The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 8 July 2020

2020 թվականի Դեսպանատան ֆեյսբուքյան էջի ամփոփագիր. ՀՈՒՆԻՍ



Մեր էջում անդրադարձել ենք 2020 թվականի Դեսպանատան ֆեյսբուքյան էջի ՀՈՒՆԻՍ ամսվա լուրերին: Հիմնականում այն  նվիրված է  դեսպամատան աշխատանքներին, դեսպան Տիգրան Բալայանի հանդիպումներին:

Դեսպանատան այս ամսվա էջում տարբեր ասպեկտներով ներկայացվում է ՀՀ ԱԳ նախարարության գործունեության տարբեր դրվագներ` նախարար Զոհրապ Մնացականյանի առանձին կարևոր հանդիպումներ, մամուլի խոսնակի հայտարարություններ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներ և այլը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի ՀՈՒՆԻՍ ամսվա մանրամասը լուրերին (2020)  կարող եք ծանոթանալ` այցելելով Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջը




Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է ՀՀ ԱԳՆ իր ֆեյսբուքյան էջում հետաքրքիր տեսաերիզ է տեղադրել` գրելով. «Այսօր մենք լսում ենք միայն երեխաներին և փորձեցինք հետաքրքրվել ՀՀ ԱԳՆ աշխատակիցների երեխաներից, թե ով է դիվանագետն իրենց համար, և ինչ են ցանկանում դառնալ, երբ մեծանան: Ահա թե ինչպիսի պատասխաններ
ստացանք»:


4 июня
Հունիսի 4- ի էջում տեղադրված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը ադրբեջանական իշխանական տարբեր օղակների ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ:

--------------------------------------
Comment by MFA spokesperson on remarks by #Azerbaijan president
The remarks by the President of Azerbaijan during the opening of the N military unity clearly indicates that the authorities of that country view the ongoing democratic changes in Armenia as a threat to their power.
It is obvious, the decades-long power of single family, which will be remembered in the history by bring Azerbaijan to the leading positions in the global index on corruption, the infamous case of laundromat, oppression of freedom of speech and other freedoms of its own people, has all grounds to demonstrate strong prejudice towards the democratic changes in Armenia.
We believe that the Aliev dynasty, which seeks its legitimacy in manipulating the conflict and promoting enmity between the peoples, instead of revealing its class antagonism towards the Armenian authorities formed as a result of democratic processes, should at least accept that Azerbaijani people also deserve democracy.
We are convinced that not the authorities who inherited power, but those formed by people and accountable before the people can contribute towards the reconciliation, regional peace and stability.


10 июня в 10:46


Հարթագյուղում հոլանդացիների օգնությամբ ստեղծված փորձադաշտում բարձր եկամտաբերությամբ նոր բույսեր են փորձարկվում


 10 июня 

Նիդերլանդներում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Քրիստինե Ստեփանյանը հունիսի 10-ին մասնակցեց Նիդերլանդներում Ալբանիայի դեսպանության կողմից կազմակերպված <<Ամրապնդելով կանանց ներգրավումն ու դերը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործընթացներում - ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի 20-ամյակ>> խորագրով վեբինարին։

Վեբինարի բանախոսներն էին Նիդերլանդներում Ալբանիայի դեսպան Աիդա Սակիքին, Նիդերլանդներում Շվեդիայի դեսպան Աննիկա Մարկովիչը, ԵԱՀԿ Ազգային փոքրամասնությունների հարցերով բարձր հանձնակատար Լամբերտո Զանիերը և Շվեդիայի արտաքին գործերի նախարարության միջազգային իրավունքի հարցերով գլխավոր իրավախորհրդատու, դեսպան Մարի Յակոբսոնը։

Վեբինարի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱԿՀ անդամ երկրներում կանանց ներգրավման ընդլայնման անհրաժեշտությանը, հակամարտությունների կանխարգելման հարցում համընդգրկուն հասարակությունների ձևավորման կարևորությանը, հակամարտությունների կանխարգելման և կարգավորման բոլոր փուլերում կանանց դերակատարությանը։

Քննարկման համատեքստում Ք․ Ստեփանյանը նշեց, որ Հայաստանը, հանդիսանալով ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նախագահող և Մարդու իրավունքների խորհրդի անդամ, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում կանանց հզորացումը, նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծումը քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներում: Միաժամանակ, հաշվի առնելով հակամարտությունների ընթացքում կանանց թիրախավորումը, Ք․ Ստեփանյանը խնդրեց բանախոսներին անդրադարձ կատարել համավարակի պայմաններում նրանց անվտանգության ապահովմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին։

"Strengthening women's inclusion and role in conflict prevention & resolution - 20 years of UNSC 1325" webinar


11 июня  · 

Դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը «Օրեր» ամսագրին






ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱԱԳԱՅՈՒՄ ԿՅՈՒՐԱՍԱՈՅԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ🇦🇲 🇨🇼

Հունիսի 15-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդներում Կյուրասաոյի լիազոր նախարար Անթոնի Բեգինայի հետ։



Հանդիպմանն արծարծվեց հայ-նիդերլանդական բազմաշերտ համագործակցության ներկայիս օրակարգը և վերջինիս տեղեկացվեց թագավորության մաս կազմող Կարիբյան տարածքների հետ նույպես համագործակցությունը խորացնելու Հայաստանի պատրաստակամության մասին։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցությունն ընդլայնելու կարևորությանը, հատկապես՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքար մղելու առումով։
Զրուցակիցները քննարկեցին նաև Հայաստանի և Կյուրասայոյի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունը։



Հայաստանի դեսպանը հանդիպեց Դե Բիլթ և Բիլթհոֆեն համայնքների քաղաքապետին



Հունիսի 17-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Դե Բիլթի քաղաքապետ Շյորդ Պոտերսի հետ։




Հանդիպմանը զրույց ծավալվեց հայ-նիդերլանդական հարաբերությունների օրակարգի, ապակենտրոնացված համագործակցության կարևորության շուրջ։

Դեսպան Բալայանն ու քաղաքապետ Պոտերսը մտքեր փոխանակեցին համայնքի երկարամյա բնակիչ անցյալ տարի վախճանված Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, Նիդերլանդներում դիմադրության շարժման մասնակից Աշոտ Գասպարյանի հիշատակը հավերժացնելու շուրջ։

Զրուզակիցները քննարկեցին նաև Բիլթհոֆենում գործող դեղագործական ընկերությունների և հայաստանյան ընկերությունների միջև համագործակցության հաստատման հեռանկարները։




ՄԱԿ-ը հրապարակեց Հայաստանի Կայուն զարգացման նպատակների 2020 թվականի կամավոր ազգային գնահատման զեկույցը
🔶️Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համակարգմամբ և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակվել և ՄԱԿ-ին է ներկայացվել Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են պետական մարմիններ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
🔶️ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված զեկույցը ներկայացնում է Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնած քայլերը 2018 - 2020 թվականների ժամանակահատվածում: Այն բաղկացած է խմբավորված հետևյալ հինգ բաժիններից՝ մարդկային կապիտալի զարգացում, ենթակառուցվածքների մատչելիության և տնտեսական զարգացման ապահովում, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն և արդարություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և կլիմայի փոփոխության դեմ պայքար, համագործակցություն հանուն կայուն զարգացման նպատակների կենսագործման:
🔶️Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը ներկայացվելու է նաև այս տարվա հուլիսին ՄԱԿ-ի շրջանակներում կայանալիք Բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում:
Օրհնության և նորամուտի արարողություն Հաագայում Հայաստանի նոր դեսպանատանը




Հունիսի 18-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպանատան նոր շենքում՝ Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանը կատարեց օրհնության և նորամուտի ծիսակատարություն։
Արարողության ընթացքում օրհնված ջրով օծելով դեսպանության նոր տարածքը և օրհնելով դեսպանության աշխատակիցներին և ամենայն բարիք ու բեղմնավոր գործունեություն մաղթեց՝ վստահություն հայտնելով, որ նոր աշխատանքային պայմաններում դեսպանությունը կշարունակի արդյունավետ ներկայացնել Հայաստանը և պաշտպանել հայ ժողովրդի շահերը։

Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն
Ադրբեջանի դեսպանին ամբիոն տրամադրած մամուլի ֆեյսբուքյան էջը  հղում է կատարել «Նիդերլանդական օրագրի» հակափաստարկները:



28 июня в 17:04
[ARM] Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հաջորդ հեռահար հանդիպումը Նիդերլանդների հայ համայնքի հետ էր: Տեսակապին մասնակցում էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, համայնքի կրթական, մշակութային, մասնագիտական, լոբբիստական շրջանակների ներկայացուցիչներ: Հակիրճ ակնարկով Գլխավոր հանձնակատարը մասնակիցներին ներկայացրեց գրասենյակի աշխատանքը, համավարակով պայմանավորված փոփոխությունները, նշեց, որ անկախ դրությունից՝ այս տարի կյանքի կկոչվի Հայաստանի պետական համակարգում սփյուռքի լավագույն մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագիրը, որը կունենա մինչև 100 մասնակից: Զարեհ Սինանյանը տեղեկացրեց, որ «Քայլ դեպի տուն» ծրագիրն այս ամառ կիրականացվի առցանց, նաև անդրադարձ կատարեց հայրենադարձության գործընթացի զարգացման ուղղությամբ տարվող քայլերին՝ խոսելով համապատասխան օրենքի ընդունման և հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծման մասին:
Այնուհետ նիդերլանդահայ համայնքի մասին համակողմանի տեղեկատվություն փոխանցեց դեսպան Բալայանը՝ նշելով, որ համայնքն աչքի է ընկնում իր կազմակերպվածությամբ և նպատակասլացությամբ, կարողանում է բարձր պահել հայի հեղինակությունը, գործարար, մշակութային համբավը, պահպանելով ինքությունը՝ լիարժեքորեն ինտեգրված լինել բնակության երկրի կյանքին: Դեսպանն անդրադարձ կատարեց նաև համայնքային գործիչների կողմից հայապահպանության ուղղությամբ տարվող աշխատանքներին, մշակութային նախաձեռնություններին, լոբբիստական ջանքերին, բարեգործական գործունեությանը:
Այնուհետ ներկաները Գլխավոր հանձնակակատարի հետ քննարկեցին հարցերի լայն շրջանակ, որոնք հիմնականում վերաբերում էին սփյուռքի ներուժի քարտեզագրմանը, զինապարտության խնդրին, մասնագիտական համագործակցությանը, սփյուռքում հայաստանյան գործընթացների վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացմանը, վիզաների ազատականացման ընթացին և Հայաստան-սփյուռք գործակցության այլ թեմաների:

[ENG] The next virtual meeting took place with High Commissioner Zareh Sinanyan and the Armenian community of the Netherlands. The Ambassador of Armenia to the Netherlands Tigran Balayan, representatives from the educational, cultural, professional, and lobbying circles of the community took part in the video conference. The Commissioner briefed the participants on the work of the office including the changes due to the pandemic noting that regardless of the situation, the “iGorts” program will be launched this year to involve the best specialists from the Diaspora in Armenia. Zareh Sinanyan informed that the "Step Towards Home“ program will be implemented this summer online, touching upon the steps taken to develop the repatriation process, speaking about the adoption of the relevant law and the establishment of the Center for the Integration of Repatriates. Afterwards, Ambassador Balayan provided comprehensive information on the Armenian community in the Netherlands, noting the community is distinguished by its organization and determination. He stated they are able to maintain the Armenian stature, business and cultural standings while maintaining it’s integrity to be fully integrated into the life of the country. The Ambassador also touched upon the work carried out by community figures in the direction of preserving the Armenian identity, cultural initiatives, lobbying efforts, and charitable activities. Afterwards, the participants discussed a wide range of issues with the Commissioner mainly related to mapping the potential of the Diaspora, military draft, professional cooperation, raising awareness of Armenian initiatives in the Diaspora, visa liberalization, and other issues within the Armenian Diaspora collaboration.

[RUS] Очередная онлайн - встреча Главного уполномоченного по делам диаспоры Заре Синаняна состоялась с армянской общиной Нидерландов. В видеоконференции приняли участие Чрезвычайный и Полномочный Посол Республики Армения в Королевстве Нидерландов Тигран Балаян, а также представители образовательных, культурных, профессиональных и лоббистских кругов общины. С кратким обзором Уполномоченный ознакомил участников встречи с работой Офиса, изменениями, связанными с пандемией, отметив, что независимо от ситуации, в этом году будет запущена программа «иГорц», в которой около 100 лучших специалистов из Диаспоры будут задействованы в государственном секторе Армении. Заре Синанян сообщил, что летом этого года программа «Шаг к дому» будет реализована онлайн, а также коснулся шагов, предпринятых для развития процесса репатриации, в частности, о принятии соответствующего закона и создании интеграционного центра репатриантов.
Затем посол Балаян предоставил исчерпывающую информацию об армянской общине в Нидерландах, отметив, что община отличается своей организованностью и целеустремленностью, способна поддерживать армянскую репутацию, деловые и культурные ценности, сохраняя национальную идентичность полностью интегрироваться в жизнь страны проживания. Посол коснулся также работы общинных деятелей с целью сохранения армянской идентичности, культурных инициатив, лоббистской и благотворительной деятельности.
Далее, участники с Главным уполномоченным обсудили широкий круг вопросов, связанных в основном с картированием потенциала диаспоры, призывом на военную службу, профессиональным сотрудничеством, повышением осведомленности Диаспоры о процессах, происходящих в Армении, либерализацией виз и с другими темами партнёрства Армения-Диаспора.






Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ»։

Հայաստանն այս ցուցանիշով առաջատար է ԵԱՏՄ երկրների շարքում, բացի այդ երկրի ընդհանուր միավորը գերազանցում է տարածաշրջանային և համաշխարհային միջին ցուցանիշները։


#ArmGov
The Heritage Foundation


Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի նյութերին ավելի մանրամասը ծանոթանալու համար այցելեք այս հղումով

Tuesday, 7 July 2020

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)



Անցում արդարադատությունից առևտրային դիվանագիտության


10 տարի իշխան Նիկոդիմոս  Ամատունին աշխատելով ցարական Ռուսաստանի արդարադատության սիստեմում, միանգամից անցում է կատարում այլ բնագավառ` առևտրի ու արդյունաբերության նախարարության ոլորտ, ու  մոտ այդքան տարի էլ այստեղ է պատասխանատու պաշտոններ զբաղեցնում:
Դա տեղի է ունեցել այսպես. 1889 թվականին  Պետերբուրգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը`  իրավունքի գիտական աստիճանով ավարտելուց հետո 1890 թ. Հունվարի 30-ին աշխատել է դատական մարմիններում (уголовно кассационный департамент), նշանակվել է կառավարության սենատի քրեական վարչությունում:  Կոլեգիալ քարտուղարի պետական՝ 10-րդ, այնուհետև 9-րդ դասի   պաշտոնյայի տիտուլյար խորհրդականի կարգավիճակով, եղել է Եկատերինբուրգի, Վիտեբսկի,Սարատովի, Կամենեց-Պոդոլսկի մարզային դատարանների քննիչն ու դատախազը:

1877–1878թ.թ ռուս-թուրքական պատերազմի  ավարտից ի վեր գործող Շոգեծովագնացության և առևտրի ռուսական ընկերությունը 1886թ. վերակազմավորվեց  Սևծովյան-Դանուբյան շոգենավագնացության բաժնետիրական ընկերության (ՍԴՇ): Սակայն սննկացավ ու լուծարվեց:

Մեծն իշխան Ալեքսանդր Միխայելովիչը`  այս ոլորտը զարգացնելու միտումով, 1902 թ. հոկտեմբերին ստեղծում է Առևտրային Ծովագնացության սուպերգերատեսչություն` իրեն կարգելով Ծովային առևտրի և նավահանգստային ենթակառուցվածքների գլխավոր վարչության պետ, որն իր կարգավիճակով բարձր էր նախարարությունից:

 Ցարական Ռուսաստանը 1903 թվականի հունիսի 10-ին հաստատում  և պետության հովանավորության ներքո է վերցնում   Ռուս-Դանուբյան շոգենավագնացության (ՌԴՇ) ընկերությունը ու նոր կանոնադրություն մշակում սրա գործունեության համար:

1903 թվականի հունվարի 20-ին` իշխան Նիկոդիմոս Ամատունին առաջարկություն է ներկայացնում Առևտրային ծովագնացության և նավահանգիստների (ԱԾՆ)գլխավոր գերատեսչության ղեկավար, Մեծն իշխան Ալեքսանդր Միխայելովիչին ` իրեն այստեղ պաշտոն հանձնառելու համար:


Ալեքսանդր Միխաելովիչ Ռոմանով (1866-1933)
Մեծն իշխան Ալեքսանդր Միխաելովիչ Ռոմանովը (Սանդրո) ծնվել է 1866թ. ապրիլի 1-ին (13) Թիֆլիսում, մահացել է 1933թ փետրվարի 23-ին, Ռոկեբրյուն, Ֆրանսիա: Ադյուտանտ-գեներալ, ծովակալ,առևտրային նավագնացության և նավահանգիստների գլխավոր վարչության պետ (1902-1905), Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ղեկավարել է բանակում ավիացիայի կազմակերպումը: Ցարական Ռուսաստանի պետական և զինվորական գործիչ: Նիկոլայ 1-ի թոռն է: 1894թ.ամուսնացել է իր զարմուհի Քսենյա Ալեքսանդրովնայի հետ: Վերջինս Ալեքսանդր 3-րդի ավագ դուստրն էր, Նիկոլայ 2-րդի հարազատ քույրը: Նիկոլայ 2-րդն ու Ալեքսանդր Միխաելովիչը մանկության ընկերներ են:

Ալեքսանդր Միխայելովիչի ցանկությամբ ու նախաձեռնությամբ 1902 թվականի հոկտեմբերից ստեղծվեց Ծովային առևտրի և նավահանգստային ենթակառուցվածքների գլխավոր վարչությունը (главноуправляющий торговым мореплаванием и портами (1902-1905)), որը գլխավորեց Մեծն իշխան Ալեքսանդր Միխաելովիչը` լինելով նախարարների խորհրդի անդամ:


  Հետաքրքրականը նաև այն էր, որ Առևտրային Ծովագնացության սուպերգերատեսչությունը  տարբեր նախարարություններից առանձնացրել էր բաժիններ և այդ բազայի հիման վրա ստեղծել կոմիտեներ: Այսպես. ֆինանսների նախարարությունից այս նոր գերատեսչության ենթակայությանն էր փոխանցվել առևտրային նավագնացության բաժինը, առևտրային ծովագնացության խորհուրդը և նավահանգիստների ենթակառուցվածքների կոմիտեն: Ճանապարհային հաղորդակցության նախարարությունից` առևտրային նավահանգիստների բաժինը: Բացի դա գլխավոր վարչության ստորաբաժանման կազմում լինելու էր գլխավոր կառավարիչի խորհուրդ, տեխնիկական խորհուրդ, գլխավոր կառավարիչի գրասենյակ` իր արխիվով, ծովագնացության կրթության ուսումնական կոմիտե , փոխառությունների տրման և առևտրային նավերի ձեռքբերման գորրծերի կոմիտեն: Այս գերատեսչությունը փաստորեն նախարարության լիազորություններից դեռ մի բան էլ բարձր կառույց էր, թեև ձևական հավասարազոր էր նախարարության կարգավիճակի: Այն անհամատեղելի էր պետական իրավական կառավարման համակարգին և գաղտնի դժգոհություն առաջացրեց առկա նախարարների շրջանում:Այն գործեց մինչև 1905թ նոյեմբերը:

Այսպիսով առևտրային նավագնացության գլխավոր կառավարիչի` այն է, մեծն իշխան Ալեքսանդր Միխաելովիչի 1903 թ.օգոստոսի 11-ի հրամանով` Ամատունին նշանակվում է Առևտրային Ծովագնացության և Նավահանգիստների (ԱԾՆ)գլխավոր վարչության, անձամբ գլխավոր կառավարիչի  հատուկ հանձնարարությունների գծով   VI դասի  պաշտոնյա, իսկ 1904թ. սեպտեմբերից դառնում է Պետերբուրգում գործող գերատեչության երեք ղեկավարներից մեկը:


