Խաղաղությունը մի մանուկ է Անօթևան ու անպաշտպան, Մոլորակն է նրա տունը, Մարդը` նրա բարեկամ։
Տարվույս ապրիլի 17-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում մեծ շուքով նշվեց ամենահին ու ցայսօր անխափան գործող հայկական կրթօջախի հիմնադրման 205-րդ տարեդարձը։
Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերն ու ճեմարանի հիմնը։ Միջոցառմանն իրենց ներկայությամբ պատվել էին բարձրաստիճան հյուրեր, պետական ու հոգևոր այրեր,հնդկահայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառումն իր մեջ կրում էր նաև խաղաղության ու աշխարհը «բուժելու» խորհուրդ։
Միջոցառման մեկնարկը տրվեց ճեմարանի 10-րդ դասարանի շրջանավարտների ավարտական արարողությամբ, որն ազդարարեց վերջիններիս ճեմարանական ուղու ավարտի ու նոր անհայտի սկիզբը։
Շնորհավորական խոսքով հանդես եկան ճեմարանի տնօրեն տիկին Դեբանջալի Չոուդհուրին և կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը։ Վերջինիս հաջորդեց շրջանավարտների հուշ-նվերների հանձնման ամենամյա արարողությունը։
Իրենց շնորհակալական զեկույցներով ներկաներին հուզեցին ճեմարանի ու նաև ճեմարանի հիմքով Լա Մարտինիեր բրիտանական ավագ դպրոց ընդունված ու ավարտած շրջանավարտներ` Մ. Նինելն ու Ս. Ռաիսան։ Նրանք իրենց երախտիքի խոսքն ուղղեցին կրթօջախի տեսչական և ուսուցչական աշխատակազմին՝ անմնացորդ նվիրումի,ծնողական հոգածության ու անսասան հավատի համար։
Շնորհավորական խոսքով հանդես եկավ միջոցառման պատվավոր հյուր` Կալկաթայում Հռոմի կաթոլիկ արքեպիսկոպոսության առաջնորդ` Նորին սրբություն, Ամենապատվելի Դ. Էլիաս Ֆրանկը, որը նաև հիացմունք արտահայտեց նմանօրինակ բարձր մակարդակի միջոցառում ներկայացնելու կապակցությամբ։
Միջոցառումն ուղեկցվում էր գեղարվեստական համարներով` հայկական ու հնդկական ազգային երգ ու պարով, փոքրիկ մանրապատումներով ու ճեմարանի պատմության մասին գեղեցիկ տեսանյութերով։
Ճեմարանի երգչախմբի կատարմամբ հնչեցին Մհեր Սամվելյանի «Խաղաղություն» և ազգային «Տոտիկ-տոտիկ », իսկ համաշխարհային հիթերից "Heal the Worl'' և ''Blowin' in the Wind'' երգերը։
Աղջիկների պարային համույթի ներկայացմամբ, ներկաները վայելեցին խորեոգրաֆ Վանուշ Խանամիրյանի բեմադրած « Կակաչներ» պարային կատարումը։ Իսկ ճեմարանի ողջ պարային համույթի կողմից ներկայացված «Ավարայր» պարը(երաժշտ.` Արա Գևորգյան) ևս մեկ անգամ հիշեցրեց մեր Հայկյան ոգու ու անկոտրում կամքի մասին։
Այնուհետև ճեմարանի տեսչության կողմից տեղի ունեցավ գերազանց առաջադիմությամբ աչքի ընկած աշակերտների ամենամյա պարգևատրման արարողությունը։
Միջոցառման ավարտին ներկաները վայելեցին նաև «Էսթետիկա 2026» արվեստի ցուցահանդեսը, որում տեղ գտած ճեմարանականների ձեռքի աշխատանքներն ու նկարները հիացմունք պատճառեցին յուրաքանչյուրին։
Շնորհավոր հիմնադրմանդ օրը, սիրելի' ճեմարան(ACPA)
Happy Founders day Armenian College and Philanthropic Academy.
Ապրիլի 16–18-ը Բուլղարիայի Բուրգաս քաղաքի «Ֆլորա» էքսպո կենտրոնում կայացավ «EuroBridge 2026» հայ արտադրողների և գործարարների ցուցահանդեսային ֆորումը, որը դարձել է կարևոր հարթակ՝ Հայաստանի բիզնեսի համար դեպի եվրոպական շուկաներ ընդլայնվելու ճանապարհին։
Միջոցառումը կազմակերպվել էր « Made by Armenians » հասարակական կազմակերպության (նախագահ՝ Արա Մարության), Հայ-բուլղարական համագործակցության ասոցիացիայի և «AM-BG IMPEX» ՍՊԸ-ի կողմից։ Ցուցահանդեսի ընդունող կողմերն էին Բուրգասի քաղաքապետարանը և Բուրգասի առևտրաարդյունաբերական պալատը։ Այն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Բուլղարիայում ՀՀ դեսպանության և Հայ-բուլղարական առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ։
Ֆորումի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ ապրիլի 16-ին «Ֆլորա» էքսպո կենտրոնի հարակից այգում։ Բացման խոսքով հանդես եկավ Հայ-բուլղարական համագործակցության ասոցիացիայի համահիմնադիր Էդգար Աբրահամյանը, որին հաջորդեցին Բուրգասի քաղաքապետ Դիմիտար Նիկոլովի և Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի ողջույնի ելույթները։
Դեսպան Համբարձումյանն իր խոսքում ներկայացրեց Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշները և ներդրումային ներուժը՝ ընդգծելով նման հարթակների կարևորությունը երկկողմ համագործակցության խորացման գործում, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և հյուրընկալող կողմին։
Բացման արարողության կարևորագույն իրադարձություններից էր Բուրգասի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթների գործարկման մասին հայտարարությունը, որը կմեկնարկի հունիսի 4-ից։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրվեց հենց տեղում։ «Electra Airways»-ի կողմից իրականացվող շաբաթական ուղիղ չվերթները էականորեն կհեշտացնեն ինչպես զբոսաշրջային հոսքերը, այնպես էլ գործարար կապերը՝ նպաստելով ապրանքների և ներդրումների շարժի արագացմանը։
«EuroBridge 2026»-ի առանցքային նպատակը Հայաստանի և Եվրամիության երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումն է, ինչպես նաև նոր գործընկերների, դիստրիբյուտորների և ներդրումային հնարավորությունների բացահայտումը։ Ֆորումը կազմակերպված է B2B ձևաչափով, ինչը մասնակիցներին հնարավորություն է տալիս անմիջական շփումների միջոցով հաստատել արդյունավետ գործարար կապեր։
Ցուցահանդեսում ներկայացված է հայկական արտադրանքի լայն տեսականի՝ ալկոհոլային խմիչքներ (գինի, կոնյակ, ջին, օղի, մրգային թորվածքներ), շոկոլադ և կոնֆետներ, պահածոներ, բնական հյութեր, ձկնամթերք և խավիար, սուրճ, թեյ, մեղր, սոուսներ, ձավարեղեն և առողջ սնունդ։ Բացի այդ, ներկայացված են նաև ոսկերչական արտադրանք և շինանյութեր։
Միջոցառմանը մասնակցում են ոչ միայն Հայաստանից ժամանած ընկերություններ, այլև գործարարներ սփյուռքից՝ Մոլդովայից, Իտալիայից, Հունաստանից և Ռումինիայից։ Ներկայացված են նաև ծառայությունների ոլորտի ընկերություններ՝ զբոսաշրջության, լոգիստիկայի, ՏՏ-ի, անշարժ գույքի և ներդրումների ոլորտներից։
Ապրիլի 17-ը և 18-ը ամբողջությամբ նվիրված են B2B հանդիպումներին և գործարար բանակցություններին, որոնք նպատակ ունեն վերածվելու երկարաժամկետ համագործակցությունների։
Ֆորումի ընթացքում բազմիցս ընդգծվել է դրա ռազմավարական նշանակությունը․ Բուրգասը կարող է դառնալ հայկական արտադրողների համար դեպի Եվրամիություն մուտքի կարևոր դարպաս։
«EuroBridge 2026»-ը ոչ միայն ցուցահանդես է, այլև արդյունավետ գործարար հարթակ, որը միավորում է Հայաստանի և եվրոպական շուկաների շահերը՝ ստեղծելով նոր հնարավորություններ հայկական բիզնեսի միջազգային առաջխաղացման համար։
Նիդերլանդների խորհրդարանը կրկին անդրադարձավ հայկական հարցերին. ընդունվել են Դոն Սիդերի միջնորդությունները
17.04.2026/Նիդ.օրագիր
Նիդերլանդների խորհրդարանում հերթական անգամ բարձրացվել են հայկական հարցերին առնչվող կարևոր թեմաներ։ Քրիստոնեական միություն կուսակցության պատգամավոր Դոն Սիդերի ներկայացրած երկու միջնորդություններն ընդունվել են մեծամասնությամբ՝ չնայած կառավարության բացասական դիրքորոշմանը։
Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ տեղեկացրել է FAON-ի հայկական կազմակերպության քարտուղար ( Inge Drost ) Ինգա Դրոստը՝ մանրամասնելով ընդունված որոշումների բովանդակությունն ու քաղաքական ենթատեքստը։
Առաջին միջնորդությունը վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին։ Այն կոչ է անում Նիդերլանդների կառավարությանը իրականացնել նախկինում ընդունված խորհրդարանական որոշումները և հստակ քայլեր ձեռնարկել ճանաչման ուղղությամբ։ Միջնորդության մեջ ընդգծվում է, որ Նիդերլանդները Բենիլյուքս երկրների շարքում միակն է, որի կառավարությունը դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ նման որոշումը չպետք է պայմանավորված լինի Թուրքիայի հնարավոր արձագանքով կամ Հարավային Կովկասում ընթացող քաղաքական գործընթացներով, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններով։ Հատկանշական է, որ նախարարությունը միջնորդությունը խորհուրդ էր տվել մերժել, սակայն խորհրդարանը դա անտեսել է և ընդունել այն լայն աջակցությամբ։
Երկրորդ միջնորդությունը վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։ Այն կոչ է անում Նիդերլանդների կառավարությանը ավելի ակտիվ գործել Եվրոպական միության շրջանակներում՝ նպաստելու հայ ռազմագերիների և քաղաքացիական պահվող անձանց ազատ արձակմանը։ Խոսքը վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին։
Այս միջնորդությունն էլ է ընդունվել մեծամասնությամբ, ինչը վկայում է, որ խորհրդարանում կա լայն համաձայնություն հայկական հումանիտար և քաղաքական հարցերի շուրջ։
Ինգա Դրոստը իր գրառման մեջ ընդգծում է, որ, չնայած կառավարության զգուշավոր դիրքորոշմանը, խորհրդարանը շարունակում է հետևողականորեն աջակցել այս հարցերին՝ ցույց տալով քաղաքական կամք և արժեքային հստակ դիրքավորում։
Նիդերլանդների խորհրդարանի այս քայլերը կարող են կարևոր ազդակ հանդիսանալ թե՛ եվրոպական, թե՛ միջազգային հարթակներում հայկական հարցերի հետագա քննարկման և առաջխաղացման համար։
Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուներ և հաղորդակցություն ֆակուլտետում օրերս կայացավ հետաքրքիր և արդիական թեմայով սեմինար-դասախոսություն՝ նվիրված ազգային ինքնության փոփոխություններին՝ որպես գլոբալ կրթական նոր մարտահրավերի։ Բանախոսն էր բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Գասպարյանը, ով ունի ավելի քան չորս տասնամյակ գիտահետազոտական և դասախոսական փորձ։
Դասախոսության առանցքում ժամանակակից աշխարհի ամենահրատապ խնդիրներից մեկն էր՝ ինչպես են պատերազմները, տեղահանումները, գլոբալացումը և քաղաքական փոփոխությունները վերափոխում մարդկանց ինքնությունը, և ինչ դեր ունի կրթությունը այդ փոփոխությունների պայմաններում։
Երկու տարբեր իրականություններ, մեկ ընդհանուր խնդիր
Թեմայի յուրահատկությունն այն էր, որ ուսումնասիրությունը համեմատում էր երկու առաջին հայացքից անհամադրելի երկրներ՝ Հայաստանը և Շոտլանդիան։ Սակայն, ինչպես պարզ դարձավ, դրանք միավորում է նույն խնդիրը՝ ինքնության փոփոխության բարդ գործընթացը։
Հայաստանում, պատերազմների և տեղահանությունների հետևանքով, հասարակությունը կանգնած է վերականգնման և նոր ինքնության ձևավորման առաջ։ Միաժամանակ երկիրը շարժվում է դեպի եվրոպական և գլոբալ ինտեգրում, ինչը հասարակության համար միշտ չէ, որ հեշտ ընդունելի է։
Ի տարբերություն դրա՝ Շոտլանդիան արդեն ունի բազմաշերտ ինքնություն։ Այստեղ մարդիկ հաճախ իրենց ընկալում են միաժամանակ որպես շոտլանդացի, բրիտանացի և եվրոպացի։ Սակայն Brexit-ից հետո առաջացել են նոր լարվածություններ և անորոշություններ, որոնք նույնպես ազդում են ինքնության ընկալման վրա։
Եթե համեմատենք, կարելի է ասել՝
Հայաստանը «դանդաղ ու զգուշորեն» շարժվում է դեպի Եվրոպա, Շոտլանդիան՝ «չցանկանալով» հեռանում է նրանից։
Տրավման՝ որպես կրթական իրականություն
Բանախոսը հատուկ ուշադրություն դարձրեց մի կարևոր հանգամանքի՝ հասարակական տրավմայի ազդեցությանը կրթության վրա։ Պատերազմները, կորուստները և սոցիալական ցնցումները ոչ միայն փոխում են մարդկանց հոգեբանական վիճակը, այլ նաև ազդում են հիշողության, ուշադրության և սովորելու կարողության վրա։
Հայաստանում, ըստ ներկայացված տվյալների, բնակչության զգալի մասը բախվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարման և բարձր տագնապայնության։ Սա նշանակում է, որ ավանդական կրթական մեթոդները հաճախ այլևս արդյունավետ չեն։
Շոտլանդիայում խնդիրն այլ բնույթ ունի․ այստեղ արագ աճող բազմամշակութային միջավայրը երբեմն առաջացնում է ինքնության բախումներ և «պատկանելության դժվարություն», հատկապես փոքրամասնությունների շրջանում։
Կրթության նոր մոդել՝ որպես լուծում
Նաիրա Գասպարյանը առաջարկում է կրթական համակարգի վերափոխում՝ հիմնված «տրավմայից տեղեկացված» մանկավարժության վրա։ Այս մոտեցումը նպատակ ունի ստեղծել անվտանգ և աջակցող միջավայր, որտեղ սովորողը կարող է վերականգնել իր ներքին հավասարակշռությունը։
Առաջարկվող մոդելի հիմնական սկզբունքներն են՝
Հոգեբանական անվտանգություն
Դասարանները պետք է դառնան վստահելի և կանխատեսելի միջավայրեր։
Սովորողի ինքնավարություն
Փոքր ընտրությունների հնարավորություն տալը (օրինակ՝ ուսումնական ձևաչափի ընտրություն) օգնում է հաղթահարել անզորության զգացումը։
Ճանաչողական մոտեցում
Կրթությունը պետք է կենտրոնանա ոչ միայն հույզերի, այլև մտածողության զարգացման վրա։
Մշակութային ներառականություն
Հարգանք տարբեր մշակույթների և ինքնությունների նկատմամբ։
Համագործակցություն և երկխոսություն
Կրթությունը պետք է նպաստի վստահության և սոցիալական կապերի վերականգնմանը։
Ինչու է սա կարևոր այսօր
Այս ուսումնասիրությունը կարևոր է, որովհետև ցույց է տալիս՝ կրթությունը այլևս պարզապես գիտելիք փոխանցելու գործընթաց չէ։ Այն դարձել է սոցիալական վերականգնման, ինքնության վերաիմաստավորման և հասարակական համախմբման գործիք։
Հայաստանի համար սա հատկապես արդիական է՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրականությունը և հասարակության հոգեբանական վիճակը։ Իսկ Շոտլանդիայի օրինակը ցույց է տալիս, թե ինչպիսի մարտահրավերներ կարող են առաջանալ բազմաշերտ ինքնությունների պայմաններում։
Սեմինար-դասախոսությունն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, ինչը ևս մեկ անգամ ցույց տվեց թեմայի կարևորությունն ու հրատապությունը։
Նման նախաձեռնությունները ոչ միայն հարստացնում են ակադեմիական կյանքը, այլև նպաստում են այնպիսի գաղափարների տարածմանը, որոնք կարող են իրական ազդեցություն ունենալ կրթական համակարգի և հասարակության զարգացման վրա։
Ազգային ինքնության փոփոխությունների դարաշրջանում կրթությունը կանգնած է նոր պատասխանատվության առաջ՝ ոչ միայն ուսուցանել, այլ նաև բուժել, միավորել և ուղղորդել։
National Identity Transformation as a New Educational Challenge
Armenia and Scotland from a Comparative Perspective
A seminar-lecture on an interesting and vital topic, dedicated to changes in national identity as a new global educational challenge was recently held at the Faculty of European Languages and Communication of Yerevan State University,. The speaker was YSU Associate Professor Naira Gasparyan (PhD), who has more than four decades of research and teaching experience.
The lecture focused on one of the most pressing issues of the modern world: how wars, displacements, globalization and global social-political changes transform people’s identities, and what role education plays in these changes.
Two Different Realities, One Common Problem
The uniqueness of the topic was that the study compared two, at first glance incomparable, countries: Armenia and Scotland. However, as it turned out, they are united by the same problem: the complex process of identity transformation.
In Armenia, as a result of wars and displacements, society is facing the task of restoration and the formation of a new identity. At the same time, the country is moving towards European and global integration, which is not always easy for society to accept.
In contrast, Scotland already has a multi-layered identity. Here, people often perceive themselves as Scottish, British and European at the same time. However, after Brexit, new tensions and uncertainties have arisen, which also affect the perception of identity.
If we compare, we can say that
• Armenia is “slowly and cautiously” moving towards Europe,
• Scotland is “reluctantly” moving away from it.
• Trauma is an educational reality.
The speaker paid special attention to an important circumstance - the impact of social trauma on education. Wars, losses and social upheavals not only change the psychological state of people, but also affect memory, attention and the ability to learn.
In Armenia, according to the presented data, a significant part of the population faces post-traumatic stress (PTSD) disorder and high anxiety. This means that traditional educational methods are often no longer effective.
In Scotland, the problem is different: here, the rapidly growing multicultural environment sometimes causes identity conflicts and “difficulty of belonging”, especially among minorities.
Naira Gasparyan is for a new model of education as a solution.
Dr. Gasparyan proposes a transformation of the education system based on “trauma-informed” pedagogy. This approach aims to create a safe and supportive environment where the learner can restore his or her inner balance.
The main principles of the proposed model are:
• Psychological safety
• Classrooms should become reliable and predictable environments.
• Learner autonomy
Giving the opportunity for small choices (for example, choosing the learning format) helps to overcome feelings of powerlessness.
Cognitive approach
Education should focus not only on the development of emotions, but also on the development of thinking.
• Cultural inclusiveness;
• Respect for different cultures and identities;
• Cooperation and dialogue.
