Նաիրա Գասպարյան, բ.գ.թ, դոցենտ, ԵՊՀ,
«Նիդերլանդական օրագրի» թղթակից
4.04.2026/Երևան
(ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
«Գագիկ Երկրորդ» պատմաքաղաքական վեպի պաշտոնական շնորհանդեսը
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ բացառիկ նշանակության իրադարձություն, որը միավորեց ակադեմիական, գրական և հասարակական շրջանակները։ Օրը խորհրդանշական էր՝ նշվեց միաժամանակ երկու կարևոր հանգրվան՝ անվանի գիտնական, հրապարակախոս և հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանցի 75-ամյակը, ինչպես նաև նրա նոր՝ «Գագիկ Երկրորդ» պատմաքաղաքական վեպի լույսընծայումը։
Միջոցառումը վերածվել էր ոչ միայն գրական շնորհանդեսի, այլև գաղափարական և արժեքային հարթակի, որտեղ ընդգծվեց հեղինակի բազմամյա վաստակը՝ ուղղված հայագիտության զարգացմանն ու ազգային ինքնության պահպանմանը։
Տիգրան Պետրոսյանցը, առավել հայտնի «Հայազն» գաղափարական ինքնորոշմամբ, հայ իրականության մեջ առանձնանում է որպես բազմակողմանի մտավորական։ Նրա գործունեությունը ներառում է պատմագրություն, մշակութաբանություն, լրագրություն և զինվորական ծառայություն։ Նա իր գիտական աշխատանքներով նշանակալի ներդրում է ունեցել հայ միջնադարյան պատմության ուսումնասիրության մեջ՝ հատկապես անդրադառնալով Վաչուտյան և Զաքարյան տոհմերի պատմությանը, ինչպես նաև Նիգ-Ապարանի տարածաշրջանի պատմաճարտարապետական ժառանգությանը։
Հեղինակի տասնյակ գրքերն ու հարյուրավոր գիտական հոդվածները համալրել են հայագիտական ուսումնասիրությունների շտեմարանը՝ բացահայտելով պատմության քիչ ուսումնասիրված էջեր և արժեքավոր տոհմաբանական տվյալներ։ Նրա խմբագրությամբ լույս տեսած հանրագիտարանային աշխատությունները՝ «Հայկազունք» և «Ապարանյան տոհմեր», այսօր կարևոր սկզբնաղբյուրներ են հայ մտավոր և տոհմական պատմության ուսումնասիրության համար։
Պետրոսյանցի գործունեությունը չի սահմանափակվում գիտությամբ։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան ազատագրական պատերազմին և Հայաստանի զինված ուժերի ձևավորմանը։ Որպես ՀՀ բանակի փոխգնդապետ՝ նա իր ծառայությունը համադրել է ռազմական կրթության և գաղափարական աշխատանքի հետ՝ մարմնավորելով գիտնական-զինվոր կերպարը։ Նրա ռազմական վաստակը գնահատվել է պետական և միջազգային բարձր պարգևներով։
Որպես լրագրող և խմբագիր՝ Պետրոսյանցը տարիներ շարունակ ղեկավարել է տարբեր պարբերականներ՝ հանդես գալով որպես սկզբունքային հրապարակախոս, ով հետևողականորեն բարձրաձայնել է ազգային ինքնության, մշակութային ժառանգության պահպանման և պետականության ամրապնդման հարցերը։
Նրա գործունեության առանցքում «Հայազն» գաղափարախոսությունն է՝ հայ մշակույթի, պատմության և հոգևոր արժեքների նկատմամբ ամբողջական նվիրումը։ Նա ոչ միայն ուսումնասիրում է անցյալը, այլև այն մատուցում լայն հանրությանը՝ հեռուստատեսային հաղորդումների, դասախոսությունների և հրապարակային ելույթների միջոցով՝ դարձնելով պատմությունը հասանելի և արդիական։
Միջոցառմանը ներկաները ընդգծեցին, որ Տիգրան Պետրոսյանցը եզակի կերպով համադրում է գիտնականի խորագիտությունը, զինվորականի պատասխանատվությունը և հրապարակախոսի սուր խոսքը։ Ելույթ ունեցողները շնորհակալություն հայտնեցին նրա 75 տարվա նվիրական ծառայության համար և համոզմունք հայտնեցին, որ «Գագիկ Երկրորդ» վեպը կունենա նույնքան նշանակալի և ազդեցիկ ուղի, որքան նրա ստեղծողը։
Այսպիսով, օրը դարձավ ոչ միայն հոբելյանական տոն, այլև մտորումների առիթ՝ արժևորելու այն անհատներին, ովքեր իրենց կյանքը նվիրում են ազգային հիշողության պահպանմանը և ապագայի կերտմանը։
THE SWORD AND THE PEN: THE 75TH YEAR OF TIGRAN PETROSYANTS (HAYAZN)
The Official Presentation of the Historical-Political Novel, “Gagik The Second”
Naira Gasparyan, PhD, Associate Prof., YSU
For The Netherlands’ Diary( NidOragir) from Yerevan
For The Netherlands’ Diary( NidOragir) from Yerevan
An event of exceptional significance took place at the Armenian State Pedagogical University named after Khachatur Abovyan, which united academic, literary and public circles. The day was symbolic, marking two important milestones at the same time: the 75th anniversary of the famous scholar, publicist and public figure Tigran Petrosyants, as well as the publication of his new historical and political novel “Gagik the Second”.
The event turned into not only a literary presentation, but also an ideological and value platform, where the author’s years of contribution to the development of Armenology and the preservation of national identity were emphasized.
Tigran Petrosyans, better known by his ideological self-determination “Hayazn”, stands out in Armenian reality as a versatile intellectual. His activities include historiography, culturology, journalism and military service. He has made a significant contribution to the study of Armenian medieval history with his scientific works, especially focusing on the history of the Vachutyan and Zakaryan dynasties, as well as the historical and architectural heritage of the Nig-Aparan region.
The author's dozens of books and hundreds of scientific articles have replenished the database of Armenological studies, revealing little-studied pages of history and valuable genealogical data. The encyclopedic works published under his editorship, "Հայկազունք" and "Ապարանյան Տոհմեր ", are today important sources for the study of Armenian intellectual and genealogical history.
Petrosyants’ activities are not limited to science. He took an active part in the Artsakh Liberation War and the formation of the Armenian Armed Forces. As a lieutenant colonel in the RA Army, he combined his service with military education and ideological work, embodying the image of a scientist-soldier. His military merits have been recognized with high state and international awards.
As a journalist and editor, Petrosyants has led various periodicals for years, acting as a principled publicist who has consistently raised issues of national identity, preservation of cultural heritage, and strengthening of statehood.
At the core of his activities is the ideology of “Hayazn” – complete dedication to Armenian culture, history, and spiritual values. He not only studies the past, but also presents it to the general public through television programs, lectures, and public speeches, making history accessible and relevant.
Those present at the event emphasized that Tigran Petrosyants uniquely combines the wisdom of a sciholar, the responsibility of a soldier, and the sharp words of a publicist. The speakers expressed gratitude for his 75 years of dedicated service and expressed confidence that the novel “Gagik the Second” will have as significant and influential a path as its creator.
Thus, the day became not only a jubilee celebration, but also an occasion for reflection, to appreciate those individuals who dedicate their lives to preserving national memory and building the future.





















No comments:
Post a Comment