The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 5 March 2026

Հայազգի թեկնածուները Նիդերլանդների տեղական ընտրություններում. Նվարդ Զաքարյան

 

Հայազգի թեկնածուները Նիդերլանդների տեղական ընտրություններում։ Նախորդ հրապարակման մեջ FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands ներկայացրել էր
2026 թվականի մարտի 18-ին Նիդերլանդներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մի խումբ մասնակիցների։ Այդ օրը երկրի տարբեր համայնքներում բնակիչները կընտրեն իրենց քաղաքային խորհուրդների ավագանիներին։
Maastricht քաղաքի քաղաքային խորհրդի ընտրություններին այս տարի մասնակցում է նաև հայազգի թեկնածու՝ Նվարդ Զաքարյանը։ Նա առաջադրված է Christen-Democratisch Appèl (CDA) կուսակցության ցուցակում և ընդգրկված է 22-րդ համարի ներքո։
Նիդերլանդներում համայնքային ընտրությունները կարևոր դեր ունեն տեղական քաղաքականության ձևավորման գործում։ Քաղաքային խորհուրդներն ընդունում են որոշումներ բնակարանային քաղաքականության, սոցիալական ապահովության, զբաղվածության, կրթության և համայնքային զարգացման ոլորտներում։
Նվարդ Զաքարյանը մասնագիտությամբ իրավաբան է՝ սոցիալական ապահովության և աշխատանքային իրավունքի ոլորտում։ Իր մասնագիտական փորձը նա նպատակ ունի օգտագործել բնակիչների սոցիալական պաշտպանության, աշխատանքային հնարավորությունների ընդլայնման և հասանելի իրավաբանական աջակցության ապահովման համար։
Նրա գործունեության կարևոր ուղղություններից է նաև տարբեր համայնքների միջև համագործակցության խթանումը և տեղական իշխանությունների հետ կառուցողական երկխոսության զարգացումը։
Մարտի 18-ին կայանալիք ընտրությունները հնարավորություն են ընձեռում համայնքի բնակիչներին իրենց ձայնը տալու և մասնակցելու քաղաքի ապագայի ձևավորմանը։
🇳🇱
Armeense kandidate bij de gemeenteraadsverkiezingen in Maastricht
Op 18 maart 2026 vinden in Nederland de gemeenteraadsverkiezingen plaats. Op deze dag kiezen inwoners in het hele land hun vertegenwoordigers in de gemeenteraden.
In Maastricht neemt dit jaar ook een Armeense kandidate deel aan de verkiezingen. Nvard Zakarian staat op de kandidatenlijst van het Christen-Democratisch Appèl (CDA) en is geplaatst op nummer 22 voor de gemeenteraad.
De gemeenteraad speelt een belangrijke rol in het lokale bestuur. Besluiten worden genomen over onder meer wonen, sociale zekerheid, werkgelegenheid, onderwijs en de ontwikkeling van de stad.
Nvard Zakarian is jurist, gespecialiseerd in sociaal zekerheids- en arbeidsrecht. Met haar professionele ervaring wil zij zich inzetten voor bestaanszekerheid, voldoende werkgelegenheid en toegankelijke rechtshulp voor inwoners. Daarnaast wil zij bruggen slaan tussen verschillende gemeenschappen en de lokale overheid, en bijdragen aan een constructieve samenwerking binnen de stad.
De gemeenteraadsverkiezingen van 18 maart bieden inwoners de mogelijkheid om hun stem te laten horen en mee te beslissen over de toekomst van hun stad.

No comments:

Post a Comment