The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 21 March 2018

Հայ վավերագրողի ֆիլմերի ցուցադրություն Նիդերլանդներում


«Անի» հայ համայնքի նախաձեռնությամբ Նիդերլանդների Մաստրիխտ և Նայմեխեն քաղաքներում ցուցադրվելու են Արսեն Հակոբյանի երկու ֆիլմերը: Առաջին ֆիլմը՝ ներկայացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմը, դրա նախածնող պատճառները, հայ-ադրբեջանական հարաբերություններն ընդհանրապես: Այն նաև պատմական ակնարկ է Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի մասին: Ֆիլմի վերնագիրն է «Քառօրյա պատերազմ, կամ ղողանջ լռության»:

 ֆիլմի ռեժիսոր Արսեն Հակոբյանը գտնում է. որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ո´չ միայն ռազմի դաշտում է, այլև՝ տեղեկատվական, որտեղ դեռ շատ անելիքներ ունենք :

2-րդ ֆիլմը նկարահանվել է Գագիկ Գինոսյանի և Արսեն Հակոբյանի սցենարի հիման վրա : Այն վերնագրված է «Արարատից Եվրոպա»: Ֆիլմը պատմում է Հայաստանի,Եվրոպայում սրբացված հայերի և Լեոնարդո դա Վինչիի Հայաստան կատարած ճամփորդության մասին, որի արդյունքում եվրոպական եկեղեցաշինությունը ստացավ հայկական դիմագիծ: Ֆիլմում ներառված են փաստեր, որոնք հանրությանը ներկայացվում են առաջին անգամ: Այն թարգմանված է մի քանի լեզուներով և ցուցադրվել է բազմաթիվ քաղաքներում:
Ֆիլմերը ցուցադրվելու են Մաստրիխտի Անի Հայ Համայնքի Սրահում, այն տեղի կունենա Մարտի 24 ի՝ Շաբաթ օրը ժամը 18-00ին: Հասցեն՝
Potterieplein 50. 6216VB Maastricht
Հաջորդ օրը՝ մարտի 25-ին , ժամը 12.00-ին ֆիլմերը ցուցադրվելու են Նայմեխեն քաղաքի «Միացյալ Հայերը Հոլանդիայում» կազմակերպության սրահում:
Ֆիլմերի ցուցադրություններից հետո կազմակերպվելու են քննարկումներ:
«Անի» հայ համայնքի ատենապետ Լևոն Սարգիսի հավաստմամբ ծրագրից դուրս նախատեսված է ֆիլմերը ցուցադրել նաև բելգիական Լիեժ քաղաքի հայ համայնքի հանդիսատեսին:

Tuesday, 20 March 2018

Երկար ու կանաչ ճանապարհ «Նիդերլանդական օրագրին»




«Նիդերլանդական Օրագիր»-5. Կարծիքներ ու բարեմաղթանքներ
Հակոբ Ասատրյան ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Պրահա, Չեխիա

Երկար ու կանաչ ճանապարհ «Նիդերլանդական օրագրին»: Արդեն մոտ 20 տարի Պրահայում հրատարակելով ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը, ինձ առավել քան ծանոթ են հայ մամուլի դժվարություններն ու մարտահրավերները։ «Նիդերլանդական օրագիր» էլեկտրոնային պարբերականն արդեն 5 տարի շարունակաբար հոլանդահայությանը, եվրոպահայությանն ու ողջ հայությանը տեղեկացնում է ոչ միայն համայնքային անցուդարձի, այլեւ Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների, հակահայկական քարոզչության եւ դրա դեմ տարվող պայքարի մասին։ Եվ այս աշխատանքն արվում է միայն բացառիկ նվիրվածության եւ հայրենասիրության մղումներից ելնելով։ Ինչպես սփյուռքահայ մամուլի ցանկացած նվիրյալ խմբագիր, Աշոտ Կնյազյանը նույնպես այդ բացառիկների շարքում է, ով մշտապես բաց է համագործակցության եւ համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում, իր շուրջը մեկտեղելով նիրված ու բանիմաց գործընկերների թիմ։ Ամենակարեւոր հատկանիշը, որ պարբերականը միասնության ոչ միայն կոչ է անում, այլ իրականում համախմբում է նիդերլանդահայ համայնքները, նրանց հոգսերն ու ուրախությունները հասցնում հայաստանյան ու սփյուռքահայ մամուլին։ Առաջին հոբելյանի առիթով մաղթում եմ, որ այն դառնա կարեւոր հանգրվան ապագա տարիների զարգացման համար։ Եվ հոլանդահայության տարեգրությունը, որն այսօր տպագրվում է, , Նիդերլանդական օրագրի, , էջերում, արձանագրի միայն մեր հայերնակիցների հաղթանակների ու բարի լուրերի մասին։ Երկար ու արգասաբեր ճանապարհ եմ մաղթում Ձեզ, սիրելի գործընկերներ։ 


Հարգանքով՝ Հակոբ Ասատրյան (Hakob Asatryan)
16.03.2018













Monday, 19 March 2018

«ՍՓԻՒՌՔ» ԱՄԱՌՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ 2018

Սփիւռքի հայ համայնքներուն մէջ ազգային ինքնութեան պահպանմանն ու զօրացմանը, երիտասարդներու շրջանակին մէջ հայոց լեզուի իմացութեան մակարդակի, հայկական կրթօճախներու ուսուցիչներու, կրթական գործի պատասխանատուներու, ազգային երգ ու պարի խումբերու ղեկավարներու որակաւորման բարձրացմանը, Սփիւռքի ԶԼՄ-ներու, երիտասարդական կազմակերպութիւններու գործունէութեանը, ինչպէս նաեւ համայնքներու ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով ՀՀ սփիւռքի նախարարութիւնը Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ 2018 թուին կը շարունակէ իրականացնել «Սփիւռք» ամառնային դպրոց» ծրագիրը:

«Սփիւռք» ամառնային դպրոցէն ներս կ'անցկացուին դասընթացքներ հինգ ուղղութիւններով՝
1.Հայոց լեզուի արագացուած ուսուցում (Յուլիսի 01-28).
2.Հայոց լեզուի ուսուցիչներու եւ կրթական գործի կազմակերպիչներու  վերապատրաստում ( Յուլիսի 01-28),
3.Երիտասարդ լրագրողներու վերապատրաստում (Յուլիսի 01-14),
4.Ազգային երգի խմբավարներու եւ պարուսոյցներու վարպետութեան դասընթացքներ (Յուլիսի 01-14),
5.Երիտասարդ առաջնորդներու եւ համայնքային գործի կազմակերպիչներու դասընթացք (Յուլիսի 01-14):
«Սփիւռք» ամառնային դպրոց 2018» ծրագրի բոլոր դասընթացքները կ'անցկացուին հայերէնով: Մասնակցին կը տրուի հաւաստագիր, եթէ ան կատարէ իր կողմէ ընտրուած գործնական աշխատանքը՝ ստանալով յանձնաժողովի դրական գնահատականը, ինչպէս նաեւ դասընթացքի ժամանակ չունենալով երեք օրէ (կամ 9 դասաժամէ) աւելի բացակայութիւն: Բացի ծրագրուած տեսական ու գործնական դասերէն՝ կը կազմակերպուին նաեւ մշակութային ձեռնարկներ, այցելութիւններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչներու, հոգեւոր այրերու հետ:
Ծրագրին՝ ի բացառեալ Հայոց լեզուի արագացուած ուսուցումէն, կրնան մասնակցիլ միայն 16 տարեկանէն բարձր սփիւռքահայերը, որոնք ՀՀ քաղաքացի չեն հանդիսանում (բացառութեամբ երկքաղաքացիութիւն ունեցող ՀՀ քաղաքացիներու) կամ մշտական բնակութիւն չեն ունեցած ՀՀ-էն ներս վերջին 10 տարուան մէջ: Առաջին անգամ մասնակցող սփիւռքահայերը կ'ապահովուին գիշերակացով (հնարաւոր է 2-6 մարդու համար նախատեսուած հիւրանոցային համարներով):
Այն սփիւռքահայերը, որոնք նախկինին մասնակցած են «Սփիւռք» ամառնային դպրոցի դասընթացքներուն կրնան անվճար մասնակցիլ ընտրուած դասընթացքին՝ յաճախելով բոլոր դասերուն, սակայն անոնց գիշերակացը չ'ապահովուիր: Բնակութեան երկրէն Երեւան եւ հակառակ ուղղութեամբ, ինչպէս նաեւ դասընթացքէն դուրս երթեւեկութեան ծախսերը կը հոգան մասնակիցները:
Յայտերը կ'ընդունուին մինչեւ 2018 թուի Յունիսի 2-ը ելեկտրոնայինգրանցման տարբերակով: Անհրաժեշտ է մուտք գործել Ծրագրի պաշտօնական կայքի` www.dss.am «Դպրոց» բաժնի հինգդասընթացքներէն իւրաքանչիւրի ենթաբաժնում գտնուող«Արձանագրուիլ» մասը:

        

Saturday, 17 March 2018

Հայերը Նիդերլանդների ավագանու ընտրություններում

Woensdag 21 maart
zijn er gemeenteraadsverkiezingen
in Nederland

2018 թ. Մարտի 21-ի չորեքշաբթի օրը Նիդերլանդներում կայանալու է տեղական  մարմինների  335 համայնքների ավագանու (Gemeenteraad) ընտրությունները։Թեկնածուների կազմում կան նաև մեր  հայրենակիցները: Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը  «Նիդերլանդական օրագրին»  փոխանցեց, որ այս պահին իրենց հայտնի են   ավագանու մանդատի համար պայքարող մեկ տասնյակ հայազգի թեկնածուների  անուններ:  Այս թիվը վերջնական չէ և հնարավոր է  300-ից ավելի համայնքային  կառույցների ավագանու ընտրության  համար հայազգի     էլի թեկնածուներ  ունենանք:



Առայժմ հայտնի են, որ Նիդերլանդական տարբեր կուսակցությունների կազմում՝ Ալկմարի, Ալմելոյի, Ամերսֆորտի, Ամստելվենի. Ամստերդամի, Հաագայի, Էնկհաուզենի, Մաստրիխտի քաղաքապետարանների ավագանու   կազմավորման համար իրենց թեկածությունն են առաջադրել մեր հայրենակիցներ՝ Սեպուհ Աբրահամյանը, Տալին Արժեկյանը, Ռոբին Գելիջին, Գայանե Վարդանյանը, Մարիա Թաթարյանը, Տավրոս Ասլանյանը, Նիսան Սարիքան,Արմինե Ստեփանյանը, Արշակ Մազլումյանը, Մերի Շաբոյանը:
Պետք է դիտարկել, որ  մեր  հայրենակիցները  տարեց տարի  ինտեգրվելով ավելի են ներգրավում Նիդերլանդների հասարակական քաղաքական  կյանքում: Նման ակտիվությունը դեռ աճելու տենդեցներ ունի , քանի որ հայազգի երիտասարդությունը մեծ ուշադրություն է դարձնում  իր կրթությանը և անտարբեր չէ երկրի անցուդարձին: Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ հայերը Նիդերլանդական քաղաքական կյանքի տարբեր  բնագավառներում  դեռ իրենց դրսևորվելու են դրական բոլոր կողմերով :
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2018 թ. Մարտի 21-ի չորեքշաբթի օրը Նիդերլանդներում տեղի են ունենալու 335 համայնքների ավագանու (Gemeenteraad) ընտրությունները։
Թեկնածուների կազմում կան նաև մեր ազգակիցները: Բացի հայազգի այս թեկնածուներից, եթե էլի գիտեք մարդիկ որոնց անուններն այստեղ չեն նշվել, խնդրում ենք որքան հնարավոր է ՝ հանրությանը ներկայացնելու համար ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՑՐԵՔ:

ԱՅՍ ՊԱՀԻ ՏՎՅԱԼՆԵՐ ( LIVE)
Այս պահին 18 հայտնի դարձավ ևս 3 թեկնածուի անուն: Այսպիսով տեղական մարմինների ավագանու ընտրություններում հայ թեկնածուների թիվը հասավ 13: Նրանք են՝ Ջանիկ Տանիելյանը Ալկմարից (Janik Tanielian Partij: Belangen Alkmaarse Samenleving (BAS), Դալար Լազարյանը Արնեմից (Talar Lazarian (CU Arnem) և Սևակ Կասպարյանը՝ Թվենթեից (Sewak Kasparyan D66)

13 հայազգի թեկնածու 2018 թ. նիդերլանդական
համայնքների ավագանու ընտրություններում:
3 լեզուներով մանրամասը տեղեկության համար այցելել հետևյալ կայք.
ԱՅԼ ՀՂՈՒՄՆԵՐՈՒՄ

Շնորհակալություն մեզ հետ համագործակցող մեր կոլեգաներին:

Armine StepanyanPartij: GroenLinks (GL)Gemeente: Den Haag,: Arshak MazloumianPartij: (PvdA)Gemeente EnkhuizenNaam,,Sepouh Abrahamian (PvdA)Gemeente: Alkmaar,Gayana Helder-Vardanian (VVD)Gemeente: Almelo,Talien Arjekian (CU)Gemeente: Almelo


Meri van Efferink-Shaboyan (CDA) Gemeente: Maastricht,Nisan Sarican (PvdA)Gemeente: Amsterdam, Maria Ballast-Tatarian (CDA)Gemeente: Amersfoort,Tawros Aslanjan (D66)Gemeente: Amstelveen,Robin Gelici (CDA)Gemeente: Almelo


Saturday, 10 March 2018

Մարիկեն խոստովանության ու ապաշխարանքի խորհրդանիշ


Մարիկեն մարտի 8-ին և դրանից հետո. այն, որպես Նայմեխենի խորհրդանիշ



Մարիկենը թեև Նիդերլանդներում միջնադարյան գեղարվեստական կերպար է , այնուամենայնիվ նրա հետ կապված իրական վայրեր ու շինություններ կան: Համառոտ պատմությունը այն է, աղջիկը ծանր վիճակում գտնվելով ապավինում է սատանայի օգնությանը և ավելի քան յոթ տարի ապրում է սխալ կյանքով: Պատմության բարոյականությունն այն է, որ որքան էլ որ մարդ մեղք է գործում, նա կարող է միշտ ներվել ՝ այս դեպքում Մարիամի միջնորդությամբ, պայմանով, որ անձը խոստովանություն է անում: Այսօր «Մարիկենը» այլեւս չի կարող անտեսվել Նայմեխեն քաղաքի կյանքից ու դարձել է նրա խորհրդանիշերից մեկը: Առկա է նրա անունով փողոց ու հրապարակ, արձան ու խանութներ, կազմակերպվում են փառատոններ: Մի խոսքով Մարիկենն իր պատմությամբ կենդանի խորհրդանիշ է Նիդերլանդների այս շրջանի բնակիչների համար:







Friday, 9 March 2018

ԱՄՍՏԵՐԴԱՄ. ՏԵՂԻ ՄԻԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ, ՀԱՅԵՐԵՆ ԽՈՍԵԼՈՒ ԽՆԴԻՐՆ ՈՒ ԽԱՌՆԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՏԱՆԳԸ




ՄԱՄՈՒԼ
06.03.2018թ. 16:20:45
Ամստերդամի միակ հայկական՝ Սուրբ Հոգի եկեղեցու պատմությունը ձգվում է մինչև 1714 թվականը: Եկեղեցու հիմնման մասին երկու վարկած է շրջանառվում՝ կա’մ հայերը հող են գնել ու կառուցել եկեղեցին, կա’մ տարածքում պահեստի շենք է եղել, որը գնել և վերածել են եկեղեցու:

1714-ին շենքն արդեն որպես եկեղեցի է ծառայել, սակայն երբ Եվրոպայում պատերազմներ են սկսվել, տեղի հայերի թիվն էլ գնալով նվազել է, և 1806-ին արդեն  ոչ մի արարողություն չի արվել եկեղեցում, թեև շենքը խնամվել ու հսկվել է: Ի վերջո, վաճառել են շինությունը, և կաթոլիկներն են այն գնել ու հանձնել  մայրապետներին, ովքեր էլ շենքը դարձրել են դպրոց: Ի դեպ, կառույցի առքուվաճառքի պայմանագրում նշված է եղել, որ եթե որևէ մեկը գնի այն, ապա կառույցի վրայի հայկական գրվածքները պետք է պահպանվեն:

Հարյուրամյակ անց, երբ հայկական երկրորդ համայնքը /1950-60-ականներին/, ովքեր հիմնականում Թուրքիայից եկողներն են եղել, շինության կողքով անցնելիս տեսել են հայկական գրություն, հետո` իմացել, որ կաթոլիկներին է տրվել շենքը, 1985-ին գաղտնի սկսել են աշխատել շենքը հետ վերադարձնելու ուղղությամբ: Եկեղեցին ձեռք բերելու և այն վերականգնելու համար կարճ ժամանակ է անհրաժեշտ եղել. ժողովուրդն է գումար հատկացրել, Մայր Աթոռը նվիրել է գումարի 1/3 մասը, 1/3-ն էլ` Հայ բարեգործական միությունը, և վերականգնել են եկեղեցին ու 1989-ին վերաօծել այն: Այդ օրվանից սկսած՝ ամեն կիրակի եկեղեցում պատարագ է մատուցվում:

Եկեղեցու հոգևոր հովիվը՝ տեր Տարոն քահանա Թադևոսյանը, 6 տարի է, ինչ Հայաստանում ձեռնադրվել է որպես քահանա ու տեղափոխվել Ամստերդամ՝ եկեղեցում ծառայելու: Yerkir.am-ի հետ զրույցում Տարոն քահանան նշեց, որ քահանա է ձեռնադրվել և իր գործունեությունը սկսել Ամստերդամից:

«Ամստերդամ գալու ընտրությունն իմը չէ, հոգևորականները չեն ընտրում՝ որտեղ պետք է ծառայեն: Ամեն մարդու մոտ հավատքից է սկսվում ամեն ինչ, և յուրաքանչյուրն իր պատճառն ունի, թե ինչը խթան հանդիսացավ, որ այս ճանապարհն ընտրի: Մենք ապրել ենք Խոր Վիրապ եկեղեցու կողքին, և անգամ կոմունիստների ժամանակ չեն կարողացել մեզ ճնշել ու արգելել եկեղեցու հետ կապը պահպանել:

Ընտանիքս էլ հավատով էր, և ես ճեմարան ընդունվեցի ուղղակի կրթություն ստանալու նպատակով: Մտածում էի՝ գուցե ճեմարանն ավարտեմ և մեկ այլ մասնագիտություն ընտրեմ, սակայն երբ ընդունվեցի ճեմարան, միտքս փոխվեց, որովհետև մեկ բան է՝ հավատք ունենաս, մեկ ուրիշ՝ գիտակցված հավատք ունենաս, մեկ ուրիշ՝  հավատալ Աստծուն, մեկ այլ բան՝ ճանաչել Աստծուն: Որքան ծանոթությունդ մտքի առումով մեծանում է, այնքան աշխարհայացքդ էլ է փոխվում, մտքի վերածնունդ է տեղի ունենում: Ինձ համար այդ վերածնունդը տեղի ունեցավ ճեմարանի տարիներին»,- ասում է հայր Տարոնը՝ հավելելով, որ երբ մարդ հոգևորականի ուղին է ընտրում և անցնում աշխատանքի, ասես վերածնվում է:

Ինչ վերաբերում է Ամստերդամի հայկական եկեղեցու՝ «ոչ հայկական» տեսքին, ապա, քահանայի խոսքով, եկեղեցու արտաքին տեսքը հարմարեցված է տեղի ճարտարապետությանը, քանի որ այն ժամանակ հավատաքննությունն ավելի խիստ է եղել, կաթոլիկները թույլ չեն տվել, որ, բացի իրենց եկեղեցուց, այլ քրիստոնեական համայնք լինի: Եթե որևէ եկեղեցի գոյություն ունենալու համաձայնություն է ստացել, ապա այն պետք է այնպիսի տեսք ունենար, որ չտարբերվեր մնացած շենքերից: Հիմա, քահանայի խոսքով, շատ բան է փոխվել, այժմ եկեղեցիներն իրար նկատմամբ ավելի հանդուրժող են:

Հայապահպանությունը, ինչպես մյուս գաղութներում, այնպես էլ Ամստերդամում, համայնքի կարևորագույն խնդիրներից մեկն է: Հոգևոր հովվի խոսքով՝  հայապահպանության համար պայքարում են հայ մշակույթի տարածմամբ, երգչախումբ, պարի խմբակ ստեղծելով, կիրակնօրյա դպրոցում դասեր անցկացնելով, որոնց ժամանակ, բացի հայերենից, սովորեցնում են նաև հայ մշակույթի, հայոց ժողովրդի, կրոնի պատմություն:

«Եկեղեցում էլ տարբեր դասախոսություններ ու միջոցառումներ ենք կազմակերպում՝ գրական, մշակութային, կրոնական թեմաներով: Այստեղ ոչ բոլորն են հայերեն խոսում, քանի որ հայկական դպրոցներ չեն եղել: Տարիներ առաջ մարդիկ եկել են ու փորձել իրենց գոյությունը պահպանել, հետո նոր սկսել հայապահպանության խնդրով էլ զբաղվել: Հայերն, ովքեր այստեղ են եկել 50-60-ականներին, փոքր խումբ են եղել, մեծ կարողություններ չեն ունեցել՝ դպրոց բացելու: Ամստերդամում ապրող հայերի մեծ մասը եկել է 1990-ականներից հետո, և նրանք նոր-նոր են ինտեգրվում ու անձնական հոգսերը կարողանում թոթափել՝ անձնագիր, ուսում ստանալ, աշխատանք գտնել: Եվ այս դեպքում մեծ ծրագրեր իրագործելը մի քիչ դժվար է»,- ասում է քահանան ու հավելում՝  4 տարի է, ինչ Ամստերդամում հայկական դպրոց է բացվել, դպրոցում 70 աշակերտ է սովորում:

Ըստ հայր Տարոնի` ամենացավալին այն է, որ հայ երիտասարդներն օտարերկրացու հետ են ամուսնանում: Պատահում է՝ աղջիկը կամ տղան ամուսնանում է օտարերկրացու հետ, հայկական եկեղեցում են պսակադրության արարողությունը կատարում, սակայն դա այնքան էլ չի գոհացնում: «Եթե ամուսնանան մեր եկեղեցում, հաջորդ կիրակի նրանց մեր եկեղեցում տեսնենք,նրանց զավակները մեր դպրոցները հաճախեն՝ այլ հարց կլինի, սակայն միայն եկեղեցով ամուսնանալը «գեղագիտական» բան է»,- ասաց նա:

Հայոց պետականության վերականգնման 100-րդ տարեդարձը, քահանայի հավաստմամբ, իրենք էլ են տոնելու Ամստերդամում: Նախատեսում են երիտասարդական տարբեր ծրագրերով Հայաստան ուխտագնացություն կազմակերպել: «Վեհափառ հայրապետն էլ հատուկ շեշտել էր, որ 2018-ը երիտասարդների տարի է: Մենք զանազան ճանապարհներով փորձում ենք Հայաստան ուղարկել երիտասարդներին, օրինակ` հուլիս ամսին Ծաղկաձորում 4-օրյա հավաք պետք է լինի, և ամբողջ աշխարհից երիտասարդներ են ներկա լինելու դրան: Մայր Աթոռի հետ միշտ կապի մեջ ենք հոգևոր առումով, մշակութային առումով էլ Հայաստանն աջակցում է մեզ` գրքեր ուղարկում: Ինչի կարիք ունեցել ենք, դիմել ենք, միշտ օգնել են, բայց այնպես չէ, որ մեր աչքերն, օգնության առումով, հառված են մեր երկրի վրա, ընդհակառակը` մենք ենք փորձում օգնել մեր երկրին»,- ասաց նա:

1500-2000 հայ համայնք ունեցող Ամստերդամում երեք հայկական երիտասարդական խմբեր կան՝ եկեղեցու երիտասարդների խումբը, ՀԲԸՄ-ի, «Գլաձոր» ուսանողների և Դաշնակցական «Գարեգին Նժդեհ» խումբը: Յուրաքանչյուրն իր հերթին տարբեր միջոցառում է իրականացնում, սակայն, հայր Տարոնի խոսքով, հայ համայնքը որքան էլ տարբեր, միաժամանակ նաև համախմբված է:

Thursday, 8 March 2018

մի հայ ընտանիքի գեղեցիկ կանանց գարնանային օրվա պատմություն

Գարնան առաջին օրը թակում է դուռը և իր հետ բերում կենարար զարթոնքի ու գեղեցկության շունչը: Այսօր արդեն տոն է՝ մարտի 8-ը: Ներկայացնեմ այս գեղեցիկ ու ժպտադեմ կանանց: Նիդերլանդների Ալմելո քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետլանա-Անժելա Անդրեասյանն է (լուսանկարում՝ կենտրոնում) իր նրբագեղ ու հմայիչ դուստրերի՝ Հասմիկի (լուսանկարում՝ ձախից) և Գայանեի (լուսանկարում՝ աջից) հետ:


Գայանա Հելդեր Վարդանյանը (աջից), 36 տարեկան է, ամուսնացած, երկու աղջնակների մայր է, աշխատում է որպես Նիդերլանդների հիմնարկների ցանցի և հեռախոսների ցանկի թվային տեղեկատվության համակարգում, աշխատանքի և աշխատողների որակի, բարելավման, նոր նախագծերի զարգացումների, ֆինանսների համար պատասխանատու բաժինների տնօրեն: Նաև զբաղվում է քաղաքականությամբ, VVD կուսակցության շարքում իր թեկնածությունն է առաջադրել տեղական մարմինների ընտրություններում և գոնե տարածաշրջանի հայերը մարտի 21-ին պետք է, որ քվեարկեն իրենց հայրենակցի օգտին:


Հասմիկ Վարդանյանը (ձախից), 29 տարեկան: Ավարտել է Ամստերդամի համալսարանը, այնտեղ էլ ստացել մագիստրոսի կոչումը: Կես տարի աշխատել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում, հետո Նիդերլանդների «Օրմետ» հիմնարկության կողմից գործուղվում է Եվրոպական հիմնարկներ, որպես տարբեր ծրագրերի ղեկավար: Այս պահին կարևոր ծրագրի ղեկավար է Nike ֆիրմայի Եվրոպայի գլխավոր գրասենյակում :

Ինչ վերաբերվում է այս գեղեցիկ ու հմայիչ աղջիկների մորը՝ Սվետլանա-Անժելա Անդրեասյանին, կարծում եմ Նրան շատերն են ճանաչում: Նիդերլանդներում՝ հայտնի է նրա հիմնադրած «Ս. Անդրեսյան թարգմանչական գրասենյակը», շատերին է օգնել թարգմանչական գործում, նաև «Հոլլանդ-Արմենիա բարեգործական միության» նախագահն է:

Ամենից շատ Սվետլանա-Անժելա Անդրեասյանին (Svetlana Andresian) գիտեն որպես մանկավարժի:
Սեփական դուստրերից ու թոռնիկներից բացի Սվետլանան առանձնակի սիրով է կապված հարազատ դպրոցի սաներին: Նա 15 երկար ու ձիգ տարիներ դասավանդում է հայաշատ Ալմելո քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցում:
Դպրոցի նախկին տնօրեն, երջանկահիշատակ Մանուկ Մկրտչյանից հետո ստանձնել է կրթօջախի ղեկը և պատվով է կատարում իրեն վստահված աշխատանքը: Սվետլանան երջանիկ ու հպարտ է իր աշակերտներով: Առկա է առաջընթացը: Դպրոցը հիմնվել է 2003թ. նոյեմբերի 27-ին: Դպրոցի հիմնական նպատակը հայեցի դաստիարակությունն է , հայկական մշակույթը, լեզուն, պատմությունը և կրոնը ուսումնասիրելը : Սկզբնական շրջանում դպրոցում սովորել են 10-12 աշակերտ: Այժմ դպրոց են հաճախում 90-ից ավելի աշակերտ՝ 6 դասարաններով: Դպրոցը սերտորեն համագործակցում է Նիդերլանդների ու Հայաստանի դպրոցների հետ, գործում է 2012թ. ստեղծված Նիդերլանդներում գործող մեկօրյա դպրոցների հարթակի կազմում: 
«Հիմա մի դպրոց էլ մեծերի համար ենք բացել,-պատմում է Սվետլանան: 28 աշակերտ ունենք՝ 18- ից բարձր տարիքի: Ամեն երկուշաբթի՝ մեր ուսուցչուհիներից մեկի հետ, ժամը 19:00- 21:00-ը գրաճանաչության և բանավոր խոսքի զարգացման դասեր ենք պարապում : Մեծ հաճույքով գալիս և լավ սովորում են մեր տարեց աշակերտները»:

Ահա այս լուսանկարի չափ նույնքան պայծառ էր օտար ափերում ապրող մի հայ ընտանիքի գեղեցիկ կանանց գարնանային օրվա պատմությունը:
Hay Azian

Օգտվելով առիթից «Նիդերլանդական օրագիրը» շնորհավորում է Նիդերլանդներում և աշխարհում ապրող, աշխատող, արարող ու իրենց ընտանիքի հոգսերը հոգացող մեր մայրերին ու քույրերին, տատիկներին' գարնան զարթոնքի տոնի, մարտի 8-ի կապակցությամբ:

Wednesday, 28 February 2018

Նրանք էլ մեր դեսպանատան մոտ


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

27.02.2018 /Նրանք   Հաագայի մեր դեսպանատան մոտ

Հաագա 27 փետրվարի:Թուրք-իսլամական մշակութային ֆոնդը Ադրբեջանաթուրքական բարեկամության միության հետ, որի հետևում է կանգնած Նիդերլանդներում հայատյացության համար դատապարտված տխրահռչակ Իլհան Աշկինը, համատեղ.  Հաագայի հայկական դեսպանատան դիմաց կազմակերպել էին ցույց, պահանջով, որ արդարադատության առջև պատասխան տան Խոջալուի կոտորածի մեղավորները:
Հենց այս նույն օրը Ամստերդամում տեղի է ունեցել Եվրոպայի ադրբեջանցիների կոնգրեսի արտահերթ համագումարը: Պատկերացնու՞մ եք ' ԱՐՏԱՀԵՐԹ, ու այդ միջոցառմանը մասնակցել են ոչ ավել, ոչ պակաս Ալիևի հանրային եւ քաղաքական հարցերի գծով օգնական Ալի Հասանովը, Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը եւ այլ հյուրեր: Հասանովը ելույթ  է ունեցել  ծրագրային բնույթով `ընդգրկելով  իրենց սփյուռքի եւ   ԶԼՄ-ների զարգացման բոլոր ոլորտները: Եվ ահա ճիշտ պահին, ինչպես Աշկինն է իր ֆեյսբուքյան էջում գրել, ''հաջողվեց 1 ժամվա ընթացքում'' հավավաքել մարդկանց մի խմբի և դեսանտ իջեցնել Հայաստանի դեսպանատան մոտ:
Դատելով այս աղբյուրների հրապարակած լուսանկարներից, թուրքական, թուրքմենական և ադրբեջանական դրոշներով ու մի ցուցապաստառով հազիվ 15-20 հոգի տարիքով մարդիկ են հավաքվել, երևի հարկադիր բերմամբ:Նրանք մի քանի րոպե կանգնել են Հայաստանի դեսպանության հակառակ 2 փողոց այն կողմ' մայթին, միմյանց հետ զրուցել ու իրենց գործը ավարտված համարելով' թողել հեռացել են:
Ինչպես երևում է Իլհան Աշկինի Նիդերլանդների Ալմելոյի դատարանի կողմից դատապարտումը, զսպաշապիկի դեր է խաղացել ադրբեջանաթուրքական տանդեմի համար:

«Նիդերլանդական Օրագիր»

27.02.2018 /Հայերը  Հաագայի Ադրբեջանի դեսպանատան մոտ
Նկարները մեծ դիտելու  համար սլաքը հպել նկարին

Tuesday, 27 February 2018

Քայլերթ և բողոքի ցույց Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց





Նիդերլանդական օրագրի թղթակից Dario Cramer-ի և ուղիղ ռեպորտաժը Հաագայից
1988 թվականի Սումգայիթի, Բաքվի և այլ քաղաքների զոհերի հիշատակի քայլերթ և բողոքի ցույց ԱԴՐԲԵՋԱՆԻ դեսպանատան դիմաց:
2018թ Փետրվարի 27-ին ' հերթական անգամ Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները քայլերթ, ապա ցույց կազմակերպեցին Հաագայում Ադրբեջանի դեսպանության առջև՝ հիշատակելով 30 տարի առաջ 1988 թվականի Սումգայիթի, Բաքվի և այլ քաղաքների անմեղ զոհերին: Դեռ փետրվարի 20-ին մեր պատվիրակությունը միասնական հայկական Հոլանդահայ կազմակերպությունների միջնորդություն էր ներկայացրել խորհրդարանի արտաքին գործերի մշտական ​​հանձնաժողովին և ուշադրություն հրավիրել դեռեւս չլուծված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նամակ էր ուղարկվել նաեւ արտաքին գործերի նախարար Քաագին: Հայկական կազմակերպությունները կոչ են արել հոլանդացի քաղաքական գործիչներին ավելի ակտիվորեն ներգրավվել եւ աջակցել ԵՄ-ին `Մինսկի խմբի աշխատանքներին, նաև հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ բաց ռասիզմը Հայաստանի ու հայերի դեմ: Հոլանդահայության ցույցն սկսվեց «Խաղաղության պալատին» հարող հրապարակից ։ Քայլերթով և վանկարկումներով ցուցարարներն անցնելով Հաագայի փողոցներով հասան Ադրբեջանի դեսպանություն, որտեղ ելույթներ ունեցան Նիդերլանդների ՀՀԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ Մասիս Աբրահամյանը, նույն կառույցի երիտասարդական թևի ներկայացուցիչ Սեպուհ Աբրահամյանը. Հոլանդահայ կառույցների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը: Հնչեց ադրբեջաներեն լեզվով ելույթ, որը մեծ իրարանցում է առաջ բերել ֆեյսբուքի ադրբեջանցի օգտատերերի շրջանում: Ցույցերթի մասնակիցները կրում էին ցուցապաստառներ, որտեղ զգաստության կոչեր էին ուղղված Ադրբեջանին' դադարեցնելու համար Արցախի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը: Հնչեցին ազգասիրական երգեր, հուզիչ էր դպրոցական Մասիս Դավթյանի երգի կատարումը: Այսպիսով մեկ անգամ ևս հոլանդահայությունը ապացուցեց, որ հազարավոր կիլոմետրեր հայրենիքից հեռու ևս կանգնած է հայրենիքի ու այն պաշտպանող իր զինվորի կողքին։ «Նիդերլանդական Օրագիր»
























Sunday, 25 February 2018

Թուրքական ծագումով հոլանդացի 5 խորհրդարանականներ են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Նիդերլանդական մամուլը շարունակում է բուռն կերպով արձագանքել  խորհրդարանի  Հայոց Ցեղասպանության ընդունման որոշմանը:
Քչերը գիտեն, որ ծագումով ևս 5 թուրք պատգամավորներ'  Սադեթ Կարաբուլութը,Նևին Օզութոկը.Դիլան Եսիլգոզը, Զիհնի Օզդիլը, Սոմ Լաչինը  իրենց կուսակիցների հետ կողմ են քվեարկել ցեղասպանության ճանաչմանը:
 Հենց սա էլ պատճառ է դարձել, որ մասնավորապես Թուրքիայից բազմաթիվ սպառնալիքներ հնչեն թուրք քաղաքական գործիչների  հասցեին:
Հայրենիքը ծախած 5 թուրքեր, ահա այսպիսի որակում են տվել թուրքական թերթերը ծագումով թուրք հոլանդացի պատգամավորներին:


Թուրքական իշխանամետ խոշորագույն  շատ թերթեր  նրանց  դավաճան է անվանել : «Սաբահ» պետական թերթը  սկանդալ է որակել  այն, որ թուրքական ծագումով քաղաքական գործիչները համաձայնել են ճանաչել հայերի զանգվածային սպանությունը որպես ցեղասպանություն:
Նիդերլանդական De  Gelderlander կայքը գրում է, որ այս  հինգ պատգամավորներն իրենց հասցեին  բազմաթիվ, ատելությամբ լի , սպառնալիքներով  հաղորդագրություններ են ստանում:
«Բայց ես լրջորեն հպարտանում եմ իմ քայլով , - Իր թվիթերյան էջում գրել է կանաչների կուսակցութունից խորհրդարանի անդամ Զիհնի Օզդիլը: «Ժամանակն է  վերջ դնել թուրքական ահաբեկման դիվանագիտությանը,-գրել է նա»:
VVD խմբակցության անդամներից Դիլան Եսիլգոզը Թուրքիայի պետության  այս կեցվացքը «անընդունելի  պարտադրանքը  է  համարել. «Ես  վերջիվերջո հոլանդացի եմ,-ասել է Նա»:
Ավելի առաջ է գնացել «Ահաբեր» թուրքական հեռուստաալիքը , հինգշաբթի օրվա եթերով  դեմ քվեարկած Denk կուսակցության ղեկավար Տունահան Կուզուն վատ օրինակ է ծառայել , նա այս «հինգին»կոչել է հասկանալ թե ում կողմն  են կանգնել:

Հիշեցնենք, որ Հոլանդիայում ձևավորված այս նույն Denk  կիսաթուրքական կուսակցության  մյուս անդամը' Սելչուք Օզթուրքը  քվեարկության ավարտին  այնքան  էր աղմկել, որ  խորհրդարանը հսկող անվտանգության ծառայության աշխատակիցները  նրան' համախոհների հետ  միասին դուրս են հրավիրվել շենքից:
 Արդեն հայտնել ենք նաև , որ 3 հոգանոց , ազգությամբ թուրքերով համալրված DENK կուսակցության  այս խումբն էր դեմ քվեարկել փաստաթղթին (Ֆարիդ Ազարկան, Տունահան Կուզուն և Սելչուկ Օզթուրքը):
Հավաքեց և պատրաստեց ' Hay Azian-ը
«Նիդերլանդական Օրագիր»