The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 11 June 2022

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆ-2022 ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 


Մեկնարկել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտերի ընդունումը:

Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի և Արցախի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանը՝ նոր գիտելիքների և հմտությունների փոխանցման ճանապարհով, նպաստել Սփյուռքի տարբեր համայնքները ներկայացնող երիտասարդների, նաև Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև կապերի ստեղծմանը:

Ծրագիրն ունի տեսական և գործնական բնույթ. ներառում է մի շարք դասախոսություններ, աշխատաժողովներ և հանդիպումներ: Երիտասարդները կայցելեն պետական, գիտակրթական, մշակութային, տեխնոլոգիական հաստատություններ, հիշատակի վայրեր, կմասնակցեն մշակութային միջոցառումների:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է։

Ծրագիրը մեկամյա է. մասնակիցները Հայաստանում կգտնվեն շուրջ 2 շաբաթ. մնացյալ ժամանակահատվածը նախատեսված է իրենց բնակության երկրներում միջոցառումների իրականացման համար, ինչպես՝ համայնքային հանդիպումներ, մասնակիցների միջև միջհամայնքային աշխատանքների փորձի փոխանակման ձեռնարկներ, սոցիալական հարթակներում և լրատվական միջոցներում գրասենյակի, հայաստանյան այլ ծրագրերի վերաբերյալ հրապարակումներ և տեղեկատվական նախաձեռնություններ:

Ծրագրի լեզուն հայերենն է. այն հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագրեր։

Ծրագրի մասնակիցները հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը, իրենց հաշվին ձեռք են բերելու ճամփորդության ապահովագրություն։

Ծրագրի շրջանակներում ապահովվում են մասնակիցների կեցությունն ու սնունդը Հայաստանում, մուտքը թանգարաններ, մշակութային և հասարակական վայրեր/հաստատություններ, ծրագրի հայաստանյան հատվածի շրջանակներում տեղափոխման ծախսերը:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

Ծրագրի դիմորդները կարող են լինել 22-35 տարեկան սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր`

առնվազն 5 տարի բնակվում են Սփյուռքում, Սփյուռքի հայկական համայնքների ակտիվ և ներկայացուցչական անդամներ են, տիրապետում են հայերենին, ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել՝ համայնքում իրենց աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար, ունեն սոցիալական հարթակների կամ լրատվամիջոցների հետ աշխատանքի որոշակի փորձառություն (ցանկալի է)։

Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան դառնալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի անմիջական գործընկերները համայնքներում, ինչպես նաև իրենց ներգրավմամբ ընդլայնել Սփյուռքի երիտասարդ դեսպանների ցանցը:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հայտադիմումներն ընդունվում են 2022 թ. մայիսի 16-ից: Դիմելու համար սեղմեք այստեղ:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է (Երևանի ժամանակով` ժ.00:00-ին):

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայտադիմումին պետք է կցված լինեն դիմողի ինքնակենսագրականը (CV) և ծրագրին մասնակցելու մոտիվացիոն նամակը, ինչպես նաև պետք է տրամադրվեն երկու երաշխավորի կոնտակտային տվյալներ, ովքեր համայնքային կառույցների ղեկավարներ են, հոգևոր առաջնորդներ, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ և քաջածանոթ են դիմողի գործունեությանը:

Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները հուլիս ամսվա ընթացքում կհրավիրվեն հարցազրույցի:

Խնդրում ենք բոլոր նյութերը, այդ թվում և հայտադիմումը լրացնել և ներկայացնել մեկ լեզվով (հայերեն/ռուսերեն/անգլերեն)։

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել diaspora.youthambassador@gov.am էլեկտրոնային փոստի միջոցով կամ զանգահարել (+374) 10 515525 և (+374) 41879453 (WhatsApp, Viber, Telegram) հեռախոսահամարներին:


2021թ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներից էր Նիդերլանդների Ամստերդամ քաղաքից Հայկ Խանամիրյանը, ով ներկայացրել է իրեն:

Ավարտել եմ Թիլբուրգի համալսարանը և Հարվարդի բիզնես դպրոցը: Ավարտելուց հետո միացել եմ «Աքսենչըր»-ին, որտեղ աշխատել եմ որպես կառավարման խորհրդատու Ամստերդամի, Բրյուսելի, Լոնդոնի, Էսսենի և Ժնևի ամենախոշոր 500 ընկերությունների հաճախորդների համար (Fortune 500): Ներկայումս ղեկավարում եմ Ամստերդամում գտնվող խորհրդատվական կենտրոն, որտեղ մենք սպասարկում ենք թվային փոխակերպումների ոլորտի հաճախորդներին հետևյալ ուղղություններով՝ էներգետիկա, հեռահաղորդակցություն և լոգիստիկա:

Ես ՀԲԸՄ Եվրոպայի գործադիր անդամներից եմ, որի շրջանակներում աջակցում եմ առաջնորդության զարգացման ծրագրերի կազմակերպմանը: Որպես կամավոր՝ երիտասարդ մասնագետների համար Բրյուսելում, Բարսելոնայում և Երևանում կազմակերպում եմ առաջնորդության դասընթացներ՝ նրանց հմտությունները զարգացնելու նպատակով: Բացի այդ՝ ես «Երիտասարդ մասնագետներ Ամստերդամ» (YP Amsterdam) խորհրդի անդամ եմ. մի կազմակերպություն, որը ձգտում է կապել և միավորել հայկական ծագմամբ երիտասարդ մասնագետներին Ամստերդամում: Նախկինում ես իրականացրել եմ համայնքային ազդեցության նախագծեր «ԻԴԵԱ» հիմնադրամի, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) և Հայաստանի նախագահի գրասենյակի համար: Իմ արմատների հետ ունեցած կապի և տեխնոլոգիաների ու նորարարության հետ ունեցած իմ կապվածության արդյունքում ձևավորվել են իմ ինքնությունն ու նպատակը: Հետևաբար, սա ինձ մղում է աշխատելու ազդեցիկ նախագծերի վրա այնպիսի ոլորտներում, որոնք վերաբերում են բիզնեսին, տեխնոլոգիաներին և հասարակությանը:



Համագործակցություն քաղաքապետարանի հետ


Նիդերլանդների Ամստելվենի (Gemeente Amstelveen) քաղաքապետարանը հայ-հոլանդական Bright Future կազմակերպության նախագծերի ներկայացման համար համապատասխան  հարթակ է տրամադրել:  Տեսանյութում  կազմակերպության տնօրեն Մարիամ Կիրակոսյանը պատմում է իրենց ընթացիկ և ապագա ծրագրերի մասին: 

Հիշեցնենք, որ Bright Future հասարակական կազմակերպությունը  Երիտասարդների փոխանակման և Համերաշխության տարբեր միջազգային ծրագրեր է իրականացրել՝  այդ թվում Եվրոպական Միության  և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:


Bright Future Foundation

Bright Future Foundation's advisory board was honored to be invited to the second event  of AMSTELVEEN CONNECT@, organized by Municipality of Amstelveen (Gemeente Amstelveen).  

Bright Future's director Marisha was invited to represent the organisation's projects. She talked also about Bright Future's various international Youth Exchange and Solidarity projects, being implemented under the European Union in cooperation with local and international partners. As well - about International Storytelling & Crafting fun activities, being implemented by Bright Future Foundation under Gemeente and in cooperation with great volunteers and partners (Solidarity Bridge Foundation) at de Bibliotheek Amstelland. 

The event was opened by the Major of Amstelveen Mr.Tjapko Poppens. In the frame of this amazing event old and new partners, representing different big and small organisations in Amstelveen and in neighboring cities had space to meet and brainstorm on different social topics. Among them were Bright Future's great partners  Participe Amstelland, Buurtkamer Keizer Karelpark, De Bibliotheek Amstelland , @ACCESS, Solidarity Bridge Foundation and others.    

VIDEO: https://youtu.be/GQhiAL8nxsc 

More information and photos here: https://www.brightfuturenl. com/post/amstelveen-connect- municipality-2-nd-event




Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հանդիպել է հայ հոգևոր հայրերին


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր Անկարայում ընդունել է Կ.Պոլսի հայոց Պատրիարք Սահակ Բ. Մաշալյանին և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Գերշ. Տ. Խաժակ Ս. Արքեպիսկոպոս Պարսամյանին։ Ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ:


Thursday, 9 June 2022

Վրաերթի մեղավորը Գերմանիայի մայրաքաղաքում բնակվող 29-ամյա հայ է

 Բեռլինում առնվազն մեկ մարդու մահվան պատճառ դարձած զանգվածային վրաերթի մեղավորը Գերմանիայի մայրաքաղաքում բնակվող 29-ամյա հայ է` Գոռ անունով։ Այս մասին Twitter-ի իր օգտահաշվում գրել է Deutsche Welle-ի լրագրող Թոմ Սպարոուն։



Հայազգի վարորդը ձերբակալվել է հարձակումից անմիջապես հետո։ Տեղեկությունը հաստատում է նաև գերմանական DPA գործակալությունը։ Ականատեսներն ասում են, որ նա ակնհայտ շփոթված ու մոլորված տեսք ուներ: « Կներեք, կներեք, ես դա չէի ուզում...»- ասել է նա: Երեխաներին ուղեկցող ուսուցիչը զոհվել է, կան տասնյակ վիրավորներ։
Գերմանացի իրավապահները առայժմ չեն հստակեցնում` արդյոք տեղի ունեցածը դժբախտ պատահար էր, թե ահաբեկչական հարձակում։ Միջադեպը տեղի է ունեցել այն նույն վայրում, որտեղ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին «Իսլամական պետություն» խմբավորման աջակից, Թունիսի քաղաքացի Անիս Ամրին բեռնատարով վրաերթի էր ենթարկել Ծննդյան տոների առթիվ բացված փողոցային շուկայի այցելուներին։ Այդ հարձակման հետևանքով 12 մարդ էր զոհվել, ևս 55-ը վիրավորվել էին։
Ոստիկանությունը մեքենայի մեջ հայտնաբերել է հակաթուրքական կոչերով գրություններ։
Միջադեպի կապակցությամբ ցավակցական հաղորդագրություն է արել Սուրբ Գրիգոր Նարեկացի Ամստերդամի Հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրինությունը, որտեղ ասված է.
«Հարգելի գործընկերներ, Կաուլբախի դպրոցի հարգելի աշակերտներ,
Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայկական կիրակնօրյա դպրոցի ողջ կազմը իրենց խորին ցավակցությունն են հայտնում անցյալ չորեքշաբթի Բեռլինում ձեր դպրոցի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ։ Ցավակցում ենք մահացած ուսուցչի ընտանիքին և մերձավորներին, մեր աղոթքներն ենք փոխանցում տուժած աշակերտներին` մաղթելով նրանց արագ ապաքինում: Ինչպիսի պատճառներ կամ շարժառիթներ էլ լինեն այս զազրելի արարքի հիմքում, միևնույնն է այն անընդունելի ու անհամատեղելի է մեր ժողովրդի նկարագրին ու մարդասիրական համոզմունքներին։ Չարը չի հաղթի.
Մենք ձեր կողքին ենք ու աղոթում ենք ձեզ համար»:
Grigor Narekatsi Zondagsschool

Հայազգի սրբերը Իտալիայում․ ՍՈՒՐԲ ԴԱՎԻՆՈ


Հունիսի 3-ը իտալական Լուկա (Lucca) քաղաքի բնակիչները հիշատակեցին հայկական ծագում ունեցող և շատ սիրված Սբ․ Դավինոյին, որ 11-րդ դարում այստեղ բնակություն հաստատելով, իրեն ամբողջությամբ նվիրել է բարեգործության և աղքատներին օգնելուն։ Դավինո անունը կարծես թե Դավիթ կամ Զավեն, կամ «ծակումով Դվինից» աննունների այլափոխված տարբերակն է։

Ըստ Կաթոլիկ Եկեղեցու վկայաբանության, Դավինոն հրաժարվել է երկրային բարիքներից և դառնալով «Քրիստոսի ուխտավոր» նախ այցելել է Սուրբ Երկիր, ապա՝ Հռոմ՝ հարգելու Վերոնիկայի վարշամակը և Առաքյալների տաճարները՝ մտադրված հասնել մինչև Սանտյագո դե Կոմպոստելա՝ տեսնելու Սբ․ Հակոբի գերեզմանը։

Ուղևորության ընթացքում ստացած գլխի վիրավորումի պատճառով, 1050-ին նա ապաստանում է Տոսկանայի Լուկկա քաղաքում և բուժվում Սբ․ Միքելե (San Michele in Foro) հիվանդանոցում, ապա հյուրընկալություն գտնում Աթա անունով բարեպաշտ մի կնոջ տանը: Կարճ ժամանակ անց նույն թվականի հունիսի 3-ին նա մահանում է։

Նրա մահվան վայրը, ինչպես նաև գերեզմանը, ուր բուսնել էր հրաշագործ հատկություն ունեցող մի ծաղկատունկ, դառնում են ուխտատեղի։

Տարիների ընթացքում բազմապատկվում են հրաշները և աճում է նվիրվածությունը նրա կերպարի շուրջ․ Լուկկայի Եպիսկոպոս Անսելմոն՝ ապագա Ալեսանդրո Բ Քահանայապետը, նրա մարմինը տեղափոխում է Սբ․ Միքելե եկեղեցի։ Իսկ 1159-ին Դավինոն սրբադասվում է Ալեսանդրո Գ Պապի կողմից: Նրա սրբության համբավը տարածվում է, այստեղ բերելով բազմաթիվ ուխտավորների, այդ թվում շատ հայերի, հատկապես 16-17-րդ դդ․։ Սուրբի զարմանահրաշ կերպով պահպանված մասունքները՝ մի քանի անգամ տեղափոխվելուց հետո, 1592 թ․-ից զետեղված են գլխավոր խորանի Խաչելության տակ։

Վերջերս, Պիզայի համալսարանի կողմից Սուրբի մասունքների վրա կատարված հնեաբանական հետազոտությունները, որոնց արդյունքում օրինակ նրա գանգի վրա հայտնաբերվեցին վերքեր և վիրաբուժական միջամտության հետքեր, բացատրում են Սուրբի կյանքի պատմության որոշ դրվագներ և թե ինչու են նրան գլխացավ բուժելու հատկություն վերագրում:

Սկզբնաղբյուրը․ https://www.vaticannews.va/ 

@Pontifical Legation Western Europe

Monday, 6 June 2022

Նոր ֆիլմ արցախյան պատերազմի մասին


Անժելա Ասատրյանը  նկարահանել է վավերագրական ֆիլմ, որն ուսումնասիրում է 2020 թվականի Արցախյան պատերազմը: Հունիսի 17-ին Խենթում Սֆինքսի մոտ և հունիսի 19-ին Բրյուսելում՝ Հայ Տանը ցուցադրվելու է «Հայկական ոգին» վերնագրով նրա վավերագրական ֆիլմի պրիեմերան:





May E-News

HDIF Celebrates World
Fair Trade Day with Focus on Climate Justice


World Fair Trade Day is a global celebration on the second Saturday of May. It is organized annually by the World Fair Trade Organization (WFTO) to raise awareness on alternative solutions to the planet’s economic and ecological challenges. Fair Trade Enterprises led the celebration together with the sister movements, allies, government leaders and consumers.

The 2022 celebration focused on Climate Justice and the solutions presented by the Fair Trade, cooperative, and organic movements. The ecological and social justice crisis we are currently facing must be address with fresh solutions.

At HDIF, we are constantly improving our producer partners’ working conditions and practices, so we can guarantee environmentally-friendly activities and products for our customers. We focus on the preservation of the planet and climate justice. HDIF has already proven its commitment to the environment through its handmade items and products made of local and recycled materials.

Did you know that artisanal production is at the center of HDIF’s production because 90% of our items are handmade? Artisanal producers tend to use less fossil fuels, emit less greenhouse gases while conserving water resources and building healthy soil. We and our producer partners respect our Mother Earth and you, who are going to buy and use our products, are an important part of this effort.

This year, HDIF's founder, Tim Straight, and the staff were excited to "raise their hands for the climate." HDIF encourages its friends and clients to Get involved. Join the global action for Climate Justice.HDIF's New Office Assistant
Saten Simonyan

HDIF is excited to introduce its new office assistant. Saten Simonyan. In addition to running Impact Shop by HDIF, she handles most of the administrative duties of the office as well as communication with producer partners, quality control, and much more!

She graduated from Yerevan State University of Languages and Social Sciences in Italian Language. She is interested in "everything related to aesthetics", and has made it her life's purpose to discover, understand, and protect nature. She also loves painting, crafting, and indoor gardening.

Saten lives in Yerevan with her family. Her father was a geologist, her mother is an educator, and her sister is a psychologist․

While being new to HDIF, Saten believes that it wasn't an accident that she found HDIF and HDIF found her. She believes that the organization's work and her own interests perfectly coincide.

"My wish is to do something good for the world and especially my homeland and make the world better with me in it."This Month's Featured Producer Partner

Genya Hovhannisyan
of Meghvashkharh in Martuni

Two years ago, HDIF was introduced to Genya Hovhannisyan, a candle maker from Martuni. Today, Genya is busy fulfilling a large order of medium candles. Her candles can be special ordered from HDIF or its official distributors in the U.S., U.K., Germany, Canada, or Australia. We love the candles for wedding favors!

Genya's husband, known in Martuni as the "Bee King," has dedicated his whole property to beehives, apitherapy (think a room where you lay down and relax on a bed built on beehives!), and education around honey production. Made with her husband's beeswax, Genya's candles are natural treasures.

Each candle is adorned with a bracelet of hand-spun, braided sheep's wool and threaded with a natural clay bead. All the materials, from the beeswax to wool to clay, come from the village of Martuni. This is a perfect example of a product that's 100% natural and locally sourced!

Check out this fantastic video produced by the European Venture Philanthropy Association (EVPA) and Impact Hub Yerevan. It features a day in the life of Tim as well as great profiles on our producer partners like Genya.The Latest from HDIF-USA

Father's Day is Coming Up!

NEW BOARD MEMBER
HDIF-USA is thrilled to welcome Taleen Khoury Moughamian to its Board of Directors. Taleen joins Paul Vartan Sookiasian, President, Nani Shirikjian, Vice President, Kristine Jegalian, Secretary, Adrine Hamamah, Treasurer, Ani Boyadjian Boghigian, and Paula Boghosian.

We're on Faire.com!

If you are a retailer and interested in purchasing Armenian-made products for your shop, join us on Faire.com to receive competitive wholesale prices. Entry-level retailers will receive $200 in credit and free shipping for one year when you sign up with this link: https://hdifusa.faire.com.

Shop HDIF-USA OnlineWhat's Happening Next Month

June will be a busy month shipping #MadeinArmenia handicrafts around the globe. HDIF is sending Changemaker (a fair trade distributor in Germany) over 1,000 keytags and 420 hairbands from Berd, 1,000 baby rattles from Gyumri, and 100 pencil cases from Kapan. An order to Made51 (a global distributor based in Hong Kong) will include 750 wool sheep figurines and 250 wool mice ornaments. Headed to the U.S. are custom designed and manufactured recognition plaques for ARPA's 30th anniversary in Los Angeles.Distributors in the Diaspora

New Distributors Join HDIF's Team

Canada:
Les Cadeaux Marash | Gayane Petrosyan
https://lescadeauxmarash.com/

Australia:
Artful Giving | Carineh Grigorian
https://www.artfulgiving.com.au/

United Kingdom:
Noor and Katu | Sonya Varoujian
https://www.etsy.com/shop/NoorandKatu?ref=search_shop_redirect

Our distributor in Germany will be online soon!HDIF in Yerevan

HDIF'S NEW RETAIL SPACE & OFFICE:
80 TIGRAN METS AVE
YEREVAN 0005
(Near the Sasuntsi Davit train station)

Store hours: Monday-Friday 10AM-6PM. For inquiries, call 77 47 33 35 or email hdifarmenia@gmail.com.

HDIF is the first World Fair Trade Guaranteed organization in the former Soviet region. www.hdif.org

A fun walking trip with Tim from the Sasuntsi Davit train station to
HDIF's shop and office at Impact Hub's new location. Be Social With Us

 

Thursday, 2 June 2022

Ռուսական գազը փակվեց Նիդերլանդների համար



Ըստ մամուլի հաղորդումների ռուսական «Գազպրոմ» կորպորացիան հայտարարել է հոլանդական GasTerra թրեյդերին գազի մատակարարումների ամբողջական դադարեցման մասին, երբ վերջինս հրաժարվել է վճարումները ռուսական ռուբլով կատարել։

Մատակարարումների դադարեցումը նշանակում է, որ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը՝ հոկտեմբերի 1-ը, Նիդերլանդները մոտավորապես 2 միլիարդ խորանարդ մետր գազ չի ստանա։

Մատակարարումների պակասը փոխհատուցելու նպատակով, հոլանդական գազատրանսպորտային Gasunie ընկերությունը հրատապ տերմինալներ է կառուցում հեղուկ գազի վերամշակման համար։ Ակնկալվում է, որ դրանք շահագործման կհանձնվեն աշնանը:

 Մայիսի 30-ի աշխատանքային օրվա վերջում «Գազպրոմը» «GasTerra»-ից ապրիլին առաքված գազի դիմաց վճարը չի ստացել, հոլանդական GasTerra-ն ընդունում է, որ ապրիլ ամսվա հաշիվը չի վճարվել։ «Մենք անհնարին ենք դարձրել այդ վճարումը, քանի որ վճարման պայմանները միակողմանիորեն փոխվել են», - ասել է մամուլի խոսնակը։ «Գազպրոմի» տեսանկյունից հոլանդացի գազի վաճառողը դեֆոլտ է արել.

Արդեն 5 երկրների  համար դադարեցվել է ռուսական գազի մուտքը, ըստ մամուլի հոլանդացի սպառողների  վրա այն անմիջական ազդեցություն չի ունենա:

Wednesday, 1 June 2022

Հունիսի 1-ին տեղի ունեցավ Արթուր Աբրահամի հիմնած զբոսայգու բացման արարողությունը


Բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն իր ծննդավայր Ներքին Չարբախում զբոսայգի է հիմնել, որի բացումը տեղի ունեցավ այսօր՝ Հունիսի 1-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ՝  իր Արթուր Աբրահամի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի և բազմաթիվ երեխաների ու  նրանց ծնողների մասնակցությամբ:

 Երեխաների ժամանցի կազմակերպման,  լիարժեք հանգստի համար տարածքն ապահովված է անհրաժեշտ պայմաններով. խաղահրապարակ-այգին կահավորված է նստարաններով, արտաքին լուսավորությամբ, առկա է անվճար մուտք դեպի համացանց Wi-Fi-ի միջոցով:

Սա Արթուր Աբրահամի լավագույն  նվերն էր երեխաներին, նաև իր հոր ծննդյան օրվա կապակցությամբ:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին

 Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին:

Ներկայացնում ենք Մաստրիխտի Անի Հայ Համայնքի, Նայմեխենի Վան, Ամստերդամի Գրիգոր Նարեկացի, Ալմելոյի Մեսրոպ Մաշտոց և Հաագայի Աբովյան մշակութային միության հայկական կիրակնօրյա դպրոցի սաների առօրյան պատկերող լուսանկարներ:
Բոլոր մանուկներին մաղթում ենք ուսման մեջ հաջողություններ, խաղաղ ու երջանիկ մանկություն:






Saturday, 28 May 2022

Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 104-րդ տարեդարձն է


 Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Սարդարապատի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակլ դրեցին Սարդարապատի հուշահամալիրի մոտ:
Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի և Արցախի ղեկավարները, Ամենայն Հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ:

Wednesday, 11 May 2022

Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցը Նիդերլանդներ. Օր երկրորդ

Վարչապետը հանդիպել է Նիդերլանդների Սենատի և Ներկայացուցիչների պալատի նախագահների հետ

ՀԱԱԳԱ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Նիդերլանդներում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը հայկական կողմից մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպեց նաև Նիդերլանդների խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ:

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում և պատասխանել հարցերի

Հաագայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: Վարչապետին դիմավորել է Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնը՝ ողջունելով նրա այցն ինստիտուտ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ինստիտուտում հանդես է եկել ելույթով, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխումներին, Հարավային Կովկասում, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
«Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով պաշտոնական այց ունի Նիդերլանդների Թագավորություն: Այս այցը ոչ միայն դիտարկում եմ հայ-հոլանդական ավանդական պատմական կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, այլև` Հայաստանի ժողովրդավարության համատեքստում: Պետք է ընդգծեմ, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մենք զգացել ենք Հոլանդիայի՝ Նիդերլանդների Թագավորության աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործում: Ընդհանրապես Հայաստանում ես հիմա ավելի հաճախ ասում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության հիմնական բրենդն է, որով այս օրերին մեր երկրին ճանաչում է միջազգային հանրությունը, մասնավորապես՝ Եվրոպայում, Եվրամիությունում: Պետք է ընդգծեմ, որ սա ընդամենն իմ գնահատականը չէ, որովհետև միջազգային այն ինստիտուտները, որոնք զբաղվում են ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, մամուլի, խոսքի ազատության գլոբալ հետազոտություններով, արձանագրում են այդ իրողությունը: Պետք է արձանագրեմ, որ 2021 թվականին առաջին անգամ Հայաստանը միջազգային ժողովրդավարական ինստիտուտների կողմից դասակարգվել է ընտրական ժողովրդավարություններ ունեցող երկրների շարքը, և սա համարում եմ կարևոր ձեռքբերում:
Կոռուպցիայի դեմ պայքարի կամ կոռուպցիայի ընկալման համաթվերում վերջին տարիներին, վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանը հսկայական առաջընթաց է արձանագրել: Եվ այո՛, պետք է նաև բարձր հայտարարություն անեմ՝ ասելով, որ Հայաստանից համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված: Չնայած կան նաև կոռուպցիոն երևույթներ, որոնց դեմ մենք հետևողական պայքարում ենք, և դա տեսանելի է: 2021 թվականի արդյունքներով մենք նաև, չնայած հետպատերազմական ճգնաժամային տարուն, հսկայական առաջընթաց ենք արձանագրել խոսքի և մամուլի ազատության ոլորտում: Վերջին հրապարակված ինդեքսներով Հայաստանն աշխարհում 51-րդն է»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը վճռական է երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու գործում:
Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում փակվել են այնպիսի էջեր, ինչպիսին, օրինակ, ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային կասկածն է, կամ ընտրություններ կեղծելու պրակտիկան. «Ես կարող եմ վստահաբար ասել, որ հետճանապարհ Հայաստանը չունի, որովհետև այդ բարեփոխումների պրոցեսի աղբյուրը ոչ թե կառավարությունն է, այլ այդ բարեփոխումների աղբյուրը ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր հստակ, հաստատակամ, իրենց պատասխանատվությունն են համարում ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը և օրենքի գերակայությունը: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ինստիտուցիոնալ կայացման առումով շատ երկար ճանապարհ դեռ ունենք անցնելու. անկախ դատական համակարգ ունենալու ոլորտում, ցավոք, չեմ կարող շատ մեծ արդյունքներ ներկայացնել: Կարող եմ ասել ընդամենը, որ դա ամենակարևոր խնդիրներից է, որին այսօր առերեսվում է Հայաստանը: Եվ ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք նաև առաջատար փորձն այդ ոլորտի ուսումնասիրելով տեսնում ենք, որ այդտեղ փորձարկված բանաձևեր չկան: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ շատ եվրոպական երկրներում նույն պրոցեսներն են տեղի ունենում, երբ կա պայքար և դժվար է տարբերակել՝ ով է ճիշտ, ով է սխալ անկախ դատական համակարգի համար մղվող պայքարում: Դրա համար մենք այս առումով ավելի շատ նախընտրում ենք առաջ գնալ չվնասելու ճանապարհով, որովհետև խոսքն այստեղ մարդկանց ազատությունների և իրավունքների երաշխավորման մեջ է»:
Նշվում է, որ այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բարեփոխումներին: «Պետք է մի ցուցանիշ նույնպես ընդգծեմ, որը կապ ունի և՛ ժողովրդավարության, և՛ օրենքի գերակայության, և՛ մարդու իրավունքների պաշտպանության, և՛ անկախ դատական համակարգի հետ: Հեղափոխությունից առաջ, տարիներ առաջ, մեր քրեակատարողական հիմնարկները բոլորը գերբեռնված էին: Այսինքն՝ այնտեղ մենք նույնիսկ ունեինք իրավիճակ, երբ կալանավորված և դատապարտված անձինք քնելու տեղ չունեին և ստիպված հերթով են քնել: Իհարկե, իմ բախտը բերել է, երբ ես քաղբանտարկյալ եմ եղել, այդպիսի պրոբլեմի հետ չեմ առերեսվել, բայց դա հանրային պրոբլեմ էր Հայաստանի Հանրապետությունում: Այսօր բանտային բնակչության ծանրաբեռնվածության առումով Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի մասշտաբներով գրավում է երկրորդ տեղը: Այսինքն՝ ամենաթերի բեռնված երկրների շարքում է և պետք է ասեմ, որ այդ ցուցանիշով մենք զիջում ենք միայն Մոնակոյին: Մնացած բոլոր երկրների նկատմամբ բանտային բնակչության բեռնվածության առումով մենք շատ լավ դիրքերում ենք: Սա նույնպես կարևոր ցուցանիշ է: Վերջերս մեր ընդդիմադիրների քննադատությանն արձագանքելով, բնականաբար, ժողովրդավարական երկրում կա ընդդիմություն, կա ուժեղ քննադատություն, երբեմն արմատական քննադատություն, ես խորհրդարանում ելույթ ունենալիս հենց այդ ցուցանիշը բերեցի, որովհետև ոմանք փորձում են ցույց տալ, թե մենք շեղվում ենք ժողովրդավարական չափանիշներից, հետապնդումների ենք ենթարկում մեր քաղաքական ընդդիմախոսներին: Ես ասացի, որ այն երկրները, որոնք շեղվում են ժողովրդավարական ճանապարհներից և բռնաճնշումների ճանապարհով են գնում, այդ երկրներում սովորաբար բանտերը բացվում են և ոչ թե փակվում, իսկ մեր երկրում այս ընթացքում մեր կառավարման շրջանում երկու, ըստ էության, ամենախոշոր բանտերը փակվել են»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
ՀՀ կառավարության ղեկավարը կրկին անդրադարձել է երկրում կոռուպցիայի դեմ տարվող պայքարին և ընգծել. «Պիտի արձանագրեմ, իհարկե, մեծ տխրությամբ և մի քիչ էլ տհաճությամբ, որ կոռուպցիայի դեմ պայքարում այսօր մեղադրյալի կարգավիճակում են ոչ միայն նախկին պաշտոնյաներ, այլ պաշտոնյաներ, ովքեր նախարար են նշանակվել իմ կողմից, իմ կառավարության անդամներ են եղել և բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել»:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ անդրադառնալով 44 օրյա պատերազմին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կա կարծիք, որ Հայաստանում ժողովրդավարությունն է, որ բերեց երկրում 2020 թվականի 44-օրյա պատերազմին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմին: Գլխավոր հարցը, որ այսօր կախված է Հայաստանի մթնոլորտում, հետևյալն է՝ ինչքանով է ժողովրդավարությունն ի վիճակի ապահովել երկրի անվտանգությունը: Սա իսկապես չափազանց կարևոր հարց է և դրա վերաբերյալ ուզում եմ իմ մեկնաբանությունները ներկայացնել: 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմն իրականում ոչ մի կապ չունի Հայաստանի ժողովրդավարական լինելու հետ: Այստեղ իրավիճակն ավելի լուրջ է, և ես պիտի ձեզ մի այսպիսի զուգահեռ ներկայացնեմ. ընդհանրապես ընդունված է կարծել կամ այդպիսի կարծիք գոնե 90-ականների սկզբին կար նաև Եվրոպայում, որ 1988 թվականին մեկնարկած, սկսած Ղարաբաղյան շարժումն է, որ հետագայում հանգեցրեց Խորհրդային միության կամ փլուզման կամ աշխարհակարգի փոփոխության: Իմ խորը հավատը և համոզմունքն է նաև այն, որ իրականում 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը, 44-օրյա պատերազմն, ըստ էության, մի հերթական նշանն էր այն բանի, որ մեզ սպասում են գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ և աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենալու: Իրականում պատերազմի պատճառները երկուսն էին, առաջինը՝ գլոբալ և ռեգիոնալ ուժերի հարաբերակցության փոփոխությունը, որ երկար տարիներ տեղի են ունեցել և այս ֆոնի վրա Ադրբեջանի վարած հետևյալ բանակցային քաղաքականությունը, որ տվեք մեզ այն ինչ մենք ուզում ենք ստանալ, այլապես մենք այն կստանանք պատերազմով: Այս իմաստով ակնհայտ է և միանշանակ, որ պատերազմն այս համատեքստում անխուսափելի էր: Իհարկե, այն դաժան փորձություն էր Լեռնային Ղարաբաղի հայության համար, Արցախի համար, Հայաստանի Հանրապետության համար և Հայաստանի ժողովրդավարության համար: Պիտի արձանագրեմ, որ, այնուամենայնիվ, մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց լարված և ըստ էության պատճառները, որոնց մասին խոսում եմ՝ չեն փոխվել: Հետպատերազմական իրավիճակին, որը հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և որի արդյունքում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր մուտք գործեցին Լեռնային Ղարաբաղ, ես ուզում եմ ուղիղ և հասկանալի պատկեր տալ, որպեսզի բոլորի, նաև ոչ փորձագետների համար պարզ լինի, թե ինչումն է և որտեղ է պրոբլեմը: Պատերազմից հետո կամ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցն այլևս լուծված է, բայց սա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլև, ըստ էության, գագաթն է և կուլմինացիան պատկերացումների, որ Ղարաբաղյան հարցի լուծման մասին ուներ և շարունակում է ունենալ Ադրբեջանը: Եթե մեկ բառով ձևակերպելու լինենք այդ քաղաքականությունը, այդ քաղաքականությունը հետևյալն է՝ Ղարաբաղն առանց հայերի: Եվ սրանում ոչ մի չափազանցություն չկա: Հիմա ես կոնկրետ օրինակներով ցույց կտամ, որ հենց այդպիսին է քաղաքականությունը: Օրինակ, այս գարնանը մենք ունեցանք հետևյալ երևույթը, երբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերի մոտակայքում բարձրախոսներով հայտարարություններ էին տարածում՝ նրանց զգուշացնելով հեռանալ իրենց տներից, այլապես ուժի կիրառմամբ նրանք կհեռացվեն: Մեկ ուրիշ կարևոր հանգամանք. գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Ղարաբաղի հայկական գյուղերի տները և բարձրախոսներով ազան էին միացնում, դա մուսուլմանական աղոթքի հրավեր է: Մենք, իհարկե, հայ ժողովուրդը մեծ հարգանք և պատկառանք ունի մուսուլմանական մշակույթի և կրոնի նկատմամբ, բայց պիտի արձանագրեմ, որ սա, ըստ էության, կրոնական ահաբեկչության մի պարզ օրինակ է: Նաև Ադրբեջանը երկար տարիներ փորձում է Ղարաբաղի հիմնախնդրին տալ կրոնական ենթատեքստ, ինչը նրան չի հաջողվում, որովհետև մենք բազմաթիվ մահմեդական երկրների հետ ունենք ջերմ, բարեկամական, եղբայրական հարաբերություններ, բայց ահա հերթական անգամ փորձ է արվում այս գործոնը նորից ներմուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:
Հաջորդ հանգամանքը, որ կուզենայի նշել, հետևյալն է. Լեռնային Ղարաբաղն ընդհանարապես տաք տարածաշրջան է, այս տարվա մարտին, սակայն, այնտեղ աննախադեպ քանակի ձյուն տեղաց՝ մարտի 7-11 ընկած ժամանակահատվածում և աննախադեպ ցրտեր սկսվեցին: Եվ հենց այդ օրերին մենք տեսանք Ղարաբաղին ապահովող գազամուղի պայթեցում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Դրա նորոգումը շատ երկար տևեց և նորոգումից հետո էլ Ադրբեջանը խողովակի վրա փական է տեղադրել՝ փորձ անելով դա օգտագործել որպես քաղաքական, բարոյական, սոցիալական ճնշման միջոց: Նկատի ունեմ՝ ամեն ինչ արվում է, որպեսզի հայությունն Արցախում, Լեռնային Ղարաբաղում իր ներկայությունը համարի անհնարին: Եվ սա ասելով է նկատի առնվում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, սա ասելով նկատի է առնվում, որ Լեռնային Ղարաբաղում հայ չի լինելու, Լեռնային Ղարաբաղի հայությունը ոչ մի իրավունք չի ունենալու, Լեռնային Ղարաբաղի հայության ինքնությունը ոչնչացվելու է և արմատախիլ է արվելու: Ասածիս մեջ ամենևին չափազանցություն չկա: Տեսեք, բոլորովին վերջերս տեղի ունեցավ մի այսպիսի տարօրինակ հայտարարություն Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից. նրանք հայտարարեցին, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, իրենց ասելով՝ «հայկական համարվող եկեղեցիների վրայից կեղծ գրառումները, արձանագրումները վերացնելու և ջնջելու համար»: Իսկ դրանից մի քանի ամիս առաջ Ադրբեջանի նախագահը, այցելելով Ադրբեջանի հսկողության տակ գտնվող մի տարածք, որտեղ կա հինավուրց հայկական եկեղեցի, բառացիորեն հայտարարել էր հետևյալը՝ «արձանագրությունները կեղծ են և այդ կեղծիքը պետք է վերացվի»: Սա բայց ամենևին էլ մշակութային ակցիա չէ պատմական հուշարձանների նկատմամբ: Չնայած, նույնիսկ եթե այդպես լիներ միայն, արդեն իսկ աղաղակող և անթույլատրելի փաստ է: Այս քաղաքական նպատակը, երբ դնում ենք Ադրբեջանից հնչող այլ հայտարարությունների շարքում, հետևյալ է՝ արձանագրել, որ Ղարաբաղի հայությունը բոլորովին վերջերս և այլ հանգամանքներում են հայտնվել Լեռնային Ղարաբաղում, հետևաբար նրանք այնտեղ ապրելու լեգիտիմ իրավունք չունեն: Եվ սա է այսօր Ադրբեջանի կողմից որդեգրվող քաղաքականությունը: Մինչդեռ, մեր ընկալումը բոլորովին այլ է, մեր ընկալումը հետևյալն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ամենևին էլ հողային հարց չէ ինչպես փորձ էր անում ներկայացնել Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը իրավունքի հարց է, և մենք, մեր քաղաքականությունը և մեր ուղերձը միջազգային հանրությանը հենց դա է, որ մենք պիտի աշխատենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները լինեն պաշտպանված: Եվ նաև այս համատեքստում է, որ մենք, չնայած այս ամբողջ նեգատիվին, որդեգրել ենք խաղաղության օրակարգ: Սա հեշտ չէր մի իրավիճակում, երբ տեղի է ունեցել պատերազմ, երբ ունեցել ենք զոհեր: Մենք ասել ենք, որ անկախ ամեն ինչից մեր կառավարության հանձնառությունն ու մանդատն է՝ անել ամեն ինչ մեր տարածաշրջանում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում հասնել խաղաղության, ամեն ինչ անել խաղաղության համար, և ոչ թե ուղղակի ամեն ինչ անել, այլ հասնել խաղաղությանը, առաջադրել խնդիրը և լուծել: Դուք երևի նկատեցիք այստեղ գալուց առաջ երկու ցույց ունեինք՝ մեկն ի պաշտպանություն մեր կառավարության, մեկն՝ ընդդեմ մեր կառավարության կամ անձամբ ինձ: Այստեղից էր բխում այդ ամենը, որովհետև շատ մարդիկ, շատ հայրենակիցներ մտածում են, որ խաղաղության օրակարգի մասին խոսելով մենք դավաճանում ենք մեր ազգային ինքնությունը, մենք դավաճանում ենք մեր երկրի շահերը, մենք դավաճանում ենք Լեռնային Ղարաբաղի հայությանը, Լեռնային Ղարաբաղին, մենք նրանց անպաշտպան ենք թողնում: Բայց մեր համոզմունքը հակառակն է: Մենք լսում ենք այդ քննադատությունը, մենք վերլուծում ենք այդ քննադատությունը, մենք փորձում ենք հասկանալ այդ քննադատությունը: Նույնիսկ տեղ-տեղ և ընդհանուր առմամբ հասկանում ենք, բայց հենց քաղաքական գործչի և քաղաքական թիմի և ժողովրդի կողմից ընտրված կառավարության ամենամեծ խնդիրն է գնալ դժվարին ճանապարհով, որովհետև հեշտ ճանապարհները չեն տանում դեպի լավ արդյունքների: Իսկ արդյունքը, որ մենք ակնկալում ենք, հետևյալն է՝ խաղաղ զարգացման դարաշրջան մեր երկրի և մեր տարածաշրջանի համար: Դրա համար մեզ պետք է հաջողությամբ իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որպեսզի Ադրբեջանի հետ մեր երկաթուղիները, ճանապարհները աշխատեն, բաց լինեն»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին. «Մենք խոսակցություն ենք սկսել Թուրքիայի հետ և համաձայնել ենք առանց նախապայմանների սկսել հարաբերությունների կարգավորման փորձ և հասկանալի է, որ մի իրավիճակում, երբ կա շատ մեծ նեգատիվ պատմական ժառանգություն, սա հեշտ չի անել: Եվ ես ինչու եմ այստեղ այս մասին խոսում, որովհետև իմ համոզմունքն է, որ առանց միջազգային հանրության ակտիվ և անկեղծ աջակցության մենք հաջողության հասնելու ավելի քիչ հնարավորություններ կունենանք: Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը լսի մեր ձայնը, մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը տեսնի մարդկանց, ովքեր այսօր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ովքեր ամեն օր, ի հեճուկս բազմաթիվ գործոնների, ամեն օր պայքարում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար, բայց մյուս կողմից նաև ունեն տարօրինակ մի փաստ, որ ըստ էության, այդ մարդիկ կտրված են միջազգային հանրության հետ լիարժեք հաղորդակցություն իրականացնելու հնարավորությունից: Այսօր բազմաթիվ միջազգային կառույցներ, գործակալություններ՝ ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, նույնիսկ ԵԱՀԿ, զրկված են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությունից, որովհետև Ադրբեջանն արգելափակում է այդ հնարավորությունը, բայց այս գործելակերպն, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ, որովհետև եթե չկա իրականությունն այլակերպելու ցանկություն և կանխավարկած, այդ մուտքը սահմանափակելու քաղաքականությունն այնքան էլ հասկանալի չէ»:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը մեկ անգամ ևս անդրադարձել է խաղաղության օրակարգին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և նշել. «Մենք հստակ ասել ենք, որ այո՛, խաղաղության օրակարգը որդեգրում ենք, մենք պիտի գնանք Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ճանապարհով, պայմանականորեն ասած՝ խաղաղության բանակցությունների մեկնարկ պետք է տեղի ունենա: Ես ուզում եմ այս կապակցությամբ շատ կարևոր մի պարզաբանում անել. Ադրբեջանը փետրվարին, մարտին մեզ ներկայացրեց իր պատկերացումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, որտեղ հինգ հիմնական կետ կա: Խոսքը վերաբերում է միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելուն, սահմանների դեմարկացիային, կոմունիկացիաների բացմանը, միմյանցից տարածքային պահանջների բացակայությանը: Եվ մենք, դիտարկելով այդ առաջարկները, տեսանք, որ մեզ համար անընդունելի ոչինչ դրանցում չկա, սակայն մենք արձանագրեցինք, որ այդ կետերը չեն հասցեագրում մեր հարաբերությունների ամբողջ օրակարգը: Եվ մենք լրացրեցինք այդ հարաբերությունների օրակարգը, որտեղ ներառվում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության իրավունքների և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրը: Երբ ապրիլի 6-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ հանդիպում տեղի ունեցավ, մենք քննարկեցինք այդ հարցն Ադրբեջանի նախագահի հետ, և ես ասացի, որ մեզ համար իրենց առաջարկած կետերի մեջ անընդունելի ոչինչ չկա և եթե ադրբեջանական կողմը համաձայն է, որ մեր երկու պատկերացումները միացնենք իրար և այդ հենքի վրա սկսենք բանակցություններ, մենք պատրաստ ենք դրան: Բրյուսելից վերադառնալով ես ասացի, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, ըստ էության, ադրբեջանական կողմն էլ հայտարարեց դրա մասին: Բայց այս վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք փորձ են անում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որ մենք ձեռք ենք բերել Բրյուսելում և պետք է արձանագրեմ, վերահաստատեմ իմ դիրքորոշումն այսօր նաև հրապարակային, նաև պաշտոնապես, նաև ձեր առաջ, որ մենք նշված սկզբունքների հիման վրա և օրակարգի հիման վրա պատրաստ ենք բանակցությունների: Չնայած, ըստ էության, այն պրոցեսը, որը պլանավորվել է, այն պրոցեսի մեջ որևէ բան չի փոխվել: Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը և՛ սահմանազատման, սահմանագծման հարցով, և՛ Արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան:
Եվ պետք է մի բան ասեմ նաև որպես ամփոփում. գիտեք, մենք շատ դաժան փորձությունների միջով ենք անցել վերջին երկու տարիներին, բայց ես այսօր կարող եմ ասել, որ ունեմ խորը համոզմունք, որ մենք ճիշտ ճանապարհով ենք ընթանում: Դա խաղաղության օրակարգի առաջ մղման ճանապարհն է, մենք գիտենք, որ շատ դժվար է լինելու, բայց պատրաստ ենք մեր վրա վերցնել այդ քաղաքական պատասխանատվությունը, որովհետև մենք զգում ենք, տեսնում ենք, կրում ենք պատասխանատվությունը մեր երկրի, մեր տարածաշրջանի և ընդհանրապես, գլոբալ խաղաղություն հաստատելու գործում վճռական ներդրում ունենալու համար, և ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը, մեր գործընկերները, Նիդերլանդների Թագավորությունը, բոլոր գործընկերները մեզ կաջակցեն այս ջանքերում»:
Նշվում է, որ վարչապետը պատասխանել է նաև ներկանների՝ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների և ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, Հարավային Կովկասում, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, հասարակական և քաղաքական կյանքում կանանց դերի մեծացմանը և այլն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հաագայում այցելել է Խաղաղության պալատ: Այստեղ վարչապետին դիմավորել է Հաագայի Միջազգային իրավունքի ակադեմիայի խորհրդի նախագահ և Խաղաղության պալատի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Փիթ Հայն Դոները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը նախ շրջայց է կատարել Խաղաղության պալատում, այնուհետև վերջինիս բակում մասնակցել հայկական խաչքարի բացման արարողությանը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. ««Քարնեգի» հիմնադրամի հարգելի նախագահ, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ այսօր, այս գեղեցիկ առավոտը մեզ հետ եք խաղաղության և արդարության քաղաքում, Խաղաղության պալատի տարածքում՝ Խաղաղության տաճարում, ինչպես ասել է Էնդրյու Քարնեգին ավելի քան 100 տարի առաջ, և որտեղ գտնվում է այնպիսի կարևոր միջազգային հաստատություն, ինչպիսին Արդարադատության միջազգային դատարանն է։ Ինձ համար մեծ պատիվ է իմ ազգի անունից կատարել հայկական խաչքարի բացումը՝ որպես նվեր Հայաստանից։ Սա պատմություն է, որը մենք այսօր կերտում ենք ձեզ հետ միասին, քանի որ հայկական խաչը կանգնեցվում է մի քաղաքում, որը հայտնի է որպես միջազգային իրավունքի և արդարության համաշխարհային մայրաքաղաք։ Կան ավելի քան 50000 խաչքարեր, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն առանձնահատկությունը: Խաչքարերի սիմվոլիկան և վարպետությունը 2010 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Խաչքարը հայ մշակույթի զարգացման յուրօրինակ դրսևորում է. այն հայկական ինքնության ամենատիպիկ խորհրդանիշներից է։ Ունենալով ավելի քան հազարամյա պատմություն՝ խաչքարը նաև ժամանակակից մշակութային երևույթ է: Սիրելի բարեկամներ, Հազարամյակներով Հայաստանը և հայերը ձգտել են խաղաղության՝ որպես իրենց Հայրենիքում ապրելու և արարելու գերագույն նպատակ։ Մեր կառավարությունն այժմ անում է հնարավորը` տարածաշրջանում խաղաղության օրակարգը խթանելու համար՝ չնայած այն գոյաբանական սպառնալիքներին, որոնց մինչ այժմ առերեսվում է իմ ազգը։ Այս խաչքարը խորհրդանշում է խաղաղության ու տոկունության հայկական ըմբռնումը և խաղաղության համար մշտական պայքարը՝ լինի դա հայկական լեռնաշխարհում, թե այլուր։ Խաչքարը հայ մշակույթի գլուխգործոցն ու խորհրդանիշն է, նրա էությունը և իր մեջ ունի խաղաղության պատգամ՝ փորագրված դարերի ընթացքում անձեռնմխելի մնացող քարի մեջ։ Ահա թե ինչու խաչքարն է ընտրվել որպես նվեր Խաղաղության պալատին՝ խորհրդանշելու հայերի այն սերունդներին, ովքեր ներդրում են ունեցել աշխարհում խաղաղության հաստատմանը։ Այս նվիրատվությունով Հայաստանը համարձակորեն վերահաստատում է իր ամուր հանձնառությունը՝ շարունակելու իր ներդրումը խաղաղության գործում մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»: Հաագայի Միջազգային իրավունքի ակադեմիայի խորհրդի նախագահ և Խաղաղության պալատի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Փիթ Հայն Դոները շնորհակալություն է հայտնել Խաղաղության պալատին հայկական խաչքար նվիրելու համար և վստահություն հայտնել, որ այն իր ուրույն տեղը կզբաղեցնի վերջինիս տարածքում:


Հաագայում մեկնարկել է Հայաստանի և Նիդերլանդների վարչապետների հանդիպումը
Նիդերլանդների Թագավորության վարչապետի նստավայրում՝ Բինենհոֆում հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեն: Սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդների Թագավորություն: Հանդիպումից հետո վարչապետները հանդես եկան մամուլի ասուլիսով:
 Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռութեն վստահեցնում է, որ Նիդերլանդները կշարունակի պայքարել այն ուղղությամբ, որ հայ գերիներն Ադրբեջանից ապահով վերադառնան հայրենիք:  Ռութեն այս մասին ասաց Նիդերլանդներում ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:
«2020-ի աղետալի պատերազմը բոլորիս համար պարզ դարձրեց, որ վերջնական խաղաղությունը շատ կարևոր է: Դրա համար էլ այդքան ուրախ ենք, որ Հայաստանի վարչապետ կողմից ինտենսիվ երկխոսություն է տեղի ունենում Ադրբեջանի հետ»,-ասաց նա՝ նկատելով, որ դրանք շատ դժվար զրույցներ են:
Վարչապետը կարծիք հայտնեց, որ տևական խաղաղությունն իրագործելի է, և Հայաստանն ու Ադրբեջանը միայն այդ տևական խաղաղության պայմաններում կարող են տարածաշրջանում ապրել:  Նա նշեց, որ Ուկրաինայի պատերազմը ևս իր ազդեցությունն ունի Մինսկի խմբի 3 համանախագահների վրա: 
Նա խոսեց նաև ԵՄ-ի ակտիվության մասին, ԵԽ նախագահ Շառել Միշելի դերակատարության մասին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առումով: Նիդերլանդների վարչապետը բռնությանը վերջ տալու, լարվածությունը թուլացնելու և կոնֆլիկտը խաղաղության սեղանի շուրջ լուծելու կոչ արեց:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից պահվող գերիների վերաբերյալ հարցին՝ Նիդերլանդների վարչապետն ասաց. «Նիդերլանդները կշարունակի պայքարել այդ ուղղությամբ, որ այդ գերիները կարողանան ապահով կերպով վերադառնալ իրենց հայրենիք»:
Պաշտոնական այցի շրջանակում մայիսի 11-ին Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, շրջայց կատարել Խաղաղության պալատում, մասնակցել պալատին Հայաստանի նվիրած խաչքարի բացման արարողությանը: Վարչապետը Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում հանդես է եկել «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ, պատասխանել ներկաների հարցերին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեին հրավիրել է Հայաստան։ Վարչապետը հրավերի մասին հայտարարեց Նիդերլանդների վարչապետի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ավարտին։
«Ես մեծ հաճույքով Ձեզ պաշտոնապես հրավիրում եմ առաջիկա հնարավոր ժամանակահատվածում այցելել Հայաստանը։ Ուրախ կլինեմ Ձեզ ընդունել»,- դիմելով Նիդերլանդների վարչապետին՝ ասաց Փաշինյանը։



ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ ՈՒ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի բավական հաջող այցի ֆոնին ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութիւնը բողոքի ակցիաներ անցկացրեց:Սակայն նիդերլանդահայության կողմից այլ կարծիքներ ևս կային:

Իրինա Մկրտչյանի պատրաստած տեսանյութը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Նիդերլանդներ կատարած երկօրյա այցի մասին:
Առաջին ալիքի անդրադարձը: