The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 9 June 2022

Հայազգի սրբերը Իտալիայում․ ՍՈՒՐԲ ԴԱՎԻՆՈ


Հունիսի 3-ը իտալական Լուկա (Lucca) քաղաքի բնակիչները հիշատակեցին հայկական ծագում ունեցող և շատ սիրված Սբ․ Դավինոյին, որ 11-րդ դարում այստեղ բնակություն հաստատելով, իրեն ամբողջությամբ նվիրել է բարեգործության և աղքատներին օգնելուն։ Դավինո անունը կարծես թե Դավիթ կամ Զավեն, կամ «ծակումով Դվինից» աննունների այլափոխված տարբերակն է։

Ըստ Կաթոլիկ Եկեղեցու վկայաբանության, Դավինոն հրաժարվել է երկրային բարիքներից և դառնալով «Քրիստոսի ուխտավոր» նախ այցելել է Սուրբ Երկիր, ապա՝ Հռոմ՝ հարգելու Վերոնիկայի վարշամակը և Առաքյալների տաճարները՝ մտադրված հասնել մինչև Սանտյագո դե Կոմպոստելա՝ տեսնելու Սբ․ Հակոբի գերեզմանը։

Ուղևորության ընթացքում ստացած գլխի վիրավորումի պատճառով, 1050-ին նա ապաստանում է Տոսկանայի Լուկկա քաղաքում և բուժվում Սբ․ Միքելե (San Michele in Foro) հիվանդանոցում, ապա հյուրընկալություն գտնում Աթա անունով բարեպաշտ մի կնոջ տանը: Կարճ ժամանակ անց նույն թվականի հունիսի 3-ին նա մահանում է։

Նրա մահվան վայրը, ինչպես նաև գերեզմանը, ուր բուսնել էր հրաշագործ հատկություն ունեցող մի ծաղկատունկ, դառնում են ուխտատեղի։

Տարիների ընթացքում բազմապատկվում են հրաշները և աճում է նվիրվածությունը նրա կերպարի շուրջ․ Լուկկայի Եպիսկոպոս Անսելմոն՝ ապագա Ալեսանդրո Բ Քահանայապետը, նրա մարմինը տեղափոխում է Սբ․ Միքելե եկեղեցի։ Իսկ 1159-ին Դավինոն սրբադասվում է Ալեսանդրո Գ Պապի կողմից: Նրա սրբության համբավը տարածվում է, այստեղ բերելով բազմաթիվ ուխտավորների, այդ թվում շատ հայերի, հատկապես 16-17-րդ դդ․։ Սուրբի զարմանահրաշ կերպով պահպանված մասունքները՝ մի քանի անգամ տեղափոխվելուց հետո, 1592 թ․-ից զետեղված են գլխավոր խորանի Խաչելության տակ։

Վերջերս, Պիզայի համալսարանի կողմից Սուրբի մասունքների վրա կատարված հնեաբանական հետազոտությունները, որոնց արդյունքում օրինակ նրա գանգի վրա հայտնաբերվեցին վերքեր և վիրաբուժական միջամտության հետքեր, բացատրում են Սուրբի կյանքի պատմության որոշ դրվագներ և թե ինչու են նրան գլխացավ բուժելու հատկություն վերագրում:

Սկզբնաղբյուրը․ https://www.vaticannews.va/ 

@Pontifical Legation Western Europe

No comments:

Post a Comment