The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 5 November 2020

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը փաստեր է ներկայացրել Նիդերլանդների դեսպանին


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։ 

Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը  ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։

Արման Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական հարձակումներն Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով, բացի այդ՝ մի շարք երկրներում հայատյացության հիմքով ակցիաներ են իրականացվում էթնիկ հայերի դեմ:

No comments:

Post a comment