Նիդերլանդների հայ համայնքի կյանքը, նորությունները, մշակույթը, պատմությունն ու հասարակական անցուդարձը
The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary
Monday, 2 March 2026
Ռոտերդամ.«շարժական անտառ» նախագիծը, Սպիտակ տուն
Ռոտերդամի «շարժական անտառ» նախագիծը
02.03.2026/Նիդ.օրագիր
Rotterdam քաղաքում իրականացվում է ժամանակավոր քաղաքային արվեստի և բնապահպանական նախաձեռնություն՝ Bos op Poten («Անտառ ոտքերի վրա») անվանումով։
Նախագծի շրջանակում քաղաքային միջավայրում՝ մայթերի և հրապարակների վրա, տեղադրվել են մեծ կոնտեյներների մեջ տնկված ծառեր։ Ծառերը տեղակայված են շարժական հարթակների վրա, ինչի շնորհիվ դրանք հնարավոր է տեղափոխել տարբեր վայրեր՝ ձևավորելով յուրատեսակ «շարժական անտառ»։
Յուրաքանչյուր ծառ ունի տեղեկատվական պիտակ՝ տվյալ տեսակի, ծագման և էկոլոգիական նշանակության մասին։ Տեղադրված են նաև QR կոդեր, որոնց միջոցով քաղաքացիները կարող են առցանց ծանոթանալ նախագծի գաղափարին և ծառերի կարևորությանը քաղաքային էկոհամակարգում։
Նախաձեռնության նպատակն է ուշադրություն հրավիրել քաղաքներում կանաչ տարածքների դերի, կլիմայական փոփոխություններին հարմարվելու անհրաժեշտության և բնության ու քաղաքային միջավայրի փոխհարաբերության վրա։ Թափանցիկ ծածկույթներով ձևավորումը խորհրդանշում է քաղաքային պայմաններում բնության «պաշտպանված» և միաժամանակ «խոցելի» վիճակը։
«Bos op Poten»-ը համադրում է արվեստն ու քաղաքաշինական մտածողությունը՝ առաջարկելով ժամանակակից լուծում հանրային տարածքներում կանաչ միջավայր ստեղծելու համար։
No comments:
Post a Comment