ը, Կոմիտասի և այլոց ստեղծագործությունները կատարող Մայրաքաղաքի երգչախումբը իր գոյության 70-ամյակի և դիրիժոր Մարտին վան դեր Բրյուխեի 25-ամյակի գեղեցիկ առիթներով Armenië op 1000 vleugels - Armeense klanken (Հայաստանը 1000 թևերի վրա - հայկական հնչյուններ) խորագրով համերգ ունեցավ Ամստերդամի սբ. Dominic եկեղեցում (Dominicuskerk): Համերգն ուղեկցվեց Հուֆդստադ երգչախմբի , հայկական համույթի և սոպրանո՝ Ռուզաննա Նահապետյանի կատարումներով։

Կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի՝ ժողովրդական գործիքների համար գրած «Օրատորիա» ստեղծագործությունը  գրվել է 1985 թվականին՝ ի հիշատակ 1915թ.Հայոց Ցեղասպանության ։ Այս հուզիչ ստեղծագործությունը լրացվում է հայկական պատարագի և ավանդական երգերով։ 1000 թևերը խորհրդանշում են հույս, հարմարավետություն, տոկունություն և լավատեսություն:

Համերգին ներկա  էին Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, Նիդերլանդների քաղաքական վերնախավի ու  հայ համայնքի ներկայացուցիչներ, արվեստասեր քաղաքացիներ:


No comments:

Post a Comment