Education should contribute to the restoration of trust and social ties.
Why is this important today?
This study is important because it shows that education is no longer simply a process of transferring knowledge. It has become a tool for social reconstruction, reinterpretation of identity and social consolidation.
This is especially relevant for Armenia, taking into account the post-war reality and the psychological state of society. And the example of Scotland shows what kind of challenges can arise in conditions of multi-layered identities.
The seminar-lecture was held in an atmosphere of active discussions, which once again demonstrated the importance and urgency of the topic.
Such initiatives not only enrich academic life, but also contribute to the dissemination of ideas that can have a real impact on the development of the educational system and society.
In an era of changes in national identity, education faces a new responsibility: not only to teach, but also to heal, unite and guide.
ՀՀ ՊՆ և ՀԳՄ նախաձեռնությամբ մարտի 17-ին մի խումբ մտավորականներ, այդ թվում՝ ես, այցելեցինք Տավուշի մարզ՝ մասնավորապես Կիրանց բնակավայր, դիտեցինք սահմանազատված հատվածները, ամրաշինական աշխատանքները, ինչպես նաև՝ նորակառույց դպրոցը, որը իր տեխնիկական հագեցվածությամբ, լաբորատորիայով ու պայմաններով լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Պետք է խոստովանեմ, որ չափազանց տպավորված եմ, քանի որ դիտարկված արդյունքները արժանի են բարձր գնահատականի, և այդ առիթով արտահայտում եմ երախտագիտությունս ՀՀ կառավարությանը, ՀՀ ՊՆ-ին, ինչպես նաև գործընթացներում ներգրավված բոլոր պետական և ինստիտուցիոնալ կառույցներին։
Ինչ պարզեցի ինձ համար․ Տավուշի մարզում իրականացված սահմանազատման և ամրաշինական աշխատանքները կրում են համակարգային և ռազմավարական բնույթ՝ ուղղված սահմանային կառավարման հստակեցմանը և անվտանգության ենթակառուցվածքների զարգացմանը։ Ակնհայտ է, որ սահմանազատման գործընթացն իրականացվել է ինստիտուցիոնալ շրջանակներում՝ համապատասխան պետական մարմինների վերահսկողությամբ և մասնագիտական ներուժի ներգրավմամբ։
Միաժամանակ, հիմնավորված կարելի է համարել հանրայնացման այն մեխանիզմը, որը ենթադրում է տարբեր ոլորտների մտավորականների ներգրավմամբ ճանաչողական այցելություններ։ Նման նախաձեռնությունները նպաստում են տեղում իրավիճակի համակողմանի ուսումնասիրությանը, ինչպես նաև հանրային դիսկուրսի առավել տեղեկացված և կառուցողական ձևավորմանը՝ միաժամանակ բարձրացնելով դիմադրողականությունը հիբրիդային ապատեղեկատվական ազդեցությունների նկատմամբ։
Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող այլ հատվածներ, այդ թվում՝ մարզի կարևոր մշակութային կենտրոններից մեկը՝ Ոսկեպարի եկեղեցին։ Վերջինս միջնադարյան (մոտավորապես VII–X դարեր) ճարտարապետական հուշարձան է, որը շարունակում է պահպանել իր պատմամշակութային արժեքը։ Միաժամանակ հարկ է նշել, որ հիշյալ հուշարձանը 2024 թվականին հայտնվել էր հանրային և տեղեկատվական դաշտի ուշադրության կենտրոնում՝ ներքաղաքական գործընթացների և դրանց ուղեկցող հիբրիդային դիսկուրսների համատեքստում։
Ամփոփելով՝ ձևավորվում է համեմատական հստակ պատկեր. մի կողմից՝ պետական և ինստիտուցիոնալ մակարդակներում իրականացվող կառուցողական և համակարգված գործընթացներ, որոնք էական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ զարգացման և անվտանգության ապահովման համար՝ մարդակենտրոն մոտեցման աստիճանական ամրապնդմամբ։
Մյուս կողմից՝ հանրային դաշտում առկա են տարբեր գնահատականների և մեկնաբանությունների ենթակա ներքաղաքական հիբրիդային դրսևորումներ, որոնց ընկալումն ու գնահատումը շարունակում են մնալ բազմաշերտ և գիտական-վերլուծական քննարկումների առարկա։
Կից ներկայացնում եմ նկարներ Ոսկեպարի եկեղեցուց և Կիրանցի արևաշող դպրոցի դահլիճից։
Զապել կը սկսի Boston քաղաքի մէկ արուարձանին մէջ՝ Զապել Չահասպանեանի՝ տարեց այրիի եւ մեծ մայր, խաղաղ մահէն, որուն անցեալը մեծ մասամբ անծանօթ մնացած էր իր ընտանիքին։ Սակայն երբ պատմութիւնը կը վերադառնայ ժամանակի մէջ՝ դէպի Զապելի մանկութիւնը Օսմանեան Թուրքիոյ մայրամուտի օրերուն, ուր ան վերապրեց 1915-ի Հայոց Ցեղասպանութիւնը եւ գրեթէ սովամահ եղաւ Սուրիական անապատին մէջ, անմոռանալի կերպար մը կը սկսի յայտնուիլ։
Զապելի ճամբորդութիւնը կը ներառէ տարիներ մը Istanbul քաղաքի որբանոցին մէջ, բախտաւոր որդեգրում մը հարուստ հայ ընտանիքի կողմէ, եւ պայմանաւորուած ամուսնութիւն մը հայ մթերավաճառի հետ, որ զինք կը բերէ Ամերիկա, ուր երբեմն ծիծաղելի դարձող յարաբերութիւններն ու իր մղած պայքարները մշտապէս գունաւորուած են իր անցեալի կորսուած աշխարհը։
Zabelle, a novel
Kricorian, Nancy
(Only to be read in the library)
Zabelle begins in a suburb of Boston with the quiet death of Zabelle Chahasbanian, an elderly widow and grandmother whose history remains vastly unknown to her family. But as the story shifts back in time to Zabelle's childhood in the waning days of Ottoman Turkey where she survived the 1915 Armenian Genocide and near starvation in the Syrian desert, an unforgettable character begins to emerge. Zabelle's journey encompasses years in an Istanbul orphanage, a fortuitous adoption by a rich Armenian family, and an arranged marriage to an Armenian grocer, who brings her to America where the often comic interactions and battles she wages are forever colored by shadows from the long-lost world of her past.
Ծաղիկները՝ մայրության և գեղեցկության խորհրդանիշներ
10.04.2026/Նիդ.օրագիր
Հայկական մշակույթում ծաղիկները երբեք պարզապես գեղեցկություն չեն եղել։ Դրանք խոսում են սիրով, նվիրումով և կյանքի շարունակությամբ։ Հատկապես Մայրության և գեղեցկության տոնին՝ ապրիլի 7-ին ու դրանից հետո, ծաղիկները դառնում են ամենավառ լեզուն, որով մենք երախտագիտություն ենք հայտնում մայրերին, տատիկներին և բոլոր հայուհիներին։
Ավանդույթի համաձայն՝ այս օրը ընտանիքները նվիրում են ոչ միայն վարդեր և այլ ծաղիկներ, այլև թարմ ծաղկած ճյուղեր՝ որպես նոր կյանքի, աճի և վերածննդի խորհրդանիշ։ Այս սովորույթը արմատներ ունի հին հայկական պտղաբերության մշակույթում, որտեղ մայրությունը պաշտվում էր որպես ամենամեծ հրաշք։
Կարմիր կակաչը (մակ) հայկական ամենախոր սիմվոլներից է։ Այն մարմնավորում է պտղաբերությունը, կյանքի շարունակությունը և մայրական զոհաբերական սերը։ Կակաչի վառ կարմիր գույնը հիշեցնում է հայրենի հողի և մայրական սիրո անսպառ ուժը։
Վարդը՝ հատկապես կարմիր և վարդագույն, միշտ եղել է գեղեցկության և սիրո դասական խորհրդանիշը։ Հայկական ընտանիքներում վարդ նվիրելը մայրին նշանակում է հիացմունք և խորին երախտագիտություն։ Փշերը խոսում են մայրության դժվարին ճանապարհի մասին, իսկ ծաղկի նուրբ գեղեցկությունը՝ այդ ճանապարհի պարգևած ուրախության մասին։
Անմոռուկը՝ նուրբ կապույտ ծաղիկը, խորհրդանշում է հավերժական հիշողությունը և մաքուր, անսահման մայրական սերը։ Հայկական բանահյուսության մեջ այն հաճախ կապվում է այն սիրո հետ, որ երբեք չի մոռացվում՝ սերունդից սերունդ փոխանցվող սեր։
Նուռի ծաղիկը և նրա վառ կարմիր պտուղը հայկական մշակույթում ամենաուժեղ սիմվոլներից են պտղաբերության և մայրության համար։ Բազմահատիկ նուռը ներկայացնում է ընտանիքի միասնությունը և սերունդների անդադար շարունակությունը։
Բացի այդ, Կենաց ծառի ծաղկած ճյուղերը հայկական ծեսերում միշտ խորհրդանշել են ընտանիքի աճը, նոր կյանքի ծնունդը և մայրության բարգավաճումը։
Այսօր՝ Մայրության և գեղեցկության տոնին, երբ մենք նվիրում ենք ծաղիկներ մեր հայուհիներին, մենք ոչ միայն գեղեցկություն ենք պարգևում։ Մենք հարգում ենք այն մեծ սերը, ուժն ու նվիրումը, որով նրանք շարունակում են մեր ազգի կյանքը։
Թող յուրաքանչյուր ծաղիկ, որ այսօր կհասնի մայրերին, խոսի անասելի շնորհակալության և անսահման հպարտության մասին։
Լուսանկարներում` Գարուն ու ծաղիկ Նիդերլանդներում (Լուս` Հայկի)
Փոխդեսպանն ու հյուպատոսը Երևանում և Հաագայում ավարտել են դիվանագիտական առաքելությունը
12.04.2026թ/Նիդ.օրագիր
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Նիդերլանդների փոխդեսպան Թիմեն Կաուվենարը ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
Պարոն Կաուվենարը վերադառնում է Նիդերլանդներ՝ անցնելով վաստակած հանգստի։ Նրա երկարամյա և նվիրված ծառայությունը նշանակալի հետք է թողել հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման պատմության մեջ։ Իր գործունեության ընթացքում նա առանձնացել է պրոֆեսիոնալիզմով, հետևողականությամբ և համագործակցության խորացմանն ուղղված անկեղծ հանձնառությամբ։
Միևնույն ժամանակ, «Նիդերլանդական օրագրի» փոխանցմամբ, Նիդերլանդներում ավարտել է իր դիվանագիտական ծառայությունը նաև Հայաստանի Հանրապետության հյուպատոս Տիգրան Սարգսյանը՝ ևս ներդրում ունենալով երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում։
Երկու դիվանագետների գործունեությունը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Նիդերլանդների միջև գործընկերության զարգացման, փոխվստահության ամրապնդման և բազմակողմ համագործակցության ընդլայնման գործում։
🤝 Նրանց ներդրումը շարունակելու է իր դրական ազդեցությունը հայ-նիդերլանդական հարաբերությունների հետագա զարգացմանը ։
Մաղթում ենք Թիմեն Կաուվենարին և Տիգրան Սարգսյանին քաջառողջություն, բարօրություն և նոր հաջողություններ կյանքի և գործունեության հաջորդ փուլերում։
ՆՈՐ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎՐՈՊԱ ԱՅՑԵԼԵԼՈւ ՀԱՄԱՐ
12.04.2026/Նիդ.օրագիր
Եվրոպական Միությունը ապրիլի 10-ից սկսել է ներդնել նոր սերնդի թվային սահմանային վերահսկման համակարգ՝ Entry/Exit System, որը նախատեսված է բարելավելու Շենգենյան գոտի մուտք գործող երրորդ երկրների քաղաքացիների հսկողությունը։ Այս փոփոխություններն անմիջականորեն վերաբերում են նաև Հայաստանի քաղաքացիներին, ովքեր մեկնում են Եվրոպա կարճաժամկետ այցերով։ Ինչ է փոխվում Հայաստանի քաղաքացիների համար EES համակարգի ներդրմամբ հայկական անձնագրով Եվրոպա մուտք գործող անձինք առաջին հերթին կզգան հետևյալ փոփոխությունները․ 1. Անձնագրերում այլևս կնիք չի դրվի Սահմանային անցակետերում այլևս չեն դրվի մուտքի և ելքի կնիքներ։ Փոխարենը բոլոր տվյալները կգրանցվեն թվային համակարգում։ 2. Կենսաչափական տվյալների պարտադիր հավաքում Առաջին մուտքի ժամանակ սահմանապահները կհավաքեն՝ մատնահետքեր դեմքի լուսանկար Այս տվյալները կպահպանվեն համակարգում և կօգտագործվեն հետագա մուտքերի ժամանակ։ 3. Ավելի խիստ վերահսկում 90/180 օր կանոնի նկատմամբ Համակարգը ավտոմատ կհաշվի՝ արդյոք քաղաքացին չի գերազանցել Շենգենում թույլատրելի 90 օր գտնվելու սահմանը։ Խախտումները գրեթե անհնար կլինի թաքցնել։ 4. Սահմանային անցումների ժամանակի փոփոխություն Առաջին մուտքը կարող է տևել ավելի երկար (տվյալների գրանցման պատճառով) Հետագա մուտքերը, հակառակը, կարող են արագանալ ավտոմատ դարպասների շնորհիվ 5. Խախտումների արագ հայտնաբերում Եթե անձը նախկինում խախտել է վիզայի ռեժիմը կամ մնացել է թույլատրելի ժամկետից ավելի, համակարգը անմիջապես դա կարձանագրի։
