The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 28 June 2022

Ամստերդամի Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի ուսումնական տարվա ավարտական հանդեսը



Ամստերդամի Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի կայքը` հետաքրքիր լուսանկարներ ու տեսաերիզներ է տեղադրել անցած կիրակի տեղի ունեցած դպրոցի սաների ուսումնական տարվա  ավարտական  հանդեսից:

 Արդեն 8 տարի անընդմեջ կրթական այս օջախը` մեծ ջանասիրությամբ ու հայկական ոգով սերունդ է դաստիարակում:

Իրենց ուսուցիչների հետ լարված ու քրտնաջան, նախապատրաստական աշխատանքներից հետո, բոլոր խմբերի սաները` ծնողների, ընկերների, ընտանիքի անդամների, Տեր Հայր Տարոնի, «Նարեկացի» հիմնադրամի և Սուրբ Հոգի եկեղեցու խորհրդի անդամների ուշադիր հայացքների ներքո հանդես եկան գեղեցիկ թատերականացված, եզրափակիչ ներկայացմամբ:

 Կատարված երգերին, արտահայտիչ ասմունքին, հուզական բանաստեղծություններին ու Արցախին նվիրված հմայիչ պարերին հաջորդում էին լեփ-լեցուն դահլիճի  բուռն ու երկարատև ծափահարությունները։

Այդ օրը երեխաների ու դահլիճում ներկա գտնվողներին  հատուկ տեսաուղերձով ողջունեցին Վատիկանից Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ  Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ` Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Հայաստանից երգիչ` Արամոն, դերասան` Լուիզա Ղամբարյանը, լրագրող, հաղորդավար, «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը և այլոք:  Միջոցառումը դեռ երկար կմնա մասնակիցների հիշողության մեջ. մնաս բարով` 2021-22 ուսումնական տարի: Նոր` 2022-2023  ուսումնական տարվա մեկնարկը կտրվի սեպտեմբերի 11-ին։  Մինչ նոր ուսումնական տարի:














Ավելի շատ լուսանկարներ ու տեսաերիզներ դիտելու համար այցելեք Ամստերդամի Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի կայք-էջ

No comments:

Post a Comment