The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 5 April 2026

Սուրբ Զատիկի հանդիսավոր տոնակատարությունները Նիդերլանդների հայկական եկեղեցիներում

04,04.2026/Նիդ.օրագիր

Նիդերլանդների հայկական համայնքը մեծ հանդիսավորությամբ և հոգևոր խոր ապրումներով նշեց Սուրբ Զատիկը՝ քրիստոնեական աշխարհի ամենասուրբ և խորհրդավոր տոներից մեկը։ Տոնական արարողությունները տեղի ունեցան Ալմելոյի, Առնհեմի (Արդեն ներկայացրել ենք) Ամստերդամի և Մաստրիխտի հայկական եկեղեցիներում՝ համախմբելով հավատացյալներին աղոթքի, խոկման և ուրախության մեջ։

Զատկական արարողություններին նախորդեց Ավագ շաբաթվա կարևորագույն խորհուրդներից մեկը՝ Սուրբ և Անմահ Պատարագով ուղեկցվող Տիրոջ թաղման՝ Սուրբ Գրափլման արարողությունը։ Այդ ընթացքում հավատացյալները խորին ակնածանքով վերապրեցին այն պահը, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, խաչելությունից հետո, իջեցվեց խաչից և դրվեց գերեզմանում։

Ինչպես հիշեցնում է Ավետարանը․

«Յովսէփը մարմինը վերցրեց, պատեց մաքուր կտավով և դրեց իր նոր գերեզմանում» (Մատթեոս 27:59-60)։

Այս խոսքերը դարձան հոգևոր խորհրդածության առանցք՝ հիշեցնելով Քրիստոսի անսահման սերն ու մարդկության փրկության համար բերված մեծագույն զոհը։

Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցում Զատկի նախօրեին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, հավատացյալները համախմբվեցին Պասեքի գիշերային ժամերգությանը։ Այդ խորհրդավոր պահին եկեղեցին լցված էր աղոթքի լռությամբ և սպասումով՝ դիմավորելու Քրիստոսի Հարությունը՝ որպես լույսի հաղթանակ խավարի նկատմամբ։ Մոմերի լույսը խորհրդանշում էր հարության հույսը, որը լցնում է հավատացյալների սրտերը խաղաղությամբ և հավատքով։

Տոնի գագաթնակետը դարձավ Հարության ավետիսը․

«Ես եմ հարությունը և կյանքը. ով ինձ հավատում է, եթե մեռած էլ լինի, կապրի» (Հովհաննես 11:25)։

Եկեղեցիներում հնչեցին ավանդական զատկական ողջույնները․

«Քրիստոս հարյավ ի մեռելոց»

«Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»

Բաղձալի լուրը  հավատացյալների կողմից փոխանցվեցին որպես հաղթանակի, կյանքի և փրկության լուր։

Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում ևս տեղի ունեցավ Սուրբ Զատկի հանդիսավոր պատարագ, որի ընթացքում համայնքի անդամները միասնաբար նշեցին Քրիստոսի Հարությունը՝ պահպանելով հայկական եկեղեցու դարավոր ավանդույթներն ու ծիսակարգը։

Այսպիսով, Նիդերլանդների հայկական եկեղեցիներում՝ Ալմելոյում, Ամստերդամում և Մաստրիխտում, Սուրբ Զատիկը դարձավ ոչ միայն կրոնական տոն, այլև համայնքային համախմբման, ինքնության պահպանման և հոգևոր վերազարթոնքի կարևոր առիթ։

Թող Հարության լույսը մշտապես լուսավորի մեր ճանապարհը՝ բերելով հույս, հավատ և նոր կյանք յուրաքանչյուր ընտանիքի։



Քրիստոս հարյավ ի մեռելոց 

Օրհնեալ է հարությունը Քրիստոսի 

Շնորհավոր Սուրբ Զատիկ

Embassy of the Netherlands in Armenia

🥚Հայկական և հոլանդական զատկական տոնն ունի գեղեցիկ ընդհանրություն՝ ձվեր ներկելու սովորույթը 

🐞Հայաստանում ձվերը ծածկվում են սոխի կեղևով՝ ստանալով կարմրաոսկեգույն երանգ, որը խորհրդանշում է Քրիստոսի արյունն ու հարությունը, իսկ Հոլանդիայում երեխաները ներկում ու ձևավորում են ձվերը, որից հետո Paashaas-ը՝ Զատկի նապաստակը, թաքցնում է դրանք պարտեզում։ Երեխաները պետք է որոնեն ու գտնեն ձվերը՝ ձվախուզություն (egg hunt)։

✨Երկու երկրում էլ Զատիկը գարնան, կյանքի ու ընտանեկան ջերմության տոն է։

Vrolijk Pasen

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի 

🥚Armenian and Dutch Easter share a beautiful tradition - the custom of dyeing eggs.

🐞In Armenia, eggs are wrapped in onion skins, taking on a deep red-golden hue that symbolises the blood and resurrection of Christ, while in the Netherlands children paint and decorate eggs, which Paashaas, Easter Bunny, then hides in the garden. The children must search and find the eggs in an egg hunt.

In both countries, Easter is a celebration of spring, life, and family warmth.

Vrolijk Pasen

Happy Ester  




No comments:

Post a Comment