The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 16 June 2022

«Երեխաների պարի օր» Հաագայում


Ս.թ. հունիսի 12-ին ժողովրդական պարերի հոլանդական հաստատությունը «Երեխաների պարի օր» էր կազմակերպել Հաագայում։ Միջոցառմանը մասնակցում էին հայ, հնդիկ, հոլանդացի և բելգիացի երեխաններ։ Մասնակիցներն էին.

• Նիպահ և «Երիտասարդություն և երաժշտություն հաստատություն», Հաագա

• Աբովյան մշակութային միություն, Հաագա

• Նատարաջ պարի ակադեմիա, Հաագա

• Յան Պիրեվիտ պարախումբ, Սխոտեն (Բելգիա)

Նախ բոլոր խմբերը համատեղ մասնակցեցին չորս պարուսույցների պարապմունքներին, միասին պարեցին հայկական, հնդկական, հոլանդական և բելգիական պարեր, իսկ հետո յուրաքանչյուր պարախումբ ելույթ ունեցավ իր ազգային պարերով։ Աբովյան միության պատանեկան պարախումբը կատարեց չորս պար պարուսույց Լուսիկ Ներսիսյանի ղեկավարությամբ։ Հաճելի էր տեսել տարբեր ազգերի երեխանների համատեղ ելույթները և երեխանների անկաշկանդ շփումը միմյանց հետ։

ՄԱԹՈ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Աբովյան մշակութային միության նախագահ

Տեսանյութերն ու լուսանկարները՝  հեղինակի






No comments:

Post a Comment