The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 18 December 2019

Դեպի պարզ ու զուլալ հայկական երգն ու պարը

 Հաագայի Աբովյան միության երգչախմբի  մասին



Վերջերս մեծ շուքով նշվեց Հաագայի Աբովյան մշակութային միության հիմնադրման 35-ամյակը:   Բարձր  մակարդակով  անցկացված հոբելյանական միջոցառման  հիմնական ու հաճելի բեռը իրենց ուսերին վերցրին  միության երգի, պարի պատանեկան խմբերը, որոնք  ապահովվեցին հանդիսության գեղարվեստական մասը:   Առանց գովեստի խոսքերի անհնար է շրջանցել այս  փաստը:  Չնայած հայտարարվել էր, որ որոշ երեխաներ հարբուխով հիվանդ են, սակայն իրար հաջորդող հրաշալի ելույթները  բարձրացրեցին բոլորի տոնական տրամադրությունը:
Երեխաները, որոնք անհամբեր  սպասել  էին հոբելյանական օրվան, փորձությունից դուրս եկան պատվով, ավելի ուժեղացած` վստահ իրենց կատարումներին և ուժերին: Ասենք, որ Աբովյան մշակութային միության նախագահ Մաթո Հախվերդյանը հյուրերի շնորհավորանքներն ընդունելիս իր  խոսքերում  կարևորում էր   35 տարիների ձեռք բերած հաջողություններում`  անխտիր բոլորի, այդ թվում երգի ու պարի պատանեկան խմբերի  ներդրած ավանդը: Պարուսույց Լուսիկ Ներսիսյանը վերջին  մի քանի ամիսների ընթացքում   հասցրել էր  երեխաներին սովորեցնել նուրբ շարժումներով հայկական պարերը:



Միջոցառման երկրորդ  կեսին, երգչախմբի ղեկավար Սվետլանա Աղաջանյանը, նստել էր կողքիս, երբ ուզեցի հիացմունքս  փոխանցել, զգացի, որ  նա  ֆիզիկապես է կողքիս, իրականում  բեմում` իր  սաների հետ է, նրանց հետ երգում ու շարժվում է, մեկ էլ չափ է տալիս, ապա փոքրիկ ''թերություն'' նկատելիս հուզվում, հաջորդ րոպեին արդեն ժպտում, ուրախանում  է` նշանակում է ամեն  բան կարգին է:  Սա  իհարկե իր` մասնագետի աչքով: Իրականում երեխաները հիանալի ու անթերի էին  բեմում: Յուրաքանչյուր համարին  հետևում էր  Հաագայի «Koorenhuis» մշակութային կենտրոն եկած հանդիսատեսի ջերմ  գնահատականը`  երկարատև ծափողջուններ ու հիացական բացականչությններ: Զգացվում էր, որ  նրանց հետ պրոֆեսիոնալ մասնագետ է աշխատում:

 Այսպես, Սվետլանան կարողանում է թափանցել  յուրաքանչյուր մանկան հոգու  ներաշխարհը, անհատական աշխատանք է տանում  նրանց հետ ու երգը կյանք ու շունչ  է առնում,  ապրում  երեխայի հետ` ողջ կյանքի ընթացքում:


  Համառ կամք, մինչև  վերջ աշխատելու նպատակային ձգտում,  համբերություն, աշխատասիրություն` ահա այդպիսի հատկանիշներ է իր սաներին  ներարկում  բոլորի կողմից հարգված Սվետլանա Աղաջանյանը: Նա ջերմ սիրում է երեխաներին ու իր գիտելիքներն է փոխանցում նրանց, երեխաներն  էլ` իրեն են սիրում,  իսկ ամենակարևորը` վստահում ու փութաջանորեն կատարում նրա ցուցումները: Ամեն  բան փոխադարձ է` հիմնված սիրո ու վստահության վրա:

 Սվետլանան ծնվել և մեծացել է Լեռնային Ղարաբաղում, ավարտել է Երևանի կոնսերվատորիան, դասական երգչուհի է, սոպրանո։   Նիդերլանդներում  բազմիցս է համերգներով ելույթներ ունեցել ,  դասավանդել  է երաժշտական դպրոցներում։  Աբովյան միությունում երգեցողության դասերն սկսել է 2011 թվականից և ստեղծել մանկա-պատանեկան երգչախումբ,  մի քանի տասնյակ երեխաների սովորեցրել  է հայկական մանկական, ժողովրդական, դասական և հայրենասիրական երգեր։ Սվետլանայի մասնագիտական, հետևողական, տքնաջան և լուրջ աշխատանքի շնորհիվ երեխաները  մայրենի լեզվով սովորել են ոչ միայն բազմաթիվ  երգեր, այլ  տիրապետել են երգեցողության տեխնիկային ու արվեստին։  Նա երեխաների մեջ արթնացրել է երգելու սերը, մշակել նրանց ձայնը, սովորեցրել երգեցողության տեխնիկան և ներշնչել մեծ բեմում ելույթ ունենալու համարձակությունը։ Նրա ղեկավարած Երգչախումբը բազմիցս ելույթներ է ունեցել Հաագայում, Ամստերդամում, Մաստրիխտում և այլուր:

Սվետլանայի սաները Նայմեխենում մեներգերով մասնակցել են VAN-ի կազմակերպած երգի մրցույթին և շահել առաջին տեղեր:

Այս  տարիներին նրա սաները հոլանդական  տարբեր փառատոների սպասված ու պահանջված մասնակիցներն են` Embassy Festival, Huygens Festival, Escamp Festival, Uit Festival և այլը, բոլորը չես թվարկի։  Երեխաներից` Մասիսը, Ալեքսը, Ֆելիքսը, Հասմիկը և մյուսները զանազան առիթներով հանդես են եկել մեներգերով։ Երգչախումբն արժանացել է Հաագայի մշակութային աշխատանքները կարգավորող Cultuurschakel քաղաքային մարմնի գնահատականին և երգչախմբի ելույթի տեսահոլովակը տեղադրվել է այդ կազմակերպության պաշտոնական կայքէջում։



Այս տարվա հունվարին, Ռոտերդամի կինոփառատոնի շրջանակում կազմակերպված Փարաջանովի ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ երգչախումբը հանդես եկավ հայկական երգերով, իսկ Սվետլանան ելույթ ունեցավ մեներգով։  Նոյեմբերին երգչախումը հաջողությամբ ելույթ ունեցավ Ամստերդամում Paloina պարախմբի կազմակերպած «Միասին» հայկական համերգի ժամանակ:

Այս բոլոր թվարկած միջոցառումները վերաբերվում են միայն այս տարվան, մինչդեռ անցյալ տարիներին երգչախումբը մասնակցել է ամենատարբեր հոլանդական և հայկական միջոցառումներին: Հատկապես հիշարժան է հայկական միջոցառումներին անձամբ Սվետլանա Աղաջանյանի և նրա ղեկավարած խմբի կատարումները: Հատկապես մեր հիշողության մեջ դեռ թարմ են 2012թվականին, երբ Ամստերդամում հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված գիտաժողովում առաջին անգամ ականատես եղանք Սվետլանայի հայկական երգերի բարձր մակարդակով կատարումներին: Այնուհետև, երբ լինում էինք Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին` անհնար էր  հուզմունքով չլսել նրա, հատկապես Կոմիտասի  «Կռունկ» երգի կատարումը:


Փոքրիկ հատված Ս. Աղաջանյանի  «Կռունկ» երգի կատարումից



Նիդերլանդական  հանրային  ռադիոյի առաջին ծրագրի շարժական ուղիղ եթերում

Ասենում արդեն մի քանի տարի է, որ Սվետլանայի ղեկավարած պատանեկան երգչախումբը ելույթ է ունենում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառման ծրագրում։  Անցյալ տարի`  Աբովյան միության և Հոլանդահայ ֆեդերացիայի ու անձամբ նրա  քարտուղար Ինգե Դրոստի հետևողական ջանքերով և համոզիչ առաջարկով Ասենում Հայոց Ցեղասպանության  միջոցառումը լուսաբանելու եկած Նիդերլանդների հանրային  ռադիոն բավական  հետաքրքիր առաջարկություն  արեց, որպեսզի փոքրիկների երգչախումբը հանդես գա երգի կատարումով: Այսպիսով Նիդերլանդական  հանրային  ռադիոյի առաջին ծրագրի շարժական ուղիղ եթերում  (միևնույն ժամանակ «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջով)  հնչեց հայկական երգը` աշխարհը բարի ու խաղաղ տեսնելու մասին.

...Թող ամեն մանկան աղոթքը բարձրանա
Աչքերի արցունքն ու ցավը վերանա
Թող խաղաղ բացվի երկինքը
Որ անհոգ ապրի մանկիկը
Թող երբեք էլ չտեսնեն արհավիրքը
Թող հավատը հոգիները չլքի
Որ այլևս այս չարիքը չգործվի
Բարեկամ ապրեն ազգերը աշխարհի
Երկնքից լույս իջնի
Խաղաղվի...

ՈՒրախալի է, որ Սվետլանայի  աշխատանքը  նաև այս տարի  է գնահատվել:  Մարտին նա պարգևատրվել է հետհեղափոխական Հայաստանի սփյուռքի նախարարության (ներկայումս Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ) պատվոգրով, իսկ «Աբովյան» միությունն էլ Նիդերլանդներում գործող մի քանի տասնյակ հայկական կազմակերպություններից  առաջինն ու առայժմ միակն է, որ արժանացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագրին:
Ինչպես վարչապետը կասեր` սա Աբովյան միության յուրաքանչյուր մասնակցին հանձնված շնորհակալագիր է:
Էլի ավելացնենք`  սա բոլոր նիդերլանդահայերին հասցեագրված շնորհակալագիր է,  հասցեագրված  մեր երեխաներին ու նրանց հայ մշակույթով սնուցող անհատներին:

Hay Azian




2014թ. Աբովյան մշակութային միության հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառմանը





2019թ.  Աբովյան մշակութային միության հիմնադրման 35-ամյակի  միջոցառմանը :


Մաստրիխտում 2018 թ.


Monday, 16 December 2019

Պրահայում նշվեց ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 20-ամյա հոբելյանը

«Նիդերլանդական օրագրի» կողմից.- ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 20-ամյա հոբելյանական երեկոյի մասին նյութը տեղադրելուց առաջ` ջերմորեն շնորհավորում ենք նրա հիմնադիրներին` ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին, կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանին, «Օրերի» բոլոր աջակիցներին, բարեկամներին ու ընթերցողներին` հոբելյանական 20-ամյա բեղուն, ստեղծագործ աշխատանքի կապակցությամբ: «Օրերն» իրավմամբ կարելի է համարել Եվրոպահայ կյանքի մունետիկ, որը տպագիր ու առցանց անաչառորեն լուսաբանում է Եվրոպահայ կյանքի բոլոր անցուդարձերը` բացառապես կենտրոնանալով մշակութային իրադարձություններին ու ընթերցողին մատուցելով դրական բովանդակություն ունեցող և ուսուցանող հոդվածներ: «Նիդերլանդական օրագիրն» իր հիմնադրման առաջին օրվանից բարեկամացել, համագործակցել է ՕՐԵՐԻ հետ` ունենալով նրա օժանդակությունն ու աջակցությունը: Այսօր չենք կարող լիարժեք չմիանալ ՕՐԵՐԻՆ հղված բոլոր-բոլոր ջերմ խոսքերին ու շնորհավորանքներին: Եվ թող մեծն Տերյանի հայտնի բանաստեղծության երկու տողերը այսօր, այս ենթատեքստով վերաբերվեն միայն ՕՐԵՐԻՆ.

 «...Իմաստուն է և արդար 
 օրերի երգն անընդհատ...» 

 Մեր ավագ գործընկերոջը մաղթում ենք անընդհատ ու կանաչ ճանապարհ` դեպի հավերժություն, օրերից ու տարիներից էլ  անդին...
---------------

ՕՐԵՐ-ի 20-ամյա բեղուն հունձքը. հոբելյանական երեկո Պրահայում


Դեկտեմբերի 14-ին լեցուն էր Պրահայի քաղաքային գրադարանի փոքր դահլիճը, ուր հանդիսավորությամբ նշվեց ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 20-ամյակը։
Բացելով երեկոն, ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը եւ orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը ողջունեցին ներկաներին՝ մաղթելով հաճելի երեկո։


Աննա Կարապետյան եւ Հակոբ Ասատրյան
,, ՕՐԵՐը քսան տարեկան է, սա նշանակում է արդեն, որ չափահաս է, ամուր կանգնած ոտքերի վրա, հավատարիմ իր նախանշած տեղեկատվական քաղաքականությանը։ Քսան տարի եղել է անկախ, երբեք չի տրվել ո՛չ աջ, ո՛չ ձախ, ո՛չ կենտրոնամետ, ո՛չ կենտրոնախույս հոսանքներին, թեև հավատացնում եմ, դա շատ կթեթևացներ ամսագրի ու մեր վիճակը,,- ասաց իր բացման խոսքում Աննա Կարապետյանը։
,,1999 թվականի ապրիլին, երբ լույս տեսավ մեր ամսագրի փորձնական օրինակը, մենք չէինք պատկերացնում, որ այն դժվարին ճանապարհը, որ ընտրել էինք, կշարունակվի եւս 20 տարի։ Այս ընթացքում եղել են հուսահատության եւ հրճվանքի պահեր, բայց մեր հավատարիմ ընթերցողների աջակցությունը միշտ գոտեպնդել է մեզ։ Մեր թիկունքին են կանգնել նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամները, որի կազմը տարիների ընթացքում փոփոխվել է, եւ այսօր մեր կողքին են մնացել Գեւորգ Ավետիսյանը, Արամ Մարությանը եւ Աղասի Զավարյանը, որոնց հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը։ Շնորհակալ ենք նաեւ մեզ հետ համագործակցող հայկական տարբեր կազմակերպություններին, որոնց օգնությամբ հայանպաստ ծրագրեր ենք իրականացնում։ Անցած քսան տարիներին մեզ հետ են եղել նաեւ մեր նվիրյալ ընկերները, որոնց թվում հատկապես շնորհակալությամբ պետք է նշեմ գրաֆիկ, նկարիչ Րաֆֆի Չեչենյանին, ով 20 տարի շարունակ պատրաստել է ՕՐԵՐ-ի շապիկները,,- հավելեց իր խոսքը Հակոբ Ասատրյանը։
Վերջին հինգ տարիներին ՕՐԵՐ-ը ներկայանում է շատ կարևոր մի ծրագրով՝ ներկայացնելով Եվրոպայի հայ համայնքներն իրենց պատմություններով, ներկայով ու ապագայի ներուժով։
Ծրագրի հեղինակ Հակոբ Ասատրյանի ասելով, վերջին 5 տարիները ՕՐԵՐ-ի համար նշանավորվեցին ,, Եվրոպայի հայերը,, նախագծի իրականացմամբ, որի շրջանակներում արդեն եղել են եվրոպական 20-ից ավելի երկրներում, արդեն իսկ տպագրվել է 15-ից ավելի հայկական համայնքների մասին հոդվածաշար՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ։ Որոշ երկրների հայկական համայնքների մասին գրվել է առաջին անգամ, ինչպես օրինակ Լյուքսեմբուրգի եւ Մալթայի։ Այս իմաստով Չեխիայում հրատարակվող ամսագիրը կամուրջ է դարձել նաեւ եվրոպական հայկական համայնքների համար՝ տեղեկանալու ոչ միայն հարեւան երկրների հայերի եւ նրանց մշակութային ժառանգության մասին, այլեւ ծանոթանալու իրենց երկրում առկա մշակութային արժեքներին ու նշանավոր հայ անհատներին։
,,Ի դեպ իմ ճամփորդությունների ընթացքում, երբ տեսնում են , որ նման ամսագիր է հրատարակվում Պրահայում, բոլորին թվում է, թե Չեխիայում ունենք շատ հզոր եւ կազմակերպված հայկական համայնք,,- շեշտեց ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիրը։
Այնուհետեւ հոբելյանական ձեռնարկի ընթացքում իրենց ողջույնի խոսքն ասացին Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայում եւ Բալկանյան չորս երկրներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի ղեկավար Արմեն Քոլոյանը։
Բարսեղ վարդապետ Փիլավչյան
Հայր Սուրբն իր օրհնության խոսքն սկսեց այն հսկայածավալ աշխատանքի բնութագրմամբ, որ կատարում է ՕՐԵՐ պարբերականը ոչ միայն չեխահայության, այլեւ ողջ եվրոպահայության կյանքում։ ,, Վստահ եմ, 100, 200 տարի անց էլ ՕՐԵՐ-ը լինելու է եվրոպահայության մասին պատմող պատմական արձանագրություն։ Եվ սա ամենակարեւոր հաղթանակն է եւ կատարված աշխատանքի ամենամեծ արդյունքը,,- ընդգծեց Հայր Բարսեղը։
Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանն իբրեւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչ՝ դեսպան շնորհավորեց ամսագրի հոբելյանը եւ մաղթեց արդյունավետ աշխատանք։ Նրա ասելով, ՕՐԵՐ-ի յուրաքանչյուր համարի սպասում են այն ակնկալիքով, որ այնտեղ կգտնեն ոչ միայն հետաքրքիր տեղեկատվություն Եվրոպայի տարբեր հայկական համայնքների մասին, այլեւ հայությանը այսօր հուզող տարբեր հարցերի պատասխանները։ Դեսպանը վերհիշեց ՕՐԵՐ-ի հետ համագործակցության այն տարիները, որոնք սկսվել են դեռեւս 1999 թվականից, երբ ինքը Հայաստանի դեսպանն էր Լեհաստանում եւ ապա շարունակվել Ավստրիայում եւ այժմ ՝ Չեխիայում, ու նաեւ Բալկաններում դիվանագիտական գործունեության ողջ ընթացքում։
Դեսպան Աշոտ Հովակիմյան
,, Իսկ Հակոբ Ասատրյանի հետ մեր ծանոթությունը սկսվել է դեռեւս Երեւանից։ Նա առաջին լրագրողն է, որին ես հարցազրույց եմ տվել դեռեւս 1992 թվականին, երբ նոր էի աշխատանքի անցել Հայաստանի արտգործնախարարությունում եւ պատրաստվում էի մեկնել Հունաստան՝ Հայաստանի դեսպանություն բացելու նպատակով, իսկ ինքն այն ժամանակ աշխատում էր Երեւանի ,,Ազգ,, օրաթերթում,,։
Շնորհավորելով հանդեսի հոբելյանը, Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի ղեկավար Արմեն Քոլոյանը վերհիշեց 20 տարի առաջ ՕՐԵՐ-ի տպագրության առաջին համարները, երբ մտավախություն ունեին, թե որքան կշարունակվի տպագրությունը։ ,, Լրագրողի համար, բացի իրենց երեք զավակներից, թերեւս տպագրված 85 համարները նույնպես զավակներ են։ Եվ այսօր ՕՐԵՐ-ը ներկայացնում է Չեխիան Եվրոպային, եւ Եվրոպան՝ Չեխիային, բայց նաեւ եվրոպական ողջ սփյուռքը՝ Հայաստանին, քանի որ ՕՐԵՐ-ը նաեւ Հայաստանում ունի իր ընթերցողը։ ՕՐԵՐ-ը պատմել է մեր համայնքի առաջին ցույցերի, առաջին ձեռնարկների մասին, որոնց կազմակերպման ակունքներում կանգնած էր Տիգրան Աբրահամյանը։ Կարող եմ ասել, որ ՕՐԵՐ-ը մենք ենք, եւ մենք էլ՝ ՕՐԵՐն ենք, քանի որ այդ 20 տարիներին մենք անցել ենք շատ հետաքրքիր օրեր, եւ մաղթում եմ իմ ընկերներին, որ այդ օրերը շատ երկար լինեն,,- իր խոսքն ավարտեց հայկական դպրոցի ղեկավար Արմեն Քոլոյանը։
Արմեն Քոլոյան
ՕՐԵՐ-ի հոբելյանական երեկոն լի էր բազմաթիվ անակնկալներով։ Կազմակերպիչները իրենց հոբելյանը որոշել էին նվիրել հայ մեծերի հոբելյաններին՝ Կոմիտասի, Թումանյանի, Շանթի 150-ամյակներին, Սիլվա Կապուտիկյանի, Գեւորգ Էմինի եւ Հրաչյա Հովհաննիսյանի 100-ամյակներին։
Կոմիտասի 150-ամյակը նշանավորվեց ջութակահար Արմեն Սարգսյանի ,,Կռունկ,,ի եւ սոպրանո Վարինե Մկրտչյանի ,,Շողեր ջան,, եւ ,,Ծիրանի ծառ,, ստեղծագործությունների հիասքանչ կատարումներով։
Ապա անցում կատարվեց Հովհաննես Թումանյանի հոբլյանական տարվա ձեռնարկներին, որը Գերմանիայից ուղարկված տեսաուղերձով պատմեց Մեծ լոռեցու թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը, անդրադռանալով նաեւ Թումանյանի ժառանգների Հայաստան կատարած այցի մանրամասներին, ինչպես նաեւ հոբելյանական տարում հրատարակված գրքերին։
Կինոռեժիսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, թարգմանիչ Անդրան Աբրահամյանն անդրադարձավ չեխական երկու պարբերականներում տպագրված Թումանյանի ,,Մի կաթիլ մեղր,, եւ ,,Սուտլիկ որսկանը,, գործերի չեխերեն իր թարգմանություններին։ Խոսեց հատկապես ,,Սուտլիկ որսկանի,, եւ քվանտային ֆիզիկայի կապի մասին, իսկ վերջում արտասանեց ,,Սուտլիկ որսկանի,, չեխերեն փայլուն թարգմանությունը, որը ջերմությամբ ընդունվեց հանդիսականների կողմից։
Հայկական դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանն էլ ՕՐԵՐ-ին հղած բարեմաղթանքներից հետո արտասանեց Թումանյանի ,,Հայրենիքիս հետ,, ազդեցիկ բանաստեղծությունը։
,,Կիլիկիա,, երիտասարդական պարախումբը Ալեքսանդր Սարգսյանի ղեկավարությամբ վարպետորեն ներկայացրեց ,, Շորոր,, ժողովրդական պարը։
Կիլիկիա պարախումբ
Այնուհետեւ դահլիճը դիտեց Երեւանի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրենուհի Արմենուհի Դեմիրճյանի տեսաուղերձը, որում ներկայացվեց ոչ միայն հոբելյանական տարում հրատարակված կապուտիկյանական գրականությունը, այլեւ վերանորոգված թանգարանի եւ Ամենայն հայոց բանաստեղծուհու մասին հետաքրքիր տեղեկություններ։ ՕՐԵՐ-ի խմբագիրներ Հակոբ Ասատրյանն ու Աննա Կարապետյանն էլ ներկայացրին տարիներ առաջ Կապուտիկյանի՝ իրենց հասցեագրված խոսքերը։
,, Կարդում ես ,,ՕՐԵՐ,,ը եւ ուրախանում, որ եվրոպահայ գաղութի խայտաբղետ, երերուն եւ ըստ ամենայնի, դժվարին պայմաններում, ծնվել ու կայացել է բավականին ներկայանելի մի հանդես, որն իր բազմազան նյութերով, տեղեկատվության համապարփակությամբ, հրապարակումների լրջությամբ, եւ ամենագլխավորը, օրապահանջ լուսաբանումներով, այնքան անհարժեշտ է մեր այսօրվա սփյուռքի համար,, - գրել է իր նամակում Սիլվա Կապուտիկյանը 2000 թվականի մարտի 7ին, իր խոսքն ավարտելով մաղթանքով. ,, Մաղթենք, որ որքան կարելի է շուտ ,,բացվեն դռներն հուսո, եւ մեր երկրեն փախ տա ձմեռ,, ու մեր նորատիպ մշակության գնացող պանդուխտները վերադառնան երկիր ոչ թե հանգչելու, այլ ապրելու, ստեղծելու, երջանականալու համար,,։
Այնուհետեւ ներկաներին ողջունեց Բռնո քաղաքից ժամանած երիտասարդ երգչուհի Կարմեն Սարոյանը, ով արդեն համացանցի հրապարակումներից շատերին հայտնի էր չեխական երգչախմբի հետ հայկական հայրենասիրական երգի կատարմամբ։ Նա առանձնահատուկ ջերմությամբ կատարեց ,,Մախմուր աղջիկ,, երգը, որի բառերի հեղինակը Սիլվա Կապուտիկյանն է։
Երեկոն շարունակեցին հայկական դպրոցի սաները։ Բեմ մտավ փոքրիկների պարախումբը՝ Անժելա Մելքոնյանի ղեկավարությամբ եւ ներկաներին զարմացրեց Խաչատրյանի ,,Սուսերով պարի,, հետաքրքիր կատրամամբ։
Գեւորգ Էմինի ժառանգությանը տեսաուղերձով անդրադարձավ Մեծ բանաստեղծի որդին՝ Արտաշես Էմինը, ներկայացնելով հոբելյանական տարում կատարված ձեռնարկներն ու լույս տեսած գրքերը, որին հետեւեց հայկական դպրոցի սան Միլենա Բեյբությանի ,,Մենք,, բանաստեղծության ասմունքը։
,,ՕՐԵՐ,,-ի 20 տարիների կենսապատումի լուսանկարային որոշ ակնթարթներ ներկայացվեցին տեսաշարով, որի ընթացքում առաջին անգամ չեխահայությանը ներկայացավ երգահան Մարատ Խաչատուրյանը։ Նրա ռոմանտիկ ստեղծավործությունների դաշնամուրային կատարումները ընդունվեցին բուռն ծափահարություններով, որին հաջորդեց Կարմեն Սարոյանի ,,Հայաստան,, երգի սքանչելի կատարումը։
Հաջորդիվ ՕՐԵՐի խմբագիրն անդրադարձավ Հրաչյա Հովհաննիսյանի 100ամյակին, նշելով, որ վերջերս Երեւանում նրա տան պատին հուշատախտակ է տեղադրվել, ընթերցելով նաեւ նրա բանաստեղծություններից մեկը, իսկ Վարինե Մկրտչյանը շարունակեց Պուչինիի արիաներից մեկի հիասքանչ կատարումով։
Խմբագիր Աննա Կարապետյանն էլ անդրադարձավ Լեւոն Շանթի ժառանգությանը, եւ իր խոսքը եզրափակեց Գեւորգ Էմինի ,,Սասունցիների պարի,, մի հատվածով, որից հետո հայկական ,,Քոչարին,, գրավեց բեմը՝ ,,Կիլիկիա,, պարախմբի կատարմամբ։
Տոնական երեկոն ավարտվեց Ծովինար Բեյբությանի պատրաստած հոբելյանական տորթի եւ ,,Մառլենկա,, ապրանքանիշի թխվածքների ու գինու համտեսումով, որը շարունակվեց մինչեւ ուշ երեկո։    
Հ.Գ. ՕՐԵՐ-ը երախտապարտ կլինի, եթե եվրոպահայությունը բաժանորդագրությամբ աջակցի ամսագրին՝ դրանով նպաստելով ամսագրի հարատեւությանը։

Կարմեն Սարոյան
 
Բարսեղ վարդապետ Փիլավչյան

Վարինե Մկրտչյան
Անդրան Աբրահամյան
Իրմա  Սաֆրազբեկյան
Արմեն Սարգսյան
Հայկական դպրոցի սաների պարախումբ
Հայկակական դպրոցի երգչախումբ

 
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրենուհի Արմենուհի Դեմիրճյան
Գեւորգ Էմինի որդի՝ Արտաշես Էմին
Լարիսա Գրիգորյան
Մարատ Խաչատուրյան
 Միլենա Բեյբության

 

 


Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի, Տիգրան Աբրահամյանի

Saturday, 14 December 2019

Եվրոպական հայկական կազմակերպությունները ողջունում են ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը



Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Եվրոպայի հայերի համագումարը ողջունում են ԱՄՆ Սենատի
Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձևը: Հիշյալ կզմակերպություններն առանձին-առանձին իրենց դիրքորոշումներն են հայտնել:
Ստորև ներկայացնում ենք:
Persbericht - FAON- reactie erkenning genocide in Amerika
FAON – Amerikaanse Senaat schrijft – na het Congres- nu ook geschiedenis: erkenning Armeense genocide
Armeniërs in Nederland benadrukken belang van beslissing, na pogingen deze te blokeren..
FAON verwacht meer druk op president om “G-woord” te gebruiken.
Den Haag, 12 december 2019 – Vandaag heeft de Amerikaanse Senaat unaniem de resolutie aangenomen inzake erkenning van de Armeense genocide.
Dit gebeurt plm 6 weken nadat het Huis van Afgevaardigden dat deed met overweldigende meerderheid van stemmen.
De afgelopen weken zijn er vele pogingen geweest om het aannemen van de resolutie te blokkeren.
Nu beide kamers van het Amerikaanse parlement de genocide zo overtuigend hebben erkend, kan het niet anders dan dat de druk op de president toeneemt om in
het vervolg ook te spreken van Genocide. Bijvoobeeld ter gelegenheid van de boodschap die de president jaarlijks op 24 april, de officiele herdenkingsdag van de Armeesne genocide,
uitbrengt.
De FAON is overtuigd en verheugd, dat voor alle Armeniërs, Arameërs, Assyriërs, Pontische Grieken en alle andere christenen, die geleden hebben onder de genocide en onder de ontkenning ervan, de erkenning door het Amerikaanse senaat en congres een zeer laat, maar belangrijk en betekenisvol momentum is.
De FAON dankt daarom de leden van de Amerikaanse Senaat en doet tegelijkertijd een beroep op de Nederlandse regering om de overwegingen die in de discussies in Amerika
rond het fenomeen genocide en de erkenning van genocide naar voren zijn gebracht, ter harte te nemen en niet langer aan de verkeerde kant van de geschiedenis te blijven staan door deze genocide niet te erkennen.
Denial of this genocide, is denial of all genocides.
Den Haag, 12 december 2019
* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է ԱՄՆ Սենատի ընդունած հայկական բանաձեւը, որով ճանաչում եւ դատապարտում է հայկական ցեղասպանությունը: Վերջապես տասնյակ տարիների համահայկական ջանքերից եւ պայքարից հետո, Միացյալ Նահանգների Սենատով եւս ճանաչվում եւ դատապարտվում է Ցեղասպանության իրողությունը: Այսպիսով կազմաքանդվում է Թուրքիայի ժխտողական քաղաքականության հիմքերը, ավարտին է հասնում ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար պայքարի այս առաջին շրջանը եւ սկիզբ է դրվում հաջորդ առավել խորքային փուլի, որն է՝ պահանջատիրության, հայրենազրկման, եւ փոխհատուցման փուլը, որը իր բնույթով լի է հնարավորություններով եւ միեւնույն ժամանակ բացահայտ ու անհայտ վտանգներով:
Պայքարի հետագա հաջողությունը եւ հայոց հաղթանակի ապահովումուղղակիորեն կախված է ողջ հայության կազմակերպվածության եւ պատրաստակամության մակարդակից: Ժամանակն է Հայկական իրավունքների հաստատման, վերականգման եւ հատուցման հարցում խելք խելքի դնել եւ մշակել համատեղ ու կուռ համահայկական ռազմավարություն եւ ծրագիր:Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, Արցախի հաղթանակի
վերջնական հաստատումը եւ ցեղասպանության հետեւանքների ամբողջական վերացումը կազմում են մեկը մյուսին կապակցված անքակտելի մի շղթա եւ հանդիսանում են հայության համար ամենամեծ մարտահրավերները: Այս հարցում անթույլատրելի է մասնատվածությունը եւ հատվածապաշտությունը, հարկավոր է ողջ հայության, ոչ միայն տեսլականի եւ ընդհանուր նպատակների նույնականացումը, այլ նաեւ կազմակերպվածության եւ կազմակերպչական հարցերի միասնությունը:
Եվրոպայի հայերի համագումար
12 դեկտեմբեր 2019
Շվեդիա

Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի սարկավագների երգչախումբը Եվրոպայում համերգային շրջագայություն ունեցավ




Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի սարկավագների երգչախումբը `գեղարվեստական ղեկավար Շահե Քեշիշյանի ղեկավարությամբ, Կոմիտաս վարդապետի 150 ամյակին նվիրված` բավական հաջող շրջագայություն ունեցավ Եվրոպայում: Միայն Նիդերլանդներում երգչախումբը երեք համերգ ունեցավ` Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ամստերդամի պատմական Սուրբ հոգի եկեղեցիներում և Մաաստրիխտի Սուրբ Սերվատիուսի Տաճարում: Երգչախմբի Այս և այլ քաղաքներում ունենալիք համերգների մասին է կիսվում խմբին ուղեկցած Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Վատիկանում հայ եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Տեսաերիզը նկարահանվել է դեկտեմբերի 8-ին: