Հաագայի «Աբովյան» մշակութային միության վարչության նախագահ պարոն Մաթո Հախվերդյանին
Հոլանդահայ Աբովյան մշակութային միության հարգարժան անդամներին, բարեկամներին
Հաագայի «Աբովյան» մշակութային միության վարչության նախագահ պարոն Մաթո Հախվերդյանին
Հոլանդահայ Աբովյան մշակութային միության հարգարժան անդամներին, բարեկամներին
Եվրամիության երիտասարդական ծրագիրը կրկին Հայաստանում է։ Նոյեմբերի 3-14-ին Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հիմնադրամը երիտասարդների փոխանակման իր հերթական միջազգային նախագիծն իրականացրեց Հայաստանում՝ միջմշակութային հաղորդակցություն թեմայով։
Ծրագիրն այս տարի կրում էր «Մենք բոլորս ժպտում ենք նույն լեզվով» խորագիրը։ Հայաստանից, Եվրոպայից և հարևան երկրներից (Ֆրանսիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Հորդանան, Վրաստան, Ուկրաինա, Լիբանան) Հայաստան ժամանած երիտասարդները ծրագրի շրջանակում կարողացան ստանալ նոր գիտելիքներ, բացահայտեցին հետաքրքիր փաստեր միմյանց մշակույթների մասին և ունեցան փորձի փոխանակում՝ սովորեցնելով միմյանց իրենց լեզուն, ազգերի պարերն ու երգերը։
«Մենք նմանօրինակ Եվրոպական միջազգային նախագծերը մենք իրականացնում ենք Հայաստանում 2017 թվականից։ Արդեն քանի տարի է տարբեր երկրներից երիտասարդներ ենք հյուրընկալում Հայաստան։ Ապրելով Նիդերլանդներում՝ ինձ համար շատ կարևոր է ոչ միայն իմ երկիրը լավ ներկայացնել, այլ նաև նման ծրագրերը բերել Հայաստան», - նշում է «Լուսավոր ապագա» հիմնադրամի նախագահ Մարիամ Կիրակոսյանը։
Եվրամիության երիտասարդական ծրագրին հատուկ հյուր էր Հայաստանում Իսպանիայի փոխդեսպան Քրիստինա Կոնեսա Սանչոն, ով մեկ օր անցկացրեց երիտասարդների հետ՝ կիսվելով իր փորձով և ինքը ևս սովորելով տարբեր երկրների մշակույթներից։
«Ցանկացած ծրագիր, որը ներառում է միջմշակութային փոխանակում, շատ կարևոր է երկրների հարաբերությունների համար, հատկապես, երբ ծրագիրը ներառում է երիտասարդներին, քանի որ երիտասարդ սերունդը մեր երկրների լավագույն դեսպաններն են։ Օրինակ՝ իսպանացի ուսանողները Իսպանիայի լավագույն դեսպաններն են, որովհետև նրանք այսպիսի ծրագրերով տարածում են մեր մշակույթն ու լեզուն», - տպավորված ավելացրեց Քրիստինա Կոնեսա Սանչոն։
Ծրագրի նպատակն է ոչ ֆորմալ մեթոդների կիրառման արդյունքում զարգացնել գիտելիքներն ու փորձը՝ միջմշակութային հաղորդակցության ոլորտում, հնարավորություն ընձեռել հայ և այլազգի երիտասարդներին համագործակցել և միասին զարգացնել գիտելիքները տարբեր թեմաների մասին, ինչպես նաև՝ այցելել Հայաստան և ծանոթանալ մեր պատմությանն ու մշակույթին:
Դասընթացներն անցկացնող Նանե Սերոբյանը փաստում է՝ այստեղ այն երիտասարդներն են, որոնք ունեն մոտիվացիա և հետաքրքրվածություն՝ իրենց կյանքը նորություններով լցնելու։ Նրա խոսքով՝ դիմորդների քանակը մեծ էր, ընտրությունը` բարդ։
«Մենք հիմնականում փորձում ենք ընտրել այն մարդկանց, որոնք ունեն ավելի քիչ հնարավորություններ, ունեն ցանկություն ավելի զարգանալու։ Ու մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ իրենք իրենց զգան այնքան ապահով, որ բոլոր այդ հնարավորությունները, որ կարող են սովորական կյանքում չունենալ՝ ղեկավար լինելու, դրսևորվելու, կարողանան խաղերի, վարժությունների ընթացքում ցուցաբերել», - հավելեց Նանե Սերոբյանը։
Ամփոփելով, ծրագիրը հնարավորություն է ընձեռում ներգրավված երիտասարդներին զգալ զվարճալի ոչ ֆորմալ ուսուցման բոլոր առավելությունները բազմամշակութային միջավայրում
Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասահում նոյեմբերի 6-ին և 7-ին ներկայացվում են «ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա–պերֆորմանսըորն իրականացնոմ է «Արտ–Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ Երվանդ Քոչարի թանգարանի, ֆրանսիական «Սաթէ–Աթղը» թատերական միության, «Կաֆիգ» պարային ընկերության հետ համագործակցությամբ:
«ՔՈՉԱՐ 360°» բազմաժանր նախագիծը պարի, կենդանի երաժշտության, վիդեո պրոեկցիայի միաձուլում է՝ ներկայացնելու Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը։
Այն ֆրանսիացի նշանավոր պարուսույց Մուրադ Մերզուկիի և ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի երկրորդ համագործակցությունն է։
Նաիրա Գասպարյան
Ֆրանսիայի դեսպանատան օգնությամբ հայ արվեստասեր հասարակությանը դատին հանձնվեց մի արտակարգ հնարավորություն գեղեցիկի հետ անմիջական շփման համար։ Բազմազան պատկերային էֆեկտներն ու անթերի կոստյումները աչ են շոյում իրենց արտահայտչականությամբ։
Հայաստանի մայրաքաղաք Երևանից
Նիդերլանդական Օրագրի համար
Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ
Բարեգործությունն իբրև աստվածահաճո ձեռնարկ, գուցե կարելի է այսպես ընկալել 11 հոլանդացի 14-ամյա դպրոցականների Իխտուս քոլեջից և նրանց 3 ղեկավարների ներդրում կատարելու գովելի արարքը։ Երեխաների այցը Հայաստան իրագործվել է Դիակոնիայի գործընկեր հոլանդական Kom over en Help բարեգործական հիմնադրամի ուղեկցությամբ։ Մեծագույն հարգանքի արժանի պատանիների դրամահավաքը սոսկ դրամահավաք չէ։ Նրանք այդ դրամը ձեռք են բերել սեփական աշխատանքի արդյունքում ՝ ոմանք խմորեղեն են թխել ու վաճառել, ուրիշները՝ մեքենա են լվացել հասույթը հատուկ Հայաստանի կարիքավորներին նվիրաբերելու համար։ Փաստերն ինքնին հուզիչ են ու խոսուն։ Տարբեր նախագծերում կատարելով իրենց ներդրումները՝ այս հիասքանչ պատանիներն ու աղջիկները եկել են անձամբ ծանոթանալու այն երկրին, որն հսկայական տառապանքի ուղիով է անցնում դեպի նոր կյանք։ Նրանց մեջ խոսում է ապրումակցումը, մարդկային այն առաքինությունը, առանց որի մարդը կարող է սոսկ գոյատևել, բայց երբեք չի կարող ասել, որ լիարժեք կյանք է վարում։ Նմանին սատար կանգնելու մարդկային հատկությունը միայն բարեգործության ու Աստծուն հավատալու մասին չէ, որ վկայում է։ Եթե կարողանում ես ընկալել դիմացինի տառապանքը և ջանք ես թափում օգնության ձեռք մեկնելու, ուրեմն հարգանքի ես արժանի։ Այս երևույթը չպետք է ընկալվի միակողմանի՝ բարեգործությունը դիմացինի հոգին ջերմացնում է հենց այն պատճառով, որ դու շահ չես հետապնդում և անում ես սիրով ու նվիրումով, սակայն երկրորդ կողմը նույնպես զորավոր է՝ քո այդ քայլով բարձրացնում ես ինքնահարգանքդ, ինքնավստահությունդ, ինքնագնահատականդ։ Հոգեբանական տեսակետից այս մոտեցումը կարելի է ձևակերպել այսպես՝ իրական երջանկությունը գալիս է այն պահին, երբ գիտակցում ես սեփական արժեքիդ կարևորությունը՝ արել ես մի քայլ, որով փոքրացրել ես դիմացինի տառապանքը։ Մարդկային առաքինությունն ու բարությունը ազգային որակներ չեն, դրանք համամարդկային են։ Մեր զրույցը, որի կայացման համար երախտապարտ ենք երեխաներին Հայաստանում առաջնորդող մեր չքնաղ թարգմանչուհի հայ-հոլանդուհի Նաիրա Վան Խեյնհաուզենին, ով ամենայն համբերատարությամբ էր թարգմանում իմ հայերեն և անգլերեն խոսքը և երեխաների հոլանդերենը։ (Նաիրա Վան Խեյնհաուզենի և Դիակոնիա կազմակերպության գործունեությանը մենք առաջիկայում դեռ անդրադարձ կկատարենք)։ Ավելացնեմ, որ սեփական արժանապատիվ արարքի գիտակցումը այս հրաշալի հոլանդացի երեխաներին, որոնք դրամահավաքի կազմակերպանն ու մասնակցությանը գնացել են սեփական ցանկությամբ ու առանց հարկադրանքի, անշուշտ նաև նրանց հետ աշխատող մեծերի առաքինության մասին է վկայում։ Անշուշտ այս հարցում էական դեր ունի Նիդերլանդների թագավորության կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող կայուն քաղաքականությունը ։
DUTCH TEENAGERS’ 12,500 EURO AID TO THE NEEDY IN ARMENIA
For the Diary of the Netherlands/ NidOragir From Yerevan, the capital of Armenia Naira Gasparyan, PhD, YSU, Associate Professor
Charity as a God-pleasing undertaking, perhaps this is how the commendable act of contributing of the 11 Dutch 14-year-old schoolchildren from Ichthus college and their 3 mentors can be perceived. The The children's visit to Armenia has been carried out with the support of Diaconia's partner, the Dutch charity organization Kom over en Help. These most respectful youngsters fundraising activity is not just an act of fundraising. They got that amount of money as a result of their own hard work: some of them baked pastries and sold, others washed cars to invest in various projects - donating to the needy people in Armenia. The facts themselves are exciting and eloquent. Having made their investments in various projects, these wonderful young people have come to personally get to know the country which is passing through a path of great suffering to a new life. Empathy is the feeling, that human virtue, without which life becomes bare survival, and one can never say that they lead a full life. The human virtue to support others is not only an evidence of charity and belief in God. If you are able to perceive the other person's suffering and make an effort to lend a helping hand, then you deserve respect. This phenomenon should not be viewed as one-sided: charity warms the other person's soul precisely because you do not pursue profit and you do it with love and dedication, but the second side is also powerful - you increase your self-respect, self-confidence, and self-esteem. From a psychological point of view, the approach can be formulated like this: real happiness comes at the very moment when you realize the importance of your self-worth, you have taken a step that reduced the suffering of somebody else. Human virtue and kindness aren’t national qualities, they are universal. Our conversation, for which we are grateful to our lovely Armenian-Dutch interpreter Naira Van Geenhuizen, who guides the children in Armenia, who patiently transmitted my Armenian and English speech to the group and the youngsters’ Dutch to me. (We will refer to the activities of Naira Van Geenhuizen and the organization Diaconia in the near future.) In addition, these wonderful Dutch children are fully aware of the dignified act they committed – they themselves organized and participated in the fundraising on their own free will. This, certainly, testifies about the virtue of their mentors as well. Undoubtedly, the stable policy implemented by the Kingdom of the Netherlands towards Armenia plays a significant role in this matter.
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հոկտեմբերի 27 ից 30-ը պատիվ ունեցանք մեր մոտ հյուրընկալել Հայաստանյան Prof Art Dance Studio խմբին ։ Համատեղ մշակեցինք և ունեցանք համերգային ծրագիր, շրջագայեցինք Ռոտերդամում, Ամստերդամում: Մեր խմբերի միջև ստեղծվեց ամուր, բարեկամական կապ ։ Մի քանի օր վայելելով խմբի ջերմ ներկայությունը վերջում ունեցանք անմոռանալի համերգ: Շնորհակալություն այցի, վարպետության դասի և անմոռանալի ժամանակի համար, անհամբեր սպասելու ենք նոր հանդիպումների և համատեղ ծրագրերի իրականացմանը: Սա մեծ իրադարձություն էր մեզ համար ու հաճելի անակնկալ հոլանդացի հանդիսատեսի համար:
Հեղինե ԾԱՌՈՒԿՅԱՆ
«Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում գերիշխում էին զինվորական համազգեստի տարատեսակ գույները, ՀՀ ԶՈւ զինանշանը և զորատեսակների տարբերանշանները. հանդիսատեսը ռուհերի կուրսանտներն էին, ԶՈՒ սպայակազմն ու պահեստազորի սպաները: Ֆիլմը ձոնված է Ռյազանի օդադեսանտային բարձրագույն հրամանատարական ուսումնարանի շրջանավարտ, դեսանտագրոհային դասակի, այնուհետ հետախուզության վաշտի հրամանատար, կապիտան Արման Զաքարյանին: Հոկտեմբերի 31-ին Արման Զաքարյանը կդառնար 30 տարեկան, բայց նա հավերժ մնաց 28 տարեկան…
Նա բախվել էր հակառակորդի հետ Շուշիի մատույցներում՝ մի քանի մետր հեռավորությամբ, նայել մահվան աչքերին և հրաշքով միայն կենդանի մնացել: 2020 թ. նոյեմբերին վերջիններից մեկն էր դուրս եկել Շուշիից՝ որպես խիզախ ու անկոտրում կամքի տեր հրամանատար իր դասակի զինվորներին անվնաս դուրս բերելով շրջափակումից։ Սակայն հակառակորդի դիպուկահարի մահաբեր գնդակը գտավ նրան 2022թ. Ջերմուկի խրամատներում՝ իր կյանքի վերջին մարտը վարելիս:
Ֆիլմի գաղափարախոսությունը հոր կյանքի շարունակությունն է որդու մեջ, երբ կողք կողքի են հայտնվում ծնունդն ու մահը: Ֆիլմի ընթացքում որդու, եղբոր և ընկերոջ մասին իրենց հիշողություններն են պատմում Արմանի ծնողները, քույրն ու մտերիմ ընկերը, իսկ ֆիլմի վերջում նրա որդին՝ վեցամյա Արտյոմը դպրոց է հաճախում, նրան ուղեկցում է տատիկը՝ Աստղիկը…
-Ֆիլմի ստեղծման գաղափարը մտահղացել է Սյուզաննա Զաքարյանը՝ Արմանի քույրը, ֆիլմը ոչ թե մահվան, այլ կյանքի մասին է՝ հրամանատարի սխրանքի պատմությունը սերունդներին ներկայացնելու առաքելությամբ: Նկարահանումները շարունակվել են մեկ տարի և ավելի, Երևանում և Ջերմուկում: Ֆիլմում ներկայացված ՌԴ Ռյազանի օդադեսանտային բարձրագույն հրամանատարական ուսումնարանի շրջանավարտների ուսումնամարզական թռիչքների արխիվային տեսանյութերը մեզ են տրամադրել ՌԴ ՊՆ-ից: Ֆիլմը կցուցադրվի ռուհերում, ապագա սպաների համար սա կլինի ուղեցույցը օրինակելի սպայի կերպարի, պլանավորում ենք ցուցադրություն նաև մարզերում,- ասաց ֆիլմի ռեժիսոր Ռազմիկ Գրիգորյանը:
Վավերագրական այս ֆիլմում ևս ներկայացվում է մի ազգի ողբերգութունը՝ մի ընտանիքի պատմության միջոցով, դիտորդն ենք դառնում, թե ինչպես պատերազմը խեղաթյուրեց երեք սերունդների ճակատագրերը. հոր՝ պահեստազորի մայոր Մանուկ Զաքարյանի, ով Արցախն ազատագրողներից է, իր ողջ կյանքը նվիրելով զինվորական ծառայությանը՝ այս պատերազմում կորցրեց որդուն՝ Արման Զաքարյանին, ով արցախյան հողի պաշտպանության համար մղվող պատերազմում հատուկ նշանակության իր խմբի հետ որպես դեսանտագրոհային դասակի հրամանատար մարտական ամենաբարդ առաջադրանքների կատարման առաքելությունը ստանձնած անհավանական սխրանքներ կերտողներից մեկը դարձավ և ի վերջո իր կյանքը չխնայեց հայոց հողի պաշտպանության համար, և թոռան՝ Արտյոմ Զաքարյանի, ով, չորս տարեկանում կորցնելով հորը և ակամա դառնալով այս պատերազմի հիշողության կրողն ու ժառանգորդը, ինքնաձիգով դիպուկ կրակ վարելու հնարքներն է յուրացնում արդեն հայրիկի մարտական ընկերոջ օգնությամբ: Որպես վերջաբան ստորև ներկայացնեմ 2020թ. պատերազմից ամիսներ անց երևանյան սրճարաններից մեկում դեռևս ավագ լեյտենանտ Արման Զաքարյանի հետ իմ վարած հարցազրույցից հետո նկարագրած տպավորությունս և նրա խոսքերից մի հատված.
-Նրա կանաչ աչքերի խորքում մի քանի օրերի ընթացքում ապրած մի ողջ կյանք էր ամփոփված՝ լի հուսահատության, հպարտության, վախի, սարսափի, կորստի ցավի, չգնահատված լինելու դառը զգացողությամբ…
Վ. Իսահակյան
-Մարտի դաշտում հրամանատարը մահվան մասին մտածելու շատ ժամանակ չի ունենում, երբ նկատում է իրեն նայող տասնութամյա զինվորների՝ փրկության հույսով լի հայացքները։ Բայց ես Շուշիից զանգահարեցի Մարտակերտի դիրքերում գտնվող հորս և ասացի.«Հաջող պապ, իմացիր, որ ես չեմ փախել, իմ դասակը մինչև վերջին օրը կանգնած է ամենաթեժ կետերից մեկում…»: Մարտերն այնքան թեժ էին ընթանում, այդ պահին մտածում էի, որ զոհվելու եմ... Ուզում էի՝ հայրս վերջին անգամ ձայնս լսի...
Ա. Զաքարյան
Հավերժ փառք հայոց հողի պաշտպանության և իրենց զավակների խաղաղ այգաբացների համար մղվող պատերազմում նահատակված սպաներին… նրանց, որ համեստ էին ու քչախոս, երբևէ բարձրագույն որևէ պարգևի չարժանացան, նրանց, որ երբեք լեգենդներ չէին պատմում իրենց սխրանքների մասին, մարտի դաշտում իրական սխրանք կերտողն էին՝ պարկեշտ, ազնիվ, անդավաճան հայրենասեր...
ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ
«Նիդ.օրագրի» համար, Երևան