The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 19 July 2025

ԵՐԲ ՍՐԲԱԶԱՆԸ ՏԵՂՈՒՄ ՉԷ...

«Նիդերլանդական օրագիրը» իրականացնում է մի հետաքրքիր նախագիծ, որը պատմում է Ամատունիների իշխանական տոհմի մասին։ Այս գործում թվում էր, որ մեր համագործակցությունը պիտի մեծապես կարևորվեր։ Եթե մեզ ջերմորեն ընդունեցին և օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին Հայաստանի ազգային արխիվն ու ազգային գրադարանը, ապա հիասթափությունը մեծ եղավ Օշականում, որտեղ սպասում էինք առավել ջերմ ընդունելության՝ հատկապես հաշվի առնելով Ամատունիների նշանակալի ավանդը այդ վայրում։

Օշականում ազատ նկարահանումներից հետո ցանկացանք հինգից տասը րոպե նկարահանում իրականացնել դպրատուն-թանգարանի ներսում։ Աշխատակից Կարինե Սարգսյանը նշեց, որ անհրաժեշտ է Տեր հոր թույլտվությունը, տրամադրեց նրա հեռախոսահամարը, և մենք կապ հաստատեցինք՝ ակնկալելով հարցի արագ լուծում։ Օշականի հոգևոր հովիվ Վազգեն քահանան փոխանցեց Արագածոտնի առաջնորդարանի համարը, որտեղից Արտակ սարկավագը հայտնեց, որ Սրբազանը տեղում չէ, սակայն նամակ է ուղարկել այդ մասին։ Մենք համբերությամբ բավական սպասելուց հետո կրկին զանգահարեցինք Տեր Վազգենին, ով խոստացավ տեղեկացնել, երբ պատասխան լինի։

Հուլիսի 17-ին, հաջորդ օրը, բազմաթիվ զանգերի և հորդորների միջոցով փորձեցինք պարզել ընթացքը՝ ընդգծելով, որ ձգձգվող գործընթացները խոչընդոտում են ոչ միայն մեր աշխատանքը, այլ նաև եկեղեցու և հանրության միջև ձևավորված վստահության մթնոլորտը։ Արտակ սարկավագը միայն մեկ օր ուշ տեղեկացրեց, որ անհրաժեշտ է ուղարկել պաշտոնական էլեկտրոնային նամակ, ինչը անմիջապես արեցինք։ Սակայն միայն երրորդ օրը, կեսօրին, երբ արդեն վերադարձի ճանապարհին էինք, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը զանգահարեց և հայտնեց, որ թույլտվությունը տրված է։ Էլ. փոստը բացելիս մեր նամակի պատասխանը չկար, և արդյունքում թույլտվությունը ստացանք բանավոր կերպով։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ հանրության հետ աշխատանքի առկա պաշտոնական, երբեմն ծանրաբեռնված բյուրոկրատական համակարգը ոչ միայն դժվարացնում, այլ հաճախ նաև օտարեցնում է հասարակությանը։ Բարդ ու երկարատև ընթացակարգերը արհեստականորեն ծանրաբեռնում են համագործակցությունը՝ ստեղծելով անհարգալից վերաբերմունքի տպավորություն, հատկապես երբ խոսքը կարճատև և հանրային կարիքներ սպասարկող նկարահանումների մասին է։

Թույլտվությունը, որն ի վերջո տրվեց բանավոր ձևով, առանց պաշտոնական գրավոր արձագանքի, վստահություն չի ներշնչում ապագա նախաձեռնությունների համար։ Այսպիսի պրակտիկան անհրաժեշտ է վերափոխել՝ ապահովելու առավել բաց, արագ և վստահելի միջավայր, որտեղ լրատվամիջոցներն իրենց զգան հարգված և աջակցված՝ ոչ թե սահմանափակված ու փակված։

Դուրս է գալիս, որ տեղում աշխատող դպրատան աշխատակիցն ու հոգևոր հովիվը զրկված են այս հասարակ հարցը լուծելու իրավասությունից:

Մենք եկել էինք նկարահանելու Մեսրոպ Մաշտոցի գրչության, Ամատունիների ակտիվ մասնակցությամբ կառուցված եկեղեցու, զանգակատան, Վահան Ամատունու հուշաքարի և դպրատան անգերազանցելի ժառանգությունը՝ երիտասարդ սերնդի մեջ գիտակցության, հպարտության և հոգևոր կապվածության ամրապնդման նպատակով։

Վստահ ենք, որ այս գործընթացները կարելի էր կազմակերպել շատ ավելի պարզ, արագ և հարգալից ձևով՝ բացառելով միջնորդների մի ամբողջ շղթան, որը միայն նվազեցնում է եկեղեցու հեղինակությունը։ Հատկապես հինգ րոպեանոց նկարահանումների համար նման բյուրոկրատական խոչընդոտները արհեստականորեն ծանրաբեռնում են համագործակցությունը, խաթարում եկեղեցու և հանրության միջև ձևավորված վստահության միջավայրը և հաղորդում անհարգալից վերաբերմունքի տպավորություն, ինչը հակասում է Հայ Եկեղեցու ծառայողական առաքելությանը։

Օշականի դպրատան նկարահանման թույլտվությունը պահանջեց դպրատան աշխատակցի, եկեղեցու հովիվ Վազգեն քահանայի, Արտակ սարկավագի և Սրբազանի մասնակցություն, որոնք հերթով միմյանց էին ուղղորդում։ Վերջինիս բացակայության պատճառով գործընթացը ձգձգվեց, ստեղծելով թանկարժեք ժամանակի կորուստ և անհասկացողություն կողմերի միջև։

Եթե անգամ Սրբազանը բացակայում էր կամ հասու չէր նամակներին պատասխանելու, կարելի էր դա ավելի վաղ ասել և գործարկել կանոնակարգված մեխանիզմ՝ նման փոքր հարցերի արագ լուծման համար, մանավանդ երբ խոսքը հանրային ցուցադրության մասին է, ինչը բոլորի շահերից է բխում։

Այսպիսի միջավայրում դժվար է պահպանել ժամանակակից գործելակերպի, բացության և համագործակցության մակարդակը, որն այնքան անհրաժեշտ է հանրային և լրատվական գործունեության ժամանակ։

Հարգանքով խնդրում ենք վերանայել այս քաղաքականությունը՝ ապահովելու մամուլի և եկեղեցու համագործակցության թափանցիկությունը, հնարավորություն տալու հասարակությանը առավել հեշտությամբ ծանոթանալու մեր ազգային ու հոգևոր ժառանգությանը և վերականգնելու այն վստահությունը, որն այսօր կենսական է մեր ժողովրդի համար։

Կար մարդկային ջերմություն՝ մասնավորապես դպրատան աշխատակից Կարինե Սարգսյանի, ում հետ խոստացանք համագործակցել, և Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի կողմից, սակայն ինստիտուցիոնալ գործընթացները մնացին անարդյունավետ՝ խաթարելով համագործակցության տպավորությունը։

