The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 9 October 2025

Սեպտեմբերի 7–26-ը Հայ հոգևոր երաժշտությունը թևածեց եվրոպական տաճարներում

 Սեպտեմբերի 7–26-ը Հայ հոգևոր երաժշտությունը թևածեց եվրոպական տաճարներում: «Միասին» համահայկական ՀԿ-ն ներկայացրեց հայ հոգևոր երաժշտական ժառանգությունը Եվրոպայի հարավից մինչև Հյուսիս` մի շարք  երկրներում:

Սեպտեմբերի 7–26-ը «Միասին» համահայկական ՀԿ-ն իր բացառիկ նախաձեռնությամբ՝ «Հայ հոգևոր երաժշտությունը եվրոպական տաճարներում» ծրագրով, տոնեց Կոմիտաս Վարդապետի ծննդյան 156-րդ հոբելյանը և ցուցադրեց հայ հոգևոր մշակույթի վեհակերտ ժառանգությունը: Ծրագիրը, որի հեղինակներն են Արգենտինաբնակ դուդուկահար Գագիկ Գասպարյանը և Սփյուռքի մշակութային գործիչ Անտոնիո Սարաֆյանը, իսկ կազմակերպիչները՝ «Միասին» ՀԿ հիմնադիր-նախագահ Գևորգ Չիչյանն ու համահիմնադիր Լուսինե Աբրահամյանը, ընդգրկեց Եվրոպական մի քանի երկրներ: Ծրագրի նպատակն էր պահպանել ու աշխարհին ներկայացնել հայկական հոգևոր երաժշտության բազմադարյան ժառանգությունը, ամրապնդել համայնքային կապերը և խթանել միջմշակութային երկխոսությունը: Գևորգ Չիչյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց.

«Մենք ցանկանում ենք, որ մեր երաժշտությունը և մշակույթը ոչ միայն փոխանցվեն սերունդներին, այլև միացնեն սրտերը, կառուցեն կամուրջներ ժողովուրդների միջև և մեծացնեն հայ մշակույթի միջազգային ճանաչելիությունը»:

  Հայ երաժշտությունը սփռվեց Վենետիկից մինչև Կոպենհագեն՝ միավորելով հազարավոր հանդիսատեսների սրտեր դեպի հոգևոր երաժշտությունը` առ հայկական մեղեդին։

Ծրագրի մեկնարկը Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Մայրավանքում էր: Արգենտինաբնակ դուդուկահար Գագիկ Գասպարյանը, դաշնակահար Զոյա Թուխմանովա-Կարապետյանի ուղեկցությամբ, հանդիսատեսին ներկայացրեց Կոմիտասի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու և Մխիթար Այրիվանեցու ստեղծագործությունները: Միջոցառումը համախմբեց ոչ միայն հայ ուխտավորներին, այլև եվրոպացի հյուրերին, ովքեր ոգևորված լսեցին հայ հոգևոր երաժշտության վեհությունը: 

Պադովայում Սուրբ Ֆրանչեսկո եկեղեցում կայացած համերգը կրկնեց Վենետիկի հմայքը: Մշակութային միջոցառմանը մասնակցեցին տեղական համայնքի ներկայացուցիչները և «Իտալիա–Հայաստան ընկերություն» ասոցիացիայի անդամները, ինչը ամրապնդեց հայ-իտալական բարեկամության և միջմշակութային երկխոսության նոր ուղիներ: Գևորգ Չիչյանը նշեց. «Մեր նպատակն է հայ հոգևոր երաժշտությունը ներկայացնել ոչ միայն հայ համայնքին, այլև ամբողջ աշխարհի երաժշտասերներին՝ որպես մեր մշակույթի և հոգևոր ինքնության կենդանի ներկայություն»:

Բեռլինի Սուրբ Երրորդություն եկեղեցի, «Հայի տուն» և «Գիտելիք» հայկական դպրոց հանդիսացան հաջորդ կանգառները: Գագիկ Գասպարյանը և դաշնակահար Համլետ Համբարձումյանը հանդիսատեսին ներկայացրին Կոմիտասի և հայ հոգևոր երաժշտության գոհարներից: Այստեղ նաև կնքվեց համագործակցության հուշագիր «Գիտելիք» դպրոցի հետ, որի նպատակն է սփյուռքի երիտասարդների հայագիտական կրթությունն ու մշակութային ճանաչելիությունը խթանել:

Նրանք, ովքեր ներկա էին, ոչ միայն լսեցին հայ երաժշտությունը, այլև ճանաչեցին դուդուկի և քանոնի հոգևոր մեղեդիների յուրահատուկ հնչյունը, զգացին հայ մշակույթի ուժը և սիրտը, որը կապեց սերունդներն ու մշակույթները:

Ֆրանսիայում` Նիմ և Մարսել քաղաքներում հայկական երաժշտության տոնը ստացվեց: Նիմի Սուրբ Բոդիլ եկեղեցում  համերգի ընթացքում հայ երաժիշտներն ու դաշնակահարները ստեղծեցին յուրօրինակ մթնոլորտ, որտեղ օտարազգի հանդիսատեսը որսաց հայկական հոգևոր երաժշտության ոգին, իսկ Մարսելում, Հայաստանի Անկախության 34-րդ տարեդարձի օրը, համերգն ավելի խորհրդանշական դարձավ: Ներկաները, որոնց թվում էին ՀՀ հյուպատոսը և համայնքային ներկայացուցիչներ, հանդիսատեսին փոխանցեցին հայկական մշակույթի հարուստ գույնը՝ երաժշտության միջոցով մեկտեղելով ազգային պատիվն ու հոգևոր բարձր արժեքները: «Միասին» համահայկական ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիչյանը նշեց.     «Խորհրդանշական է Հայաստանի անկախության օրը նշել հենց այսպիսի հայաշատ քաղաքում՝ մեր մշակույթի հնչյունների ներքո, որտեղ զգացվում է հայ հոգևոր երաժշտության և սփյուռքի հետ մեր կապերի ուժը»:

Կոպենհագենի Էմդրուպ և Տրինիտատիսի Սուրբ Երրորդություն եկեղեցիներում անցկացված եզրափակիչ համերգները դարձան ծրագրի ամբողջական զարդը: ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը, Գագիկ Գասպարյանը և դաշնակահար Վիոլա Չիեկեզին հանդիսատեսին ներկայացրին Կոմիտասի ու հայ հոգևոր երաժշտության բացառիկ գործերը:

Եվրոպական այս շրջագայության ընթացքում ստորագրվեց համագործակցության հուշագիր Դանիայի հայ-դանիական բարեկամության ասոցիացիայի հետ՝ ապահովելու ծրագրերի շարունակականությունն ու հայ-դանիական մշակութային կապերի ամրապնդումը:

«Միասին» ՀԿ-ի նախաձեռնությունը ապացուցեց, որ երաժշտությունը կարող է դառնալ իրական կամուրջ ժողովուրդների միջև: Դուդուկի և քանոնի հնչյունները միացրին սրտերը՝ ստեղծելով մշակութային և հոգևոր հաղորդակցության բացառիկ տարածք, որտեղ օտարազգիները բացահայտեցին հայկական հոգևոր արվեստի վեհաշուք հմայքը:

Ծրագրի ընթացքում «Միասին» ՀԿ-ն շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել բոլոր գործընկեր կազմակերպություններին, եկեղեցիների ու մշակութային կենտրոնների ներկայացուցիչներին, ինչպես նաև արվեստագետներին, ովքեր իրենց անմիջական ներդրմամբ ապահովեցին ծրագրի հաջողությունը:

Վենետիկից մինչև Կոպենհագեն ձգվող այս երաժշտական ճանապարհորդությունը դարձավ հայ հոգևոր երաժշտության գեղեցիկ ու բարձրաշուք շրջագայություն՝ ամրապնդելով սփյուռքի համայնքային կապերը և բարձրացնելով հայ մշակույթի միջազգային ճանաչելիությունը։

«Միասինի» երաժշտական ուղևորությանը հետևեց` Hay Azian-ը

Լուսանկարները և բացատրական հարակից տեքստը`Միասին ՀԿ/Miasin NGO էջից

Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Մայրավանքում


Մշակութային ծրագրի հաջորդ հանգրվանը Իտալիայի Պադովա քաղաքի Սուրբ Ֆրանչեսկո եկեղեցին:




Գերմանիայի Բեռլին քաղաքի Եվանգելական Սուրբ Երրորդություն եկեղեցում սեպտեմբերի 14-ին կայացավ «Միասին» համահայկական ՀԿ-ի նախաձեռնած և Կոմիտաս Վարդապետի ծննդյան 156-րդ ամյակին նվիրված «Հայ հոգևոր երաժշտությունը եվրոպական տաճարներում» խորագրով մշակութային երեկոն:




Բեռլին աշխատանքային այցելության ընթացքում «Միասին» համահայկական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Չիչյանը և համահիմնադիրներից Լուսինե Աբրահամյանը, արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի հետ հյուրընկալվեցին Բեռլինում գործող «Գիտելիք» հայկական դպրոց։





Բեռլինի «Գիտելիք» հայկական դպրոցի հետ կնքվեց համագործակցության հուշագիր։ 
«Միասին» համահայկական ՀԿ նախագահ Գևորգ Չիչյանը և «Գիտելիք» հայկական դպրոցի տնօրեն Լիլիթ Հակոբյանը հույս հայտնեցին, որ այսուհետև առավել սերտանալու է երկու կառույցների միջև կապերն ու համագործակցության նոր էջ է բացվելու՝ ի նպաստ կրթամշակութային ծրագրերի իրականացման։



 Ֆրանսիայի Նիմ քաղաքում կայանալիք համերգին ընդառաջ ՀՀ ժողովրդական արտիստ, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը, արգենտինաբնակ դուդուկահար Գագիկ Գասպարյանը, «Միասին» համահայկական ՀԿ հիմնադիր նախագահ Գևորգ Չիչյանը և համահիմնադիրներից Լուսինե Աբրահամյանը ջերմ մթնոլորտում հանդիպեցին համայնքային ներկայացուցիչների հետ: Նիմի և Գաղի հայ-ֆրանսիական ասոցացիայի հետ համատեղ կազմակերպված համերգին ներկա էին համայնքային ներկայացուցիչներ և ֆրանսիացի հանդիսատես։










Մարսելի Հայ Առաքելական Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կայացավ «Միասին» համահայկական ՀԿ-ի և Մարսելի Սուրբ Սահակ Մեսրոպ մշակութային կենտրոնի նախաձեռնած «Հայ հոգևոր երաժշտությունը եվրոպական տաճարներում» խորագրով մշակութային երեկոն՝ Հայաստանի Անկախության տոնի 34-րդ տարեդարձի առիթով: Լուսանկարները՝ Լուիզա Գրագատիի





Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի Էմդրուպի և Տրինիտատիսի Սուրբ Երրորդություն եկեղեցիներում սեպտեմբերի 26-ին կայացավ «Միասին» համահայկական ՀԿ-ի նախաձեռնած «Հայ հոգևոր երաժշտությունը եվրոպական տաճարներում» խորագրով մշակութային երեկոների եզրափակիչ համերգները՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 156-րդ հոբելյանին:


Միջոցառման ընթացքում «Միասին» համահայկական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Չիչյանը և Դանիայի հայ-դանիական բարեկամական ասոցացիայի նախագահ Աննա Կարապետյանը կարևորեցին հուշագրի շրջանակներում երկարաժամկետ և արդյունավետ գործընկերության ձևավորումը՝ ընդգծելով, որ կենտրոնացված ջանքերը նպաստելու են հայ-դանիական կապերի ամրապնդմանը և միասնական նախաձեռնությունների իրականացմանը:
Լուսանկարը՝ Արփինե Շահինյանի:

September 7–26: Armenian Sacred Music Resonated Across Europe’s Cathedrals

From September 7 to 26, Armenian sacred music soared through the cathedrals of Europe. The Pan-Armenian organization “Miasin” (“Together”) presented the spiritual musical heritage of Armenia, from the south to the north of Europe, across several countries.

Through its exceptional initiative, “Armenian Sacred Music in European Cathedrals”, the “Miasin” Pan-Armenian NGO celebrated the 156th anniversary of Komitas Vardapet’s birth and showcased the grandeur of Armenian spiritual culture.
The project was conceived by Argentina-based duduk player Gagik Gasparyan and cultural figure Antonio Sarafian, and organized by Gevorg Chitchyan, founder and president of “Miasin,” together with Lusine Abrahamyan, co-founder of the organization.
Its aim was to preserve and promote Armenia’s centuries-old sacred musical heritage, strengthen community ties, and foster intercultural dialogue.

In his opening remarks, Gevorg Chitchyan emphasized:

“We want our music and culture not only to be passed down to future generations, but also to unite hearts, build bridges between peoples, and enhance the global recognition of Armenian culture.”

Armenian music spread from Venice to Copenhagen, bringing together thousands of listeners through the spiritual power of Armenian melody.

The program began on San Lazzaro Island at the Mother Monastery of the Mekhitarist Congregation in Venice.
Argentinian-Armenian duduk player Gagik Gasparyan, accompanied by pianist Zoya Tukhmanova-Karapetyan, performed works by Komitas, Nerses Shnorhali, Grigor Narekatsi, and Mkhitar Ayrivanetsi.
The concert united Armenian pilgrims and European guests alike, who were deeply moved by the profound beauty of Armenian sacred music.

The next concert, held at the Church of Saint Francesco in Padua, mirrored the enchantment of Venice. Members of the local Armenian community and the Italy–Armenia Friendship Association attended, strengthening Armenian–Italian cultural ties and dialogue.
Gevorg Chitchyan noted:

“Our goal is to present Armenian sacred music not only to Armenian communities, but also to music lovers around the world—as a living presence of our culture and spiritual identity.”

In Berlin, performances were held at the Holy Trinity Church, as well as the “Hay Tun” (Armenian House) and “Knowledge” Armenian School.
Gagik Gasparyan and pianist Hamlet Hambardzumyan performed masterpieces by Komitas and other icons of Armenian sacred music.
During the Berlin events, a memorandum of cooperation was signed with the “Knowledge” School, aiming to promote Armenian studies and cultural awareness among diaspora youth.

The celebration of Armenian music continued in Nîmes and Marseille, France.
At the Church of Saint Baudile in Nîmes, the concert created a deeply emotional atmosphere in which foreign audiences discovered the spirit and depth of Armenian sacred melodies.
In Marseille, the performance—held on Armenia’s 34th Independence Day—took on a particularly symbolic meaning. Among those present were the Armenian Consul and community leaders, who shared the pride and spiritual richness of Armenian culture through music.
As Gevorg Chitchyan stated:

“It is deeply symbolic to celebrate Armenia’s Independence Day in such a vibrant Armenian city, under the sounds of our culture—where one can truly feel the strength of Armenian sacred music and the vitality of our ties with the diaspora.”

The final concerts took place in Copenhagen, at the Emdrup and Trinitatis Holy Trinity Churches.
The performances by Hasmik Leyloyan, People’s Artist of Armenia, Gagik Gasparyan, and pianist Viola Chiekezi featured exceptional works by Komitas and other Armenian sacred composers, bringing the European tour to a magnificent close.

During the European tour, a memorandum of cooperation was also signed with the Armenian–Danish Friendship Association, ensuring the continuation of cultural projects and the strengthening of Armenian–Danish cultural relations.

This initiative by “Miasin” once again proved that music can serve as a true bridge between peoples.
The sounds of the duduk and kanon united hearts and created a unique spiritual and cultural space where audiences from various nations discovered the sublime beauty of Armenian sacred art.

Throughout the program, “Miasin” expressed gratitude by presenting certificates of appreciation and commemorative gifts to partner organizations, churches, cultural centers, and artists whose contributions made the tour a success.

