The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 17 November 2020

«Լուռ հերթապահություն» ակցիայի մասնակիցները հանդիպեցին խորհրդարանականների հետ

 


2020 թ. Նոյեմբերի 17-ին, առավոտյան 9:30-ին Հաագայի Աբովյան մշակութային կենտրոնի անդամները Հաագայի Plein հրապարակում Նիդերլանդների խորհրդարանի դիմաց «Լուռ հերթապահություն» ակցիայի ժամանակ, հանդիպեցին  խորհրդարանի պատգամավորների հետ, նախքան նրանք ներկա գտնվեին իրենց խմբակցության ժողովին։

Այսօր Հոլանդիայի խորհրդարանը «Tweede Kamer» քվեարկում է Լեռնային Ղարաբաղին վերաբերող 7 բանաձև։

«Աբովյան» միության անդամները Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON-ի) անունից խոսեցին պատգամավորներ Ֆորդեվինդի հետ, որը Արցախի ճանաչման բանաձևի հեղինակն է, պատգամավոր Վան Հելվերտի հետ, որը Ալիևի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բանաձևի հեղինակն է և պատգամավոր Կարաբուլուտի հետ, որը  թուրք և ադրբեջանցի ռազմական հանցագործների դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևի հեղինակն է։


17 November 2020 at 9:30 a.m. Members of Abovian Centre in The Hague met Dutch MP's in a "Silent Watch" at Plein in The Hague in front of Dutch Parliament, before their faction meetings.

Today the Dutch Parliament "Tweede Kamer" votes on 7 motions concerning Nagorno-Karabakh.

Abovian members spoke on behalf of FAON to MP Joel Voordewind (CU), initiator of a motion for recognising Artsakh Republic, to MP Martijn van Helvert (CDA) initiator of a motion on sanctions for Aliyev and his family members and to MP Sadet Karabulut (SP), initiator of a motion for sanctions against Turkish and Azerbaijani war criminals.

No comments:

Post a Comment