Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ,
Նիդերլանդական Օրագրի/NidOragir/ համար Երևանից
Հրայր Պալեանը լայն ընդգրկմամբ ներկայացնում է մի հակամարտություն, որը չափազանց երկար ժամանակ անտեսել են ԱՄՆ-ն ու Եվրոպան։ Լեռնային Ղարաբաղն ավելի մեծ տարածաշրջանի մաս է որի աշխարհաքաղաքական նշանակությունը նորից ակնառու դարձավ 2023-ին՝ Ադրբեջանի բռնազավթումից հետո։ Խոսքը 21-րդ դարում համաշխարհային կապակցվածության և հիմնական առևտրային ուղիների վերահսկողության մասին է։
Ժան-Դանիել Ռուխ, Մերձավոր Արևելքում, Իսրայելում և Թուրքիայում Շվեյցարիայի նախկին դեսպան
ՀԲՀՄ կենտրոնում տեղի ունեցավ ամենահամարձակ արհեստավարժ հայ վերլուծաբան Հրայր Պալեանի աշխատության' «Անավարտ խաղաղություն. Ղարաբաղյան Հակամարտությունն ու բաց Թողնված Հնարավորությունները» գրքի շնորհանդեսը։ Իրավագիտության դոկտոր, հակամարտությունների կարգավորման հարցերով փորձագետ, բանակցող, միջնորդ, խաղաղության և արդարության գործի նվիրյալ, ՄԱԿ, ԵԱՀԿ և մի շարք այլ հեղինակավոր հասարակական կազմակերպություններում իր գործունեությամբ աչքի ընկած և բազմաթիվ միջազգային կենտրոններում աշխատած, ներառյալ Ժնևի «Իրավունքի և հակամարտությունների կարգավորման Կովկաս կենտրոն»-ում, ու ղեկավար պաշտոններ զբաղեցրած, ակադեմիական հաստատություններում դասախոսությունների անցկացրած, Հարավային Կովկասի և Լևանտի վերաբերյալ ուսումնասիրությունների բնագավառում իր ուրույն տեղը ունեցող Հրայր Պալեանը, ով ոչ միայն ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարթերի այլև բազմաթիվ այլ տարաբնույթ առաջնորդների հետ ունի աշխատանքային փորձառություն, նշեց որ բանակցողի հաջողությունը հակամարտությունների կարգավորման հարցում մեծապես կախված է նրա՝ ցանկացածի հետ բանակցելու պատրաստ լինելու հանգամանքից։ Հանրությանը ներկայացրած իր ծավալուն աշխատության շրջանակում, որը սեղանին է դրվել արդեն հայերենով, հստակ և հանգամանալից շարադրված է արցախյան պատերազմի նախապատմությունը' շեշտադրելով, որ 1997 թվին, երբ Ադրբեջանը համաձայնել էր առաջադրված պայմաններին, հայությունը շատ մոտ էր հարցի հանգուցալուծմանը։ Կարևորվում էր այն, որ խնդիրը ոչ թե Ղարաբաղի կարգավիճակի հարցի արագ լուծումն էր, այլ անհրաժեշտ էր պատրաստել կայուն իրավական հիմքի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ, որի մեջ ներգրավված յուրաքանչյուր փաստաթուղթ հզոր կլիներ իր անհերքելիությամբ։
Բանախոսին ուղղված հարցերը բազմաթիվ էին։ Բոլոր հարցերի պատասխանները մտածված ու ծանրակշիռ էին, համոզիչ։ Հարցեր եղան ինչպես հայկական տարբեր կուսակցական ներկայացուցիչների կողմից, այնպես էլ Ղարաբաղը ներկայացնող նախկին պաշտոնյաների կողմից։ Հարցերի միջոցով փորձ արվեց համեմատելու Կոսովոյի և Ղարաբաղի խնդիրները, ապա հարց հնչեց Կոսովոյի խնդրի բարեհաջող հանգուցալուծման վերաբերյալ, երբ Կոսովոյին հաջողվեց լուծել իր անկախության հարցը՝ առանց բանակցությունների, անհասկանալի էր, թե ինչու Ղարաբաղը գնաց բանակցելու ուղղությամբ։ Դոկտոր Պալեանը հարցի հետ կապված նշեց, որ այդտեղ էական է եղել Կոսովոյում ՆԱՏՕ-ի զորքերի առկայությունը, նաև, որ Կոսովոյի հաջողությանը նպաստեց նրա կողմից միջազգային իրավունքի բոլոր կետերին համապատասխան գործնական քայլերի կատարումը։
