The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 10 February 2021

ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԼՅՈՒՔՍԵՆԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍԻՆ

 


Անցյալ տարի հոկտեմբերի 20-ի ՀՀ նախագահի հրամանագրով Նիդերլանդների Թագավորությունում  արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը ( Tigran Balayan ) համատեղության կարգով դեսպան նշանակվեց Լյուքսեմբուրգի Դքսությունում: Իր թվիթերյան ու ֆեյսբուքյան էջերով դեսպանը տեղեկացնում է, որ իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսենբուրգի մեծ Դքսին` նորին արքայական գերազանցություն Հենրի Ալբերտ Գաբրիել Ֆելիքս Մարիանին.

«Շատ տպավորված եմ Հայաստանի պատմության և ավանդույթների մասին Նրա գիտելիքներով: Ակնկալում եմ անխոնջ աշխատել երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ»,- գրել է դեսպանը:
Հավատարմագրերի հանձման արարողակարգի դեսպանի և նրա տիկնոջ հագուստները պատվիրվել և պատրաստվել են Հայաստանում:

No comments:

Post a Comment