Thursday, 27 March 2025
Լիսաբոնում հնչեց հայ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի, իսկ էկրանին ցուցադրվեց Փարաջանովի ֆիլմերը
Սիրելի արվեստագետներ, մի՛ ավերեք հայագիտությունը
Այս խորագրով հանրային հարթակում տարբեր արվեստագետների հորդոր-ուղերձ է հղել հայերենագետ, լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը: Նախքան բուն նյութին անցնելը մատնանշենք, որ Հրաչ Մարտիրոսյանը հայերենագիտության և ընդհանուր լեզվաբանության ոլորտի արդի ակնառու հայ գիտնականներից է, որ կարևոր ներդրում ունի հայոց լեզվի ուսումնասիրության, ստուգաբանության (էտիմոլոգիայի) և պատմական լեզվաբանության մեջ։ «Նիդերլանդական օրագիրը», որ երբեմն անդրադառնում է սփյուռքի հայ անվանի ու ճանաչված մարդկանց, արդեն պատմել է Հրաչ Մարտիրոսյանի մասին: Այժմ նա լեզվագիտական հետազոտական մի նախագծով գտնվում է Գերմանիայի Դաշնային հանրապետության Վյուրցբուրգ քաղաքում ու չնայած դրան հասցնում է հեռակա դասընթացներ վարել: Նրա գիտական աշխատանքները հատկապես վերաբերում են հայերենի ծագմանը, հնդեվրոպական լեզվաընտանիքի այլ լեզուների հետ կապերին, ինչպես նաև բառերի ստուգաբանությանը։ Մարտիրոսյանը հեղինակել է կարևորագույն աշխատություններ, այդ թվում՝ Etymological Dictionary of the Armenian Inherited Lexicon (2010), որը համարվում է հայերենի ստուգաբանության հիմնարար գործերից մեկը։ Այս աշխատությունում նա վերլուծում է հայերեն ժառանգական բառապաշարի արմատները և դրանց կապը հնդեվրոպական նախալեզվի հետ, բառարանը լայնորեն օգտագործվում է հայերենի և հնդեվրոպական լեզուների ուսումնասիրության ոլորտում։
Բացի դրանից, նա ունի տպագրած բազմաթիվ գիտական հոդվածներ՝ հոլանդական, եվրոպական և միջազգային հեղինակավոր հանդեսներում, որտեղ անդրադարձել է հայերենի հնչյունաբանական, բառարանագիտական և պատմալեզվաբանական խնդիրներին, ակտիվորեն մասնակցում է միջազգային գիտաժողովների և հայագիտական հետազոտություններին։ Մարտիրոսյանի աշխատանքը մեծապես նպաստում է հայերենի՝ որպես հնդեվրոպական լեզվի, միջազգային ճանաչմանը։ Նրա ուսումնասիրությունները կարևոր աղբյուր են ինչպես հայագետների, այնպես էլ լեզվաբանների համար, ովքեր զբաղվում են հնդեվրոպական լեզվաբանությամբ։ Աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Նիդերլանդներում նրա գործունեությունը կարևոր է նաև այն առումով, որ նա ներկայացնում է հայոց լեզուն եվրոպական ակադեմիական շրջանակներում՝ խթանելով դրա հետազոտությունը և հետաքրքրությունը։
Այս ամենի անկյունաքարը Հրաչ Մարտիրոսյանի շուրջ երեսուն տարվա երազած «Հայերենագիտության ակադեմիայի» հիմնադրումն էր Հայաստանում (մինչ այդ ակադեմիան գործում էր հեռակա)։ Ակադեմիայի իրականացման առաջին փուլը մեկնարկեց 2022 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ՀՀ Գիտության կոմիտեի կողմից հնգամյա դրամաշնորհի տրամադրմամբ։ Այժմ ակադեմիայի կազմավորման աշխատանքները բուռն ընթացքի մեջ են` դասընթացներ, գիրք-գրականության հավաքագրում, գիտաժողովների կազմակերպում, հետազոտական հնարավորությունների ընդլայնում: Սա թույլ է տալիս Մարտիրոսյանի խմբին կենտրոնանալ գիտական աշխատանքների, դասընթացների և օտար լեզուների ուսուցման վրա՝ նպաստելով ակադեմիայի կայացմանը։
Մարտիրոսյանի գործունեության առանցքում ոչ միայն լեզվաբանական հետազոտություններն են, այլև հանրային պայքարը` հայերենին վնասող կեղծ կամ ոչ գիտակից մոտեցումների դեմ։
Գիտնականը մտահոգված է այն փաստով, որ հանրային դաշտում հաճախ շրջանառվում են լեզվաբանորեն անհիմն տեսակետներ, որոնք ոչ միայն մոլորեցնում են հասարակությանը, այլև վնասում լեզվի հանդեպ գիտակցված վերաբերմունքի ձևավորմանը։ Նա հաճախ քննադատում է այս երևույթը՝ կոչ անելով հասարակությանը և հատկապես լրագրողներին,հրապարակախոսներին ու ուսուցիչներին ավելի պատասխանատու լինել լեզվական հարցերում։
Հրաչ Մարտիրոսյանը կարևորում է հայերենի ուսումնասիրությունն ու ճիշտ օգտագործումը՝ նշելով, որ լեզվաբանական դաշտում անհրաժեշտ է ապավինել մասնագիտական գիտելիքին և խուսափել կեղծ տեսություններից: Հրաչ Մարտիրոսյանը ոչ միայն տեսական գիտնական է, այլև նվիրյալ հայերենագետ, ով փորձում է պահպանել և զարգացնել հայոց լեզվի հանդեպ գիտակցված ու մասնագիտական մոտեցումը։
Նրա այս ուղերձը կենսական է այն առումով, որ տեղեկատվությունը արագ է տարածվում, և շատերը տարածում են ոչ գիտական կարծիքներ։ Այս խիստ կարևոր պահին կիսում ենք գիտնականի մտահոգությունն ու մեր օժանդակությունն ու աջակցությունն ենք հայտնում նրան:
Թեև այս թեմաներով սոցիալական ցանցերում Հրաչ Մարտիրոսյանի գրառումները շատ ու բազմաբնույթ են, մենք առանձնացրեցինք տարբեր ժամանակներում մի խումբ արվեստագետներին հասցեագրած դիմում-ուղերձները:
Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանի մտահոգությունն այն է, որ այս անձինք չունենալով մասնագիտական լեզվաբանական պատրաստվածություն, հանրային հարթակներում ակտիվորեն տարածում են կեղծ և հակագիտական ստուգաբանություններ։ Նրա հիմնական ուղերձն այն է, որ հանրային գործիչները չպետք է խեղաթյուրեն հայերենի ու հայագիտության գիտական հիմքերը՝ տարածելով ապատեղեկատվություն, հատկապես մեծ լսարան ունեցող հարթակներում։
«Եթե լեզուն սխալվի, ապա չի կարելի ասել թե ինչ է ճիշտ և ինչ` սխալ»:
Կոնֆուցիոս
Ռուբեն Մալայանի պնդումները հայերենի վերաբերյալ չեն համապատասխանում լեզվաբանության գիտական մեթոդներին և կարող են հանրային դաշտում խեղաթյուրել լեզվաբանական փաստերը։ Մալայանը, լինելով արվեստագետ, հանդես է գալիս հայերենի բառաբանական և պատմալեզվաբանական վերլուծություններով, որոնք, ըստ Մարտիրոսյանի, չունեն ոչ մեթոդաբանական, ոչ լեզվաբանական հիմնավորում։
Նա տարածում է կեղծ լեզվաբանական վարկածներ: Հատկապես մտահոգիչ է այն, որ Մալայանի ներկայացրած գաղափարները՝ օրինակ, հայերեն ուրիշներ բառը «Ուրի շներ»-ով մեկնաբանելը կամ որդի բառը «պուճուր օձ»-ով բացատրելը, ոչ միայն լեզվաբանական հիմք չունեն, այլև հակասում են գիտական մոտեցումներին։ Մալայանի համոզմունքը, որ հայերենը նախահնդեվրոպական լեզուների մայրն է, անտեսում է լեզվաբանական համեմատական վերլուծության արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ հայերենը ընդամենը հնդեվրոպական լեզվաընտանիքի մասն է, այլ ոչ թե նրա աղբյուրը։
Նա Հայերենի այբուբենը կապում է Պյութագորասի համակարգի հետ, Հայերենը համարում է բոլոր լեզուների մայր և նախաբաբելոնյան լեզու։ Այս պնդումները խեղաթյուրում են հայերենի պատմությունը և լեզվաբանական գիտությունը, ինչը կարող է խանգարել լեզվի իրական ուսումնասիրությանը։
Բացի այդ, Մալայանի պնդումները հաճախ ուղեկցվում են հայրենասիրական հուզականությամբ, ինչը կարող է խաբուսիկ տպավորություն թողնել հանրության վրա, կարծես թե դրանք ոչ միայն ենթադրություններ են, այլև գիտականորեն ապացուցված փաստեր։ Սա, Մարտիրոսյանի գնահատմամբ, վնասում է հայերենագիտությանը, քանի որ նման ոչ գիտական տեսակետները հանրային լայն սպառման պայմաններում խաթարում են քննադատական մտածողությունը և մարդկանց մոտ սխալ պատկերացումներ ստեղծում լեզվի պատմության մասին։
Այս երևույթը կարելի է գնահատել որպես մասնագետների և ոչ մասնագետների միջև սահմանների խախտում, երբ հանրային ոլորտում գիտական փաստերը տեղ են տալիս անհիմն կամ չստուգված վարկածներին։ Լեզվաբանությունն ունի իր կանոնները, մեթոդներն ու ապացուցման մեխանիզմները, և Մարտիրոսյանը կոչ է անում նախապես ծանոթանալ այս սկզբունքներին, նախքան նման հարցերի վերաբերյալ հայտարարություններ անելը։ Մալայանի պնդումների մեծ մասի հիմքում ընկած է ոչ թե լեզվաբանական վերլուծություն, այլ անհիմն ենթադրություններ, որոնք կարող են հանրային ընկալման մակարդակում վնասել հայերենագիտության գիտական ընկալմանը։
Հրաչ Մարտիրոսյանի մտահոգության առանցքում լեզվաբանական կեղծ ու մոլորեցնող պնդումներն են, որոնք տարածվում են հանրային հարթակներում՝ առանց մասնագիտական հիմքի։ Նա առանձնացնում է Արման Նուռի մի շարք սխալ ստուգաբանություններ, որոնք ներկայացվում են որպես հաստատուն գիտական փաստեր, մինչդեռ դրանց մեծ մասը ոչ միայն գիտականորեն անհիմն են, այլև հակասում են լեզվաբանության հիմնարար սկզբունքներին։
Մարտիրոսյանը մատնանշում է մի քանի հիմնական խնդրահարույց ձևակերպումներ։ Նա առանձնացնում է, օրինակ, այն պնդումը, թե «աշխատել» նշանակում է «աշխարհին տալ», մինչդեռ բառի արմատը նշանակում է «հոգնություն, չարչարանք» և որևէ կապ չունի «աշխարհ» բառի հետ։ Նույն սխալ մոտեցումն ունի նաև «բարև» բառի ստուգաբանությունը, որը ներկայացվում է որպես «բարի արև», մինչդեռ սա վաղուց հերքված մոլորություն է, որը հակասում է մասնագիտական աղբյուրներին, այդ թվում՝ Հրաչյա Աճառյանի բառարանին։ Նույն խնդրահարույց մոտեցումն ունի «աստված» բառի ստուգաբանությունը, երբ այն մեկնաբանվում է որպես «ասելիք տվածը», մինչդեռ սա ոչ թե լեզվաբանական բացատրություն է, այլ կամայական բառախաղ, որը չի համապատասխանում ստուգաբանության գիտական մեթոդներին։
Մարտիրոսյանի ուշադրության կենտրոնում է լայնամասշտաբ սխալներ, որոնք ոչ միայն լեզվաբանական անճշտություններ են, այլև խեղաթյուրում են հայոց լեզվի տեղն ու դերը լեզվաբանական հետազոտությունների համատեքստում։ Նման պնդումներից է, օրինակ, այն, որ հայերենը բոլոր մեռած լեզուների խառնուրդ է, մինչդեռ իրականում հայերենը հնդեվրոպական լեզու է, որն ունի իր ժառանգական հիմքը և որևէ ձևով տարբեր մեռած լեզուների խառնուրդ չի կարող համարվել։ Մեկ այլ անհիմն պնդում է, թե սանսկրիտը բացահայտվել է հայոց լեզվի միջոցով, մինչդեռ սանսկրիտը ուսումնասիրվել է անկախ հայերենից, և այս լեզուները պարզապես ունեն ընդհանուր հնդեվրոպական արմատներ, ինչպես հնդեվրոպական լեզվաընտանիքի շատ այլ լեզուներ։
Հատկապես անհասկանալի է հայերենի արմատների թվի մասին պնդումը, որտեղ Նուռը հայտարարում է, որ հայերենում կա 144,000 արմատ։ Սա ակնհայտորեն իրականությանը չի համապատասխանում, քանի որ Աճառյանի «Արմատական բառարանում» ներկայացված է շուրջ 11,000 արմատ, և նույնիսկ եթե նոր հետազոտություններով այս թիվը որոշակիորեն ավելացել է, 144,000 թիվը անհիմն է և չի համապատասխանում գիտական աղբյուրներին։
Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը, երաժիշտ, երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանին ուղղված գրառման մեջ մտահոգություն է արտահայտում հայերենագիտության նկատմամբ ոչ գիտական մոտեցումների տարածման վերաբերյալ։ ««ժպտուն ու անմիջական մի տիկին, որ երևակայական թռիչքների մեջ հաճախ ընդելուզում է հայերենագիտությունը հավեսով քարուքանդ անող «ստուգաբանություններ»» հանրային հարթակներում ներկայացնում է բառերի ծագման վերաբերյալ կոնկրետ ապացույցներից զուրկ, երևակայական ստուգաբանություններ։
Ահա լեզվաբանական ինքնաշեն ստուգաբանություններ, որոնք որևէ գիտական հիմնավորում չունեն և կարող են մոլորեցնել լայն լսարանին։ Բերելով կոնկրետ օրինակներ, նա ցույց է տալիս, թե ինչպես են հայերեն բառերը ստուգաբանվում առանց պատմական-լեզվաբանական հիմքի։ Օրինակ՝ տոնիկա բառը կապվում է տուն-ի հետ, հայ բառը՝ անգլերեն high-ի, վարդապետ-ը՝ վարդ-ի, բանակ-ը՝ բան-ի հետ, Գրիգոր անունը մեկնաբանում է որպես «Գրի Գոռ աստվածություն» և այլն: Այսպիսի ստուգաբանությունները արհեստական են, չեն դիմանում լեզվաբանական վերլուծությանը և խեղաթյուրում են հայերենագիտության իրական պատկերը։
Գրառման մեջ անդրադարձ կա նաև Բաղրամյանի հայտարարությանը, որ ինքը գիտության հետ կապ չունի և չի էլ ուզում ունենալ։ Սակայն, միևնույն ժամանակ, նա շարունակում է հանրային դաշտում տարածել իր մեկնությունները, որոնք, չլինելով գիտականորեն հիմնավորված, լայն լսարանի համար կարող են թվալ հավաստի։ Սա հատկապես մտահոգիչ է, քանի որ նրա տեսանյութերը հավաքում են տասնյակ հազարավոր դիտումներ, ինչը մեծ ազդեցություն ունի հանրային ընկալումների ձևավորման վրա։
Մարտիրոսյանի համոզմամբ Բաղրամյանի մոտեցումները տեղավորվում են այն գաղափարական շրջանակում, որտեղ հայ ժողովրդին վերագրվում է առանձնահատուկ առաքելություն, իսկ հայերենը դիտարկվում է որպես բոլոր լեզուների հիմք։ Այսպիսի ազգակենտրոն, բայց գիտական տեսանկյունից անհիմն պնդումները կարող են ստեղծել ինքնախաբեության վտանգավոր դաշտ, որտեղ իրական լեզվաբանական փաստերը փոխարինվում են քարոզչությամբ կամ զգացմունքային տեսություններով։
«Աչքը լույս, ականջը լսող, լեզուն` ճշմարիտ».
Ինչ հետևությունների կարելի է հանգել
Հրաչ Մարտիրոսյանը շատ հստակ ընդգծում է, որ այս արվեստագետների պնդումները ոչ միայն սխալ են, այլև հակագիտական, քանի որ նրանք չեն օգտագործում լեզվաբանական մեթոդներ, այլ հիմնվում են սեփական հնարքների ու երևակայության վրա։
Այո, նման խեղաթյուրումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ, դա վտանգում է լեզվաբանության և հայերենագիտության ապագան։ Սխալ տեղեկության տարածումը ոչ միայն մոլորեցնում է հանրությանը, այլև նվազեցնում է գիտության նկատմամբ վստահությունը։
Բացի այդ, կեղծ հայրենասիրական մոտեցումները, որոնք ներկայացնում են հայերենը որպես բոլոր լեզուների մայր, կարող են հաճելի թվալ, բայց իրականում վնասում են գիտական հետազոտություններին՝ հայերենագիտությունը վերածելով ավելի շատ առասպելաբանության, քան գիտության։ Սա խոչընդոտում է քննադատական մտածողության ձևավորմանը, ինչը վտանգավոր է ցանկացած կրթական համակարգի և հասարակության համար։
Եթե այս երևույթները չկանխվեն, ապագայում կարող ենք ունենալ մի հասարակություն, որը հիմնվում է չփաստարկված, անհիմն պնդումների վրա, ինչն էլ իր հերթին կարող է ազդել լեզվաբանական հետազոտությունների որակի, կրթության մակարդակի և նույնիսկ ազգային ինքնության ընկալման վրա։
Հայերենագիտությունը պետք է դիտարկվի որպես գիտություն, լեզվաբանությունը պահանջում է հստակ մեթոդաբանություն, պատմական-համեմատական վերլուծություն և փաստերի վրա հիմնված եզրակացություններ։ Երբ հանրային հարթակում հայտնվում են հակագիտական պնդումներ, որոնք չեն անցնում գիտական քննություն, դրանք կարող են ոչ միայն խեղաթյուրել իրականությունը, այլև մեծ վնաս հասցնել գիտությանը։ Ուստի կարևոր է քննադատական մտածողությամբ մոտենալ լեզվաբանական հարցերին և տարբերակել գիտական փաստերն ու անհիմն ենթադրությունները։
Մարտիրոսյանն իր անհանգստությունը կապում է այն հանգամանքի հետ, որ նման անհիմն պնդումները տարածվում են լայն լսարանի համար հասանելի մեդիա հարթակներում, որտեղ դրանց ճշգրտությունը չի ստուգվում։ Հանրային դեմքերը, անկախ իրենց ոլորտից, երբ արտահայտվում են լեզվաբանական կամ այլ գիտական հարցերի շուրջ՝ առանց համապատասխան մասնագիտական պատրաստվածության, նպաստում են հակագիտական մոտեցումների տարածմանը։ Սա վտանգավոր է, քանի որ նման մոտեցումները հասարակության շրջանում ձևավորում են սխալ ընկալումներ լեզվի և նրա պատմության վերաբերյալ։ Եթե այս տիպի տեղեկությունները լայնորեն տարածվեն, մարդիկ կարող են սխալ ընկալել հայերենի զարգացման ընթացքը, դրա կապը այլ լեզուների հետ և ընդհանրապես՝ լեզվաբանության մեթոդաբանական սկզբունքները։
Այս երևույթը ոչ միայն աղավաղում է գիտական ճշմարտությունը, այլև խոչընդոտում է իրական լեզվաբանական հետազոտությունների տարածմանը։ Երբ հանրային հարթակներում տարածվում են գիտության հետ կապ չունեցող կամայական պնդումներ, դրանք հեշտությամբ կարող են արմատավորվել զանգվածային մտածողության մեջ, ինչը հետագայում դժվարացնում է գիտական ճշմարտությունների ընդունումը։
Մարտիրոսյանի քննադատությունը կարևոր է ոչ միայն որպես լեզվաբանական փաստարկում, այլև որպես լայն հասարակության կրթական մակարդակի բարձրացման փորձ։ Այն ցույց է տալիս, որ մասնագիտական հարցերում անհրաժեշտ է դիմել մասնագետների, այլ ոչ թե հիմնվել անհիմն ենթադրությունների կամ չստուգված պնդումների վրա։ Այս խնդիրը հատկապես ակնհայտ է, երբ նման պնդումներն արվում են մեծ լսարան ունեցող հարթակներում, որտեղ դրանց վրա հիմնված տեղեկատվությունը կարող է առանց կասկածի ընդունվել որպես ճշմարտություն։
Հանրային քննարկումներում հակագիտական պնդումների դեմ պայքարը պահանջում է գիտական գրագիտության բարձրացում, գիտական աղբյուրների տարածում և խորը ուսումնասիրությունների խրախուսում։ Երբ հանրային դեմքերը հանդես են գալիս որպես հեղինակություն այնպիսի ոլորտներում, որոնցում չունեն մասնագիտական կրթություն, նրանք կարող են սխալ կերպով ազդել հանրային ընկալումների վրա։ Հենց այդ պատճառով է, որ Մարտիրոսյանը հորդորում է հանրային խոսքում խուսափել անտեղյակ մոտեցումներից և նախքան լեզվի մասին դատողություններ անելը՝ ուսումնասիրել լեզվաբանության գոնե տարրական հիմունքները։
Վահան ԱՄԱՏՈՒՆԻ
«Նիդերլանդական օրագիր»
«Իրատես» թերթ, 27.03.2025:
https://www.irates.am/hy/1743064614
--------------
Սիրելի արվեստագետներ, մի՛ ավերեք հայ(երեն)ագիտությունը [3]. Հասմիկ Բաղրամյան
https://www.facebook.com/groups/230828630314947/posts/9732517850145930
Սիրելի արվեստագետներ, մի՛ ավերեք հայագիտությունը [2]. Արման Նուռ
https://www.facebook.com/groups/230828630314947/posts/9559566634107720/
Սիրելի արվեստագետներ, մի՛ ավերեք հայագիտությունը [1]. Ռուբեն Մալայան
https://www.facebook.com/groups/230828630314947/posts/9528820087182375
Tuesday, 25 March 2025
Հոլանդահայ հասարակական գործիչ Մաթո Հախվերդյանը 80 տարեկան է
Մաթո Հախվերդյան-80
25 ՄԱՐՏ
Սիրելի Մաթո Հախվերդյան,
Այսօր մեծ սիրով ու ջերմությամբ շնորհավորում ենք Ձեզ 80-ամյա հոբելյանի առթիվ։ Ձեր անունը վաղուց դարձել է նվիրվածության, ազգանվեր աշխատանքի ու մշակութային կամրջի խորհրդանիշ հայերի և հոլանդացիների համար։
Նիդերլանդական օրագրում միշտ հաճույքով ու հպարտությամբ ենք գրել այն միջոցառումների մասին, որոնք կազմակերպել եք Հաագայում՝ բերելով ազգային մշակույթի շունչը, միավորելով սերունդներին, ստեղծելով կապեր ու ամրապնդելով հոլանդահայ համայնքը։
FAON-ի շրջանակում Ձեր առաջնորդությունը ևս մեծապես գնահատելի է. առանց կուսակցական պատնեշների, միավորելով համախոհներին՝ Դուք ստեղծել եք մի ամուր կառույց, որն ունի իր հաստատուն տեղն ու ձայնը թե՛ հոլանդահայության, թե՛ Նիդերլանդների պետական շրջանակներում։
Մաղթում ենք Ձեզ առողջություն, նոր ծրագրեր ու շատ երջանիկ տարիներ՝ սիրելիների, ընկերների և համախոհների շրջապատում։ Ձեր նվիրումն ու գործն ապրելու են դեռ երկար, ոգեշնչելով նոր սերունդներին։
Շնորհավոր տարեդարձդ, սիրելի Մաթո Հախվերդյան։
«Նիդերլանդական օրագիր»
ՕՐԵՐ-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ մաղթում երկար ու երջանիկ տարիներ։
--------------------
Beste Mato Hakverdian,
Vandaag feliciteren wij u met veel warmte en genegenheid met uw 80ste verjaardag. Uw naam is al lang een symbool van toewijding, patriottisch werk en een culturele brug tussen Armeniërs en Nederlanders.
In de Nederlands Dagblad hebben we altijd met plezier en trots geschreven over de evenementen die u in Den Haag organiseert. U brengt de geest van de Armeense cultuur tot leven, verbindt generaties, creëert nieuwe banden en versterkt de Nederlands-Armeense gemeenschap.
Uw leiderschap binnen FAON is ook van grote waarde. Zonder politieke barrières, maar met gelijkgestemden, hebt u een sterke organisatie opgebouwd die een vaste plaats en stem heeft binnen zowel de Nederlands-Armeense gemeenschap als de Nederlandse overheid.
Wij wensen u gezondheid, nieuwe projecten en nog vele gelukkige jaren in de kring van uw dierbaren, vrienden en medestanders. Uw toewijding en werk zullen nog lang voortleven en nieuwe generaties inspireren.
Gelukkige verjaardag, beste Mato Hakverdian!
«Նիդերլանդական օրագիր» (Nederlands Dagblad)
80 տարիների մեջ ամփոփված է մի ամբողջ կյանքի իմաստնություն, բարություն ու նվիրում
Մաթոն այն մարդն է, ով իր ներկայությամբ լցնում է միջավայրը ջերմությամբ, անկեղծությամբ ու մտերմությամբ։ Mato Hakhverdian -ի հետ անցկացրած յուրաքանչյուր հանդիպում վերածվում է տոնի, լինի դա սփյուռքին նվիրված համաժողով, մշակութային իրադարձություն, թե սովորական զբոսանք։
Մաթո ջան, մեր համատեղ հիշողությունները թանկ ու հոգեհարազատ են՝ Հաագայի հանդիպումներից մինչև Հայաստանի տեսարժան վայրեր այցելելը, անսպառ զրույցներն ու մտքերի փոխանակումը։ Դու չես փոխվում՝ միշտ նույն նվիրված, խոհեմ ու լուսավոր մարդն ես, ում կողքին պարզապես հաճելի է լինել։
Այսօր իսկական տոն է։ Շնորհավոր տարեդարձդ, սիրելի Մաթո։ Թող առողջությունը, ժպիտն ու լավ տրամադրությունը մշտական ուղեկից լինեն։ Միշտ այսպես ջերմ, խոհեմ ու կենսուրախ լինես՝ ինչպես քեզ ճանաչել ենք ու սիրում ենք։
Ուրախ եմ, որ կյանքն առիթ տվեց քեզ հետ անցկացնել այդքան հիշարժան օրեր, ու վստահ եմ՝ այդպիսի օրեր դեռ շատ կլինենն։ Գրկում եմ քեզ ասում՝ Շնորհավոր տոնդ, լավ մարդ։
Hay AZIAN
«Նիդերլանդական օրագրի» հիմնադիր, խմբագիր
Thursday, 20 March 2025
Մայրության եւ գեղեցկության տոնի նախապատրաստություն Հաագայի հայ համայնքում
Տեղադրվելու է ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ Ամստերդամում ՏՊԱԳՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԵՐԵՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՆ
✅️Նիդերլանդների հայ համայնքի հարգելի անդամներ
Սիրելի հայրենակիցներ
📣1666 թվականին Ամստերդամում լույս է տեսել հայերենով առաջին տպագիր Աստվածաշունչը։ Այն դարձավ հին հայկական տպագրության լավագույն օրինակներից մեկը և Աստվածաշնչի ամենաարժեքավոր վաղ հրատարակություններից մեկն աշխարհում։ Նախապատրաստումը տևեց հինգ երկար տարիներ։ Այս ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Էջմիածնի Մայր Աթոռի բանագնաց վարդապետ Ոսկան Երևանցին փորձել էր պատասխանատու առաքելությունը իրագործել եվրոպական մի շարք քաղաքներում։ Ի վերջո, նրա համառ որոնումները հաջողությամբ ավարտվեցին Նիդերլանդների մայրաքաղաքում, որն հայտնի էր քրիստոնեական տարբեր դավանանքների նկատմամբ իր հանդուրժողականությամբ:
Հոլանդացի առաջատար տպագրիչ, տպագիր տառատեսակների ստեղծման մասնագետ Քրիստոֆել վան Դայքի հետ երկու տարվա համատեղ աշխատանքի արդյունքում Ոսկան Երևանցու ջանքերը պսակվեցին հաջողությամբ և առաջին տպագիր հայերեն Աստվածաշունչը լույս տեսավ։ Հայկական տպարան հիմնելու առաքելությունը հնարավոր էր դարձել այն ժամանակվա փոքրաթիվ հայկական համայնքի աջակցությամբ, որը 1611 թվականից հաստատվել էր Ամստերդամում։
Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի և Հայ Առաքելական Սուրբ Հոգի եկեղեցու նախաձեռնությամբ 2016 թվականին Ամստերդամի համալսարանում (UvA) կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում և ցուցահանդես՝ նվիրված առաջին հայերեն տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին։ Այս տարեդարձը ներառվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում։
Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի վարչությունը 2019 թվականի վերջին դիմել է Ամստերդամի քաղաքապետարանին՝ ի պատիվ հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կյանքում այս կարևոր իրադարձության հուշարձան տեղադրելու խնդրանքով։
Արձանի գաղափարն ու նախագիծը դրական էին ընդունվել Ամստերդամի քաղաքապետարանի և տարբեր հանձնաժողովների կողմից։ Այնուամենայնիվ, կորոնավիրուսի և տեղադրման համապատասխան վայրի շուրջ երկարատև քննարկման պատճառով վերջնական որոշումը հետաձգվեց մի քանի տարով։
Այս տարվա փետրվարին Ամստերդամի համալսարանի ղեկավարությունը, համալսարանի գրադարանը և Ալարդ Պիրսոն թանգարանը վերջնական հավանություն տվեցին Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի առաջարկին։ Հուշարձանի համար տեղ է հատկացվել այս հաստատությունների շենքերի միջև գտնվող ներքին պուրակում՝ Oude Turfmarkt 145/147 հասցեում, որը Ամստերդամի սրտում գտնվող համալսարանական թաղամասի մաս է կազմում: Ուշագրավ է այն փատը, որ Ալարդ Պիրսոն թանգարանը տնօրինում է աշխարհի հին տպագիր գրքերի ամենահարուստ հավաքածուներից մեկը, այդ թվում՝ հայկական։
Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը խորին շնորհակալություն է հայտնում իր հոլանդացի գործընկերներին այս ծրագրին աջակցելու համար։ Ընտրված վայրը լիովին արտացոլում է հուշարձանի հայեցակարգն ու նպատակը, որը խորհրդանշում է Հայաստանի և Նիդերլանդների պատմական խորը կապերը, Ամստերդամի հայ համայնքի ավելի քան 400-ամյա պատմությունը և Նիդերլանդների մայրաքաղաքում տպագրության դարավոր ավանդույթները։
Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը Ամստերդամում հուշարձանի իրականացումը վստահել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանին։ Անվանի քանդակագործը շատերին հայտնի է որպես Երևանում գտնվող Մարտիրոս Սարյանի և այլ արձանների հեղինակ։ Ավելին, սա առաջին անգամը չէ, որ հիմնադրամը դիմում է հայկական արվեստի այս վարպետին։
Լևոն Թոքմաջյանի հետ համագործակցությունը սկսվել է 2018 թվականից, երբ Երևանը նշեց իր 2800-ամյակը։ Այս տոնական միջավայրում Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը, մեր հայրենակիցների աջակցությամբ, Երևան քաղաքին Ամստերդամի հայ համայնքի անունից նվիրեց հայկական գամփռի արձանը, որի հեղինակն է Լևոն Թոքմաջյանը։
Ամստերդամի առաջարկվող հուշարձանի նախագծում պատկերված են Ոսկան Երևանցու և Քրիստոֆել վան Դայքի կերպարները՝ տպագրական սարքավորման առջև, հայկական տպագրական տառերի ստեղծման համատեղ աշխատանքի ընթացքում։ Հուշարձանը պատրաստվելու է բրոնզից և կունենա 120 սմ բարձրություն։ Մոդելի լուսանկարները կցվում են։
Այս տարի Ամստերդամը նշում է իր 750-ամյակը։ Հիմնադրամը նախատեսում է այս արձանը նվիրաբերել քաղաքին՝ ի պատիվ այս պատմական նշաձողի: Համոզված ենք`հուշարձանը կդառնա այցելությունների կարևոր վայր ինչպես հայ համայնքի, այնպես էլ Նիդերլանդների (և ոչ միայն) արվեստի և պատմության սիրահարների համար:
Նախագծի ընդհանուր արժեքը՝ ներառյալ արձանի պատրաստումը, տեղափոխումն ու տեղադրումը, կազմում է 20000 եվրո։ Կոչ ենք անում Ամստերդամի և Նիդերլանդների հայ համայնքի բոլոր անդամներին, Հայաստանի ու արտերկրի մեր հայրենակիցներին և Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի բարեկամներին իրենց աջակցությունը ցուցաբերել այս ծրագրի իրականացմանը։
Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը սույնով հայտարարում է դրամահավաք՝ Ամստերդամում Ոսկան Երևանցու և Քրիստոֆել վան Դայքի հուշարձանը տեղադրելու նպատակով։
📌Դուք կարող եք նպաստել՝ նվիրաբերելով NL 65 INGB 0008 1134 82 հաշվեհամարին
Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի անունով «Ոսկան Երևանցու հուշարձան» հիշատակմամբ.
📌IBAN: NL65INGB0008113482
Beneficiary: Stichting St. Grigor Narekatsi
Payment details: Monument Voskan Yerevantsi
Աստված մեզ օգնական!
Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամ – Ամստերդամ
info@narekatsi.nl
Wednesday, 19 March 2025
A HANDFUL OF SMILES AND FAITH WITH THE HELP OF DIACONIA
For the Diary of the Netherlands/ NidOragir
From Yerevan, the capital of ArmeniaNaira Gasparyan, PhD, YSU, Associate Professor
(ENG) As we have already informed, dear reader, the Diaconia Charitable Fund organized a solemn display of the skills and results acquired by the graduating classes of confectioners and seamstresses. The implementation of the courses was brought to life thanks to the sponsorship and support of the Dutch charitable organizations Stichting Mensenkinderen and Kom over en Help. The event was attended by the Ambassador of the Netherlands, Honorable Mrs. Marieke Monroy-Winter.
Quite a lot of work was done to beautify the day of the guests and participants. The hospitable “Avan of Hope” had turned into a village of gleaming heartful smiles. With admiring applause, the packed hall greeted the young women and girls who wore the work of their own hands, smiling, but still retaining a certain trace of suffering in their eyes, and whose clothes were quite impressive. Confectioners also presented a rich assortment of pastries with unique designs. During the event, sincere words of gratitude were expressed to the benefactors and organizers. The graduates were smiling, confident in the future. Photos are attached.
When you can transfer professional skills to people, you help them stand firmer on this ground, it means you support a person to get out of deep depression, look at life with faith, and feel that he/she is not alone. The graduation event organized by the Diaconia Charitable Fund also had surprises that turned it into a small holiday. It should be noted that thanks to such charitable activities, it becomes possible to lift people suffering from post-traumatic stress syndrome out of depression, pushing them towards a more stable life.
A HANDFUL OF SMILES AND FAITH WITH THE HELP OF DIACONIA (NL)
Nederlandse vertaling Naira van Geenhuizen
Beste lezer, zoals u al op de hoogte was gesteld, organiseerde de liefdadigheidsorganisatie Diaconia een feestelijke tentoonstelling om de vaardigheden en eindresultaten te presenteren van de toekomstige banketbakkers en naaisters die een acht maanden durende cursus hebben gevolgd. Deze cursussen werden mogelijk gemaakt dankzij de steun en sponsoring van de Nederlandse liefdadigheidsorganisaties Stichting Mensenkinderen en Kom over en Help.
Mevrouw Marieke Monroy-Winter, ambassadeur van het Koninkrijk der Nederlanden in Armenië, was tijdens het evenement aanwezig. Er is veel werk verzet om deze dag speciaal te maken voor zowel de deelnemers als de bezoekers. De gastvrije wijk "Village of Hope" werd omgetoverd tot een plek vol ontroerende glimlachen.
In een volle zaal werden de vrouwen, gekleed in hun zelfgemaakte ontwerpen, warm onthaald. Hun gezichten straalden trots uit, al was er in hun ogen ook een zweem van de uitdagingen die ze hebben doorgemaakt. De banketbakkers presenteerden op hun beurt een prachtig en uniek assortiment gebak.
Tijdens het evenement werden oprechte woorden van dank uitgesproken aan de sponsors en organisatoren. De cursisten stonden vol zelfvertrouwen voor het publiek, met een brede glimlach en een hoopvolle blik op de toekomst.
Wanneer mensen de kans krijgen om beroepsvaardigheden te ontwikkelen en stevig in het leven te staan, kunnen ze hun depressie overwinnen, met meer vertrouwen naar de toekomst kijken en voelen dat ze er niet alleen voor staan. Dit evenement, georganiseerd door Diaconia, zat bovendien vol verrassingen, waardoor het een echte feestdag werd.
Het is belangrijk te benadrukken dat dit soort liefdadigheidsinitiatieven een cruciale rol spelen in het ondersteunen van mensen met posttraumatische stress, hen helpen uit een depressieve toestand te komen en hen begeleiden naar een stabieler en hoopvoller leven.
ՄԻ ԲՈՒՌ ԺՊԻՏ ՈՒ ՀԱՎԱՏ՝ ԴԻԱԿՈՆԻԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Ինչպես արդեն մեր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էինք Diaconia Charitable Fund / Դիակոնիա բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր հրուշակագործների և կարուձևի ավարտական խբերի ձեռք բերած հմտությունների ու վերջնարդյունքների հանդիսավոր ցուցադրում: Դասընթացների իրականացումը կյանքի էր կոչվել հոլանդական Stichting Mensenkinderen (Ստիխտինգ Մենսենկինդերեն) և Kom over en Help (Քոմ ովեր են հելպ) բարեգործական կազմակերպությունների հովանավորման ու աջակցության շնորհիվ: Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Նիդերլանդների դեսպան, հարգարժան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերը:
Բավականին աշխատանք էր կատարված գեղեցկացնելու հրավիրյալների և մասնակիցների օրը: Հյուրընկալ «Հույսի Ավանը» վերածվել էր հուզառատ ժպիտների ավանի: Լեփ լեցուն դահլիճը հիացմունքի ծափահարություններով էր ողջունում սեփական ձեռքի աշխատանքը կրող, ժպտադեմ, բայց որոշակի տառապանքի դրոշմը աչքերում դեռ պահպանած երիտասարդ կանանց ու աղջիկներին, որոնց ձևավորած հագուստները բավականին տպավորիչ էին: Հրուշակագործները նույնպես յուրահատուկ ձևավորմամբ խմորեղենի հարուստ տեսականի էին ներկայացրել: Միջոցառման ընթացքում հնչեցին երախտագիտության անկեղծ խոսքեր՝ ուղղված բարերարներին ու կազմակերպիչներին: Շրջանավարտներն ուրախ էին, լի ապագայի նկատմամբ հավատով:
Նիդերլանդական Օրագրի համար
Հայաստանի մայրաքաղաք Երևանից
Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ
Անգլերեն և Նիդերլանդերեն տարբերակներն` ԱՅՍՏԵՂ
Թարգմանությունները` Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆԻ (անգլերեն) և Նաիրա վան ԽԵԵՆՀԱՈՒԶԵՆԻ (Նիդերլանդերեն)





































