Այդ զարմանահրաշ երկիր Նիդերլանդները














Ամստերդամի Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցը (Հիմնադրամի նախագահ` Վահան Ավագյան) բոլորում է իր գոյության ութերորդ տարին: Մինչ 2022 թվականի ուսումնական տարվա ավարտը սաներն ու ուսուցիչները կպատրաստվեին Հունիսի 26-ի Կիրակի օրվա հաշվետու համերգ-հանդեսին` Սբ. Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի կոլեկտիվը տոնական այլ առիթ ունեցավ:
Այս անգամ աշակերտները, համակուրսեցիներն ու ծնողները հավաքվել էին նշելու ուսուցչուհիներից մեկի` Անի Կանյանի ծննդյան տարեդարձը։ Նա նախադպրոցական խմբի սաների հետ դպրոցի հիմնադրման օրվանից աշխատում է արդեն ութ տարի և շատ գնահատելի գործ է կատարում:
Դպրոցի կոլեկտիվը, ղեկավարությունը հայ համայնքի երիտասարդ սերնդին կրթելու գործում ունեցած աշխատանքի համար իր երախտիքը հայտնեց Անիին` շնորհավորեց նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթելով` առողջություն, երջանկություն եւ երկար տարիների ստեղծագործ աշխատանք:
Միանում ենք շնորհավորանքներին, իսկ դպրոցի կոլեկտիվին մաղթում արդյունավետ ու երկարամյա գործունեություն:
Նայմեխենի «Միացյալ Հայերը Հոլանդիայում» միության Վան դպրոցը (տնօրեն Սվետա Աբրահամյան) ազդարարեց 2021 /2022 ուսումնական տարվա ավարտը։
Դպրոցի 3 խմբերից յուրաքանչյուրը ներկայացավ փոքրիկ բեմադրություններով։ Բացի այդ, նրանք երգեցին իրենց ուստարվա ծրագրի շրջանակներում սովորած երգերը( երգի ուսուցչուհի՝ Թամարա Ստեփանյան)։
Դպրոցին հրաժեշտ տվեցին ու իրենց ավարտական վկայականները ստացան Մորիս Ասլանյանն ու Արիս Ստեփանյանը։ Նրանք խոստացան պահպանել ու զարգացնել դպրոցում սովորած իրենց գիտելիքները, չմոռանալ մայրենի լեզուն։
Օրը լի էր նաև այլ ելույթներով։ Սաներին ուրախ արձակուրդ ճանապարհեցին պարի փոքրիկ խումբը և «Մեղեդի» երգչախումբը։
Բարի և հաճելի արձակուրդներ Վան դպրոցի մանկավարժներին (Անահիտ Բալայան, Նելլի Մկրտչյան, Սոնա Խաչատրյան, Թամարա Ստեփանյան, Սիլվա Համբարձումյան) սաներին ու նրանց ծնողներին։
Մինչ հանդիպում՝ սեպտեմբերի 4֊ին։

Stichting VAN (Լուսանկարային ռեպորտաժ)
Նայմեխենի Սվետա Աբրահամյանի ղեկավարած Վան մեկօրյա դպրոցի սաներն իրենց ձեռքի աշխատանքները փոխանցեցին Գյումրիի «Ալվան ծաղիկ» կրթական կենտրոնի հիմնադիր Ռենե Բեունկին։ Այդ աշխատանքներն իրենց տեղը կզբաղեցնեն ցուցահանդեսի սրահում, որը կազմակերպվելու է ի նշան հայ֊հոլանդական բարեկամության 30֊ամյակի։






Խաչատուր Ավետիսյանի «Հայկական օրատորիում»-ը, Կոմիտասի և այլոց ստեղծագործությունները կատարող Մայրաքաղաքի երգչախումբը իր գոյության 70-ամյակի և դիրիժոր Մարտին վան դեր Բրյուխեի 25-ամյակի գեղեցիկ առիթներով Armenië op 1000 vleugels - Armeense klanken (Հայաստանը 1000 թևերի վրա - հայկական հնչյուններ) խորագրով համերգ ունեցավ Ամստերդամի սբ. Dominic եկեղեցում (Dominicuskerk): Համերգն ուղեկցվեց Հուֆդստադ երգչախմբի , հայկական համույթի և սոպրանո՝ Ռուզաննա Նահապետյանի կատարումներով։
Կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի՝ ժողովրդական գործիքների համար գրած «Օրատորիա» ստեղծագործությունը գրվել է 1985 թվականին՝ ի հիշատակ 1915թ.Հայոց Ցեղասպանության ։ Այս հուզիչ ստեղծագործությունը լրացվում է հայկական պատարագի և ավանդական երգերով։ 1000 թևերը խորհրդանշում են հույս, հարմարավետություն, տոկունություն և լավատեսություն:
Համերգին ներկա էին Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, Նիդերլանդների քաղաքական վերնախավի ու հայ համայնքի ներկայացուցիչներ, արվեստասեր քաղաքացիներ:



Քսանդրա Դե Պաեպե
Ամառը մոտենալուն պես Նիդերլանդներում բոլորը երազում են արձակուրդի մասին: Հոլանդացիների մեծ մասն արդեն պատվիրել է իրենց ճանապարհորդությունը, մինչդեռ մյուսները դեռ զբաղված են մտածելով, թե ուր են գնալու այս տարի:
Ի վերջո արքայական զույգը Հունաստանի փոքրիկ ձկնորսական գյուղում կառուցել է գեղեցիկ հանգստյան վիլլա, ուր նրանք պարբերաբար այցելում են։
Եվ սա դեռ ամենը չէ: «Ընտանիքն ունի նավահանգիստ և արագընթաց նավակ: Նրանք հաճախ են ճանապարհորդում մոտակա կղզի; Օրինակ՝ Սպեցեսի դրախտային անկյուն, որտեղ միջազգային վերնախավը սիրում է շամպայն խմել: Չնայած արձակուրդին նրանք ժամանակ ունեն իրենց համար ճաշ պատրաստելու, սակայն խոհարարության մեջ իրականում աստղեր չեն: Նրանք նախընտրում են ճաշել իրենց սիրելի ռեստորաններից մեկում»:
Het koningshuis onthult vakantieplannen
Xandra De Paepe
Met de zomer in aantocht snakt iedereen in Nederland wel wat naar vakantie. De meeste Nederlanders hun reis ligt al vast, terwijl anderen nog druk aan het nadenken zijn over waar ze dit jaar heen gaan.
Voor het Nederlandse koningshuis is het niet zo heel moeilijk om te bepalen naar waar ze dit jaar op vakantie zullen gaan. Zij hebben een uitgesproken voorkeur voor Griekenland.
In een klein vissersdorpje in Griekenland heeft het koningspaar immers een schitterende vakantievilla laten bouwen waar ze regelmatig naartoe trekken.
Rick Evers, royaltydeskundige kan Party daar meer over vertellen. “Willem-Alexander wil naar een plek waar niemand hen zou storen. Met vrienden en familie die gezellig langskomen, is rekening gehouden. Voor de gasten is er speciaal een gastenverblijf en tweede zwembad gebouwd.”
De koning en koningin wil dat de gasten zich thuis voelen en daarvoor hebben ze alles uit de kast getrokken. “Het speciale gastenverblijf en zwembad dat ze hebben laten bouwen ademt Griekse sfeer uit, met luikjes en blauwe tinten.”
En dat is nog niet alles. “De familie heeft een aanlegsteiger bij het huis en een speedboot. Ze maken vaak een tochtje naar een eiland in de buurt; Zoals naar het paradijselijke Spetses, waar de internationale jetset graag champagne komt drinken. Ook al hebben ze op vakantie tijd om zelf te koken, ze zijn niet echt sterren in de koken. Ze gaan liever naar een van hun favoriete restaurants?”