 Ռուսական Դունայի (Դանուբ)նավագնացության հարցերը կարգավորում էր Օդեսայում ստեղծված գրասենյակը, իսկ գլխավոր ղեկավար օրգանը   Սանկտ Պետերբուրգում գործող վարչությունն էր: Ղեկավար  կազմում նշանակվում են`  իշխան Ն.Ե. Ամատունին, Փոխծովակալ Ալեքսանդր Պարմենովիչ Կաշերինինովը (Кашерининов Александр Парменович 10.04.1843 – ?)контр-адмирал с 1898, вице-адмирал с 13.04.1903)  և գեներալ-մայոր  Ն.Վ Չերկասովը (генерал-майор Н. В. Черкасов): Կարճ ժամանակում զգալի կազմակերպչական  աշխատանք է կատարվում այս ուղղությամբ: Դանուբի ջրերում  նավարկող  շոգենավերը  համալրվում են նոր կազմով և սկսում են  շահութաբեր  լինել  Ռուսական կայսերության  համար: Ռուսական ներկայությունը և զգալի ազդեցությունը մերձդանուբյան ավազանի երկրներում առանձնահատուկ  դերակատարություն և դրական նշանակություն ունեցան Ռուսաստանի համար հետագայում` մասնավորապես առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ :

1904 թվականին Նիկոդիմոս Ամատունուն շնորհվում  է պետական կոլեգիական խորհրդականի կարգավիճակ: Նա նշանակվում  է դեպի Պարսից ծոց և շրջակա շրջաններ Առևտրային Ծովագնացության և Նավահանգիստների (ԱԾՆ)գլխավոր վարչության կողմից հանդերձավորվող նավի արշավախմբի ղեկավար:
Այդ նավարկության մասին մենք  պատմել ենք ««Ազգագրագետ Սերգեյ  Դմիտրիևի  «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)»» (С. В. ДМИТРИЕВ-«Князь Н.И. Аматуни и его экспедиции в район  Персидского Залива») հոդվածում:
 Այստեղ հակիրճ կներկայացնենք նրա կենսագրության տարիների այս հատվածի առավել կարևոր մանրամասները:
 Արշավը 1904թ. փետրվարից ձգվում է մինչև հոկտեմբեր: ՈՒղևորությունն ավարտվելուն պես Ամատունին գործուղվում է Մոսկվա, Վարշավա, Լոձ, Կիև, Օդեսա, Բաթում, Թիֆլիս, Խարկով և Նիժնի Նովգորոդ: Նա այստեղ գործնական հանդիպումներ է ունենում Պարսկաստանի հետ առևտուրն իրականացնող ընկերությունների հետ, հանդես գալիս գործնական առաջարկություններով ու ծրագրերով, նախաձեռնում է ցուցահանդեսներ և ցուցանմուշների ցուցադրություններ: Ամատունու այս նախաձեռնությունը բարձր է գնահատվում առևտրաարդյունաբերական շրջանակի ներկայացուցիչների կողմից: Այսպես, մասնավոր նամակներից մեկում «Զենզինով եղբայրներ» առեւտրի տան ներկայացուցիչը գրել է. «Օրերս Ն.Ի. Ամատունին մեկնեց Մոսկվայից: Նրա կողմից Բորսայի շենքում կազմակերպվել էր Հարավային Պարսկաստանից բերված ապրանքների ոչ մեծ ցուցահանդեսը, այս ցուցանմուշները հնարավոր է ներմուծվեն Ռուսաստան: Երկու խորհրդակցությունների ընթացքում նա գործի խորը իմացությամբ ու մանրամասնորեն ներկայացրեց յուրաքանչյուր ցուցանմուշ: Տեղի վաճառականների ու արտադրողների շրջանում սա մեծ հետաքրքրասիրություն առաջ բերեց և բավականին բարեհաջող տպավորություն թողեց:
Նրանցից ոմանք ծրագրում են իրենց արտադրանքի նմուշները առաջին իսկ շոգենավով Օդեսայից հասցնել Բուշիր և Բասոր: Մյուսները մտադրված են վաճառքի համար առաքել իրենց ապրանքների մի մասը: Շահագրգռված են Պարսկաստանից որոշ բաներ բերել, օրինակ, ջութ (թելատու բույս), մոմ (մեղրամոմ), խեժեր, արաբական, ափիոն, լիմոնի հյութ, քնջութի սերմ եւ այլն:Այս գործողությունների մի մասը պետք է իրականացնեն մեր ընկերությունները: Հիմա,երբ Մանջուրական շուկան, որտեղ Մոսկվան մի քանի տասնյակ միլիոն ռուբլու ապրանք էր իրացնում, Ռուսաստանի համար կատարյալ կորած պետք է համարել, հարկ է մտածել նոր շուկաների ձեռք բերման մասին, որոնցից մեկը հենց Հարավային Պարսկաստանն է, եթե իհարկե ռուսական առևտրային ընկերությունները կարողանան մտնել այս շուկան, իսկ կառավարությունն էլ չհրաժարվի դրանում անհրաժեշտ աջակցություն հանդես բերելուց: [РГИА, ф. 40, оп. 1, ед.хр. 60б, л. 27–27об.
Սանկտ-Պետերբուրգի ֆոնդային բորսայում հարավպարսկական ապրանքների ներմուծված և արտահանված ցուցանմուշներից կազմակերպված ցահանդեսը Պարսկաստանի հետ Ռուսաստանի առևտրով շահագրգիռ շատ առևտրականների ու անհատների մոտ ցանկություն առաջացրեց ցուցահանդեսի փակումից հետո այս նմուշները տեղափոխվել և ցուցադրվել նոր ստեղծվելիք հանրային թանգարանում, ընդորում ամեն տարի այն համալել նոր նմուշներով:Ամատունու կարծիքով առավել նպատակահարմար կլիներ գերատեսչությանն առնթեր նման թանգարան կազմակերպել Մոսկվայում կամ Օդեսայում` ծայրահեղ դեպքում Պետերբուրգում գտնվող առևտրային նավագնացության և նավահանգիստների գլխավոր վարչության շենքում:Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ «եթե հիշյալ քաղաքներում իրենց վարչության համար նյութական միջոցների պատճառով դժվար համարվի հարցի լուծումը հատուկ միջոցների սղության պատճառով, ապա այս քաղաքներում թանգարանի ստեղծման նախաձեռնությունը իր վրա կարող է վերցնել «Զենզինով եղբայրներ» առեւտրի տունը, որն այս քաղաքներում գրասենյակներ ունի»:
Պետք է նշել, որ հենց հիշյալ առևտրի տանն էր վերապահված լինել Պարսկաստանի և Ռուսաստանի առևտրային ամբողջական գործարքների գլխավոր միջնորդն ու համակարգողը: [РГИА, ф. 565, оп. 4, ед.хр. 14565, л. 50–50об.].  )

1905 թ. Օգոստոսից մինչև 1906 թ. Ապրիլը, Ամատունին, որպես Առեւտրի նախարարի հատուկ հանձնակատար գլխավորում  է նույն ուղղությամբ իր երկրորդ գաղտնի արշավը դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ եւ հարեւան գավառներ` հույժ կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող այս ռեգիոնի առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ կարգավորելու նպատակով:

Մինչ Ամատունին զբաղված էր  կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող այս ռեգիոնի առևտրային հարաբերությունների կարգավորմամբ` 1905թ հոկտեմբերին, իրենց գերատեսչությունը` ԱԾՆ գլխավոր վարչությունը, միավորվում է առևտրի և արդյունաբերության  նախարարության կազմում, որպես առանձին բաժին, որից  հետո մեծն իշխան Ալեքսանդր Միխաելովիչը հրաժարվում է գլխավոր կառավարիչի իր պաշտոնից, քանի որ այն չէր համապատասխանում իր պետական բարձր կարգավիճակին: 1906 թվականին իշխան Ն. Ամատունին վերանշանակում է  արդեն` առևտրի և արդյունաբերության նախարարության Ռուս-Դանուբյան Շոգենավագնացության (ՌԴՇ) վարչության ղեկավար կազմում (կենտրոնը մնում է Պետերբուրգը, իսկ գրասենյակը` Օդեսայում), շարունակում են աշխատել` փոխծովակալ Ալեքսանդր Պարմենովիչ Կաշերինինովը և գեներալ-մայոր Նիկոլայ Վասիլևիչ Չերկասովը, կարճ ժամանակ անց վերջինս փոխարինում է  կոլեգիական խորհրդական Ա.Կ.Տիմպոտին: Այս ստորաբաժանման ղեկավար կազմից պետությունը սպասելիքներ ուներ, որն հետագայում արդարացավ:  Նախարարության կազմում, որպես առաջնահերթություն ուշադրություն է դարձվում այլ ուղղությունների, մասնավորապես բալկաններում ռուսական ազդեցությանը: Մեծ նշանակություն է ստանում այստեղի երկրների հետ Դանուբ գետով իրականացվող նավարկությանը և առևտրային կապին:

Ամատունուն վերապահված էր կազմակերպիչ-դիվանագետի առաքելությունը: Պարսկական ընկերությունների հետ բավական հաջող գործարքներ ունենալուց հետո, 1906 թ. վերադառնում է Ռուսաստան և շտապ ուղևորվում երկրի արդյունաբերական կենտրոններ` ռուսական վաճառականությանը հիմնահարցերին ծանոթացնելու, նրանց Հարավային Պարսկաստանի շուկաներին փոխկապակցելու և շահավետ պայմանագրային հարաբերություններ հաստատելու նպատակով:
Արդյունքում, 1907թ Ամատունին առաջ է քաշվում որպես պետական խորհրդական(статский советник) :

1908թ. նա անձամբ է այցելում դանուբյան նավահանգիստներ, կապի միջոցների ապահովման նպատակով, նաև նշված կայանատեղիներում բացահայտում ռուսական շոգենավային ընկերության հնարավորությունները, առևտրային նավերի շտապ ուղևորությունների ճշգրիտ ժամկետն ու այս նավերի առևտրային նշանակությունը` Ռուսաստանի համար: Կտրուկ բարելավում և ավելանում են դանուբյան ավազանով նավարկող նավերի քանակն ու տեխնիկական վիճակը:
1909 թ. Ամատունին այս անգամ մեկ ամսով գործուղվում է Նովոռոսիյսկի, Սուխումի և դրանց միջանցիկ նավահանգիստներ` կրկին կապի միջոցները կարգավորելու նպատակով, շոգենավերի շտապ փոխադրումների, հաղորդակցության մեթոդների կազմակերպման վերաբերյալ տեղում օպերատիվ տեղեկատվություն հավաքելու համար:
1908-1909 թթ. Ամատունին հսկում ու հետևում է Ռուսաստանի գետային նավատորմի աշխատանքների բնականոն գործունեությանը, մասնավորապես դանուբյան նավահանգիստներ, կապի միջոցների ապահովման աշխատանքներին, կարգավորում է ռուսական շոգենավային ընկերության առևտրային նավերի աշխատանքն ու ուղևորությունների ճշգրիտ ժամանակացույցը: Նավատորմը համալրում է նոր նավերով: Բացահայտել է այս նավերի առևտրային նշանակությունը` Ռուսաստանի համար:


