4-րդ դարի հայ հոգևորական, բարեպաշտ Սուրբ Սերվատիուսը, երբ որոշեց քրիստոնեություն տարածելու առաքելությամբ մեկնել Եվրոպա հավանաբար իր ուսապարկում պահած ունենար հայկական գաթա: Նրա մտքով կանցնե՞ր արդյոք, որ Նիդերլանդների Լիմբուրգ նահանգում, նրա հարակից Բելգիայի ու Գերմանիայի տարածքներում ու մասնավորապես Մաստրիխտում սերունդները հավերժացնելու են իր անունը: Հատկապես Մաստրիխտ քաղաքը ապրում է նրա շնչով: Տեղացիներն անխտիր գիտեն, որ նա հայ է ու հրաշագործություն է արել իրենց քաղաքում: Նրա անվամբ եկեղեցի, փողոց, կամուրջ, աղբյուր, տեսարժան վայրեր, բիզնես և ուսումնական հաստատություններ կան: Բոլորովին վերջերս նրա անվամբ արտադրվելու է հայկական անուշաբույր գաթա, որի նախաձեռնությունը տեղի «Անի» հայկական կազմակերպությանն և Սուրբ Կարապետ հայկական եկեղեցունն է: Մտահաղացումը Սոնա Հովհանեսինն է: Այս ձեռնարկը` որ քաղաքն ունենալու է Սուրբ Սերվատիուսի անունով հայկական ապրանքանիշ, հավանության ու աջակցության արժանացավ տեղի հասարակության կողմից:
Տարեցտարի ավելի սերտ ու օրինակելի համագործակցություն է զարգանում Մաստրիխտի հայ առաքելական Սուրբ Կարապետ և տեղի կաթոլիկ` մասնավորապես հայազգի Սուրբ Սերվատիուսի անունը կրող եկեղեցիների միջև
Քաղցրավենիքը` հայկական գաթան , արտադրվելու է Սերվատիուսի պատվին և անվանվել է Vöäske (veuske) : Սա Սերվատիուսի անվան տարածված ու կրճատ փաղաքշական ձևն է:
Ամենահիշարժանը Սուրբ Սերվատիուսի անունը կրող հնամենի Բազիլիկ ոճի տաճարում նրա անունը կրող բրենդի` հայկական գաթայի օրհնության արարողությունն էր: Օրը նշանավոր էր Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի սարկավագների երգչախմբի Կոմիտաս վարդապետի 150 ամյակին այստեղ տրված համերգով:
Vöäske անունը կրող հայկական գաթան Սերվատիուսի եկեղեցում օրհնեց գերաշնորհ Տ.խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը` տեղի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ` եպիսկոպոս Եվերարդ դե Յոնգի, գերմանահայոց թեմի առաջնորդ Սերոբվե եպիսկոպոս Իսախանյանի և Սերվատիուս բազիլիկ եկեղեցու հովիվ Յոհան Դաութզենբերգի ներկայությամբ:
Vöäske թարմ թխվող գաթան արդեն հասանելի է ամեն օր, այն կարող եք ձեռք բերել քաղաքի կենտրոնում Zakstraat 9 համարի հասցեում գտնվող հացաբուլկեղենի Հերմանի խանութում, ինչպես նաև Լիմբուրգի այլ կետերում:
Շահույթի մի մասը` արտադրության ընդլայնելուց բացի, կտրամադրվի Սուրբ Կարապետ եկեղեցու և համայնքի կարիքներին:
Առջևում Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներն են ու չէր խանգարի ճաշակել հայ մեծ բարեպաշտի անվամբ` հայ և կաթոլիկ եկեղեցիների կողմից օրհնված համեղ հայկական գաթան:
Nid.Oragir
Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան- Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Շնորհավորում ենք Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը, նիդերլանդահայ կազմակերպություններին ու համայնքին գերազանց վստահություն ունենալու ու աննախադեպ արդյունք գրանցելու համար:
Համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:
Եվրամիության անդամ 28 պետություններից փաստաթուղթն արդեն վավերացրել են 19-ը, մի քանի երկրներում վավերացման գործընթացն ավարտին է մոտենում:
Շնորհավորում ենք Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը, նիդերլանդահայ կազմակերպություններին ու համայնքին գերազանց վստահություն ունենալու ու աննախադեպ արդյունք գրանցելու համար:
Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան- Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավ…
WASHINGTON — The U.S. Senate on Thursday passed a measure officially recognizing the century-old Armenian genocide — a move vociferously opposed by the Turkish government and that had been blocked by the White House.
The resolution was passed by unanimous consent. Sen. Bob Menendez, D-N.J., had tried to use the procedure to pass the measure three times before, but those attempts had been blocked by different Republican senators.
"It is fitting and appropriate that the Senate stands on the right side of history," an emotional Menendez said on the Senate floor after the resolution passed. "It commemorates the truth of the Armenian genocide."
"I am thankful this resolution has passed at a time in which there there are still survivors of the genocide," Menendez said, pausing as he choked back tears. They "will be able to see the Senate acknowledges what they went through."
The resolution provides "official recognition and remembrance" of the killings of 1.5 million Armenians at the hands of the Ottoman Empire beginning in 1915. That recognition has been long opposed by Turkey, and President Recep Tayyip Erdogan complained about the House passing its version of the resolution during a meeting with President Donald Trump in the Oval Office last month.
Menendez'sprevious attempts to pass the measure were blocked by Sens. Lindsey Graham of South Carolina, David Perdue of Georgia and Kevin Cramer of North Dakota. Menendez's co-author on the bill, Republican Sen. Ted Cruz, said the three had blocked the resolution from passing at the request of the White House, and that was "a mistake."
No one objected on Thursday.
"This is the third week in a row we have come to the Senate floor seeking to pass this resolution, and I'm grateful that today we have succeeded," Cruz said. "This is a moment of truth that was far too long coming."
"From 1915 to 1923, the Ottoman Empire carried out a forced deportation of nearly 2 million Armenians, of whom 1.5 million were killed," Cruz said. "We must never be silent in the face of atrocity."
Armenian Prime Minister Nikol Pashinyan called the Senate's move "a victory of justice and truth."
"On behalf of the Armenian people worldwide, I express our profound appreciation to the Senate for this landmark legislation," he tweeted.
US Senate Resolution 150 is a victory of justice and truth. On behalf of the #Armenia’n people worldwide, I express our profound appreciation to the Senate for this landmark legislation.
This is tribute to the memory of 1.5 million victims of the first #Genocide of the 20th century and bold step in promotion of the prevention agenda.#NeverAgain
The measure's passage was also hailed by the Armenian Assembly of America, an Armenian advocacy organization that's pushed for the measure.
"The Congress of the United States of America has spoken," said the group's executive director, Bryan Ardouny. The measure "unequivocally gives meaning to U.S. affirmation of the Armenian Genocide and sends a strong message to the world that the U.S. stands on the side of human rights."
Julie Tsirkin reported from Washington, and Dareh Gregorian from New York.
Չնայած Թրամփի վարչակազմի դիմակայությանն ու Թուրքիայի պարբերական սպառնալիքներին` ԱՄՆ Սենատը հինգշաբթի օրը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` շրջադարձային փոփոխություն մտցնելով ամերիկյան քաղաքական ուղեգծում:
Բանաձևն ընդգծում է`ԱՄՆ քաղաքականությունն է որպես ցեղասպանություն ոգեկոչել մեկուկես միլիոն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին: Այն նաև բացառում է ԱՄՆ մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև աջակցում Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների տարածմանը հանրակրթական հաստատություններում։
«Ավելի քան հարյուր տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունից հետո` ԱՄՆ Սենատը ի վերջո կանգնեց ճշմարտության կողքին», - քվեարկությունից հետո հայտարարեց բանաձևի համահեղինակ Ռոբերտ Մենենդեսը, ով ընտրության առաջին օրից` ավելի քան տասը տարի, պայքարում է հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման:
«Ես տարբեր առիթներով այս ամբիոնից խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին: Հայազգի եկեղեցական Գրիգորիս Պալաքյանն արձանագրել էր այդ օրերի գողգոթան ու գրել. - «Անկարան ու շրջակա քաղաքները վերածվել էին սպանդանոցի, մարդկանց սպանում էին կացիններով, մանգաղներով ու բահերով, հայերին մաս-մաս էին անում, երեխաներին ժայռերից ցած նետում` մայրերի աչքի առջև... ամենուր աննկարագրելի սարսափ էր»: Եվ նույնիսկ թվացյալ տեղահանության ժամանակ հայերին պարտադրվող պայմանները հուշում էին ` Թուրքիայի վերջնական նպատակն էր բնաջնջել հայ ժողովրդին»:
Մեջբերելով մի շարք այլ ականատեսների, այդ թվում` այդ օրերին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունները, Մենենդեսը հայտարարեց․ - «Երախտապարտ եմ, որ այս փաստաթուղթն ընդունվեց այն ժամանակ, երբ մեր կողքին դեռ Ցեղասպանությունը վերապրած մարդիկ կան...»: 65-ամյա սենատորը, սակայն, չկարողացավ միտքն ավարտին հասցնել. արցունքները խեղդեցին կոկորդը:
«Ճշմարտության այս հաղթանակին մենք ստիպված էինք երկար սպասել», - իր հերթին փաստեց բանաձևի համահեղինակ, հանրապետական Թեդ Քրուզը, հիշեցնելով` մինչ այդ հանրապետական երեք սենատորներ մեկը մյուսի ետևից արգելափակում էին նույն այդ փաստաթղթի ընդունումը` Սպիտակ տան խնդրանքով:
«Ավելի քան հարյուր տարի առաջ աշխարհը լռեց, երբ հայ ժողովուրդը տառապանքների էր ենթարկվում ու կոտորվում, և նույնիսկ այսօր շատերն են անտեղյակ կատարվածից: Բայց մենք երբևէ չպետք է լռության մատնենք այդ վայրագությունները, մենք պարտավոր ենք բարձրաձայնել ճշմարտությունը: Այս բանաձևը փաստում է` ԱՄՆ քաղաքականությունն է ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչմամբ և հիշատակմամբ», - հայտարարեց Քրուզը:
Ավելի վաղ` անցած հոկտեմբերին էլ Կոնգրեսի ստորին պալատը` Ներկայացուցիչների տունն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը ձայների գերակշռող մեծամասնությամբ` 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ: Այդ բանաձևի հեղինակ, հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը շտապել է ողջունել Սենատի որոշումը. - «Կոնգրեսն այժմ միասնական է Ցեղասպանության մասին ճշմարտությունը բարձրաձայնելու հարցում, և ժամանակն է, որ ԱՄՆ նախագահը ևս մեզ միանա»:
Սենատի և Ներկայացուցիչների տան բանաձևերը միմյանցից անկախ են, օրենքի ուժ չունեն և, ըստ ընթացակարգի, չեն պահանջում ԱՄՆ նախագահի ստորագրությունը։ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը միաժամանակ փաստում է` այդ քվեարկություններով ԱՄՆ օրենսդիր իշխանությունն ամբողջովին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Լոբբիստական կառույցն արձանագրում է` Ամերիկայի դեսպանները աշխատանքի անցնելուց առաջ պարտավոր են ստանալ Սենատի հավանությունը, ինչը նշանակում է, որ «այսուհետ բոլոր թեկնածուները պետք է հետևեն Կոնգրեսի պաշտոնական քաղաքականությանը, այլապես վտանգի տակ կդնեն իրենց հեղինակությունն ու աշխատանքը»։
Անկարայի արձագանքը չի ուշացել. արտգործնախարար Չավուշօղլուն Սենատի որոշումը «քաղաքական ներկայացում» է որակել, ու պնդել․ - «Պատմությունը քաղաքական նկրտումներին ծառայեցնողներն ու առերեսվել չցանկացողները վախկոտներ են»։
«Սենատի վերջին քայլերը վտանգի տակ են դնում մեր երկկողմ հարաբերությունների ապագան», - իր հերթին Թվիթերում գրել է Թուրքիայի նախագահական նստավայրի խոսնակ Ֆահրեթդին Ալթունը, հավելելով․ - «Պատմության մեջ այս բանաձևերը կմնան որպես ԱՄՆ Կոնգրեսի որոշ ներկայացուցիչների կողմից Թուրքիայի դեմ ձեռնարկված անպատասխանատու և անօգուտ քայլեր, որոնք տևական վնաս են հասցնելու երկու ժողովուրդներին»:
Պաշտոնական Երևանը ողջունել է վաշինգտոնյան քվեարկությունը. «Հիրավի՝ պատմական իրադարձություն», - Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ շնորհակալություն է հայտնել սենատորներին, ընդգծելով` «թիվ 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը»:
Ամերիկյան լրատվամիջոցները փաստում են, որ պատմական այս քվեարկությունը տեղի ունեցավ թուրք-ամերիկյան սրված հարաբերությունների ֆոնին. ընդամենը մեկ օր առաջ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն էր տվել մի օրինագծի, որը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու և Սիրիայի հյուսիս ներխուժելու համար:
Հաագայի Աբովյան մշակութային միության անցած 35 տարիները հայապահպանության, սերունդների կրթության, օտար ափերում հայ մշակույթի, հայոց լեզվի և հայկական ավանդույթների պահպանման ժամանակաշրջան էր: Միությունը Հաագայում հանդիսացել է հայ և օտարազգի բարեկամների սիրելի վայր: Բացի երեխաների և մեծահասակների համար հայոց լեզվի, երգի ու պարի դասերից, Աբովյան միությունը կազմակերպում է թեմատիկ օրեր և դասախոսություններ` մշակութային և հասարակական թեմաներով, նշում է հայոց ավանդական տոները և կարևոր հոբելյանները: Աբովյան միությունը դարձել է հայոց պատմության և մշակույթի մասին վավերագրության և տեղեկատվության կենտրոն: Իր հիմնադրման օրվանից միությունն ակտիվորեն ծավալել է հասարակական-քաղաքական տարբեր մակարդակների գործունեություն:
Դեկտեմբերի 7-ին եկել ենք Հաագա` տեղի «Աբովյան» մշակութային միության հիմնադրման 35-ամյակի տոնակատարությանը մասնակցելու: Վերջին ժամանակներս, տարբեր պատճառներով այնքան էլ չի ստացվում անձամբ մասնակցել նիդերլանդահայ կազմակերպությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին: Մանավանդ, դրանք տարեցտարի ավելանում են, բազմազան ու հետաքրքիր են դառնում, իսկ «Նիդերլանդական օրագրի» հնարավորություններն էլ միջոցառումների լուսաբանման համար սուղ են: Օգտվում ենք բացառապես կամավոր սկզբունքներով աշխատող մեր թղթակիցների ծառայություններից, իսկ ավելի առավել` օգտվում ենք համացանցի ընձեռած հնարավորություններից:
«Աբովյան» մշակութային միության հիմնադրման 35 տարին նշանակալի իրադարձություն է հոլանդահայ համայնքային կյանքում, իսկ մենք` նրա բարեկամները այդ գեղեցիկ տարելիցի մասնակիցներն ու ականատեսները պիտի լինենք: Կառույցը հիմնադրվել է 1984 թվականին մի խումբ հայասեր նվիրյալների ջանքերով, որոնց թվում այսօրվա միության ղեկավար Մաթո Հախվերդյանը և նրա տիկինը Ինգե Դրոստը: Հետագայում 2004 թվականին միությանը հաջողվեց իր շուրջ համախմբել տարբեր շրջաններում աշխատող մի քանի հոլանդահայ անկախ հասարակական-մշակութային կառույցների և ստեղծել Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան: Աբովյան միությունը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) անդամ է: Ի հավելումն`Նիդերլանդահայ շատ կազմակերպություններ էլ առանձին են գործում:
Աբովյան միությունն իր ավանդն ունի Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության ճանաչման և ոգեկոչման գործում, կապված է և համագործակցում է «Ապրիլ 24 հանձնախմբին» :
Այս հանձնախումբը ևս ստեղծվել է անցած դարի ութսունական թվականներին, իսկ 2004 թվականից հանդիսանում է Հոլանդահայ ֆեդերացիայի հանձնախմբերից մեկը: «Ապրիլ 24 հանձնախումբը» ամեն տարի ապրիլին կազմակերպում է Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ, այդ թվում համերգներ ու ցուցահանդեսներ: Նիդերլանդների խորհրդարանի Ցեղասպանության ընդունած բանաձևերում իր անգնահատելի ներդրումն ունի Հոլանդահայ ֆեդերացիան:
Կարելի է ասել, որ «Աբովյան» մշակութային միությունը Նիդերլանդների անցած դարում ստեղծված առանցքային եզակի ու առաջնակարգ դեր ստանձնած հայ մշակութային կենտրոններից է, որ ունի հստակ օրակարգային ծրագիր:
Աբովյանցիների հոբելյանական առիթով «Koorenhuis» մշակութային կենտրոնում տեղի ունեցած ընդունելության ժամանակ մեզ տված հարցազրույցում Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը իրավացիորեն արձանագրեց, որ միությունը Նիդերլանդներում հայկական ներկայության կարևոր օղակներից է: Մշակութային գործառություններ իրականցնելուց զատ վերածվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև քաղաքական, տնտեսական, և սոցիալական հարցերով համագործակցությունը առաջ մղող կարևորագույն կառույցի: Բազմաթիվ ձեռքբերումներ, որ ունենք այսօր դժվար կլիներ առանց Աբովյան միության և նրա անդամների կարևոր ներդրման ու դերակատարության` նշեց դեսպանը և հավելեց, որ լավ կլիներ մյուս կառույցները ևս իրենց տեղերում բազմաբևեռ գործունեություն ծավալեին:
Հանդիպման սրահում անակնկալ էին պատրաստել Աբովյան մշակութային միության երեխաները: Ցուցադրվում էր նրանց նկարչական աշխատանքները` որպես կարմիր թել բոլոր աշխատանքներում ծառը, արմատները, կյանքն ու հայրենիքն էր, սիրված հեքիաթի հերոսները:
Իսկ ինչո՞ւ հիմնադրման տարելիցը պետք նշվեր դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի օրը` Մաթո Հախվերդյանը պատասխանեց, որ այն իրականում նշվելու էր մեկ շաբաթ անց, բայց տեխնիկական պատճառներից ելնելով այն համընկավ այդ օրվան: Հետագա զրույցում Մաթո Հախվերդյանն ասաց, որ դա մեր ցավի ու սգի, հիշատակի ու ապրելու օրն է` որից չպիտի խուսափենք:
Աբովյան միությունը լինելով անցած դարի խորհրդային ժամանակահատվածում Նիդերլանդներում առաջին կազմավորված կառույցը, մեծ մասնակցություն ունեցավ ութսունութի աղետալի երկրաշարժի համակարգման աշխատանքներին, յուրօրինակ կապող օղակ Նիդերլանդների ու Հայաստանի միջև: Օգնություն տրամադրելուց ու համակարգելուց բացի` միությունը տևական ժամանակ իր հարկի տակ ընդունեց անօթևան երեխաներին:
Դեկտեմբերի 7-ի օրվա խորհրդի համաձայն միջոցառումը մեկնարկեց «Աբովյան» միության երգչախմբի Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգով: Զուգահեռ էկրանով ցուցադրվում էր աղետալի երկրաշարժին հաջորդած վայրկյանները: Այսպիսով ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 31 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի զոհերին։
Աբովյան մշակութային միության հիմնադրման 35-ամյակի Հոբելյանական երեկոն նվիրված էր Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։ Հայկական երգով ու պարով միության երգչախումբն ու պարախումբը միմյանց հաջորդելով հիանալի էին կատարում հայ հեղինակների ստեղծագործությունները:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին ու շնորհավորելով Միության անդամներին, դեսպան Տիգրան Բալայանը կիսվեց հետաքրքիր հուշով. «Մտքով վերադարձա 2004 թ. հունիս, երբ նոր էի ժամանել ծառայության Բրյուսել ու Նիդերլանդների էի եկել հավատարմագրվելու Նիդերլանդների ԱԳՆ -ում։ Առաջին հանդիպումը արտգործնախարարության մոտակայքում Մաթո Հախվերդյանի և Ինգե Դրոստի հետ էր, իսկ Աբովյան միության հասցեն ինձ համար հարազատ մի վայր էր դարձել...»։
Որպես աբովյանցիների կողմից ամենավերջին ձեռքբերում, դեսպանը որպես թարմ օրինակ նշեց երկու օր առաջ Նիդերլանդների ստորին պալատի կողմից Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը: Նա նշեց, որ այս ամենը հաշվի առնելով է, որ Նիդերլանդներում գործող մի քանի տասնյակ հայկական կազմակերպություններից «Աբովյան» միությունը առաջինն ու առայժմ միակն է, որ արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին՝ հայապահպանության գործում և հայ ժողովրդի շահերի պաշտպանության բնագավռում երկարամյա արդյունավետ գործունեության համար։
Դեսպան Տիգրան Բալայանը Աբովյան միությանը մաղթեց բազմաթիվ արդյունավետ նախաձեռնություններ և հաջողություն իր կարևոր առաքելության մեջ։ «Համոզված եղեք, որ դեսպանությունը կանգնած է ձեր կողքին՝ մեր ընդհանուր իղձերի իրագործման գործում»-
Իր խոսքը այսպես եզրափակեց դեսպանը։
Ողջյունի խոսք ասվեց նաև «Նիդերլանդական օրագրի» կողմից, նշվեց, որ Աբովյան Միությունը ամենահարուստ գունապնակն ունի Նիդերլանդներում: Իր ճիշտ տրամադրվածությամբ, իր ճիշտ մղումներով և ճիշտ ակնկալիքով
այսքան տարի, բառի բուն իմաստով լծվել հայապահպանության գործին, պահպանել հայ մշակույթը, հայոց լեզուն և հայկական ավանդույթները` նաև օտարներին ներկայացնել ու քարոզել Հայաստանը` օրինակելի է մեր մյուս համայնքների համար: Լավատեսության այս բոլոր սկզբունքով են առաջնորդվում աբովյանցիները` կարևորելով և անհրաժեշտ համարելով Նիդերլանդների տարբեր վայրերում գործող հայկական կազմակերպությունների հետ համագործակցությունը:
Վերջում «Նիդերլանդական օրագրի» կողմից խորհրդանշական հուշանվեր «ծովի կաթիլ» է հանձնվում աբովյանցիներին` որպես իրենց մի կաթիլ ներդրումը համահայկական կյանքին:
Ընդմիջմանը հյուրերն ու մասնակիցները համտեսեցին հոբելյանական տոնական տորթը, ճաշակեցին հայկական ուտեստներ, կոնյակ, գինի, մրգեր:
Երեկոյի համերգային երկրորդ մասը սկսվեց միության երգչախմբերի ու պարախմբերի ելույթներով, այնուհետև հաճելի անակնկալ մատուցեցին հրավիրված երաժշտական երկու խմբերը: Նրանք հանդես եկան հայկական երաժշտությամբ, Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների կատարումներով: «Սև ծով» կվինտետի, «Հայկական ձայներ» երգչախմբի և նկարիչ արվեստաբան Ալիկ Ասատրյանը կատարումները ծափողջյուններով ընդունվեցին:
Վերջին մասն առավել քան հուզիչ էր: Բեմ են հրավիրվում բոլոր աբովյանցիները, միջոցառման կազմակերպիչները, երեխաները: Հուզիչ ելույթներ, շնորհավորանքներ, գրկախառնություն:
Երկարատև ծափողջուններն ու ծաղկեփնջերը երեխաների, նրանց մանկավարժների ու ծնողների աշխատանքի լավագույն գնահատանք էին, իսկ դեսպանի մասնակցությամբ լուսանկարվելը` 35-ամյա գործունեության ներկա վավերագիրը, որ տարիներ անց քաղցր հուշ է դառնալու...
Դեկտեմբերի 9-ին Միդելհարնիսում տեղի ունեցած հիշատակի արարողության մասնակիցները ոգեկոչեցին 75 տարի առաջ նացիստների կողմից գնդակահարված հայ զինվորների հիշատակը։ Ուղիղ 75 տարի առաջ Նիդերլանդներում գործող դիմադրության շարժման հետ սերտ համագործակցող հայ ռազմագերիները ապստամբության փորձ էին կատարել, և հաջորդ օրն իսկ գնդակահարության ենթարկվել նացիստների կողմից։
Ոգեկոչման արարողությանը ներկա էին Նիդերլանդներում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինը, Բելառուսի գործերի հավատարմատար Ստանիսլավ Վասիլևսկին, Խուրե-Աֆերլակենի ( Միդելհարնիսը գտնվում է Խուրե-Աֆերլակենի վարչական տարածքում) փոխքաղաքապետ Թեա Բոտ-Ֆերհուֆենը, , ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցիչ գնդապետ Սուրեն Դարբինյան, Նիդերլանդներում ՌԴ ռազմական կցորդ գնդապետ Միխաիլ Կլիմուկը, Նիդերլանդներում Ուկրաինայի ռազմական կցորդ կապիտան Վոլոդիմիր Դենիսովը, նիդերլանդահայ համայնքային կառույցների ղեկավարներ, Նիդերլանդներում գերության մեջ եղած հայ զինվորների ժառանգներ և նիդերլանդացի պատմաբաններ։
Դիմելով ոգեկոչման արարողության մասնակիցներին դեսպան Տիգրան Բալայանը նշեց, որ այս տարի Նիդերլանդներում լայնորեն տոնվող ազատագրման գործում իրենց ուրույն դերն են ունեցել նաև հայերը, ովքեր իրենց համախոհների հետ համատեղ պայքարել են նացիստների դեմ և շնորհակալություն հայտնեց Խուրե-Աֆերլակենի իշխանություններին հայ զինվորների հիշատակը հավերժ պահելու և հուշարձանին հոգատարությամբ վերաբերվելու համար։
«Խորհրդանշական է, որ այսօր նշվում է նաև Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը, որը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից սահմանվել է 2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ, և այստեղ նահատակված 7 զինվորները իրենց ներդրումն են ունեցել ցեղասպան ռեժիմներից մեկի տապալման գործում», ասաց դեսպան Բալայանը։
Այնուհետև Ամստերդամի «Սուրբ հոգի» հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Տարոն Թադևոսյանը հոգեհանգստի կարգ մատուցեց։
Հիշատակի միջոցառումից հետո տեղի ունեցած հյուրասիրության ընթացքում պատմաբան Յորիս Ֆերստեխը ներկայացրեց և ռազմագերիների պատմությունը, ըստ որի գնդակահարված ռազմագերիներից մեկը իրականում հրեա է եղել, սակայն հայ զինվորները նրան ներկայացրել են որպես հայ՝ այդպիսով շուրջ երեք տարի պահպանելով նրա կյանքը։
Հիշատակի օրվա կապակցությամբ հրապարակված հոդվածոմ՝ Նիդերլանդների հանրային հեռուստաընկերությունը նշում է, որ ընդհանուր առմամբ Նիդերլանդներում որպես ռազմագերի եղել է շուրջ 4000 հայ։ Հայ ռազմագերիները ամեն ինչ արել են նացիստների գործին վնասելու համար և սերտ կապերի մեջ են եղել նիդերլանդական դիմադրության շարժման հետ և հայերին հանձնարարվել են ամենաբարդ գործողությունները, քանի որ հայ ռազմագերիները աչքի էին ընկնում խիզախությամբ և սառնասրտությամբ (NOS.nl)
Դեկտեմբերի 5-ին Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց ԱԳՆ 2020 թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար։
Դեկտեմբերի 7-ին «Աբովյան» մշակութային միությունը տոնելու է իր հիմնադրման 35 տարին: Այս երեկոն նվիրված է լինելու նաև Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։ Այդ օրը նույնպես հարգանքի տուրք կմատուցվի 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։ Միության սաները և հանդիսության մյուս մասնակիցները համերգային ելույթներ կունենան: «Նիդերլանդական օրագիրը» կաշխատի ուղիղ կապով այն ներկայացնել ընթերցողին:
Մայր Աթոռի սարկավագաց երգչախումբը լինելու է Եվրոպայում` այդ թվում Հոլանդիայում և համերգներ կտա Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակի առիթով Սարկավագաց երգչախմբի առաջին ելույթները նախատեսվում են դեկտեմբերի 5-ին և 6-ին Ամստերդամի Սուրբ Հոգի և Ալմեոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում: Դեկտեմբերի 7-ից 9-ը երգչախումբը համերգային ծրագրով հանդես կգա Բելգիայում` Բրյուսելի Մայր Տաճարում և Նիդերլանդներում՝ Մաաստրիխտ քաղաքի Սուրբ Սերվանտիուսի տաճարում և Անտվերպենում, իսկ դեկտեմբերի 12-ին և 14-ին` Հռումում` Հռոմի Սանտա Մարիա դե Տրաստեվերե և Միլանի Սան Ստեֆանո Մաջիորե տաճարներում:
Դեկտեմբերի 2 - ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Վուրդենի քաղաքապետ Վիկտոր Մոլկենբուրի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին Վուրդենի հետ քաղաքային տնտեսության կառավարման փորձի փոխանակման, բարձր տեխնոլոգիաների և կաթնարդյունաբերության բնագավառներում համագործակցության հարցեր։ Նույն օրը դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Maaz կաթնարդյունաբերական հոլդինգի կենտրոնակայան ու հանդիպում ունեցել կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Մեյնե Հարինգսմայի հետ։ Հանդիպմանը հանգամանալից քննարկում է ծավալվել Հայաստանում Mazz-ի կողմից իրականացվող ծրագրերի և դրանց ընդլայնման վերաբերյալ։ Maaz-ը ընկերությունը ակտիվորեն համագործակցում է հայաստանյան ընկերություններից՝ Sapayka, «Դուստր Մելանյա» և «դուստր Մարիաննա»- ի հետ, որոնց մատակարարում է աշխարհում եզակի բարձր որակի կաթի փոշի, որի շնորհիվ հնարավոր է արտադրել եվրոպական տեսակի բարձրորակ պանիրներ։
-------------------
Նիդերլանդական De Telegraaf-ը անդրադարձել է ՀՀ 3-րդ նախագահին մեղադրանք առաջադրելուն
Armeense ex-president Sarkisian aangeklaagd JEREVAN - De Armeense ex-president Serzj Sarkisian is woensdag in staat van beschuldiging gesteld wegens financiële misdrijven. Hij zou in de periode 2008-2018, toen hij aan de macht was, de regisseur zijn geweest van misbruik en verduistering van overheidsgelden door regeringsfunctionarissen. Het Openbaar Ministerie heeft de 65-jarige Sarkisian verboden het land te verlaten. De oud-president van Armenië werd vorig jaar met vreedzaam protest tot aftreden gedwongen. De oppositie, met als voorman Nikol Pashinjan, was de armoede, corruptie en slechte economie meer dan zat. Pashinjan werd later gekozen als nieuwe leider.
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ: Այս մասին Աննա Հակոբյանը նշել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք. խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովին:
«Մի քանի օր առաջ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան «Տելեգրամ»-ի իր էջում գրել էր, որ իրենց բոլորի երազանքն է մուղամ լսել Արցախում: Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ, և նա կլինի մեր հյուրը: Մեր ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին և ընդունված մեր հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր ցանկացած երաժշտությամբ: Մենք կարող ենք ապահովել մուղամը, մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը և Ղարաբաղում նա կլսի իր սիրելի մուղամը: Սա հրավեր է և եթե նա ընդունի այդ հրավերը՝ պատրաստ եմ ինքս էլ հյուրընկալվել Բաքվում»,-նշել է Աննա Հակոբյանը:
ՀՀ վարչապետի տիկինը կարծում է, որ սա կարող է ՄԱԿ-ի 1325 բանաձևի շատ ռեալ և շատ բարձր նպատակի իրականացման ձև լինել ամբողջ աշխարհում:
«Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Արցախ մուղամ լսեն և դա անեն պատերազմի միջոցով՝ ես վստահեցնում եմ, որ այդ դեպքում երազանքն անկատար կմնա: Ոչ միայն անկատար կմնա, այլ եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»,-ավելացրել է նա:
Աննա Հակոբյանի խոսքով, եթե Մեհրիբան Ալիևան իր և իր ժողովրդի անունից ասում է, որ երազում է Արցախում մուղամ լսել, ապա այդ երազանքին հասնելու միայն մեկ ճանապարհ գոյություն ունի՝ խաղաղությունը, Արցախի հետ բարիդրացիական հարաբերությունները և որպես հյուր փոխադարձ այցերը: Նա ընդգծել է, որ աշխարհի տարբեր ժողովուրդներ կարողացել են հաղթահարել ավելի երկար տարիներ տևած պատերազմներ, կարողացել են հաղթահարել թշնամանքը, և այսօր չունեն սահմաններ, միևնույն տնտեսական միության մեջ են ապրում, ամենալավ բարեկամներն են:
«Եթե դա հաջողվել է այլ եվրոպական ժողովուրդների, ինչո՞ւ չպետք է մեզ չհաջողվի: Պարզապես ադրբեջանական կողմը պետք է ցուցաբերի քաղաքական կամք և վերջապես իր վրայից թոթափի պատերազմի մոլուցքը՝ հասկանալով, որ դրանով ոչ մի բանի չի կարող հասնել: Ուզում եմ նորից կրկնել, որ հրավերը միանգամայն լուրջ է»,-եզրափակել է Աննա Հակոբյանը:
Արցախի մեր թղթ. ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ Հետաքրքիր նախաձեռնություն է իրականացվել Արցախում։ Քաշաթաղի Ներքին Սուս գյուղի մերձակայքում բացված «Հերոսների պուրակը» կդառնա այն վայրը, ուր որոշակի հույզերով ոտք կդնեն արցախցի երիտասարդներն ու դպրոցականները հատկապես։ Երիտասարդ սերունդը հարգանքով է մոտենում նախորդ սերունդների ստեղծած արժեքներին։ Լորիսը ճիշտ է վարվել ներկայացնելով տարբեր ժամանակների հերոսների անմար ոգին ու գործը։ Եթե այսօրվա հերոսները չճանաչեին Անդրանիկին ու նրա գործը, նրանք հերոսներ չէին լինի։ Հերոս չեն ծնվում, հերոս դաստիարակվում են։ Հայրենիքի սահմանը պաշտպանող եւ հայրենիքի համար կյանքը զոհած ամեն անձ սրբություն է մեզ համար։ Սրբություններն ու ազգային արժեքները պահողները մատաղ սերունդն է, ով տարիներ անց այդ արժեքներով իր զավակներին է դաստիարակելու և կրթելու։ Այս գեղեցիկ ձեռնարկի հեղինակը Լորիս Եղոյանն է իր տիկնոջ հետ միասին։ Մի՞թե երեւույթը չի վկայում այն մասին, որ ազգային սրբությունների նկատմամբ նման վերաբերմունքը Լորիսն, անկասկած, ստացել է իր ծնողներից՝ այն միջավայրի ազդեցությամբ, որի ծնունդն ու ներկայացուցիչն է ինքը։ Կարելի է համոզված լինել, որ նույն կերպ Լորիսն ու իր կինը՝ Լուսինը կդաստիարակեն իրենց զավակներին։ Հայ ընտանիքն ու հայ երիտասարդը այն ուժն են, որոնց վրա հենվում է մեր ազգային գաղափարախոսությունը։ Պուրակի բացման արարողությանը մասնակցած ամեն մի դպրոցական յուրահատուկ կերպով է հիշում եւ հիշելու իր հերոսներին՝ նրանց ովքեր ազգի համար զոհելով իրենց չեն հասցրել անգամ ճաշակել կյանքի գեղեցկությունները եւ վայելել ծնող դառնալու հաճույքը։ Աստված թող պահապան լինի բոլոր նրանց, ում հոգիները այրվում են ազգի համար։ Հեռացողների համար ազգը միշտ կմխա, սակայն նրանց հիշատակն ու գործը վառ կպահի։
Օրերս Ամստերդամում տեղի ունեցավ RVVZ հիմնադրամի խորհրատու Հայկ Խանամիրյանի և “AGBU YP Amsterdam”-ի կողմից կազմակերպված հանդիպում-երկխոսություն Լոնդոնից Ամստերդամ ժամանած Նունե Ալեքյանի հետ։
Ռուսաստանաբնակ հայտնի գործարար, IDeA հիմնարդանի, UWC Դիլիջանի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ համատեղ Ն.Ալեքյանը կյանքի են կոչել «Ճամփաբաժանին» ձեռագիրը:
Ձեռագիրը հրավեր է երկխոսելու Հայաստանի և հայ ազգի ապագայի մասին: Հեղինակներն ընթերցողի հետ կիսվում են ապագային ուղղված իրենց տեսանկյուններով, նկարագրում սեփական ծրագրերը։ Ձեռագիը նպատակ է հետապնդում նպաստել Հայաստանի բարեկեցիկ ապագայի մասին քննարկումների հորդորմանը, ինչպես նաև՝ հայերի և այլազգիների միջև կառուցողական բանավեճի հաստատմանը:
Նունե Ալեքյանի տեղեկացմամբ, սկզբում ձեռագիրն ուղարկվել է 200 հասցեատիրոջ՝ կարծիք ստանալու (ցուցակը կազմել են հեղինակները)։ Այդ 200 հասցեատերերը իրենց հերթին փոխանցել են ձեռագիրը իրենց ընկերներին և ծանոթներին։ Այսօր ձեռագիրն արդեն ունի մոտ 1600 ընթերցող, որից 40% ակտիվ համագործակցում է հեղինկաների հետ: