The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 22 April 2026

Ինչպես են գործում ժողովրդավարական ընտրությունները

 


Լուսավոր ապագա (Bright Future Foundation) հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Մարիամ Կիրակոսյան) իրականացրել է բազմաթիվ երիտասարդական ծրագրեր տարբեր երկրներում։ Կազմակերպության հերթական նախաձեռնությունը կրում է «Participate & Promote Democracy» անվանումը։

Ծրագրի հիմնական նպատակը երիտասարդներին սովորեցնելն է, թե ինչպես են գործում ժողովրդավարական ընտրությունները։

Մասնակիցները, այդ թվում՝ հայ երիտասարդներ, հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց կարծիքը և շփվելու քաղաքական գործիչների հետ։

Նրանք նաև հարցազրույց են անցկացրել Արման Եղոյանի հետ, ով Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահն է։

Հարցազրույցի ընթացքում քննարկվել են ընտրական բարեփոխումները Հայաստանում, ապատեղեկատվության դեմ պայքարը, երիտասարդների ներգրավվածությունը քաղաքական կյանքում, ժողովրդավարության ամրապնդումը՝ եվրոպական չափանիշներին համապատասխան, ինչպես նաև այլ կարևոր թեմաներ։

Ներկայացնում ենք Արման Եղոյանի հետ հարցազրույցը

Ինֆորմացիոն հովանավոր`  Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

 https://www.youtube.com/watch?v=zycLjdTIdsE

No comments:

Post a Comment