ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆՎՃԱՐ ՔՎԵԱՐԿԵԼ ՈՒ ՇԱՀԵԼ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ








Մեր ընթերցողների մտորումներից
07.09.2022/Գայանե Աբրահամյան/Նիդ.օրագիր
Երբ կորցնում ես առողութունդ...
Երբ կորցնում ես առողութունդ` այն ժամ հասկանում ես, որ իրականում ինքդ ես մեղավոր դրանում, մինչդեռ տարիներ շարունակ գուցե մեղավորներ ես փնտրել ու գտել: Դիմացինը քեզ վիրավորել է, առհամարել է, վատություն է արել և այլն: Այլ տարբերակ չկա, քան փաստել` որ դիմացինն է մեղավոր: Դիմացինն է մեղավոր որ դու հիմա վատառողջ ես:
Բայց գիտես, որ դիմացինը մեղավոր չի: Գուցե նա վատ է քեզ վերաբերվել, բայց նա մեղավոր չի: Մեղավորը դու ես: Մեղավոր ես` քանի որ թույլ ես տվել: Քանի որ սահման չես դրել` թե որքան հեռու կարող է գնալ դիմացինը քեզ հետ շփվելիս, քեզ պահանջ ներկայացնելիս, քեզ ընդունել-չընդունելիս:
Երբ մտածում ես լռեմ, կուլ տամ, ոչինչ: Դա լավ է, բայց եթե կարող ես այդ բոլորը ճիշտ և կիրթ ձևով անել:
Լռում ես` մինչդեռ ներսումդ թեժ պայքար է, քանի որ լռել ես: Կուլ ես տալիս ասածները, բայց ներսդ լցվում է նեղությամբ, ատելությամբ, հիասթափությամբ, մի խոսքով` թույնով:
Գիտե՞ս, որ չներելը նման է նրան, որ ինքդ թույն խմես և հուսաս որ դիմացինը կթունավորվի:
Լռելը միշտ չէ որ ճիշտ է: Ավելի ճիշտ է` տվյալ իրավիճակներում կիրթ պատասխաններ տալ, որ հետո մեջդ հազար անգամ չտաս-առնես, թունավորվես: Կարծիք արտահայտելը, ասել` որ համամիտ չես, դա շատ նորմալ երեևույթ պիտի լինի:
Երբ կորցնում ես առողութունդ, գիտակցում ես, որ սխալ ես եղել երբ լռել ես, երբ թույլ ես տվել: Քանի որ առողջությունդ այլևս հետ չես բերի: Իսկ դիմացինը հաստատ չի քաշում այն, չի զգում այն ինչ դու ես զգում: Իսկ երբ երեխաներ և թոռներ ունես, էլ ավելի ես հասկանում, որ ոչ այն անձնավորությունը, ոչ էլ այն իրավիճակը և բացարձակ ոչինչ և ոչ ոք արժանի չեն, որ կորցնես առողութունդ, քանի որ այդ դեպքում դու չես կարող տալ քո երեխաներին, քո թոռներին այն ինչ պիտի տաս:
Հարգի՛ր և սիրի՛ր դիմացինին, բայց մի մոռացիր քո և քո սերնդի մասին: Ձգտիր խաղաղություն ունենալ բոլորի հետ, բայց ձգտիր` նաև քո ներքին խաղաղությանը: Քո հոգին թույնից հեռու պահիր: Ներիր, հարգիր, սիրիր, բայց նույնը պիտի անես նաև ինքդ քո հանդեպ: ների՛ր ինքդ քեզ, սիրի՛ր ինքդ քեզ, հարգի՛ր ինքդ քեզ:
Եվ հետաքրքիրը գիտե՞ս որն է, երբ ինքդ քեզ հարգես և սիրես, կտեսնես որ դիմացինը քեզ ավելի է գնահատում և քեզ հետ հաշվի նստում:
Մի մեղադրիր ոչ ոքի: Մի հոգևոր գեղեցիկ երգ կա այդ խոսքերով: Միշտ այդ երգը լսելիս չէի հասկանում, որ ինչպես կարելի է ասել, որ դու ինքդ ես ամեն ինչում մեղավոր: Տարիներ անց, շատ տարիներ անց հասկացա որ դա այդպես է: Մեղավորին փնտրիր քո՛ մեջ, ներիր նրան, սիրիր և հարգիր:
Դու շատ թանկ ես, իսկ կյանքը շատ կարճ է: Ապրիր այս կյանքի ամեն օրն այնպես, ինչպես կապրեիր վերջին անգամ:
Գայանե🌹
Նայմեխեն,Նիդերլանդներ