Իհարկե մենք չենք վատնել այդ երկար սպասման թանկարժեք ժամանակը և նկարահանումներ իրականացրինք Օշականում։ Ընթացքում Տեր Վազգենին խնդրեցինք ներկայանալ և իր խոսքը ասել, ինչը խոստացավ անել, երբ թույլտվությունը լինի։ Մեր աչքից չվրիպեցին նաև առկա թերությունները, բացթողումները և համակարգային սխալ աշխատաոճը, որոնք կներկայացնենք մեր տեսաերիզում։

Այստեղ խնդիրը անհատների մեջ չէ, այլ համակարգի կազմակերպչական և արժեքային բացերի։ Այնուհանդերձ, մենք շարունակում ենք խորապես հարգել Հայ Եկեղեցու առաքելությունը՝ պատրաստ լինելով համատեղել մեր աշխատանքը հանուն մեր ժողովրդի հոգևոր, մշակութային և ազգային կյանքի զորացման։

 «Նիդերլանդական օրագիր»

«Ամատունիների իշխանական տոհմի մասին նախագծի թիմ»
Օշական` 15-18 հուլիսի

-------------

Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը`Արագածոտնի թեմի առաջնորդն է, լուսանկար aragatsotnitem.am կայքից

-------


The “Netherlands Diary” is implementing an interesting project about the princely Amatuni family. In this endeavour, it seemed our cooperation would be highly valued. While we were warmly received and efficiently assisted by the National Archives of Armenia and the National Library, our experience in Oshakan was, unfortunately, disappointing. We had expected warmer support there, given the significant legacy of the Amatuni family in that place.

After filming freely around the village, we sought to record a brief five-to-ten-minute segment inside the Oshakan School-Museum. Employee Karine Sargsyan explained that we would need the priest’s permission and kindly provided his phone number. Hoping for a quick resolution, we contacted him. Father Vazgen, the spiritual pastor of Oshakan, then gave us the number of the Aragatsotn Diocese, where Deacon Artak informed us that the Bishop was not present but had been emailed about the matter. After waiting patiently in the staff room for quite some time, we called Father Vazgen again, who told us he would inform us as soon as there was a response.

The next day, July 17, through repeated calls and appeals, we tried to clarify the status of our request, stressing that prolonged procedures were hindering not only our work but also the atmosphere of trust between the Church and the public. Deacon Artak informed us, a day later, that we needed to send an official email, which we immediately did. However, it was only on the third day, by noon – when we were already on our way back – that Father Vazgen Kahana Hovhannisyan called to say permission had been granted. Upon opening our email, we saw there was no reply, and in the end, the permission was given verbally.

What conclusion can be drawn from this? Once again, it becomes clear that there exists a cumbersome, often overloaded bureaucratic system in public communication, which not only complicates cooperation but can also alienate society. Lengthy and complex procedures unnecessarily burden collaboration and create an impression of disrespect, especially when it concerns short and public-serving filming activities.

Even when the permission was granted, it came verbally without an official written response, which does not inspire confidence for future initiatives. Such practices need to be reformed towards a more open, swift, and reliable environment where media representatives feel their cooperation is based on mutual respect rather than restrictions and barriers.

We had come to film and present to the public the unparalleled heritage of Mesrop Mashtots’ calligraphy school, the church built with active participation from the Amatuni family, the bell tower, the memorial stone of Vahan Amatuni, and the school – all with the purpose of strengthening awareness, pride, and spiritual connection among the younger generation.

We are confident that this process could have been organised in a much simpler, quicker, and more respectful manner by avoiding an entire chain of intermediaries, which in reality diminishes the Church’s operational credibility. Especially in the case of a five-minute filming, such bureaucratic obstacles unnecessarily burden cooperation, undermine the trustful environment between the Church and the public, and convey a sense of disrespect that is contrary to the Armenian Church’s mission of service.

To obtain permission for filming inside Oshakan’s school-museum, we were redirected through multiple intermediaries – the museum employee, Father Vazgen Kahana, Deacon Artak, and the Bishop – who successively referred us to one another. Due to the Bishop’s absence, the process was delayed, causing a needless loss of valuable time and creating confusion among all parties involved.

Even if the Bishop was unavailable or unable to respond to emails promptly, this should have been communicated earlier, enabling a regulated mechanism for swiftly resolving such minor issues – especially when showcasing the museum serves the interests of both sides.

It is difficult to maintain a modern, open, and cooperative standard of engagement under such conditions, which is especially necessary when working with public and media structures.

We respectfully ask you to reconsider this policy to ensure transparency in Church-media cooperation, to enable society to access our national spiritual heritage more easily, and to restore the trust that is so vital for our people today.

There was human warmth, particularly from museum employee Karine Sargsyan, with whom we promised to continue cooperating, and from Father Vazgen Kahana Hovhannisyan. However, the institutional processes remained ineffective, undermining the overall impression of cooperation.

Of course, we did not waste the precious time lost while waiting and continued filming in Oshakan. During that time, we asked Father Vazgen to come and speak on camera, and he promised to do so once permission was granted. We also noticed existing shortcomings and oversights, which, compared to the three-day delay for a five-minute filming, are significant. These issues, along with the systemic flaws in operational approach, will be presented in our upcoming video.

The problem here does not lie with individuals but with organisational and value-based gaps in the system itself. Nevertheless, we continue to deeply respect the mission of the Armenian Church and remain ready to align our work together for the strengthening of our people’s spiritual, cultural, and national life.



Thursday, 17 July 2025

Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշաքարը՝ Ամստերդամում

16.07.2025./Նիդ.օրագիր
Ամստերդամ – Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը վերջերս տեղադրվեց Ամստերդամի Սուրբ Նիկողայոս տաճարում, ինչը հպարտության ու հավատքի զգացում է պարգևում Նիդերլանդների հայ համայնքին:
Հիմնադրված Սուրբ Գրիգոր Նարեկացի Ամստերդամ Հիմնադրամի և Համահայկական աշխարհագրական ընկերության կողմից՝ արձանը հանդիսավորությամբ բացվեց մայիսի 10-ին՝ հավատավոր հայերի և հյուրերի մասնակցությամբ։
Տեղադրման գաղափարը առաջացել է տարիներ շարունակ Նիդերլանդներում բնակվող հայերի շրջանում՝ մեծն մտածողի, բանաստեղծի ու եկեղեցական երգահան Նարեկացու հիշատակը եվրոպական մշակութային տարածքում առավել տեսանելի դարձնելու նպատակով։
Նշենք, որ այժմ հնարավոր է մոմ վառել Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի մոտ, որն ամփոփված է տաճարի բակում՝ դառնալով աղոթքի և հույսի նոր անկյուն Ամստերդամի սրտում։
Համայնքի ներկայացուցիչները ընդգծում են, որ արձանի առկայությունը խթանում է հայ հոգևոր ժառանգության ճանաչումը և նոր սերունդներին մոտեցնում իրենց պատմության ու հավատքի արմատներին։

Monday, 14 July 2025

Բրյուսելյան եռակողմ հանդիպում. քաղաքական ենթատեքստ

 

14.07.2025թ./Բրյուսել/ Նիդ.օրագիր

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը:

Այս հանդիպումը տեղի է ունենում ԵՄ և Հայաստանի հարաբերությունների նոր ինտենսիվ փուլում, երբ Երևանն ակնհայտորեն փորձում է խորացնել եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ քայլերը՝ դիվերսիֆիկացնելով անվտանգության և զարգացման գործընկերները։

Եռակողմ հանդիպումը կարևոր է մի քանի ենթատեքստային պատճառներով՝

Անվտանգություն՝ առանց Ռուսաստանի մասնակցության

Հանդիպման հիմնական առանցքներից է տարածաշրջանային անվտանգության օրակարգը, որը քննարկվում է ԵՄ բարձրագույն ղեկավարության հետ՝ առանց ռուսական կողմի մասնակցության, ինչը ցույց է տալիս Երևանի և Բրյուսելի համագործակցության որակական աճ։

ԵՄ տնտեսական աջակցություն և նոր ծրագրեր

Կա սպասում, որ Բրյուսելը կհայտարարի Հայաստանին տրամադրվող լրացուցիչ ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրերի մասին՝ ենթակառուցվածքներում, էներգետիկ անկախացման հարցերում և սահմանների կառավարման կարողությունների բարձրացման ուղղությամբ։

Սահմանային համաձայնագրերի գործընթացի քաղաքական երանգներ

Բրյուսելյան քննարկումներում կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստան-Ադրբեջան սահմանային գործընթացների և խաղաղության համաձայնագրի թեման, որտեղ ԵՄ-ն փորձում է պահպանել միջնորդի իր դերակատարումը՝ հատկապես ռուսական ազդեցության թուլացման և ԱՄՆ-ի նախաձեռնությունների հետ զուգահեռ։

Եվրոպայի նոր հովանավորի ընկալումը Հայաստանի ներքաղաքական դաշտում

Վարչապետ Փաշինյանի մասնակցությունը այս ձևաչափին ներքաղաքական համատեքստում կարող է ներկայացվել որպես եվրոպական հովանավորչության ամրապնդման քայլ՝ ընդդիմության կողմից որակվելով որպես «Արևմուտքի կողմնացույցի վերջնական ընտրություն», իսկ իշխանության կողմից՝ որպես «ազգային ինքնիշխանության ապահովման մեխանիզմ»։




Եթե Աթաթուրքը խաբեց Լենինին, ապա ով է Պուտինը, որին չպետք է խաբեր Ալիևը

 

Ռուսաստանը կորցնում է Հարավային Կովկասը

13.07.2025/Նիդ.օրագիր

Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունը տարածաշրջանում։ Արցախյան հարցում Մոսկվան հավատում էր, որ Թուրքիայի հետ համագործակցելով և Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելով՝ կարող է վերականգնել իր դիրքերը, վերահսկել Հայաստանը և դարձնել Ադրբեջանը իր հուսալի գործընկերը։ Սակայն այս հաշվարկները կրկին անհիմն դուրս եկան։

Ադրբեջանը Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո սկսել է վարել բացահայտ հակառուսական քաղաքականություն։ Վերջին իրադարձությունները դրա ցայտուն օրինակներն են։ Բաքուն խորացնում է ռազմական համագործակցությունը Թուրքիայի և Պակիստանի հետ, ակտիվացնում կապերը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ՝ մի գործընթաց, որը հարվածում է Ռուսաստանի՝ տարածաշրջանում պահած պատմական ազդեցությանը։

Պատմության մեջ սա նոր երևույթ չէ։ 1920-ականներին, երբ Օսմանյան կայսրությունը պարտվեց Առաջին համաշխարհային պատերազմում և գտնվում էր փլուզման եզրին, Թուրքիայի առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը դիմեց բոլշևիկյան Ռուսաստանին՝ խոստանալով, որ Թուրքիայի ազգային ազատագրական պայքարին օգնության դիմաց երկիրը կդառնա կոմունիստական կամ գոնե կլինի Ռուսաստանի լիակատար դաշնակիցը։ Լենինը հավատաց այս խոստմանը՝ տրամադրելով Աթաթուրքին ոսկու մեծ պաշարներ և հսկայական ռազմական օգնություն։ Սակայն, երբ Աթաթուրքը ամրապնդեց իր իշխանությունը և վերջնականապես կայացրեց Թուրքիայի անկախությունը, հրաժարվեց իր տված խոստումներից։ Նա կառուցեց աշխարհիկ, անկախ, ազգային պետություն՝ հեռու բոլշևիկյան գաղափարախոսությունից և վերահսկողությունից։

Այսօր նույն գործընթացը կրկնվում է այլ դերակատարներով։ Ալիևը, օգտվելով Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերից Արցախում, ամրապնդեց իր իշխանությունը, լուծեց պատմական հարցերը, իսկ այժմ քայլ առ քայլ հեռանում է Ռուսաստանի ազդեցության գոտուց՝ խորացնելով կապերը Թուրքիայի հետ և հստակ ուղերձ հղելով՝ Ադրբեջանը չի պատրաստվում մնալ Մոսկվայի շահերի ուղեծրում։ Պուտինը խաբված է։

Պատմական օրինաչափությունն ակնհայտ է. եթե Աթաթուրքը կարողացավ խաբել Լենինին՝ այն Լենինին, որը կործանեց կայսրություն և վերաձևեց աշխարհի քաղաքական քարտեզը, ապա ինչո՞ւ պետք է Ալիևը չկարողանար խաբել Պուտինին, որի արտաքին քաղաքականության ռազմավարական սխալները վերջին տարիներին բազմիցս տեսանելի են դարձել։

Այս գործընթացը Հայաստանի համար ևս մեկ ցավալի դաս է։ Արևելքում և Կովկասում հավերժական բարեկամներ չկան։ Կան միայն ազգային և ռազմավարական շահեր, և պետությունները միշտ էլ առաջնորդվում են դրանցով՝ փոխելով իր դաշնակիցներին, խոստումները և նույնիսկ գաղափարախոսությունը, եթե դա պահանջում է իրենց գոյությունն ու հզորացումը։

Ռուսաստանը Հարավային Կովկասում կրկնում է իր իսկ պատմական սխալները, սակայն պատմությունը միշտ հիշեցնում է, որ դասերը անտեսողները կրկին վճարում են նույն գինը՝ ազդեցության, վստահության և ժամանակի կորուստ։

Hay Azian

Նիդերլանդական օրագիր

Մշակութային հուլիսը

 

Սուրբ Թարգմանչաց տոն – ուխտագնացություն Օշական, Մեսրոպ Մաշտոցի հիշատակին

Այսօր՝ հուլիսի 12-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Թարգմանչաց վարդապետաց՝ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հիշատակության տոնը։

Սա հայ ժողովրդի համար բացառիկ նշանակության օր է, քանի որ մեր ազգային ինքնության, գրի, լեզվի և դպրության հիմքն է դրվել հենց այս երկու մեծագույն հայրերի շնորհիվ։

Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց – հավատքի և դպրության հիմնադիրները

Սահակ Պարթևը (354–439 թթ.) հայոց կաթողիկոս էր, աստվածաբան, հմուտ թարգմանիչ և Մեսրոպ Մաշտոցի գլխավոր աջակիցը հայ գրերի ստեղծման և կրթության կազմակերպման գործում։

Մեսրոպ Մաշտոցը (361–440 թթ.) ստեղծեց հայոց այբուբենը 405 թ․, որը դարձավ ազգային գոյատևման ու հոգևոր անկախության խարիսխ։ Նրա և Սահակ Պարթևի ջանքերով թարգմանվեց Սուրբ Գիրքը, հիմնվեցին դպրոցներ և սկսվեց Թարգմանչաց դարաշրջանը՝ հայ գրականության ոսկեդարը։

🏰 Օշական – ուխտավայր հայ դպրության նվիրյալների համար

Օշական գյուղում՝ Արագածոտնի մարզում, գտնվում է Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը։ 1875-1879 թթ. կառուցվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որն այսօր հայ ժողովրդի մեծագույն ուխտավայրերից է։

Սուրբ Թարգմանչաց տոնի օրը՝ Օշականի ուղտի ընթացքում, այստեղ կատարվում է տոնական Սուրբ Պատարագ, մատուցվում են աղոթքներ, օրհնության կարգեր ուսուցիչների և աշակերտների համար։ Հարյուրավոր հավատացյալներ ուխտագնացություն են կատարում՝ շնորհակալություն հայտնելու հայ գրերի ստեղծչին և լուսավորության նահապետներին։

💡 Տոնի խորքային պատգամը

Սուրբ Թարգմանչաց տոնը մեզ հիշեցնում է, որ

 «Խոսքն է լոյս և գիրն է ազգի անմահություն»։

Հայոց այբուբենը ստեղծվեց նախ և առաջ Աստվածաշունչը թարգմանելու համար՝ մեր հոգևոր կյանքի լուսավորության և ազգային ինքնության պահպանման նպատակով։

📅 Այս տարվա Օշականի ուխտ

2025 թվականին Օշականի ուղտը համընկել է հուլիսի 12-ին, և Մեսրոպ Մաշտոցի Սուրբ Գերեզմանի եկեղեցին հյուրընկալել է հարյուրավոր ուխտավորների Հայաստանի տարբեր մարզերից և Սփյուռքից։

🔔 Եզրափակիչ պատգամ

Այս տոնը յուրաքանչյուր հայի համար վերադարձ է արմատներին, հավատքին և գրի սրբությանը։ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի գործն այսօր էլ հուշում է՝ լեզուն, գրականությունը և հավատքը միասին են պահում ազգի հոգևոր ուժն ու հարատևումը։

✍️ Հոդվածը պատրաստեց՝  Hay  Azian֊ը

-֊֊֊֊

ԳԾԱՆԿԱՐԸ՝  Levon Lachikyan ( Լեւոն Լաճիկեանի)


Շնորհավորանք Ինգա Դրոստին

Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում մեր սիրելի Ինգա Դրոստը՝ Հաագայի Աբովյան մշակութային միության ակտիվ անդամը և FAON կազմակերպության քարտուղարը։ Իր նվիրումով և հետևողականությամբ նա մեծապես նպաստում է հայկական շահերի պաշտպանությանը Նիդերլանդներում՝ միշտ գործելով ազնվությամբ, պատասխանատվությամբ և մեր համայնքի հանդեպ անկեղծ սիրով։

Նիդերլանդական օրագիրը ջերմորեն շնորհավորում է Ինգա Դրոստին նրա ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, հոգու խաղաղություն, ուժ, եռանդ և շարունակական հաջողություններ նրա կարևոր ու հայրենանվեր գործունեության մեջ։ Թող նրա կյանքն ուղեկցվի մարդկանց բարությամբ, սիրով և գնահատանքով, ինչին ինքը լիարժեք արժանի է։

Ծնունդդ շնորհավոր, Ինգա՛, մեր համայնքի հպարտություն։


Embassy of the Netherlands in Armenia 

⛪ Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը hանդիպեց Նելե Յակոբսին և Ռաուլ Սպրոնկենին՝ Մաաստրիխտի Սուրբ Սերվատիոսի բազիլիկից։ Նրանց այցը Հայաստան նպատակ ունի ուսումնասիրելու Մաաստրիխտ քաղաքի հովանավոր սրբի՝ Սուրբ Սերվատիոսի ժառանգությունը։ Ըստ պատմական աղբյուրների՝ նա 4-րդ դարի հայ հոգևորական է, որը զբաղվել է քրիստոնեության տարածմամբ և հիմնել առաջին եկեղեցին ներկայիս Նիդերլանդների տարածքում։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև ուխտագնացության հատուկ դրոշը, որը Մաաստրիխտում հանդիսավոր պարզում են 7 տարին մեկ անգամ։

⛪ The Ambassador of the Kingdom of the Netherlands, Marieke Monroy-Winter, met with Nele Jacobs and Raoul Spronken from the Basilica of Saint Servatius in Maastricht. Their visit to Armenia aims to explore the legacy of Saint Servatius, the patron saint of the city. According to historical sources, Saint Servatius was a 4th-century Armenian cleric who played a key role in spreading Christianity and is believed to have established the first church in what is now the territory of the Netherlands. During the meeting, a special pilgrimage banner was also presented—an artifact that is ceremonially displayed in Maastricht once every seven years.

📸 Basilica of Saint Servatius in Maastricht. Source: Wikimedia

Հուլիսի 15-ից մինչև 18-ը Ամստերդամի սրտում՝ Կրոմ Բոմսլոտ 22 հասցեում  կկայանա ժամանակակից հայկական արվեստին նվիրված հերթական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը միավորում է տարբեր սերունդների և ոճերի հայ արվեստագետների ստեղծագործությունները՝ ներկայացնելով ժամանակակից հայ արվեստի բազմազանությունը, նոր խոսքը և ազգային ինքնության ժամանակակից արտահայտումները։

Ցուցահանդեսը բաց է բոլոր այցելուների համար։ Սա հիանալի հնարավորություն է ծանոթանալու հայկական ժամանակակից արվեստի նոր միտումներին, հանդիպելու արվեստագետների հետ և բացահայտելու հայկական մշակույթի նոր շերտեր։

Բոլոր արվեստասերներն ու հետաքրքրված անձինք հրավիրված են։ Մի կորցրեք այս բացառիկ հնարավորություն։

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թեո Մարտեն վան Լինտն ու Բոլոնիայի համալսարանի դոցենտ Աննա Սիրինյանը պարգևատրվեցին Մովսես Խորենացու մեդալով

Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունեց Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թեո Մարտեն վան Լինտին և Բոլոնիայի համալսարանի դոցենտ Աննա Սիրինյանին: Նախագահը նրանց շնորհեց Մովսես Խորենացու մեդալ՝ հայագիտության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

«Ձեր երկար տարիների աշխատանքը հիացմունք է առաջացնում։ Ձեր գիտական գործունեությամբ դուք աշխարհին եք ներկայացրել հայ լեզուն, գրականությունը, մշակույթն ու պատմությունը։ Ձեր աշխատանքը մեզ համար նույնպես մեծ արժեք ունի, և ես ձեզ քաջալերում եմ շարունակել այս գործն ակտիվորեն», – ընդգծեց Հանրապետության նախագահը։

Պրոֆեսոր Թեո վան Լինտը նաև Ամստերդամի Սբ. Գրիգոր Նարեկացի հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ է և այդ կարգավիճակով անմիջականորեն մասնակցում է հիմնադրամի բոլոր ծրագրերին։

Հպարտությամբ և երախտագիտությամբ շնորհավորում ենք մեր բարձրարժեք գործընկերոջը՝ պրոֆեսոր Թեո վան Լինտին, և դոցենտ Աննա Սիրինյանին՝ այս կարևորագույն պետական պարգևի արժանանալու առիթով։

ՏԱՏ ՈՒ ԹՈՌԱՆ ԱՐՁԱՆ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ

13.07.2025/Դուսբուրխ/Sweta Abrahamian 

Այսօր իմ լավ բարեկամներ Ռենեի ու Մարիայի հետ եղանք Դուսբուրխ գողտրիկ քաղաքում (քաղաքի կարգավիճակ է ստացել 1237 թվին և այժմ ունի 11000֊ից քիչ ավելի բնակչություն)։

 Քաղաքի շատ հին փողոցներում հիանում էի նորի հետ ներդաշնակ կառույցներին, երբ հանդիպեցի տատիկի ու թոռնիկի արձանին։ Ինձ թվում էր, թե մեր տատիկ֊թոռնիկնե'րն ունեն ամենաջերմ, ամենասիրելի, ամենաամուր կապվածությունն ու հարաբերությունները։ Մենք Հայաստանում ունե՞նք այսպիսի թեմայով արձան🤔

 Փաստորեն՝ Հոլանդիայում շատ վաղուց կա։🥰


«Ոսկե ծիրան»-ը բացեց դռները համաշխարհային կինոյի առաջատարների համար

13.07.2025/Երևան/Նիդ.օրագիր

Երևանում մեկնարկեց 22-րդ միջազգային կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 22-րդ միջազգային կինոփառատոնը, որը կինոյի աշխարհի ուշադրությունը կրկին սևեռեց Հայաստան: Տոնն այս տարի կտևի մինչև հուլիսի 20-ը՝ ներկայացնելով մրցութային և արտամրցութային ֆիլմեր աշխարհի ավելի քան 30 երկրներից, ինչպես նաև ստեղծագործություններ Կաննի, Բեռլինի և այլ հեղինակավոր փառատոներից։

Փառատոնի հանդիսավոր բացմանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ողջունեց հյուրերին՝ ընդգծելով միջոցառման կարևորությունը քաղաքի և երկրի մշակութային կյանքի համար։ «Ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ քաղաքում, որտեղ մշակույթը շարունակաբար ապրում և զարգանում է։ Այս փառատոնը դարձել է հարթակ՝ աշխարհի տարբեր մշակութային դպրոցների ներկայացուցիչների համար, միավորելով բոլորին կինոյի հանդեպ սիրով և միջազգային փորձով», – նշեց քաղաքապետը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր խոսքում կարևորեց հատկապես փառատոնի բացման՝ Կինոյի տանն անցկացվելու հանգամանքը։ ««Ոսկե ծիրան»-ը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը։ Այն մեր այցեքարտն է աշխարհին ներկայացնելու համար, և այն աշխատանքը, որ արվել է թիմի կողմից, այսօր փառատոնը միջազգային հարթակներում ճանաչելի է դարձրել», – ասաց նախարարը։

Փառատոնի հիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանն իր ելույթում հարգանքի տուրք մատուցեց վերջերս մահացած հայ կինոգործիչներին, իսկ բացման ազդարարման համար բեմ հրավիրեց մյուս համահիմնադիրներին՝ Սուսաննա Հարությունյանին և Միքայել Ստամբոլցյանին։

Այս տարվա բացման ֆիլմն էր իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար»-ը, որը մայիսին Կաննում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ»-ին։ Փանահին, ով նախորդ տարի արժանացել էր «Փարաջանովյան թալեր»-ի, այս անգամ այդ պատվավոր մրցանակը հանձեց իրանցի լեգենդար ռեժիսոր Ամիր Նադերիին։ Վերջինս իր հերթին մրցանակը նվիրեց Իրանի երիտասարդ կինոռեժիսորներին՝ մաղթելով, որ նրանք ևս կարողանան ճանապարհ հարթել Փանահիի պես։

«Երբ ուսանող էի, տեսա Նադերիին, ով ինքն իր ձեռքով մաքրում էր կինոթատրոնի ապակիները՝ իր ֆիլմի պաստառները փակցնելու համար։ Այդ օրվանից հասկացա, որ եթե ուզում ես ֆիլմ նկարել, պետք է ուշադրություն դարձնես յուրաքանչյուր մանրուքի և ինքդ զբաղվես ամեն ինչով», – ասաց Փանահին՝ ներկայացնելով իր նվիրական հուշը:

Բացման արարողությունն ավարտվեց իրանցի կինոգործիչների ջերմ գրկախառնությամբ՝ խորհրդանշելով կինոյի միավորող ուժը սահմաններից դուրս։

«Ոսկե ծիրան»-ը կշարունակվի ամբողջ շաբաթ՝ հայկական հանրությանը նվիրելով համաշխարհային կինոյի լավագույն նորությունները և ստեղծելով ստեղծագործական շփումների ու զարգացման կարևոր հարթակ։



Երեկոյան Երևանն այսօր

Տեսաերիզը` Աիդա Կնյազյան

Thursday, 10 July 2025

Հղիությունը և ծննդաբերությունը Նիդերլանդներում


10.07.2025/Anna Martirosyan /Նիդ.օրագիր
1. Հղիության վերահսկում
Հղիության առաջին ստուգում իրականացվում է ընտանեկան բժշկի (huisart) մոտ։
Հղիությունը վերահսկում է հիմնականում մանկաբարձը (verloskundige), ոչ թե գինեկոլոգը:
Եթե հղիությունը համարվում է բարձր ռիսկային, ուղարկում են գինեկոլոգի մոտ։
Ուլտրաձայնային ստուգումներ՝ հիմնականում 2 անգամ՝ 10 և 20 շաբաթում:
Առողջապահական ապահովագրությունը ամբողջությամբ կամ մասամբ ծածկում է հղիության ստուգումները:
2. Ծննդաբերության այլընտրանքներ.
Որքան զավեշտալի թվա, Նիդերլանդներում տանը ծննդաբերելը լայնորեն ընդունված և օրինական է, եթե հղիությունը ընթացել է առանց բարդությունների:
Հիվանդանոցում ծննդաբերությունը սովորաբար իրականացվում է մանկաբարձի օգնությամբ, ոչ անպայման բժշկի հսկողությամբ։
Բնական ծննդաբերությունը խիստ խրախուսվում է, իսկ ցավազրկումը (օրինակ՝ էպիդուրալ) հնարավոր է, բայց ոչ պարտադիր։
Եթե հղին ցանկանում էպիդուրալ, պետք է ծննդաբերի հիվանդանոցում, բժշկի հսկողությամբ։
Այստեղ կեսարյան գործողությունը անում են միայն խիստ ծայրահեղ դեպքերում։
3. Ծննդաբերությունից հետո
Kraamzorg (ծննդյան խնամք)՝ ծննդաբերությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում տուն է գալիս հատուկ խնամող անձնակազմը։
Օգնում է խնամել մորը և նորածնին։
Տրամադրում է խորհրդատվություն, խնամք, գործնական աջակցություն։
Kraamzorg-ը մասնակի կամ ամբողջությամբ ֆինանսավորվում է ապահովագրության կողմից։
4. Ապահովագրություն
Հիմնական բժշկական ապահովագրությունը պարտադիր է բոլորի համար։
Հղիության և ծննդաբերության հետ կապված ծախսերը հիմնականում ծածկվում են ապահովագրությամբ։
Հիվանդանոցային ծննդաբերությունը՝ եթե չունի բժշկական ցուցում, կարող է պահանջել համավճար։
5. Ծննդյան արձակուրդ
Կինը ստանում է առնվազն 16 շաբաթ մայրության արձակուրդ, եթե աշխատող է։ 4-6 շաբաթ՝ ծննդաբերությունից առաջ, մնացածը՝ ծննդաբերությունից հետո։
Հայրը ստանում է 1 շաբաթ վճարովի արձակուրդ + լրացուցիչ 5 շաբաթ՝ եթե աշխատում է Նիդերլանդներում։
Նիդերլանդներում հղիության գործընթացը բաժանվում է մի քանի փուլերի՝ հստակ կազմակերպված առողջապահական համակարգի միջոցով։
1. Հղիության հաստատում
Ընտանեկան բժշկի (huisarts)՝ հաստատվում է հղիությունը:
Որպես կանոն՝ կատարվում է միզամուղի թեստ կամ արյան անալիզ։
Բժիշկը հղում է տալիս մանկաբարձին (verloskundige), ում մոտ պետք է հղի կինը սկսի իր այցելությունները։
2. Առաջին եռամսյակ (0–12 շաբաթ)
Առաջին այցելությունը մանկաբարձին՝ 8-ից 10 շաբաթում է իրականացվում։
Խորհուրդներ սննդակարգի, հավելումների (ֆոլաթթու, վիտամին D) և ապրելակերպի մասին։
Սքրինինգ թեստեր (օրինակ՝ NIPT՝ քրոմոսոմային շեղումների հայտնաբերման համար)՝ ընտրությամբ:
3. Երկրորդ եռամսյակ (13–27 շաբաթ)
Կրկնվող այցելություններ մանկաբարձի մոտ՝ ամսական մեկ անգամ։
20-րդ շաբաթում՝ մանրամասն ուլտրաձայնային հետազոտություն (20-wekenecho)՝ զարգացող անոմալիաների հայտնաբերման նպատակով։
Սկսվում են քննարկումներ ծննդաբերության պլանավորման մասին։
Այդ ընթացքում, նախապես գրանցված ծննդաբերական փաթեթ ծանրոց է ուղարկվում հղի կնոջ տուն, որի մեջ կան հիմնական անհրաժեշտ բժշկական անձնական պարագաները մոր համար։
Հնարավոր է՝ ընտանեկան բժիշկը կամ մանկաբարձը առաջարկեն դասընթացներ ծննդաբերության և ծնողի դերի վերաբերյալ։ Նաև այցելում են տուն, նախապատրաստական խորհրդատվություն իրականացնում երեխային անհրաժեշտ ապրանքների(մահճակալ, հագուստ, լոգանքի պարագաներ և այլն) առկայությունը գնահատում։
4. Երրորդ եռամսյակ (28–40 շաբաթ)
Այցելությունների հաճախականությունը մեծանում է՝ սկզբում՝ 2 շաբաթը մեկ, ապա՝ ամեն շաբաթ։
Քննարկվում է ծննդաբերության վայրը՝ տանը, ծննդատանը (kraamhotel), թե հիվանդանոցում:
Գնահատվում է պտղի դիրքը, չափերը և մայրիկի վիճակը:
Կազմվում է ծննդաբերության պլան:
Մանկաբարձը հաճախ է կապի մեջ լինում ապագա ծնողների հետ, իսկ ծննդաբերության նշանների դեպքում՝ գալիս է տուն կամ ուղարկում է ծննդատուն:
5. Ծննդաբերություն
Եթե հղիությունը դասավորվել է առանց բարդությունների՝ ծննդաբերությունն իրականացվում է մանկաբարձի հսկողությամբ։
Հնարավոր է ծննդաբերություն տանը, ինչպես նշվեց վերևում, որ լայնորեն տարածված է այստեղ՝ մանկաբարձի օգնությամբ։ Բայց և ցանկության դեպքում հիվանդանոցում կարող է բնական ճանապարհով ծննդաբերել մայրը։ Ի դեպ, շատ հարմարավետ էին հիվանդանոցն ու սենյակի պայմաններն, ուր բնական ճանապարհով ունեցա առաջնեկիս🙏🙏😊😊։
6. Ծննդաբերությունից հետո գալիս է ինչպես նշվեց, (kraamzorg), հատուկ մասնագիտացված խնամքի բուժքույր, մոտ մի շաբաթ, բայց հնարավոր է լրացուցիչ օրեր էլ գալ։ Kraamzorg աշխատողը գալիս է տուն և օգնում մայրիկին և նորածնին։
Ստուգում են մոր ընդհանուր առողջությունը, չափում տաքությունը, կերակրումը, երեխայի քաշը և ընդհանուր վիճակը։
Տրվում է տեղեկանք մանկաբույժին (consultatiebureau) և ընտանեկան բժշկին։
7. Հետծննդյան խնամք
6 շաբաթ անց՝ վերահսկող այց մանկաբարձի մոտ։
Քննարկվում են հոգեբանական և ֆիզիկական վերականգնումը։
Ընտանեկան բժիշկը շարունակում է մոր և երեխայի խնամքը։
Այս ամենը այս համակարգի հիմնական կետերն են, իսկ սպասարկման որակը կարող է էապես տարբերվել Նիդերլանդների տարբեր քաղաքներում։





Tuesday, 8 July 2025

Հայաստանի մշակութային հուլիսը սկսվեց «Արվեստի ձայն» համաժողովով

 


Նաիրա Գասպարյան, բ.գ.թ., ԵՊՀ դոցենտ
Հայաստանի մայրաքաղաք Երևանից
Հատուկ՝ Նիդերլանդական Օրագրի համար


Հուլիսի 4-5-ը Երևանի Մելիք Ադամյան 2/3 հասցեում՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնում, անցկացվեց «Արվեստի ձայն» վերնագրով գիտագործնական համաժողով՝ նվիրված արվեստի և մշակույթի համատեքստում արդիական խնդիրների վերլուծմանը, հայաստանյան և արցախյան ստեղծագործական մտքի զարգացման հեռանկարներին ու միջազգային ներկայացման ուղիներին։

Համաժողովի կազմակերպիչներն էին «ՀայաՔվե», «ՕընդՕ», «Musanav», «OBERTON», ՀԲԸՄ կազմակերպությունները։ Բացման արարողությունն ազդարարվեց Հայաստանի և Արցախի օրհներգերի հնչեցմամբ, խորհրդանշելով ազգային մշակութային ինքնության անքակտելի կապը տարածքի ու ժամանակի հետ։

Արվեստն իբրև ազգային գոյության առանցք


Բանախոսները կարևորեցին այն միտքը, որ արվեստն ու մշակույթը պարզապես գեղագիտական կատեգորիաներ չեն, այլ ազգի ինքնության, հույզերի, ձգտումների և ապագայի նկատմամբ ունեցած հավատի հիմնական արտահայտիչներն են։ Նշվեց, որ նույնիսկ ամենածանր պատմական իրավիճակներում ժողովուրդը կարողանում է արվեստի միջոցով ճանաչել իր արմատները, վերաիմաստավորել իր ճանապարհը և բացահայտել ապրելու նոր իմաստներ։

Քննարկումների ուղղություններն ու հիմնական պանելները

«Հայաքվե» կազմակերպության վարչության անդամ Մենուա Սողոմոնյանը ներկայացրեց համաժողովի երեք հիմնական ուղղությունները՝
Արցախի արվեստի ստեղծագործական զարգացման խնդիրները,
Խնդիրների լուծման համար կարևոր մոտեցումները,
Ակնկալվող զարգացումները։

Առաջին պանել․ «Արվեստի արցախյան ձայնը»

Քննարկվեցին Արցախում մշակութային կառույցների վիճակը, արցախցի արվեստագետների ստեղծագործական իրավունքների իրացման խնդիրները Հայաստանում, ինչպես նաև արվեստի գործնական ներգրավվածությունը վերաիմաստավորման և վերադարձի գործընթացներում։

Նկարիչ Սամվել Թավադյանը ներկայացրեց իր «Արցախ և Շուշի» թեմատիկ աշխատանքների շարքը, ընդգծելով զարգացման փուլերն ու ներշնչանքի աղբյուրները։ Արցախի նախկին մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը խոսեց մշակութային ինքնության պահպանման և միջազգային հանրությանը Արցախի նյութական և ոչ նյութական ժառանգության իրազեկման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ներկայացրեց արցախյան մշակութային իրավունքների խախտումները և միջազգային կազմակերպություններին դիմելու անհրաժեշտությունը՝ բացակա մեխանիզմների լրացման և համայնքային հզորացման համար։

Նայիրի Խաչատուրյանը շեշտեց միջազգային հարթակներում հայ մշակույթի ճանաչելիության բարձրացման, համակարգված աշխատանքային խմբերի և ճիշտ թարգմանությունների անհրաժեշտությունը։

Երկրորդ պանել․ «Արվեստի իրավական ձայնը»

Քննարկման թեմաները ներառում էին մշակույթի ոլորտի իրավակարգավորման բացերն ու անկատարությունը, անկախ արվեստի զարգացման խոչընդոտները, հեղինակային իրավունքի խնդիրները, մշակութային ՊՈԱԿ-ների ինքնավարությունը, ինչպես նաև գրաքննության և կոռուպցիայի ռիսկերը՝ հատկապես կինոյի ոլորտում։

Կարեն Արիստակեսյանը կարևորեց ստեղծագործական աշխատուժի համար ազատ ստեղծագործելու հնարավորությունները։ Պատգամավոր Էլինար Վարդանյանն ընդգծեց հանրայնացման և համագործակցության անհրաժեշտությունը՝ նախագծերի կենսունակությունն ապահովելու համար։ Լիլիթ Բլեյանը բարձրաձայնեց, որ արվեստագետների քննարկումները չպետք է սահմանափակվեն ակումբներով կամ սրճարաններով, այլ պահանջում են համակարգված պետական աջակցություն։

Պրոդյուսեր-ռեժիսոր Սերգեյ Հովսեփյանը կարևորեց օրենքի և իրականության համահունչ զարգացումը, իսկ Գոյ թատրոնի ռեժիսոր Արթուր Սահակյանը խոսեց ուսանողական արվեստի ազատության ապահովման կարևորության մասին։

Երրորդ պանել․ «Արվեստի քաղաքական ձայնը»

Մոդերատոր Հովհաննես Իշխանյանի վարած քննարկմանը մասնակցեցին փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը, «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը և բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը։

Անդրադարձ եղավ քաղաքական արվեստի ազդեցությանն ու բովանդակային փոփոխություններին, պետության և արվեստի շահերի համընկմանը, քաղաքական դիսկուրսի որակին և այն հարցին, թե արվեստը թելադրո՞ւմ է քաղաքական օրակարգը, թե սպասարկում։ Մարինե Պետրոսյանը կարևորեց ստեղծագործական չափանիշների արագ փոփոխության արձագանքումը և դրանց ինտեգրումը ժամանակակից մշակութային դիսկուրսում։

Փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը շեշտեց, որ տարաձայնությունները նորմալ են, սակայն անհրաժեշտ է չխուսափել իրականությունից։

Համաժողովի արդյունքներն ու շարունակականության խոստումը

Հուլիսի 5-ին ամփոփվեցին քննարկումների արդյունքները և ամրագրվեցին համապատասխան փաստաթղթում՝ նշելով, որ անհրաժեշտ է մշակել շարունակականություն ապահովող նախագծեր՝ Արցախին և հայ արվեստին միջազգային ճանաչելիություն ապահովելու նպատակով։ Համաժողովի կազմակերպիչները արդյունքները գնահատեցին դրական՝ ընդգծելով Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորությունն ինչպես տեղեկատվական հարթակներում, այնպես էլ ավելի ճկուն օրենսդրության և միջազգային իրազեկման միջոցով։

Արվեստի ձայնը, հնչելով այս հուլիսին, հերթական անգամ վկայեց՝ հայ ժողովուրդն իր ճանապարհը շարունակելու է գեղեցկության, ինքնության ու միասնության ստեղծարար ուժով։

🇬🇧




Armenia’s Cultural July Opens with the “Voice of Art” Conference

By Naira Gasparyan, Ph.D., Associate Professor, YSU
Reporting from Yerevan, Armenia
Special for The Dutch Journal


On July 4-5, the “Voice of Art” conference dedicated to arts and culture was held at the Armenian General Benevolent Union (AGBU) headquarters in Yerevan, at Melik Adamyan 2/3. The conference opened with the national anthems of Armenia and Artsakh, underscoring the inseparable bond between cultural identity, land, and history.

The event was organized by Hayakve, OndO, Musanav, OBERTON, and AGBU. It gathered artists, cultural policymakers, lawyers, philosophers, and intellectuals to discuss the vital role of art in national survival and development.

Art as a pillar of national identity

Speakers emphasized that art is not merely an aesthetic category; it embodies a nation’s identity, emotions, aspirations, and hope for the future. Even in the harshest historical circumstances, art enables people to rediscover their roots, rethink their paths, and uncover new meanings of existence. The voice of art flows from the depths of our souls and national characteristics, inspiring creation and unity wherever we are.

Main focus areas and panels

Menoua Soghomonyan, a board member of Hayakve, presented the three main focus areas of the conference:

1. Challenges in the creative development of Artsakh’s art,
2. Critical approaches to problem-solving,
3. Expected developments in the field.

Panel I: “The Artsakhian Voice of Art”

Discussions addressed the role of Artsakh’s artists in community-building, the condition of cultural institutions in Artsakh, realization of creative rights for Artsakhian artists in Armenia, practical engagement of art in rethinking processes, and the representation of return in art.

Painter Samvel Tavadyan presented the themes of his works dedicated to Artsakh and Shushi, highlighting stages of development and sources of inspiration.

Former Artsakh Minister of Culture Narine Aghabalyan spoke about preserving cultural identity while presenting Artsakh’s tangible and intangible heritage to the world. She stressed that many artists require support to continue expressing cultural identity under the new realities and to raise international awareness of Artsakh’s heritage.

Artsakh Human Rights Defender Gegham Stepanyan highlighted the lack of mechanisms to protect the cultural rights of Artsakhian artists internationally, emphasizing the need to create cultural communities and engage with global organizations effectively.

Nairi Khachatourian underlined the importance of developing working groups, projects, and accurate translations to present Artsakh’s cultural figures internationally, counterbalancing Azerbaijan’s policies towards Artsakh’s cultural heritage.

Panel II: “The Legal Voice of Art”

This panel focused on the legal roots of systemic flaws in Armenia’s cultural sector, obstacles to independent artistic development, copyright issues, autonomy of cultural public institutions, participation and decision-making processes in the arts, as well as censorship and corruption risks in cinema.

Cultural figure Karen Aristakesyan emphasized the need to ensure creative freedom for artists. MP Elinar Vardanyan spoke about the importance of public engagement and cooperation to ensure viable projects, while Lilit Bleyan highlighted that artistic discussions must move beyond cafés and clubs into structured, supportive platforms.

Producer-director Sergey Hovsepyan stressed aligning legislation with reality to avoid hindering creativity, while Goy Theatre director Artur Sahakyan underscored allowing student performances to freely interpret works without stifling artistic creativity.

Panel III: “The Political Voice of Art”

Moderated by Hovhannes Ishkhanyan, the discussion featured philosopher Ashot Voskanian, art critic Nazareth Karoyan, Hayakve coordinator Avetik Chalabyan, and poet Violet Grigoryan.

They explored whether political art dictates or serves the political agenda, the intersection of state interests and art, and the qualitative aspects of political discourse. Violet Grigoryan’s speech was marked by powerful pathos, touching upon war themes and the extent to which real artists should address them in their work.

Writer Marine Petrosyan noted that poets responded rapidly and vigorously to the new realities, with some abandoning old standards to align with the evolving creative and political context. Philosopher Ashot Voskanian concluded that disagreement is normal and avoiding reality is never the solution.

Outcomes and the call for continuity

On July 5, the conference concluded with a summary of discussions compiled into a final document, emphasizing the need for continuous projects to ensure Artsakh and Armenian art gain international recognition and impact.

Organizers assessed the outcomes as positive, highlighting that the preservation of Artsakh’s historical and cultural heritage requires not only informative platforms but also flexible legislation and systematic international awareness-raising to achieve meaningful and lasting results.

The voice of art, echoing this July, reaffirmed that the Armenian people will continue their journey with the creative force of beauty, identity, and unity.

Sunday, 6 July 2025

Ռուսաստանը «Թալիբան»-ը և ամերիկյան վարդագույն երազանքը

ՍԵՎ ԽԱՎԻԱՐԻ ԵՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԱՐԴԱԳՈւՅՆ ԵՐԱԶԱՆՔԻ ՄԻՋԵՎ
Ադրբեջանցի երգչուհի Ալբինա Պյակշևան սպանվել է Մեքսիկա–ԱՄՆ սահմանին
Ադրբեջանցի ջազ երգչուհի Ալբինա Պյակշևան (ծնվ. 1993 թ.) սպանվել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին գտնվող անցակետը հատելու փորձի ժամանակ։ Լուրը տարածել են ադրբեջանական աղբյուրները, մասնավորապես՝ Բաքվի Ջազ փառատոնի տնօրեն Լեյլա Էֆենդիևան։
🔹 Մահվան հանգամանքների պաշտոնական հաստատում ԱՄՆ-ի կամ Մեքսիկայի կողմից դեռևս չկա։ Չի հստակեցվել՝ դա հանցավոր խմբերի հարձակում է եղել, սահմանապահների գործողություն, թե այլ պատճառ։
🔹 Ալբինա Պյակշևան հայտնի էր Ադրբեջանում իր ջազ կատարումներով և որպես «Səs Azərbaycan» նախագծի մասնակից, որտեղ աչքի էր ընկել իր վոկալային ուժեղ տվյալներով և արտիստիզմով։
📌 Լրացուցիչ տեղեկություններ Մեքսիկայի և ԱՄՆ-ի պաշտոնական մարմիններից առայժմ չեն հրապարակվել։

Ռուսաստանը դարձել է առաջին երկիրը, որը ճանաչել է «Թալիբան»-ը


Ռուսաստանը դարձել է առաջին երկիրը, որը ճանաչել է «Թալիբան»-ը որպես Աֆղանստանի իշխող կառավարություն, մինչդեռ Մոսկվայի վաղեմի կապերն իր ավանդական դաշնակիցների հետ սկսել են քայքայվել։ Այս մասին գրում է Լուրեր.com-ը հղում անելով Euronews-ը։
«2022 թվականի սկզբին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Կրեմլը գնալով ավելի է ձգտում սերտ համագործակցության Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ՝ տնտեսական և ռազմական գործընկերություն զարգացնելու նպատակով։
Միևնույն ժամանակ, խրվելով Ուկրաինայում, Ռուսաստանն աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում։ Այս առումով ամենաաչքի ընկնող զարգացումն այն է, որ Ռուսաստանը կորցնում է իր երկարամյա հենակետը Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Երևանն ու Բաքուն հեռանում են Ռուսաստանից՝ համաձայնեցնելով խաղաղության համաձայնագրի տեքստը։
Եվ թեև առաջիկա ճանապարհը դեռևս դժվարին է մնում երկու երկրների համար, այս գործընթացում ներգրավված է Թուրքիան, այլ ոչ թե Ռուսաստանը, որը 1990-ականներից ի վեր հակամարտության թելերն իր ձեռքում էր պահում։
Մոսկվայի հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ երբեք այնքան վատ չեն եղել, որքան հիմա։
Լարվածությունը կտրուկ աճել է վերջին շաբաթվա ընթացքում, երբ ռուսաստանյան ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել Ռուսաստանի մեծությամբ չորրորդ քաղաքում՝ Եկատերինբուրգում, մի քանի էթնիկ ադրբեջանցիների տներում։ Ըստ իշխանությունների, դա տասնամյակներ առաջ կատարված սպանությունների հետաքննության մաս էր։
Հայաստանի դեպքում 2023 թվականին Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունը Երևանին ցույց տվեց այն, ինչն ավելի ուշ հասկացան Սիրիայի և Իրանի ռեժիմները․ Ռուսաստանը չի միջամտում՝ իր դաշնակիցներին աջակցելու համար, երբ նրանք դրա կարիքն ունեն։
Ռազմական փորձագետները հավելում են, որ Ռուսաստանն ի վիճակի չէ դա լիարժեք անել 2022 թվականի փետրվարից ի վեր, քանի որ նրա բոլոր ռեսուրսներն ու զորքերը վերաուղղորդվել են Ուկրաինա։
2024 թվականին Հայաստանն աննախադեպ քայլ կատարեց՝ սառեցրեց իր մասնակցությունը Կրեմլի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), որը ՆԱՏՕ-ին Մոսկվայի պատասխանն է։ Իսկ մեկ տարի անց՝ 2025 թվականի սկզբին, Հայաստանի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որը նպատակ ունի սկսել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, ինչը Մոսկվայի տեսանկյունից ծայրահեղ թշնամական քայլ է», – գրում է Euronews-ը։