From Venice to Copenhagen, this European journey became a majestic pilgrimage of Armenian sacred music—strengthening the bonds of the Armenian diaspora and elevating the international visibility of Armenian culture.

Report by Ashot Kniazian





Wednesday, 8 October 2025

Սեպտեմբեր-հոկտեմբերյան լուրեր-2025 լուրեր-2025

Հիշյալ լուրերը` դեռ մի բան էլ ավելին տեղ են գտել մեր ֆեյսբուքյան էջում

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ

ՀՈԴՎԱԾԱՇԱՐԸ հայերեն և անգլերեն լեզուներով Հատուկ ՆիդՕրագրի ընթերցողների համար պատրաստել է՝ ԵՊՀ դոցենտ բ․գ․թ․ Նաիրա Գասպարյանը

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԾՆՎԵԼ Է ԱՐՑԱԽՈՒՄ

Արամ խաչատրյանի տուն—թանգարանում սեպտեմբերի 24 ին «Ծնվել եմ Արցախում»   ծրագրի սահմանում կազմակերպված համերգային  միջոցառումը կրում էր ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԾՆՎԵԼ Է ԱՐՑԱԽՈՒՄ խորագիրը։ 
 «Ծնվել եմ Արցախում»  ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր լեռները» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ամերիկայի Հայ Ավետարանչական ասոցիացիայի (AMAA) և մասնավոր բարերարներ Յուրի Նավոյանի, Կարեն Սարգսյանների և Հայկ Եգանյանի ֆինանսական աջակցությամբ։ 
 «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված և Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Խրագրի գաղափարը UNISEF-ի ազգային դեսպան , դիրիժոր Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրում ընդգրկված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում ՝ հնչեցնելով «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։ Դա հնարավորություն է ստեղծում երիտասարդների համար միջազգային ասպարեզում հանդես գալու որպես Արցախի մշակութային դեսպաններ։
5 տարվա ընթացքում համապարփակ երաժշտական ծրագիրը ներառում է 
• Մասնագիտական դասեր Հայաստանի լավագույն պրոֆեսորների հետ
• Այցելություններ Հայաստանի թանգարաններ
• Հրավիրատոմսեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների համար։
• Վարպետության դասեր աշխարհի լավագույն երաժիշտների հետ
• Հայաստանի և աշխարհի տարբեր բեմերումելույթ ունենալու հնարավորություններ
• Օտար լեզուների դասեր՝ ռուսերեն և անգլերեն
• Կրթաթոշակ՝ ուսման վարձավճարի կամ մասնագիտական այլ ծախսերի համար
•  Երաժշտական գործիքի համակարգչի տրամադրում՝ անհրաժեշտության դեպքում։
Նշենք, որ փոքրիկները 8-19 տարեկան, իրենց հրաշալի ու խոստումնալից գործը մեծ արժանապատվությամբ էին  կատարում։ Համերգը վարում էր Արցախի հեռուստատեսային զանազան հետաքրքիր միջոցառումների վարող, այսօր արդեն կայացած դերասանուհի, լրագրող Շողեր Սարգսյանը, ով մեծ ոգևորությամբ էր ներկայացնում երաժշտության ու կատարողական արվեստում կայուն քայլեր կատարող իր հայրենակիցներին։ Երեխաները գիտակցում էին իրենց ստանձնած դեսպանորդի դերը՝ Հայաստանի և աշխարհի երաժշտասեր հասարակությանը ներկայացնելու Արցախի վիրավոր ճիչը։ 
Մաղթենք կազմակերպիչներին և փոքրիկներին երազանքների կատարում և համաշխարհային բեմերի նվաճում ապագայում։


WE PRESENT IN THE YEREVAN CULTURAL SEPTEMBER SERIES:
MUSIC THAT WAS BORN IN ARTSAKH

For the Diary of the Netherlands/ NidOragir
From Yerevan, the capital of Armenia 
Naira Gasparyan, PhD, YSU, Associate Professor
The concert organized in the Aram Khachaturian House-Museum on September 24 within the framework of the “I was born in Artsakh” program was entitled MUSIC THAT WAS BORN IN ARTSAKH.
The program “I was born in Artsakh” is implemented with the financial support of the “We are our mountains” development agency, the “Hayastan” All-Armenian Fund, the Armenian Missionary Association of America (AMAA) and private benefactors Yuri Navoyan, Karen Sargsyan and Hayk Yeganyan.
The goal of the “I was born in Artsakh” educational program is to preserve and develop the cultural heritage of talented young musicians born in Artsakh and living in Armenia. The idea of the program belongs to the UNICEF National Ambassador, conductor Sergey Smbatyan. 23 young musicians included in the program will be receiving advanced professional education and opportunities to perform on different stages of the world for 5 years, sounding the phrase “I was born in Artsakh”. This creates an opportunity for young people to act as cultural ambassadors of Artsakh on the international stage.
The comprehensive musical program over the 5 years includes:
• Professional classes with the best professors of Armenia
• Visits to Armenian museums
• Invitations to concerts of the Armenian State Symphony Orchestra.
• Master classes with the best musicians of the world
• Opportunities to perform on different stages of Armenia and the world
• Foreign language lessons in Russian and English
• Scholarships for tuition or other professional expenses
• Provision of a musical instrument and computer, if necessary.
It should be noted that these young people, aged 8-19, performed their wonderful and promising work with great dignity. The concert was hosted by Shogher Sargsyan, who used to host various interesting TV events in Artsakh and is now an accomplished actress and journalist. She enthusiastically introduced her compatriots who are making steady strides in music and performing arts. The children were aware of the role they had assumed as cultural messengers, representing the wounded cry of Artsakh to the music-loving public of Armenia and the world community.
 Let us wish the organizers and the performers the fulfillment of their dreams and future conquests of world stages.

---

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ ՇԱՐՔԻՑ 

ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՆՎԵՐԸ ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հատուկ ՆիդՕրագրի ընթերցողների համար
ԵՊՀ դոցենտ բ․գ․թ․ Նաիրա Գասպարյան

Օրերս  ԵՊՀ արհեստակցական միությունը որոշեց և իրագործեց աշխատակիցների տրամադրությունը բարձրացնելու առաջին քայլը՝ էքսկուրսիա դեպի Աշտարակ և քաղաքին կից եկեղեցիներ։ Ծրագրում ներառված էին ոչ միայն պատմա-մշակութային հուշարձանների մասին իրազեկում, այլև այց Ոսկեվազի գինու գործարան, որը, ինչպես պարզվեց, բնակչության հանգստի ու վայելքի յուրօրինակ մշակութային վայր է դարձել շնորհիվ այն  ձեռներց եղբայրների, ովքեր գնել են սովետական վաղ շրջանի կառույցը և նախագծերի, դիզայնի ու արվեստագետի ճաշակի համադրմամբ ստեղծել հայության համար ներկայանալի վայր՝ իր թանգարանային, ռեստորանային համալիրներով, որտեղ գինու համտեսը վայելում ես ուրարտական ոճով վերակառուցված աննկարագրելի գեղեցիկ ամրոցում։ Պարզվեց  էքսկուրսիայի ղեկավար ու մեր <<կանանց բանակի>> առաջնորդ  Էդգար Չախոյանը հրաշալի կարողանում է համադրել արհկոմիտեի աշխատանքը գիտակ էքսկուրսավարի գործի հետ։ Յուրաքանչյուր մանրուք կազմակերպված էր ամենայն խնամքով։ Պերճ Պռոշյանի տու-թանգարան այցը մասնակիցների համար հրաշալի ծանոթություն էր Պռոշյանի գործունեությանն ու կյանքի մանրամասներին։ Հետաքրքիր էր նաև այն փաստը, որ Պռոշյանի տոհմածառում էր նաև սիրո երգիչ Սայաթ-Նովան։ Շփվելով հայոց մշակույթի տարբեր շրջանների և ինքնության տարբեր բնորոշիչների հետ զգացվեց թե ԵՊՀ դասավանդողն անգամ որքան մեծ կարիք ունի առօրյա աշխատանքից, գիտական կյանքից ու գիտաժողովից, բարձրակարգ պարբերականների համար հոդված գրելուց թեկուզ մի պահ անջատվելու և ձուլվելու իր արմատներին ու հայոց գեղատեսիլ բնությանը, հայ մշակույթին։ Էքսկուրսին և գինու համտեսն ու մշակութային համաձուլումը շատ տեղին էր ու ոգևորիչ։ Համալսարանականները որոշեցին, որ Էդգար Չախոյանի հետ կարելի է գնալ ցանկացած էքսկուրսիայի։ Իսկ ծրագիրը շարունակական է, որի համար երախտապարտ ենք կազմակերպիչներին։Այցելության հետ կապված ֆոտոռեպորտաժը կցվում է։



WE PRESENT IN THE YEREVAN CULTURAL SEPTEMBER SERIES:
YSU TRADE UNION'S SPECIAL GIFT TO YSU EMPLOYEES ON THE OCCASION OF ARMENIAN INDEPENDENCE DAY

For the Diary of the Netherlands/ NidOragir
From Yerevan, the capital of Armenia 
Naira Gasparyan, PhD, YSU, Associate Professor

On September 21, on the eve of the Independence Day of the Republic of Armenia, the YSU Trade Union decided and implemented the first step to raise the mood of the employees - an excursion to Ashtarak and the churches adjacent to the city. The program included not only information about historical and cultural monuments, but also a visit to the Voskevaz Wine Factory, which, as it turned out, has become a unique cultural place for the population to relax and enjoy thanks to the enterprising brothers who bought the early Soviet structure and, by combining projects, design and artistic taste, created a presentable place for Armenians and the guests, with its museum and restaurant complexes, where you can enjoy wine tasting in an indescribably beautiful castle reconstructed in the Urartian style. It turned out that the tour leader and leader of our "women's army" Edgar Chakhoyan was perfectly able to combine the work of the trade union with the work of a knowledgeable tour guide. Every detail was organized with great care. The visit to the Perch Proshyan house-museum was a wonderful introduction to Proshyan's activities and details of his life for the participants. It was also interesting to note that the love singer Sayat-Nova was also in Proshyan's family tree. Coming into contact with different periods of Armenian culture and different characteristics of identity, it was felt how much even a YSU lecturer needs to disconnect from everyday work, scientific life and conferences, writing articles for peer-reviewed prestigious periodicals, at least for a moment, and assimilate into his/her roots and the beautiful Armenian nature and Armenian culture. The excursion and wine tasting and cultural integration were very appropriate and inspiring. The university students decided that they could go on any excursion with Edgar Chakhoyan. And the program is ongoing, for which we are grateful to the organizers. The photo report related to the visit is attached.






---------------------------------------------
---------------------------------------------

«ՕՐԵՐ»ը եվրոպական հայկական ամսագիր է, որը տպագրվում է Պրահայում 2000 թվականից։ Այն անդրադառնում է Եվրոպայի հայ համայնքներին, նրանց մշակութային, հասարակական և քաղաքական կյանքին։ Վերջերս ամսագրի յուրաքանչյուր համարը հատուկ նվիրվում է Եվրոպայի որևէ երկրի հայ համայնքին՝ ներկայացնելով այդտեղի պատմությունը, ներկայիս ակտիվությունը և կարևոր նախաձեռնությունները։
Նոր թողարկված բացառիկ համարը ամբողջությամբ նվիրված է Իտալիայի հայերին։ Այն հասանելի է միայն բաժանորդներին, իսկ մանրամասները կարելի է գտնել ORER Armenian European Magazine-ի պաշտոնական կայքում։
Բաժանորդագրության համար կարող եք դիմել «ՕՐԵՐ»ը եվրոպական հայկական ամսագրին, նրա խմբագիր Hakob Asatryan-ին
--------------

Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ազգային տոնին նվիրված ընդունելություն
Հոկտեմբերի 1-ին Բելգիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի հանդիսությունների դահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության ազգային տոնին նվիրված ընդունելություն։
Միջոցառմանը մասնակցեցին Բելգիայի կառավարության և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ԵՄ և ՆԱՏՕ պաշտոնյաներ, դիվանագետներ, մշակույթի գործիչներ ու Բելգիայի հայ համայնքի առաջնորդներ։
Բացման խոսքով հանդես եկավ դեսպան Տիգրան Բալայանը՝ ընդգծելով, որ անկախությունը հայ ժողովրդի ամենամեծ նվաճումն է, որը պարտավորեցնում է այն պահպանել ու զարգացնել։ Նա նաև կարևորեց Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացումը և անդրադարձավ ադրբեջանական բանտերում պահվող հայերի անհապաղ վերադարձի անհրաժեշտությանը։
Տոնական միջոցառման ընթացքում «Black Swan» քառյակը ներկայացրեց հայկական ժողովրդական և աշուղական երաժշտություն, իսկ հյուրերին մատուցվեցին հայկական գինիներ, թեյեր, կոնյակներ և Ռոբերտ Դադասյանի պատրաստած քաղցրավենիքներ։





------------------------------


Հանդիպում Անի Զալինյանի հետ
«Աբովյան» Միությունը և Հոլանդահայ Կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) կազմակերպում են.
Թեմատիկ օր նվիրված 2025 թ.  խորհրդարանական ընտրություններին Անի Զալինյանի մասնակցությամբ
Թվական` 12 հոկտեմբերի 2025, ժամը 14-ին
Վայրը` Weesperstraat 91, 2574 VS, Հաագա
Մուտքն ազատ է
Գրանցման և տեղեկությունների համար՝ info@abovian.nl
Անի Զալինյանը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում GroenLinks/PvdA դաշինքի ցուցակի 15-րդ համարի թեկնածուն է։ Նա կխոսի առաջիկա ընտրությունների կարևորության մասին և թե ինչու յուրաքանչյուր քվե կարևոր է ժողովրդավարության համար։
Անի Զալինյանը ներկայումս Հեյւմսկերկի քաղաքըյին վարչության անդամ է։ Ի՞նչ դրդապատճառով է նա ցանկանում ներգրավվել Նիդերլանդների բարձրագույն քաղաքական ատյանում` խորհրդարանում։
----------

 Նիդերլանդների դեսպանատունը Հայաստանում ճանաչվել է «Լավագույն դեսպանատուն»՝ «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային համաժողով-մրցանակաբաշխությունում



ԵՐԵՎԱՆ — 2025 թ. հոկտեմբերի 1. Երևանում կայացած «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային համաժողով-մրցանակաբաշխության շրջանակում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը Հայաստանում արժանացավ «Լավագույն դեսպանատուն» բարձր կոչմանը՝ միջազգային գործընկերների շարքում։
Մրցանակը դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին հանձնեցին Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Լիլյա Սիրականյանը։
Համաժողովը միավորել էր պետական և միջազգային կառույցների, դեսպանատների, ինչպես նաև գործարար աշխարհի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանի հետ տնտեսական համագործակցության հնարավորությունները և նոր գործընկերային նախաձեռնությունները։
 Տնտեսական և դիվանագիտական համագործակցության հարթակ
«Երկրները մեկ հարկի տակ» միջազգային համաժողովը (անգլ. Countries Under One Roof) անցկացվում է ամեն տարի և նպատակ ունի նպաստել Հայաստանի և տարբեր երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Միջոցառման ընթացքում կազմակերպվում են պլենար քննարկումներ, երկկողմանի բիզնես հանդիպումներ և գործընկերային ծրագրերի ներկայացումներ։
Այս տարվա համաժողովին մասնակցել են ավելի քան 200 գործարարներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ շուրջ 11 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ, Նիդերլանդներից, Չեխիայից, Կիպրոսից, Կանադայից, Իրանից և Ռուսաստանից։
Մրցանակներ տարբեր անվանակարգերում
Մրցանակաբաշխության ընթացքում պարգևներ հանձնվեցին մի շարք կազմակերպությունների և միջազգային գործընկերների։
Բացի Նիդերլանդների դեսպանատնից, մրցանակների արժանացան՝
Հայէկոնոմբանկը՝ «Առաջատար ՓՄՁ բանկ Հայաստանում» անվանակարգում,
տարբեր երկրների դեսպանատներ՝ համագործակցության ակտիվության և երկկողմ ծրագրերի իրականացման համար,
հասարակական կազմակերպություններ՝ սոցիալական նախաձեռնությունների և բարեգործական ծրագրերի համար։
Նշվել է նաև համաժողովի սոցիալական բաղադրիչը․ միջոցառման շրջանակում աջակցություն է ցուցաբերվել «Իմ ուղի» կրթական կենտրոնին, որն աշխատում է աուտիզմ ունեցող երեխաների կրթության և սոցիալական ներառման ուղղությամբ։
💬 Դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերի խոսքը
Մրցանակը ստանալիս Նիդերլանդների դեսպանը նշել է․
«Այս ճանաչումը կարևոր ուղերձ է՝ մեր երկրների միջև համագործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, բաց երկխոսության և առաջընթացի ընդհանուր տեսլականի վրա։ Նիդերլանդները շարունակելու են աջակցել Հայաստանի տնտեսական կայունացմանն ու բիզնես միջավայրի զարգացմանը»։
 Հայաստանի և Նիդերլանդների տնտեսական կապերը
Վերջին տարիներին Նիդերլանդները դարձել են Հայաստանի կարևոր տնտեսական և ներդրումային գործընկերներից մեկը։ Երկրները համագործակցում են գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, կանաչ էներգետիկայի և կրթության ոլորտներում։ Դեսպանատունը ակտիվորեն խթանում է նաև հոլանդական ընկերությունների ներդրումները Հայաստանում և հայաստանյան բիզնեսների մուտքը եվրոպական շուկա։











Wizz Air  ավիաընկերության առաջին թռիչքը Երեւանից Պրահա տեղի ունեցավ այսօր՝ հոկտեմբերի 1-ին

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Զվարթնոց միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ հունգարական  «Wizz Air» ավիաընկերության բազայի բացման պաշտոնական արարողությունը: 
Միջոցառմանը ներկա էին  «Wizz Air» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոլանդ Թիշները, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԷՆ Տուրիզմի կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը և այլ պաշտոնատար անձինք: 
«Զվարթնոց» օդանավակայանում կբազավորվեն երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռներ, որոնք նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման և CO₂ արտանետումների 20%-ով կրճատում, ինչպես նաև՝ աղմուկի 50%-ով նվազեցում:
Այսօրվանից սկսած ավիաընկերությունն առաջարկում է 8 նոր ուղղություններ դեպի Եվրոպա՝ Պրահա🇨🇿 (մեկնարկել է), Համբուրգ🇩🇪 (մեկնարկել է), Նեապոլ🇮🇹 (մեկնարկել է), Փարիզ Բովե🇫🇷 (հոկտեմբերի 2-ից), Պաֆոս🇨🇾 (հոկտեմբերի 2-ից), Բարի🇮🇹 (հոկտեմբերի 26-ից), Բուխարեստ🇷🇴 (հոկտեմբերի 26-ից), Մեմինգեն🇩🇪 (հոկտեմբերի 28-ից): 
Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը Երևանից կիրականացնի չվերթեր 16 ուղղություններով դեպի 9 երկիր: 
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ բջջային հավելված:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում շարունակական հաջողություններ և անվտանգ թռիչքներ:  

Wizz Air officially establishes its base at Zvartnots airport
Today, on October 1, the official opening ceremony of Hungarian Wizz Air’s base took place at Zvartnots International Airport.
The event was attended by Wizz Air Managing Director Roland Tischner, RA Minister of Economy Gevorg Papoyan, Chair of the Tourism Committee of the Ministry of Economy Lusine Gevorgyan, Director of “Armenia” International Airports” CJSC Marcelo Wende, General Manager Sergey Avetisyan, and other officials.
Two modern Airbus A321neo aircrafts will be based at Zvartnots Airport. Compared to previous-generation aircrafts, these planes offer 20% lower fuel consumption and CO₂ emissions, as well as 50% noise reduction.
Starting today, Wizz Air is launching 8 new European destinations from Yerevan: Prague🇨🇿, (launched), Hamburg🇩🇪 (launched), Naples🇮🇹 (launched), Paris Beauvais🇫🇷 (from October 2), Paphos🇨🇾 (from October 2), Bari🇮🇹 (from October 26), Bucharest🇷🇴 (from October 26), Memmingen🇩🇪 (from October 28).
In total, Wizz Air will operate flights from Yerevan to 16 destinations across 9 countries.
For ticket availability, booking, and more details, please visit the airline’s website at wizzair.com or use the mobile app.
Congratulations to our partners, and we wish continued success and safe flights!
Wizz Air

---------------
«Ալվան Ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոնը՝ Երեխաների պաշտպանության ցանցի նոր անդամ
28.09.2025/Նիդ օրագիր
Երեխաների պաշտպանության ցանցը  շարունակաբար ընդլայնվում է՝ միավորելով այն կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են երեխաների բարեկեցությանն ու զարգացմանը։  «Ալվան Ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոնը, որը 2015 թվականից գործում է Շիրակի մարզում  իր գործունեությամբ դարձել է տարածաշրջանի երեխաների, երիտասարդների և կանանց զարգացման կարևոր օջախ։
🌼 Կրթություն, զարգացում և ստեղծագործություն
Կենտրոնը իրականացնում է բազմազան կրթական, նորարարական և զարգացման ծրագրեր՝ հիմնվելով հայ-հոլանդական սերտ համագործակցության վրա։
Այստեղ երեխաներն ու երիտասարդները ոչ միայն սովորում են, այլև ստեղծագործում, շփվում, ինքնադրսևորվում և հաճելի ժամանակ անցկացնում՝ հմուտ մանկավարժների և կամավորների թիմի աջակցությամբ։

📘 Կենտրոնի հիմնական ծրագրերն ու նախաձեռնությունները
📚 Նախադպրոցական և արտադպրոցական կրթական ծրագրեր
🎶 Երաժշտության, 🎨 նկարչության, 💃 պարի խմբակներ
🤝 Իրավապաշտպան և իրազեկման ծրագրեր՝ մարդու իրավունքների, գենդերային հավասարության, ինչպես նաև կանանց և աշխատող մայրերի իրավունքների ոլորտում
🏕 Ամառային բակային ճամբարներ՝ խաղով, ուսուցմամբ և նոր ընկերություններով լի
🏡 «Տատի տուն»՝ ապահով և ջերմ բիզնես տարածք, որտեղ պատրաստվում են հոլանդական վաֆլիներ, թխվածքներ ու հացատեսակներ, և կազմակերպվում են համայնքային միջոցառումներ
🇳🇱 Համագործակցություն Նիդերլանդների կրթական հաստատությունների հետ՝ փորձի փոխանակման և նոր մեթոդաբանությունների ներդրման նպատակով
👩‍🏫 Ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ՝ հոլանդացի մասնագետների մասնակցությամբ
🔧 «Տեխնազիում» ծրագիր՝ նախագծահեն ուսումնառություն՝ հոլանդական կրթական մոդելով
💛 Միասին՝ հանուն երեխաների լավագույն շահի
Միանալով Երեխաների պաշտպանության ցանցին՝ «Ալվան Ծաղիկ» կենտրոնը միավորում է իր ձայնը, փորձն ու ջանքերը մյուս կազմակերպությունների հետ՝ նպատակ ունենալով պաշտպանել և առաջ մղել երեխաների լավագույն շահը։
Այս համագործակցությունը նոր հնարավորություններ կբացի ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ընտանիքների և համայնքների համար՝ ապահովելով ավելի ընդգրկուն, ներառական և սիրով լի միջավայր։
https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid02H2FsekAyRDptXQkhB2mqdNN67BSWKfcY96NnnW83ME9V4p1cZwJBsYkYa7DALmYUl
-----

Նիդերլանդական «Սև Կարապ» երաժշտախմբի համերգը Բոհեմ ակումբի և Նոյ Տիկնանց Միության նախաձեռնությամբ 



🌿Նիդ.օրագիր/04.10.2025/Բելգիա
Անտվերպեն, Բելգիա — Նոյ Տիկնանց միության հրավերով և «Բոհեմ» գրական-երաժշտական ակումբի աջակցությամբ Անտվերպենում կայացավ հոլանդական «Սև Կարապ» (Black Swan) երաժշտախմբի յուրահատուկ համերգը։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ արվեստասերներ, ինչպես նաև՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը և ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանը։
Համերգի ավարտին տիկին Յուզբաշյանն ու Սոնա Վանը ջերմ խոսքերով արտահայտվեցին խմբի ելույթի մասին՝ բարձր գնահատելով երաժշտական կատարման մակարդակը, ստեղծագործական մոտեցումն ու հայ մշակույթի նկատմամբ ունեցած հարգանքը։
Սիլվա Յուզբաշյանը՝ որպես կենդանի լեգենդ
Սիլվա Յուզբաշյանի ներկայությունը դարձավ միջոցառման հոգևոր և գեղարվեստական առանցքը։ Հայ բանաստեղծական խոսքին և բեմական արվեստին վայել տիկին Յուզբաշյանի կատարումները մշտապես առանձնացել են իրենց խորը զգացականությամբ և լեզվական մաքրությամբ։
Նրա վերջին այցը Բրյուսել՝ դեռ 2019 թվականին, մնացել էր հանդիսատեսի հիշողության մեջ որպես անշեջ կրակ, իսկ այս վերադարձը՝ իրական մշակութային տոն։ Հանդիսատեսը կրկին դիմավորեց սիրելի արտիստուհուն հոտընկայս ծափահարություններով և հուզմունքով լի խոսքերով։
«Սև Կարապ» խմբի նոր շունչը հայ երաժշտության մեջ
Հոլանդական «Սև Կարապ» երաժշտախումբը, չնայած իր կարճ գործունեության պատմությանը, արդեն հասցրել է գրանցել նշանակալի հաջողություններ։
Խմբի միակ հայուհին՝ տաղանդավոր քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը, իր կատարմամբ նոր շունչ և գույն է հաղորդում համույթի ստեղծագործություններին։ Երգերի վերամշակողն ու գործիքավորողը խմբի կիթառահար Իվո Բոսվայքն է, ով յուրովի է մեկնաբանում հայ երաժշտության հնչյունային աշխարհը։
Մշակույթ, կամուրջ և համախմբում
Միջոցառումը ևս մեկ վկայություն էր այն մասին, որ հայ համայնքը Սփյուռքում շարունակում է պահպանել և տարածել ազգային մշակույթը՝ համադրելով այն միջազգային արվեստի հոսանքների հետ։
Համերգը կազմակերպվել էր ClubLit-Mus La Boheme (Բոհեմ գրական-երաժշտական ակումբ) կազմակերպության կողմից՝ բարձր գեղարվեստական մակարդակով և ջերմ մթնոլորտում։
Նոյ Տիկնանց Միությունը և նրա նախագահ տիկին Էմմա Բաբայանը արժանացան շնորհակալության՝ այս գեղեցիկ նախաձեռնության և մշակութային կամուրջների ստեղծման գործում ունեցած անփոխարինելի ներդրման համար։
 Հայ մշակույթը կենդանի է, երբ այն ապրում է մեր սրտերում և բեմերում։
https://www.facebook.com/share/r/1WT5YL8ZiC/
------------------
Մի հարց շարունակ մտատանջում է ինձ ու պատասխանը չեմ գտնում:
ԻՆՉՈՒ՞ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ ՉԻ ՍՐԲԱԴԱՍՎՈՒՄ

28.09.2025/Աիդա Ներսիսյան/ Նիդ.օրագիր

Մի՞թե նրա գործունեության մեծությունն ու նշանակությունը պակաս կարևոր է, քան Ս. Սահակ Պարթևինը, կամ, թեկուզ, Ս. Մեսրոպ Մաշտոցինը: Չէ՞ որ Կոմիտասն էլ  հայ երգի՛ ու երաժշտությա՛ն Մաշտոցն է (ինչպես բանաստեղծը կասեր): Ոչ ոք չի ժխտում, որ Կոմիտասից առաջ գոյություն ունեցել է ժողովրդական, գեղջկական երգն ու եկեղեցական երաժշտությունը: Ճիշտ այնպես, ինչպես Հայոց լեզուն է գոյություն ունեցել նախքան Մեսրոպի նշանագրերի գյուտը: Բայց Կոմիտասն էր, որ այդ երգերը փրկեց մոռացումից, Կոմիտասի շնորհիվ էր, որ հայ երգն ու երաժշտությունը մաքրվեց խորթ ու օտար տարրերից, պահպանեց իր անաղարտությունն ու ազգային առանձնահատկությունը: Այնպես, ինչպես Մաշտոցի շնորհիվ էր, որ հիմք դրվեց հայոց դպրությանն ու թարգմանչաց արվեստին: 

Ուրեմն, ինչու՞ մեկին կարելի է դասել Սրբերի շարքին, մյուսին՝ ոչ, թեև մեր համազգային կոմիտասասիրությունը ինձ թույլ է տալիս կարծելու, որ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏՆ էլ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի նման Սուրբ է ու կլինի մի՛շտ, անկախ նրանից՝  կսրբադասե՞ն նրան, թե՞ հարցը կշրջանցեն:
Նկարում՝ դեռևս չսրբադասված Կոմիտասի միակ սրբապատկերը: 
Հեղինակ Վալենտին Պոդպոմոգով
------

«Ես հորս՝ Եղիա Քահուէճյանին տված խոստումս կատարեցի, և խիղճս հանգիստ է»
Յարություն Քահուէճյանի պատմությունը
Հեղինակ՝ Սալբի Սաղտըճյան
Երուսաղեմի հրապարակներից մեկը վերջերս անվանակոչվել է հայ հայտնի լուսանկարիչ Եղիա (Էլիա) Քահուէճյանի անունով։ Սա բացառիկ և խորհրդանշական իրադարձություն է․ առաջին անգամ Երուսաղեմի քաղաքապետարանը քաղաքի մի հրապարակ անվանեց հայի անունով։ Ցուցանակին եբրայերեն գրված է․
«Էլիա Քահուէճյանի հրապարակ․ լուսանկարիչ, որն սիրեց Երուսաղեմը և վերապրեց Հայոց ցեղասպանությունը»։
Այդ խոսքերի մեջ ամփոփված է լուսանկարիչի ողջ կյանքի պատմությունը։
Հինգ տարեկանում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած ուրֆացի որբ Եղիան ապաստանում է Երուսաղեմում և հետագայում դառնում քաղաքի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը։ Իր ոսպնյակով նա վավերագրել է Սուրբ երկրի կենցաղն ու տեսարժան վայրերը՝ պահպանելով մի ամբողջ դարաշրջանի հիշողությունը։ Նրա լուսանկարները՝ 1924-ից մինչև 1993 թվականը, համարվում են Սուրբ երկրի պատմության և մշակութային ժառանգության անփոխարինելի վկայություններ։
Լուսանկարչի որդին՝ Յարություն Քահուէճյանը, ով ապրում է Տորոնտոյում և աշխատում համալսարանում որպես նկարիչ ու գիտաշխատող, հուզմունքով է խոսում հոր մասին։
«Հպարտ եմ ու երջանիկ։ Հայրս մի լեգենդ էր։ Նա կորցրեց ընտանիքը, հարազատներին, բայց ապրեց՝ կարծես Աստծո կամոք մի հատուկ առաքելությամբ։ Եվ այդ առաքելությունը պատվով կատարեց»։
Եղիա Քահուէճյանի կյանքի ճանապարհը իսկական ոդիսական էր՝ որբանոցներ, աքսոր, գերություն, պատերազմ։ Սակայն նա երբեք չընկճվեց․ սովորեց լուսանկարել և իր արվեստով դարձավ «Երուսաղեմի աչքը»։
Նա լուսանկարեց քաղաքի խաղաղ ու պատերազմական տարիները, մարդկանց դեմքերը, հավատքի ու հույսի մթնոլորտը։
Չնայած մասնագիտական մեծ հաջողություններին՝ նրա կյանքի գլխավոր նպատակն էր աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության վրա։ Նույնիսկ այն ժամանակ, երբ National Geographic-ը նկարահանում էր «Jerusalem within these walls» ֆիլմը, Եղիան՝ որպես Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ, նախընտրեց խոսել ոչ թե իր գործի, այլ Ցեղասպանության մասին։
«Հայրս կարող էր խոսել ամեն ինչի մասին, բայց նա պատմեց միայն այն, թե ինչ արեց մեզ հետ թուրքը», – հիշում է Յարությունը։
Հոր վկայությունները պահպանելու և նրա պատմությունը աշխարհին փոխանցելու համար Յարություն Քահուէճյանը գրեց գիրք՝
«Կարմիր անապատից մինչև Երուսաղեմ» (From the Red Desert to Jerusalem)։
Գրքում ներառված են հոր հիշողությունները Ուրֆայի 1915 թ․ հերոսամարտի և հետագա իրադարձությունների մասին։
«Գրելու ընթացքում շատ եմ հուզվել։ Տասնինը տարի տևեց, և բժիշկն անգամ արգելում էր շարունակել՝ առողջական խնդիրների պատճառով։ Բայց ես խոստացել էի հորս՝ ավարտել գիրքը։ Եվ խոստումս պահեցի», – պատմում է Յարությունը։
Այսօր Եղիա Քահուէճյանի ժառանգությունը շարունակում են նրա սերունդները։ Նրա թոռը տնօրինում է Երուսաղեմի հին քաղաքում գտնվող ընտանեկան արհեստանոցը, որտեղ վաճառվում են լուսանկարիչի պատմական նկարները։ Իսկ Յարությունը հոր գործի շարունակությունն է տեսնում Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշողության պահպանման գործում՝ իր գրական և ակադեմիական աշխատանքներով։
«Ես փորձեցի հնարավորինս կատարել հորս պատգամը։ Շարունակեցի նրա գործը, մեծացրի երկու հայ որդի։ Մեծս ծառայում է Կանադայի թագավորական ռազմաօդային ուժերում՝ հազարապետի կոչումով, իսկ փոքրս լեզվաբան է։ Այս ամենի համար խիղճս հանգիստ է», – ասում է Յարություն Քահուէճյանը։
📖 Հոդվածը տպագրվել է «Թորոնթոհայ» շաբաթաթերթի 2025 թ․ սեպտեմբերի (#217) համարում։
Լուսանկարները տրամադրել է Յարություն Քահուէճյանը։
Արևելահայերեն պատրաստեց` Նիդ.օրագիրը
-------



23.09.2025
Դեռևս պարզ չէ, թե ով է պատասխանատու Դանիայի մայրաքաղաքից և դեպի մայրաքաղաք օդային երթևեկության խափանման համար: Դանիական ոստիկանությունը երկուշաբթի երեկոյան հայտնել է, որ Կոպենհագենի օդանավակայանի շրջակայքում նկատվել են երկու կամ երեք «մեծ անօդաչու թռչող սարքեր»: Դրանք ավելի ուշ անհետացել են: Ոստիկանությունը չի կարողացել դրանք բռնել:
Երեքշաբթի օրը ոստիկանությունը հավելել է, որ անօդաչու թռչող սարքերը եկել են տարբեր ուղղություններից, և որ անօդաչու թռչող սարքի օդաչուն, հավանաբար, «փորձառու մարդ» է եղել: «Այս անօդաչու թռչող սարքի օդաչուն ցանկանում էր ցույց տալ, թե ինչի է ընդունակ», - այսօր առավոտյան մամուլի ասուլիսում ասել է գլխավոր տեսուչ Յենս Յեսպերսենը: Ոստիկանությունը չի մեկնաբանում, թե արդյոք կա մեկ, թե մի քանի կասկածյալ:
Իշխանությունները նաև հայտարարել են, որ օդանավակայանում և շրջակայքում գտնվող մարդիկ վտանգի մեջ չեն: Կոպենհագենի օդանավակայանի տվյալներով՝ երկուշաբթի երեկոյան 31 չվերթ է շեղվել: Արդյունքում մոտ 20,000 ուղևոր տուժել է ուշացումներից:
Երկուշաբթի երեկոյան ավելի ուշ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում նույնպես անօդաչու թռչող սարք է նկատվել, հայտնել է ոստիկանությունը NRK հեռարձակողին: Այնտեղ օդային երթևեկությունը նույնպես մի քանի ժամով դադարեցվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Դանիական ոստիկանությունը դեռևս չի ենթադրում կապ Օսլոյի իրավիճակի հետ, բայց հետաքննում է հնարավոր կապը:
--------


Նիդերլանդներում ՀՀ դեսպանությանը կից Եվրաջասթի հետ համագործակցող դատախազ կգործի. կզբաղվի նաև էքստրադիցիայի հարցերով
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 25–ի նիստում որոշում կայացրեց, որով Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունում (Եվրաջասթ) համագործակցության հարցերով դատախազ (ներկայացուցիչ) կնշանակի։
Հիմնավորման մեջ նշվում է, որ Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) իրավասության շրջանակը բավական լայն է, հանցավորության դեմ պայքարի համատեքստում ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների շրջանառության, փողերի լվացման, մարդկանց և օրգանների թրաֆիքինգի, առևանգման և համանման մի շարք այլ հանցագործությունների դեմ պայքարը, ինչպես նաև ռասիզմի ու այլատյացության, ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ոլորտները։
Համաձայնագրով նախատեսվում է Եվրաջասթի և Հայաստանի պատկան մարմնի միջև ուղիղ կապ հաստատել, ինչը նպաստելու է անդրսահմանային հանցագործությունների բացահայտմանն ուղղված գործողությունների սահուն ընթացքի ապահովման նպատակով անհրաժեշտ տեղեկատվության և տվյալների փոխանակմանը։
Այս որոշման ընդունմամբ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից կգործի Եվրաջասթում համագործակցության հարցերով դատախազ (ներկայացուցիչ), որի շնորհիվ կապահովվի անդրազգային հանցագործությունների բացահայտմանն ուղղված գործողությունների համար անհրաժեշտ տեղեկատվության և տվյալների փոխանակումը, ինչը, իր հերթին, կնպաստի քրեական վարույթներով իրավական օգնություն ցուցաբերելու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմիններին ուղղված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական կամ իրավասու մարմինների հարցումների, այդ թվում՝ հանձնման (էքստրադիցիա) միջնորդությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների իրավասու մարմնինների համապատասխան հարցումների արագ և օպերատիվ կատարմանը:

26.09.2025
--------

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Սեպտեմբերի 22-ին Օդեսայում տեղի է ունեցել ուկրաինա-հայկական միջազգային դպրոցի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը մասնակցեցին Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Գևորգ Պետրոսյանը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի պ/կ Գագիկ Հայրապետյանը, Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների պաշտպանի Օդեսայի մարզի հատուկ ներկայացուցիչը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղի հայ համայնքի անդամներ։
Դպրոցը կառուցվել է և գործում է Հայաստանի և Ուկրաինայի կրթության նախարարությունների, Ուկրաինայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ, ինչպես նաև  հայկական համայնքի օժանդակության շնորհիվ։
Դպրոցում «Հայոց լեզու» առարկան ընդգրկված է հիմնական ուսումնական ծրագրում, և ներդրվել է նաև «Հայաստանի մշակույթ և պատմություն» առարկան։
Ուկրաինա-հայկական միջազգային դպրոցը կոչված է նպաստելու կրթության և մշակութային համագործակցության զարգացմանն և ամրապնդմանը։

🇺🇦22 вересня в Одесі відбулося офіційне урочисте відкриття українсько-вірменської міжнародної школи.
У заході взяли участь голова Української єпархії Вірменської Апостольської Церкви єпископ Маркос Оганесян, Тимчасовий повірений у справах Республіки Вірменія в Україні Ґеворґ Петросян, В.о. Генерального консула Республіки Вірменія в Одесі Ґаґік Гайрапетян, представники обласної та міської влади, спеціальний представник Уповноваженого Верховної Ради України з прав людини в Одеській області, представники місцевої діаспори. 
Школа побудована та діє за підтримки Міністерств освіти Вірменії та України, Посольства Вірменії в Україні, а також завдяки підтримці місцевої вірменської громади.
У школі вірменська мова включена до основної навчальної програми, також створено спеціальний курс «Культура та історія Вірменії».  Українсько-вірменська міжнародна школа покликана сприяти розвитку освіти та зміцненню культурної співпраці.



Ջրհեղեղ Բուլղարիայում․ երեք զոհ Elenite հանգստավայրում

Հոկտեմբերի 3-ին Բուլղարիայի Սև ծովի ափին գտնվող Elenite հանգստավայրը ողողվել է հզոր ջրհեղեղով։ Զոհվել են երեք մարդ, նրանցից երկուսը՝ փրկարարական գործողությունների ընթացքում։ Տասնյակ մարդիկ տարհանվել են, իսկ մի շարք հյուրանոցներ և ճանապարհներ վնասվել են։

Բուլղարիայի իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն մի քանի շրջաններում։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։



Ուսուցչի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի և «Ազգային» պատմամշակութային ՀԿ-ի կողմից

Հոկտեմբերի 5-ը Հայաստանում նշվում է որպես Ուսուցչի օր՝ մեր ժողովրդի կրթության, դաստիարակության և ապագայի կերտման գործում անգնահատելի ավանդ ունեցող մարդկանց նկատմամբ երախտագիտություն արտահայտելու գեղեցիկ առիթ։
Ուսուցիչը ոչ միայն գիտելիքի փոխանցողն է, այլև ազգային ինքնության, արժեքների և մշակույթի պահապանը, սերնդե սերունդ փոխանցվող ոգու կրողը։ Նրա դերը մեր ժողովրդի ձևավորման, գիտակցության ու պետականության ամրապնդման գործում երբեք չի կարող նվազել։
Այսօր, ցավոք, բազմաթիվ Արցախի ուսուցիչներ զրկված են իրենց մասնագիտական տոնը նշելու հնարավորությունից՝ իրենց կրթօջախներից բռնի զրկվելու հետևանքով։ Արցախի ժողովրդի բռնի տեղահանությունը և Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական բռնազավթումը վերածեցին հազարավոր նվիրված մանկավարժների կյանքի ամենասուրբ առաքելությունը՝ դաստիարակչական գործը, չիրականացվող երազանքի։
Մենք խորապես գնահատում ենք արցախցի ուսուցիչների նվիրվածությունը, անշահախնդիր ծառայությունը և ոգու ամրությունը, որոնք տարիներ շարունակ կրթել են սերունդներ՝ հայրենասիրության, մարդկայնության և բարու գաղափարներով։ Նրանց հիշատակը, հավատն ու մասնագիտական ժառանգությունը կմնան որպես ապագա սերունդների համար անսպառ օրինակ։
Շնորհավորում ենք բոլոր ուսուցիչներին տոնի առթիվ, մաղթում առողջություն, տոկունություն և ստեղծագործ ոգի՝ շարունակելու իրենց մեծարելի առաքելությունը՝ անգամ ամենաբարդ պայմաններում։
Շաբաթ, 11 հոկտեմբերի 2025, ժամը 20:30-ին «Զարե» ֆիլմի ցուցադրություն — ԱմստերդամիEye կինոթատրոնում (Cinema 1) Կենդանի երաժշտական ուղեկցությամբ՝ Marmoucha հնգյակ Անգլերեն ենթագրերով, տևողությունը՝ 72 րոպե Տոմսեր՝ € 18,50 Ամստերդամի Eye կինոթատրոնը (Cinema 1) ցուցադրում է մեծանուն հայ կինորեժիսոր Համո Բեկնազարյանի (1891–1965) «Զարե» համր գեղարվեստական ֆիլմը, կենդանի երաժշտական ուղեկցությամբ։ Ֆիլմը նկարահանվել է Լազոյի համանուն վիպակի հիման վրա և պատմում է 1915 թ. Արագած լեռան լանջերին Զարեի ու Սայդոի սիրո մասին, որոնք ցանկանում են ամուսնանալ, սակայն հարուստ Թիմուր բեկը, որը նույնպես ցանկանում է ամուսնանալ Զարեի հետ, ամեն կերպ փորձում է բաժանել սիրահարներին ներգրավելով ցարական պաշտոնյաներին։ Քուրդ աղջիկն ու պատանին պաշտպանում են իրենց սիրո, երջանիկ կյանքի իրավունքը։ Ֆիլմը կենդանի երաժշտությամբ ուղեկցում է Marmoucha հնգյակը։
---
Կոմիտասի Երանգներ   //   Tinten van Komitas
Սույն թվականի հոկտեմբերի 11-ին ժամը 14։00 – ին տեղի է ունենալու Կոմիտասին նվիրված հոբելյանական համերգ, որի շրջանակներում մասնակցելու են ինչպես Նիդերլանդների հայ առաքելական եկեղեցիների երգչախմբերը, այնպես էլ երգիչներ եւ երգչուհիներ տարբեր երկրներից։
Op 11 oktober vindt om 14.00 uur een jubileumconcert plaats ter ere van Komitas, waaraan koren van de Armeens-Apostolische Kerken in Nederland en zangers uit verschillende landen zullen deelnemen.
Հասցեն՝ Rosendaalseweg 505,
6424 KL Arnhem

🔵 Եվրոպական Միության կողմից ներդրվում է նոր Մուտքի/ելքի համակարգ (Entry/Exit System – EES), որը կսկսի գործել 2025թ. հոկտեմբերի 12-ից։
Նոր համակարգի նպատակն է ամրապնդել Շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողությունը, բարձրացնել անվտանգությունը և պարզեցնել գործընթացները ոչ ԵՄ երկրների քաղաքացիների համար։
◼️ Ինչ պետք է իմանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները
▪️ Ո՞ւմ է վերաբերում – Նոր համակարգը վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չեն հանդիսանում ԵՄ կամ Շենգենյան գոտու անդամ պետության քաղաքացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին։
▪️ Ի՞նչ է փոխվում – Սահմանային անցակետերում ԵՄ և Շենգենյան գոտու պետությունները կգրանցեն յուրաքանչյուր մուտք և ելք՝ փոխարինելով ներկայիս անձնագրում դրոշմակնիքների դնելու գործելակերպը։
▪️ Գրանցվող տվյալները.
- Անձնական տվյալներ (անուն, ազգանուն, քաղաքացիություն և այլն),
- Ճամփորդական փաստաթղթի տվյալներ,
- Մուտքի և ելքի ամսաթիվ ու վայր,
- Կենսաչափական տվյալներ՝ մատնահետք և դեմքի լուսանկարում։
▪️ Վավերականության վերահսկում – Համակարգը ավտոմատ կերպով կվերահսկի, թե արդյոք թույլատրելի է տվյալ անձի մուտքը, և արդյոք չի գերազանցվել Շենգենյան գոտում կարճաժամկետ մնալու «90 օր՝ յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածում» կանոնը։
▪️ Որտե՞ղ է գործելու. Համակարգը կգործի բոլոր արտաքին սահմանային անցակետերում՝ օդանավակայաններում, ծովային նավահանգիստներում և ցամաքային սահմանային անցակետերում։
▪️ Ինչպե՞ս պատրաստվել. Ճանապարհորդները պետք է պատրաստ լինեն կենսաչափական տվյալների (մատնահետք, լուսանկարում) տրամադրմանը և սահմանին ստուգման ավելի երկար տևող ժամանակահատվածին՝ հատկապես առաջին անգամ մուտք գործելիս։