Saturday, 6 July 2024
Ֆուտբոլի թուրքական երազանքը հոլանդացիները հոդս ցնդեցրին
Երևանյան ամառը թեժ է նաև մշակույթին առնչվող միջոցառումներով
Երվանդ Քոչար/ Քոչարյանը ծնվել է 1899 թ․ հանիսի 15 ին Թիֆլիսում շուշեցիների ընտանիքում։ Ստանալով իր ժամանակաշրջանի համար փայլուն մասնագիտական կրթություն՝ նրան հաջողվում է 1919 թվին Վրաստանում 36 նկարներով մասնակցել վրաց նկարիչների ընկերության կազմակերպած ցուցահանդեսին։ Արդեն իբրև կայացած մասնագետ նա 1922 ին իր հաջորդ ցուցահանդեսն է բացում Կոստանդնուպոլսում։ Երվանդ Քոչարի կյանքին ու աշխատանքային հաջողություններին կարելի է ծանոթանալ թանգարանի կայքում։ Երվանդ Քոչարի թանգարանի պաշտոնական կայք (kochar.am) Թանգարանը հիմնվել է Վարպետի մահից 5 տարի անց՝ 1984 թվականին այն տեղում, որտեղ գնվում էր նրա արվեստանոցը: Աշխարհում ընդամենը երկու թանգարան կա, որտեղ ներկայացված է Երվանդ Քոչարի տարածական կերպարվեստը․ Երևանում գտնվող նրա թանգարանն ու Փարիզի Ժորժ Պոմպիդուի կենտրոնը: Թանգարանի տնօրենն է նրա թոռնուհին՝ ճարտարապետ Կարինե Քոչարը:
40 տարի առաջ հունիսի 22 ին բացվեց Երվանդ Քոչարի թանգարանը։ Այդ տարիների ընթացքում այն բազմաթիվ այցելուներ է ունեցել ողջ աշխարհից։ Այս տարի Քոչարի թանգարանը նշում է նաև Սասունցի Դավթի արձանի 65 ամյակը։ Երեք հոբելյանները միասին ընդգրկվեցին Քոչար-ֆեստ միջոցառումների շարքում՝ տոնական տրամադրություն հաղորդելով թանգարանին հարակից տարածքներին։ Միջոցառումներին մասնակցում էին բազմթիվ արվեստագետներ, Վահագն Հայրապետյանը, Արտո Թունջբոյաջյանը և ուրիշներ։ Քաղաքը իր երախտագիտությունը հայտնեց սիրելի արվեստագետին, ում հմայքն ու գործերը աշխարհին են ծանոթ։
«Նիդերլանդական Օրագրի» համար
Հայաստանի մայրաքաղաք Երևանից
Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ
SUMMER IS HOT IN YEREVAN, NOT ONLY FOR THE WEATHER BUT ALSO FOR THE EVENTS RELATED
For NidOragir
From Yerevan, the capital of Armenia
Naira Gasparyan, PhD, YSU Associate Professor
Yervand Kochar / Kocharyan was born in 1899. on January 15 in Tiflis in a family from Shushi. Having received a brilliant professional education for his time, in 1919 he managed to participate, with 36 paintings, in an exhibition organized by the Society of Georgian Artists in Georgia. As an accomplished specialist, he opened his next exhibition in Constantinople in 1922. Yervand Kochar's life and work achievements can be found on the museum website.
Yervand Kochar Museum's official website (kochar.am)
The museum was founded 5 years after the master's death, in 1984, in the place where his studio was bought.
There are only two museums in the world where Yervand Kochar's spatial fine art is presented. His museum in Yerevan and Georges Pompidou Center in Paris. The director of the museum is his granddaughter, architect Karine Kochar.
40 years ago, on June 22, the Yervand Kochar Museum was opened. During those years, it had many visitors from all over the world. This year, the Kochar Museum also celebrates the 65th anniversary of the statue of David of Sassoon. The three anniversaries were included in the Kochar-fest events together, giving a festive mood to the areas adjacent to the museum.
Numerous artists participated in the events։ among them Vahagn Hayrapetyan, Arto Tunjboyajyan and others The city expressed its gratitude to the beloved artist, whose charm and works are known to the world.
