The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 29 November 2020

Վարսահարդարների մեկ օրը Արցախի համար

 


Կիրակի՝ նոյեմբերի 29-ին, Ամստերդամի «ԲԻԱՆԿՈ» գեղեցկության սրահը (Kapsalon Bianco) իրականացրեց իր հերթական բարեգործական ակցիան։ Հայազգի գեղեցկության ոլորտի աշխատակիցները միասնական ուժերով վաստակեցին 1,304 եվրո։ 

Ողջ հասույթն ուղիղ փոխանցումների միջոցով կնվիրաբերվի պատերազմական գործողությունների արդյունքում հաշմանդամություն ստացած մեր հերոսների ընտանիքներին՝ «ՀԱՅ ՀԵՐՈՍ» հայրենասիրական նախագծի շրջանակներում։ 

Հ.Գ. Նիդերլանդական Օրագիրը ողջունում է հայրենասիրական և մարդասիրական նպատակներով իրականացվող ցանկացած բարեգործական նախագիծ։

No comments:

Post a Comment