The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 19 February 2019

Հուշ-երեկո նվիրված հայ ժողովրդի բարեկամ, հույն անվանի բանաստեղծ, գրող Յորղոս Սուրիսին

ԱԹԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄ ՅՈՐՂՈՍ ՍՈՒՐԻՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Աթենքից ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻՆ հայտնում են, որ երեկ Հույն գրողների միությայն սրահում, հունվարի 15-ին, Հույն գրողների միությունը եւ Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնը,«Հայաստան»հասարակական մշակութային համագործակցությամբ կազմակերպեցին ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ, որը նվիրված էր հայ ժողովրդի բարեկամ, հույն անվանի բանաստեղծ, գրող ՅՈՐՂՈՍ ՍՈՒՐԻՍԻ մահվան 100-րդ տարելիցին։ Հանդիսության ընթացքում տեղի ունեցավ նաև Հայ-հունական
ուսումնասիրությունների կենտրոնի կողմից Յորղոս Սուրիսին նվիրված՝ «Ο Ρωμηός του Γεωργίου Σουρή και το Αρμενικό Ζήτημα» («Յորղոս Սուրիսի Ռոմեոս թերթը և Հայկական հարցը») գրքի շնորահանդեսը։ Ողջույնի խոսք ասաց Հույն գրուղների միության նախկին նախագահ` Պավլոս Նաթանաիլը, բանախոսեցին Հունաստանի Ազգայի Ժողովի գրադարանի բաժնի վարիչ Էլլի Դրուլիան և Հույն գրողների միության
վարչության անդամ Սպիրոս Ավլոնիդիսը։ Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի քարտուղար Հովսեփ Քասեսյանը ներկայացրեց «Յորղոս Սուրիսի Ռոմեոս թերթը և Հայկական հարցը» գիրքը: Ասմունքեցին՝ Ազգային թատրոնի դերասան, բանաստեղծ Մարթա Պապադոպուլուն, գրող Կաթերինա Դոգա-Կոտոպուլուն, դերասանուհի Նազիկ Այդինյանը, դերասանուհի Զանոս Դանիասը: Միջոցառան համակարգողներն էին՝ Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի անդամ Լուսի Բերբերյանը եւ Հույն գրողների միության նախագահ Կոստաս Կարուսոսը: Հիշեցնենք, որ գրող, բանաստեղծ եւ լրագրող Սուրիսը Աթենքում 33
տարի հրատարակել է ROMIOS (Հույնը) շաբաթաթերթը, որտեղ նա հրապարակել է շատ կարեւոր տվյալներ 1895-1896թթ․ եւ 1909 թվականների հայերի կոտորածների մասին: Յորղոս Սուրիսը հինգ անգամ Նոբելյան
մրցանակի թեկանծու է առաջադրվել, այդ թվում` 1900թ․-ին Հունաստանի խորհրդարանի կողմից:
«Հայաստան» լրատու ցանց, Աթենք, 16 փետրվարի 2019 թ.

No comments:

Post a Comment