Ինչու է ներդրվում համակարգը Եվրոպական Միություն-ը նպատակ ունի՝ բարձրացնել սահմանային անվտանգությունը նվազեցնել անօրինական միգրացիան թվայնացնել և արագացնել սահմանային գործընթացները Ինչ պետք է հաշվի առնել Հայաստանի քաղաքացիներին Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում՝ խստորեն հետևել 90/180 օր կանոնին պատրաստ լինել կենսաչափական տվյալների տրամադրմանը նախապես ստուգել իրենց մուտքերի և ելքերի պատմությունը
Եզրակացություն Entry/Exit System-ի ներդրումը կարևոր քայլ է Եվրոպայի սահմանային կառավարման թվայնացման ուղղությամբ։ Հայաստանի քաղաքացիների համար սա նշանակում է ավելի թափանցիկ, բայց նաև ավելի խիստ վերահսկվող մուտք Շենգենյան գոտի։ Թեև սկզբնական փուլում հնարավոր են որոշ անհարմարություններ, երկարաժամկետ հեռանկարում համակարգը կարող է հեշտացնել ճանապարհորդությունը և նվազեցնել սահմանային հերթերը։ Liana Balyan Իրավաբան, Բելգիա
Ապրիլի 9-ին Բրյուսելի հնագույն և հեղինակավոր «Cercle Gaulois» ակումբում Բելգիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Հայաստանի Խաղողի և գինու հիմնադրամի աջակցությամբ առաջին անգամ տեղի ունեցավ հայկական ընթրիք և գինու համտես, որը համախմբեց դիվանագիտական, մշակութային և գործարար շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներին՝ բացահայտելու Հայաստանի խոհարարական և գինեգործական հարուստ ժառանգությունը։
Abovian Cultural Centre
Open les voor kinderen: "Samen leren over geschiedenis"🇦🇲
Hoe kun je moeilijke gebeurtenissen uit de geschiedenis op een begrijpelijke manier uitleggen? Tijdens deze open les maken kinderen op een rustige en passende manier kennis met het verhaal van de Armeense genocide.
We gebruiken verhalen, gesprekken en interactieve activiteiten om stil te staan bij thema’s zoals herinneren, respect en begrip.
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի հիշատակի արարողություն Ամստերդամում
2026 թվականի ապրիլի 26-ին, ժամը 12:00–13:00-ն, Ամստերդամ քաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանություն-ի 111-րդ տարելիցին նվիրված ամենամյա հիշատակի արարողություն։
Միջոցառումը կազմակերպվում է Stichting Sint Grigor Narekatsi Amsterdam հիմնադրամի և Armeens-Apostolische Kerk Surp Hoki եկեղեցու կողմից։ Արարողությունը կանցկացվի Ամստերդամում, Krom Boomssloot 22 հասցեում գտնվող «Սուրբ Հոգի» Հայ Առաքելական եկեղեցու արտաքին պատին 2018 թվականին տեղադրված հուշարձանի մոտ։
‼️HERDENKING 111 JAAR ARMEENSE GENOCIDE 1915 — AMSTERDAM‼️
De Stichting Sint Grigor Narekatsi Amsterdam en de Armeens-Apostolische Kerk ‘Surp Hoki’ organiseren op zondag 26 april 2026 van 12:00-13:00 uur de jaarlijkse herdenking van de Armeense Genocide van 1915 in het Ottomaanse Rijk.
De ceremonie zal plaatsvinden bij
het in 2018 geplaatste monument op de buitenmuur van de Armeens-Apostolische Kerk Surp Hoki aan de Krom Boomssloot 22 in Amsterdam.
Het programma vangt aan met een kort gebed en bestaat verder uit een aantal toespraken, het leggen van bloemen en kransen onder het monument, muzikale optredens van het Armeens projectkoor ‘Tsirani tsar’ onder leiding van Ivo Boswijk en een minuut stilte.
De opening van de ceremonie wordt gevolgd door een toespraak van de Ambassadeur van de Republiek Armenië in het Koninkrijk der Nederlanden, dhr. Viktor Biyagov. De stad Amsterdam is tijdens de bijeenkomst vertegenwoordigd door Locoburgemeester Hester van Buren, die zich tot de aanwezigen zal richten met een bijdrage. Ook Tweede Kamerlid namens de ChristenUnie Don Ceder en schrijver en journalist Frank Westerman, auteur van het boek ‘Ararat’, zullen spreken. Traditiegetrouw is er afvaardiging vanuit de Amsterdamse gemeenteraad en stadsdelen van Amsterdam.
De herdenking wordt eveneens bijgewoond door vertegenwoordigers van verschillende Nederlandse maatschappelijke organisaties en leden van o.a. de Aramese, Assyrische, Griekse en Yezidi gemeenschappen van Nederland.
