The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 21 September 2020

Թագաժահրը չի ընկճում Արցախցիներին

 ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԶԲՈՍԱՆՔ ԱՐՑԱԽՈՎ

Ստեփանակերտում փոքրիկ զբոսանք կատարեցի․ նպատակ ունեի հասկանալ ինչպես է ազդել թագաժահրը արցախցու ինքնազգացողության ու կյանքի որակի վրա, արդյո՞ք արցախցուն խեղճացրել է այն ու ստիպել դիմացդ հայտնված մարդուն շատ չմոտենալու համար փախուստի դիմել դեպի մայթի հակառակ կողմը․․․ ամենևին: Սկսեմ սկզբից։ Նպատակ ունեի փոքրիկ նյութ պատրաստել «Արցախն ու համավարակը» թեմայի շրջանակում։ Երեկոյան զբոսանքը Ստեփանակերտի կենտրոնում ոչ միայն հաճելի է, այլև հետաքրքիր․ արցախցին ապրում է իր առօրյայով՝ փողոցում տեսնում ես զբոսնող ժպտադեմ երիտասարդների, գեղեցիկ աղջիկների, թոշակառու տղամարդիկ այգում հավաքված զրուցում են, երբեմն նույնիսկ հեռավորությունը չեն պահպանում, թոշակառու կանայք իրար կողքի քայլում են շատ մտերմիկ զրուցելով, երեխաները վազվզում են․․․ ՈՒ ՈՉ ՄԻ ԴԻՄԱԿ, մոտենում եմ առաջին հանդիպած կնոջը , ով կողքովս էր անցնում, ներկայանում եմ ու հաճելիորեն զարմանում, որ անկախ մեզանից պահում ենք 1․5 մետր այսպես կոչված սոցիալական հեռավորություն՝ հստակ գիտակցելով․ որ մենք տարբեր ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՉԵՆՔ։ Առաջին անգամն եմ զգում, որ քաղաքում թագավարակ կա ու մարդիկ պահում են այդ հեռավորությունը․․․ Զրուցակիցս՝ Կարինեն, ով աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի գիտական գրադարանում, ուրախությամբ է պատմում, որ գրադարանի հաճախորդ դասախոսներն ու ուսանողները նոր ուսումնական տարվա հետ սկսել են այցելել ու արդեն զբաղվել գիտական նյութերի ընթերցանությամբ, գիտական աշխատանքով։ Ախտահանվում է ամեն բան, մարդիկ բնականոն ընթացքով վերադառնում են իրենց կիսատ թողած գործերին։ Զգում ես, որ արցախցուն ոչ պատերազմով ու ոչ էլ համավարակով կոտրել չես կարող, պետք է՝ հագնում են դիմակը ու ապրում իրենց կյանքը անտրտունջ։ Կարինեն համոզված է, որ կյանքը իր հունի մեջ է մտնելու շուտով․․․ ուրախանում եմ, մտնում մոտակա խանութը, զրույցի բռնվում տիրուհու հետ, ով տարիքով համարյա հասակակից է ինձ։ Տիկինը մասամբ ընկճված է՝ առևտուր համարյա չկա, մաքսազերծման թանկացման պատճառով երեք ամիս առևտուր չի եղել։ Միանգամից տեսնում եմ թագաժահրի կնիքը նրա խոսքերում՝ 4 անգամ թանկացել է ամեն բան, ինքը