Կարևոր էր նաև այն , որ հավաքվածներին հետաքրքրում էր, թե արդյոք հնարավոր է Ղարաբաղի հարցին որոշակի հաջող լուծում տալ Հայաստանի կողմից որոշակի փաստաթղթեր ներկայացնելու միջոցով։ Պարոն Պալեանը հստակ և համոզիչ արտահայտեց իրավական հիմքով պայմանավորված սեփական տեսակետը՝ Ղարաբաղի վերադարձի իրավունքը պատկանում է Ղարաբաղի ժողովրդին և ոչ թե Հայաստանի հանրապետությանը, չմոռանանք, որ ՀՀ-ն չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը․․․
Հրայր Պալեանի համապարփակ աշխատությունը, որի մեջ ծավալուն կերպով ներկայացված են 1986-2025 թթ․ ժամանակագրությունը, Ղարաբաղին վերաբերող ՄԱԿի անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունները, Մադրիդյան սկզբունքներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունը, Նոյեմբերի 9-ի 44-օրյա պատերազմին վերաբերող փաստագրական մանրամասներ և բազմաթիվ այլ փաստաթղթեր՝ հավելվածներում և աշխատության վերլուծական էջերում, առաջնորդների վարքագծին, միջազգային միջնորդության նրբերանգների և աշխարհաքաղաքական շահերի փոխազդեցությանը, որոնք հարցի կարգավորման գործընթացը տարել են փակուղի։ Հրայր Պալեանի այս ամենախստապահանջ ուսումնասիրությունը ներառում է դիվանագիտական աղբյուրների ամենամանրակրկիտ ուսումնասիրություն և գործընթացի առանցքային մասնակիցներից ստացված առաջին ձեռքի տեղեկատվություն։ Աշխատության մեջ հատուկ հավելվածներով ներկայացված են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունն ու Ադրբեջանական հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի 2025թ-ի օգոստոսի 8-ի համատեղ հռչակագիրը։
«Անավարտ խաղաղություն» աշխատությունը վերջին երեք տասնամյակների ամենաամբողջական հետազոտությունն է, այն բացառիկ աղբյուր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ դիվանագիտական փակուղիների պատճառները և տարածաշրջանային աշխարհաքաղաքականության նրբությունները։
Այս համարձակ աշխատությունը երկար ժամանակ սպասված պատշաճ ակադեմիական և քաղաքական ուսումնասիրություն է՝ լի եզակի բացահայտումներով և խորը վերլուծությամբ․ այն կլինի արժեքավոր յուրաքանչյուրի գրադարանում։
Հավելենք, որ Հրայր Պալեանը հրատարակչից որպես հեղինակային վարձատրություն ստացած իր ստացած ցանկացած համեստ գումար ամբողջությամբ նվիրաբերում է ՀԱՀ(AUA)-ում ստեղծված կրթաթոշակային հիմնադրամին՝ Արցախից տեղահանված ուսանողների համար։
«UNFINISHED PEACE»: PRESENTATION OF THE WORK OF HRAIR BALIAN
Naira Gasparyan, PhD, Associate Prof., YSU
For The Netherlands’ Diary( NidOragir) from Yerevan
Hrair Balian presents a comprehensive account of a conflict that has been ignored by the US and Europe for too long. Nagorno-Karabakh is part of a larger region whose geopolitical significance has become apparent again in 2023, after the occupation by Azerbaijan. It is about global connectivity and control of major trade routes in the 21st century.