Այս տարի ևս ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը ( AJF Garegin Njdeh Nederland ) ավանդույթին համապատասխան կազմակերպում է ջահերթ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Երթը կմեկնարկի ապրիլի 23-ին ժամը 19:00-ին Ալմելոյի կենտրոնից և կավարտվի Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի մոտ։
Սա արդեն ավանդական դարձած միջոցառում է Ալմելոյում, որտեղ երիտասարդները ջահերով երթով հարգում են 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը և փոխանցում սերունդներին «Հիշել և պահանջել» ուղերձը։
Հավերժ փառք Հայոց նահատակներին։
Ասենի հայոց Ցեղասպանության հուշարձանի և արարողության մասին
Ասենում (Նիդերլանդներ) գտնվող հայոց Ցեղասպանության հուշարձանը տեղադրված է De Boskamp գերեզմանատանը (հասցե՝ Boskamp 5, Assen): Այն հայկական ավանդական խաչքար է, որը կառուցվել է 2001 թվականին (բացվել է 2001 թվականի հունիսի 24-ին) և նվիրված է 1915-1920 թվականների Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հուշարձանը նախաձեռնել է Նիկոլայ Ռոմաշուկը, Խաչքարը տեղափոխվել է Վանաձորի ԻՆՏԵՐԿԱՊ կազմակերպության կողմից: Այն Նիդերլանդներում առաջին պաշտոնական հայկական ցեղասպանության հուշահամալիրներից մեկն է։ Տարիներ շարունակ այնտեղ տեղի է ունենում ամենամյա հիշատակի արարողություն ապրիլի 24-ին։
2026 թվականի արարողությունը (24 ապրիլի 2026, ժամը 13:00)
Տեղը՝ De Boskamp գերեզմանատան հայոց հուշարձանի մոտ (Assen, Նիդերլանդներ)։
Ծրագիրը սկսվում է ծաղկեպսակների զետեղումով հուշարձանի մոտ։
Այնուհետև ծրագիրը շարունակվում է գերեզմանատան սրահում (aula):
Հրավիրում ենք հայկական կազմակերպություններին մասնակցելու և ծաղկեպսակ զետեղելու (խնդրվում է նախապես գրանցվել՝ herdenking@yahoo.com էլեկտրոնային փոստով, որպեսզի հնարավոր լին հայտարարել ձեր կազմակերպության մասին)։
Այս արարողությունը ավանդույթ է դարձել։ Ամեն տարի հարյուրավոր հայեր և համակիրներ են գալիս Ասեն՝ հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն զոհերի հիշատակին։
Meer informatie over het Armeense Genocide-monument en de herdenkingsceremonie in Assen
Het Armeense Genocide-monument in Assen (Nederland) bevindt zich op begraafplaats De Boskamp (adres: Boskamp 5, 9405 TA Assen). Het is een traditionele Armeense khachkar (kruissteen), die in 2000 is vervaardigd en in 2001 is geplaatst. Het monument werd op 24 april 2001 officieel onthuld en is gewijd aan de slachtoffers van de Haye Genocide van 1915-1920.
Het initiatief voor dit monument kwam van Nicolai Romashuk Hairabedian (ook wel Nicolai Romashuk), een vooraanstaand lid van de Armeense gemeenschap in Assen. De khachkar werd uit Armenië gehaald, specifiek vanuit de regio Vanadzor, door de organisatie INTERKAP. Het is een van de eerste officiële gedenktekens voor de Armeense Genocide in Nederland. Het monument is ingewijd met een religieuze ceremonie en behoort toe aan de Armeens-Apostolische Kerk.
Sindsdien vindt hier jaarlijks op 24 april een herdenkingsceremonie plaats.
Herdenkingsceremonie 2026
Datum: 24 april 2026
Tijd: 13.00 uur
Locatie: Begraafplaats De Boskamp, bij het Armeense Genocide-monument (Assen, Nederland)
Het programma begint met het leggen van kransen en bloemen bij het monument.
Aansluitend wordt het programma voortgezet in de aula (samenkomstzaal) van de begraafplaats.
Wij nodigen alle Armeense organisaties van harte uit om deel te nemen en eventueel een krans te leggen. Meld u hiervoor tijdig aan via herdenking@yahoo.com, zodat wij uw organisatie kunnen aankondigen tijdens de ceremonie.
Deze herdenking is een belangrijke traditie geworden. Elk jaar komen honderden Armeniërs en sympathisanten naar Assen om respect te betuigen aan de circa 1,5 miljoen slachtoffers van de Genocide. Het is een moment van eenheid, kracht en collectieve herinnering voor onze gemeenschap en de generaties die nog komen.
Հայոց ցեղասպանության հիշատակման համերգ
Ապրիլ ամսին ամբողջ աշխարհում հիշատակվում է Հայոց ցեղասպանության
111-րդ տարելիցը։
Ուրբաթ 24 ապրիլի 2026
Ժամը՝ 20:00
Վայրը' Sint-Martinuskerk
Հասցե՝ Kerklaan 22,
3828 EB Hoogland,
Amersfoort
Ռուզաննա Թադևոսյան
Mateos Tsaretsi bibliotheek ՀՐԱՎԷՐ
Սիրով կը հրաւիրենք ձեզ մասնակցելու Աննա Մարի Մաթարի դասախօսութեան
Ամսթերտամի հայկական առաջին տպագիր Աստուածաշունչի մասին ։
Պիտի ըլլայ նաեւ երաժշտական ելոյթ մը՝ Մարի Այգցի-ի կողմէ, եւ աւարտին պիտի ըլլայ կարելիութիւն զրուցելու թեթեւ հիւրասիրութեան ընթացքին։
Այս ձեռնարկը տեղի պիտի ունենայ շաբաթ, 11 Ապրիլ 2026-ին, ժամը 15:00-ին, Ամսթերտամի Mateos Tsaretsi գրադարանին մէջ,
Krom Boomssloot 22 հասցէին։
UITNODIGING
Met veel plezier nodigen wij u uit om deel te nemen aan de lezing van Anna Maria Mattaar over de eerste gedrukte Armeense Bijbel, verschenen in Amsterdam.
Er zal ook een muzikaal optreden zijn van Mari Aygetsi, en aan het einde is er gelegenheid om met elkaar te praten tijdens een lichte receptie.
Dit evenement vindt plaats op zaterdag 11 april 2026 om 15:00 uur in de Mateos Tsaretsi Bibliotheek in Amsterdam,
aan het adres Krom Boomssloot 22
🗓️ Ապրիլի 14📍Բրյուսել
🔷 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
Նիդերլանդներում երեխաներին երթևեկության կանոնները սովորեցնելը սկսվում է շատ վաղ տարիքից և համարվում է կրթության ու մշակույթի կարևոր մաս։ Սա պատահական չէ Netherlands-ը աշխարհում հայտնի է իր զարգացած հեծանվային մշակույթով։
Ահա ինչպես է դա կազմակերպվում․
1. Սկսում են դեռ մանկապարտեզից
Երեխաները դեռ մանկապարտեզում սովորում են՝
ինչպես անցնել փողոցը
ինչ են նշանակում լուսացույցի գույները
ինչպես ճանաչել ճանապարհային նշանները
Սա հաճախ արվում է խաղերի, երգերի և պատկերազարդ նյութերի միջոցով, որպեսզի երեխաները հեշտ ընկալեն։
2. Հեծանիվը՝ որպես ուսուցման հիմնական գործիք
Նիդերլանդներում հեծանիվը կյանքի անբաժան մաս է, ուստի երեխաները շատ շուտ սկսում են վարել։
Ծնողները սովորեցնում են՝
ինչպես ճիշտ վարել հեծանիվ
ինչպես հետևել երթևեկությանը
ինչպես պահպանել անվտանգությունը
Շատ ընտանիքներ երեխաներին դպրոց են ուղարկում հեծանիվով։
3. Դպրոցական կրթություն
Դպրոցներում կա հատուկ ծրագիր՝ երթևեկության անվտանգության վերաբերյալ։
Երեխաները սովորում են՝
ճանապարհային նշաններ
առաջնահերթություն (ով պետք է անցնի առաջինը)
վտանգավոր իրավիճակների ճանաչում
4. Տեսական և գործնական քննություն
Մոտ 10–12 տարեկանում երեխաները հանձնում են քննություն (հայտնի որպես Verkeersexamen)․
տեսական մաս՝ հարցեր կանոնների մասին
գործնական մաս՝ իրական երթևեկության մեջ հեծանիվ վարել
Հաջողության դեպքում ստանում են վկայական։
5. Ծնողների դերը
Ծնողները շատ ակտիվ մասնակցում են․
երեխաների հետ միասին գնում են փողոց
ցույց են տալիս իրական իրավիճակներ
բացատրում են սխալներն ու վտանգները
6. Անվտանգ միջավայր
Պետությունը ստեղծում է անվտանգ պայմաններ՝
առանձին հեծանվային ուղիներ
պարզ և հասկանալի նշաններ
հանգիստ երթևեկություն բնակելի տարածքներում
Դրա շնորհիվ երեխաները դեռ փոքր տարիքից դառնում են ինքնուրույն և անվտանգ ճանապարհային մասնակիցներ։
Դպրոցում հերթական ճանապարհային երթևեկության դասին է հետևել մեր թղթակից Anahit Aghabekyan-ը։ Նիդերլանդներում անցկացվող վազքի մարաթոններից մեկին ականատես է եղել մեր թղթ. Anahit Aghabekyan ֊ը
Ֆրանսիայում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը
16.04.2026/Նիդ օրագիր
Ապրիլի 15-ին Բանյո քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն։ Միջոցառումը կազմակերպվել է «Կիրովական պուրակում» տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, տեղեկացնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության պաշտոնական կայքը։
Հուշաքարի առջև ծաղկեպսակներ են խոնարհել Էլեն Սիլիերը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Գայանե Մանուկյանը, ինչպես նաև Օ-դե-Սեն դեպարտամենտի և Բանյոյի քաղաքային խորհրդի անդամները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները։
Արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել քաղաքապետ Էլեն Սիլիերը և դեսպանության խորհրդական Գայանե Մանուկյանը՝ ընդգծելով հիշատակի պահպանման, պատմական արդարության և սերունդներին անցյալի դասերը փոխանցելու կարևորությունը։
Սոնյա Կաուփը` Նիդերլանդների նոր փոխդեսպանը Հայաստանում
17.04.2026/Նիդ.օրագիր
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը պաշտոնապես հայտարարել է նոր փոխդեսպանի նշանակման մասին։ Այդ պատասխանատու պաշտոնը ստանձնել է փորձառու դիվանագետ Սոնյա Կաուփը, ով ունի բազմամյա ծառայություն միջազգային հարաբերությունների ոլորտում։
Տիկին Կաուփը շուրջ 38 տարի աշխատել է Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարությունում՝ իր մասնագիտական ուղու ընթացքում ներկայացնելով Նիդերլանդների Թագավորությունը մի շարք երկրներում, այդ թվում՝ Մարոկկոյում, Ղազախստանում, Սենեգալում և Բենինում։ Նրա հարուստ փորձը և դիվանագիտական հմտությունները կարևոր ներդրում են խոստանում հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման գործում։
Հայաստան ժամանելուց հետո նորանշանակ փոխդեսպանն արդեն հասցրել է կիսվել իր առաջին տպավորություններով՝ ընդգծելով, որ տպավորված է երկրի հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, բազմազան խոհանոցով և, ամենակարևորը, մարդկանց ջերմությամբ ու հյուրընկալությամբ։
Տիկին Կաուփը նշել է նաև, որ պատրաստ է իր ամբողջ ներուժը ներդնել՝ նպաստելու Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը՝ քաղաքական, տնտեսական , մշակութային և այլ ոլորտներում։
Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը վստահություն է հայտնել, որ նոր փոխդեսպանի նշանակումը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին։
Սոնյա Կաուփին մաղթում ենք հաջողություններ իր կարևոր առաքելության իրականացման գործում Հայաստանում։
Ալմելոյում կհիշատակեն Հայոց ցեղասպանության զոհերին
17֊ը ապրիլի 2026 Նիդ.օրագիր
2026 թվականի ապրիլի 24-ին Almelo քաղաքում կկայանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդիսավոր արարողություն։ Այս օրը համախմբում է համայնքին՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ողբերգական իրադարձությունների անմեղ զոհերին և վերաիմաստավորելու դրանց նշանակությունը մեր օրերում։
Հիշատակի միջոցառումը կազմակերպվում է Armeens Apostolische Kerk Almelo կողմից, որը հրավիրում է բոլոր ցանկացողներին միանալու այս կարևոր նախաձեռնությանը։ Արարողությունը կանցկացվի եկեղեցու հարակից հուշհամալիրում։։
Միջոցառումը կսկսվի ժամը 18:00-ին և կտևի մինչև 20:00-ը։ Ծրագրում ներառված են աղոթք, ելույթներ, երաժշտական կատարումներ, ինչպես նաև երկու րոպե լռությամբ զոհերի հիշատակի հարգում։ Արարողության ընթացքում տեղի կունենա նաև ծաղկեպսակների և ծաղիկների զետեղում։
Ելույթներով հանդես կգան Ալմելոյի քաղաքապետ` Richard Korteland֊ը, պատմաբան և հեղինակ Dirk Roodzant֊ը, ինչպես նաև լրագրող Sinan Can֊ը, ով հայտնի է իր «Bloedbroeders» վավերագրական ֆիլմով։
Միջոցառման ավարտից հետո մասնակիցների համար կկազմակերպվի հանդիպում սուրճի շուրջ, ինչը հնարավորություն կտա շարունակել զրույցը և կիսվել մտքերով։
Այս հիշատակի արարողությունը ոչ միայն հարգանքի տուրք է անցյալին, այլև կոչ՝ պահպանելու պատմական հիշողությունը և ամրապնդելու համերաշխությունը ներկա ու ապագա սերունդների համար։