The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 19 February 2018

Նիդերլանդների խորհրդարանն ու կառավարությունը ուզում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը



16.02.2018
Հայկական բոլոր լրատվամիջոցներն առաջ են ընկել և լուր են տարածում, որ Նիդերլանդների խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:

Ասեմ, որ առայժմ չեն ճանաչել, այլ ՈՒԶՈՒՄ են ճանաչել:

Դեռ 2004 թ. Նիդերլանդների խորհրդարանը մի բանաձևով ընդունել էր Հայոց Ցեղասպանությունը, բայց կառավարությունը պաշտոնապես ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ փոխարեն օգտագործում էր Հայոց ցեղասպանության
ՀԱՐՑ եզրույթը ('kwestie van Armeense genocide' ):

Հիմա ընդունման դեպքում այլ է լինելու: Երեկ երեկոյան (հինգշաբթի) Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը, որ այստեղ երկրորդ կամեր ենք ասում (Tweede Kamer) հավանության է արժանացրել 1915 թվականի Հայոց Ցեղասպանության մասին երկու բանաձեւ։

Բանաձեւերից առաջինը նշում է, որ Tweede Kamer-ը «ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը», մյուսը, որ Նիդեռլանդների ներկայացուցիչը պետք է ապրիլին ներկա գտնվի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը Հայաստանում:

Հոլանդական խորհրդարանը  բացահայտորեն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը` չորս կուսակցությունների միջնորդությամբ:
Այս որոշումը կարևոր կլինի Հոլանդիայի խորհրդարանի և կառավարության միասնական ու ճիշտ դիրքորոշման համար:

Նիդերլանդների մամուլն ու հանրային հեռուստատեսությունը այս պահին ակտիվորեն են լուսաբանում 1915 թ հետ կապված միջադեպերը:
Հուսով ենք, որ բանաձևերն ընդունվելու են: Այս հարցը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպությունները:
Hay Azian


No comments:

Post a Comment