Jean-Daniel Ruch,
Former Swiss Ambassador to the Middle East, Israel and Turkey
The presentation of the book "Anatomy of Peacemaking: Nagorno-Karabakh Conflict & Missed Opportunities" by the most courageous and professional Armenian analyst Hrair Balian took place at the AGBU Center. Hrair Balian, a doctor of law, an expert in conflict resolution, negotiator, mediator, dedicated to the cause of peace and justice, distinguished by his activities in the UN, OSCE and a number of other prestigious international organizations, and who has worked in numerous international centers, including the Geneva-based Caucasus Center for Law and Conflict Resolution, and held leadership positions, lectured at academic institutions, and has a unique place in the field of studies on the South Caucasus and the Levant. He, having notable work experience not only with US President Jimmy Carter but also with many other diverse leaders, noted that the success of a negotiator in conflict resolution largely depends on his willingness to negotiate with anyone. Within the framework of his extensive work presented to the public, already in Armenian, he clearly and thoroughly analyzed the background of the Artsakh war, emphasizing that in 1997, when Azerbaijan agreed to the proposed conditions, the Armenians were very close to resolving the issue. It was emphasized that the problem was not a quick resolution of the issue of the status of Karabakh, but it was necessary to prepare a package of documents on a stable legal basis, each of them being powerful in its irrefutability. The questions addressed to the speaker were numerous. The answers to all questions were thoughtful and weighty, convincing. Questions were raised both by representatives of various Armenian parties, as well as by former Karabakh officials. Questions were raised regarding the comparison of the problems of Kosovo and Karabakh, and then regarding the successful resolution of the Kosovo issue, when Kosovo managed to resolve the problem of its independence without negotiations, while Karabakh went towards negotiations. Dr. Balian noted in connection with Kosovo independence that the presence of NATO troops in Kosovo was very important in this regard, and that Kosovo's success was facilitated by its practical steps in accordance with all points of international law.
It was also important that the gathered were interested in whether it was possible to provide a certain successful solution to the Karabakh issue by presenting certain documents from Armenia's side. Dr. Balian clearly and convincingly expressed his own standpoint proceeding from legal grounds: the right to return Karabakh belongs to the Karabakh people and not to the Republic of Armenia: the fact is that the Republic of Armenia didn’t recognize the independence of Karabakh...
In this scrupulous study, Hrair Balian presents a detailed chronology of the 1986–2025 period, supported by primary sources including UN Security Council minutes, the Madrid Principles, and OSCE Minsk Group statements. The work pairs documentary evidence of the 44-day war with a factual analysis of leadership dynamics and geopolitical interests, revealing how the subtleties of international mediation eventually resulted in a diplomatic impasse. This multilayer study by Hrair Balian includes the most detailed study of diplomatic sources and first-hand information received from key participants in the process. The work presents the trilateral statement of the leaders of Russia, Armenia and Azerbaijan and the joint declaration of the President of the Republic of Azerbaijan, the Prime Minister of the Republic of Armenia and the President of the United States of America Donald Trump of August 8, 2025 in special appendices.
Combining this diplomatic research with first-hand insights, the book is an essential resource for understanding the nuances of international mediation and the geopolitical interests that led to the current impasse.
We highly recommend this work for its bold inquiry, profound analysis, and unique revelations that have long awaited proper academic and political scrutiny.
It should be added that Hrair Balian donates any modest amount of money he receives from the publisher as author's remuneration in full to the scholarship fund established at the AUA for students displaced from Artsakh.
Իրավագիտության դոկտոր Հրայր Պալեանը միջազգային հակամարտությունների կարգավորման, բանակցությունների և միջնորդության ոլորտում ավելի քան 35 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող հեղինակավոր փորձագետ է։ Նրա գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Միջին Արևելքը, Աֆրիկան, Բալկանները, Արևմտյան Եվրոպան, Կովկասն ու Կենտրոնական Ասիան։
Պրն. Պալեանը պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել այնպիսի առանցքային կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը (ODIHR)։ Նա ղեկավարել է Ժնևի «Իրավունքի և հակամարտությունների կարգավորման Կովկասյան կենտրոնը», ինչպես նաև Սարաևոյի Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group)։ Հատկանշական է նրա գործունեությունը Ատլանտայի «Քարտեր կենտրոնում» (The Carter Center), որի հակամարտությունների կարգավորման ծրագիրը նա գլխավորել է 2008-2022 թվականներին։ Այսօր դոկտոր Պալեանն իր հարուստ փորձառությունը փոխանցում է ակադեմիական սերնդին՝ դասախոսություններով հանդես գալով աշխարհի առաջատար համալսարաններում։


















No comments:
Post a Comment