1909 թ. Նիկոդիմոս Ամատունին հանդես է գալիս նոր` լայնածավալ նախաձեռնությամբ, «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա կազմակերպում է ռուսական արտադրության ապրանքների «լողացող» ցուցահանդես: Իր անմիջական ղեկավարությամբ այն պետք է լողար Մերձավոր Արևելքի երկրներ` այցելելով Բուլղարիայի, Թուրքիայի, Հունաստանի, Սիրիայի, Լիբանանի և Եգիպտոսի 19 խոշոր նավահանգիստներ:
 Այն կազմակերպել էին ռուսական շոգենավային և առևտրային ընկերությունները՝ Մերձավոր Արևելքի երկրների նավահանգիստներ այցելության համար: Դեկտեմբերի 9-ին ռուսական տարատեսակ ապրանքների նմուշներով  բեռնված «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավը մեկնում է իր առաքելությունը կատարելու դեպի Պարսից Ծոց:


Ամատունու նախաձեռնած «լողացող ցուցահանդեսը» «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա









1909-1910թթ. «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա «լողացող ցուցահանդես» կազմակերպելը` մտահաղացումից վեր է ածվում իրականության: Այս տարիների եղելության մասին հարուստ ինֆորմացիա էտալիս այդ ժամանակ հրատարակվող «Յալթայի լրաբեր» թերթը:
Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավը հիմնականում զբաղված է եղել Օդեսա-Վլադիվոստոկ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներով: 1908 թվականից ռուսական շոգենավային և առևտրային ընկերության կոմերցիոն բաժնի որոշմամբ Միջին Արևելքի հետ առևտրի զարգացման նպատակով առաջարկեց «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա կազմակերպել հայրենական արտադրության ապրանքների լողացող ցուցահանդես, որը մեկնելու էր Բուլղարիայի, Թուրքիայի, Հունաստանի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի ավելի քան 19 քաղաքներ: Այս ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցեց իշխան Նիկոդիմոս Ամատունին: Շոգենավային և Առևտրային ընկերության այս նախաձեռնությունն արժանացավ արդյունաբերողների միահամուռ հավանությանը: Ցուցահանդեսի ֆինանսավորումն իր վրա վերցրեց ընկերությունն ու ցուցանմուշներ ներկայացնողները: Երկաթուղայինները 50 տոկոս զեղչ արեցին ցուցանմուշները մինչև Օդեսայի նավահանգիստ բերելու և հետ տանելու ծախսերը: Ռուսական ընկերությունը ճանաչված արդյունաբերական հեղինակավոր ֆիրմաների գործակալներին առաջարկեց անվճար իրենց ապրանքների հետ ուղեկցել նավ-ցուցահանդեսը : Ցուցահանդեսի անմիջական ղեկավարը Նիկոդիմոս Ամատունին էր: 





1909 թվականի նոյեմբեր ամսվա վերջում ցուցանմուշների հիմնական քանակությունը Օդեսայում ավարտվել էր և շոգենավը մեկնելու էր Յալթա լրացուցիչ նմուշներ վերաբեռնելու համար: Այդ ժամանակ Լիվադիում է գտնվել Նիկոլայ 2-րդ ցարը: Նա եղել է բացվող ցուցահանդեսի առաջին հաճախորդը: «Երեկ լողացող ցուցահանդեսը,-գրել է «Յալթայի լրաբերը» 1909թ. դեկտեմբերի 2-ի համարում,- Բախտավորեցված էր Յալթայում ընդունել կայսեր և կայսերուհուն, Öգոստափառ (պաշտոն մինչ հեղափոխությունը,-ծանոթ. հեղ.) Օլգա Նիկոլաևնային և Տատյանա Նիկոլաևնային: «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավում նորին գերազանցությանը դիմավորեցին Շոգենավային և Առևտրային ընկերության վարչության նախագահ Մոլչանովը, վարչության անդամներ Պոմերը, Կոնկևիչը, ընկերության ռեկտոր Տիմպրոտը և ցուցահանդեսի ղեկավար Ամատունին: Միապետին մատուցվել է աղ ու հաց: Միապետուհուն և մեծ իշխանուհիներին թարմ ծաղիկներ»:
 Մեզ հաջողվել է գտնել և կրկնօրինակել երկու եզակի բնագիր լուսանկար, երբ  Յալթայում 1909թ. դեկտեմբերի 1-ին «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավ է այցելում անձամբ` Նիկոլայ 2-րդ ցարն իր ընտանիքով: Մեզ Հաջողվեց  նույնականացնել լուսանկարում պարզ երևացող, ցարական ընտանիքին դիմավորող` ցուցահանդեսի կազմակերպիչ ,  պետական խորհրդական Նիկոդիմոս Ամատունուն (աջից 3-րդը, անմիջապես մեքենայի մոտ) և նախաձեռնող Ա.Ե. Մոլչանովին(աջից երկրորդը):
 Մյուս լուսանկարում` Նիկոլայ 2-րդը դիտում է ցուցահանդեսը: Հիշյալ լուսանկարների հեղինակն է "К. Е. фон Ган и К°" լուսանկարչատան համասեփականատեր, Նիկոլայ 2-րդի անձնական լուսանկարիչ, օպերատոր  Յագելսկին (Ягельский Александр Карлович (1866 - 1916)): Հիշյալ լուսանկարները վաճառվել են Русская эмаль  աճուրդային տան կողմից 30.9.2017թ.` համապատասխանաբար` 30 հազ. և 16 հազ.ռուբլով:





Ցուցահանդեսի առաջին իսկ քայլերն իր վրա ուշադրություն սևեռեց իր զարդարանքով: Գեղանկարչական աշխատանքները կատարել են մոսկվացի Պաշկով եղբայրների կողմից: Համեմատական ոչ մեծ տարածքում տեղադրվել են 135 ֆիրմաների արտադրանքի տեսակները, ընդորում ցուցանմուշներն աչքի էին ընկնում մեծ բազմազանությամբ: Ցուցահանդեսի այցելուները կարող էին տեսնել տնայնագործական եղանակով պատրաստված խաղալիքներից մինչև Կոլմենսկի գործարանի արտադրած լոկոմոբիլներ (շոգեշարժ): Մի խոսքով այն ամենը , ինչ արդյունաբերական Ռուսաստանը կարող էր ներկայացնել Մերձավոր Արևելքի երկրներին:Ցուցահանդեսում եղել են նաև վաճառքի համար նախատեսված ապրանքատեսակներ: Նավակողի զարդարված հատվածը գեղեցկացնում է ազգային գույներով ձևավորված «Exposition Russe» գրությունը, որը լուսավորվում է էլեկտրականությամբ, իսկ Կայմերի միջնամասում երկու մարդահասակ բարձրությամբ դրոշմված էր հսկայական երկգլխանի արծիվը: Շրջադիտելով ցուցահանդեսը Նիկոլայ 2-րդը դիմեց Շոգենավային և Առևտրային ընկերության ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնեց հյուրասիրության համար ՝ արտահայտելով այն հաստատակամ դիրքորոշումը, որ ընկերության նախաձեռնությունը կբերի հաջող արդյունքներ: Նա լողացող ցուցահանդեսին ցանկացավ հաջողություն , իսկ նավին բարեհաջող նավարկություն:




Արխիվային թերթից արված լուսանկար: «Լողացող ցուցահանդեսի» անձնակազմը` ռուսական տարբեր արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներով: Կենտրոնում Նիկոդիմոս Ամատունին է (նշագրված` առաջին համար):


1910-ի դեկտեմբերի 9-ին, ցուցահանդեսային շոգենավը նավարկվեց դեպի Մերձավոր Արևելք: Երկու ամիս նա այցելեց Վառնա, Բուրգաս, Կոստանդնուպոլիս, Թեսաղոնիկե, Պիրեոս, Ալեքսանդրիա, Պորտ Սաիդ, Յաֆա, Կաիֆա, Բեյրութ, Տրիպոլի, Մեսինա, Զմյուռնիա, Դարդանելի, Տրապիզոն - և ամենուրեք նրան դիմավորեցին մեծ ոգևորությամբ: Կազմակերպիչների զեկույցում ասվում է, որ «ցուցահանդեսի հաջողությունը մեծապես նպաստել են զինվորական և բալալայկաների նվագախմբերի, հին-ռուսական հեքիաթների մոտիվներով դեկորատիվ հանդերձանքներով իրականացված թատերական բեմականացումները:


Լողացող ցուցահանդես»   է հաճախում Բուլղարիայի արքա Ֆերդինանդ 1-ը: 

Բուրգաս այցելության ժամանակ «լողացող ցուցահանդես» է հաճախում Բուլղարիայի արքա Ֆերդինանդ 1-ը: 57 մոդլինյան գնդի նվագախումբը, որն ուղեկցում էր ցուցահանդեսը ի պատիվ ցարի համերգ է տալիս: Ֆերդինանդ 1-ը Բուլղարիայի բարձրագույն պարգևներից մեկով` 1908թ. իր իսկ կողմից հիմնադրած «Քաղաքացիական արժանիքների համար շքանշանով» պարգևատրում է ցուցահանդեսի պատասխանատուին` իշխան Նիկոդիմոս Ամատունուն:
Ցուցահանդեսի հաջողությունը գերազանցեց կազմակերպիչների սպասելիքները: Ռուսական առևտրային արդյունաբերության ապրանքատեսակները ոչ միայն ընդհանուր ուշադրության արժանացան, այլև մերձավորարևելյան շուկայում բացահայտեցին իրենց առավելությունը արտասահմանյան ապրանքատեսակների նկատմամբ: Բազմաթիվ գործարքներ կնքվեցին առ այն, որ ապագայում ռուսական ածուխը, անտառափայտն ու մանուֆակտուրան Թուրքիայում, Հունաստանում, Եգիպտոսում, արևելասլավոնական երկրներում ապահովված են: 
1910թ փետրվարի 14-ին «լողացող ցուցահանդեսը» վերադարձավ Օդեսա: Նախատեսված էր հաջորդ օրը ցուցահանդեսը բացել քաղաքի այցելուների համար, սակայն հաջորդ օրը հանկարծամահ է լինում նավի կապիտան Վլադիմիր Կարլովիչ Բուրկովը, այդ պատճառով այն հետաձգվում է փետրվարի 17-ը: Երեք օր շարունակ «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավն ընդունում է բազմաթիվ այցելուների, քաղաքն աշխուժանում է ինչպես 15 տարի առաջ էր, երբ Անգլիայից Օդեսա բերվեց ժամանակակից այս շոգենավը: Մարդիկ ոչ միայն  խոսում ու պատմում  էին գեղեցիկ շոգենավի մասին, այլ  հիանում սրահներում տեղակայված ցուցահանդեսի նմուշներով:
Նույն թվականին` քիչ ավելի ուշ,  ռուսական շոգենավային ընկերության և առևտրի վարչությունը (РОПиТ) առաջարկություն է ստանում իր տաղավարն  ունենալ Օդեսայում բացվող արդյունաբերության ու գյուղատնտեսության գեղարվեստական ցուցահանդեսում, իսկ շոգենավը վերադառնում է իր նախկին գործունեությանը` ավելի  մեծ ճանաչում ու հեղինակություն ձեռք բերած:



------------------------------

«Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի պատմությունը, որի վրա կազմակերպվել էր «լողացող ցուցահանդեսը»

կամ ինչպես «Николая II» շոգենավը դարձավ«Вече», ապա` «Ильича» ու խորտակվեց:


Գտնում ենք, որ ընթերցողին հետաքրքիր կլինի «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի մասին տեղեկությունները: ՈՒստի անհրաժեշտ համարեցինք այս մասին ևս տեղեկություններ հավաքել: Միանշանակ «Николая II» շոգենավը մեծ հեղինակություն ու ժողովրդականություն վայելեց «լողացող ցուցահանդեսը» իր վրա կրելուց հետո:

Երբ 1894 թ.-ի հոկտեմբերի 20-ին Նիկոլաս 2-րդը  բարձրացավ Ռուսաստանի գահ` 1895-ի հոկտեմբերին, ռուսական շոգենավային ընկերության և առևտրի վարչության պատվերով (РОПиТ)  Դումբարտոնում (Անգլիա)«Wm. Denny & Brothers» ընկերության կողմից կառուցվող նավին  հիմնավոր  ամրագրվեց « Իմպերատոտ Նիկոլայ II» անունը: Այն իր ժամանակի շքեղ շոգենավերից էր` առագաստային հանդերձանքով, պողպատե պտուտակով, նախատեսված 345 ուղևորի համար: Երկկայմ «ИМПЕРАТОР НИКОЛАЙ II»  փոստային  ուղևորատար  նավը (կառուցման գործարանային համարը` 510): Ջրատարողությունը` 7785տ, երկարությունը` 118.87 մ, լայնությունը` 13.71 մ:  ՈՒղևորների տեղերը` 1-ին կարգի 61 տեղ, 2-րդ կարգի 39 տեղ և 3-րդ կարգի 245 նստատեղ: Մեկ ուղղահայաց եռակի ընդլայնման գոլորշու շարժիչ 3400 ձիաուժ հզորությամբ նավի համար ապահովել է 12,5 հանգույց արագություն:  նավահանգիստը` Օդեսա (թիվ 49): 1895 թ. Նոյեմբերի 18-ին նավը  առաջին ուղևորությունը կատարեց` Օդեսայից Ալեքսանդրիա երթուղով:

1897-1898 թվականներին նավն օգտագործվեց Օդեսայից Վլադիվոստոկ ներգաղթյալներին տեղափոխելու համար: 1909-1910 թվականներին նավը վերակազմավորվեց ռուսական ապրանքների լողացող ցուցահանդեսի: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ՝ 1915-ի փետրվարի 25-ին, նավը մոբիլիզացվել է, և մարտի 10-ին, որպես թիվ 29 ռազմական տրանսպորտ, ընդգրկվել է Սևծովյան նավատորմի մեջ: Մարտական գործողությունների ժամանակ զորք է տեղափոխել: 
Շոգենավ «Վեչեն(Вече)» օդեսայում, 1920թ.

Մինչև 1920թ. նավը ձեռքից ձեռք է անցնում: Բոլշևիկների ակտիվացումից և ցարին ձերբակալելուց հետո 1917-ի ապրիլին նավին տրվեց նոր անուն ՝ «ВЕЧЕ»: 1917-ի դեկտեմբերի 16-ին նավի անձնակազմն անցավ սովետական ​​իշխանության կողմը: 1918-ի մայիսին տրանսպորտը գրավվեց գերմանացիների կողմից, 1918-ի նոյեմբերին նավն անցավ սպիտակգվարդիականներին, իսկ նույն թվականի դեկտեմբերին ՝ անգլո-ֆրանսիական ուժերին: 1919-ի ապրիլից նավը վերադարձվեց նախկին տերերին, նորից ընդգրկվեց Սպիտակ գվարդիայի նավատորմի մեջ : Այն դրվեց վերանորոգման:
Սակայն կարմիր բանակի կողմից Օդեսայի ազատագրումից 10 օր առաջ նավը վերանորոգող մի խումբ  աշխատողներ դիվերսիա կազմակերպեցին` նենգորեն նավի ստորջրյա հատվածում բացեցին Քինգստոնը: 15 րոպե անց «ՎԵՉԵ»-ն լցվում է ջրով և հպվում ջրավազին: Բոլշևիկների կարծիքով թույլ չտվեցին, որ սպիտակգվարդիականներն իրենց հետ արտասահման տեղեփոխեին նավը: 1920-ի փետրվարի 7-ին Օդեսայում ստեղծվեց խորհրդային իշխանություն: Շոգենավը բարձրացվեց և մանրակրկիտ վերանորոգվեց միայն 1922թ.՝ ստանալով նոր անուն ՝ «Իլիչ»: 
1923թ. պարզվում է «Իլիչը» այնքան էլ լավ չի վերանորոգվել: Յալթայի մերձակայքում հայտնվում է ուժեղ ձմեռային փոթորիկի մեջ և 3000 ուղևորի հետ անձնակազմի գործողությունների շնորհիվ հրաշքով է փրկվում: 1924թ.ից սկսած նավն սկսել է լիարժեք ծառայել` դրվել է նույն` Ալեքսանդրիայի գծի վրա: 
1925թ. նավը վերանորոգման է մեկնում Լոնդոն: Արդեն կայացած Խորհրդային բյուրոկրատականան քաշքշուկի շնորհիվ Երեք ամիս նավը կանգնած է մնում նավահանգստում ՝ սպասելով ֆինանսավորման հարցի լուծմանը: Նորոգումից հետո վճարվում է ավելին, քան համաձայնեցված գումարն էր: նավը նորոգվեց և 1926-ին թարմացվեց, վերադարձավ Օդեսա:

1935-ին «ИЛЬИЧ»-ը տեղափոխվեց Հեռավոր Արևելք բեռնափոխադրող ընկերություն: 1936-ին նավն ուներ 1-ին կարգի խցիկներ` 54 ուղևորի համար, 2-րդ կարգի` 30 , և 3-րդ կարգի խցիկներ 172 ուղևորի համար: Նավը գործարկվել է Վլադիվոստոկ - Սովետսկայա Գավան - Պետրոպավլովսկ (Կամչատսկի) արագընթաց ուղևորաբեռնափոխադրման  համար: 1937 թվականի մայիսի 23-ին «Իլյիչը» Պետրոպավլովսկ հասցրեց աղջիկների առաջին խմբին, ովքեր արձագանքել էին Վ.Խետագուրովայի` Հեռավոր Արևելք գնալու կոչին:  Խասան լճի մոտ տեղի ունեցած ռազմական բախման ժամանակ նավը մոբիլիզացվել է և վերածվել է սանիտարական փոխադրամիջոցի և վիրավորներ տեղափոխել: Ռազմական գործողությունների ավարտից հետո «ИЛЬИЧ»-ը վերադարձվել է բեռնափոխադրող ընկերությանը և նորից սկսել է ուղևորներ և բեռներ տեղափոխել:
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նավը ուղևորություններ է կատարել Վլադիվոստոկի և ԱՄՆ նավահանգիստների միջև: 1944-ի ապրիլի 17-ին նավը հասավ Պորտլենդ և կանգնեց նորոգման` կաթսաները փոխարինելու համար: Երկու ամիս անց, վերանորոգման թեժ պահին, նավը կորցրել է հավասարակշռությունը և հունիսի 23-ին սուզվել նավաշինարանի ջրերում` մինչդեռ այնտեղ նորոգվող ոչ մի  նավի  հետ մինչև օրս նման  բան տեղի չի ունեցել: Զոհվել է նավի անձնակազմի անդամներից մեկը: Ենթադրվում է «ИЛЬИЧ»-ին ծրագրավորված են վերացրել: Որպես անհատույց փոխհատուցում Խորհրդային Միությանն է փոխանցվել  «OTSEGO» и «GENERAL W.C. GORGAS»  2 ապրանքաուղևորատար շոգենավեր , որոնք համապատասխանաբար անվանափոխվեցին` «ՈՒրալ» և «Միխայիլ Լոմոնոսով»:

«Ильич»-ը հայրենական պատերազմի  տարիներին
«Николая II» շոգենավում տեղի ունեցած միջոցառումներից`արխիվային թերթերի լուսանկարներ



1910 թվականին Ամատունուն վստահվում է հաջորդ տարի ՝ 1911թ նախանշված Թուրինի (Իտալիա) միջազգային ցուցահանդեսի ռուսական բաժնի կոմիսարի պատասխանատու պարտավորությունը:
_______________

Դեպի 1911թ. Թուրինի միջազգային ցուցահանդես


XIX դարի վերջին և XX դարի  սկզբին աշխարհին ներկայանալու ինֆորմացիոն-տեղեկատվական ամենաազդու և հզոր,  ժամանակակից մեթոդը` աշխարհի երկրների համար, կազմակերպվող  ցուցահանդես- տոնավաճառներն էին:  Դրանք իդեալական փուլերն էին, որտեղ  մեծ տերություններն իրենց ​​տաղավարների գտնվելու վայրով, չափերով և գրավչությամբ ստիպում էին հաշվի նստել, խոսել  իրենց մասին, համեմատական  տանել  մասնակցող մյուս երկրների չափանիշերի հետ: Աշխարհի տոնավաճառները նաև այն ասպարեզներն էին, որտեղ  դրսևորվում էր հասարակական-քաղաքական վերափոխումները և աշխարհաքաղաքական ամբիցիաները: Պատկերացում էր կազմվում տվյալ երկրի արտադրական ու արդյունաբերության հզորության մասին:

Թուրինի` որպես այն  ժամանակվա  Իտալիայի «արդյունաբերության մայրաքաղաքի», երբ Միլանի հետ մրցակցությունը դառնում էր ավելի ու ավելի ուժեղ միջազգային ցուցահանդես բացելու գաղափարն առաջացավ 1907թվականին «Camera di Commercio» առևտրային պալատի 1907-ի փետրվարի 11-ին կայացած հանդիպման ժամանակ:

Հռոմի և Թուրինի ցուցահանդեսներին Ռուսաստանի մասնակցության գրագրությունները

Երեք տարվա Իտալիայի արտաքին գերատեսչության ու Ռուսաստանի կառավարության գրագրություններից հետո (սկսած 1908թ.) վերջնական համաձայնություն ձեռք բերվեց Իտալիայի 1911 թվականի Թուրինի` արդյունաբերության, և Հռոմի`գեղարվեստական ​​և պատմական հնագիտական միջազգային ցուցահանդեսներին Ռուսաստանի մասնակցության հարցերը: Թուրինի ռուսական տաղավարի պատասխանատու ղեկավար նշանակվեց Նիկոդիմոս Ամատունին, ով պետք է ներկայացներ Ռուսաստանն իր գունապնակով և հաջողություններ ապահովվեր այս երկրի համար:
 Իրադարձությանը Իտալիան  1911թ.-ին ամենաբարձր մակարդակով էր պատրաստվել, հրապարակվել էին  մի շարք ուղեցույցներ, ուղևորությունների և տոնավաճառների Թուրինի քաղաքի նկարազարդված քարտեզներ, շենքերի, ճարտարապետական կառույցների, տեսարժան վայրերի նկարներ:
Մասնակից երկրների թվում էին Արգենտինան, Ավստրիո-Հունգարիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Բուլղարիան, Չիլին, Չինաստանը, Կոլումբիան, Դանիան, Էկվադորը, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Ճապոնիան, Մեքսիկան, Նիդեռլանդները, Նիկարագուան, Պերուն, Ռուսական կայսրությունը, Սերբիայի թագավորությունը, Սիամը, Իսպանիան, Շվեյցարիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը և Ուրուգվայը: Տաղավարները տեղակայվելու էին Պո գետի երկայնքով Վալենտինո հայտնի այգում: Ցուցահանդեսի կազմակերպական ծախսերը կազմում էին 7,409,145մլն. դոլլար: Այն այցելուների համար բաց էր լինելու 1911թ ապրիլի 29-ից մինչև նոյեմբերի 19-ը:

Թուրինում միջազգային ցուցահանդեսում տեղակայված երկրների տաղավարների տեղերը:

Ռուսաստանի տաղավարը




Ռուսաստանի տաղավարը տեղակայված էր Պո գետի ձախ ափին ՝ անմիջապես միջնադարյան ամրոցի և գյուղի հետևում: Տաղավարը կառուցվել է նեոկլասիկական խստությամբ ՝ հետևելով Ռուսական կայսրության և նրա նորագույն արդի ճարտարապետության առաջարկած ոճի: Որպես ժամանակաշրջանի արձագանք ՝ ռուսական տաղավարը կարգ ու հավասարակշռություն էր արտահայտում, 1905 թվականի առաջին հեղափոխությունից հետո խորհրդանշում էր վերադարձը դեպի խաղաղություն և օրինապահություն:



Թուրինի միջազգային ցուցահանդեսում Ռուսաստանի տաղավարը` առաջնամասից
 և Պո գետի կողմից:

Այն նախագծվել է Վլադիմիր Ա. Շչուկոյի կողմից (1878-1938), ով սովորում էր Սանկտ Պետերբուրգի ակադեմիայում, որն աչքի էր ընկնում մոդեռնիզմի բոլոր հետքերի մերժմամբ: Շչուկոն  ճանապարհորդած լինելով Իտալիայում և Հունաստանում, քաջ ծանոթ  լինելով դասական և իտալական վերածննդի մշակույթին, լինելով նրա հետևորդը, որոշ հնարքներ էր կիրառել:  Իսկապես, նրա տաղավարում ներկայացված էին դասական տարրեր և զարդանախշեր, ձևի մաքրություն ու համամասնություններ: Դորիական կարգը ընտրված ոճն էր, պարզության և էլեգանտության խորհրդանիշ:

Կառույցն ուներ տասներկու ցուցահանդեսային սենյակ, որտեղ Ռուսաստանը կարող էր ցուցադրել սեփական ավանդական և արդյունաբերական արտադրանքները, արձանների և բրոնզների հսկայական հավաքածուն, ինչպես նաև դասական ոճով պատրաստված կահույք, որ բերվել էին Պետերբուրգի Թագավորական պալատից: Ցուցահանդեսի (ավանդական և ազգային ապրանքներ) բացումն արվեց 1911 թվականի մայիս ամսվա ընթացքում `Գրանդ Դքս Բորիսի և Գրանդ Դքսուհի Մարիա Պավլովնայի կողմից` Հռոմի պապի կրոնական արարողակարգից հետո:

Թուրին 1911 թվականը նշանակում էր տեխնոլոգիա և առաջընթաց: Ցուցահանդեսը արտացոլում էր քսաներորդ դարի սկզբի նորարար ոգին և սոցիալական շարժունակությունը: Տոնավաճառի ճարտարապետությունը այս ոգու հիասքանչ արդյունքն էր, նրանում  ներկայացված էին դարի նորամուծությունները` երկաթե կոնստրուկցիաներ, «Արտ Նուվո» ծաղկային մոտիվներ, էլեկտրական լուսավորություն:
Շատ երկրներ իրենց տաղավարները ձևավորելիս հաշվի առան տեղական թուրինական բարոկկոյի վերածննդի ոճը`  հաստատելու համար իտալական ճարտարապետության վեհությունը: Ճարտարապետական ​​այս ընտրությունը նպատակ ուներ «ոգեշնչել պատմական շարունակականության և սոցիալական կայունության գաղափարներ» (Դելա Կոլետա)` ներկան կապելով անցյալի հետ: 
Այդ պատճառով այս երկրները  իրենց շինարարությունը հանձնեցին  ցուցահանդեսների շենքերի համար պատասխանատու իտալացի երեք հիմնական ինժեներներին `Մոլիին, Ֆենոգլիոյին և Սալվադորիին: Ռուսաստանը առանձնացավ, Շչուկոյի կարծիքով նա հավատարիմ  մնաց բուրժուական արժեքներին: ռուսական տաղավարի նեոկլասիկական ոճը, ճարտարապետի կարծիքով, նպատակ ուներ արտահայտել կարգուկանոն և սիմետրիա: Այն հարգանքի տուրք մատուցեց ռուսական արիստոկրատիայի արժեքներին և կոչված էր արտահայտելու ռուսական ինքնությունը:
Տեղին է երկու խոսք ասել Թուրքիայի տաղավարի մասին, որը նույնպես աչքի ընկավ իր ոճի մեջ: Օսմանյան տաղավարը նախագծել էր հայ ճարտարապետ, նկարիչ, բանաստեղծ Լեոն Գյուրեկյանը (Léon Gurekian, Լևոն կյուրեղյան) Նա ծնվել է 26 ապրիլի 1871թ  Կոստանդնուպոլիսում  և մահացել 1950թ. սեպտեմբերի 2-ին  Ազոլոյում, Իտալիա:
Օսմանյան տաղավարը նախագծել էր հայ ճարտարապետ, նկարիչ, բանաստեղծ Լեոն Գյուրեկյանը (Léon Gurekian, Լևոն կյուրեղյան) 

Ակնառու էր Թուրինի ցուցահանդեսում Ռուսաստանի  ունեցած հաջողությունը: Ցուցահանդեսից անմիջապես հետո իշխան Նիկոդիմոս Ամատունին  պետական պարգևի արժանանալուց բացի առաջ  քաշվեց  4-րդ դասի  պետական իսկական խորհրդականի աստիճանի:
1911 թվականին Ամատունին արդեն, որպես պետական իսկական խորհրդականի աստիճան ստացած պաշտոնյա գործուղվեց Դանուբ և Պրուտ գետերին հարող Բուլղարիայի, Սերբիայի և Ռումինիայի նավահանգիստներ՝ բացահայտելու ռուսական դանուբյան շոգենավերի ներկայության մակարդակը, տեղում հավաքագրելու փաստեր ու տեղեկություններ՝ Ռուսաստանի և մերձդանուբյան երկրների միջև առևտրային փոխհարաբերությունների մակարդակը բարելավելու և թերությունները շտկելու համար:
Նույն նպատակով ավելի ուշ գործուղվում է Մերձավոր Արևելքի նավահանգիստներ, այդ երկրների առևտրային շուկային ծանոթանալու, ուսումնասիրելու և ռուսական շուկային համադրելու նպատակով:

 Որպես այս հոդվածի ամփոփում  ուզում եմ զետեղել ռուս ժամանակակից լրագրող, օդեսացի  Նիկոլայ Վաժգովսկու նյութը, որը վերաբերվում էր ռուսական նավագնացությանը, որի մի հատվածը վերաբերվում է  Ամատունուն.

«Ափսոսում եմ, որ ցուցահանդեսի ղեկավար ու անմիջական կազմակերպիչ իշխան Ամատունու մասին բավական քիչ տեղեկությունների հաջողվեց հանդիպել, բացառությամբ, որ նա «ցուցահանդեսի ղեկավարն» էր։ Մինչդեռ 1946թ. Սենտ-Ժենեվյեվ-դե-Բուա գերեզմանատանը հանգչող պետական գործիչ Նիկոդիմ Իսաևիչ Ամատունին հրաշալի էր ոչ միայն հին հայկական արմատներով, իր նախնիներով` ում իշխանական ծագումը հաստատվել էր վրաց թագավոր Իրակլի 2-րդի և կայսր Նիկոլայ Առաջինի կողմից։ 
Առևտրային նավարկությունների և նավահանգիստների գլխավոր ղեկավար Մեծ իշխան Ալեքսանդր Միխայլովիչի օրոք 45-ամյա գործիչը, որն իրականացնում էր հատուկ առաջադրանքներ (հանձնարարություններ), ուներ «առևտրական գաղտնի արշավանքների» առանձնահատուկ ու բացառիկ փորձ, որ ձեռք էր բերել Մերձավոր և Միջին Արևելքում ունեցած արշավանքների ժամանակ:
Ս. Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտի ջանքերով համալրվում էր ոչ միայն ռուսական թանգարանի ազգագրական հավաքածուն։ Ռուսական ապրանքների խթանման համար ուսումնասիրվում էին տեղական շուկաների առանձնահատկությունները, պարզվում էր մրցակցային միջավայրը։ 
Գործընկերների և լրագրողների շատ քիչ պահպանված վկայությունները զարմանալի միակարծություն են ցուցաբերում իշխանի գործնական և մարդկային որակները գնահատելիս. իսկական արևելյան մարդ՝ հմուտ դիվանագետ, ով միշտ հետևում էր իր տված խոստումը իրականացնելուն։  Գերազանցապես նշվում էր նրա կրթվածությունը, ջանասիրությունը, տնտեսական ու իրավաբանական գերազանցությունը։ 
Ն. Ի. Ամատունու 1904-1907թթ Պարսից ծոց կատարած արշավանքները թույլ տվեցին հավաքել Կենտրոնական Ռուսաստանի ցուցահանդեսներում ներկայացնելու համար անհրաժեշտ ապրանքների նմուշները, որոնք սպառվում էին Պարսկաստանի շուկաներում` ինչն էլ նպաստեց 1908թ. Ռուսական առևտրային «Վոստոկ» միության ստեղծմանը, իսկ  ռուսական ապրանքների «լողացող ցուցահանդեսի» (1909-1910)մտահաղացումն ու գաղափարը, Թուրինի միջազգային ցուցահանդեսում Ռուսաստանի ձեռք բերած մեծ նվաճումները խոսում են Ամատունու, հրաշք անձնավորության տաղանդի մասին:
Նորագույն պատմության ընթացքը ցույց է տալիս, որ արտահանվող ավանդական ապրանքների գինը և որակը (հավասար չափով մեծ քանակներով արտահանում) մրցակցության առումով հաճախ վեր են ածվում առևտրային պատերազմի (ով ավելի շատ քանակ, որակ և գին կապահովվի):Առևտրային պատերազմներում պարկուճներն ու բոմբերը չեն հաղթում:
Այս առումով իշխան Ամատունին այդ ճակատի գեներալն էր և ամենայն մանրամասնությամբ նրա կազմակերպված ցուցահանդեսները, մասնակիցների և հյուրերի ներկայացուցչական կազմը անմիջականորեն նրա ձեռքբերումն էր (արժանիքը):  Արժանի ռուս պետական գործչի վերաբերյալ մանրամասն պատմությունը դեռ սպասում է իր հեղինակին»։

Արդեն պատմել ենք Նիկոդիմոս Ամատունու Հայաստանյան գործունեության մասին, այն միայն համալրելու ենք նոր փաստերով:
Հաջորդ հոդվածում Նիկոդիմոս Ամատունուն կհանդիպենք լրիվ այլ աշխատանքային ճակատում, կանդրաձառնանք  1914թ. ու դրանից հետո նրա ունեցած աշխատանքային գործունեության մասին:
Առաջին աշխարհամարտի տարիներին Նիկոդիմոս Ամատունին  Կարմիր Խաչի գլխավոր տնօրինության հրամանով նշանակվում է հյուսիս արևմտյան Ճակատի դաշտային Պահեստի պատասխանատու ղեկավար:

---------------
Աղբյուրներ`
1. http://kruiznik.ru/forum/viewtopic.php?f=13&p=4495&t=786
2. http://izhig.ru/badges/znak-uchastnika-spaseniya-parokhoda-ilich-1932-god.php
http://www.odin.tc/books/steam/VIII.asp
 https://gazetacrimea.ru/news/chto-vozili-po-chernomy-moru-parohodi-ropit-30590 "Крымская газета"
 В.В.Басевича «Сказание о пароходах России» [1], с.127-144, («Как «Император Николай II» стал «Ильичем») 
https://rgia.su/old/start.do
https://gazetacrimea.ru/news/chto-vozili-po-chernomy-moru-parohodi-ropit-30590
http://www.italyworldsfairs.org/exist/worldsfairs/basic/ES/Exposition_PublicFigures
https://ru.bidspirit.com/ui/lotPage/source/catalog/auction
Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը
https://www.nidoragir.com/2020/03/blog-post.html
Президентская библиотека, 2020
«Пловучая выставка». журнала «Искры» №50, 1910 г., с.394-395
РГИА, ф. 40, оп. 1, ед.хр. 60б, л. 27–27об.
РГИА, ф. 565, оп. 4, ед.хр. 14565, л. 50–50об
«Յալթայի լրաբեր» 1909թ. դեկտեմբերի 2-ի համարում
-------------------
Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող մեր նախագծն արդեն արձագանք ունի Սանկտ Պետերբուրգից 
https://www.nidoragir.com/2024/08/blog-post.html

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին


Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

ԺԱՄ (ռուս.)

Monday, 6 July 2020

«Սփյուռքը կապի մեջ է» հեռակապ. «Նիդերլանդական օրագրի» 3 հարց-առաջարկները



Ս/թ հունիսի 27-ին «Սփյուռքը կապի մեջ է» ծրագրի հեռահար կապով, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի մասնակցությամբ` հանդիպում կազմակերպվեց Նիդերլանդահայ համայնքի հետ: Ի թիվս Նիդերլանդների հայ  համայնքի առաջ քաշած այլ հարցերի` որոնց դեռ  առիթ կունենանք անդրադառնալ, «Նիդերլանդական օրագիրը» 3 հարց հնչեցրեց: Պայմանավորվեցինք դրանք հղումներով ու  հիմնավորումներով` գրավոր  ուղարկել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատակազմին:  Այս 3 հարցերը, որոնցից մեկը առաջարկություն է` ներկայացնում ենք մեր ընթերցողներին: Դրանք ի ընթացս ոչ էլ  պատահական են ընտրել, այլ տարբեր տարիներ այս ու այն կերպ շոշափվել են մեր հրապարակումներում:
--------------------

1. Սփյուռքի այգի-թանգարան հիմնելու «Նիդերլանդական օրագրի» ԱՌԱՋԱՐԿԻ մասին



Դեռ  8 տարի առաջ, երբ եղանք Երևանում, փողոցներում աչքի զարնեցին մայրաքաղաքի լոգոտիպով նստարաններ`վրան տեղադրված նշանավոր հայերի արձաններով, այստեղ  մարդիկ ոգևորված լուսանկարվում էին, քաղաքում բացակայում էր հանգստի համար ընդարձակ կանաչ գոտին: Հաշվի առնելով իրավիճակը, որ սփյուռքում եռակի ավելի հայ է ապրում ու մայրաքաղաքում գրեթե բացակայում է ընդարձակ հանգստյան կանաչ գոտու առկայությունը` առաջարկեցինք մայրաքաղաք Երևանում ստեղծել  Սփյուռքի այգի-թանգարան: Եթե մադամ Տյուսոյի թանգարանը աշխարհում եզակի է իր բնույթի մեջ, ապա մեր թանգարան այգին էլ պետք է լիներ եզակի իր բնույթով, բացօդյա ու յուրահատուկ` հայ  նշանավոր մարդկանց հուշարձաններով ու հայկական մշակույթի տարրերով: Նամակ պատրաստեցինք և ուղարկեցինք քաղաքապետարան:
https://www.nidoragir.com/2015/11/2012.html (Առաջարկությունն ամփոփված է հոդվածաշարի «Մեր մադամ Տյուսոն» ենթավերնագրի ներքո)
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ:  Այգին կարող է ծառայել հանգստյան գոտի տեղի բնակիչների, սփյուռքի մեր հայրենակիցների ու զբոսաշրջիկների համար: Երևանում  քայլուղի գրեթե չկա, իսկ կանաչ գոտին սակավաթիվ է:  Կահավորանքը, ձևավորումը` կարող է լինել ազգային մշակութային մոտիվներով, հայկական տարազով,  հետաքրքիր լուծումներով` տեղական ծառատեսակներ, ծաղիկներ և այլը: Տեղադրվեն գեղեցիկ ձևավորումներով նստարաններ, հայ ականավոր ու  նշանավոր մարդկանց արձաններ ու  լինեն գեղեցիկ այլ ցուցադրություններ` ազգային երաժշտության համադրությամբ: Հնարավոր է այստեղ բացել ցուցահանդեսներ, կազմակերպել ֆիլմերի ցուցադրություններ, մշակութային նտարբեր միջոցառումներ: Կարող են լինել մանկական ատրակցիոներ: Ինչու չէ` քաղաքի կենտրոնից Վերնիսաժ շուկան էլ կարելի է տեղափոխել   «Սփյուռքի այգի-թանգարանի»  հատված: Մուտքը կարող է լինել չնչին վարձավճարով` ծախսերը հոգալու նպատակով: Սփյուռքից ցանկացողները կարող են ներդրումներ անել, նոր գաղափարներ ու մտահաղացումներ իրագործել` ընդհուպ ծառատնկումներ կատարել: Օրինակ Ամստերդամի Գ.Նարեկացի հիմնադրամը, որպես մշակութային արժեք հայկական գամփռի արձան է տեղադրել այգիներից մեկում: Նմանատիպ աշխատանքները կարող են տեղ գտնել նոր հիմնվող Սփյուռքի այգի-թանգարանում:
 Մեր այս մտահաղացումը ծնվեց 2012թ, նամակը մնաց անարձագանք: Դրանից ուղիղ 4 տարի հետո` 2016թ. այն  ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեր այս նախաձեռնությունը մերժեց, երբ ուղիղ կապով պատասխանում էր քաղաքացիների հարցերին:
Այս հղմանը ծանոթացեք մինչև  վերջ.
https://niderlandakan.livejournal.com/159394.html


ԻՆՉՈՒ ՏԱՐԻՆԵՐ ՀԵՏՈ ԹԱՐՄԱՑՐԵՑԻՆՔ ԱՅՍ ԱՌԱՋԱՐԿԸ
 Ի ուրախություն` վերջերս հանդիպեցինք Հայաստանի  նախագահ Արմեն Սարգսյանի  նույն մտահաղացման մեկ այլ ՏԱՐԲԵՐԱԿԻ`  հայկական պատմական անուններով ու 1,5մլն ծառերով այգի հիմնելու մասին:
https://www.president.am/hy/press-release/item/2020/05/14/President-Armen-Sarkissian-met-with-Hayk-Marutyan/
Կարծում ենք արժե այս  մասին  մտածել: Այն բազմաթիվ հայ ու օտարերկրյա զբոսաշրջիկների է գրավելու: Մարդիկ սիրում են քայլել, զրուցել, լուսանկարվել, գնումներ կատարել և այլը:
----------------------------------------

2.«Հայերն այսօր» պարբերականի ճակատագրի ՄԱՍԻՆ


Հարցը վերաբերվում է արդեն մեկ տարի փակված   «Հայերն այսօր» պարբերականի ճակատագրին: Ճիշտ է հանձնակատարի գրասենյակը ֆեյսբուքյան էջերով մշտապես տեղեկացնում  է իր հանձնառությունների մասին, բայց այնուամենայնիվ (նաև`ըստ մեզ դիմող շատ ընթերցողների) լավ կլինի գրասենյակը իր  թերթը պարտադիր ունենա : Այն ոչ  միայն պետական քարոզչության միջոց է, այլ հայությանը կապող կամուրջ` ոչ միայն  Հայաստանի, այլ` սփյուռքի տարբեր գաղթօջախների միջև:
ՕԳՈՒՏՆԵՐԸ: Կարող ենք բազմաթիվ փաստարկներ բերել, նշենք կարևորը: Կարողանում էինք իրազեկ լինել ոչ միայն նախարարության աշխատանքներին, այլ  Հայաստանի ու սփյուռքի տարբեր մասերում տեղի ունեցող միջոցառումներին, իրադարձություններին, լոբիստական աշխատանքներին, այլ ու այլ  խնդիրներին, հաղորդակցվում էինք, մտքեր փոխանակում:  Թերթի արխիվներում կան տարբեր համայնքների  նյութեր, տարեգրություններ` այդ թվում  Նիդ.օրագրի բազմաթիվ հոդվածներ: Շատ դեպքերում  ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐԸ  այլ լեզուներով հոդվածներ է թարգմանել, որոնք հասցեագրել ենք օտարերկրյա մամուլին և մեր խոսքը տեղ է հասել:
Ընդամենը ռուսալեզու մամուլում հրապարակված մի հոդվածի տարածման օրինակ.

https://infoteka24.ru/2020/06/08/64841/

 http://yerkramas.org/article/113675/avtor-oskorbitelnogo-vyskazyvaniya-%C2%ABkarabax-stanet-mogiloj-armyan%C2%BB-predstal-pered-sudom

https://zen.yandex.ru/media/infoteka24/tureckoazerbaidjanskaia-kulturnaia-associaciia-okazalas-zameshena-v-falsifikaciiah-na-vyborah-v-niderlandah-5ede29f4ecddd46a09042b2e

Հղումների նման ցուցակ կարելի է շարունակել:
Սա էլ լավ օրինակ է, որ սփյուռքի երիտասարդները ներգրավվեն քաղաքական կյանքին
https://newshay.com/v-niderlandax-v-municipalnye-sovety-ballotiruyutsya-i-armyane/
«Նիդերլանդական օրագրի» շապիկի առաջին էջում, ի թիվս այլ լրատվամիջոցների, որպես մեզ հետ համագործակցող մամուլի  միջոց` նշված է  «Հայերն այսօրը»: Այն  մենք դեռ պահպանում ենք, հուսով, որ «Հայերն այսօրի» հղում-տարբերանշանը մեզ  մի գեղեցիկ օր կտեղափոխի Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի համանուն թերթի էջ:
Հղումն այստեղ`
 https://niderlandakan.livejournal.com/78457.html
-------------------------

3.Գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանի ՄԱՍԻՆ


«Նիդերլանդական օրագրը» ազնվական Ամատունիների տոհմի մասին նախագիծ ունի: Այն ավելի շատ մեր սեփական ուսումնասիրությունների արդյունք է` պատմության չբացահայտված էջեր, այդ պատճառով նորություն է և լավ հնարավորություն նոր սերնդին ծանոթացնելու հայոց պատմության քիչ հայտնի զավակներին:
ՈՒսումնասիրությունը ցույց տվեց, որ այս տոհմի  անվանի զավակներից մեկի, Կոմիտասի ուսուցիչ, գիտնական Սահակ Ամատունու գերեզմանը Օշականում անտերության է մատնված, ջարդված է նրա ծննդյան ու մահվան թվագրության տապանաքարի միջուկը: Ներկայացնում ենք տեսաերիզը.
https://www.youtube.com/watch?v=nqUvRLb0pHI

ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ:  Մեզ հայտնի է գերեզմանի կոնկրետ վայրը, բայց դա բավարար չէ, շատերը, այդ թվում նոր սերունդը չգիտի, որ դա Սահակ Ամատունու գերեզմանն է, քանի որ բացակայում է որևԷ գրություն: Ժամանակի հարց է, որ գերեզմանի ''տիրոջ'' տեղը կորստյան մատնվի:

ԻՆՉ Է ԱՐՎԵԼ:  Բազմաթիվ նամակներ է հասցեագրվել պատկան մարմիններին, այդ թվում կաթողիկոսին: Արձագանքել է միայն Խորհրդարանի ԿԳՄՍ-ի հանձնաժողովի նախագահ` Մխիթար Հայրապետյանը: Հանձնաժողովի որոշմամբ, պատգամավոր Հարություն Բաբայանը  նամակ է հղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Նախարարը պատասխանել է, որ հանձնարարված է գտնել տապանաքարի ճշգրիտ տեղը` մինչդեռ մենք այն ՄԱՏՆԱՆՇԵԼ ենք:  Անցել է մեկ տարուց ավելի, սակայն արդյունքներ չկան:

ԼՈՒԾՈՒՄԸ:  Հասկանում ենք, որ մեր շատ անվանիների գերեզմաններ` որոնց թվում Արամ  Մանուկյանինը, անխնամ վիճակում են, այս դեպքում գերեզմանաքարից բացակայում է անունը, ընդամենը հարկավոր է տապանաքարը փրկել ժամանակի կորստից` գրել անունն ու  ծննդյան, մահվան թվագրությունները:
Խնդրում ենք Ձեր հետևողականությունը այս  հարցի վերաբերյալ: Կցում ենք տապանաքարի տեղի տեսաերիզը , համապատասխան մյուս հղումները:
https://my.mamul.am/am/post/93794
https://www.nidoragir.com/2019/06/blog-post_6.html
https://www.nidoragir.com/2019/06/blog-post_18.html
Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից
https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html

Հարգանքով , Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության ջերմ ակնկալիքներով` 
«Նիդերլանդական օրագիր» 

Thursday, 2 July 2020

Հայ արվեստագետներն ամբողջ աշխարհից կհամախմբվեն կյանքեր փրկելու առաքելության շուրջ




Հուլիսի 4-ին Երևանի ժամանակով ժ․22:00-ին, կմեկնարկի «Միասին երեխաների համար» / ′′Together for Children′′ առցանց համերգը, որին կմասնակցեն հայազգի արվեստագետներ ամբողջ աշխարհից:🌎
Միջոցառման հասույթն ուղղվելու է «City of Smile/ Ժպիտների քաղաք»բարեգործական հիմնադրամին, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետի տիկինը` Աննա Հակոբյանը: Հիմնադրամը ստեղծվել է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին աջակցելու համար, և առաքելություն ունի լինել նրանց և նրանց ընտանիքների կողքին, օգնել արժանապատվորեն անցնել քաղցկեղի հաղթահարման դժվարին ճանապարհը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:



Համերգի մասնակիցներն են․
🎶Արա Մալիկյանը (Իսպանիա) / Ara Malikian,
🎵Արա Գևորգյանը (Հայաստան) / Ara Gevorgyan,
🎶Հարութ Փամբուկչյանը (ԱՄՆ) / Harout Pamboukjian,
🎵Ռոզի Արմենը (Ֆրանսիա) / Rosy Armen,
🎶Սիբիլը (Թուրքիա) / Sibil,
🎵Վահե Բերբերյանը (ԱՄՆ) / Vahe Berberian,
🎶Սերժ Ավետիքյանը (Ֆրանսիա) / Serge Avedikian,
🎵Սեպուհ Սիմոնյանը (ԱՄՆ) / Sebu,
🎶Լենա Շամամյանը (Սիրիա) / Lena Chamamyan,
🎵Սերուժ Քրաջյանը (Կանադա) / Serouj Kradjian,
🎶Էլի Բերբերյանը (Կանադա) / Elie Berberyan,
🎵Կև Օրկիյանը (Միացյալ Թագավորություն) / Kev Orkian Official,
🎶Նյու Դոկտա / New Docta խումբը (ԱՄՆ) / New Docta,
🎵Ալվարո Հակոբյանը (Ուրուգվայ) / Alvaro Hagopian,
🎶«Գուսան» նվագախումբը (Արգենտինա) / Kusan։

🎤Համերգը կվարի արգենտինացի լրագրող Լեո Մոումը / Leo Moum:

Բարեգործական համերգին կարող եք միանալ և դիտել.

✅Togetherforchildren յութուբյան ալիքով՝ https://www.youtube.com/channel/UCbBuLWMoonZiREMcAOzRCQg,
✅Հանրային Հեռուստաընկերությամբ
կամ
✅ՀՀ Վարչապետի Տիկին Աննա Հակոբյանի և City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ Բարեգործական Հիմնադրամի ֆեյսբուքյան էջերով։

Անհամբեր սպասում ենք բոլորիդ՝ հաճելի երաժշտություն վայելելու և մեր երեխաներին միասին աջակցելու համար💛

https://www.facebook.com/events/596710747930344/

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