հասցրել է առաջին թանկացման ընթացքում Թուրքիայից իր ապրանքը բերել․․ Այդ տեղանունը լսելիս սիրտս տակն ու վրա է լինում, հետո հավելում է, որ ավելի պակաս, բայց նույն թանկացումը նաև ռուսական ապրանքի վրա կա։ Թուրքից կախվածությունը սպանիչ է, բայց ականջներումս զնգում են Լոուրենս Արաբացու բառերը մեր մասին՝ ուղղված ամերիկացի լրագրողին՝տարեք հայերին Ամերիկա ու այնտեղ վերացրեք, դուք դրա փորձը ունեք հնդկացու նկատմամբ, ում հաջողությամբ եք վերացրել, անգլիացին դեռ համաշխարհային կառավարություն պիտի ստեղծի․․․ չի կարող նման մանր գործերով զբաղվել․․․ Հային պետք է անջատել Հայաստանից, իսկ մնացող հայերը պիտի աշխատեն հարևան երկրների համար․․․»։ Ծանր սրտով դուրս եմ գալիս խանութից․․ Զրույցը շարունակում եմ փողոցում․ Մոտենում եմ դիմացից եկող երիտասարդ զույգին, գեղեցիկ, բարեկիրթ․ գրական հաճելի հայերենով բացատում են ինձ, որ համավարակը ավելի է մտերմացրել ընտանիքի անդամներին, ովքեր ավելի հոգատար են դարձել միմյանց նկատմամբ․․․ Թոշակառու տատիկները չէին էլ զգացել համավարակի առկայությունը, մտքներով էլ չի անցնում սոցիալական հեռավորություն պահպանել․․ Եղան նույնիսկ մարդիկ, ովքեր փորձեցին ինձ բացատրել, որ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՄԱՎԱՐԱԿ ՉԿԱ․․․ «ԵՐԵՎԱՆԻՑ ԵՆ ՎԻՐՈՒՍԸ ԲԵՐՈՒՄ»։
Մանկական ստեղծագործության կենտրոնի ուսուցչուհիները երջանիկ դուրս էին գալիս շենքից, ուրախ էին, որ վերադարձել են իրենց աշակերտները, մի քիչ շատ են աշխատելու խմբերի քանակի մեծացման հետ կապված, բայց նրանց երջանկության վրա աշխատավարձի չփոխվելը չի ազդում։ Բոլորը ուրախ են, պետական սեկտորում աշխատող տղամարդիկ ասում են, որ չեն էլ զգացել,որ համավարակ կա, նրա առկայությունը միայն պարետին, պարետատան աշխատակիցների գործունեությանն ու պարետի հաճախակի թարմացվող որոշումներին առնչվելիս․․․ ԲՈԼՈՐԸ ՀԱՅԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ․․․ ԺԱՀՐԸ ՉԻ ԸՆԿՃՈՒՄ ՆՐԱՆՑ։
Արցախցի ոստիկանը հետևում է կարգ ու կանոնին, պատրաստ է օգնություն ցուցաբերել քաղաքացուն, բայց պարտքի գիտակցումն ու զգացումը երբեք թույլ չեն տալիս նրան որևէ հարցի պատասխանել, որն իր պարտականությունից դուրս է․ աշխարհի ամենաօրինապաշտ ու օրինակելի ոստիկաններն ապրում են Արցախում, նույնիսկ մտածում ես, որ նրանց մոտ վերապատրաստում պիտի անցնեն աշխարհի բոլոր երկրների ոստիկանները։ Դա ինձ համար վաղուց արդեն նորություն չէ։


