The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 23 September 2020

Հայաստանում Նիդերլանդների դեսպանն անցավ իր պարտականություններին








Տեղադրելով լուսանկարներ (ներկայացրել ենք երկուսը)` Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը (Nico Schermers ) հետևյալն է գրել.
 -Այսօր կեսօրին ինձ հրավիրեցին իմ հավատարմագրերը հանձնել Նախագահ Արմեն Սարգսյանին: Քննարկեցինք շատ հետաքրքիր թեմաներ, որոնք կնպաստեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: 




Մինչ հավատարմագրերի հանձնումը ` Նիդերլանդների նորանշանակ դեսպանը սեպտեմբերի 4-ին կրկնօրինակներն է հանձնել ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանին: Մնացած ժամանակը Նիկոլաս Սխերմերսը հասցրել է լինել Հայաստանի տեսարժան վայրերում, ծանոթանալ նրա պատմամշակութային հուշարձաններին ու բավական հետաքրքիր լուսանկարներ տեղադրել իր ֆեյսբուքյան, թվիտերյան էջերում (Մի քանիսը ներկայացնում ենք): Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը ևս ողջունել և ջերմ խոսքեր է հղել հոլանդացի գործընկերոջը: Նիդերլանդներում գտնվելու ժամանակ հոլանդացի դիվանագետը մեր երկրի դեսպանի, ապա հյուպատոսի հետ հասցրել է ծանոթանալ նիդերլանդներում գործող հայկական համայնքներին: Բարի առաքելություն ու լավ աշխատանքային սկիզբ նորին գերազանցությանը` ի նպաստ մեր երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման:
Լուսանկարային ձևավորմամբ ամբողջական նյութն այստեղ

No comments:

Post a Comment