The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 16 November 2020

ԱՌԱՆՑ ԱՅՆ ԷԼ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԲԵՌ ԿԱ ՄԵՐ ՈՒՍԵՐԻՆ.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ` ԱՆԵԼԻՔՆԵՐՆ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ

 




15.11.2020/խմբագրի սյունակ/նիդ.օրագիր
Շատերն են պնդում, որ եռակողմ համաձայնագիրը պետք է խզել, իրոք մեզ համար այս պահին շատ վատթար պայմանագիր էր: Բայց չունենք նաև մեխանիզմներ փաստաթուղթը հետ կանչելու` դա նույնն է, որ շարունակվեր Ստեփանակերտի պաշարումը: Ի դեպ ադրբեջանական շրջանակներում էլ են հասկանում, որ սա լիակատար հաղթանակ չէ և դանդաղ գործող ռումբ է իրենց երկրի ամբողջականության դեմ:

Այս պահի ռազմադադարը կթողնի շունչ առնել ու հասկանալ մեր հետագա քայլերը, անելիքները: Հարցը նոր-նոր տեղափոխվում է դիվանագիտական դաշտ, ահա թե որտեղ է լինելու պայքարի մեր ճակատը: Ալիևը ինքն է հայաստանից միլիարդների փոխհատուցում ուզում: Մեզանից յուրաքանչյուրը նրան պետք է հիշեցնի միջազգային հանրության ուղերձը, որ այս հարցը ռազմական լուծում չպիտի ունենար, որ կոնֆլիկտային գոտիներում կորոնավիրուսի պայմաններում պետք էր զերծ մնալ բախումներից ու պատերազմ հրահրելուց: Ալիևին պետք է հիշեցնել, թե ով 3 անգամ առհամարեց Մինսկի անդամ երկրների հետ պայմանավորված հրադադարը, ով խախտեց բազմաթիվ միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը` արգելված զենքի չօգտագործման , ռազմագերիների հետ անմարդկայնորեն վարվելու մասերով: Բնության , մշակութային արժեքների ու մարդկության դեմ գործվեց ծանրագույն հանցանքներ, չհայտարարած պատերազմի մեջ ներգրավեցին ջիհադիստական վարձու խմբեր: Այս հարցերը մեկընդմիշտ և ամենուր պիտի բարձրաձայնվեն:
Հիմա պայքարի նոր պահ է, որտեղ պետք է կենտրոնանալ ու հստակ ծրագրեր իրագործել: Առաջին հերթին պետք է այն սկսել համախմբումից, վիրավոր մեջքը շտկելուց, չմասնատվենք ու բզկտենք իրար, չուրախացնենք հակառակորդին, ով մեր միասնությունից է սարսափում ու հանգրվանում կիսալուսնի խավարում:
Հավատում ենք ազգի իմաստնությանն ու նայում առաջ` զերծ մնում մեղադրելուց ու հանցանքը միմյանց վրա բարդելուց, եթե պարտվել ենք` բոլորս ենք պարտվել, ինչպես որ հաղթելուց` բոլորս ենք հաղթում: Հիմա գործ անելու ժամանակն է` ամենքս մեր տեղերում:
Առանց այն էլ հսկայական բեռ կա բոլորիս ուսերին` պիտի պատվով կրենք ու չհանձնվենք: Գիտենք, որ դժվար է, բայց այդ դժվարությունից դուրս գալու ելքեր կան` նաև հաղթանակին տանող...
Նիդերլանդներում բնակվող արվեստագետ, նկարիչ ունենք` Ալիկ Ասատրյանը, ով ի դեպ մոտ 25 հազար Եվրոյի նվիրաբերություն է կատարել «Հայաստան» համայայկական հիմնադրամին: Նա այսօր էլ շարունակում է վաճառքի հանել իր ստեղծագործությունները: Ամեն անգամ ֆեյսբուքյան հարթակում իր արվեստի գործերը ներկայացնելուց առաջ` Ալիկ Ասատրյանը հետևյալ տողերն է գրում. «Սիրելի ընկերներ, վաճառում եմ իմ այս աշխատանքը` ՆՈՐ ԵՎ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ կառուցելու համար...»:
Ահա այս խնդիրն է դրված բոլորիս օրակարգում:
Hay Azian
« Նիդերլանդական օրագրի» հիմնադիր, խմբագիր
Գեղ.աշխատանքները` Ալիկ Ասատրյանի ( Alik Assatrian )


No comments:

Post a Comment