«Նիդերլանդական օրագիրը», «Օրեր» Եվրոպական ամսագրի աջակցությամբ, սկսում է նոր գրական նախագիծ՝ նվիրված 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած արևմտահայ կին գրողներին՝ Էլպիս Կեսարացյան, Սրբուհի Տյուսաբ, Սիպիլ (Զապել Խանջյան), Հայկանուշ Մառք (Թոփուզյան), Զապել Եսայան, Մառի Պեյլերյան, Զարուհի Գալեմքյարյան, Արշակուհի Թէոդիկ (Ճէզվէճյան) և այլք:
Նախագծի խորագիրն է՝ «Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը»:
Սույն նախագծի նպատակը 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած հայ մտավորական կանանց՝ գրող-հրապարակախոսներին, խմբագիր-հրատարակիչներին, բանաստեղծուհիներին, արձակագիրներին, նրանց ամփոփ կենսագրություններն ու գործունեությունները, ընթերցողին հասանելի դարձնելն է, ինչը կարևոր է հայ գրականության պատմության ընթացականության և զարգացման տեսանկյուններից: Այն կարևոր է նաև համացանցի, սոցիալական ցանցերի և մեդիայի միջոցով տարբեր տարիքի ընթերցողներին գիտելիքների և արժեքավոր նյութերի փոխանցման տեսանկյունից:
Նախագծի խնդիրը փաստական և վավերագրական նյութերի հիման վրա արևմտահայ կին հեղինակների բարեգործական, հովանավորչական, կրթական և գրական-մշակութային գործունեության վրա լույս սփռելն է:
Նախագծի շրջանակներում կընդգրկվեն նաև հետաքրքիր դեպքեր կանանց կյանքից: Պատմության համատեքստը նկատի առնելով՝ կտրվեն նաև նրանց գործունեությանը բնորոշ ուշագրավ առանձնահատկություններ, մամուլում դեռևս չտպագրված այլ արժեքավոր տեղեկություններ:
Նախագիծը վարում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Համբարձումյանը: Առաջին հոդվածը նվիրված է Սրբուհի Տյուսաբին:
----------------------------------------
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Ո՞վ է Սրբուհի Տյուսաբը
Սրբուհի Տյուսաբը (Վահանյան) ծնվել է Կ. Պոլում 1841 թվականին: Նախնական կրթությունը ստացել Միջագյուղի ֆրանսիական դպրnցում: Բնական գիտություններ և պատմություն է ուսանել եղբոր՝ Հովհաննես Վահանի մոտ, nվ պետական բարձրաստիճան պաշտոնյա էր:
Սրբուհի Տյուսաբ մտավորականի, գրողի և կնոջ կայացման մեջ էական դեր է խաղացել նրա մայրը` տիկին Նազլը Վահանը, ով Կ. Պոլսի ամենահամակրելի հայուհիներից մեկն էր և իր համեստ օգտակարությունն է ունեցել ազգային առաջադիմության գործում: Տիկին Նազլը Վահանյանը նվիրվել է օրիորդաց կրթության գաղափարին՝ 1859 թվականին դառնալով Օրթագյուղի Հռիփսիմյան վարժարանի հիմնադիրը։
Սրբուհի Վահանյանը հայերեն է ուսանել հայոց ազգային զարթոնքի ներկայացուցիչ, գրող և մտավորական Մկրտիչ Պեշիկթաշյանի մոտ: Հայ առաջին վիպասանուհին «շատ խնամուած կրթութիւն մը ստացած է աշակերտելով Մկրտիչ Պէշիկթաշլեանի» և որը «դարձավ մէր մեջ առաջին կին գրողը, որը պայքարած է ի նպաստ կանանց ազատագրութեան» [1]: Գրական գործունեության վաղ շրջանում ակնհայտ էր Մկրտիչ Պեշիկթաշլյանի ազդեցությունը, ում գաղափարները, Սրբուհուն մղում էին չափածո ստեղծագործելու:
Սրբուհին ուներ նաև երաժշտական փայլուն ձիրք, հիանալի դաշնամուր էր զարնում և տիրապետում էր մի քանի օտար լեզուների` ֆրանսերեն, իտալերեն, հունարեն, անգլերեն [5]: Սակայն հայերեն, և հատկապես գրաբար, նա ուսանել է Մկրտիչ Պեշիկթաշլյանի մոտ, և օտարասեր, բարձր հասարակական խավի կարծրատիպերը տեղի են տվել նոր, ազգային գաղափարների: Այսպիսով, աշակերտուհին և ուսուցիչը ընդհանուր արժեքներ և գաղափարներ են փոխանցել հանրությանը՝ իրենց ստեղծագործություններով: Նրանց երկերում հարազատ և ընդհանուր շատ գծեր կան. լեզուն, գաղափարները, տրամադրությունները: Սրբուհին իր ուսուցչի նման բանաստեղծում էր: Մկրտիչ Պեշիկթաշլյանը օրիորդ Սրբուհու նման աշակերտուհիներ ուներ, սակայն նրանցից ամեն մեկը Սրբուհի չէր:
Պեշիկթաշլյանը մահացավ քառասուն տարեկանում, թոքախտից: Սրբուհին ծանր տարավ ուսուցչի մահը՝ մնալով նրա երախտագետ երկրպագուն: «Այնպիսի հոգիներ կան, որոնք ծնած են սրտին լեզուն խոսելու համար. նոցա բառերն անմահ են, որովհետև uրտերուն մեջ քանդակյալ են, և Պեշիկթաշլյանը ի նոցանե էր, յուր երգը ամեն մարդ երգեց, և յուր լեզուն ամեն մարդ սիրեց»,- գրում է Սրբուհի Տյուսաբը 1880 թվականին տպագրված «Աշխարհաբար հայ լեզուն» գրքույկում [8], որի վաճառքից ստացված ողջ հասույթը, բարեգործական նպատակներով, տրամադրել է «Աղքատախնամ կանանց միությանը»:
1871 թվականին Սրբուհի Տյուսաբը ամուսնացել է ֆրանսիացի երաժշտագետ Պոլ Տյուսաբի հետ, ով նրա երաժշտության ուսուցիչն էր և կայսերական նվագախմբի ղեկավարը: Այցելելով Փարիզ, վիպասանուհին մտերմական կապեր է հաստատել ֆրանսիացի մի շարք մտավորականների հետ, մասնավորապես հայտնի խմբագիր Ժյուլետա Ադանի և երաժշտահան Շառլ Գունոյի հետ, ովքեր փայլուն ապագա էին գուշակել նրա աղջկա՝ Դորիի առիթով [5]:
Մուտքը գրական-հասարակական կյանք
1880-1882 թվականներին Սրբուհի Տյուսաբը գրել և ընթերցողին է ներկայացրել իր հրապարակախոսական հոդվածները, որոնք ամփոփում էին հասարակական հնչեղությամբ կարևոր հարցեր, բարձրաձայնում էին կանանց հիմնախնդիրները՝ «Կանանց դաստիարակությունը», «Քանի մը խոսք կանանց անգործության մասին», «Կանանց աշխատության սկզբունքը», «Հայ ընկերութինք» և այլն: Այդ հոդվածները Տյուսաբը տպագրել է Կ. Պոլսի և Զմյուռնիայի մամուլում:
1880 թվականին Սրբուհի Տյուսաբը նոր գրական լեզվի պաշտպանությանն է ուղղել իր «Աշխարհաբար հայ լեզուն» գրքույկը: Այս հրապարակումներում Սրբուհի Տյուսաբը բողոքում է կնոջ անազատ վիճակի դեմ՝ պահանջելով հիմնականում կրթության և աշխատանքի իրավունք: Հետագայում, այդ գաղափարները ելակետ դարձան արդեն նրա վեպերի համար։
Կ. Պոլսում Տյուսաբը ներգրավվել է հայ հասարակական, մշակութային կյանքի մեջ՝ իր գիտելիքներն ու փորձը օգտագործելով երիտասարդ կանանց և աղջիկների դաստիարակության գործին: Նա ծաղրել է Ֆրանսիական հեղափոխության հռչակած ազատության և հավասարության սկզբունքները, որոնք վիպասանուհու խոսքերով «պարզապես ահագին բառեր են» [5]:
Սրբուհի Տյուսաբը աչքի էր ընկնում իր հասարակական ակտիվ գուծունեությամբ` լավատեղյակ լինելով ընկերային կյանքին: Եվ այս համատեքստում ուշագրավ են նրա բարեգործական, կրթական և մշակութային գործունեությունը և որպես կին գործիչ՝ հասարակության մեջ կատարած սոցիալ-հասարակական դերը:
Տյուսաբը և իր վեպերը
1883-1887 թվականներին Սրբուհի Տյուսաբը ընթերցողներին ներկայացրեց երեք վեպեր. «Մայտա» (1883), «Սիրանոյշ» (1884) և «Արաքսիա կամ վաrժուհին» (1887), որոնք մտավորականների կողմից արժանացել են տարբեր գնահատականների: Տյուսաբը բացառիկ էր իր ժամանակի մեջ՝ անհատականությամբ, վեպերի նորարար թեմատիկայով և հասարակական գործունեությամբ:
Տյուսաբի ժամանակակիցը՝ գրող, հրապարակախոս և խմբագիր Արփիար Արփիարյանը, 1903 թվականին «Բազմավէպ»-ում տպագրված «Գրական դեմքեր» հոդվածում գրում է, թե Սրբուհի Տյուսաբը հայտնի է հանրային աշխատանքներով և հրատարակություններով, իսկ նրա վեպերը «ամենքն ալ ազնվազգի զգացումներէ ներշնչուած են, բայց ամենքն ալ կարդացողին հոգին բերանը կը բերէն, այնքան ձանձրացուցիչ են, քարոզ վեպեր» [2]: Գրող Արփիարյանը Տյուսաբին համարում է եվրոպականացյալ հայուհի, ով որոնողական հարցեր է բարձրացնում՝ ու՞ր է հայ կինը, ի՞նչ է իր դատը [2]:
Իր վեպերում Տյուսաբը սկզբունքորեն մերժել է բռնի ամուսնությունը՝ էական տեղ հատկացնելով կնոջ ինքնիրացմանն ու աշխատանքին: Այս առիթով, Տյուսաբի գործունեությանը անդրադարձել են Ռ. Պերպերյանն ու Ե. Տեմիրճիպաշյանը՝ ամբողջացնելով ժամանակի մտավորականների կարծիքները (Գրիգոր Զոհրապ, Մատթեոս Մամուրյան, Արփիար Արփիարյան, ևք):
Պատկերը ամբողջացնելու համար հիշատակենք նաև Կ. Պոլսում տպագրված գրական-գիտական, հասարակական-քաղաքական տարեգիրքը, որում խոսվում է Տյուսաբի գործունեության շուրջ: Հատկապես շեշտվում է նրա գործունեության հասարակական-մանկավարժական շերտը։ Այսպես. «Տիկին Տիւսաբ մեծ ջանք տարած է նաև աղջկանց կրթութեան, անդամակցելով կրթական ընկերակցութեանց» և դատելով վեպերի մասին` շարունակում, որ դրանք «միշտ յիշատակելի պիտի մնան իբր այդ (կանանց) դատին նուիրուած պերճախօս ջատագովականներ» [1]:
Ռ. Պերպեյանը, նկատի ունենալով Տյուսաբի «Մայտա» վեպը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել գրական լայն շրջաննեում, ի տարբերություն մերժողաբար տրամադրված քննադատների, պաշտպանել է վեպի հիմնական գաղափարը: Կ. Պոլսի «Հայրենիք» թերթում «Ուսյալ կինը» խորագրով հոդվածաշարով Պերպերյանը իր մտահոգությունն է արտահայsել կնոջ տգիտության առիթով: Պերպերյանը բարիք է համարել կնոջ կրթությունը, որի անհրաժեշտությունը կար հատկապես ընտանիքում՝ որպես մոր և երեխաների դաստիարակչուհու [4]:
Հայ իմաստասեր, գեղագետ, գրող-հրապարակախոս և քննադատ Եղիա Տեմիրճիպաշյանը, լինելով Տյուսաբի սերնդակիցը, անձամբ է ճանաչել նրան: Կյանքի դժվարին մի ժամանակահատվածում, երբ Եղիան գտնվում էր հիվանդանոցում, նրան են այցելում երեք նշանավոր կանայք, որոնցից մեկը Սրբուհի Տյուսաբն էր: Այս այցելությունների մասին Տեմիրճիպաշյանը գրում է իր «Հիվանդ էի, եկիք, տեսիք զիս» գործում, որն ուղղված է իր սիրելի «սփոփածու հրեշտակին»` Էլեն Նիսընին: Այցելուներին Եղիան համարում է Գեղեցիկի և Բարու բարեկամուհիներ և ցավով գրում է Էլենին, թե՝ «հայ ազգին այդպիսի երեք անհատութիւններ իրարու ետեւէ սուղ ժամանակի մէջ կորսնցուցի, որոնք եղբայրակցուհիներս, որոնք բարեկամուհիներս էին» [7]:
Գեղեցկի և Բարու բարեկամուհի լինելուց բացի, Տեմիրճիպաշյանը Տյուսաբին համարում է հայ գրականության նահապետուհի, ավելացնելով, թե «առաջին հայ աղջիկը եղավ Սրբուհի Վահան, որ սկսավ գրիչ շարժել ու քնարերգել» [7]: Գնահատելով Սրբուհուն որպես մտավորական կնոջ, նա գտնում է, որ «հայ իգական սեռը ավելի հարուստ գլուխ մը չունի. գեղարվեստք, իմաստասիրութիւնն ու լեզուներն եղան իր ուսման ուսումնասիրութեան առարկա» [7]:
Տյուսաբի գրական գործունեության առիթով Տեմիրճիպաշյանը հիշատակում է նրա առաջին վեպը` «Մայտան», որը ըստ հեղինակի, «լափվեցավ իր բարձր գնույն հակառակ, իսկույն սպառեցավ, օրինակին ոսկի մը տվող կա այսօր, եթե գտնուի» [7]: Ինչ վերաբերվում է մյուս վեպերին, ապա հետաքրքրությունն այնքան շատ էր, որ Տեմիրճիպաշյանը վեպի առիթով գրել է առանձին գրախոսական: Իսկ վերջին՝ «Արաքսիա կամ վարժուհին» վեպը, ըստ քննադատի. գրված է՝ աններդաշնակ և անուղիղ լեզվով, «դժվար կարդացվող գործ է «Վարժուհին» [7]:
Որքան էլ քննադատվել և մերժվել են Տյուսաբի վեպերը, ակնհայտ է, որ լուրջ հասարակական արձագանք են գտել: Ըստ Տեմիրճիպաշյանի, դրանք «հայ իգական սեռին վրա դարձուցին բովանդակ հայ ընկերութեան ուշադրութիւնն, ե՞րբ, ինչպե՞ս այդքան կրցած էր բարձրանալ հայ կինն» [7]: Ուրվագծելով Տյուսաբի դիմանկարը, նշենք, որ հայ հեղինակուհին մեծ ճանաչում է գտել հասարակության կողմից, որը նա ընդունում և հարաբերվում էր իր իմաստասիրական աշխարհայեցմամբ, և որը վերապրում էր իր կնոջական հոգով և կարողացել է զգալ, ընկալել կյանքի «սպառած էր գրէթե զգացումն, հուզումն» [7]:
Տեմիրճիպաշյանը զարմանում է, թե կինը, ով ունի ընտանեկան կյանք, գրում է վեպեր և տպագրվում է, ինչպե՞ս է ժամանակ գտնում նաև հասարակական գործունեության համար: Ուստի՝ հարցնում է՝ «Գրականութեանց ու Գեղարուեստից այդքան տէնդալիր հարումն ինչպես ժամանակ կթողուր, մարդ կզարմանա, ընդունելութիւն ընելո միշտ եւ միշտ հայ իգական սեռի կրթութիւնը նպատակ ունեցող բոլոր միութեանց ամենագործուն մասնակցութիւն ունենալու» [7]:
Սակայն, Տյուսաբը, ինչպես գիտենք, հասցրել է ամեն ինչ:
Դեռևս շատ երիտասարդ, տասնութ տարեկանում, թոքախտից մահանում է Տյուսաբի միակ դուստրը, ում հեղինակը նվիրել էր իր՝ «Արաքսիա կամ վաrժուհին» սոցիալական վեպը, որի առաջաբանում գրում է՝ «Առ սիրեցյալդ իմ Տոռին. Դո՛ւստr իմ, քեզ կը նվիրեմ այս երրորդ և գուցե վերջին երկս: Տղա հասակեդ սկսե սիրել զաշխատություն` իբրև զԱրաքսիա. լուսավորե՛ միտքդ միշտ, կոխե՛ անեւկյուղ ընկերական նախապաշարման վրա, լե՛ր արդար սկզբանց պաշտպան, բարեկամ տկարին, թշնամի գոռոզին: Լե՛ր դու, քեզմով և սեռիդ արժանապատվութեամբը. բարոյապես գույն մ' ունեցիր, ու այդ գույնով ապրե՛ մինչ ցվերջ կենացդ: Հայնժամ պիտի գտնեմ ի քեզ փոխարինությունն այն անբավ մայրենի սիրույն զոր ձոնած եմ քեզ, զավակդ իմ սիրելի» [9]:
Իր մի ուղերձում Եղիա Տեմիրճիպաշյանը նույնպես ապրումակցում է և խորապես գիտակցում է Տյուսաբի մեծ կորուստը. «Այդ գերազգայց կինն,- գրում է նա,- իր ստվերն էր, այնուհետեւ Ոլիմպիական գլուխն որպես թէ մարմնին վրա չըլլար: Ոչ, բանի մը համար դեռ կմնար այն գլուխը, դեռ կմնային աչքերը. արտասուք թափելու համար» [9]: Տեմիճիպաշյանի ասելիքը կարծես ամբողջացնում է Սիպիլի հետևյալ մոտեցումը՝ «Իր մեջ մայրը կնոջմէն և գրագետէն ավելի զորավոր եղավ և ինք իր օրինակովը կուգա ապացուցանել, թե կինը մայր է ամեն բանե առաջ և ամեն բանե ավելի» [6]:
Ուսումնասիրելով Տյուսաբ-մտավորականի կյանքը, գրական և հասարակական գործունեությանը, ակներև է դառնում, թե նրա մտավոր կարողությունները սովորական չէին, և ոչ էլ կյանքը՝ առերևույթ վերապրված եղելություն: Տյուսաբը խորքային էր՝ «Գրիչը ճշմարտության գործիքն ըլլալու է. ինչ փույթ, եթե հալածվի և դատապարտվի» [9],- «Մայտա» վեպի առաջաբանում գրում է Տյուսաբ-գրողը և մտավորականը: Ուշագրավ է, որ հայ գրականության և մշակույթի պատմությունների մեջ Սրբուհի Տյուսաբը կարողացավ ներդաշնակել կնոջ բոլոր դերերը՝ ընտանիքի պահապանի, մտավորականի, գրողի, սոցիալ-հասարակական գործչի:
«Սասնա ծռեր» հայ ժողովրդական էպոսի հետազոտությունը անվերջ հնարավորություններ է ընձեռում արքետիպային կերպարները նորովի լուսաբանելու և բացահայտելու: Ինչպես նշում է Ա. Եղիազարյանը. «Ժողովուրդները ճանաչում են իրենց և իրենց անցած ճանապարհը լարված ու անընդհատ որոնումների միջոցով: Եվ ազգային էպոսը, թերևս, այն առաջին հայելին է, որի մեջ ժողովուրդը պետք է տեսնի իրեն» [13]: Շարունակելով ինքնաճանաչման անընդհատական գործընթացը՝ հետազոտության նյութ ենք դարձրել էպոսի կին հերոսներից Դեղձունի կերպարը: Անվիճելի է, որ էպոսում կանայք ծանրակշիռ դերակատարում ունեն, և նրանց կերպարների ու գործողությունների շարժառիթների համակողմանի ուսումնասիրոթյունը հնարավորինս մեծացնում է գլխավոր հերոսների նկարագրի ամբողջական պատկերացումը: Այն, որ Դեղձունը վաղնջական ժամանակների մի դիցուհու հեռավոր արձագանքն է՝ էպոսում նշանակալի դերակատարում ունեցող կանանցից մեկի կերպարում մարմնացում գտած, ապացուցված փաստ է: Որտե՞ղ է ակունքը, որտեղի՞ց են ծագում առասպելական ընդհանրությունները տարբեր ժողովուրդների ավանդույթներում։ Մ․ Էլիադեն գտնում է, որ մարդկության մանկությունից են գալիս բոլոր առասպելները և ավետում են սակրալ մի պատմություն [22]։ Դեղձունի դիցաբանական մի շարք հատկություններ և աշխարհի ժողովուրդների առասպելական մտածողության մեջ նրա հետ զուգադրվող այլ կերպարների ընդհանրությունները մտածելու տեղիք են տալիս, թե դրանք ընդհանուր արքետիպերի արդյունք կարող են դիտվել: Իսկ «արքետիպերը՝ «կոլեկտիվ անգիտակցական», որոշ չափով կենսաբանորեն, գենետիկորեն պայմանավորված սխեմաներ են, որոնց հիման վրա էլ ձևավորվում են աշխարհի ժողովուրդների՝ իրար այնքան նման առասպելական կերպարները և մոտիվները…»[8]: Ջոզեֆ Քեմպբելը ընդհանրացրել է, թե առասպելները մարդկության հավերժական ուղեկիցներն են, նրա հավաքական, կոլեկտիվ երազների արտացոլումը: Առասպելաբանությունը հետազոտող մտածողների կողմից մեկնաբանվել է որպես արխաիկ ժամանակների բանաստեղծական երևակայության արդյունք, որ «հաջորդ դարաշրջանների կողմից սխալ կերպով է ընկալվել (Մյուլլեր), որպես մարդու հոգու խորքից բխող արքետիպային մղումների սիմպտոմատիկ դրսևոկհեյմ)» [21]։ Տարբեր ժողովուրդների առասպելական մտածողության շատ և շատ դրվագներ համընկնում են և պարտադիր չէ ու միշտ չէ, որ այդ համընկնումները փոխառության արդյունք լինեն: Այդ ընդհանրությունները պատճառաբանված են: Ռուս հայտնի բանագետ Մելետինսկին գտնում է, թե էպիկական ստեղծագործություններում ընդգծված մի շերտ կա, որը արխաիկ դարաշրջանի պատկերացումների մեկ աղբյուրից է սնվում [23]։ Ահա այս ընդհանրական մոտեցման պրիզմայով էլ նախատեսում ենք քննության առնել Քառսուն-Ճյուղ Ծամ Դեղձունի կերպարի ուսումնասիրությունը, քանի որ «էպոսը պետք է քննել համաշխարհային էպիկական ժառանգության համատեքստում, իբրև այդ ժառանգության մի մասը, աշխարհի մյուս էպոսների հետ ունեցած ամենատարբեր առնչություններով» [13, էջ 312]:
Էպոսի առաջին ճյուղում Դեղձուն Ծամն ու Ծովինարը դիցաբանական առումով լրացնում են միմյանց` որպես ջրի և արևի համապատասխան տարերքի մարմնացումներ: Մասնավորապես, այս կերպարի դիցաբանական ծագման մասին է խոսում հենց անունը` Քառսուն-Ճյուղ Ծամ, որը կապվում է առասպելական կերպարներին բնորոշ ծամերի առասպելի հետ (հմմտ.՝ վրացական ավանդության մեջ Դալի դիցուհին իր ծամերով հերոսին գամում է քարին[25], հայ առասպելաբանության մեջ Շամիրամն իր ծամերով քար է նետում[14], բասկերի ավանդության մեջ լամիները թովում են անցորդներին իրենց ոսկեգույն մազերը սանրելով [15] և այլն): Քառսուն-Ճուղ Ծամ Դեղձունը, որոշ պատումներում էլ Խանդութ խանումը, հաճախ հիշատակվում են որպես այլազգիներ. նրանք հայ չեն: «Այս հանգամանքը օտարոտի չպիտի թվա, քանի որ այն դարաշրջանում այլադավան, խառն ամուսնությունները սովորական էին» [2],- նշում է Մ.Աբեղյանը: