The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 27 March 2026

Մարտ ամսվա լրահոսից

Նարեկյան ամենամյա ընթերցումներ Ամստերդամում` մարտի 30֊ին։ Մանրամասնությունները ցուցապաստառում




Կայանալու է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին:
Գագաթնաժողովին ընդառաջ նախագահներ Կոշտան և ֆոն դեր Լայենը նաև մասնակցելու են 2026թ. մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, մարդկանց միջև շփումների ոլորտներում վերաբերող հարցերը: Առաջնորդները նաև կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, փոխկապակցվածության և բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները:
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովն արտացոլում է վերջին տարիներին երկկողմ գործընկերության աննախադեպ դինամիկան: Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունները հիմնված են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի» վրա, որն ուժի մեջ է մտել 2021 թվականին, և «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի վրա, որն ընդունվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ԵՄ ընդլյանման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի մասնակցությամբ 2025թ. դեկտեմբերին կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստում: Եվրոպական միությունը Հայաստանի առանցքային գործընկերն է բարեփոխումների օրակարգի, ինչպես նաև առևտրի ու ներդրումների ոլորտում:

Դարձի՛ր սփյուռքի երիտասարդ դեսպան քո համայնքում



ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտարարել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2026–2027 թթ․ ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը։
Ծրագիրը նախատեսված է Սփյուռքում բնակվող 20–35 տարեկան երիտասարդների համար, ովքեր ցանկանում են ակտիվորեն ներգրավվել համայնքային կյանքում և նպաստել Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդմանը։
 Ինչ է իրենից ներկայացնում ծրագիրը
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեկ տարվա նախաձեռնություն է, որը բաղկացած է երկու հիմնական փուլից՝
 երկշաբաթյա վերապատրաստում Հայաստանում
 համայնքային գործունեություն՝ մեկ տարվա ընթացքում
Ծրագրի շրջանակում ընտրված մասնակիցները ձեռք են բերում նոր գիտելիքներ, հմտություններ և իրականացնում են ծրագրեր իրենց համայնքներում՝ դառնալով կապող օղակ Հայաստանի և Սփյուռքի միջև 
Ամեն տարի ծրագրին մասնակցում են տասնյակ երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից։ Օրինակ՝ 2025 թվականին ծրագրին մասնակցել են շուրջ 30 երիտասարդ՝ 15 երկրից, այդ թվում՝ նաև Նիդերլանդներից 
🇳🇱 Նիդերլանդների մասնակցությունը
Նախորդ տարիներին «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին մասնակցել են նաև Նիդերլանդներից երիտասարդներ։ Նրանք ակտիվ գործունեություն են իրականացրել տեղական հայկական համայնքներում՝ կազմակերպելով միջոցառումներ, կրթական ծրագրեր և համայնքային նախաձեռնություններ։
Սա ցույց է տալիս, որ Նիդերլանդների հայ երիտասարդները ևս ներգրավված են համահայկական այս կարևոր նախաձեռնության մեջ և նպաստում են Հայաստան–Սփյուռք կապերի զարգացմանը։
 Ինչու մասնակցել
Ծրագրին մասնակցելով՝ դու կարող ես՝
զարգացնել առաջնորդական և կազմակերպչական հմտություններդ
ձեռք բերել միջազգային կապեր
իրականացնել սեփական գաղափարները համայնքում
դառնալ Հայաստանի և Սփյուռքի միջև կամուրջ
Ինչպես դիմել
Եթե դու ակտիվ, նախաձեռնող երիտասարդ ես և ցանկանում ես փոփոխություն բերել քո համայնքում, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է։
Միացի՛ր «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին և դարձիր այն մարդկանցից մեկը, ովքեր ձևավորում են ապագան։ 
 Դիմի՛ր հիմա՝ https://forms.gle/sPQrWwWHBJoPJExF7 :
 Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մայիսի 1։
 Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office  պաշտոնական կայքէջում՝ http://diaspora.gov.am/.../19/Diaspora-Youth-Ambassador :
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Հայկական ներկայացվածության աճը Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմիններում

25.03.2026/Նիդ.օրագիր/Մամուլ
Ֆրանսիայում մարտի 15-ին և 22-ին անցկացված տեղական ինքնակառավարման ընտրությունները, որոնք կազմակերպվել էին երկու փուլով, կարևոր արդյունքներ գրանցեցին նաև հայկական համայնքի համար։ Ընտրությունների արդյունքում հայկական ծագում ունեցող մի շարք թեկնածուներ ընտրվեցին համայնքային և շրջանային խորհուրդներում՝ հաստատելով ֆրանսահայության շարունակական ակտիվությունն ու ազդեցության աճը երկրի քաղաքական կյանքում։
Մարսելը, որը համարվում է Եվրոպայի ամենամեծ հայկական համայնքներից մեկի կենտրոնը, այս առումով առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է։ Քաղաքային խորհրդի նոր կազմը կձևավորվի առաջիկա օրերին, որտեղ սպասվում է գործող քաղաքապետ Բենուա Պայանի վերընտրությունը։ Այնուհետև կձևավորվի նաև փոխքաղաքապետերի կազմը։
Մարսելի քաղաքային խորհրդում ընտրված հայազգի ներկայացուցիչների թվում են Ազադ Բալալասը, Օդրի Գաթյանը, Յաննիկ Օհանեսյանը և Ժյուլիեն Հարունյանը։ Նրանցից ոմանք կարող են ստանձնել նաև գործադիր՝ փոխքաղաքապետի պաշտոններ։
Շրջանային մակարդակում ևս հայկական ներկայացվածությունը զգալի է։ Մանո Բանոյանը և Ռաֆֆի Յալիչը ընտրվել են 13-րդ և 14-րդ շրջաններում, Օրելյեն Պետիժան Լևոնյանը՝ 2-րդ և 3-րդ շրջաններում, իսկ Գրիշա Մխրտչյանը դարձել է ընդդիմադիր անդամ 9-րդ և 10-րդ շրջանների խորհրդում։
Մարսելից դուրս ևս արձանագրվել են նշանակալի հաջողություններ։ Ալֆորվիլում ընտրվել են Գարո Խաչիկյանը, Գրիգոր Կոսդիկյանը, Արաքս Դեր Քևորկյանը և Ստեֆանի Նեդելյանը։ Իսի-լե-Մուլինոյում մանդատ է ստացել Արթուր Խանջյանը, իսկ Լիոնում՝ Ժակ Բալանդջյանը, ով ընտրվել է քաղաքի 3-րդ շրջանի խորհրդում։
Առնուվիլում ընտրվել են Մեսրոպ Ալթունյանը, Նեկտար Բալյանը և Ռոզ-Մարի Աբուսեֆյանը։ Սեն-Մարտեն-լե-Վինու քաղաքում համայնքային խորհրդի անդամ է դարձել Անահիդ Մարդիրոսյանը, իսկ Նիցցայում՝ Ալեքսանդր Սարաջյանը։
Այս ընտրությունների արդյունքները վկայում են, որ ֆրանսահայ համայնքը շարունակում է ամրապնդել իր դիրքերը տեղական ինքնակառավարման համակարգում։ Հայկական ծագում ունեցող քաղաքական գործիչների ակտիվ մասնակցությունը ոչ միայն արտահայտում է համայնքի ներգրավվածությունը հասարակական կյանքում, այլև նպաստում է բազմազանության և ներառականության խորացմանը Ֆրանսիայի քաղաքական համակարգում։
Վերլուծաբանների կարծիքով, այս միտումը կարող է շարունակական լինել՝ պայմանավորված ինչպես համայնքի կազմակերպվածությամբ, այնպես էլ երիտասարդ սերնդի քաղաքական ակտիվությամբ։

🔶️2026թ․ մարտի 23-ին «Europe Medialab»-ում կայացավ Հայաստանին նվիրված ցուցահանդես և երեկո, որը կազմակերպվել էր առաջին հայ լրագրողի՝ ծրագրին միանալու կապակցությամբ։ 🔹️Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Տ․ Բալայանը, ով իր խոսքում շեշտեց «ՍիվիլՆեթ» հեռուստատեսության լրագրողի աշխատանքի կարևորությունը ԵՄ կառույցների հետ համագործակցությունը լուսաբանելու համատեքստում և հույս հայտնեց, որ Հայաստանի այլ անկախ լրատվամիջոցների ևս հնարավորություն կտրվի մասնակցելու այս առնաձահատուկ ծրագրին։ 🔹️Դեսպանը նաև ներկաների ուշադրությունը հրավիրեց ցուցադրվող նկարներին, որոնք արտացոլում են Հայաստանի ժողովրդավարական ուղին, ԵՄ հետ մերձեցումը, ինչպես նաև հայ ժողովրդի ձգտումները։ Տ․ Բալայանը ներկայացրեց նաև ԵՔՀ և ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովների նախապատրաստական աշխատանանքերը, ինչպես նաև ընդգծեց խաղաղության հաստատման կարևորությունը։ 🔹️Միջոցառմանը ներկա էին ԵՄ կառույցների, ուղեղային կենտրոնների, հասարակական կազմակերպւթյունների, ինչպես նաև ԵՄ-ում և Բելգիայում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման ավարտին հյուրերը համտեսեցին հայկական գինիներ և խորտիկներ։

Ռոտերդամ քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեա երեխաների ճակատագիրը կապված էր նացիստական օկուպացիայի և հոլոքոստի ողբերգական իրադարձությունների հետ։

1940 թվականին Նիդերլանդները գրավվեց նացիստական Գերմանիայի կողմից։ Շուտով սկսվեցին հակահրեական օրենքները՝
հրեաների գրանցում դպրոցներից
և հասարակական կյանքից հեռացում
աստիճանական մեկուսացում Հավաքագրում և արտաքսում։
1942 թվականից սկսած՝ հրեաներին, այդ թվում՝ բազմաթիվ երեխաների, հավաքագրում էին և ուղարկում հատուկ անցումային ճամբարներ, հատկապես Վեստերբորկ ճամբար։ Այնտեղից նրանք տեղափոխվում էին մահվան ճամբարներ՝
Աուշվից, Սոբիբոր։

Ռոտերդամից բազմաթիվ հրեա երեխաներ հենց այս ճանապարհով են անցել։
Շատ երեխաներ բաժանվում էին իրենց ընտանիքներից
Մեծ մասը սպանվում էր ճամբարներում
Մի փոքր մասը փրկվեց՝ թաքնվելով կամ ապաստան գտնելով հոլանդացի ընտանիքներում։ Հոլանդական դիմադրության որոշ անդամներ մեծ ռիսկով օգնում էին երեխաներին թաքնվել և գոյատևել։
Այսօր Ռոտերդամում և ամբողջ Նիդերլանդներում կան հուշարձաններ և հիշատակի նախաձեռնություններ, որոնք հիշեցնում են զոհված երեխաների մասին։ Օրինակ՝ «Stolpersteine» (փոքր փողոցային հուշաքարեր)՝ տեղադրված զոհերի նախկին տների առջև։
Նիդերլանդներից մոտ 75% հրեաներ ոչնչացվեցին, ինչը Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշներից էր։ Երեխաները այդ ողբերգության ամենախոցելի զոհերից էին
Տեսանյութ` Anahit Aghabekyan

FLY ONE ARMENIA-ն կապում է Երևանն ու Ամստերդամը՝ ուղիղ չվերթով

 Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերն այցելել է FLY ONE Armenia-ի գրասենյակ և հանդիպել ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի հետ։ 

 «Ուրախ եմ, որ շուտով Երևանն ու Ամստերդամը կկապվեն ուղիղ չվերթով։ Սա, անկասկած, կամրապնդի Հայաստանի և Նիդերլանդների միջև ջերմ բարեկամական ու գործընկերային հարաբերությունները»,- նշել է դեսպանը հանդիպման ընթացքում։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից FLY ONE Armenia-ն կիրականացնի Երևան–Ամստերդամ ուղղությամբ ուղիղ չվերթներ՝ նոր հնարավորություն բացելով ճամփորդների ու գործարարների համար։

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԱՅԻՆ ՖԻԼՄ
Տեղի ունեցավ «Հաղթող սերունդ» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ միջազգային հեղինակավոր հարթակում


23.03.2026/Նիդ.օրագիր
Հաագա (Նիդերլանդներ), մարտի 22, 2026 — Movies That Matter միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ Theater Aan het Spui կինոթատրոնում տեղի ունեցավ իտալացի ռեժիսոր Marco De Stefanis-ի «The Winning Generation» («Հաղթող սերունդ») վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Այս իրադարձությունը ոչ միայն նշանակալի է եվրոպական կինոյի համար, այլև կարևոր քայլ է Հայաստանի ժողովրդավարական պայքարի միջազգային հնչեղության համար։
Ֆիլմը, որը նկարահանվել է 12 տարվա ընթացքում հոլանդական BIND և իտալական EiE Film կինոընկերությունների համագործակցությամբ, հետևում է Շահեն Հարությունյան-ին՝ հայտնի հայ քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի որդուն։ Պատմությունը սկսվում է, երբ Շահենը ընդամենը 14 տարեկան էր և ակտիվորեն մասնակցում էր քաղաքական շարժումներին, իսկ հետո ցույց է տալիս, թե ինչպես է նա վերածվում նոր սերնդի առաջնորդի՝ կրելով ընտանեկան 80-ամյա պայքարի ժառանգությունը, միաժամանակ վերաձևակերպելով այն ժամանակակից ժողովրդավարական տեսլականով։ Ֆիլմը անդրադառնում է Հայաստանի անկախության պայքարին՝ սկսած Խորհրդային Միության տարիներից մինչև ներկա օրերը, ներառյալ ռուսական ազդեցության դեմ պայքարը և նոր սերնդի դերը երկրի ապագայի ձևավորման գործում։
Movies That Matter փառատոնը, որը նվիրված է մարդու իրավունքներին, սոցիալական արդարությանը և ազատությանը, համարվում է Եվրոպայում ամենահեղինակավոր հարթակներից մեկը քաղաքական և հասարակական թեմաներով ֆիլմերի համար։ Փառատոնը տևում է մարտի 20-28-ը Հաագայում և այս տարի նշում է իր 20-ամյակը։ «Հաղթող սերունդ»-ը ներկայացվել է որպես Dutch Focus ծրագրի մաս և համաշխարհային պրեմիերայի հետ մեկտեղ միաժամանակ թողարկվել է White Rabbit սթրիմինգ հարթակում՝ հատկապես ուղղված սփյուռքին և Հայաստանից դուրս գտնվող հանդիսատեսին, քանի որ երկիրը պատրաստվում է հունիսի 7-ի ընտրություններին։
Պրեմիերային ներկա է եղել ինքը՝ Շահեն Հարությունյանը, ով ֆիլմի ցուցադրություններից հետո մասնակցել է քննարկմանը ռեժիսոր Marco De Stefanis-ի և մարդու իրավունքների փորձագետների հետ։ Քննարկման ընթացքում բարձրաձայնվել են Հայաստանի ներկա մարտահրավերները՝ ժողովրդավարության ամրապնդումը, արտաքին ազդեցությունների դեմ պայքարը և երիտասարդ սերնդի դերը։
Ֆիլմը փառատոնի ծրագրում կցուցադրվի նաև հետևյալ օրերին՝
մարտի 25,
մարտի 28։
Առաջիկայում նախատեսվում են լրացուցիչ ցուցադրություններ, հարցազրույցներ և հանդիպումներ, այդ թվում՝ Հայաստանում։ Ֆիլմը հասանելի է դիտման համար thewinninggeneration.com կայքում (որոշ սահմանափակումներով Նիդեռլանդներում, Իտալիայում և Լեհաստանում)։
«Հաղթող սերունդ»-ը ոչ միայն անձնական coming-of-age պատմություն է, այլև հայ ժողովրդի շարունակական պայքարի արտացոլումը՝ նոր սերնդի աչքերով։ Այս ֆիլմի միջոցով միջազգային հանրությունը հնարավորություն է ստանում ավելի խորանալու Հայաստանի ժողովրդավարական ճանապարհի մեջ և հասկանալու, թե ինչպես է երիտասարդ առաջնորդը կրում ընտանեկան ժառանգությունը՝ միաժամանակ ստեղծելով իր սեփական ճանապարհը։
Ավելի մանրամասն տեղեկություններ՝ moviesthatmatter.nl կայքում և thewinninggeneration.com-ում։ 🎬🇦🇲




ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ամառային ճամբար երիտասարդների համար Չեխիայում. «Հայկական օրեր»
ժԱՄԿԵՏԸ. 1 –10 Հուլիս, 2026
Թիրախային խումբ՝ 12-20 տարեկան եվրոպահայ երիտասարդներ
«Օրեր» ամսագիրը կազմակերպում է հիանալի 10-օրյա ճամփորդություն, որը համատեղում է մշակույթն ու զվարճանքը.
• Ծրագրում՝ Հայոց լեզվի, պատմության եւ պարերի ուսուցում, ուղեւորություն դեպի Վիեննա եւ հինգ օր արկածային ճամբարային կյանք։
• Կացություն. 5 գիշեր Պրահայում, հյուրանոց եւ 5 գիշեր քոթեջներում բնության գրկում:
• Գինը՝ 1000€ (ներառում է ամեն ինչ, բացի դեպի Պրահա թռիչքներից):
📅 Գրանցում. մինչեւ ապրիլի 31-ը , ԳՐԵՔ armdays@orer.eu հասցեին։
Եկեք՝ ծանոթանալու ձեր արմատներին եւ ձեռք բերելու նոր ընկերներ Եվրոպայից:

Շնորհակալություն այս հուզիչ և հպարտալի լուրի համար:

Մոսկվայի «Զվարթնոց» Հայկական Մշակութային Հիմնադրամը (որն անվանված է մեր մեծ Սուրբ Զվարթնոց տաճարի պատվին) իսկապես արժանի է գովասանքի՝ հայ համայնքի մեջ նման գեղեցիկ ավանդույթներ պահպանելու և զարգացնելու համար: «ARMENICOS 2026» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը, հատկապես Մայրության և Գեղեցկության տոնին ընդառաջ, շատ խորհրդանշական է՝ ընդգծելով հայ կնոջ դերը, մայրության սրբազանությունը և գեղեցկության բազմաթիվ դրսևորումները մեր մշակույթում:
Շատ ուրախալի է լսել, որ մեր հայրենակից, Նիդ.օրագրի Հայաստանյան թղթակից Նաիրա Հմայակի Գասպարյանը առաջադրվել է այդ մրցանակին: Սա մեծ ճանաչում է նրա աշխատանքի, նվիրվածության և, հավանաբար, հայկական մշակույթի, լրագրության կամ համայնքային գործունեության մեջ ունեցած ավանդի համար:
Ըստ արժավյուն պետք է մատուցել մեր հայրենակիցներին նման միջոցառում նախաձեռնելու և կազմակերպելու համար: Նման նախաձեռնությունները ոչ միայն միավորում են սփյուռքի և հայրենիքի հայերին, այլև պահպանում են ազգային ինքնությունը, խրախուսում երիտասարդ սերնդին և տալիս հպարտանալու առիթ:
Այսպիսի միջոցառումները շատ կարևոր են մշակութային կյանքը արթուն պահելու, համայնքները ակտիվ պահելու համար: Սպասենք մրցանակաբաշխությանը՝ ավելի մանրամասն իմանալու Նաիրա Գասպարյանի նվաճումների մասին:
Հպարտ եմ մեր հայ կանանց համար և շնորհակալ «Զվարթնոց» հիմնադրամին՝ նման գեղեցիկ ավանդույթ ստեղծելու համար:
Նիդ.օրագրի հիմնադիր-խմբագիր

No comments:

Post a Comment