The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 30 September 2020

Արցախում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ

 ՄԱՄՈՒԼ.


ՄԱՄՈՒԼ.
Արցախում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ
Նիդերլանդական և բելգիական մամուլն առայժմ առանց կոնկրետ հասցեատիրոջ անդրադառնում են Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային: Նման մի հոդված`«Լեռնային Ղարաբաղ. Հայաստանը պատրաստ չէ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների» վերնագրով, առանց կոնկրետացման հրապարակել է բելգիական «De Standaard»թերթը : Զետեղված լուսանկարի տակ գրված է, որ պայթյունի կադրերով տեսանյութը հրապարակել է հայկական կողմը :

Հայտնվում է, որ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը երեքշաբթի օրը միաձայն կոչ է արել «անհապաղ դադարեցնել մարտերը» Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ դեռևս վաղ է Ադրբեջանի հետ բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ։

Անվտանգության խորհրդի 15 անդամները պաշտպանել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի դիմումը։ Պատերազմող կողմերին խնդրվել են «անհապաղ դադարեցնել մարտերը, նվազեցնել լարվածությունը և վերադառնալ կառուցողական բանակցություններին»:
«Խստորեն դատապարտում ենք բռնության կիրառումը և ցավում ենք խաղաղ բնակչության շրջանում մարդկային կորուստների համար»,- ասված է հայտարարության մեջ։

Ի վերջո, տեքստը նաև «ամբողջական աջակցություն» է հայտնում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Մինսկի խմբի «եռանախագահների (ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա) կենտրոնական դերակատարմանը»: Պատերազմող կողմերին կոչ է արվում սերտորեն աշխատել նրանց հետ «երկխոսության հրատապ վերսկսման համար՝ առանց նախապայմանների»։

Հայտարարությունն ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում։ Արտահերթ նիստը կայացել է Գերմանիայի և Ֆրանսիայի խնդրանքով՝ Էստոնիայի, Բելգիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ։

Հոդվածում անդրադարձ է արվել հակամարտության պատմությանը, նշվել, որ դրան աջակցում է Թուրքիան։ Նշվել է, որ հակամարտությունը «հոսել է» այլ ուղություններ, ինչպիսին օրինակ ֆուտբոլն է, մինչև 40 տարեկան տղամարդկանց մոբիլիզացման պատճառով ձախ պաշտպան Վարազդատ Հարոյանը չի կարողանում վերադառնալ պայմանագիր կնքած հունական իր նոր ակումբը և մասնակցել խաղերին։
Դե իսկ Քիմ Քարդաշյան Ուեսթը, ով ունի հայկական արմատներ, Twitter-ում տեսանյութ է տարածել, որտեղ ցույց է տվել իր աջակցությունը Հայաստանին։
Թարգ. և պատրաստեց «Նիդ.օրագիրը»

No comments:

Post a Comment