The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 9 February 2021

Հեռավոր 63-ի ձյունն ու ցուրտը չկրկնվեց

8.02.2021. Հոլանդացիները ձյան առատության ակնկալիքով սպասում էին կիրակի օրվան: Կանխատեսման համաձայն առատ ձյուն էր տեղալու՝  մինչև 25սմ, իսկ յուրաքանչյուր այդպիսի դեպք տոն է հոլանդացիների կյանքում, որին անհամբեր սպասում են մեծից փոքր: Սկսվում է ձմեռային մարզաձևերի մարաֆոն՝  չմուշկներով ու սահնակներով մրցումներ: Նրանք նույնիսկ տեղումների առատությունը  համեմատում էին  ամենացրտաշունչ ու ձյունառատ  1963թ. հետ:


Այն աչքի է ընկել ամենացրտաշունչ ձմռան սեզոնով, Նիդերլանդների և Բելգիայի շատ տեղերում  ​​գրեթե երեք ամիս գրանցվել էր  զրոյից ցածր, առանձին դեպքում -20, որի ընթացքում Եվրոպայում 730-ից ավելի մարդիկ մահացան, բազմաթիվ կենդանիներ ցրտահարվեցին, իսկ Նիդերլանդների հյուսիս-արևելքն ամբողջ ժամանակ թաղված էր ձյան մեջ: Այդ իսկ պատճառով եղանակային այս անակնկալը Նիդերլանդներում գնահատվեց ամենավտանգավոր՝  կարմիր աստիճանի: Կանխատեսումը կանխատեսում, բայց բնությունն այլ ուղղումներ մտցրեց: Կիրակնօրյա անձրևը բավական ուշ փոխակերպվեց ձյան, իսկ սիբիրից եկած սառը հոսանքները ավելի շատ սկսեցին ներգործել, երբ ձյան բարակ շերտ  նստեց գետնին: Ողջ Նիդերլանդներում ջերմաստիճանը ցածր էր զրոյից, և շատ ճանապարհներին մերկասառույց էր: Այդ պատճառով երկրում վտանգավորության աստիճանը ոչ թե կանխատեսված կարմիրն էր, այլ նարնջագույնը:



 

Սառը եղանակը հոլանդացիներին ստիպում է հնարավորինս  տանը մնալ: Երկուշաբթի առավոտյան Հոլանդիայի ճանապարհներին մերկասառույց էր: Որոշ ճանապարհներ նույնիսկ փակ էին,  կամ դժվարանցանելի: Անցած 24 ժամվա ընթացքում 30 միլիոն կիլոգրամ աղ է ցրվել գրեթե ինը հարյուր աղ  ցանող բեռնատարներով, հայտնում է եղանակային Rijkswaterstaat (RWS)Նիդեռլանդներում ենթակառուցվածքների և ջրերի կառավարման նախարարության գործակալությունը:  Հատկապես երկրի կենտրոնում և հյուսիսում մշտապես վտանգն առկա է եղել:

Դպրոցները երկուշաբթի  շարունակել են փակ մնալ,  գնացքները  չեն աշխատել լրիվ հզորությամբ: Հոլանդական երկաթուղիները (NS) երկուշաբթի առավոտյան հաղորդեցին, որ գնացքների երթևեկությունը ուշացումով է սկսվել: Ձյունն ու ցրտահարությունը  տարբեր վայրերում հանգեցրել են հոսանքի խափանումների: Ավտոբուսները, տրամվայներն ու մետրոն նույնպես խնդիրներ են ունենում ցուրտ եղանակի պատճառով: Հոլանդական օդանավակայաններում որոշ թռիչքներ հետաձգվում են: Կիրակի օրը Էյնդհովենի օդանավակայանում դադարեցվել էր օդային չվերթներ, մասամբ այն վերականգնվել է երկուշաբթի: Դեպի Վադեն կղզիներ լաստանավերը  մեկնել են ժամանակացույցից դուրս:

Նիդերլանդներում, վտանգավորության աստիճանը նարնջագույնից   երկուշաբթի օրվա երկրորդ կեսին փոխարինվեց դեղին ծածկագրով պայմանավորված առաջացած մերկասառույցի  վտանգավորության հետ:  Ըստ Հոլանդիայի եղանակի ինստիտուտի, առաջիկայում ձյուն կտեղա հատկապես հարավում: Առավելագույն ջերմաստիճանը -5 աստիճան է, իսկ հյուսիսարևելյան քամու պատճառով հնարավոր է այն հասնի -15 աստիճան: 



Գիշերն անցավ, իսկ փետրվարի 9-ի երեքշաբթի  լուսաբացը դիմավորեց արևի ժպտուն ճառագայթները, կարծես թե  hեռավոր 63-ի առատ ձյունն ու ցրտաշունչ եղանակները չկրկնվեցին...

Տեղացած ձյունը մեր հայրենակից, Հաագայի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Սոնա Սահակյանին  յուրովի տեսնելու ու ստեղծագործելու նոր հնարավորություն տվեց:

Hay Azian

Լուսանկարները Սոնա ՍԱՀԱԿՅԱՆԻ













No comments:

Post a Comment