Այս պահին Լեյդենի համալսարանում տեղի է ունենում Indogermanische Gesellschaft միջազգային գագաթաժողովը՝ նվիրված հնդեվրոպական լեզուների երկրորդային նախահայրենիքների խնդրին (The Secondary Homelands of the Indo-European Languages): Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում է մեր հայրենակից լեզվաբան, հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչ Մարտիրոսյանը, ով նախորդ ամիսներին խտացված դասընթացներ է վարել Հոկայդոյի համալսարանում (հունիս) ու Լեյդենի միջազգային Ամառային դպրոցում (հուլիս): Հիշյալ գիտաժողովը կազմակերպել է IG Հնդեվրոպական լեզուների միջազգային գիտական կազմակերպությունը, որը խթանում է հնդեվրոպական լեզուների և մշակույթների ուսումնասիրությունը և հնդեվրոպական կամ պատմահամեմատական լեզվաբանությունն ու մշակութային հետազոտությունները: Գիտաժողովի աշխատանքները շարունակվելու են երեք օր` սեպտեմբերի 5-ից 7-ը Լեյդենի համալսարանի լեզվաբանության կենտրոնում: Հիմնական բանախոսներն են
պրոֆեսոր Դեյվիդ Էմիլ Ռայխը (Հարվարդի բժշկական դպրոց, ԱՄՆ) և Պրոֆեսոր էմ. Ջամես Փ. Մելորին (Բելֆաստի համալսարան, Հյուսիսային Իռլանդիա): Այս գիտաժողովի նպատակն է գնահատել և ուսումնասիրել լեզվական նոր վարկածները՝ կապված հնդեվրոպական ճյուղերի երթուղիների և երկրորդական հայրենիքների հետ՝ նախալեզվի պառակտումից հետո: Գիտաժողովի երկրորդ օրը կսկսվի հայ բանախոսի ելույթով, Հրաչ Մարտիրոսյանը թեման նվիրել է կենդանական աշխարհի հայկական բառամթերքի ստուգաբանական քննությանը: Այդ օրը մի քանի զեկույցներ նվիրված կլինեն հայկական թեմային:
Հաջորդ միջազգային գագաթաժողովը տեղի կունենա Ցյուրիխում և Բազելում 2024 թվականին:
Եռօրյա գիտաժողովից անմիջապես հետո՝ սեպտեմբերի 9-ին, հայ գիտնական-լեզվաբանը կմեկնի Հայրենիք՝ Հայաստան, որտեղ պարբերաբար, նաև առցանց կազմակերպում է հայագիտական դասընթացներ, իսկ Հոկտեմբերի սկզբից նորից կլինի Բեռլինում՝ վերսկսելու այնտեղ թողած աշխատանքը։
«Նիդերլանդական օրագիր»
Այս պահին Հաագայում՝ Լանգ Վուրհաուտում (Lange Voorhout) տեղի է ունենում Դեսպանության փառատոնը: Այն անցկացվում է արդեն 10-րդ անգամ և ունի «Հաագա` տուն ամբողջ աշխարհի համար» նշանաբանը:
Ի թիվս 50-ից ավելի երկրների, փառատոնին իր տաղավարով ներկա է Հայաստանը` Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն :
Ներկայացված է Հայկական մշակույթը` խոհանոց, ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ, հայկական տարբեր տեսակի ապրանքանմուշներ:
Խոհարարական մասում հայկական կողմը իր այցելուներին ներկայացնելու է հայտնի հայկական ուտեստներ` խորովածն ավանդական լավաշով, հայկական քաղցրավենիքով, չոր մրգով ու գինիներով:
Հայ երգն ու պարը բազմաթիվ ներկաների մասնակցությամբ հաջողությամբ մատուցեցին Հաագայի «Աբովյան» Abovian Centre 1 մշակութային միության սաները:
Դեսպանության էջից ներկայացնում ենք այս պահի լուսանկարներ:
Ինդոնեզիայի ներկայացուցիչի ուշադրության կենտրոնում է եղել Աբովյան մշակութային միության սաների ելույթը:
2023 թվականի համար սահմանափակ քանակով պատրաստվել են օրացույցներ: Ընդամենը € 20, և դուք կստանաք օրացույց որտեղ այս անգամ ներառված են ավելի շատ տոն և հիշատակի օրերը, նաև տոնացույցերը։ Եկամուտի մի մասը հանգանակվելու է «Im Yerkir» հիմնադրամինին Հայաստանի և Արցախի բարեկեցության համար։
Ավելի մանրամասն կարդացեք https://www.imyerkir.com կայքում, կամ դիմեք՝ Արեն Նագուլյանինանձնական նամակով:
ՄԵՐՈՆՔ` ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ
Նիդերլանդահայ համայնքը ակտիվ ձևավորման փուլում է: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այս երկիր տեղափոխվեցին հազարավոր հայեր, որոնք այսօր հաջող ինտեգրման ճանապարհ են անցել ու Նիդերլանդների հասարակական, քաղաքական, մշակութային բիզնես և այլ ոլորտներում նկատելի հաջողություններ են ապահովել: Նիդ.օրագիրը պարբերաբար ներկայացրել է նրանցից շատերին: Այս անգամ նիդերլանդահայ համայնքի հետ համագործակցել է մեր գործընկեր` Սարիկ Սևադան, ով ռեպորտաժներ է պատրաստում հայկական մամուլի համար: Այս օրերին գտնվելով Նիդերլանդներում` Սարիկը հանդիպել ու զրուցել է հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ: Սիրով ներկայացնում ենք նրա պատրաստած հարցազրույցների շարքը:
Իրենց կյանքում ոսկերչության մասնագիտության ընտրության ճակատագրական դերի, եվրոպական կյանքին ինտեգրվելու դժվարությունների, «Alexanian Eyewear» բրենդի ստեղծման, տարածման, ինչպես նաև միջազգային շուկայում առաջատարներից մեկը դառանալու մասին Սարիկ Սևադան պատմում է իր հեղինակային` «Ես և Սփյուռքը» հաղորդաշարում: Նրա հյուրերն են Արթուր և Լիլիթ Ալեքսանյանները:
Նիդ.օրագրի կողմից.- ԱԼԵՔՍԱՆՅԱՆ բրենդը հիմնադրել է Արթուր Ալեքսանյանը։ 2004 թվականին` հայ արհեստավորը, ոսկերչական մասնագիտության փորձը կիրառեց ակնոցների արտադրության մեջ և 2006 թվականին բացեց իր արհեստանոցը Նիդեռլանդներում՝ արտադրելով ALEXANIAN ակնոցների առաջին բացառիկ հավաքածուն։
«Alexanian Eyewear» բրենդի ամբողջ հավաքածուն նախագծել է հենց Արթուր Ալեքսանյանը` Հարավային Լիմբուրգի իր արհեստանոց-ստուդիայում: Նրա վարպետության ու անխոնջ աշխատասիրության վառ օրինակները` զարդերն ու ակնոցներն են, որոնք արվեստի ձև են ընդունել:
Alexanian հավաքածուն ճանաչելի է դասական և խնամված ոճի յուրահատուկ համադրությամբ: Ապրանքանիշը սահմանում է որակի և բացառիկության բարձր չափանիշներ:
Alexanian-ն առաջարկում է պատվերով ակնոցների նմուշներ՝ ամենաբարձր արժեք ունեցող ոսկերչական քարերով, ներառյալ վարդագույն և դեղին շափյուղաները, սուտակները, սև ռոդիումը և սև ու մաքուր ադամանդները: Շատերը կհարցնեն, թե ինչ ակնոց եք կրում։ Եթե օգտվեք «Alexanian Eyewear» բրենդից, ապա այն եզակի է: Կրկին ընդգծենք, որ
Ալեքսանյան ակնոցները պատրաստվում են ձեռքով` Նիդեռլանդներում: կարելի է ունենալ 18 կարատանոց ամուր ոսկուց պատրաստած, կամ ադամանդով ու մարգարիտով ձևավորված որակյալ ամուր ակնոցներ, որը պրակտիկորեն ոչ մի տեղ չես գտնի: Այս ակնոցներն ունեն ամուր, ոճային և նրբագեղ դիզայն և կարող են ընդգծել ձեր բնավորությունը:
Ալեքսանյան ամուսիններին մաղթում ենք նորանոր հաջողություններ իրենց աշխատանքային գործունեության մեջ: