The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 14 March 2025

ՖՈՐՈՒՂ ՖԱՐՐՈԽԶԱԴԻ ԿԵՆՍԱՊԱՏՈՒՄԸ

 ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրակ. ինստ.

 




Պատկեր 1: Իրանացի պոետ, արձակագիր, կինոռեժիսոր Ֆորուղ Ֆարրոխզադը (1935-1967):

 

Ֆորուղ Ֆարրոխզադը ծնվել է 1935 թվականի հունվարի 5-ին, Թեհրանում, զինվորական սպա գնդապետ Մոհամմադ Բաղեր Ֆարրոխզադի և նրա կնոջ՝ Թուրան Վազիրի-Թաբարի ընտանիքում: Ֆարրոխզադը յոթ երեխաներից չորրորդն էր: Մինչև իններորդ դասարան Ֆորուղը հաճախել է հանրակրթական դպրոց: Տասնհինգ տարեկանում ավարտել է կրտսեր միջնակարգ դպրոցը: Ուսումը շարունակել է՝ սովորելով զգեստագործություն և նկարչություն Քամալոլմոլկի տեխնիկական դպրոցում:

1951 թվականին, տասնվեց տարեկանում, Ֆորուղին ամուսնացրել են իր զարմիկի՝ Փարվիզ Շապուրի հետ, և նրանք տեղափոխվել են Իրանի Ահվազ քաղաքը՝ չնայած Փարվիզի ընտանիքի առարկություններին: Մեկ տարի անց ծնվել է նրանց միակ որդին։

1954 թվականին Ֆորուղը բաժանվել է Փարվիզ Շապուրից: Ամուսնալուծվելուց հետո նա կորցրել է որդու խնամակալությունը: Որդուն՝ Քամյարին, որին նա սիրալիրորեն Կամի է անվանում, նրանից խլել և դաստիարակել են Փարվիզն ու նրա ընտանիքը։ Ֆորուղին թույլ չեն տվել տեսակցել իր երեխային: Նրան տեսակցության շատ քիչ իրավունքներ էին տալիս, և երեխային դաստիարակում էին այնպիսի ներշնչանքներով, թե մայրը լքել է նրան պոեզիայի և անձնական հաճույքների համար: Որդու այն միտքը, թե մայրը կամովին լքել է իրեն, Ֆորուղի համար մեծ վշտի և մշտակա տանջանքի աղբյուր էր:

Պատկեր 2: Ֆորուղ Ֆարրոխզադի կտավներից:

 

1955 թվականին լույս է տեսել Ֆորուղի առաջին ժողովածուն՝ «Գերի» (“Asir”) խորագրով, որը ընդգրկում է քառասունչորս բանաստեղծություն։ Նույն տարվա սեպտեմբերին նա նյարդային խանգարում է ձեռք բերել և տեղափոխվել է հոգեբուժական կլինիկա։

1956 թվականի հուլիսին Ֆորուղը առաջին անգամ լքել է Իրանը և մեկնել է Եվրոպա, որտեղ ապրել է շուրջ ինը ամիս: Իրան վերադառնալուց հետո տպագրվել է Ֆորուղի երկրորդ ժողովածուն, որը ամփոփում է նախկին ամուսնուն ուղղված քսանհինգ կարճ տեքստեր և կոչվում է «Պատ» (“Divar”): Իրանում աշխատանք փնտրելու նպատակով Ֆորուղը հանդիպել է կինոռեժիսոր և գրող Էբրահիմ Գոլեստանիին, ով հնարավորություն է ընձեռել նրան ինքնադրսևորվել և ամրապնդել անկախ ապրելու հակումները: Հետագայում, Գոլեստանիի հետ Ֆորուղը մտերմացել է և ունեցել է ջերմ հարաբերություններ:

1958 թվականին տպագրվել է Ֆորուղ Ֆարրոխզադի երրորդ ժողովածուն՝ «Ապստամբություն» (“Asian”) խորագրով, որը հաստատել է նրան որպես խոստումնալից բանաստեղծի:

Բացի հակասական մոդեռնիստ բանաստեղծ՝ և ֆեմինիստ հեղինակ լինելը Ֆորուղը զբաղվել է նաև ռեժիսուրայով: 1962 թվականին նա նկարահանել է բորոտների գաղութի մասին վավերագրական ֆիլմ՝ «Տունը սև է» (“The House is Black”) խորագրով։ Ֆիլմը արժանացել է միջազգային ճանաչման և մի շարք մրցանակների։

 


Պատկեր 3: Ֆորուղ Ֆարրոխզադը «Տունը սև է» վավերագրական ֆիլմի նկարահանման հրապարակում:

 

Վավերագրական այս ֆիլմը գնահատվում է որպես իրանական «Նոր ալիք» շարժման էական գործոն: Նկարահանության 12 օրերի ընթացքում նա շատ է կապվել երկու բորոտների երեխայի՝ Ալի Մանսուրիի հետ։ Ֆորուղը որդեգրել է տղային ու բերել մոր տուն։



Պատկեր 4: Ֆորուղ Ֆարրոխզադը և բորոտների կացարանից որդեգրված տղան՝ Ալի Մանսուրին:

 

1964 թվականին տպագրվել է Ֆորուղի չորրորդ բանաստեղծական ժողովածուն՝ «Մի այլ ծնունդ» (Պարսկ: “Tavallodi Digar”, Eng: “Reborn”), որը ամփոփում է երեսունհինգ բանաստեղծություններ, որոնք Ֆորուղը գրել էր մոտ վեց տարվա ընթացքում։ Նրա պոեզիան էականորեն տարբերվում էր իրանական բանաստեղծության ավանդույթներից:

Այս ժողովածուի առիթով իրանացի հայտնի բանաստեղծ Ահմադ Շամլուն գրում է՝ «Ֆորուղ Ֆարրոխզադը իր երկրորդ ծնունդից հետո ապրեց ընդամենը հինգ տարի և ժամանակի անողոք այս պահի մեջ կարողացավ այսօրվա պոեզիայում հաստատվել որպես ամենապայծառ դեմքերից մեկը: Նրա մահով լուսավոր այն երաժշտությունը, որը հատուկ էր նրա անմեղագույն քերթությանը, մնաց անկրկներլի: Նրա մահը մարդու կամ բանաստեղծի մահ չէր, այլ պարսկական պոեզիայի պատմության համար մի ահռելի ժամանակահատվածի անդառնալի կորուստ»:

1965 թվականին Ֆորուղը գրել է «Հավատ ընծայենք սառը եղանակների նախասկզբին» պոեմը, որը լույս է տեսել նրա մահից հետո: Ինչպես հեղինակի կենդանության օրոք, այնպես էլ հետմահու, Ֆարրոխզադի կանացի ուժեղ ձայնը դարձավ հակասական քննարկումների ու քննադատությունների թիրախ՝ չափազանց մերժողական ուշադրության և բացահայտ հավանությունների կիզակետում:

Իրանական ռադիոյին տված մի հարցազրույցում, երբ նրան հարցրել են իր բանաստեղծությունների կանացի տեսակետի մասին, Ֆարրոխզադը պատասխանել է՝ «Եթե իմ բանաստեղծությունները, ինչպես դուք եք ասում, կանացիություն ունեն, այդ հանգամանքը, իհարկե, միանգամայն բնական է, ի վերջո, բարեբախտաբար, ես կին եմ։ Բայց եթե խոսում եք գեղարվեստական արժանիքների մասին, կարծում եմ, որ սեռը դեր չի կարող ունենալ։ Իրականում, նույնիսկ նման առաջարկ հնչեցնելը էթիկայից դուրս է։ Բնական է, որ կինն իր ֆիզիկական, հուզական, զգայական և հոգևոր հակումների պատճառով կարող է ավելի մեծ ուշադրություն դարձնել որոշ հարցերի, որոնց տղամարդիկ սովորաբար չեն անդրադառնում: Ես հավատում եմ, որ նրանք, ովքեր, իրենց ներքին «ես»-ը արտահայտելու համար ընտրում են արվեստը, եթե զգան, թե այդ ճանապարհը պետք է անցնեն՝ նկատի ունենալով իրենց սեռը, նրանք երբեք չեն առաջադիմի իրենց արվեստում, և դա ճշմարտություն է: Ուրեմն, երբ գրելու ընթացքում, եթե շարունակեմ մտածել՝ այ, ես կին եմ և պետք է անդրադառնամ կանացի խնդիրների և ոչ թե մարդկային, ապա դա կանգ է և ինքնաոչնչացում: Որովհետև կարևորը սեփական դրական հատկանիշները մշակելն ու սնվելն է, մինչև մարդ լինելուն արժանի մակարդակի հասնելը: Կարևորը մարդու աշխատանքն է և ոչ թե տղամարդ կամ կին լինելը: Երբ բանաստեղծությունը հասնում է հասունացման որոշակի մակարդակի, այն առանձնանում է իր ստեղծողից և կապվում է մի աշխարհի հետ, որտեղ այն վավեր է՝ հենվելով իր արժանիքների վրա»:

Ընդգծելով մարդուն առնչվող հիմնախնդիրները՝ Ֆորուղը կոչ է անում ճանաչել կանանց կարողությունները, որոնք դուրս են ավանդական երկկողմ հակադրություններից:

1963 թվականին ՅՈՒՆԵՍԿՕի ֆինանսավորմամբ Ֆորուղի մասին նկարահանվել է երեսուն րոպեանոց ֆիլմ։ Բանաստեղծուհու կյանքի մասին պատմող տասնհինգ րոպեանոց ֆիլմ է նկարահանել նաև իտալացի կինոռեժիսոր Բերնարդո Բերտոլուչին, ով այցելել է Իրան՝ հարցազրույցի:

Ֆորուղի կյանքի մասին երեք վավերագրական ֆիլմ է նկարահանել նաև իրանահայ կինոռեժիսոր Նասեր Սաֆարյանը՝ «Հոգու հայելին» (2000), «Կանաչ սառը» (2003) և «Ալիքի գագաթը» (2004) խորագրերով:

Ֆորուղ Ֆարրոխզադը մահացել է 1967 թվականին ավտովթարի հետևանքով: Նա հազիվ 32 տարեկան էր: Թեև նրա մահվան ստույգ հանգամանքները բանավեճերի առիթ են դարձել, սակայն, պաշտոնական վարկածն այն է, թե նա շրջել է իր մեքենան, որպեսզի խուսափի հանդիպակաց դպրոցական ավտոբուսից, և դուրս է շպրտվել իր մեքենայից՝ գլուխը հարվածելով ճանապարհի եզրաքարին: Վարկած կա նաև, թե նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին, սակայն պարսկուհի գրականագետ Ֆարզանե Միլանին իր «Ֆորուղ Ֆարոխզադ. Գրական կենսագրություն չհրապարակված նամակներով» գրքում մեջբերում է հարցազրույցը Էբրահիմ Գոլեստանիի հետ, ով վկայում է, թե Ֆարրոխզադը մահացել է իր գրկում:

 


 

Պատկեր 5: Միլանի Ֆարզանեի «Ֆորուղ Ֆարոխզադ. Գրական կենսագրություն չհրապարակված նամակներով» գրքի շապիկը:

 

Ժառանգությունը

Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո Ֆարրոխզադի պոեզիան արգելված էր ավելի քան մեկ տասնամյակ: Սակայն 1987 թվականին Ֆարրոխզադի համառոտ գրական կենսագրությունը որպես աշխատություն հրատարակել է Մայքլ Հիլմանը՝ «Միայնակ կինը: Ֆորուղ Ֆարրոխզադը և նրա պոեզիան» խորագրով:

Այնուհետև, Ֆարզանե Միլանին հրատարակել է «Շղարշներ և բառեր: Իրանցի կին գրողների ղողանջող ձայները» աշխատությունը, որը ներառում էր Ֆորուղի մասին առանձին գլուխ: Հետագայում, Ֆարրոխզադի բանաստեղծությունների առիթով քննադատական ակնարկ է հրատարակել գրող-գրականագետ Աբդոլալի Դաստղեյբը, որում նա Ֆորուղին նկարագրում է որպես ժամանակակից պարսկական պոեզիայի առաջատար հեղինակ, ով խորհրդանշում է ֆեմինիզմը:

2017 թվականի փետրվարին, Ֆարրոխզադի մահվան 50-ամյակի առիթով, «The Guardian»-ի լրագրող Սաիդ Քամալի Դեհղանի հետ հարցազրույցում, 94-ամյա Էբրահիմ Գոլեստանին առաջին անգամ բարձրաձայնել է Ֆորուղի նկատմամբ իր զգացմունքների և փոխհարաբերությունների մասին՝ «Ես ցավում եմ, որ նա այստեղ չէ, իհարկե, դա ակնհայտ է: Մենք շատ մտերիմ էինք, բայց ես չեմ կարող չափել, թե ինչ զգացումներ ունեի նրա հանդեպ: Ինչպե՞ս կարող եմ՝ կիլոգրամներով, մետրերով»:

 

 

Պատկեր 6: Ֆորուղ Ֆարրոխզադը և կինոռեժիսոր Էբրահիմ Գոլեստանին: 

 

2023 թվականին իտալական «Բոմպիանի» հրատարակչությունը տպագրել է մի քննադատական աշխատություն, որում վերլուծվում են Ֆորուղ Ֆարրոխզադի բանաստեղծական բոլոր ժողովածուների իտալերեն չափածո թարգմանությունները:

Ֆորուղ Ֆարրոխզադի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն, ռուսերեն, թուրքերեն, հայերեն, շվեդերեն, լեհերեն, ևն:

 

Գրականություն

  1.  Պարսկական տոմարով՝ فروغ فرخزاد 1934 թվականի Դեկտեմբերի 28-ին:
  2.  Ֆարրոխզադների ընտանիքը ծագումով Թաֆրեշից էր:
  3. Մյուս երեխաներն էին՝ Ամիրը, Մասուդը, Մեհրդադը, Ֆերեյդունը, Փուրանը և Գլորիան:
  4.  Wolpé Sholeh (ed.), Sin: Selected poems of Forugh Farrokhzad, (Fayetteville [Arkansas]: University of Arkansas Press, 2007): ISBN 1-55728-861-5.
  5. Dehghan, Saeed Kamali (2017-02-12). “Former lover of the poet known as Iran's Sylvia Plath breaks his silence”. The Guardian: ISSN 0261-3077: Retrieved 2017-10-20.
  6.  Daniel Elton L., Mahdi Ali Akbar, Culture and Customs of Iran: Greenwood Press: 2006, pp. 81-82: ISBN 978-0-313-32053-8.
  7.  Afary Janet, Sexual Politics in Modern Iran: Cambridge University Press: (9 April 2009), pp. 283–: ISBN 978-1-107-39435-3.
  8. Parvin Paidar: Women and the Political Process in Twentieth-Century Iran. Cambridge University Press: (24 July 1997), pp. 168-: ISBN 978-0-521-59572-8.
  9. Dabashi Hamid, The World of Persian Literary Humanism. Harvard University Press: (20 November 2012). pp. 290: ISBN 978-0-674-07061-5.
  10. See Forugh Farrokhzad: IMDb. Retrieved 2017-10-20: https://www.imdb.com/name/nm1265720/bio/
  11.  Խոսքը «Մի այլ ծնունդ» ժողովածուի մասին է:
  12.  Տե՛ս Ֆարրոխզադ Ֆորուղ, «Մի այլ ծնունդ», թարգմ. պարսկերենից՝ Էդուարդ Հախվերդյանի, Լոս Անջելես, 1996, I-BEN հրատ., 150 էջ:
  13. Let Us Believe at the Beginning of the Cold Season, translated and edited by Elizabeth T. Gray, Jr., New Directions Publishing, 2022: ISBN 978-0811231657: https://www.ndbooks.com/book/let-us-believe-in-the-beginning-of-the-cold-season/. The literal translation of the title is “Let Us Believe in the Beginning of the Cold Season”. “Let Us Believe in the Dawn of the Cold Season” is a poetic translation/re-creation by poet Sholeh Wolpe in Sin: Selected Poems of Forugh Farrokhzad.
  14. Levi Thompson, Speaking Laterally: Transnational Poetics and the Rise of Modern Arabic and Persian Poetry in Iraq and Iran, UCLA, May 2017, p. 156
  15. Wolpé, Sholeh (2007), "FORUGH FARROKHZAD (1935–1967)", Sin, University of Arkansas Press, pp. xvi–xxxii, doi:10.2307/j.ctt1ffjm51.6, ISBN 9781610753838
  16. Նույն տեղում, էջ 117:
  17. Parvin Paidar, Women and the Political Process in Twentieth-Century Iran: Cambridge University Press. (24 July 1997), pp. 168–: ISBN 978-0-521-59572-8.
  18. Milani Farzaneh, Words Not Swords: Iranian Women Writers and the Freedom of Movement: Syracuse University Press (15 May 2011), 345 p.: ISBN 978-0815632788. See also: Milani Farzaneh, زندگی نامه ادبی فروغ فرخ زاد همراه با نامه‌های چاپ نشده, فرزانه میلانی, نشر پرشین سیرکل ـ تورنتو، کانادا, چاپ نخست، تابستان، سپتامبر 1395, پخش در اروپا، استرالیا و آسیا: نشر باران، سوئد, طرح جلد: نغمه افشین جاه, صفحه آرایی: آرش خارابی، پ. ابراهیمی: ISBN: 099189641.
  19. Elton L Daniel, Mahdi Ali Akbar. Culture and Customs of Iran: Greenwood Press: 2006, pp. 81–82: ISBN 978-0-313-32053-8.
  20. Afary Janet, Sexual Politics in Modern Iran: Cambridge University Press. (9 April 2009), pp. 283–. ISBN 978-1-107-39435-3.
  21. Milani Farzaneh, Veils, and Words: The Emerging Voices of Iranian Women Writers (Contemporary Issues in the Middle East), Syracuse University Press; First Edition (September 1, 1992), 318 p.
  22. Dastgheib, Abdolali, The Little Mermaid: Critical Review of poems by Forough Farrokhzad. 2006: Amitis Publishers, Tehran, Iran. ISBN 964-8787-09-3 («Փոքրիկ ջրահարսը»):
  23. See Former lover of the poet known as Iran's Sylvia Plath breaks his silence”: The Guardian. February 12, 2017.
  24. Forugh Farrokhzad, Io parlo dai confini della notte. Tutte le poesie (Testo persiano a fronte), introduced and translated by Domenico Ingenito, Bompiani, 2023, 800 pp.


Կստորագրվի՞ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 ՀՐԱՏԱՊ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի պաշտոնական հայտարարությունը, միանշանակ, կարևոր զարգացում է։ Սակայն այն, որ պայմանագրի ամբողջական տեքստը դեռևս հանրայնացված չէ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հնչող կոշտ հայտարարությունները, ցույց են տալիս, որ գործընթացը դեռևս որոշակի անորոշություն ունի և կարող է բախվել նոր մարտահրավերների։

1. Պայմանագրի գաղտնիությունը և Հայաստանի ներքաղաքական հարցերը

Այն, որ Հայաստանի իշխանությունները չեն հրապարակում պայմանագրի ամբողջական տեքստը, բնականաբար, առաջացնում է ներքաղաքական քննարկումներ և որոշակի կասկածներ։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը սահմանադրական փոփոխությունների հարցն արդեն ներկայացնում է որպես նոր պայման, Հայաստանում կարող են առաջանալ թե՛ քաղաքական, թե՛ իրավական բարդություններ։ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը չի կարող տեղի ունենալ առանց քաղաքական լայն համաձայնության, և այդ հարցը կարող է դառնալ բևեռացնող գործոն ներսում՝ հատկապես հաշվի առնելով ընդդիմության և հասարակական տարբեր շերտերի վերաբերմունքը։

2. Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և Ալիևի հայտարարությունները

Չնայած բանակցությունների ավարտին, Ադրբեջանի իշխանությունները, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևը, շարունակում են հանդես գալ հայտարարություններով, որոնք հակասում են խաղաղության պայմանագիր կնքելու տրամաբանությանը։ Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել սահմանադրական փոփոխություններ՝ հայտարարելով, որ դրանք բխում են խաղաղության հաստատման գործընթացից։ Սակայն սա լուրջ նախադեպ կարող է ստեղծել, քանի որ միջազգային իրավունքում տարածքային պահանջները և սահմանադրական փոփոխությունները ներպետական գործառույթներ են, և ցանկացած նման պահանջ կարող է ընկալվել որպես ճնշում Հայաստանի ինքնիշխանության վրա։

Բացի այդ, Ալիևը և այլ ադրբեջանցի պաշտոնյաներ շարունակում են ընդգծել, որ Հայաստանը պետք է «մոռանա» Մինսկի խմբի գոյության մասին, ինչը, ըստ էության, նպատակ ունի վերջնականապես փակել Լեռնային Ղարաբաղի հարցը և օրակարգից հանել որևէ քննարկում Արցախի ապագայի վերաբերյալ։ Այս մոտեցումը ավելի շատ միակողմանի հաղթանակի ամրագրում է, քան հավասարակշռված խաղաղության պայմանագիր։

3. Խաղաղության պայմանագրի ապագան և հնարավոր ռիսկերը

Չնայած նրան, որ երկու կողմերը հայտարարել են պատրաստակամություն ստորագրելու պայմանագիրը, դեռևս պարզ չէ՝ արդյոք այս փաստաթուղթը կդառնա երկարատև խաղաղության հիմք, թե՞ ընդամենը կլինի իրավիճակային լուծում, որը երկարաժամկետ հեռանկարում չի բացառի նոր լարվածությունների առաջացումը։

Հնարավոր ռիսկերն են.

Ադրբեջանի շարունակական ճնշումները Հայաստանի վրա, հատկապես Սյունիքի միջանցքի հարցում։

Սահմանային միջադեպերի հնարավոր վերականգնումը, քանի որ Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, որ ուժային քաղաքականությունն իր հիմնական գործիքն է։

Հայաստանի ներսում քաղաքական բևեռացումը, եթե սահմանադրական փոփոխությունների հարցը դառնա ներքաղաքական լուրջ վեճի առարկա։

4. Ի՞նչ պետք է անել հիմա

Հայաստանը պետք է գործի առավելագույնս համախմբված և սառը դատողությամբ՝ պահպանելով իր ինքնիշխան շահերը, միաժամանակ խուսափելով նոր պատերազմի վտանգից։ Այս պահին անհրաժեշտ է.

Հրապարակել խաղաղության պայմանագրի ամբողջական տեքստը, որպեսզի հասարակությունը և փորձագիտական հանրությունը կարողանան իրական գնահատական տալ դրա բովանդակությանը։

Ապահովել միջազգային հանրության ներգրավվածությունը, հատկապես ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությունը, որպեսզի Ադրբեջանը չկարողանա միակողմանի կերպով թելադրել իր կամքը։

Ներքաղաքական լայն քննարկում կազմակերպել, որպեսզի պայմանագրի ընդունումը չդառնա բաժանարար գիծ հասարակության ներսում։

Եզրակացություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը մեծ քայլ է դեպի տարածաշրջանում կայունություն, բայց այն դեռ չի նշանակում վերջնական խաղաղություն։ Ադրբեջանի հռետորաբանությունը և պահանջները ցույց են տալիս, որ այս գործընթացն ունի բազմաթիվ ռիսկեր, և Հայաստանի համար այժմ առաջնային է ոչ միայն խաղաղություն հաստատելը, այլև դրա կենսունակությունն ու իրագործելիությունը ապահովելը։

Hay Azian/Նիդ.օրագիր/14,03.2025

Wednesday, 12 March 2025

Վարչապետն ընդունել է Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

 Չորեքշաբթի , 12 մարտի 2025 թ.


 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Կասպար Վելդկամպի այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության դինամիկ բնույթը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել նաև տնտեսության և այլ ոլորտներում կապերի հետագա ընդլայնման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը շեշտել է Նիդեռլանդների դերը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման և մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացման գործում:

Կասպար Վելդկամպը նշել է, որ երկու երկրների ԱԳՆ-ների միջև ձևավորվել է փոխվստահության վրա հիմնված սերտ համագործակցություն: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի և Նիդեռլանդների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները: Միաժամանակ, նա հավելել է, որ Նիդեռլանդները շարունակելու է նպաստել ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացմանը, այդ թվում՝ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:








Tuesday, 11 March 2025

Նեմեսիս օպերացիան և դրա կապը Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հետ

Մեր նախորդ  «Լենին-Աթաթուրք հարաբերությունները և Հայաստանը» հոդվածում պատմել էինք թե ինչպես Խորհրդային Ռուսաստան-Թուրքիա հայտնի պայմանագրերի կնքումը ազդեց Հայաստանի ճակատագրի վրա: Այդ պայմանագրերով  Թուրքիային  անցան Կարսի, Արդահանի, Սուրմալուի ( Արարատ լեռով) տարածքները, նաև Նախիջևանը:  Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև սահմանները որոշվեցին ի վնաս Հայաստանի։

Լենին-Աթաթուրք համագործակցությունը Հայաստանի առաջին Հանրապետությանն արժեցավ Կարսի, Սուրմալուի, Արդահանի շրջանների կորուստը: Խորհրդային Հայաստանը ստիպված եղավ ընդունել Թուրքիայի հետ սահմանները Խորհրդային Ռուսաստանի պարտադրանքով: Նախիջևանը, որի հայկական բնակչությունը գերակշիռ էր, հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին՝ որպես ինքնավարություն։

Խորհրդային Ռուսաստանն օգնեց Թուրքիային, որպեսզի թուլացնի Արևմուտքի ազդեցությունը տարածաշրջանում, իսկ Թուրքիան օգտվեց այս հնարավորությունից՝ հայկական տարածքները գրավելու և իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ 

Երբ համընկնում են Ռուսաստանի և Թուրքիայի շահերը

Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Օսմանյան կայսրությունը պարտվեց,  1918-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Սևրի պայմանագիրը (1920) նախատեսում էր հայկական տարածքների զգալի ընդլայնում, ինչը ընդունելի չէր Թուրքիայի համար: Թուրքիայի ազգային-ազատագրական շարժումը (Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ) հակամարտության մեջ էր Արևմուտքի հետ: Քեմալական շարժման և Խորհրդային Ռուսաստանի շահերը համընկնում էին, Խորհրդային Ռուսաստանը ձգտում էր Անդրկովկասում ազդեցության մեծացման և արևմտյան երկրների թուլացման: Ռուսաստանը Թուրքիային պատերազմ հրահրեց Հայաստանի դեմ:Փաստորեն 1920թ թուրք-հայկական պատերազմից հետո Թուրքիան և Խորհրդային Ռուսաստանը համագործակցեցին Հայաստանի հաշվին:

Մոսկվայի և Ղարսի պայմանագրերը Հայաստանի համար տարածքային կորուստների պատճառ դարձան, ինչը խորացրեց ազգայնական զգացմունքները: Այդ պայմանագրերով Հայաստանը կորցրեց հնարավորություն վերականգնելու իր պատմական սահմանները, իսկ ցեղասպանության հեղինակները խուսափեցին արդարադատությունից: Այս պայմաններն ու արդարության պահանջը նպաստեցին Նեմեսիս օպերացիայի իրականացմանը, որի միջոցով հայ վրիժառուները հաշվեհարդար տեսան գլխավոր պատասխանատուների նկատմամբ:

Մոսկվայի (16 մարտի 1921) և Ղարսի (13 հոկտեմբերի 1921) պայմանագրերը և Նեմեսիս օպերացիան փոխկապակցված են պատմական, քաղաքական և ռազմավարական տեսանկյուններից` ահա դրանց պատճառահետևանքային կապը.

Նեմեսիս օպերացիայի պատճառները

1.1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի ազգային շարժման իրականացրած Հայոց ցեղասպանության ու դրան հաջորդած հայերի դեմ բռնի գործողությունների հետևանքով շուրջ 1.5 միլիոն հայեր սպանվեցին, իսկ Հայաստանի Առաջին Հանրապետությունը (1918-1920) վերացավ որպես անկախ պետություն։ Հայերի բնաջնջումն առաջացրեց վրեժի, ցասումի և արդարության պահանջ:

2. Թուրքական և ադրբեջանական պաշտոնյաներն ունեցան իրենց դերակատարումը:Երիտթուրք առաջնորդները՝ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, պատասխանատու էին հայերի ցեղասպանության համար:

1918-ի սեպտեմբերի Բաքվի ջարդերում սպանվեց մոտ 30,000 հայ՝ Նուրի փաշայի (Թալեաթի եղբոր) ղեկավարությամբ:

3. Պայմանագրերի հետևանքով Հայաստանն ունեցավ տարածքային զգալի կորուստ:

Մոսկվայի և Ղարսի պայմանագրերով փաստացիորեն ամրապնդվեց Հայաստանի տարածքային կորուստները:

Հայկական վրիժառու խմբերը՝ Դաշնակցությունը, սա ընկալեցին որպես անարդարության շարունակություն:

Հետևանքները. Նեմեսիս օպերացիան (1920-1922)

Նեմեսիսը հայ վրիժառուների ծրագիրն էր, որի նպատակն էր սպանել Հայոց ցեղասպանության և Բաքվի ջարդերի կազմակերպիչներին:

1919 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչպես նաև հայ ազգային շարժման ներկայացուցիչները պահանջում էին պատասխանատվության ենթարկվել Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին՝ երիտթուրքական առաջնորդներին։ Սակայն, Թուրքիայում իշխանության եկած Մուստաֆա Քեմալի ազգային շարժումը ոչ միայն հրաժարվեց պատասխանատվությունից, այլ նաև նոր ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի դեմ։

Հայ  ժողովրդի զավակները նախաձեռնեցին Նեմեսիս օպերացիան, որի նպատակն էր վերացնել Ցեղասպանության կազմակերպիչներին և 1918-1920 թվականներին Հայաստանի Հանրապետության դեմ հանցագործություններ կատարած թուրք և ադրբեջանցի ղեկավարներին։

  • Նեմեսիս օպերացիայի նպատակներն ու թիրախները՝

Այս իրադարձությունների լույսի ներքո՝ Նեմեսիս օպերացիան սկսեց իր հաշվեհարդարը ոչ միայն ցեղասպանության կազմակերպիչների, այլ նաև Հայաստանի Հանրապետության կործանման պատասխանատուների դեմ։

Օպերացիայի ընթացքում սպանվեցին հետևյալ առանցքային գործիչները՝

Թալեաթ փաշան (Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ) – սպանվեց 1921 թ. մարտի 15-ին Բեռլինում՝ Սողոմոն Թեհլերյանի կողմից,

Սայիդ Հալիմ փաշան (Օսմանյան կայսրության վեզիր) – սպանվեց 1921 թ. դեկտեմբերի 6-ին,

Ջեմալ փաշան (Հայերի զանգվածային կոտորածների կազմակերպիչ) – սպանվեց 1922 թ. Թբիլիսիում,

Ազիմ Բեյ և Բեհբութ խան Ջիվանշիր (Ադրբեջանի մուսավաթական գործիչներ, որոնք պատասխանատու էին Բաքվի հայերի կոտորածների համար) – սպանվեցին 1921 թ.։

 Մոսկվայի և Կարսի պայմանագրերին առնչվող թիրախներ

Նեմեսիս օպերացիայի ընթացքում սպանվեցին նաև մի շարք գործիչներ, որոնք դեր ունեին 1920-1921 թվականների հայ-թուրքական պատերազմի, Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի կնքման, և Հայաստանի Հանրապետության ոչնչացման մեջ։

Մասնավորապես՝ Ջիվանշիրի սպանությունը կապված էր Մոսկվայի պայմանագրով Նախիջևանի հանձնումի հետ, Ջեմալ Ազմիի սպանությունը (Ցեղասպանության ակտիվ մասնակից) նույնպես կապված էր հայերի տարածքային կորուստների հետ։

Նեմեսիս օպերացիան ոչ միայն պատժեց 1915-ի ցեղասպանության կազմակերպիչներին, այլև ուղղված էր Հայաստանի Հանրապետության կործանման համար պատասխանատու անձանց դեմ։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնք արդյունք էին Լենին-Աթաթուրք գործարքի, վճռորոշ դեր խաղացին հայ ժողովրդի տարածքային կորուստների և պետականության ոչնչացման գործում։ Նեմեսիս օպերացիան դարձավ պատմական վրեժխնդրության օրինակ՝ հայերի համար վերականգնելով որոշակի արդարություն։

Մոսկվայի և Ղարսի պայմանագրերը ծանր օղակ են Հայաստանի վզին

Ցավոք Մոսկվայի և Ղարսի պայմանագրերի չեղարկման հարցը տարիներ շարունակ  հիմնականում բարձրացվել է  տարբեր քաղաքական, իրավական և ակադեմիական շրջանակներում, ինչպես նաև անհատների, վերլուծաբանների և որոշ քաղաքական ուժերի կողմից, բայց Հայաստանի պետական քաղաքականության մաս չի կազմել։ Այս թեման շարունակում է մնալ իրավական և քաղաքական քննարկումների առարկա, բայց ներկայումս պաշտոնական մակարդակով Հայաստանը դեռևս այդ ուղղությամբ վճռական քայլեր չի ձեռնարկել։

 Խորհրդային և հետխորհրդային տարիներ

1. Խորհրդային Հայաստան (1921-1991)

Խորհրդային տարիներին Հայաստանը փաստացիորեն չէր կարող հարցականի տակ դնել այս պայմանագրերը, քանի որ դրանք կնքվել էին Խորհրդային Ռուսաստանի անունից, և Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին։

Չնայած հայ մտավորականության և ակադեմիական շրջանակների դժգոհությանը, որևէ պաշտոնական քայլ այդ ուղղությամբ չէր իրականացվում։

2. Անկախ Հայաստանի առաջին նախաձեռնությունները (1991-ից հետո)

1990-ականներից սկսած՝ հայ իրավաբաններ, պատմաբաններ և քաղաքական գործիչներ քննարկել են այդ պայմանագրերի իրավական հիմնավորումները և հնարավոր չեղարկման հարցը։

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, սակայն, այս հարցը երբեք չի եղել առաջնահերթություն՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները։

Հատուկ նախաձեռնություններ և անհատներ

Մոսկվայի (1921) և Ղարսի (1921) պայմանագրերի չեղարկման հարցով զբաղվել են տարբեր պատմաբաններ, իրավաբաններ, քաղաքական գործիչներ և ազգային-ազատագրական շարժման ներկայացուցիչներ։

Անհատներ, որոնք զբաղվել են այս հարցով

  • Ժիրայր Սեֆիլյան

Ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Սասնա Ծռեր» կուսակցության հիմնադիրներից։Իր հայտարարություններում նշել է, որ Հայաստանը պետք է դե յուրե չեղարկի Մոսկվայի և Ղարսի պայմանագրերը և պայքարի իր պատմական տարածքների համար։ Քննադատել է Հայաստանի իշխանություններին, որ նրանք չեն բարձրացնում այս հարցը միջազգային հարթակներում։

  •  Արա Պապյան 

Դիվանագետ, պատմաբան Արա Պապյանը, որը նախկինում եղել է Կանադայում Հայաստանի դեսպանը, հիմնադրել է "Մոդուս Վիվենդի" կենտրոնը, որը զբաղվում է միջազգային իրավունքի և պատմական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պնդում է, որ Մոսկվայի և Ղարսի պայմանագրերը իրավաբանորեն անվավեր են, քանի որ դրանք կնքվել են առանց Հայաստանի ժողովրդի և օրինական ներկայացուցիչների համաձայնության և չունեն միջազգային իրավունքի ուժ, քանի որ Հայաստանի անունից դրանք չեն ստորագրվել լիազորված մարմնի կողմից։

Նա ներկայացրել է իրավական վերլուծություններ, հիմնվելով Սևրի պայմանագրի և Վիլսոնի իրավարար որոշման վրա, ըստ որի՝ այդ տարածքները պետք է պատկանեին Հայաստանին։

  •  Գառնիկ Ասատրյան

Պատմաբան, թուրքագետ, որը տարբեր ուսումնասիրություններում անդրադարձել է Մոսկվայի և Ղարսի պայմանագրերին։ Հատկապես դիտարկել է դրանց ազդեցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության վրա։

  •  Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան, լրագրող։ Իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է այդ պայմանագրերի իրավական հիմնախնդիրներին։  Նշել է, որ Հայաստանը պետք է դիվանագիտական մակարդակով քննարկի այդ պայմանագրերի անվավերության հարցը։

  • Հայկական Սփյուռքի որոշ կազմակերպություններ

Հայկական սփյուռքի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լիբանանի, Ռուսաստանի և այլ երկրների մի շարք կազմակերպություններ և կառույցներ տարիների ընթացքում տարբեր առիթներով նախաձեռնել են միջազգային քննարկումներ՝ կապված Մոսկվայի և Ղարսի պայմանագրերի հետ: Այս կազմակերպությունները տարբեր միջոցառումների, համաժողովների և հանդիպումների միջոցով բարձրացրել են Մոսկվայի և Ղարսի պայմանագրերի հարցը՝ նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այդ պայմանագրերի արդարության և իրավականության վրա: 

Պայմանագրերի չեղարկման դատական հայցերի մասին գրքույկ

Վերջին զարգացումները, Գեորգի Անտոնով-Միրզախանյանի հայցը

2020 թվականի պատերազմից հետո Մոսկվայի և Ղարսի պայմանագրերի վերանայման հարցը նորից է բարձրացվել, հատկապես հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի լարված հարաբերությունները։ Գեորգի Անտոնով-Միրզախանյանը՝ Կեմերովոյի հայերի միության նախագահը, Ռուսաստանի հայրենասերների հետ նախաձեռնել է Մոսկվայի և Ղարսի պայմանագրերի չեղարկման գործընթացը Ռուսաստանի դատական ատյաններում: Վերջնական մերժման ավարտական փուլից հետո հայցը հնարավոր է տեղափոխվի միջազգային դատարան: 

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է պատմական արդարության վերականգնման ուղղությամբ: Այն ընդգծում է հայկական համայնքի ակտիվությունը և հաստատակամությունը՝ վերանայելու պատմական անարդարությունները: 

Եզրակացություն

Մոսկվայի (1921) և Ղարսի (1921) պայմանագրերը հայ ժողովրդի պատմության և Հայաստանի տարածքային ամբողջականության վրա ծանր հետևանքներ թողած փաստաթղթեր են։ Դրանց հետևանքով Հայաստանը կորցրեց Կարսի, Արդահանի, Սուրմալուի շրջանները, իսկ Նախիջևանը մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ՝ թուրք-ռուսական համաձայնությունների արդյունքում։

Տարիների ընթացքում մի շարք անհատներ, իրավաբաններ, պատմաբաններ և սփյուռքի կազմակերպություններ բարձրացրել են այս պայմանագրերի չեղարկման հարցը՝ հիմնվելով դրանց իրավական անվավերության վրա։ Այդ հարցով զբաղվել են Արա Պապյանը, Գեորգի Անտոնով-Միրզախանյանը, ինչպես նաև Հայ Դատի գրասենյակները, Հայկական Համագումարը (Armenian Assembly of America) և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (AGBU):

Չնայած այս ջանքերին, պաշտոնական Երևանը երբևէ չի ձեռնարկել կոնկրետ քաղաքական կամ դիվանագիտական քայլեր՝ պայմանագրերի վերանայման կամ չեղարկման ուղղությամբ։ Պատճառներից մեկը Ռուսաստանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններն են, որոնք բարդացնում են այս հարցի բարձրացումն ու զարգացումը։

Այսպիսով, Մոսկվայի և Ղարսի պայմանագրերի չեղարկման կամ վերանայման հարցը մնում է պատմական արդարության կարևոր խնդիր, որը պահանջում է շարունակական գիտական, իրավական և քաղաքական ջանքեր, ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում:

Հավաքեց, ի մի բերեց` Hay Azian-ը
«Նիդերլանդական օրագիր»

Այս թեմայով այլ հոդվածներ

Նիդերլանդական Օրագիր: Լենին-Աթաթուրք հարաբերությունները և Հայաստանը

Նիդերլանդական Օրագիր: «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշաղբյուր՝ Երևանում


Նեմեսիսին նվիրված մարտիկների հուշարձանի մոտ


 Գեորգի Անտոնով-Միրզախանյանի հեռուստաեթերներից մեկը:

Sunday, 9 March 2025

Ադրբեջանի քարոզչամեքենայի արշավը «ՈՄԱ»-ի դեմ՝ հակահայկական քարոզչության նոր գործիք



Ադրբեջանի տեղեկատվական պատերազմը Հայաստանի դեմ տարիների ընթացքում դարձել է ավելի ինտենսիվ ու համակարգված՝ օգտագործելով ինչպես միջազգային հարթակները, այնպես էլ սեփական քարոզչամիջոցները։ Վերջին շրջանում այս քարոզչական մեքենան թիրախավորել է Վովա Վարդանովի ղեկավարած «ՈՄԱ» ռազմահայրենասիրական կազմակերպությունը՝ ներկայացնելով այն որպես «ահաբեկչական» և «ազգայնամոլական» կառույց։ Վովա Վարդանովը «ՈՄԱ» (Ողջ Մնալու Արվեստ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը 
հիմնադրել է 2013 թվականին։ Կազմակերպության նպատակն է նպաստել Հայաստանի պաշտպանության կարողությունների ամրապնդմանը՝ պատրաստելով քաղաքացիներին ռազմական պատրաստվածության և ինքնապաշտպանության հմտություններով։ 

Ինչպե՞ս է Ադրբեջանը շահարկում «ՈՄԱ»-ի թեման

Վովա Վարդանովը նշում է, որ նման պահանջները նպատակ ունեն խոչընդոտելու հայ ժողովրդի պաշտպանական կարողությունների զարգացմանը և «ազգ-բանակ» գաղափարախոսության տարածմանը։ Նա ընդգծում է, որ «ՈՄԱ»-ի գործունեությունը միտված է Հայաստանի անվտանգության ամրապնդմանը և չի պարունակում որևէ խտրական կամ ատելության դրսևորում։
Ադրբեջանը, նկատելով «ՈՄԱ»-ի ակտիվությունը, դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել կազմակերպության դեմ՝ պնդելով, թե այն խտրականություն և ատելություն է տարածում ադրբեջանցիների նկատմամբ։ Այս պահանջը, սակայն, չի հանգեցրել կոնկրետ գործողությունների «ՈՄԱ»-ի նկատմամբ։ 
Վովա Վարդանովը նշում է, որ նման պահանջները նպատակ ունեն խոչընդոտելու հայ ժողովրդի պաշտպանական կարողությունների զարգացմանը և «ազգ-բանակ» գաղափարախոսության տարածմանը։ Նա ընդգծում է, որ «ՈՄԱ»-ի գործունեությունը միտված է Հայաստանի անվտանգության ամրապնդմանը և չի պարունակում որևէ խտրական կամ ատելության դրսևորում։

Միջազգային ատյաններում իրավական գործիքակազմի օգտագործում

2021 թվականին Ադրբեջանը դիմեց ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ պահանջելով, որ Հայաստանին պարտադրեն արգելել «ՈՄԱ»-ի գործունեությունը։ Ադրբեջանի իշխանությունները պնդում էին, թե այս կազմակերպությունը «ատելություն է քարոզում ադրբեջանցիների նկատմամբ» և «զինված կազմավորումներ է ստեղծում»։ Թեև դատարանը չընդունեց կոնկրետ գործողություններ ձեռնարկելու պահանջը, ադրբեջանական քարոզչամեքենան այն ներկայացրեց որպես «միջազգային դատապարտում»։

Մեդիա հարձակումներ ու ապատեղեկատվության տարածում

Ադրբեջանական պետական և մասնավոր լրատվամիջոցները, ինչպես օրինակ Trend.az, Haqqin.az, APA.az, պարբերաբար հրապարակում են հոդվածներ, որտեղ «ՈՄԱ»-ն անվանում են «ահաբեկչական խմբավորում» կամ «ծայրահեղական ազգայնական շարժում»։ Նրանք օգտագործում են ֆեյքային փաստեր՝ պնդելով, թե կազմակերպությունը «հայ երեխաներին պատրաստում է Ադրբեջանի դեմ պատերազմելու»։

Արևմտյան լրատվամիջոցների ներգրավման փորձեր

Ադրբեջանը փորձում է իր քարոզչական թեզերը տարածել նաև արևմտյան ԶԼՄ-ներում։ Նրանց նպատակն է ներկայացնել «ՈՄԱ»-ն որպես մի կառույց, որը «խախտում է միջազգային իրավունքը»՝ այս կերպ ստեղծելով Հայաստանի դեմ նոր ճնշումների ալիք։

«ՈՄԱ»-ի գործունեության խեղաթյուրում

Ադրբեջանական քարոզչությունը պնդում է, որ «Գմբեթ 2» պաշտպանական նախագիծը Հայաստանի կողմից «նոր ռազմական դիրքերի ամրապնդման» ծրագիր է, մինչդեռ իրականում այն կառուցվում է բացառապես պաշտպանական նպատակներով։


Ինչո՞ւ է Ադրբեջանը թիրախավորել «ՈՄԱ»-ն

  • «ՈՄԱ»-ի ծրագրերը ամրապնդում են Հայաստանի պաշտպանության ունակությունները, ինչը հակասում է Ադրբեջանի այն նպատակին, որ հայերը լինեն անպաշտպան։

  • Ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանում է հայ ժողովրդի դիմադրողականությունը, ինչը վտանգավոր է ադրբեջանական քաղաքականության համար։

  • Ադրբեջանի համար կարևոր է միջազգային հանրությանը ներկայացնել Հայաստանն ու հայերին որպես «ռևանշիստ» և «զինված խմբավորումներ կազմավորող»։


Ինչպե՞ս պետք է արձագանքել այս քարոզչությանը

  1. Տարածել ճշմարտացի տեղեկատվություն – Հայաստանի լրատվամիջոցները, փորձագետներն ու քաղաքացիական հասարակությունը պետք է հակադարձեն ադրբեջանական կեղծիքներին՝ ներկայացնելով «ՈՄԱ»-ի իրական առաքելությունը։
  2. Միջազգային գործընկերների հետ աշխատանք – Պետք է բացատրել, որ «ՈՄԱ»-ն խաղաղ բնակչության պաշտպանության և անվտանգության ամրապնդման ծրագիր է, ոչ թե ռազմական խմբավորում։
  3. Մեդիագրագիտության բարձրացում – Հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ ադրբեջանական քարոզչությունն ունի մանիպուլյատիվ բնույթ և պետք է դիմագրավել այն։

Ադրբեջանը շարունակելու է իր քարոզչական արշավը Հայաստանի դեմ՝ օգտագործելով ցանկացած առիթ, սակայն կարևոր է, որ հայկական կողմը պատրաստ լինի տեղեկատվական պատերազմին և չտրվի մանիպուլյացիաներին

Hay Azian

Friday, 7 March 2025

Կանանց միջազգային օրը, Մայրության տոնը և հոլանդահայ կանանց դերը

 Մարտի 8 և Ապրիլի 7՝ հայ կանանց տոները

Մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր, որը ծագում է 20-րդ դարասկզբի ֆեմինիստական շարժումներից։ Այս օրը խորհրդանշում է կանանց պայքարը հավասարության համար և աշխարհում տոնվում է տարբեր միջոցառումներով։

Հայաստանում, բացի Մարտի 8-ից, մեծ կարևորություն ունի նաև Ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության տոնը։ Այն համընկնում է Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի հետ, ինչը խորհրդանշում է մայրության սրբությունը։ Այս երկու տոները միասին ընդգծում են կանանց դերը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակական կյանքում։

Կանանց և մայրության տոներ Նիդերլանդներում

Նիդերլանդներում մայրության հետ կապված հիմնական տոնը Մայրության օրն է (Moederdag), որը նշվում է մայիսի երկրորդ կիրակի օրը։ Այդ օրը երեխաները և ընտանիքի անդամները շնորհավորում են մայրերին՝ նվիրելով ծաղիկներ, նվերներ և կազմակերպելով ընտանեկան միջոցառումներ։

Նիդերլանդահայ համայնքը և կանանց դերը

Նիդերլանդներում բնակվող հայերը մեծ կարևորություն են տալիս կանանց տոներին։ Նրանք նշում են ինչպես Մարտի 8-ը, այնպես էլ Ապրիլի 7-ը՝ կազմակերպելով համայնքային միջոցառումներ, համերգներ և հավաքներ։ Այս տոները հնարավորություն են տալիս պահպանելու հայկական ավանդույթների տարրեր և փոխանցելու դրանք նոր սերունդներին։

Հոլանդահայ կանայք ոչ միայն պահպանում են ազգային արժեքները, այլև հաջողության են հասնում տարբեր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչև արվեստ և գործարարություն։

Հաջողության հասած հոլանդահայ կանայք  

Նիդերլանդներում բնակվող հայ կանայք ու աղջիկներ, ովքեր կարևոր դեր ունեն իրենց աշխատանքում, ակտիվորեն մասնակցում են համայնքային կյանքին`  մասնակցելով կրթական, մշակութային, հասարակական, քաղաքական և բիզնես ոլորտներին։ Նրանցից յուրաքանչյուրն իր գործունեությամբ նպաստում է ոչ միայն  համայնքի, այլև Նիդերլանդների հասարակության զարգացմանը։

Բոլորին չես թվարկի, նրանք շատ են:  Այնուհանդերձ ներկայացնենք նրանցից մի քանիսին ում ճանաչում ենք: 

Կրթություն և մշակույթ

Սոնա Հովհաննես – Մաաստրիխտի կիրակնօրյա դպրոցի տնօրեն, որի շնորհիվ հայկական լեզուն, պատմությունն ու մշակույթը փոխանցվում են նոր սերունդներին։

Սվետլանա Անդրեսյան – «Հոլլանդ-Արմենիա» կազմակերպության հիմնադիր նախագահ, Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի տնօրեն, որն ապահովում է հայկական կրթության հասանելիությունը։

Սվետլանա Աբրահամյան – Նայմեխենի հայ համայնքի համահիմնադիր, ՎԱՆ կիրակնօրյա դպրոցի տնօրեն։ Նրա ջանքերով Նայմեխենում հայ երեխաները հնարավորություն ունեն սովորելու մայրենի լեզուն և մշակույթը։

Նելլի Արմենյան – երաժշտական մի քանի դպրոցների հիմնադիր և գործարար, որն աջակցում է հայ երաժշտության տարածմանը։

Կարինե Դավթյան-Ենգիբարյան – երաժշտական դպրոցի սեփականատեր և տնօրեն, որը զարգացնում է հայկական երաժշտական կրթությունը։

Հասարակական և քաղաքական գործիչներ

Ինգա Դրոստ – Հասարակական-քաղաքական գործիչ, Աբովյան մշակութային միության քարտուղար։ Նա ներգրավված է հայ համայնքի կազմակերպչական հարցերում և մշակութային նախաձեռնություններում։

Գայանե Աբրահամյան – «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության համահիմնադիր, հոգեբան։ Նրա գործունեությունն ուղղված է հայ համայնքի հոգեբանական աջակցության և ինտեգրման հարցերին։

Մարիամ Կիրակոսյան – «Լուսավոր ապագա» /Bright Future/ հոլանդական կազմակերպության տնօրեն, որը նպաստում է երիտասարդության ու սոցիալական այլ խավերի կրթական ու սոցիալական զարգացմանը։

Արմինե Ստեփանյան – քաղաքական գործիչ, FNV Vakbond արհմիության տեղական կառույցների ղեկավար, որը ներգրավված է Նիդերլանդների սոցիալական և քաղաքական կյանքում։

Karine Klyan (Քլյան) – De Bilt քաղաքապետարանի ավագանի VVD կուսակցության կողմից, որը մասնակցում է տեղական կառավարման աշխատանքներին։

Բիզնես և ձեռներեցություն

Suzanne Bagratuni – ABS Plant bv ընկերության տնօրեն, որը զբաղվում է բուսաբուծական արտադրանքի արտահանմամբ և լանդշաֆտային դիզայնով։

Hasmik Armota – բարերար և գործարար, որը աջակցում է համայնքային զարգացման նախագծերին։

Armeni Tovmadjan – La Maison Design ընկերության սեփականատեր, իրավաբանական մասնագետ, որը հաջողակ բիզնես ունի Նիդերլանդներում։

Narine Barseghyan – «Nina’s Handwork Boutique» ձեռագործ հագուստի և աքսեսուարների մասնագիտացված խանութի սեփականատեր (Ամստերդամ)։

Մելանյա Սիմոնյան- հրուշակագործության ուղղությամբ հաստատված ուսումնական կենտրոնի տնօրեն։

Արվեստ և ստեղծագործական ոլորտ

Սոնա Սահակյան (SoNa) – գեղանկարչուհի, որը ներկայացնում է հայկական արվեստն ու մշակույթը Նիդերլանդներում։

AnnyRose Nahapetian – հայտնի գեղանկարչուհի, որի աշխատանքները տարածում են հայկական արվեստը միջազգային հարթակներում։

Համայնքային գործունեություն

Մարո Քառյան – Դեն Բոսի Կոմիտաս հայ համայնքի ղեկավար, որը կազմակերպում է հայկական միջոցառումներ և համայնքային միջոցառումներ։

Նրանց ազդեցությունը Նիդերլանդահայ համայնքի վրա

Մյուսներին էլ դուք նշեք մեկնաբանությունների սյունակում, ում գիտեք  ճանաչում եք, ովքեր իրենց կյանքում հաջողություններ են արձանագրել:

Այս կանայք իրենց աշխատանքով ու նվիրվածությամբ նպաստում են ոչ միայն հայ համայնքի զարգացմանը, այլև Նիդերլանդներում հայության ճանաչմանը։ Նրանք ներգրավված են կրթության, մշակույթի, հասարակական գործունեության, քաղաքականության, ձեռներեցության և արվեստի ոլորտներում՝ պահպանելով հայկական ինքնությունը և նպաստելով հայերի ինտեգրմանը Նիդերլանդների հասարակությունում։ Նրանց ջանքերով կազմակերպվում են հայկական կրթական ծրագրեր, մշակութային միջոցառումներ, սոցիալական աջակցություն և քաղաքական նախաձեռնություններ, որոնք ծառայում են ոչ միայն հայ համայնքին, այլև լայն հանրությանը։

Շնորհավորանք

«Նիդերլանդական օրագիրը» շնորհավորում է բոլոր հայ կանանց և աղջիկներին Մարտի 8-ի  առթիվ՝ մաղթելով ուժ, հաջողություններ և երջանկություն։ Դուք եք մեր համայնքի ուժը, մշակույթի կրողը և ապագայի հիմքը։ Մեր հայ կանանց առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ։

Hay Azian


Wednesday, 5 March 2025

Հայկական Ներկայությունը օսկարակիր» «Անորա» Ֆիլմում

 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՆՐԱՄԱՍՆՈւԹՅՈւՆՆԵՐ


2025 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության մեծ հաղթողը դարձավ Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը՝ տպավորիչ հինգ մրցանակով, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն գլխավոր դերասանուհի» անվանակարգերում։ Սակայն այս հաղթանակը կարևոր է ոչ միայն ամերիկյան կինոյի համար: Ֆիլմում առանցքային դերերով հանդես են եկել երկու հայ դերասաններ՝ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։

Հայկական Ձայնը «Օսկարի»  Ֆիլմում

Հայկական կինոյի պատմության մեջ սա բացառիկ դեպք է. «Անորա»-ն ոչ միայն առաջին «Օսկար» հաղթած ֆիլմերից է, որտեղ հայ դերասաններն ունեն ոչ էպիզոդիկ դերեր, այլև այն եզակի հոլիվուդյան ֆիլմերից է, որտեղ առատորեն հնչում է հայերեն՝ փողոցային, ոչ գրական տարբերակով լեզուն։

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Նյու Յորքում, որտեղ մերկապարուհի Անորա Միխեևան (Մայքի Մեդիսոն) ծանոթանում է ռուս օլիգարխի որդու հետ։ Պատմության զարգացումներում տեղ է գտնում նաև հայ համայնքը, որտեղ ընդգրկված են Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։

Ովքե՞ր են Հայ Դերասանները «Անորա»-ում

Կարեն Կարագուլյան – Հայազգի դերասանը, որն արդեն երկար տարիներ հանդես է գալիս անկախ ամերիկյան կինոյում, այս ֆիլմում մարմնավորում է հայկական համայնքի ներկայացուցչի՝ մեծ ազդեցություն ունեցող մարդու, ով առնչվում է գլխավոր հերոսների ճակատագրերին։

Վաչե Թովմասյան – Հայկական շոուբիզնեսի հայտնի դեմքը՝ Վաչե Թովմասյանը, առավել հայտնի է հումորային ժանրում, սակայն «Անորա»-ում նա ներկայացել է ավելի լուրջ կերպարով։

Հայերենը՝ Հոլիվուդյան Ֆիլմում

Ֆիլմի առանցքային մանրամասներից մեկն այն է, որ երկխոսությունների զգալի մասում հնչում է հայերեն, ինչը հոլիվուդյան կինոյում մեծ հազվադեպություն է։ Եթե նախկինում հայերենը երբեմն կարող էր հայտնվել ֆիլմերում որպես էկզոտիկ տարր, ապա «Անորա»-ում այն դառնում է բնական բաղադրիչ՝ արտացոլելով Նյու Յորքի բազմազգ համայնքային կյանքը։

Ազդեցությունն ու Հայերի Հպարտությունը

Հայ հանդիսատեսի համար սա ոչ միայն ուրախալի փաստ է, այլև կինոարվեստի պատմության կարևոր էջ։ Հետաքրքիր է, որ վերջին տարիներին հայկական դերասաններն ու կինեմատոգրաֆիստները սկսել են ավելի ակտիվ ներգրավվել միջազգային նախագծերում, և այս հաջողությունը կարող է ճանապարհ բացել նոր հնարավորությունների համար։

«Անորա»-ի հաղթանակն ապացուցեց, որ որակյալ պատմությունները, անկախ իրենց ծագումից, կարող են գրավել աշխարհը։ Իսկ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությունն այս պատմությանը հպարտության նոր առիթ դարձավ հայ համայնքի համար։

Հոլիվուդը կրկին լսեց հայերեն, այս անգամ՝ հաղթական ֆիլմում։

03.03.2025/Նիդ.օրագիր/Hay Azian


Armenian Presence in Oscar-Winning “Anora” Film

INTERESTING DETAILS

The big winner of the 2025 “Oscar” Awards was Sean Baker’s film “Anora”, with an impressive five awards, including in the nominations “Best Picture”, “Best Director” and “Best Leading Actress”. However, this victory is important not only for American cinema. Two Armenian actors, Karen Karagulyan and Vache Tovmasyan, played key roles in the film.

Armenian Voice in the “Oscar” Film
This is a unique case in the history of Armenian cinema. “Anora” is not only one of the first “Oscar”-winning films in which Armenian actors have non-episode roles, but also one of the few Hollywood films in which the Armenian language is abundantly spoken, in its street, non-literary version.
The events of the film take place in New York, where stripper Anora Mikheeva (Mike Madison) meets the son of a Russian oligarch. The developments of the story also involve the Armenian community, which includes Karen Karagulyan and Vache Tovmasyan.

Who are the Armenian Actors in “Anora”?
Karen Karagulyan – An Armenian actor, who has been acting in independent American cinema for many years, in this film he plays a representative of the Armenian community, a person of great influence, who is involved in the fates of the main characters.
Vache Tovmasyan – A famous figure of Armenian show business, Vache Tovmasyan, is best known for his humorous genre, but in “Anora” he appeared in a more serious character.

Armenian in a Hollywood Film
One of the key details of the film is that a significant part of the dialogues is in Armenian, which is a great rarity in Hollywood cinema. If previously Armenian could sometimes appear in films as an exotic element, then in “Anora” it becomes a natural component, reflecting the multinational community life of New York.

Influence and Pride of Armenians
For the Armenian audience, this is not only a joyful fact, but also an important page in the history of cinema. Interestingly, in recent years, Armenian actors and cinematographers have begun to be more actively involved in international projects, and this success may open the way for new opportunities.
The victory of “Anora” proved that quality stories, regardless of their origin, can conquer the world. And the participation of Karen Karagulyan and Vache Tovmasyan in this story became a new reason for pride for the Armenian community.
Hollywood heard Armenian again, this time in a triumphant film.

03.03.2025/Nid.diary/Hay Azian

Tuesday, 4 March 2025

Ավարտվեց Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի Հովվապետական Այցելությունը Նիդերլանդներ

Փետրվարի 28-ից մինչև մարտի 2-ը Նիդերլանդների հայկական եկեղեցական համայնքներում հոգևոր կարևոր իրադարձություն էր․ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հովվապետական այց կատարեց Նիդերլանդներ՝ հանդիպելով տեղի հայ հավատացյալների հետ։

Հանդիպում Նյուվեխեյնում

Այցի առաջին կանգառը Նյուվեխեյն քաղաքն էր, որտեղ Սուրբ Նիկողայոս եկեղեցում անցկացվում են Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալների համար նախատեսված Աստվածաշնչյան դասընթացներ։ Արքեպիսկոպոսը հանդիպեց հայ հավատացյալների խմբի հետ, քարոզեց «Ընտանիք» թեմայով և պատասխանեց ներկաների հարցերին։

Այցելություն Հերհյուխովաարդի հայ համայնքին

Մարտի 1-ի առավոտյան Արքեպիսկոպոսը մեկնեց Հերհյուխովաարդ, որտեղ Տեր Տարոն Թադևոսյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Խաժակ Պարսամյանը քարոզեց՝ ոգեշնչելով ներկաներին Սուրբ Վարդանանց հոգով հաղթահարել դժվարությունները, պահպանել հավատքն ու ազգային ավանդույթները։ Պատարագից հետո Արքեպիսկոպոսը մասնակցեց սիրո ճաշին, որտեղ ջերմ մթնոլորտում պատասխանեց հավատացյալների հարցերին։

Երիտասարդական հանդիպում Ամերսֆորտում

Նույն օրը երեկոյան Ամերսֆորտում կայացավ հանդիպում Նիդերլանդների հայ երիտասարդների հետ։ Քննարկվեց Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդական միության ստեղծման հարցը։ Ներկա էին բոլոր հայկական եկեղեցական համայնքների ներկայացուցիչները և Նիդերլանդների հայոց եկեղեցու հովիվները՝ Տեր Մաշտոց Բաղդասարյանը (Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի), Տեր Սերովբե Ալանճյանը և Տեր Տարոն Թադևոսյանը (Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցի)։

Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը ներկայացրեց երիտասարդական միության կանոնադրությունը, ընդգծեց դրա կարևորությունը, ապա լսեց ներկաների առաջարկներն ու հարցերը։ Հանդիպման ընթացքում որոշվեց նման քննարկումները դարձնել կանոնավոր։

100-ամյա Հովսեփ պապի օրհնությունը

Արքեպիսկոպոսը և Տեր Տարոն Թադևոսյանը նույն երեկոյան այցելեցին Նիդերլանդների ամենատարեց հայի՝ Հովսեփ պապի ընտանիքին Շիդամ քաղաքում։ Հովսեփ պապը, ով տոնում էր իր 100-ամյակը, ընտանիքի և սիրելիների շրջապատում մեծ ուրախությամբ ընդունեց Արքեպիսկոպոսի այցն ու օրհնությունը։

Մեծ Պահքի պատարագ Ամստերդամում

Մարտի 2-ին Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հանդիսապետեց Մեծ Պահքի պատարագը Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցում։ Իր քարոզում նա կոչ արեց հավատացյալներին այս շրջանը հոգևոր վերածննդի համար օգտագործել՝ նշելով.

> «Կյանքը Աստծո հետ հանդիպման նախապատրաստություն է։ Պահքը սովորեցնում է մեզ, թե ինչպես պետք է պատրաստվենք։ Ինչպես Մեծ Պահքի ընթացքում նախապատրաստվում ենք Փառավոր Հարության տոնին, այնպես էլ ողջ կյանքում պետք է պատրաստվենք հավիտենական կյանքին և Աստծո հետ հանդիպմանը»։

Կիրակի երեկոյան Գերաշնորհ Տերը մեկնեց իր նստավայր՝ Հռոմ։


Sunday, 2 March 2025

KéyOh․ Երաժշտությունից մինչև «Glam Mom Magazine» հանդեսի ստեղծում

KeyOh – Հայկական երաժշտության ձայնը միջազգային բեմերում

Կարինե Օհանյանը, առավել հայտնի որպես KeyOh, բելգիահայ երգչուհի և մոդել է, որը համարձակորեն միաձուլում է ժամանակակից երաժշտական ոճերը հայկական երաժշտության տարրերի հետ։ Նրա հիփ-հոփ, R’n’B, փոփ և էլեկտրոնային երաժշտության համադրությունները նրան դարձրել են յուրօրինակ արտիստ միջազգային ասպարեզում։ KeyOh-ի երգերը հասանելի են տարբեր հարթակներում, ներառյալ Apple Music և SoundCloud: KéyOh-ի երաժշտական կարիերան սկսվել է դեռ վաղ տարիքից, երբ նա մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում երգեցողության և բեմական արվեստի նկատմամբ։ Նրա ստեղծագործությունները պարային և հիփ-հոփ ոճերում են, որոնք հաճախ համեմված են հայկական ազգային երաժշտության տարրերով։ Նա համագործակցել է միջազգային կատարողների հետ, այդ թվում՝ բրիտանացի արտիստ ShaoDow-ի հետ, որի հետ 2016 թվականին ներկայացրել է «Eyes Wide Shut» երգը։ KéyOh-ն առանձնանում է իր էներգետիկ կատարումներով, բեմական ազատ շարժումներով և հզոր ձայնային մատուցմամբ։ Նա կարողանում է համադրել փափուկ մեղեդայնությունն ու արտահայտիչ վոկալային տեխնիկան՝ ստեղծելով երաժշտական յուրահատուկ ոճ։

«Yaribo»․ Հայկական երաժշտության ժամանակակից վերարտադրություն

KeyOh-ի վերջին աշխատանքներից մեկը՝ «Yaribo» երգը, հայկական երաժշտության և ժամանակակից փոփ-էլեկտրոնային հնչյունների յուրահատուկ համադրություն է։ Թեև երգը ամբողջությամբ հայերեն չէ, այն ներառում է հայերեն բառեր, օրինակ՝ «Յար, բոյիդ մեռնեմ», որը հայկական սիրային երգերի ավանդական արտահայտություն է։ Երգում նկատելի են ռիթմիկ առանձնահատկությունները , հայկական դուդուկի նրբագեղ հնչյունները և արևմտյան պարային երաժշտության բիթերը, ինչը ստեղծում է յուրօրինակ ու գրավիչ հնչողություն։
KeyOh-ն հայկական երաժշտությունը ներկայացնում է նոր ձևաչափով, ինչը հնարավորություն է տալիս տարբեր ազգությունների ունկնդիրներին ծանոթանալ հայկական մշակույթին։ KeyOh-ն իր երաժշտական ուղին դիտարկում է ոչ միայն որպես անհատական արտահայտամիջոց, այլև հայկական մշակույթը օտարներին ներկայացնելու հնարավորություն։ Նրա նախաձեռնած «Yaribo» challenge-ը սոցիալական մեդիայում մեծ արձագանք է գտել, ներգրավելով տարբեր ազգությունների մարդկանց, ովքեր սովորում են հայերեն արտահայտություններ և սկսում են ավելի հետաքրքրվել հայկական երաժշտությամբ։
Հասարակական գործունեությունն ու ազգային ինքնության պահպանումը KéyOh-ն իր երաժշտությունը դիտարկում է ոչ միայն որպես արտահայտման միջոց, այլև որպես հայկական մշակույթը միջազգային լսարանին ներկայացնելու հնարավորություն։ Նա ակտիվորեն մասնակցել է հասարակական տարբեր նախաձեռնությունների՝ հատկապես 44-օրյա պատերազմի օրերին, երբ իր արվեստով բարձրաձայնել է մարդասիրության և հանդուրժողականության կարևորության մասին։ Համագործակցելով եվրոպական տարբեր երաժիշտների հետ՝ KéyOh-ն իր երգերում երբեմն օգտագործում է հայկական ազգային երաժշտական գործիքներ, ինչպիսիք են դուդուկն ու քամանչան։ Համագործակցելով եվրոպական տարբեր երաժիշտների հետ՝ KeyOh-ն իր երաժշտության միջոցով հայկական մշակույթը հասցնում է նոր լսարանների։ Նա իր երգերում երբեմն օգտագործում է հայկական ազգային երաժշտական գործիքներ, ինչպիսիք են դուդուկն ու քամանչան, որոնք հայկական ավանդական երաժշտության կարևոր տարրերն են։

Անձնական Կյանքը և Ստեղծագործական Տեսլականը 2016 թվականին Բեռլինում KeyOh-ն ծանոթացել է հույն երգիչ-երգահան Ջեյսոն ՄքՆայթին, որի հետ համագործակցությունը վերածվել է սիրո։ 2018 թվականին նրանք ամուսնացել են Հունաստանում՝ Պեֆկոխորիում, կազմակերպելով հարսանիք, որտեղ միախառնվել են հայկական և հունական երաժշտական և մշակութային տարրերը։ KeyOh-ն իր երաժշտական գործունեությունը դիտարկում է որպես հայկական ինքնության պահպանման և տարածման միջոց։ Նա նախատեսում է հետագայում էլ ավելի խորանալ հայերեն երգերի ստեղծման մեջ, ինչը նրան կարող է դարձնել կապող օղակ հայկական և միջազգային երաժշտական աշխարհների միջև։ KeyOh-ն ոչ միայն տաղանդավոր երգչուհի է, այլև մշակութային դեսպան, ով իր արվեստով նպաստում է հայկական երաժշտության ճանաչմանը համաշխարհային մակարդակում։ Նրա ստեղծագործություններում համատեղվում են արևմտյան նորաձև ռիթմերն ու հայկական ավանդույթները, ինչը նրան դարձնում է իր տեսակի մեջ եզակի, յուրօրինակ և ճանաչելի արտիստ։ KeyOh-ի նոր երաժշտական ոճը կարող է մեծ արձագանք գտնել ինչպես հայկական, այնպես էլ միջազգային բեմերում՝ ներկայացնելով հայկական երաժշտության ժամանակակից ու նորաձև կողմը։ Նրա ստեղծագործությունները նոր շունչ են հաղորդում ազգային մշակույթին և կապող օղակ են հայկական ու գլոբալ երաժշտական աշխարհների միջև։ Եթե նա շարունակի զարգացնել այս ուղղությունը, ապա կարող է դառնալ այն արտիստներից մեկը, ով ոչ միայն կպահպանի հայկական երաժշտական ավանդույթները, այլև դրանք կներկայացնի նոր ձևաչափով՝ միջազգային լսարանի համար ավելի հասանելի ու գրավիչ դարձնելով հայկական հնչողությունը։

KéyOh․ Երաժշտությունից մինչև «Glam Mom Magazine» հանդեսի ստեղծում

Ուժը, Նվիրվածությունը և Սերը

Երբ խոսում ենք KéyOh Ohanyan-ի մասին, չենք կարող անտեսել նրա տպավորիչ ճանապարհը՝ երգչուհուց մինչև «Glam Mom Magazine» հանդեսի հիմնադիր ու գեղարվեստական խմբագիր։ Կարինե Օհանյանը ապացուցեց թե ինչպես նվիրվածությունն ու տքնաջան աշխատանքը կարող են վերածվել զգալի հաջողության։ Երաժշտության աշխարհում իր անունը հաստատելուց հետո ստեղծեց «Glam Mom Magazine» հանդեսը, որը դարձել է մայրերի համար ամենաընթերցված ամսագրերից մեկը` սկզբում Բելգիայում, այնուհետև Բենիլյուքսում, և այժմ տարածվում է ամբողջ աշխարհում։

Միջազգային բեմից դեպի նոր հնարավորություններ KéyOh-ն ստեղծագործական ուղին սկսեց 2005 թվականին, երբ նա մուտք գործեց երաժշտական աշխարհ։ Կարինեի կատարումները վերածվեցին միջազգային հիթերի, իսկ ճանապարհորդությունները բացեցին նոր հորիզոններ։ Այդ տարիները լի էին անմոռանալի պահերով, բեմական ելույթներով և նոր համագործակցություններով։ «Ես հանդիպեցի անհավանական մարդկանց, ստեղծեցի անմոռանալի հիշողություններ և իսկապես ապրեցի իմ երազանքը», – հիշում է KéyOh-ն։ Սակայն հաջողությունը հեշտությամբ չի տրվել։ Շոու բիզնեսի մասին չիմանալով՝ նա տարիներ շարունակ ձայնագրվում էր ստուդիաներում՝ սկսած նկուղներից մինչև տանիքներ վեր ելնելով։ Դա միշտ չէ, որ հաճելի էր, բայց նա երբեք չհանձնվեց։ Նա հիշում է, որ ընտանիքը ստիպված է եղել հեռանալ Հայաստանից, երբ ինքը 11 տարեկան էր․ այդ դժվար ժամանակները նրա մեջ ձևավորեցին հաստատակամություն ու պայքարի ուժ։ KéyOh-ի հայրը սովորեցնում էր` լինել միշտ լավագույնը, կամ ընդհանրապես չզբաղվել տվյալ գործով։ Մայրության նոր մարտահրավերները և «Glam Mom Magazine-ի ծնունդը


Երբ KéyOh-ն մայր դարձավ, նա իր երաժշտական կարիերայի բարձրակետում էր։ Նրա երգերը Բելգիայում  հիթ-շքերթների շարքում առաջինն էր, թողարկել էր օծանելիքների շարքը և աշխատում էր նոր ալբոմի վրա։ Բայց 2020-ին վրա հասավ քովիդի համաճարակը ու փոխեց ամեն ինչ․ բեմերը դատարկվեցին, համերգները չեղարկվեցին, իսկ KéyOh-ն կանգնեց նոր մարտահրավերի առաջ։

«Որպես մայր, ես չէի կարող ինձ թույլ տալ կանգ առնել: Ես պարտավորություններ ունեի: Հենց այդ ժամանակ ես դիմեցի առցանց հարթակներին և սոցիալական լրատվամիջոցներին։ Եվ այսպես ծնվեց «Glam Mom Magazine-ը»։  KéyOh-ի նպատակը պարզ էր՝ ստեղծել տպագիր հարթակ մայրերի համար, որտեղ նրանք կարող են կիսվել իրենց պատմություններով, աջակցել միմյանց և ոգեշնչվել։
«Glam Mom Magazine» Ամսագիրը սկզբում տարածվեց Բելգիայում, բայց արագորեն դարձավ Բենիլյուքսի ամենաընթերցվող ամսագրերից մեկը։
«Ես երբեք չէի պատկերացնում, որ այն այսպիսի մեծ հաջողություն կունենա։ Բայց կարծում եմ, որ դա այն պատճառով է, որ այն կառուցվել է իրական նվիրվածության ու հոգատարության հողի վրա»։
Ամսագրի հիմնադրման առաջին իսկ օրվանից KéyOh-ի քույրը՝ Աննան, մեծ աջակցություն է ցուցաբերել՝ ասելով. «Դու կարող ես դա անել, և մենք միասին դա կանենք»։

«Glam Mom Magazine»-ի առաքելությունը և հաջողության գրավականը

«Glam Mom Magazine»-ը ձգտում է ցույց տալ, որ մայրությունը խոչընդոտ չէ կարիերայի աճի, ոճի կամ անձնական զարգացման համար։ Ամսագրում ներկայացվում են հաջողակ մայրեր տարբեր բնագավառներից՝ բիզնես, նորաձևություն, մշակույթ և այլ ոլորտներ։
«Եթե մենք, կանայք, բավականաչափ ուժեղ ենք, որպեսզի կյանք բերենք այս աշխարհ, ապա այդ ուժը բավական է հասկանալու համար, որ մենք կարող ենք անել ամեն ինչ և ապրել այդ կյանքը լիարժեք՝ համատեղելով այն մեր երեխաների հետ»։

Ամսագրի խմբագրական թիմը բաղկացած է 17 տարբեր ոլորտների մասնագետներից`  փորձագետներ, ուսուցիչներ, իրավաբաններ, անգամ դիմահարդարներ ու վարսավիրներ, ինչը թույլ է տալիս կատարյալ ներկայացնելու կանացի գեգեցկության ու մայրության բոլոր կողմերը։  Այս տարի թողարկվել է ամսագրի 25-րդ համարը, այն ընդգրկում է Բենիլյուքսի ամենահաջողակ  ազդեցիկ կանանց-մայրերի մասին, ովքեր իրենց ոճով ու կյանքի փորձով հետաքրքիր օրինակ են բազմաթիվ ընթերցողներին։

Ապագայի պլանները և նոր նախագծերը

Այս պահին KéyOh-ն կենտրոնացած է ձայնային վնասվածքը վերականգնվելու վրա, այդ իսկ պատճառով ժամանակավորապես դադարեցրել է բեմական ելույթները։ Բայց դա չի նշանակում, որ նա լքել է երաժշտությունը․ «Ես դեռ երգեր եմ գրում այլ արտիստների համար։ Երաժշտությունը միշտ իմ առաջին սերն է լինելու»։
Բացի այդ, նա աշխատում է նոր նախագծի իրականացման վրա, որը դեռ չի բացահայտում: Թեև նրա կարծիքով այն դուրս է հարմարավետության գոտուց, բայց նա մեծ ոգևորությամբ է դրան վերաբերվում։
«Ես դեռ  չեմ կարող  կիսվել, բայց խոստանում եմ, որ արժե սպասել»։

KéyOh-ն որպես կնոջ ուժի մարմնավորում

KéyOh-ի անցած ճանապարհը ապացույցն է այն բանի, որ  հաստատակամությունը,  նվիրվածությունը, քրտնաջան աշխատանքը և սերը կարող են հաղթահարել ցանկացած դժվարություն ու տանել դեպի մեծ հաղթանակներ։ Նա ոչ միայն հաջողակ երաժիշտ է, այլև ազդեցիկ գործարար կին, ով ոգեշնչում է հազարավոր մայրերին իրենց երազանքները հետապնդելու և իրականացնելու:
Այսօր նա ոչ միայն հաջողակ երաժիշտ է, այլև ազդեցիկ գործարար կին, ում ջանքերի շնորհիվ «Glam Mom Magazine»-ը վերածվել է միջազգային հարթակի, որտեղ մայրերը կարող են գտնել իրենց վերաբերվող ամեն  աջակցություն ։
KéyOh-ն շարունակում է իր առաքելությունը՝ ոգեշնչելու կանանց և մայրերին ամբողջ աշխարհում, ապացուցելով, որ կանայք կարող են անել ամեն ինչ լինել՝ ուժեղ մայրեր, հաջողակ բիզնես-լիդերներ և ստեղծագործական աշխարհում առաջնորդներ։

Hay AZIAN
«Նիդերլանդական օրագիր»