Monday, 1 July 2024
Միջազգային երկլեզու ռուս-հայկական «Գործարար» ամսագիրը 25 տարեկան է
Այդպես արդեն 25 տարի Ռուսաստանի Կալուգա քաղաքում կանոնավոր լույս տեսնող երկլեզու ռուս-հայկական «Գործարար» ամսագիրը որպես մունետիկ համբերատար, խոսքի ու իր գործի կարևորությունը գիտակցելով ավետում է հայկականությունը ողջ Ռուսաստանի ու նախկին Խորհրդային պետությունների տարածքում:
Ծանոթանալով «Գործարարի», նրա հավելված «Բարի առավոտ» թերթի անցած հարուստ ուղուն, ռուսաստանյան մամուլի դաշտում ծավալած գործունեությանը` ըստ արժանվույնն ես մատուցում հետսովետական ծանր շրջանում մեկ քառորդ դար ձեռքը զարկերակին պահող հայ տպագիր մամուլի ունեցած ձեռքբերումներին ու հաջողություններին: Ասել, որ անցած 25 տարիները երկլեզու տպագիր մամուլի համար եղել են հարթ, միայն համայնքային կյանքն ու մշակութային անցուդարձը, Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները արձանագրող տարիներ, նշանակում է ոչինչ չասել հանդեսի էջերում տարբեր տարիներին բարձրացված, ռուս հասարակության մեջ հայությանը հուզող այնպիսի խնդիրների մասին, ինչպիսին տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությամբ Հայաստանի ունեցած միջազգային հարաբերություներն են։ Եվ այս նուրբ աշխատանքն արվում է միայն բացառիկ նվիրվածության եւ հայրենասիրության մղումներից ելնելով` 1999թվականից «Գործարար» ամսագրի և նրա հավելված «Բարի առավոտ» թերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր, Ռուսաստանի լրագրողների միության անդամ, համառուսաստանյան զանգվածային լրատվական միջոցների վաստակավոր աշխատող Վահրամ Բեկչյանի կողմից:
Հետևաբար քեզ երկար ընթացք, «Գործարա՛ր»:
Քսաանհինգամյա տարեդարձի առիթով, թերթին մաղթում եմ երկար, կանաչ ճանապարհ ու հարատևություն:
Ձեր թռիչքի բարի ընթացքին հետևող` Hay Azian
«Նիդերլանդական օրագիր» թերթի հիմնադիր, գլխ.խմբագիր
3-4 էջը Սամվել Ավդալյանի «Ինչպես վերածնել ազգը» վերնագրով հոդվածում ֆրանսիայի պատմության օրինակով ուղիների որոնումն է` թե ինչպես Հայաստանը դուրս գա ներկա աղետալի իրավիճակից: Լուծումը մեկն է` ստեղծել ազգային գաղափարախոսության նոր կոնցեպտ, պետք է լինենք գաղափարի ազգ` զինված սրով «միայն այն ժամանակ մեզ հետ հաշվի կնստեն թե՛ դաշնակիցները, թե՛ թշնամիները», եզրափակում է իր խոսքը հոդվածագիրը: Էջի վերջում Պարույր Սևակի ասույթն է` « Օտարության մեջ ազատ լինելը այլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը` այլ ազատություն»:
8-րդ էջում «Գոհար Գասպարյանի հանդուգն պատասխանը» հոդվածում հետաքրքիր մանրամասներ է ներկայացվում 1967թ երգչուհու Թուրքիա կատարած սկանդալային հյուրախաղերի մասին: Թե ինչպես աշխարահռչակ երգչուհին անտեսելով Խորհրդային միության վարչապետ Ալեքսեյ Կոսիգինի հորդորները հնչեցնում է Կոմիտասի մաքրամաքուր «Կռունկը», այլ ժողովրդական ստեղծագործություններ:
«Գործարարը» չի շրջանցել 1990թ-ից լույս տեսնող, ապա 2023թ փակված` «Հայաստանի Հանրապետություն» թերթին: Այս առնչությամբ «Զարմանք, զայրութ, ափսոսանք» վերնագրով, իր մտահոգությունն է հայտնել լուսահոգի, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանը:
Հանդեսը տպագրել է «Միշտ մտածեք այդ մասին, բայց երբեք մի խոսեք» վերնագրով հարցազրույցը Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Նորին Սբ. Օծություն Վազգեն Առաջին կաթողիկոսի հետ` 1990թ. նոյեմբերի 23-ին Հայաստանի ԳԱ «Միտք» շաբաթաթերթից, որի այս համարը հրաշքով պահպանել է հոդվածի հեղինակը` վաստակաշատ լրագրող Շուշան Ղազարյանը: Անմիջապես այս բացառիկ հարցազրույցին հաջորդում է «Հայոց կաթողիկոսական աթոռները» Մերուժան Բաբաջանյանի պատմական ակնարկը:
Ամսագրում զետեղված են Արցախին, ներհամայնքային և այլ խնդիրներին վերաբերվող հոդվածներ, մեկ շնչով են կարդացվում Գարեգին Նժդեհի ասույթները, Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» փառահեղ ստեղծագործության մասին Սարյանի անրադարձը, այլ հրապարակումներ:
Հանդեսի ռուսական բաժնում տնտեսական թեմայով, ուշագրավ` «Հայաստանի ընդերքի տերը նրա ժողովուրդն Է» հոդվածը բավականին հետաքրքիր լուծումներ է առաջադրում Հայաստանի տնտեսական-քաղաքական ներկա իրավիճակում: Հոդվածի հեղինակը Կուզբասի հայերի միության նախագահ, տնտեսագետ, իրավաբան Գեորգի ԱՆՏՈՆՈՎ-ՄԻՐԶԱԽԱՆՅԱԸ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների հուսալի, տեւական լուծման համար առաջին անհրաժեշտ քայլը նախ համարում է մեր ժողովրդին համախմբելն ու երկրի օգտակար ռեսուրսները նրան վերադարձնելը: «Նիդերլանդական օրագիրը» թարգմանաբար ներկայացնում է այս հոդվածը.
Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների տեւական և հուսալի լուծման համար իսկապես կյանքը փոխող վճռորոշ առաջին անհրաժեշտ քայլը մեր ժողովրդին համախմբելն է, հատկապես նրա քաղաքական, մտավոր, պաշտպանողականության, տնտեսական ուժերի և ռեսուրսների համադրելը երկրի ներսում։
Այս բարդ խնդրի անհապաղ լուծումը հնարավոր է երկրի տնտեսության մակարդակի բարձրացման, գիտական, մշակութային մտքի զարգացման, հասարակության մեջ ժողովրդավարության, ազատության համերաշխության ու ներդաշնակության, կրթության և բժշկության որակի զգալի բարելավման հաշվին:
Այս բոլոր առաջնահերթ խնդիրների լուծումը, ինչպես նաև մեկ այլ հրատապ խնդրի՝ հզոր ռազմարդյունաբերական համալիրի և հզոր բանակի ստեղծումը, անհնար է առանց մեկ ակնհայտ պայմանի՝ երկրի ազգային տնտեսական արդյունավետության քանակական և որակական ցուցանիշների արագ և կտրուկ բարձրացման մեխանիզմի։
Բազմաթիվ, ի սկզբանե հետամնաց, աղքատ երկրների փորձը ցույց է տալիս, որ նրանց արագացված անցումը զարգացող երկրների, որպես սկզբնական պոտենցիալ ներուժ, ապահովվել է սեփական երկրի ընդերքի հարստության գրագետ, արդյունավետ օգտագործումը։
Մինչդեռ հայ ժողովուրդը, ըստ էության, կուրորեն կամ անտարբեր է անցնում նման բացառիկ և միաժամանակ բնական ու մատչելի առիթը օգտագործելու հնարավորությունից ։ Համենայնդեպս, դա է վկայում ստորև ներկայացված օրենսդրության մեջ առկա էական բացերն ու հակասությունները, որոնք թույլ չեն տալիս ընդերքի տիրոջը՝ ժողովրդին, տնօրինելու սեփական հարստությունը և լուծելու երկրի առջեւ ծառացած գոյաբանական ու հրատապ խնդիրները :
1990 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի Անկախության հռչակագրում (7-րդ կետ) ասվում է. «Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը` հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է»: Բայց Հայաստանի 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Սահմանադրությունը այլ բան է սահմանում (10-րդ հոդվածի 2-րդ կետում). «Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են»։
Նույնը բխում է «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքից. (11-րդ հոդվածի 1-ին կետ) « Հայաuտանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ uեփականությունն է, որը կարող է տրամադրվել օգտագործման միայն երկրաբանական ուսումնասիրությունների եւ oգտակար հանածոների արդյունահանման նպատակներով»։ Սակայն սույն օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է.
« Ընդերքի oգտագործման եւ պահպանության, ինչպես նաեւ ընդերքօգտագործման հետ կապված բնության եւ շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարումն իրականացնում են կառավարությունը եւ տվյալ բնագավառում լիազոր պետական կառավարման մարմինները` իրենց իրավասությունների շրջանակներում»:
Հայաստանի Անկախության հռչակագրի և Սահմանադրության նորմերի օրենսդրական նման ձևախեղումը մեծ հնարավորություններ է բացում «անբարեխիղճ» պաշտոնյաների հսկայական կոռուպցիայի համար։ Պաշտոնյան, լինելով վերադասի կամքը կատարող, վարձու աշխատող, առանձնահատուկ պատասխանատվություն չի կրում ժողովրդի և պետության առջև։ Այսպիսով, Հայաստանի գործող օրենսդրությունը, ըստ էության, ոչ միայն անընդունելիորեն հակասական է, այլ արգելք չի դնում ժողովրդի բնական ռեսուրսների ունեցվածքի թալանին։ Այդ իսկ պատճառով այսօր Հայաստան պետության կարևոր, առաջնահերթ խնդիրներից է Հանրապետության Սահմանադրությամբ և Ընդերքի մասին օրենսգրքում որպես պարտադիր սկզբունք ամրագրել ժողովրդի ընդերքից շահ ստանալու իրավունքը։ Հայաստանի Անկախության հռչակագրի 3-րդ կետում ասվում է. «Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է...», և ոչ թե վարձու պաշտոնատար անձը։
Գեորգի ԱՆՏՈՆՈՎ-ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ,
Կուզբասի հայերի միության նախագահ,
տնտեսագետ, իրավաբան
«Գործարարի» ռուսերեն լեզվով հրապարակումների բաժնում գերակշռում են մշակութային թեմաները, մասնավորապես Ռասուլ Համզատովի մասին Սամվել Ավդալյանի հոդվածը (18-րդ էջ), հարցազրույցը գրողների միջազգային «Մետաքսե ճանապարհ» փառատոնի հաղթող ռուս բանաստեղծ , Ռուսաստանի գրողների միության վարչության անդամ Վադիմ Տերյոխինի հետ (19-րդ էջ), Տիգրան Միրզոյանի ծավալուն նյութը` Սերգեյ Փարաջանովի մասին (21-23-րդ էջեր), «Երկու ընկեր ու երկու ճակատագրեր»` Կարեն Միքաելյան-Թերլեմեզյանի Կոմիտասի ու Փանոս Թերլեմեզյանի մասին (24-րդ էջ) նյութերը:
Քչերին է հայտնի Ռուբեն Գրիգորի Չաչիկյանի անունը: Նա ԽՍՀՄ-ում առաջին անօդաչու սարքավորումների նախահայրերից է, մեծ ավանդ ունի ինքնաթիռաշինության ասպարեզում: Ծնվել է 1910թ. մայիսի երեքին Թիֆլիսում ու մեծ ճանապարհ անցել: Հոդվածի հեղինակը Ալեքսանդր Թովմասյանն է (25-րդ էջ):
Հայկական գերբի արծիվների ու առյուծների թեմայով Գայանե Սարմաքեշյանին հարցազրույց է տվել պատմական գիտությունների թեկնածու Վահե Ավետիսյանը, որը բացահայտել է այդ թեմայի որոշ նրբություններ: Նույն հեղինակը «Հեռավոր նախնիների ուղերձը» վերտառությամբ Արագածին վերաբերվող մեկ այլ հետաքրքիր զրույց է ունեցել պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխատյանի հետ (26-28 էջ):
«Գործարար» Հանդեսի ռուսական բաժնում ևս այլ նյութեր են տեղ գտել, մասնավորապես բանաստեղծություններ, ծաղրանկարներ, Ռոբերտ Բաբլոյանի բանակի օրվան ընդառաջ հոդվածը, հայտնի լրագրող Կարեն Զախարյանի «Արցախյան էտյուդները», որը էսսեների ու ակնարկների շարք է, լույս է տեսնելու գրքի տեսքով:
Տոնական համարի վերջին 35-րդ էջը նվիրված է բանակի օրվան, որտեղ արտատպված է Հրանտ Մաթևոսյանի հայտնի «Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ, Հայրենիքները նվաճվում են ամեն օր» նյութը.
«Ես` զինվորս, կանգնելու եմ մեն մի անգամ, մի եզակի անգամ ինձ տրված ժամանակի մեջ և ասում եմ. «Ես` ես եմ, ես տե՛րն եմ իմ ժամանակին, ես իմ ժամանակի տե՛րն եմ, այս իմ չարչարված երկիրն է, որ ես հայրենիք եմ դարձնում, ի՛մ հայրենիքը: Իմ պարտությունն այսօր ամեն ինչի վերջն է։ Աստված չանի, անտեր հուշեր չեն լինում։ Ամեն, ամեն ինչի վերջն է։ Իմ հաղթանակն այսօր սկիզբն է ամեն ինչի գոյության, երեկվա հաղթական կանչերի և այսօրվա իմ փառքի, ծնողիս սուրբ գերեզմանի և երեխայիս զնգուն օրվա։ Սկիզբն է ամեն, ամեն ինչի»։
Այո «Գործարարը» տեր է իր ժամանակին և ժամանակի ընթացքով էլ շարժվում է առաջ, հանդեսին մաղթենք նոր ու բովանդակալից հոդվածներ, շատ հոբելանական համարներ:
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»
Tuesday, 25 June 2024
Առաջին անգամ Հայ Ճամբարի ծրագիր
Thursday, 20 June 2024
«իԳործ» ծրագրի մասնակիցները հյուր էին Հայաստանի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Դրանցից մեկը Իշխան Թովմասյանն էր, ում դեռ տարիներ առաջ «Մեր շնորհալի երիտասարդները» խորագրով ներկայացրել էր «Նիդերլանդական օրագիրը»: Դեռ այն ժամանակ էինք գրել, որ «Զարմանալի ու հետաքրքիր տղա է Ֆրանսիայի Փարիզ քաղաքում բնակվող Իշխան Թովմասյանը:
Զարմանալին այն է, որտեղ եղել է Իշխանը, ում հետ շփվել է` սիրել ու հարգել են նրան: «Նիդերլանդական օրագիրը» մի քանի անգամ նրա մասին գրել է, և ոչ միայն մենք, նաև ֆրանսիական, ռուսական, հայկական լրատվամիջոցները...
Այդպես եղել է, երբ նա սովորել է քոլեջում, ապա Փարիզի Sciences Po ինստիտուտում, երբ փորձառնության էր անցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը: Հետո Ռուսաստանում, երբ ուսանել է արտաքին գործերի նախարարությանն առընթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում (МГИМО)` միայն գովեստի խոսքեր ու համակրանք»: Այսօր Իշխանը «իԳործ» ծրագրով ու հայրենիքի կանչով տեղափոխվել է Հայաստան ու իր գիտելիքներով, փորձով ու հմտություներով աշխատում է իր ներդրումն ու նպաստը ունենալ Հայաստանի հզորացման ու զարգացման գործում: Վարչապետի հետ ունեցած հանդիպման ընթացքում Իշխանը բարձրաձայնեց հիբրիդային պատերազմի թեման, դրա մարտահրավերները, միջնախարարական հանձնաժողով/խորհուրդ ստեղծելու գաղափարը: Հանդիպման այդ հատվածը ներկայացնում ենք մեր ընթերցողին:
Իշխան Թովմասյանի մասին մեր այլ հրապարակումների հղումներ
https://www.nidoragir.com/2018/08/blog-post_19.html
-
https://www.nidoragir.com/2018/09/blog-post_14.html
--
https://niderlandakan.livejournal.com/146276.html
--
https://niderlandakan.livejournal.com/47472.html
Wednesday, 19 June 2024
Նիդերլանդների կիրակնօրյա դպրոցներում տարեվերջյան հանդեսներ են
Անցած կիրակի՝ հունիսի 16-ին, Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցում տեղի ունեցավ 2023-2024 ուսումնական տարվա տարևերջյան հանդեսը։ Այս տարի այն նվիրված էր հայկական մշակույթի չորս կարկառուն ներկայացուցիչներին՝ Պարույր Սևակին (100), Շառլ Ազնավուրին (100), Սերգեյ Փարաջանովին (100) և Արշիլ Գորկուն (120):
Այս տարի ևս ամեն բան հրաշալի կերպով էր կազմակերպված։ Մանկավարժական անխոնջ թիմը բոլոր տարիքային խմբերի աշակերտների համար գերազանց ծրագիր էր պատրաստել։ Իրար հաջորդեցին մեկը մյուսին հաջորդող գեղեցիկ ելույթները` երգ, պար, ասմունք, թատերական ներկայացում։ Աչառու հանդիսատեսը, ովքեր երեխաների ծնողները, պապիկներն ու տատիկներն էին` ըստ արժանվույն գնահատեցին ելույթները։ Պատվավոր հյուրերի թվում էր Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ն.Գ պրն. Վիկտոր Բիյագովը։
Մաստրիխտի ԱՆԻ հայ համայնքնի սաները ուրախ երգ ու երաժշտությամբ հրաժեշտ տվեցին 2023֊24թ. ուսումնական տարվան։
Laatste dag Zondagsschool. Bedankt en fijne vakantie.
Friday, 14 June 2024
Հայաստանի վերջին իրադարձությունների վերաբերյալ իրավապաշտպանների տված գնահատականների մասին
Հարգելի իրավապաշտպաններ, եթե ձեզ թվում է, թե ամեն անգամ Հայաստանում ոստիկանության գործողությունները անհամաչափ բռնություն որակելով դուք սկզբունքային դիրքորոշում եք ցուցաբերում, բռնության դեմ ու հանուն մարդու իրավունքների եք պայքարում, ապա սխալվում եք։ Դուք ավելի շատ ցույց եք տալիս, որ լավ չեք պատկերացնում, թե ինչ է պետությունը, ինչ է ներկայացուցչական դեմոկրատիան ու ինչով է այն տարբերվում ավտորիտարիզմից, ու թե ինչ նշանակություն ունի կոնտեքստը քաղաքական կյանքում։
Պետությունը բռնություն կիրառելու մենաշնորհ ունեցող երևույթ է, ինչի մասին գրել են Հոբսից մինչև Վեբեր (Վեբերը նույնիսկ այդ կերպ սահմանել է պետությունը)։ Ուստի բռնություն կիրառելուց այս աշխարհում անհնար է խուսափել, քանի դեռ կա պետություն։ Եթե բոլոր հայաստանցիները դառնան իրավապաշտպան ու պայքարեն ամեն տեսակի բռնության դեմ, Հայաստան պետությունը կվերանա (որից հետո համատարած բռնություն կհաստատվի, ինչպես մոտավոր նկարագրել է Հոբսը, ու ցույց են տալիս այսօրվա Լիբայի նման տարածքները)։ Որ պետությունը հնարավորինս քիչ բռնություն կիրառի, կիրառվող բռնությունն էլ արդարացված լինի՝ մարդկությունը հանգել է ներկայացուցչական դեմոկրատիային, որի թիվ մեկ սկզբունքը ազատ ու արդար ընտրություններն են, նաև՝ խոսքի ու խաղաղ հավաքների ազատության այնպիսի երաշխավորումը, առանց որի ընտրությունները ազատ ու արդար չեն կարող համարվել։
Երբ որ դուք, հարգելի իրավապաշտպաններ, համեմատում եք, ասենք, 1996-ի, 2004-ի 2008-ի իրադարձությունները երեկվա իրադարձությունների հետ ու նույն գնահատականներն եք տալիս, դուք ոչ թե հրաժարվում եք երկակի ստանդարտներ կիրառելուց, այլ ցույց եք տալիս, որ ձեր մտածողությամբ այսօրվա ընդդիմադիրներից՝ մինչ 2018-ի իշխանություններից չեք տարբերվում՝ նրանց նման պատշաճ նշանակություն չտալով ընտրությունների կեղծվել-չկեղծվելուն։ Մինչև 2018-ի ընտրությունների կեղծման մասին դիտարկմանը Արծվիկ Մինասյանը վերջերս արձագանքեց՝ ասելով՝ դե կեղծվել կեղծվել են, ես ուրիշ բան եմ ասում։ Այս վերաբերմունքը (թե բա հիմա՝ ինչ մի մեծ նշանակություն ունի՝ ընտրությունները կեղծվում են, թե չեն կեղծվում), ցույց է տալիս, որ մարդկության վերջին երկու հարյուր տարվա (ներառյալ hայաստանցիների) փորձից ու տառապանքից քաղված ամենակարևոր դասերից մեկը ձեր կողքով է անցել, որ չեք պատկերացնում, թե ինչ հսկայական նշանակություն ունի ընտրությունների ազատ ու արդար լինելը հանրային հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներում։ Ձեզ թվում է՝ ընտրությունները 4-5 տարին մեկ անցկացվող ինչ-որ միջոցառում են, որ ազդեցություն են թողնում ընդամենը այդ միջոցառման օրերին ու վերջ։
Հ.Գ.- Հստակեցնեմ, որ չեմ ասում, թե ընդհանրապես բացառված է, որ դեմոկրատական երկրում ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառի։ Շատ հնարավոր է որ նման բան լինի, ու ամեն կոնկրետ դեպքում իրավաբաններն ու դատական համակարգը այդ հարցով պետք է զբաղվեն։ Բայց երբ որ դուք, հարգելի իրավապաշտպաններ, բոլոր դեպքերին, անկախ կոնտեքստից ու իրողությունների մանրամասներից, միանգամից նույն գնահատականն եք տալիս, ապա լղոզում եք այն իրական դեպքերը կամ պահերը, երբ անհամաչափ ու չարդարացված ուժ է կիրառվել, այն դեպքերի հետ, երբ որ ակնհայտորեն ոստիկանության կիրառած ուժը/բռնությունները արդարացված են։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ դեսպանատներից մեկի դեմ ցույցի ժամանակ ոստիկանության կիրառած բռնությունները, կամ՝ ակումբներում ոստիկանության կիրառած բռնությունները, համենայնդեպս առաջին հայացքից ու կողքից, արդարացված չեն թվում, բայց ոստիկանության երեկվա գործողությունները արդարացված էին։
Ես, որ իրավաբան կամ իրավապաշտպան չեմ, ու կողքից եմ հետևել երեկվա իրադարձություններին, տեսնում եմ, որ, օրինակ, իրավապաշտպանները շտապում են վկայակոչել Առողջապահության նախարարի ինչ-որ հրաման՝ փորձելով հիմնավորել, որ ոստիկանությունը օրենք է խախտել, օրինակ՝ հատուկ միջոցներ կիրառելուց առաջ չի զգուշացրել։ Բայց հետո տեսնում եմ, որ կադրերում երևում է՝ ոստիկանությունը 15-20 րոպե առաջ զգուշացրել է հատուկ միջոցների կիրառման մասին, բացի դա՝ կարդում եմ, որ ոստիկանության մասին օրենքում ու հավաքների մասին օրենքում նախատեսված է, որ որոշ դեպքերում ոստիկանությունը իրավունք ունի առանց ձգուշացնելու կիրառել հատուկ միջոցներ։ Կարծեմ՝ օրենքը ավելի կարևոր է, քան թե նախարարի հրամանը, ինչի մասին իրավապաշտպանները պետք է որ իմանային։
Այսպիսի հապշտապ գնահատականները, որ իբր թե կողմնակալ չերևաս ու սկզբունքային երևաս, ավելի շատ վնասում են իրավապաշտպաններին ու թուլացնում նրանց, նրանց խոսքի նշանակությունը, ոչ թե հակառակը։
Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ
Քաղաքագետ, Նիդերլանդներ
Հայկական ժողովրդական պարերի փառատոն Անտվերպենում
Հունիսի 9-ին Բելգիայի Նարեկ մշակութային միությունը կազմակերպել էր «Հայաստանի ջուրն անուշ» հայկական ժողովրդական պարերի փառատոն Անտվերպենում, տարբեր երկրների հայկական պարախմբերի մասնակցությամբ, այդ թվում Աբովյան մշակութային միության պարախումբը Նիդերլանդներից, պարուսույց` Լուսիկ Ներսիսյան, Նարեկ մշակութային միության պարախումբը Բելգիայից, պարուսույց` Անժելա Ավակիմյան, «Ավետիս» պարախումբը Հունաստանից, պարուսույց` Շուշանիկ Սեմերջյան, «Հեղինե Ծառուկյան» պարախումբը Նիդերլանդներից, պարուսույց` Հեղինե Ծառուկյան, «Ռենեսանս» պարախումբը Ֆրանսիայից, պարուսույց` Սիլվա Մելիքյան, «Անի-ԺԱՖ» պարախումբը Ֆրանսիայից, պարուսույց` Արտո Բեկջեան և «Հայաստան» պարախումբը Իսպանիայից, պարուսույց`Տաթևիկ Սահակյան։
Փառատոնի մասնակիցների փայլուն ելույթները հանդիսատեսն ընդունեց ոգևորությամբ և բուռն ծափահարություններով։ Բոլոր պարերը կրում էին հայկական պարերի հարուստ և բազմազան ավանդույթները։ Պարախմբերը հանդես եկան գեղեցիկ հայկական տարազներով և նրանցից յուրաքանչյուրը բեմը զարդարեց առանձնահատուկ երանգներով հանդիսատեսին պարգևելով հիանալի զգացմունք։
Ընդհանուր մթնոլորտը հաճելի էր և տոնական։ Բոլոր խմբերը պարերը կատարեցին կրքոտությամբ և նվիրվածությամբ գերելով և ոգեշնչելով հանդիսատեսին:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Նարեկ» մշակութային միության անդամներին և ղեկավարությանը միջոցառումը բարեհաջող և բարձր մակարդակով կազմակերպելու համար: Փառատոնի հաջողությունը վկայում է նրանց անխոնջ աշխատանքի և հայկական մշակույթը խթանելու նվիրվածության մասին:
Հատուկ շնորհակալություն նաև պարուսույցներին, որոնք անթիվ ժամեր են նվիրել իրենց ելույթները պատրաստելու համար: Նրանց փորձառությունը և առաջնորդությունը առանցքային էին բեմում բարձր կատարողական մակարդակին հասնելու գործում:
Փառատոնը կարևոր հնարավորություն տվեց կապի և մշակութային փոխանակման պարախմբերի անդամների միջև: Մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպել, կիսվել փորձով և ստեղծել նոր կապեր: Այս փոխանակումը հարստացրեց մասնակիցների ըմբռնումը հայկական պարի գեղեցկության վերաբերյալ և ամրապնդեց կապերը հայկական համայնքների ներսում:
Նարեկ Մշակութային Միության կողմից կազմակերպված հայկական պարերի փառատոնը մեծ հաջողություն էր: Այն հրաշալի հարթակ էր հայկական ավանդույթները ցուցադրելու և Եվրոպայի հայերի միասնությունը խթանելու համար: Ելույթները բացառիկ էին, մթնոլորտը՝ հիասքանչ, և փորձառությունը՝ հարստացնող բոլորի համար:
Մենք անհամբերությամբ սպասում ենք ապագայում նմանատիպ միջոցառումների, որոնք շարունակելու են տոնել և պահպանել մեր հարուստ մշակութային ժառանգությունը:
Thursday, 13 June 2024
Օգտակար ու նոր գիրք մայրերի ու երեխաների մասին
Պարզապես այստեղից գնեք Էլ.եղանակով լույս տեսած Էլեն Հարությունյանի «Էներգիայով լի մայրության գաղտնիքները» 140 էջանոց գիրքը: Գիրքում ամեն բան մատչելի է, լուծումներն էլ բավական պարզ: Առաջարկվում են տարբեր հնարքներ ու մոտեցումներ մայրության ընթացքում առաջացող մատահրավերներն և դժվարությունները դիմակայելու համար: Այս հանրամատչելի և օգտակար ուղեցույցը կօգնի է նոր, մայրության դուռը բախած կանանց, նաև փորձառու ու բազմազավակ մայրերին` պարզ գործիքների ու տեխնիկայի միջոցով կարգավորել ներընտանեկան և միջսերնդային հարաբերությունները, հեշտացնել կենցաղը, վերգտնել սպառված էներգիան և համբերությունը՝ լիարժեք վայելելու մայրության բերկրանքը։
Էլեն Հարությունյանի մասին
- Աշխատում է «Երեխաների պաշտպանության ցանց»-ում որպես գործադիր տնօրեն և «Ընտանիք և համայնք» ԲՀԿ-ում որպես ծրագրերի ղեկավար
- 2 տղայի մայրիկ՝ 5 տարեկան և 4 ամսական
- Մասնագիտությամբ սոցիալական աշխատող՝ երեխաների պաշտպանության ոլորտում 10+ տարվա գործունեությամբ
- Ծնողավարության վերաբերյալ հոդվածների, ուղեցույցների ու ձեռնարկների հեղինակ և համահեղինակ
- Ծնողավարման թեմայով դասընթացների հեղինակ և վարող ավելի քան 1000+ մասնակցի համար
- Վարում է «Էլեն Հարությունյանի բլոգը ծնողավարության մասին» ՖեյսբուքյանևԻնստագրամյանբլոգերը
- Էլեն Հարությունյանը «Նիդերլանդական օրագրի» Հայաստանյան թղթակիցներից է
https://elenharutyunyan.uteach.io/
Ինչ անել այս էմոցիոնալ ու անտեղի ստրեսը հանելու համար
«Էներգիայով լի մայրության գաղտնիքները» գիրքը մի պարզ իրականության մասին է: Հայաստանում կանայք ծախսում են անհավանական մեծ էներգիա իրենց մայրության ընթացքում՝ մաքրություն, կերակուրների պատրաստում, երեխաների խնամք ու դաստիարակություն, ամուսնու, մեծ ընտանիքի անդամների հետ հարաբերություններ․ այս ամենն արդեն իսկ այնքան էնեգիա է տանում, որ կանայք չեն հասցնում կամ արդեն չեն ցանկանում ժամանակ տրամադրել իրենց ընկերներին, աշխատանքին և նախասիրություններին։ Մինչդեռ կարևոր է նաև հոգ տանել, որ այս ծախսված էներգիան հետ բերվի, այլապես մայրիկը հյուծվում է, էմոցիոնալ ու ֆիզիկական առումներով սպառվում և պարզապես չի վայելում մայրությունը․ մշտական հոգնածություն, գլխացավեր, ցածր տրամադրություն, հախուռն էմոցիաներ։ Արդյունքում մայրիկը հաճախ բղավում է երեխայի վրա, կոնֆլիկտներ ունենում ընտանիքի անդամների հետ, որոնք էլ իրենց հերթին նորից անդրադառնում են մայրիկի տրամադրության վրա, և փակ շղթա է ստացվում: Լուծումներն ակնհայտ են, դրանք շարադրված են գրքում:
Փնտրեք մի խաղաղ անկյուն ու ընթերցեք այն:
Կրկին հիշեցնենք, որ գիրքն էլեկտրոնային է, այնպես որ կարող եք գնել աշխարհի ցանկացած անկյունից: Գնելու համար բավարար է մտնել
https://elenharutyunyan.uteach.io/ կայքը, վճարել գումարն ու ներբեռնել գիրքը: Ձեզ ուձեր փոքրիկներին կանաչ ճանապարհ:
Wednesday, 12 June 2024
Գեղարվեստական մարմնամարզության «Friendship International Cup 2024» մրցաշար Հայաստանում
Երևանում հունիսի 1-ին և 2-ին առաջին անգամ անցկացվեց գեղարվեստական մարմնամարզության աննախադեպ մրցաշար՝ «Friendship International Cup 2024»։ Գավաթն ունի UNIADA-ի պաշտոնական կարգավիճակ և կազմակերպվել էր Հայաստանի Գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի կողմից՝ Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանի գլխավորությամբ։Ռուսաստանից Հայաստան էր ժամանել UNIADA-ի նախագահ Պետրին Իվան Վլադիմիրովիչը։ Երեւանում միջազգային մրցաշարի բացման արարողությանը ներկա են եղել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Չինաստանի, Թուրքմենստանի եւ Ռումինիայի դեսպանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հատուկ հյուրեր տարբեր ոլորտներից։
Մրցաշարին մասնակցում էին 250 հոգի 5 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և ԱՄԷ։
Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի սաները, որոնց մարզում է Ռուսաստանից հրավիրված գեղարվեստական մարմնամարզության աշխարհի հնգակի չեմպիոն Եվգենյա Լևանովան ( հայտնի Իրինա Վիների սան է), դժվար պայքարում հաղթեց Ռուսաստանի հավաքականին՝ գլխավորելով 2015-2016 տարիքային կատեգորիան:
Տիկին Նատալյա Արզաքանցյանի խոսքով, միայն չեմպիոննորը կարող են կերտել ապագա չեմպիոնների:
The International rhythmic gymnastics tournament "Friendship International Cup 2024" was held for the first time in Yerevan on June 1st and 2nd. The cup has the official status of UNIADA and was organized by the Federation of Rhythmic Gymnastics of Armenia, runs by Natalia Rotenberg-Arzakantsyan. .
The president of UNIADA, Petrin Ivan Vladimirich, arrived to Armenia from Russia special for the event. Also representatives of the different Embassies as Russia, Kazakhstan, Belarus, China, Turkmenistan and Romania, attended the opening ceremony of the international tournament in Yerevan.
250 people from 5 countries participated in the tournament: Armenia, Russia, Belarus, Kazakhstan and UAE.
The gymnasts from Federation of Rhythmic Gymnastics of Armenia, who are coached by the five-times world champion Evgenia Levanova (a student of the famous Irina Viner) shown the best results for the group team of 2015-2016 year who has got a gold medals and overtook the Russian team.
Mrs Arzakantsyan said that only champions can create the next champions.
Sarik Sevada










.jpg)
.jpg)


.jpg)





































