Niderlandakan Oragir

Niderlandakan Oragir
Netherlands Daily

вторник, 27 февраля 2018 г.

Քայլերթ և բողոքի ցույց Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց





Նիդերլանդական օրագրի թղթակից Dario Cramer-ի և ուղիղ ռեպորտաժը Հաագայից
1988 թվականի Սումգայիթի, Բաքվի և այլ քաղաքների զոհերի հիշատակի քայլերթ և բողոքի ցույց ԱԴՐԲԵՋԱՆԻ դեսպանատան դիմաց:
2018թ Փետրվարի 27-ին ' հերթական անգամ Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները քայլերթ, ապա ցույց կազմակերպեցին Հաագայում Ադրբեջանի դեսպանության առջև՝ հիշատակելով 30 տարի առաջ 1988 թվականի Սումգայիթի, Բաքվի և այլ քաղաքների անմեղ զոհերին: Դեռ փետրվարի 20-ին մեր պատվիրակությունը միասնական հայկական Հոլանդահայ կազմակերպությունների միջնորդություն էր ներկայացրել խորհրդարանի արտաքին գործերի մշտական ​​հանձնաժողովին և ուշադրություն հրավիրել դեռեւս չլուծված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նամակ էր ուղարկվել նաեւ արտաքին գործերի նախարար Քաագին: Հայկական կազմակերպությունները կոչ են արել հոլանդացի քաղաքական գործիչներին ավելի ակտիվորեն ներգրավվել եւ աջակցել ԵՄ-ին `Մինսկի խմբի աշխատանքներին, նաև հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ բաց ռասիզմը Հայաստանի ու հայերի դեմ: Հոլանդահայության ցույցն սկսվեց «Խաղաղության պալատին» հարող հրապարակից ։ Քայլերթով և վանկարկումներով ցուցարարներն անցնելով Հաագայի փողոցներով հասան Ադրբեջանի դեսպանություն, որտեղ ելույթներ ունեցան Նիդերլանդների ՀՀԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ Մասիս Աբրահամյանը, նույն կառույցի երիտասարդական թևի ներկայացուցիչ Սեպուհ Աբրահամյանը. Հոլանդահայ կառույցների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը: Հնչեց ադրբեջաներեն լեզվով ելույթ, որը մեծ իրարանցում է առաջ բերել ֆեյսբուքի ադրբեջանցի օգտատերերի շրջանում: Ցույցերթի մասնակիցները կրում էին ցուցապաստառներ, որտեղ զգաստության կոչեր էին ուղղված Ադրբեջանին' դադարեցնելու համար Արցախի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը: Հնչեցին ազգասիրական երգեր, հուզիչ էր դպրոցական Մասիս Դավթյանի երգի կատարումը: Այսպիսով մեկ անգամ ևս հոլանդահայությունը ապացուցեց, որ հազարավոր կիլոմետրեր հայրենիքից հեռու ևս կանգնած է հայրենիքի ու այն պաշտպանող իր զինվորի կողքին։ «Նիդերլանդական Օրագիր»