The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 9 December 2023

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈւՅՆԵՐԸ

Նոյեմբերի 26-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ «Վարկանիշ» ընկերության կազմակերպած “THE LEADER 2023” մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մեծարման երեկո, որը տնտեսության ու գիտության առաջատար ընկերությունների և ականավոր անհատների գնահատանքն է: Մրցանակաբաշխության համար հիմք են հանդիսացել «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումները և փորձագիտական եզրակացությունները։ Միջոցառման անվանակարգերում ներկայացված էին ՀՀ և Սփյուռքի տնտեսության՝ արդյունաբերության, արտադրության, ՏՏ և մի շարք այլ ճյուղերի առաջատարները՝ վերջին տարիներին երկրի զարգացմանը միտված գործունեություն ծավալող ընկերություններ, վաստակավոր գիտնականներ, գործարարներ, հաջողակ և տաղանդավոր անհատականություններ: Կարևորելով Հայաստան-Սփյուռք համագործակցությունն ու աշխարհասփյուռ հայերի անգնահատելի դերը հայաստանյան տնտեսության զարգացման գործում՝ անվանակարգերում ներկայացված էին նաև միջազգային հարթակում խոսուն դերակատարում ունեցող «Beneluxe Vodka», «Villa La Bella» ընկերությունները, որոնց հիմնադիրները նիդերլանդաբնակ հայերն են` Գարիկ Մարտիրոսյանը, Սերգեյ Պլանջյանը, Արման Տեր-Հակոբյանը և Կարո Իսկեջյանը:

https://niderlandakan.livejournal.com/580212.html








Wednesday, 6 December 2023

Նաիրի Հախվերդի. Հուսով եմ, որ ապագայում ավելի ու ավելի խորը համագործակցություն կլինի

  



Թբիլիսիի կինոփառատոնի շրջանակներում վրացական ժյուրիի սահմանած Terra Incognita-ի  հատուկ մրցանակ է շնորհվել Նաիր
ի Հախվերդիի «Վարորդ» ֆիլմի նախագծի սցենարի  համար: Թեև ֆիլմը դեռ նկարահանման ճանապարհ է անցնելու այնուհանդերձ Թբիլիսիի կինոփառատոնի շրջանակներում ներկայացվում են մշակման փուլում գտնվող վրացական և հայկական կինոնախագծերը: Նաիրի Հախվերդին առաջին  անգամը չէ, որ աչքի է ընկնում կինոասպարեզում: Նրա  «Ավլելով Երևանը» վավերագրական անիմացիոն ֆիլմը տարբեր միջազգային կինոփառատոններում մրցանակների է արժանացել: Ռեժիսոր և սցենարիստ` Նաիրի Հախվերդին, Նիդերլանդահայ ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի դուստրն է, որ բնակություն է հաստատել քաղաքամայր Երևանում:

Գալով Թբիլիսյան կինոփառատոնին հավելենք, որ մրցույթին մասնակցել է 8 գեղարվեստական 9 վավերագրական ֆիլմերի նախագիծ: Միջազգային ժյուրիի որոշմամբ հաղթել է Օվսաննա Գեւորգյանը («Իմ սիրտը նման է այդ ավերված տներին») և «Շատ մոտ երկնքին» (ռեժիսոր՝ Դեա Չոլոկավա, պրոդյուսեր՝ Իրինա Գելաշվիլի) և  «Հարևանները քնած են» (Կոտե Կալանդաձե և Էլենե Մարգվելաշվիլի) ֆիլմերի նախագծերը։

Նաիրի Հախվերդին վրացական կինոփառատոնի կազմակերպումն ու անցկացումը բարձր է գնահատում: Նա գտնում է, որ մրցանակներից զատ ավելի կարևոր է  միմյանց հետ կապվելն ու հետաքրքիր գաղափարներ փոխանակելը, տարածաշրջանային նախագծերին  ծանոթանալն ու վրացի գործընկերների հետ կապեր հաստատելը: «Հուսով եմ, որ ապագայում ավելի ու ավելի խորը համագործակցություն կլինի»:

National Cinema Center of Armenia-Հայաստանի ազգային կինոկենտրոն





Tuesday, 5 December 2023

Գրիգոր Նարեկացի հիմնադրամի օգնությունը արցախցիներին տեղ հասավ

Նիդ.օրագիրն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը հոկտեմբեր ամսին  համայնքի անդամների ուժերով  արագ տեմպերով հավաքագրեց 2.3 տոննա առաջին օգնության ապրանքներ՝  վերմակ, հագուստ ու այլ պարագաներ: Հիմնադրամը՝  նրա նախագահ Վահան Ավագյանը, մեզ տեղեկացրեց, որ օգնությունն  ամբողջությամբ բաշխվել են Հայաստանում  տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին:

Ավելի ստույգ,  առաջին անհրաժեշտության պարագաները  բաշխվում են Արագածոտնի մարզի Արտաշավան, Սաղմոսավան, Օհանավան, Ուշի, Կարբի, Մուղնի, Օշական գյուղերում եւ Աշտարակ քաղաքում: Ընդհանուր առմամբ, 498 մարդ՝  120 ընտանիքից, ստացել է  օգնություն՝  ձմեռային հագուստ, ծածկոցներ,  հիգիենայի պարագաներ և այլն:

Այս աշխատանքն իրականացվել է  12 նվիրյալ կամավորների միջոցով, ովքեր  քաղաքապետարանների կողմից տրամադրված փախստականների ցուցակներով երկու շաբաթվա ընթացքում նախապատրաստություն են կատարել եւ ճշգրիտ բաշխել Նիդերլանդներից ուղարկված առաջին անհրաժեշտության ապրանքները: Գրիգոր Նարեկացի հիմնադրամից գտնում են, որ իրենց այս ակցիան, եթե կարողացել է ինչ որ չափով  մեղմել արցախցի մեր հայրենակիցների հոգսը, ապա իրենք դրանից միայն բավարարված են զգում, նույնիսկ եթե կարողացել են փոքր ինչ օգտակար լինել հայրենակիցներին:

Հիմնադրամը նաև շնորհակալություն է հայտնում Արագածոտնի թեմի առաջնորդին՝  անձամբ Մկրտիչ եպիսկոպոսին, առաջարկած աջակցության եւ «Հայորդաց տան»-ը մարդասիրական օգնությունը բաշխելու հնարավորության համար։

«Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի խորհուրդը կրկին  երախտագիտությունն է հայտնել նիդերլանդահայ համայնքի անդամներին, սրտացավ հոլանդացիներին և բոլոր ներգրավվածներին՝ այս ակցիային ինչ որ կերպ  արձագանքելու համար։

Հիմնադրամի կողմից նոր օգնության ակցիաների մասին կհայտարարվի հիմնադրամի ֆեյսբուքյան էջով։







Sunday, 3 December 2023

Բարեգործական մեկօրյա տոնավաճառում

Լուսանկարային  ռեպորտաժ




Այսօր` Երևանում բարեգործական մեկօրյա տոնավաճառ  էր գործում Ամիրյան 2 հասցեում ։ Աշխարհի տարբեր անկյուններից հավաքվել էին իրենց նպաստը բերելու այս կարևոր ձեռնարկին։ Եկել էին Դուբայից, Եվրոպայից։ Արցախցի կանայք ներկայացել էին իրենց ամենահամեղ փախլավայով։ Ինչեր ասես չկային՝ խաղալիքներ, արծաթեղեն ձեռքի աշխատանք տարբեր մոմեր ձեռագործ, հելունով աշխատանքներ։ Հրաշագործ կանայք արեևաշող ժպիտներով ողջունում էին ու ներկայացնում իրենց ու իրենց ընկերների աշխատանքները։ Երբեմն նաև տղամարդիկ էին հանդիպում, օրինակ, Դուբայից երիտասարդը այնպիսի գեղեցիկ շաքարային տիկնիկներ էր ներկայացնում, որ մի պահ նույնիսկ մտածեցի մեղք է նման գեղեցիկ պատկերները ուտել։  Բոլորը ուրախ երգում էին , պարում։ Անգամ արցախցի կանայք էին ժպտում, ուրախանում, միայն ափսոս, որ աչքերի մեջ խոոոոր, շատ խոոոր թախիծն էր ծվարել՝ կորստյան թախիծը, բայց դա չէր խանգարել , որ գան ու բարեգործությամբ զբաղվեն։ Թող աշխարհի բոլոր անկյուններում խաղաղությունը թևածի ու այլևս չլինեն նոր որդեկորույս մայրեր ու ծնողներ կորցրած զավակներ։

Բարեգործական տոնավաճառը կազմակեերպել էր IWAY միջազգային կանանց միության երևանյան գրասենյակը։

Նպատակն էր՝  բարելավել ու խթանել Հայաստանի կանանց ու երեխաների կյանքը։

Նկարներում`  Փախլավան արցախցիների պատրաստածն է, իսկ դուբայցի երիտասարդը իր հրաշագեղ տիկնիկներով գրավում է բոլորի ուշադրությունը։

Ներկայացված էին ձեռագործ հայկական տարազներով տիկնիկներ։

Լուսանկարային ռեպորտաժը` Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆԻ


Armenian Alphabet / Հայոց այբուբեն


The Armenian Alphabet was invented in 405 AD by Armenian linguist, statesman and hymnologist Mesrop Mashtots. Armenian calligraphy is included in the UNESCO Representative List of the Intangible Cultural Heritage.

Հայոց այբուբենը հայտնագործվել է մեր թվարկության 405 թվականին հայ լեզվաբան, պետական գործիչ  Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Հայկական գեղագրությունն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

Statues of Mesrop Mashtots – creator of Armenian Alphabet and Koriun – his pupil and biographer, erected in front of Matenadaran – anchient manuscripts depository.

Հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ Կորյունի արձանները կանգնեցվել են Մատենադարանի՝ հնագույն ձեռագրերի պահոցի դիմաց։

Armenian language has 39 letters. The writing direction – left to right.

Հայոց լեզուն ունի 39 տառ. Գրելու ուղղությունը՝ ձախից աջ:

The Armenian alphabet is a prayer. Each letter means one word. It is in the order that Mesrop Mashtots created that you can read a prayer.

Հայոց այբուբենը աղոթք է. Յուրաքանչյուր տառ նշանակում է մեկ բառ: Մեսրոպ Մաշտոցի ստեղծած հերթականությամբ կարող ես աղոթք կարդալ։


The Gospel of John, in Armenian, leaves from an extremely early Biblical codex on vellum 9th-12th c.

Հովհաննեսի Ավետարանը հայերեն լեզվով  9-12-րդ դարերի չափազանց վաղ աստվածաշնչյան ծածկագրից։


Armenian Alphabet, Numerals
Հայոց այբուբեն, թվեր

The Armenian alphabet in the 1486 German travelogue “Peregrinatio in terram sanctam.”, the alphabet is missing the letter “o.”
Հայկական այբուբենը 1486 թվականի գերմանական «Peregrinatio in terra sanctam» ուղեգրության մեջ, այբուբենում բացակայում է «o» տառը։




Մեսրոպ Մաշտոց, հայոց գրերի ստեղծող Ֆրանչեսկո Մաջիոտտո, 1750-1805 թթ.


The Armenian Alphabet on an engraving by the Dutch artist Jan Leikin, 1690
Հայոց այբուբենը հոլանդացի նկարիչ Յան Լեյկին, 1690 թ


Wurzburg Residence, Fresco by Giambattista Tiepolo on ceiling of entrance, Mesrop Mashtots and Armenian Letters
Վյուրցբուրգի նստավայր, Ջամբատիստա Տիեպոլոյի որմնանկարը մուտքի առաստաղին, Մեսրոպ Մաշտոց և հայոց տառեր

Մեսրոպ Մաշտոցը և հայոց այբուբենը, վենետիկյան նկարիչ Ջովաննի Բատիստա Տիեպոլոն, 1696 – 1770 թթ.
Mesrop Mashtots and the Armenian alphabet, Venetian artist Giovanni Battista Tiepolo, 1696 – 1770. Fresco in the Würzburg residence - the largest ceiling fresco in the world, Bavaria.

The largest in the world fresco in Würzburger Residenz, Bavaria, Germany created in 1750-1753 by Venetian painter Giovanni Battista Tiepolo. It shows paintings of the four continents: Europe, America, Asia and Africa.
Աշխարհի ամենամեծ որմնանկարը Würzburger Residenz-ում, Բավարիա, Գերմանիա, ստեղծվել է 1750-1753 թվականներին վենետիկյան նկարիչ Ջովաննի Բատիստա Տիեպոլոյի կողմից: Այն ցույց է տալիս չորս մայրցամաքների՝ Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի նկարները:

The Golden Alphabet is kept in the Cathedral of Etchmiadzin – Pontifical Residence of the Catholicos of All Armenians.
Ոսկե այբուբենը պահվում է Էջմիածնի Մայր Տաճարում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական նստավայրում:

The Golden Cross, fragment, Cathedral of Etchmiadzin
Ոսկե Խաչ, հատված, Էջմիածնի Մայր տաճար

The Golden Alphabet, fragment
Ոսկե այբուբեն, հատված

The Golden Alphabet, fragment, Etchmiadzin
Ոսկե այբուբեն, հատված, Էջմիածին

Armenian Alphabet, Gold, fragment

Armenian Alphabet, Providence, Rhode Island, USA. The inscription: “As long as the Armenian speech will sound and the Armenian script will exist, Armenia will live.”
Հայոց այբուբեն, Պրովիդենս, Ռոդ Այլենդ, ԱՄՆ. «Քանի դեռ հայերենը կհնչի, և հայկական գիրը կլինի, Հայաստանը կապրի»։


Armenian Letters, Alexandria Library Wall, Egypt
Հայոց գրեր, Ալեքսանդրիայի գրադարանի պատ, Եգիպտոս


Armenian Alphabet, Cleveland, Ohio, USA
Հայոց այբուբեն, Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ


Monument to the Armenian Alphabet, Church of St. Hovhannes Mkrtich, Ozaska, Brazil
Հայոց այբուբենի հուշարձան, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, Օզասկա, Բրազիլիա
The Armenian Alphabet stele, Alforville, France
Հայկական այբուբենի ստեղնը, Ալֆորվիլ, Ֆրանսիա


Monument to the Armenian alphabet in Auckland, New Zealand
Հայոց այբուբենի հուշարձան Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում


Armenian Alphabet, Holy Transfiguration Cathedral, Moscow, Russia
Հայոց այբուբեն, Սուրբ Պայծառակերպություն տաճար, Մոսկվա, Ռուսաստան


Monument to Book, Barnaul, Russia
Գրքի հուշարձան, Բառնաուլ, Ռուսաստան


Mashtots and Armenian Alphabet, Nor Luys, Sochi, Russia
Մաշտոց և հայոց այբուբեն, Նոր Լույս, Սոչի, Ռուսաստան


Monument to the creator of the Armenian Alphabet, Izhevsk, Russia
Հայոց այբուբենի ստեղծողի հուշարձան, Իժևսկ, Ռուսաստան

Hermes շարֆ հայերեն տառերով





Armenian Gospel, 17 century, Minas
Հայոց Ավետարան, 17 դար, Մինաս


Armenian Gospel,13th-century



Armenian Letters “Ո” in techniques Bird Calligraphy, Trchnagir, Թռչնագիր


Armenian Letters “Զ, Է” in techniques Bird Calligraphy, Trchnagir, Թռչնագիր