The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 19 October 2015

ՀՀ սփյուռքի նախարարը Նիդերլանդներում

ՀՀ սփյուռքի նախարարը Նիդերլանդներում



  Հոկտեմբերի 16-18-ին Հայոց ցեղասպանության 100 ամյակի շրջանակներում և Ամստերդամի հայկական եկեղեցու 300 ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Նիդերլանդներում է գտնվում
     ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով նաև Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպված հանդիպման ընթացքում ջերմ զրույց ունեցավ համայնքի ներկայացուցիչների հետ, կիսվեց բազմաթիվ հարցերի շուրջ: Նախարարը համայնքի մի շարք ակտիվ անդամների արժանացրեց նախարարության պարգևների: Մեր ընթերցողին ենք ներկայացնում այդ հանդիպման լուսանկարային ռեպորտաժը: Նիդերլանդական օրագիրն իր առաջիկա համարներում դեռ կանրադառնա նախարարի հետ համայնքի անդամների հանդիպմանը:

Tuesday, 28 July 2015

«Նիդերլանդական օրագրի» հարցազրույցը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ. տեսանյութ


Օրերս «Նիդերլանդական օրագրի» թղթակիցները հյուրընկալվել էին ՀՀ սփյուռքի նախարարությունում և հանդիպում ունեցան նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի հետ: Քննարկվեցին նիդերլանդահայությանը առնչվող և ընդհանրապես սփյուռքին հուզող հարցեր:
«Նիդերլանդական օրագիրը», որը համացանցային լրատվամիջոց է, փորձում է լուսաբանել նիդերլանդական հայ համայնքների աշխատանքը, հանդես է գալիս այն կանոնակարգողի և տարածողի դերում, զորակցում է Հայաստան-սփյուռք օրեցօր ամրապնդվող կապերին:
«Սփյուռքի նախարարությանը հաջողվել է իր ստեղծման անցած վեց տարիներին վերամիավորել համասփյուռ հայության ջանքերը, իրականացնել հայանպաստ բազմաթիվ նախագծեր: Նախարարության «Հայերն այսօր» լրատվամիջոցը, ում հետ սերտորեն համագործակցում է մեր օրագիրը, լուսաբանում է աշխարհում ապրող հայության հետաքրքիր նախաձեռնություններն ու ծրագրերը»,-գրում է «Նիդերլանդական օրագիրը» հարցազրույցի իր նախաբանում:
«Նիդերլանդական օրագրի» թղթակից Էլեն Հարությունյանի հարցազրույցի տեսագրությունը ներկայացնում ենք ստորև:

Wednesday, 27 May 2015

De Nederlandse televisiekijkers plaatsten Armenië in de top 5

De mening van de jury komt niet overeen met de keuze van de kijkers
Dit zijn de plaatsen die de Nederlandse jury heeft toegekend aan de deelnemende landen van het Eurovisie Songfestival.
In de foto ziet u de juryleden van Nederland. De Nederlandse blog heeft besloten de verrichte werkzaamheden van deze juryleden nogmaals te presenteren. Gewoon ter herinnering.
Misschien denkt men dan na waarom juist de inzending vanuit Armenië de voorkeur kreeg voor de voorlaatste plaats.
(*)P.SDe Nederlandse televisiekijkers plaatsten Armenië in de top 5.
JURY VOTING
1.Sweden
2. Australia
3. Belgium
4. Russia
5. Italy
6. Israel
7. Norway
8. Estonia
9. Latvia
10. Georgia
11. France
12. Greece
13. Cyprus
14.Montenegro
15. Slovenia
16. Spain
17.Lithuania
18. Serbia
19. United Kingdom
20. Austria
21. Romania
22. Hungary
23. Azerbaijan
24. Germany
25. Poland
26. Armenia *
27.Albania



  • Carolina Dijkhuizen- ծնվ. 1980թ. Կոլումբիայում, երգչուհի է, 24-րդ տեղը Հայաստանին:

  • Florent Luyckx (ծնվ.1964) Q-group ռադիոկայանի տնօրեն, Հայաստանին' 26-րդ տեղը:

  • Maurice Wijnen (ծնվ.1970թ.)-թատերագետ, հեռուստամեկնաբան, Հայաստանին' 21-րդ տեղը:

  • Gijs Staverman (ծնվ.1966թ.)-ռադիոհեռուստահաղորդավար, 26-րդ տեղը' Հայաստանին:

  • Do (ծնվ.1981թ) երգչուհի, 26-րդ տեղը' Հայաստանին:
Սա Նիդերլանդների ժյուրիի բաշխած տեղերն է Եվրատեսիլին մասնակցած երկրների:Լուսանկարում այս երկրի ժյուրիի անդամներն են, ում Նիդերլանդական օրագիրը որոշեց մեկ անգամ ևս ներկայացնել իրենց կատարած աշխատանքը' հենց այնպես, որպես հիշեցում: Միգուցե՞ մտածեն, թե ինչու, հենց Հայաստանին նախավերջին տեղի նախապատվությունը տվեցին:
(*)-ՀԻՇԵՑՈՒՄ-Նիդերլանդների հեռուստադիտողը Հայաստանին
ընդգրկել է լավագույն հնգյակում:
Հ.Գ.-Նիդերլանդական Օրագիրն այս նամակն ուղարկել է Նիդերլանդների ժյուրիի կազմի բոլոր հինգ անդամներին' նրանց ֆեյսբուքյան և թվիթերի հասցեներով:
Նիդերլանդերեն տեքստի թարգմանությունը' Լիլիթ Առաքելյանի

Monday, 18 May 2015

Նիդերլանդական Օրագրի ռեպորտաժները' Հայոց Ցեղասպանության-100 ամյակի միջոցառումներից

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ap24gennidar.JPG Հայոց Ցեղասպանության 100-ամյակի համատեքստում Նիդերլանդների տարբեր համայնքներում տեղի ունեցած բողոքի հանրահավաքների, քայլերթերի, երկրի խորհրդարանին և մի շարք դեսպանատներին հանրագրերի փոխանցման, այս թեմայով նոր գրքերի լույս ընծայման ու հանրությանը ներկայացված ցուցադրությունների, նաև տարբեր քաղաքների Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողներին այցելության, ծաղկեպսակների տեղադրման արարողությունների կողքին հաճախակի էր անմեղ զոհերի ոգեկոչմանն ուղղված  հուշ երեկոների, համերգների կազմակերպումը, որից մի քանիսին մասնակից եղավ Նիդերլանդական Օրագիրը: Այս մասին խոսելուց առաջ անշուշտ պետք է առանձնացնել Հաագայում ապրիլի 18-ին տեղի ունեցած բողոքի հուժկու հանրահավաքը և բողոքի երթը: Բազմահազարանոց քայլերթը' Թուրքիայի դեսպանատուն, հիշեցում էր վշտի, ցասումի ու պահանջատիրության' պատմության անիվը ստիպելու ետ շրջել ճշմարտության ուղին:  Միայն ֆեյսբուքի մեր օրագրի ներկայացրած այս տեսաերիզը  մի քանի օրում դիտել է 150 հազարից ավելի օգտատեր: Մյուսը' ապրիլի 24-ի Ասենի և Ալմելոյի հուշարձանների այցելություններն են, որտեղ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մոտ 5000 հայորդիներ ու մեզ բարեկամ ազգությունների ներկայացուցիչներ: Սա, ինչ խոսք, հայ կառույցների Նպատակաուղղված աշխատանքի արդյունքն է:  Համախմբված աշխատեցին  հոգևոր կառույցներն ու ավանդական կուսակցությունները, նիդերլանդահայ կազմակերպությունները, որոնց ջանքերի միավորումը  օրինակելի  և ողջունելի քայլ է: Հայ Դատի հարցը  յուրաքանչյուր հայի նվիրական երազանքը պետք է լինի այսուհետ:
Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները Նիդերլանդներում շարունակվելու են...

ՈՒտրեխտ  17.04.2015: նիդերլանդական «Projectkoor» երգչախումբը' Ինես Լեյենի ղեկավարությամբ քաղաքի Nicolaikerk եկեղեցում հատուկ հայկական երաժշտության համերգ էր կազմակերպել: Համերգային երեկոն ամբողջությամբ նվիրված էր Հայոց Ցեղասպանության թեմային և ընդգրկված էր Համագործակցող Հոլանդահայ կազմակերպությունների Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ցանկում: Մեզ համար փոքր ինչ անսովոր մթնոլորտ էր եկեղեցու սրահում' բացառապես  հոլադացի երաժշտասերներ էին հավաքվել դիտելու համերգը: Երեկոյին այցելած մի քանի հայերի  թվում   «Կարոտ» պարային խմբի գեղարվեստական ղեկավար Լուսինե Բունիաթովան էր: Մեր զրույցից պարզվեց, որ նա աջակցում է խմբին, օգնում մենակատարներին ճիշտ հայերեն սովորելու, իսկ Հայաստան ճանապարհորդելիս էլ ուղեկցել է, կատարել թարգմանություններ: Խումբը համերգ է տվել հենց հայ-թուրքական սահմանի զորամասերից մեկում:  Երեկոն սկսվում է Հայոց Ցեղասպանության մասին խմբի անդամների դասախոսություններով, նկարագրվում է այդ թվականների պատմական անցքերն ու  իրագործած եղեռնական ծրագիրը: Այնուհետև հետևեցին երաժշտախմբի կատարումները Կոմիտասի, Եկմալյանի, Տիգրանյանի,Սայաթ-Նովայի, Խ.Ավետիսյանի ստեղծագործություններից: Մենակատարներ Հելեն Բուրը, Սիմոն վան Դոնգեն, Անժելիկա Էրկելենսը, Մարգրեթ Վոնկը, Յան Գրավեստինը զգում էին հայկական մեղեդին, ապրում նրանով և այդ էր պատճառը, որ երեկոն  հագեցված էր հուզականությամբ ու անմեղ զոհերի թափված արյան խորհրդով ու այդ թախիծն էր, որ փոխանցվում էր հանդիսատեսին: Անգամ համարն ավարտվելուց հետո հանդիսատեսը լուռ էր, միայնակ  իրենց խոհերում:
Միայն համերգի վերջնամասում ունկնդիրն ասես արթնացավ թախիծի թմբիրից:«Յարըմ գորանի»,«Ազգ փառապանծ» երգերը խումբը հնչեցրեց հանդիսատեսի հետ միասին'  խախտելով վերջինիս լռությունը:  Հազարի հասնող հոլանդացի հանդիսատեսը  ծափողջյուններով իր երախտագիտությունը հայտնեց Ինես Լեյենի երգչախմբին,  ում համար հայկական մշակույթի ակունքներից օգտվելը դարձել է հոգեկան պահանջ: Այս միջոցառման այլ տեսաերիզներ և լուսանկարներ դիտելու համար այցելեք
Հաագա 18-04-2015: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 18-ին Հոլանդիայի Հաագա քաղաքում ավելի քան 1500 ցուցարարներ էին հավաքվել Spuiplein հրապարակում, որտեղ ելույթներ ունեցան տարբեր կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչներ: Հիշարժան էր անմոռուկի նկարով ու սերմերով լի բազմաթիվ փուչիկներ արձակումը երկինք: Այնուհետև տեղի ունեցավ բողոքի քայլերթ Ցեղասպանության ճանաչման կոչերով' դեպի Թուրքիայի դեսպանատուն:
Այս միջոցառման այլ տեսաերիզներ և լուսանկարներ դիտելու համար այցելեք 01 . 02

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը Ալմելոյում

Ապրիլի 24 Ալմելո: Հայ Առաքելական Եկեղեցու տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր էին այցելել մոտ 6 հազար հայրենակիցներ և այլազգի հյուրեր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Միջոցառումները սկսվեցին լռության քայլարշավով՝ գերեզմանատնից մինչև Եկեղեցի: Երկու հազարից ավելի հայրենակիցներ քայլեցին մոտ 7կմ ձգվող ճանապարհով, որը խորհրդանշում էր հայերի տեղահանությունը և աքսորը: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ քաղաքապետարանն ապահովել էր քայլարշավի մասնակիցների անվտանգությունը: Փակվել էին փողոցների երթևեկելի մասերը, ոստիկաններն ամբողջ ճանապարհն ուղեկցում էին՝ ապահովելով մասնակիցների անվտանգությունը:
Չնայած թուրքերի բողոքներին, ցույցերին, դատական քաշքշուկներին, Հայ համայնքը կարողացավ ո´չ միայն պահպանել Հուշահամալիրի կառույցը, այլ նաև ընդունելի դարձնել այն որպես պետության կողմից ճանաչված կառույց: Այսուհետ Հուշահամալիրը ոչ միայն ճարտարապետական կառույց է, այլ նաև կազմակերպություն, որը մտնում է Հայ Առաքելական եկեղեցու վարչության կազմի մեջ:
Քայլերթից հետո ներկաներն այցելեցին նորաբաց հուշհամալիր ' հարգանքի տուրք մատուցելու 1915թ. անմեղ զոհերի հիշատակին: Եկեղեցական արարողակարգից հետո օծվեց հուշահամալիրի ցուցատախտակը' Տարոն Սրբազանի և հոգևոր այրերի կողմից: Արարողակարգին մասնակցում էին Ալմելոյի քաղաքապետը,՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Հոլանդիայի և Եվրախորհրդարանի անդամներ, սիրիական Օրթոդոկս եկեղեցու արքեպիսկոպոսը, ղպտիների Եկեղեցու առաջնորդը, հազարավոր հայրենակիցներ և բազմաթիվ այլ հյուրեր: Հուշատախտակի բացմանը իրենց մասնակցությունն ունեցան Եկեղեցու վարչության նախկին և ներկա նախագահներ Նեմրութ և Օնիկ Գելիջիները:
Երկինք բաց թողնվեցին 100 փուչիկ՝ ի նշան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և հինգ աղավնի, որոնք խորհրդանշում էին 5 մայրցամաքները, որտեղ ապաստան գտան Եղեռնից մազապուրծ եղած հայերը: Ճերմակ, խաղաղության խորհրդանիշ աղավնիները ճախրեցին անամպ երկնքում' այլևս ոչ ասելով պատերազմին ու եղեռնագործությանը:
Հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին հայկական և հոլանդական տարբեր կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչներ: Այնուհետև հյուրերը և հրավիրվածները գնացին Գալուստ Գյուլբենկյան սրահ, որտեղ ժամը 19:15 100 վայրկյան լռությամբ և Եկեղեցու զանգերի ղողանջների ներքո հոտնկայս հարգեցին զոհերի հիշատակը:
Երեկոյի ընթացքում ելույթներ ունեցան Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Ալմելոյի քաղաքապետը, ով իր ելույթը սկսեց հայերեն լեզվով. «Ես այսօր Ձեզ հետ եմ՝ կիսելու Ձեր վիշտը և հարգելու 100 տարի առաջ Ցեղասպանությանը զոհ դարձած անմեղ մարդկանց հիշատակը»:
Ելույթով հանդես եկավ Եվրախորհրդարանի խորհրդաժողովի և Նիդերլանդների խորհրդարանի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամ Պիտեր Օմտզիխտը: Ալմելոյի Եկեղեցիների խորհրդի անունից ելույթ ունեցավ պրոֆեսոր Կոր Բաայենը: Ելույթ ունեցան նաև ազգագրագետ, ցեղասպանագետ Անտոնի Հոլսլախը, Արամեական համայնքի ներկայացուցիչը, ինչպես նաև սիրիական օրթոդոքս համայնքի երիտասարդական երգչախումբը, ՀԱԵ Գեղարդ երգչախումբը, դուդուկահար Վահե Հովաննիսյանը և «Հայկական ձայն» քառյակը:
Եվրախորհրդարանի անդամ Պետեր վան Դալենն իր ելույթում նշեց Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը: Սուրբ Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի աշակերտները նույնպես անմասն չմնացին այս երեկոյին: Իսկ փակման խոսքով Հայ դատի անունից ելույթ ունեցավ Մասիս Աբրահամյանը, ում ոգևորիչ կոչերով էլ ավարտվեց երեկոն:
Այս միջոցառման այլ տեսաերիզներ և լուսանկարներ դիտելու համար այցելեք .01,02 03 այլ 04 05

Նիդերլանդացի հոգևորականը ցեղասպանությունից հայ երեխաների կյանք է փրկել

Մաստրիխտցի հոգևորական Մատերնուս Մյուրենը եղեռնի տարիներին հայ երեխաների է փրկել: Մաստրիխտ 25.04.2015:Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հուշ-համերգ էր կազմակերպել նաև Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի «Անի» հայ համայնքը' «Սուրբ Կարապետ» եկեղեցու հետ համատեղ:
Այս միջոցառման հիմքում հետաքրքիր ու հոգեթով մի պատմություն է: Մաստրիխտցի հոգևորական Մատերնուս Մյուրենը  հայանպաստ գործունեություն է ծավալել եղեռնի տարիներին, զանգվածային կոտորածներից կարողացել է փրկել  շատ հայ  երեխաների: Այսօր նրա եղբոր թոռը՝ Հարի Մյուրեն իր տան արխիվում դեռ պահպանում է ահասարսուռ տարիների   հոգևորականի ուղարկած  նամակները, որոնք այսօր արժեքավոր վավերագրեր են ու ապտակ ցեղասպանությունը ժխտողներին: Այս նախապատմությունն էլ  երախտիքի հիմք է հանդիսացել կազմակերպելու  միջոցառումն ու  ոգեկոչելու մեկուկես միլիոն նահատակների հիշատակը:
Հուշահամերգ-ցերեկույթը բացում է  Վազգեն Սարգիսը, ով հակիրճ ներկայացնում է միջոցառման  նշանակությունը,  գնահատական տալիս ցեղասպանության երևույթին:
Սոպրանո Լիլիթ Սաթիի քառյակը' մասնակցությամբ Նելլի Արմենյանի, Պերճ  Ասատուրյանի և Շիրակ Շահինյանի հնչեցրեցին Կոմիտասի «Հով արեք», Եկմալյանի «Առավոտ լուսո» երգերը:
Արևելյան Բելգիայի ջութակահարների լարային քառյակը, որի կազմում է նաև հայազգի մասնակից Կարեն Աբրահամյանը կատարեցին Կոմիտասի  գործերից:
Պետեր վան Նունեն հուզիչ ոճով, երաժշտական կոմպոզիցիայով  ներկայացրեց Կոմիտասի կյանքն  ու գործը, իսկ գրող Արտակ Մանուկյանը կարդաց իր բանաստեղծությունները, հայտնեց, որ համայնքի հովանավորությամբ, շուտով Երևանում լույս է տեսնելու «Մեր արյան գինը» պոեմը:
Ասմունքով հանդես եկավ Շաղիկ և Հովսեփ Ասատրյանները:
Տպավորիչ էր Հայաստանի լավագույն դաշնակահարներից մեկի' Հայկ Մելիքյանի կատարումները:
Հուշ-ցերեկույթին մասնակցում էր և իր խոսքն ասաց Նիդերլանդներում Հայաստանի Արտակարգ և  Լիազոր դեսպան  Ձյունիկ Աղաջանյանը:
Միջոցառումն ավարտվեց տարբեր երգչախմբերի միավորված ելույթով և սրբազան հայրերի աղոթքի խոսքով:
Միջոցառմանը ներկա էին նիդերլանդահայ տարբեր  կառույցների անդամներ, Լիմբուրգի մարզային և Մաստրիխտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Այս միջոցառման այլ տեսաերիզներ և լուսանկարներ դիտելու համար այցելեք 01 02 03 Մանուկ ՄԿՐՏՉՅԱՆ Hay Azian «Նիդերլանդական Օրագիր»
Օսթբուրգ-Դենբոս-ՈՒտրեխտ-Հաագա-Ալմելո-Մաստրիխտ 17-25 ապրիլի


Ադրբեջանական հանճարեղ մտքի արգասիքն ու նրա ծնած գոհարները


Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի լուսանկարում «անհետացել» է Հայաստանի դրոշը, հայտնում է Բի Բի Սի-ն


Վերջերս Կարմիր հրապարակում Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ըստ այբենական կարգի Ադրբեջանի զորամիավորումից հետո քայլերթ կատարեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները: Եզակի արված լուսանկարում պարզ երևում են երկու երկրների դրոշները: Մեր հարևանները , սակայն աճապարարություն արեցին’ իրենց հրապարակած նյութերում հեռացնելով Հայաստանի և թողնելով միայն գեյդարալիևյան դրոշը:
Սա ադրբեջանական հանճարեղ մտքի աներևակայելի արգասիք է , որի ծնած  գոհարներով Բաքուն նայում է հեռուն, երազելով հերոս քաղաքի դափնուն, երևակայելով որ պատերազմը հաղթեց ոչ թե ժողովուրդը, այլ Բաքվի նավթը, որի 75 տոկոսը իբր լիցքավորված է եղել Ապշերոնյան հեղուկով:
Դիտեք նաև մյուս տեսաերիզները ու կհամոզվեք, թե որքան ճկուն է ազերու ուղեղն  ու  ադրբեջանական պայծառափայլ ու հեռատես միտքը: Մեզ վիշտ, թե՞ հպարտություն է պատուհասել ' ունենալով նման հարևաններ:
Լավ, չերկարացնեմ, նայեք բոլոր տեսաերիզներն ու ...չհամեմատվեք նրանց հետ, այլապես ձեր մտքի թռիչքով մահկանացու չեք զգա ձեզ, այլ  Օլիմպիոսի ամենակարող Աստվածներ...
Ազիկներ,ազիկներ...


Ադրբեջանական հանճարեղ մտքի արգասիքն ու նրա ծնած գոհարները

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի լուսանկարում «անհետացել» է Հայաստանի դրոշը, հայտնում է Բի Բի Սի-ն


Վերջերս Կարմիր հրապարակում Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ըստ այբենական կարգի Ադրբեջանի զորամիավորումից հետո քայլերթ կատարեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները: Եզակի արված լուսանկարում պարզ երևում են երկու երկրների դրոշները: Մեր հարևանները , սակայն աճապարարություն արեցին’ իրենց հրապարակած նյութերում հեռացնելով Հայաստանի և թողնելով միայն գեյդարալիևյան դրոշը:
Սա ադրբեջանական հանճարեղ մտքի աներևակայելի արգասիք է , որի ծնած  գոհարներով Բաքուն նայում է հեռուն, երազելով հերոս քաղաքի դափնուն, երևակայելով որ պատերազմը հաղթեց ոչ թե ժողովուրդը, այլ Բաքվի նավթը, որի 75 տոկոսը իբր լիցքավորված է եղել Ապշերոնյան հեղուկով:
Դիտեք նաև մյուս տեսաերիզները ու կհամոզվեք, թե որքան ճկուն է ազերու ուղեղն  ու  ադրբեջանական պայծառափայլ ու հեռատես միտքը: Մեզ վիշտ, թե՞ հպարտություն է պատուհասել ' ունենալով նման հարևաններ:
Լավ, չերկարացնեմ, նայեք բոլոր տեսաերիզներն ու ...չհամեմատվեք նրանց հետ, այլապես ձեր մտքի թռիչքով մահկանացու չեք զգա ձեզ, այլ  Օլիմպիոսի ամենակարող Աստվածներ...
Ազիկներ,ազիկներ...

Friday, 6 February 2015

Ընդամենը ափսոսանք ենք հայտնում

Ընդամենը ափսոսանք ենք հայտնում



YANDEX-ից հետո ՄԱՄՈՒԼ.am-ը

Դեռ անցյալ տարի 2014թ. ամռանը Ռուսական YANDEX տեղեկատվական ցանցում գտնվող YA.RU ծառայությունը, որի համակարգում գործում էր «ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ»  էջերից մեկը անսպասելիորեն փակվեց և մեզ ու մեր ընթերցողներին տխուր անակնկալ մատուցեց: ՈՒրախ էինք, որ էջի նյութերն ամբողջությամբ չկորցրեցինք, քանի որ այլ էջեր էլ ունեինք ինտերնետային տարբեր ծառայություններում,այդ թվում  ՄԱՄՈՒԼ.am - Լրատվական գործակալության ցանցում: Տխուր անակնկալ, այս անգամբ' մասամբ տեղի ունեցավ նաև այս համակարգում.

mamxos

Տևական ժամանակ էր, ինչ նյութեր չէինք տեղադրում ՄԱՄՈՒԼ.am-ի խոսնակի էջերում: Բազմաթիվ հոդվածներ ու բոլոր ուղեկցող լուսանկարներն ու տեսալուսանկարային ռեպորտաժներն անհետացել էին էջից: MAMUL.am-ի տնօրինությունը գրեթե ամսից ավելի հայցելով մամուլի խոսնակների ներողամտությունը, գովազդում և տեղեկացնում էր, որ ընթանում են պրոֆիլակտիկ աշխատանքներ և նյութերը, լուսանկարներն ու էջերի  վարկանիշները վերականգնվելու են: Վերջերս նկատեցինք, որ հիշյալ հիշեցումը դադարել է  գովազդվել խոսնակի էջից, բայց թերություներն այդպես էլ մնացել էին: Հետևյալ գրությամբ ՄԱՄՈՒԼ.am-ից փորձեցինք պարզել պատճառները' ակնկալելով լիարժեք պատասխան.
«Հարգելի կոլեգաներ
Նիդերլանդական Օրագիրն էջեր ունի  ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ-ում: Ձեր նախաձեռնած պրոֆիլակտիկ աշխատանքից հետո անհետացել են լուսանկարները, ավելին'   2014 թվականի օգոստոսի 20-ից հետո բոլոր տեղադրված նյութերն ու նաև առաջխաղացման համար նախատեսված որոշակի գումար: Մեզ սակայն ամենից շատ անհանգստացնում է կորսված նյութերն ու լուսանկարները' Հայոց Ցեղասպանության թեմաներով, ինչը անհարմար է դարձնում մեր աշխատանքը Ցեղասպանության հենց 100-ամյակի տարում:
Խոստացել էիք, որ դրանք վերականգնելու եք, բայց մինչ օրս վիճակը նույնն է:
Կուզեինք երկու տողով հայտնեիք, արդյո՞ք վերականգնվելու են գոնե հոդվածները, չի՞ լինելու  հետագայում կրկին նման նախադեպ խափանումների համար: Նաև կոնկրետ հետաքրքիր է ի՞նչ տեխնիկական վերազինում է տեղի ունեցել ՄԱՄՈՒԼԻ խոսնակ բաժնում»:
Կարճ ժամանակ անց MAMUL.am_marketing հասցեից ստացանք հետևյալ էլ.նամակը.
«Հարգելի օգտատեր
Պաշտոնական հաղորդագրությունը հրապարակվել է 4.02.2015 թ.: Այն կարող եք կարդալ Մամուլի խոսնածի Ձեր էջի ծանուցումներում(էջի վերին աջ անկյունում` էջի անվանը կից)»:
Հիշյալ  պաշտոնական հաղորդագրությունը, հրապարակված փետրվարի 4-ի ամսաթվով հետևյալ բովանդակությունն ուներ.
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ մենք ավարտել ենք տեխնիկական աշխատանքները: Մամուլի խոսնակը լիարժեքորեն աշխատում է:
Պետք է տեղեկացնենք, սակայն, որ սերվերների որոշ դետալների ֆիզիկական խոտանի պատճառով, վերջին 3-4 ամիսներին որոշ նյութեր և նկարներ վնասվել են և դրանք վերականգնել հնարավոր չեղավ:
Սակայն ամբողջությամբ վերականգնվել է խոսնակների վարկանիշերն ու տեխնիկական այլ գործառույթներ և այժմ խոսնակ նախագիծն աշխատում է լիարժեք` նորացված և հզորացված սարքավորումներով:
Եթե Ձեր նյութերից որոշներում բացակայում են միայն նկարները, ապա կարող եք խմբագրել դրանք և ավելացնել միայն նկարները կամ ամբողջական նյութը:
Բացի վերոնշյալը, ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր ընկերությունը առաջիկա 24 ժամվա ընթացքում Ձեր դրամապանակ կփոխանցի գումար, որը կարող եք օգտագործել միայն նյութերի առաջխաղացման կամ գովազդային բանների ցուցադրման համար:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը և մաղթում արդյունավետ աշխատանք»:
Բնականաբար այստեղ բացակայում են մեր շատ հարցադրումների պատասխանները:
Փաստորեն ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ երեք բաժինների «մամուլի խոսնակ»-ում  մեր այսքան տարիների աշխատանքը զուր տեղը վատնվել է: Այլևս անվերադարձ կորան  ոչ թե «որոշ» (ինչպես նշված է գրության մեջ), այլ բոլոր լուսանկարներն ու տեսաերիզները, նաև 2014 թվականի  օգոստոս ամսվանից տեղադրված հոդվածերը: Ֆիզիկապես հնարավոր չէ  այս տարիների, բոլոր նյութերի լուսանկարները  վերականգնելը:Հայտնվում է, որ վերականգնվել են մասնակիցների վարկանիշերը, որը  դեռ չգիտենք ինչի համար է այն պետք գալու:
Կատարվածի համար մենք  իհարկե չենք մեղադրում մեր կոլեգաներին, ովքեր հնարավորություն են ընձեռել շատերին տարածելու ազատ մամուլի խոսքը: Այստեղ տեխնիկական սպասարկումն իրականացնող աշխատակիցներից մեկի ընդամենը անփույթ աշխատանքն է, ով  չի տիրապետել իր  գործը ' խափանելով մեր աշխատանքը, խաղալով նաև MAMUL.am- ի անվան հետ:
Այս  կապակցությամբ մենք ընդամենը ափսոսանք ենք հայտնում:
Հուսով ենք, որ այսուհետ նման թյուրիմացություններ և տհաճ անակնկալներ չեն կրկնվի և միասին  հանուն մեր ժողովրդի կանցնենք մեր նպատակների իրագործմանը:

.

Wednesday, 20 August 2014

Верхняя запись Niderlandakan Օragir / Նիդերլանդական Օրագիր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԲՈԼՈՐ ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ
Ռուսական YANDEX ինտերնետային ցանցում գտնվող YA.RU ծառայությունը, որի համակարգում գործում էր ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ այս էջը'  այժմ փակվել է և հիմա անհասանելի է դարձել մեր ընթերցողներին:

Այժմ նյութերը տեղափոխվել են   LIVEJURNAL
Հայցում ենք ընթերցողի ներողամտությունը:
Նման անսպասելի  հանգույցային հարցերի լուծումներ կարելի է սպասել միայն ռուսական սպասարկողից
Ցավոք մեզ չաջողվեց էջում գտնվող բոլոր նյութերը փրկել' այդ թվում մեկնաբանությունները: Անվերադարձ կորցրեցինք նաև ՆՕ FOTO հավելված էջը
===================================================
Հոլանդահայ կյանքին, անցուդարձին վերաբերվող օրագիր: Օրագիրը հնարավորինս ձեզ տեղյակ է պահելու Հոլանդիայի և ընդհանրապես հոլանդահայ համայնքներում տեղի ունեցող անցուդարձին:Նիդերլանդական ՕՐԱԳԻՐ-ը բոլորին հրավիրում է մեր ակումբ և ակնկալում ակտիվ ու երկարատեւ համագործակցության: Տեսանյութերի,հոդվածների կամ լուսանկարների հետ ուղարկվող տեղեկությունը պետք է հանգամանալից ներկայացնեն իրադարձության եղելությունը, վայրը և ամսաթիվը:Հետաքրքիր հոդվածներն ու լուսանկարները կհրապարակվեն ' անպայմանորեն արժանանալով պարգևատրման ու խրախուսանքի:Անդամագրվեք մեր ակումբին և ակտիվորեն մասնակցեք լուրերի փոխանակմանը : Մենք հզոր ենք միասին:Блог держать вас в курсе событий, происходящих в Нидерландах армянской общины."НИДЕРЛАНДСКИЙ ДНЕВНИК" («Nederlandse Agenda)приглашает всех в наш клуб. Надеемся на активное и долгосрочное сотрудничество.Видео, статьи и фотографии с подробной информацией должны быть направлены на реальность события, места и даты.Присоединяйтесь к нашему клубу и принимайте активное участие в обмене новости:
եթե այստեղ դեռ չեք ստեղծել Ձեր էջը և չեք կարող ընկերակցել մեզ,ապա հնարավորություն ունեք կապվել մեզ գրելով հետևյալ էլեկտրոնային փոստին.
ՄԵՐ ԲԱՆԵՐԸ
                . 

Նիդերլանդական Օրագրի էջերը' /01/./02/./03/./04/./05/./06/./07/./08/./09/./10/
/
11/./12././13/./14/./15/./16/./17/./18/./19/./20/./21/./22/./23/.24/./25/./26/./27/.
/
28/./29/./30/./31/./32/./33/./34/./35/

Մեր էջերը' facebook-ում, google+ում, mamul.am-ում   Twitter-ում «Գրական չորեքշաբթի»   Գրական հավելված   niderlandakan.livejournal
_________________________________________________________________
ԽորագրերԱյլ, Այցելություններ տպավորություններ, Առաջին էջ,Առօրյա, Գրական, Իրադարձություններ.դեպքեր,Լուսանկար. տեսանյութ, Կարևոր, Հենց այնպես, Հետաքրքիր է,Հոլանդահայ կայքեր, Հոլանդացիների մտքերն ու գրառումները, Հումորիկ, Մարզական, Նամականի, Նիդերլանդական թերթեր, Նիդերլանդական օրագիր,Շնորհավորանքներ.բարեմաղթանքներ, լուսանկարներ. կոնկուրսներ. սլաիդներ,հաղորդագրություն. միջոցառում,հղումներ.կապ.համագործակցություն, մշակութային, տոնավաճառ ցուցահանդեսներ,քաղաքական.պաշտոնական

Tuesday, 25 February 2014

Նաիրա Համբարձումյան: «Սպիտակ տենդ»



Նաիրա Վալերիկի Համբարձումյան : Բանաստեղծ: Տեսաբան - գրաքննադատ:

Ծնվել է Երևանում։ 1996 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը:

2003 թ. պաշտպանել է ատենախոսական թեզ և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003 - 2011 թթ. դասախոսել է «Հրաչյա Աճառյան» համալսարանում:

2008 թ. ստացել է դոցենտի պաշտոն:

2009 թ. ՀԳՄ անդամ:

2010 թ. մինչ այսօր ՀՀ ԳԱԱ-ի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Սփյուռքահայ գրականության բաժնի ավագ գիտաշխատող:

2011 թ. մինչ այսօր «Գարուն» գրական - գեղարվեստական, մշակութային ամսագրի գրականության բաժնի պատասխանատու:

---------------------------------------

Նաիրա Համբարձումյանի «Սպիտակ տենդ» ստեղծագործությունն առաջին անգամ էլեկտրոնային տարբերակով հրապարակվում է  «Նիդերլանդական Օրագրում»: Մեզ նաև պատիվ է ներկայացնել գրողի, ով նոր  խոսք, ասելիք ու գրական ուրույն ոճ ունի : Նաիրա Համբարձումյանի գրական աշխատանքները արիստոտելյան ձևակերպմամբ միայն բնության առարկայական պատկերների ու մարդկային հոգու բազմաբարդ աշխարհի ընդօրինակումը չեն  ու չեն էլ տեղավորվում մեզ հատկացված ժամանակի տիրույթներում: Գրողը վաղուց է իր մտածողությամբ  ու ասելիքով դուրս քայլել երկրային ժամանակից: Նրա ստեղծագործությունները  "դյուրամարսերից" չենդրանք ընկալելու համար, ինչպես դաս սերտողը, պետք է  ջանա  ու աշխատի, որից հետո հասկանա, որ մի նոր, լավ  բան է սովորել ու հայտնագործել կյանքում :

«Սպիտակ տենդ»-ը հեղինակն անվանել է' հեքիաթ մեծահասակների համար: Ինչպես  փոքրիկներն են հավատում հեքիաթին, առավել ևս մեզ է  հասցեագրվել  հայությանը պատուհասած արտագաղթի ցավոտ խնդիրը :

Հեղինակի խոհափիլիսոփայական այս պատումը զուտ երևույթի նկարագրություն չէ, այն ավելի  խորն է և արտացոլում է  պրոցեսը ողջ էությամբ: Սպիտակ տենդը  հարվածում է  թե' ներսից, և թե դրսից,չկա այստեղ փրկվող կողմ, ինչպես ոմանք են մտածում' գնացիր էս երկրից, փրկվեցիր: Սրա ցնցող հետևանքները աստիճանաբար ու ավելի ցցուն են զգացվելու ինչպես ներսում մնացող, այնպես էլ դրսում գտնվող հայերի համար:Այս հիվանդության կրողները բոլորս ենք:

«Աշխարհն այնպիսին է, ինչպիսին սովոր ենք Տեսնել՝ դատարկ աչքերով, նման եկեղեցական նեղ - երկար - համր պատուհաններին, որ թաքցնում են սեփական ստվերները՝ ինքնության պատրանքով լի: Նրանք՝ այդ ստվերները, անխոսության վերջին պարն են պարում՝ շրջվելով արևի ճամփորդությունից: Նրանք նույնպես կիսատվում են: Նրանց ներսում նույնպես մահն է »:

Այս աշխարհին, որն անցողիկ է, Նաիրան նայում է իր աչքերով ու պոետական հայացքով:

Նաիրա Համբարձումյանի իրական այս հեքիաթը  հոգևարքի ռեքվիեմ է, հոգու ճիչ, որ գրվել է մեծ ցավով ու ափսոսանքով ու որի ղողանջները հասանելի են տիեզերքում ...

Ընտրեք անաղմուկ մի անկյուն,կենտրոնացեք, կարդացեք ու խորհեք...

ՍՊԻՏԱԿ ՏԵՆԴ

(Հեքիաթ մեծահասակների համար)

Արևը մեռավ այն օրը, երբ դահիճը սկսեց իր գործը: Շրջանը նեղանում է ամեն օր, ու դահիճը լռությամբ ավարտում է գործը: Կիսատվում եմ, բայց շարունակում եմ ժպտալ:«Վե՛ր կաց ու գնա, - լսում եմ, - մահը չի կարող տեսնել հոգեվարքդ, հեռացի՛ր թափանցիկ այս դիմակահանդեսից, գնա՛ ծագող արևի երկիրը կամ որտեղ սպիտակ արջերն են ապրում, մահը կսպասի, մահը ոչինչ է, իսկ անվստահ - խուսափուկ այս շրշյունը՝ սովորական տերև:Հիշի՛ր ինձ քո աղոթքներում»:

Խաղաղությամբ կարող եմ ասել՝ վախը ձեռք է բերել նոր որակներ, բայց ավելի շատ կենդանի եմ, քան մեռած: Ու եթե հիշողությունը անցյալի վավերացումն է սոսկ, ուրեմն ինչո՞ւ ենք մոռանում հայացքը՝ սեփական պատմության այդ թափառականին, որ գրանցում է վայրկյանը ու կարևորում անկատար նյութը մեր ժամանակի մեջ՝ դեպ որը վիճակված է դառնալ մի օր մեզնից յուրաքանչյուրին: Երազնե՞րը: Երազները կգտնեն ճահիճը, կգտնեն մեզ ինչ-որ կարևոր վայրկյանի, տղմաբույր երազները անպայման մերը կդառնան: Մա՞հը: Մահը ամենևին էլ զվարթ պոռնիկ չէ, դեղնաբիբ այդ վհուկը կտանի մեզ մեր ներսի հավերժությունը դեպի, որ նույնպես մեր որոնածը չէ, քանզի աշխարհին նայում ենք հենց այնպես՝ առանց հայացքի, առանց ներքին լռության: Քրտինքի մահահոտ-սպիտակ կաթիլները, նուրբ ճիրանների պես կախվել են քթիցս ու ստիպում են երգել`

Ու քամին, որ թամբել է մահին,

ֆռռացնում է դեռ վզկապը կարմիր,

խռռացնում է մահը` աչքերով չռված,

խռռացնում է մահը` քաջության ապոկրիֆ:

Ու քամին, որ թամբել է մահին,

ձգում է երասանը մահի, ու քամին՝

հանճարեղ պոռնիկը բոլոր ժամանակների,

ֆռռացնում է դեռ վզկապը կարմիր:

Ու հնարավոր է՝ տեսնենք մեռնող արևը միայն, կույր - մոխրագույն արևը, մեր արևը, որ տեղավորվում է մեզ հետ նույն դագաղում, որ պատրաստել է դահիճը: Երբ լուսանա, նոր աշխարհի հազարավոր արևներ՝ խանձված թարթիչներով, կկուրանան: Ու հնարավոր է՝ հազարավոր ուրվականներ ելնեն գինետներից՝ բոզ շների պես հոտոտելով էգերի հետույքները: Աշխարհն այնպիսին է, ինչպիսին սովոր ենք Լսել՝ խուլ ականջներով, նման եկեղեցական համր զանգերին, որ թողնում են հոտը օտարի ճակատագրին: Աշխարհն այնպիսին է, ինչպիսին սովոր ենք Տեսնել՝ դատարկ աչքերով, նման եկեղեցական նեղ - երկար - համր պատուհաններին, որ թաքցնում են սեփական ստվերները՝ ինքնության պատրանքով լի: Նրանք՝ այդ ստվերները, անխոսության վերջին պարն են պարում՝ շրջվելով արևի ճամփորդությունից: Նրանք նույնպես կիսատվում են: Նրանց ներսում նույնպես մահն է:

Երկու անգամ նույն գետը չեն մտնում: Խորը գետը չեն մտնում նույնիսկ մեկ անգամ, առաջին անգամից հետո, իհարկե: Առաջինը Հերակլիտն է, երկրորդը՝ ես, թեպետ գուշակները առանց հղումի են արտասանում սույն միտքը: Նրանց կարելի է, հարաբերականի սահմանները նրանք մշտապես անցկացնում են հնարավորի միջով: Սահմանված կարգ է: Ոչ մի իրարանցում. ծամածռվում է սոսկ ժամանակի մռութը: Թո՛ղ ծամածռվի: Կացնի բութ թխկթխկոցը լցնում է մահադեմ այս երեկոն՝ մայրամուտե պատանքով: Կողքիս մահամերձը ալիքվող այրոցքի մեջ է, որ ձգվում է պորտից պիրկ պտուկները՝ մերթ փոխվելով սպիտակ տենդի, մերթ օգնելով վախին՝ թաքնվել կոնքերի թիթեռնաձև անձավներում, նման արևին, որ մեռավ այն օրը, երբ դահիճը սկսեց իր գործը: Ու ժամանակը բորոտավորի պես, փաթաթված ծեծկված լաթի կտորներով, հաշվում է ժամերը երկրորդ գալստյան: Ամեն օր նեղանում է շրջանը, ու դահիճը կամաց - կամաց ավարտում է իր գործը: Հիսուսը՝ մեղքերից կարկամած: Հիսուսը՝ ջղաձիգ: Ես կիսատվում եմ, բայց շարունակում եմ ժպտալ: Հսկա, սև արևը մեռավ երկրի արգանդում, մեռավ հիշողության պես, որ մերն էր: Արևը մեռավ այն օրը, երբ դահիճը սկսեց իր գործը: Մեռավ, քանզի ավարտվել է երկխոսությունը մեր ու աշխարհի, քանզի քայքայվում է տիեզերքը բառերի՝ ապակե - անգույն աչքերով ավերելով էությունը մեր: Ինչ-որ գիտենք՝ հետևելն է, նորածնի պես, որ երբեք չի գտնի մոր արգանդը, թերևս միայն՝ հողի:

Կիսատվում եմ, քանզի դահիճը շարունակում է գործը՝ թը՛խկ - թըրը՛խկ, թը՛խկ - թըրը՛խկ, կիսատվում եմ, տեղավորվում գրկաչափ այս դագաղում, ու ինձ հետ՝ արևը: Կիսատվում եմ: Մարդիկ՝ մահամերձի վերջին շնչառությամբ, սպիտակ տենդով դողդող: Կիսատվում եմ, քանզի հիշողությունս չի զորում լռեցնել դագաղագործի պողպատե հարվածները, քանզի հիշողությունս չի զորում մաքրել արյան սպիտակ հետքերը, քանզի հիշողությունս չի զորում պահպանել հայացքները, քանզի նախապաշարումը հիմարների բանականությունն է, քանզի մոլորյալների ոգեկոչումը ծնում է միայն խեղված թշվառներ: Կիսատվում եմ, բայց շարունակում եմ ժպտալ, որովհետև ժամսլաքները նույնպես գաղթում են՝ երկո՛ւ, երկո՛ւ, երկո՛ւ. դեպի ո՞ւր՝ չգիտեմ: Քրտինքի մահահոտ-սպիտակ կաթիլները, նուրբ ճիրանների պես կախվել են քթիցս ու ստիպում են երգել՝

Կգամ քեզ մոտ ինչ-որ մի օր, օ՜ հայրենիք,

սպասի՜ր ինձ, քանզի գիտեմ, որ սուրբ ես,

հիմա ճամպրուկս տանում եմ օդակայան:

Ժամանակը ոռնում է, վնգստում է տարին,

ու տեսնում եմ նորից արյունոտ կոշիկներդ հայրենի՛ք:

Թե ապրում ես գողերի հետ, ուրեմն կարի՛ր գրպաններդ, հայրենի՛ք:

Ու մոխրամանը զարթնում է քնից, ու ծանր կոնքով

խփում հոքուներից բթացած գլխիդ, ընկե՛րս:

Ժամանակը ոռնում է, վնգստում է տարին,

ու տեսնում եմ նորից արյունոտ կոշիկներդ, հայրենի՛ք:

Ամեն օր դահիճը կտրում է ոտքերիցս մեկ սանտիմետր,

սպիտակարյունության հոտ է գալիս, տրալյալյա՜, տրալյալյա՜,

ու ես կիսատվում եմ՝ տրալյալյա՜, տրալյալյա՜:

Ամեն օր դահիճը կտրում է ոտքերիցս մեկ սանտիմետր,

ու ոռնում է ժամանակը, վնգստում է տարին,

ու տեսնում եմ նորից արյունոտ կոշիկներդ, հայրենի՛ք:

Առավոտ ծեգին գնչուները հետապնդում էին՝ дай погодаю, вернешься или нет...

Անզիջում բլեֆ է այս ամենը, սպիտակ բլեֆ: Հիշի՛ր ինձ քո աղոթքներում: Օմմմմմմմմմմմմմ ու Ամմմմմմմմմեեեեեեեեեենննննննննննննն……….

Ու հնարավոր է՝ թռչունի ստվերը՝ թափանցիկ ու թեթև, խոնարհվի մինչ մայրամուտ, ու ես անցնեմ մռայլադեմ պատի միջով, ու դահիճը գտնի իմաստությունը բացակաների, որոնց ստվերները հեռանում են արևի ճամփորդությունից:

20.12. 2013

Նաիրա Համբարձումյան