The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 3 November 2020

Ավստրիայում լարված իրավիճակ

ԱՅՍ ՊԱՀԻՆ


03.11.2020/Նիդ.օրագիր/

Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչության մասին արդեն հայտնել էինք, որ մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում երկուշաբթի  երեկոյան ժ. 20-ից  հետո զինված անձինք հարձակվել են քաղաքի մի քանի վայրերի վրա: Ինչպես  հաղորդում է մեր տեղեկատվական աղբյուրը` ահաբեկիչների որոնումներն ու  հնարավոր փոխհրաձգությունները դեռ շարունակվում են, ոստիկանությանը դեռ չի  հաջողվել բռնել նրանցից որևէ  մեկին, թեև երեկ գնդակահարվել է նրանցից մեկը, ով 20  տարեկան էր և նախկինում կապեր է ունեցել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական շարժման հետ: Առայժմ կասկածյալներ են ձերբակալվել: Մեր զրուցակիցն ասած, որ թեև շատ է շեշտվում, որ դեպքը տեղի է ունեցել Սինագոգի մոտ,  բայց այնտեղ եղած որևէ մեկի տուժվելու մասին խոսք չկա, նույն տարածքում է գտնվում քրիստոնեական մեծ եկեղեցին, որի մասին առանձնապես չի շեշտվում: Նրա խոսքերով սա ''գորշ գայլեր'' խմբավորման ձեռքի գործն է, թեև շրջանառվում է լուր, որ երկու ծագումով թուրք մարզիկներ ոստիկանի կյանք են փրկել: Մի քանի օր առաջ հենց թուրքալեզու երիտասարդներն էին անկարգություններ սկսել:Նրա  խոսքերով հնարավոր է մահացածների թիվն անցնի մեկ  տասնյակից, քանի, որ 7-ից ավելին տեսել է տեսանյութերի ցուցադրություններում: Ինչպես Վիեննայի քաղաքապետն է հայտարարել 15-ից ավելի մարդ  հոսպիտալացվել են, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է: Այսօր ժ.12-ին կհայտարարվի լռության րոպե և կխոնարհվեն Ավստրիայի դրոշները: Երեքշաբթիից հինգշաբթի եռօրյա սուգ հայտարարվել: Երկրի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը եւ կանցլեր Սեբաստյան Կուրցը Վիեննայում տեղի ունեցածը որակել են ահաբեկչական ակտ։ Բնակչությանը հանձնարարված է խուսափել հանրային վայրերից եւ տրանսպորտից։

Ավստրիայի հայ  համայնքի անդամներն իրենց զորակցությունն են հայտնում կատարվածին, նրանք հենց  հիմա այս պահին զբաղված են Հայաստան ուղարկվող ուղեբեռը բժշկական պիտույքներով ու պարագաներով համալրելուն` օգնությունը հասնելու է ահաբեկչության դեմ պայքարի առաջին ճակատ` մարտնչող հայ զինվորներին: 

Տեղին է հիշել Նիկոլ Փաշինյանի խոսքերը.

 «Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը. եթե արևմտյան հանրությունը Թուրքիայի այս գործողությունները համարժեք գնահատականի չարժանացնի, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում»:

No comments:

Post a Comment