The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 10 February 2018

«Նիդերլանդական Օրագիր»-5. Կարծիքներ ու բարեմաղթանքներ.ԱՐՏՅՈՄ ՉԵՐՆԱՄՈՐՅԱՆ


ԱՐՏՅՈՄ ՉԵՐՆԱՄՈՐՅԱՆ
«Իսրայելահայեր» ամսաթերթի և
«Նաիրի» կայք էջի գլխավոր խմբագիր
(Իսրայել)




Որպես լրատվության ասպարեզում  19 ամյա աշխատանքային փորձ ունեցող ու վերջին 14 տարին Իսրայելում աշխատելով ու չորս տարի «Իսրայելահայեր» ամսաթերթի գլխավոր խմբագիրն ու տնօրենը հանդիսանալով ավելի քան չորս տարի է ինչ շատ ջերմ հարաբերություններ ունեմ «Նիդերլանդական Օրագրի» խմբագրության հետ: Շատ դեպքերում զարմանում ու նաև հպարտանում եմ «Նիդերլանդական Օրագրի» այն կատարված վիթխարի աշխատանքով, որը նպաստում է հայապահպանմանն ու զուտ համայնքային կյանքին առնչվող բազմալեզու հոդվածների առատությունը ևս խոսում է արհեստավարժության ու սեփական նորությունները կերտելու  մասին: Շատ լրատվամիջոցներ հայկական պետական տեղեկատվությունը վերատպելու և շատ քիչ սեփական լուրերը ներկայացնելով են զբաղված, այնինչ «Նիդերլանդական Օրագիրը» շատ օպերատիվ ու լայն պրիզմայով է ներկայացնում համայնքային կյանքի բոլոր ոլորտները:
«Իսրայելահայեր» ամսաթերթի ու իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ հնգամյակի կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային ու ստեղծագործական հաջողություններ և համբերություն նման բարդ ու հայապահպանմանը նվիրված Ձեր գործունեության մեջ:

No comments:

Post a Comment