ԱՐՑԱԽ-ՀԱՅԱՍՏԱՆ` ՀՈԳԻ ՈՒ ՄԱՐՄԻՆ, ՉԵՆՔ ՀԱՆՁՆՎՈՒՄ ԹԱԳԱԺԱՀՐԻՆ


Մինչ աշխարհի հզոր քաղաքական ուժերը քննարկում ու վերլուծում են թագաժահրի տարածման մանրամասներն ու նրա վերացմանն ուղղված միջոցառումները, նրա դեմ պատվաստումների հարցը, որը ոչ միայն առողջապահության խնդիրն է այլև հզոր քաղաքական ուժերի, ինչպես նաև այլ հրատապ քաղաքական խնդիրներ, Արցախը իր մեկուսացման դրական կողմերի ընդգծված կիրառմամբ դանդաղ բայց հաստատուն քայլերով առաջընթաց է գրանցում։ 


Այս առումով, ինչպես արդեն գիտենք, «Նիդերլանդական Օրագիրն» անդրադարձել ու շնորհավորել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կառավարման 100 օրը, հարցեր ուղղել և ստացել պատասխաններ։ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ՝ Արցախը զբաղված է խաղաղ ստեղծագործ աշխատանքով, զարգացնում է տնտեսությունը, հղկում ու բարելավում է քաղաքական կառույցների ու կրթական համակարգի գործունեությունը ։



Թագաժահրի առկայությունը չի կարող խոչընդոտել առկա հարցերի լուծմանը Արցախում։ ԱՀ նախագահի որոշմամբ պատմական արդարությունը պետք է վերականգնվի։  Նախորդ դարասկզբին 10000 հայերի ցեղասպանություն տեսած Շուշին ազգային-քաղաքական, մշակութային, կրթական ազդեցիկ կենտրոն էր և պետք է վերականգնվի Շուշիի նախկին կարևորագույն կենտրոն լինելու կարգավիճակը։ Առաջին քայլն այդ ուղղությամբ արդեն ձեռնարկված են․ հարցի լուծմանն ընդառաջ՝ Արայիկ Հարությունյանը բանակցում է դատա-իրավական համակարգի պատասխանատուների հետ    Շուշիում կառուցվող նոր շենքը ԱԺ տրամադրելու ուղղությամբ։ Մասնավորապես,  Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է ԱՀ քաղաքացիներին, որ այցելել է բերդաքաղաք վերջին տարիներին քաղաքում սկսած լայնածավալ շինարարական ծրագրերն ակտիվորեն շարունակելու միտումով: Նա նշում է, որ, անկասկած,  մեծ ջանքեր են պահանջվելու Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար, և, աշխատանքային օրակարգում տեղ գտած կարևոր հարցերը հրատապ լուծում են պահանջում․  բնակարանաշինություն, Ազգային ժողովի նստավայրի տեղափոխում, խմելու ջրի համար ֆիլտր կայանի կառուցում,  շրջանային բուժմիավորման շենքի կառուցում, Շուշի տանող ճանապարհի վերանորոգում, թերացումների կարգավորում։ Աշխատանքային խորհրդակցության ընթացքում նա կայացված ոչ արդարացի որոշումների համար պատասխանատուները նախագահի կողմից ստացել են բանավոր նախազգուշացում: Արցախի քաղաքացիները պատրաստակամ են օգնել, որ երկրում արդարացի լուծում ստանան բոլոր հարցերը։ Նրանք առաջ են քաշել ադրբեջանական տիրապետության տակ գտնված շրջանի տեղանուններից հրաժարվելու հարցը, մանավանդ , որ նոր անուններ հորինելու կարիք չկա, որովհետև ինչպես վկայում է դարավոր պատմությունը բոլոր վայրերը ունեն իրենց պատմական հայկական անվանումները։ Օրինակ,  քաղաքացիներից մեկի կողմից անդրադարձ է կատարվել Ասկերա՞ն, թե Մայրաբերդ տեղանուններին։ 
Հայոց պատմության մեջ շատ են ճակատագրական, ողբերգական, հերոսական դրվագները։ Պակաս չեն նաև զավեշտալի փաստեր։
Արցախի մայրաքաղաքի ամենավտանգավոր՝ արևելյան ուղղությունը պաշտպանող, բոլոր կռիվներում թուրք ասկերների դեմ կանգնած հայոց անառիկ ամրոցը անվանվում է ասկերի հոգնակիով․․․ թուրք զինվորներ ․․․ այն դեպքում, երբ ունենք Մայրաբերդը, որպես պատմական փաստ, տեղանուն, համազգային պարծանքի ու փառքի լուռ վկա։ Քանի որ տեղանունների փոփոխությունը խիստ տրամաբանական է, առաջարկ է արվել բացատրական աշխատանք տանել տեղի բնակչության լայն շերտերի հետ։ (Չենք ցանկանում անդրադառնալ այն հարցին, որ հարևան Ադրբեջանում, տեսնելով, որ Արցախը շրջանառության մեջ է դրել իր վաղեմի տեղանունը, փորձ է արվել 7րդ դասարանի դպրոցական դասագրքում բացատրել, որ նշված տեղանունը մթա․ 6-րդ դարում լինելով «բուն ադրբեջանական» նշանակել է «քաջ զինվոր» ․․․)



Նշենք, որ Արցախի նախագահն այս օրերին անկախության օրվա առիթով գտնվելով ՀՀ-ում մեծ եռանդով հանդիպումներ է ունենում՝ «Թումո» կենտրոնների ցանցն Արցախում ընդլայնելու նպատակով։ 
Ա․ Հարությունյանը այցելել է Մատենադարան, ծանոթացել հայ ձեռագրային ժառանգության բացառիկ նմուշներին, շրջայց կատարել արխիվային պահոցում և ձեռագրերի վերականգնման բաժնում և Տեր-Ղեւոնդյանի հետ մտքեր ենք փոխանակել համագործակցության ընդլայնման տարբերակների շուրջ: Մասնավորապես, նախատեսվում է մայրաքաղաքում գործող հանրապետական գրադարանի համար արդի բոլոր չափորոշիչներին համապատասխանող պայմաններ ստեղծել, և այդ գործում Մատենադարանը կունենա իր ծանրակշիռ մասնակցությունը, համոզված է ԱՀ նախագահը:

 Մեր զրույցը շարունակենք՝ դիտելով մի փոքրիկ ֆիլմ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ այն մասին, թե ինչպես է համավարակի պայմաններում  Արցախում բարձր մակարդակով կազմակերպվում կրթության իրավունքի իրականացումը (https://www.artsakhombuds.am/hy/news/441)։ Արվում է ամեն բան, որ թագաժահրի ազդեցությունը կրթության վրա հասցվի մինիմալի։

Իսկ ինչպես է գնահատվում թագաժահրի ազդեցությանը ԱՀ-ում ընդհանրապես և մարդու իրավունքների  վրա մասնավորապես։ Այս հարցի  առնչությամբ փորձեցինք զրուցել մարդու իրավունքների համար պայքարող, «Հելսինկյան նախաձեռնություն-92» հասարակական կազմակերպության հիմնադիր, պետական-հասարակական գործիչ Կարեն Օհանջանյանի հետ (http://www.nankr.am/hy/2460)։ Արցախում նրան բոլորն են ճանաչում և սիրում, որովհետև նա մարդու այն տեսակին է պատկանում, որ անգամ համավարակի պայմաններում ոչ մեկի ու ոչ մի հարցի նկատմամբ չի կարող անտարբեր գտնվել, գուցե գեներն են պատճառը․․․ Կարեն Օհանջանյանը նվիրյալ հայրենասեր է, խոհա-փիլիսոփայական և սիրային բանաստեղծությունների հեղինակ, բազմակողմանի զարգացած գրող, մեր հայտնի հայրենակցի՝ Միքայել Արամյանցի (Ախթալայի պատմական դղյակի տիրոջ և Անդրկովկասում առաջին թենիսի քորտերի հիմնադիր) գեների անմիջական կրողը։ (Ամբողջական հոդվածը Կարեն Օհանջի «Արամյանց» գործի մասին կարելի է կարդալ հետևյալ հղմամբ
Բայց այսքանը դարձյալ շատ քիչ է նկարագրելու համար 1992 թ.   Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» հասարակական կազմակերպությունը ստեղծած և Բելգիայույում 2000թ․ քաղաքական գիտությունների և մշակույթի միջազգային ակադեմիայում դոկտորի աստիճան ստացած, Արցախում մարդու իրավունքների հայտնի պաշտպանին, ով բավականին ներդրում ունի 500 թուրք գերիներին, մարդասիրական մղումներից ելնելով, Ադրբեջանին վերադարձնելու հարցում, սակայնթուրք կոչվածի համար բանակցային գործընթացը այնքան արժեք չուներ, որ դաժան դատաստան տեսնելով բանագնած Օհանջանյանի հետ ՝ նրան ենթարկում են ահավոր կտտանքների։ Արդարության անխոնջ մարտիկը այսօր էլ շարունակում է իր անձնվեր գործունեությունը և կարծես արցախահայության  բոլոր խնդիրները նրանը լինեն։ Բանակցությունների հարցին այսօր անդրադարձ կատարելով՝ նա նշելում է, որ դրանք պետք է որակապես նոր հարթություն մտնեն, այլապես անիմաստ է նույնությամբ կրկնել անցածը՝ անհրաժեշտ են նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, որպեսզի բանակցային գործընթացը վերակենդանանա և դուրս գա փակուղուց․․․
Օհանջանյանը, պատասխանելով մեր հարցին, նշում է, որ, եթե Արցախում իրավիճակն համեմատվի այլ երկրներում գործող սահմանափակումների հետ, ապա պանդեմիան և կառավարության ձեռնարկած միջոցառումները Արցախում սոսկ մարդու իրավունքների թեթևակի սահմանափակումների պատճառ են դարձել։ Խոսքը վերաբերում է երկրի ներսում տեղաշարժերին և այլ երկրներ մեկնելուն։ Արգելված են մասսայական միջոցառումները, այդ թվում հարսանիքներին ու հուղարկավորություններին 20 հոգուց ավել մասնակիցները չեն կարող լինել, վերջապես դիմակների կրումը հասարակական վայրերում։ Իհարկե արտակարգ իրավիճակը վարորդների գրպանին հարված հասցրեց, կառավարության կողմից սոցիալական մուծումների՝ օգնության ծրագիրը լիովին չծածկեց բնակչության կարիքները․․ բայց այս սահմանափակումների մեծ մասից արագ հրաժարվեցին և կարծես դիմակ կրում են ըստ անհրաժեշտության։ Թագաժահրի թեման Օհանջանյանը պոեզիայում յուրահատուկ տեղ ունի, քանի որ կյանքի որակի վրա այն, այնուամենայնիվ թողնում է իր հետքը։

Твой защитный экран от Louis Vuitton
Поразил меня сразу и напомнил о чём-то.
Ты смотрела глазами пришельца из космоса,
Без улыбки, эмоций... Только грусть выражала.
Ты в защитном экране, Боже мой!- До чего ж хороша!
Но тебе не хватало, чтобы рядом был я -
И в таком же экране от Louis Vuitton...
13 сентября 2020 г.

Очевидно, что COVID
Повлиял и на осень:
Она будто всё ноет -
Стал другим её почерк.
И любви нет прошедшей,
Ожиданий восторга.
Краски листьев отцветших
Не ложатся в два слога...
Может быть, эта осень
Исключенье из правил?
И похоже, что COVID
Всем любви поубавил...
Осень - время поэта,
И вдохновений пора.
Все ещё и не спета
Песнь та моя со вчера...
9 сентября 2020 г.
Ադրբեջանական թուրքի դեմ  պայքարը, Ադրբեջանի ստեղծած անմարդկային պայմանները, ազգային ազատագրական պայքարն ու անկախության համար մղվող պատերազմը, տարիների մեկուսացումը արցախցու կամքն ու համառությունը՝ միշտ դեպի ազատոււթյուն և անկախություն ավելի ամուր են  ու անկոտրում են դարձրել այսօր արցախցուն։ Եզրահանգումը մեկն է՝ արցախցուն ոչ մի կորոնավիրուս վախեցնել ու բնականոն կյանքի հունից հանել չի կարող։


Նաիրա Գասպարյան
Նիդ .օրագիր, 13.09.2020 Արցախ/


No comments:

Post a comment