The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 28 December 2019

Նոր Տարին` նոր երկիր կերտելու գիտակցությամբ


ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Happy New Year 2020




Ավարտին է մոտենում հայկական  կյանքում բուռն զարգացումներով հարուստ ևս մեկ տարի` 2019 թվականը:  Աննկարագրելի է հուզումնառատ այն ժամանակաընթացքը, որ ապրեցինք միասին` Հեղափոխական շրջադարձային իրադարձություններից հետո թևակոխելով տնտեսական ու  արմատական վերափոխումների` տնտեսական հեղափոխության նոր փուլ: Այս  կարճ ժամանակահատվածում ո՛չ  է ասվել կոռուպցիային` արձանագրելով դրական տեղաշարժ ժողովրդական տնտեսության ամենատարբեր հատվածներում:
Հին տարուն հրաժեշտ ենք տալիս  նշանակալի գործեր կատարած, իսկ նորին դիմավորում ենք  լավագույն ակնկալիքներով:

 Գալիք նոր տարում ևս գիտակցում ենք, որ  բավական աշխատանք ունենք առջևում, տասնամյակներով կուտակված ծանր բեռ ունենք թոթափելու: Մեզանից մեծ ջանք ու համբերություն է պահանջվում  նետված մարտահրավերը դիմակայելու համար: Վստահ քայլեր կատարելու ամենակարևոր նախապայմանը  ապագայի նկատմամբ ունեցած հավատն ու վստահությունն է: Այս առումով Նիդերլանդահայ համայնքն իր տրամադրվածությամբ,  ճիշտ մղումներով և ճիշտ ակնկալիքով մեր պետության կողքին է: Դյուրին չէ մայր ափերից հեռու ամուր պահել մեր  մայրենին` կառչած մնալ հայ մշակույթին ու ավանդույթներին: Դրա  հետ մեկտեղ օտարներին ներկայացնել ու քարոզել  մեր  բնօրրան Հայաստանը: Այս առումով Նիդերլանդներում բնակվող հայերը դրական հավասարակշռութուն են պահպանում երկրի հասարակական  քաղաքական կյանքում:
Ավելի լավ արդյունքների հասնելու համար պետք է ճանապարհ  հարթել  միասնական, ամուր օրակարգով:  Համեստությամբ, ուղղամտությամբ, խորաթափանցությամբ ու ամրակուռ միասնությամբ պետք է մեր  ուժերը համախմբենք դեպի  լավ ու  նպատակային գործեր: Սրան կարելի է հասնել մերժելով  գոռոզամտությունը , անձնասիրությունն ու եսապաշտությունը, որոնք լավ տեղ չեն  տանում: Միայն միասնությամբ, միմյանց նկատմամբ հարգանքով ու հավատով ավելի բարձր  կհնչեցնենք  ՀԱՅ ձայնը` դարձնելով  ամուր կամուրջ դեպի հոլանդական հասարակայնությունը:

Նիդերլանդահայ կառույցների հայ անդամները միշտ էլ հավատարմորեն  կանգնած են  եղել մեր  նվիրական պետության կողքին`   փաստելով  իրենց անսահման  սերն ու նվիրվածությունը: Վաղվա հզոր Հայաստանի գիտակցությունն է, որ մեզ  ոգևորում, նեցուկ է դարձնում լինել  նրա հետ: ՈՒստի եկեք ավելի  համախումբ լինենք  մեր ազգանպաստ գործերում:

 Նիդերլանդներում սկսվել են Սուրբ Ծննդյան տոնական արարողությունները: Հայ Առաքելական եկեղեցին այն կնշի քիչ ավելի ուշ` երբ դիմավորած կլինենք Նոր Տարին:
Նոր՝  2020 թվականից մեզ բաժանում է  ևս մի քանի օր:  Օգտվելով  առիթից՝  նախօրոք շնորհավորում ենք բոլորիդ Նոր Տարին և  Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը,  մաղթում ենք՝   բարեկեցություն, ամուր առողջություն, անսահման սեր և անսպառ լավատեսություն, որի հիմքերն այլևս դրված են: Եկեք բոլորս ազգանվեր  գործերով իմաստավորենք և բովանդակալից դարձնենք մեր կյանքը:
Բոլորիդ բարեկեցություն, առատ սեղան ու կարմիր գինի: Խաղաղություն Հայոց Աշխարհին:
Բոլորիդ բարձր տրամադրություն ու հաճելի տոնական օրեր:

Շնորհավոր 2020 թվական` Նոր Տարի և Սուրբ Ծնունդ:

«Նիդերլանդական Օրագիր»




«Նիդերլանդական Օրագիրը»  փորձել է առանձնացրել է 2019 թվականի նիդերլանդահայ կյանքի մի քանի հիշարժան իրադարձություններ: Այս առումով կառանձնացնեինք «Նիդերլանդական օրագրի» տարևերջյան հարցազրույցը Նիդերլանդներում   Հայաստանի դեսպանի հետ, որտեղ կարմիր թելով անցնում է հայ համայնքների ողջ տարվա ձեռքբերումներն ու առաջիկա գալիք անելիքները:
https://www.nidoragir.com/2019/12/blog-post_25.html
 Որպես այդպիսին պետք է առանձնացնել  Նիդերլանդահայ բոլոր  համայնքներում կազմակերպված` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում հիշատակված հայ ականավոր բանաստեղծ Հովհաննես  Թումանյանի և  մեծն Կոմիտասի  ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները:

Մայրենի լեզվի տոնը` Նայմեխենի Վան դպրոցում
https://niderlandakan.livejournal.com/316177.html

Հաագայում «Հին կենտրոնի գորգի» բացումը
https://niderlandakan.livejournal.com/319488.html

Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները Ամստերդամի Begijnhofkapel եկեղեցում
https://niderlandakan.livejournal.com/327773.html


Նիդերլանդների Դեն Բոսի և շրջակա բնակավայրերն ունեցան սեփական աղոթատեղի
https://niderlandakan.livejournal.com/328124.html

Եվրախորհրդարանի պատգամավորի այցը է Ալմելոյի հուշհամալիր
https://niderlandakan.livejournal.com/334669.html
Ալմելոյի «Սբ. Մեսրոպ Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցի կազմակերպած միջոցառումները:

Սուրբ Սերվատիուսին նվիրված միջոցառումները Մաստրիխտում.
Սուրբ Սերվատիուսի անունով հայկական գաթա Մաստրիխտում
https://niderlandakan.livejournal.com/334990.html
https://niderlandakan.livejournal.com/356443.html
https://niderlandakan.livejournal.com/335746.html

Հայաստանի մասնակցությունը Հաագայի «Դեսպանատան փառատոնին» , գինու փառատոնին
https://niderlandakan.livejournal.com/333679.html
https://niderlandakan.livejournal.com/353972.html6
https://niderlandakan.livejournal.com/344430.html
https://niderlandakan.livejournal.com/347032.html

Թումանյանը թարգմանվել է հոլանդերենով
https://niderlandakan.livejournal.com/343672.html

Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը IFFR Ռոտերդամի կինոփառատոնում:
Նիդերլանդներում  ցուցադրվել է Փարաջանովի «Նռան գույնը» և այլ ֆիլմերը:

https://niderlandakan.livejournal.com/347647.html
https://niderlandakan.livejournal.com/308810.html

ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ը «ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐ» ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ
https://niderlandakan.livejournal.com/351721.html

Տոնվել է Ամստերդամի «Սուրբ Հոգի» պատմական եկեղեցու վերաբացման 30-ամյակը
https://niderlandakan.livejournal.com/354282.html

Հաագայի Աբովյան մշակութային միությունը տոնեց հիմնադրման 35-ամյակը

https://niderlandakan.livejournal.com/355663.html
https://niderlandakan.livejournal.com/357429.html


Նիդերլանդների Թագավորությունում Հ Հ դեսպանության ֆեյսբուքյան էջի մեկ տարին
https://www.nidoragir.com/2019/11/2019.html

Wednesday, 25 December 2019

Տիգրան Բալայան. հայրենակիցներից յուրաքանչյուրը յուրատեսակ դեսպան է սփյուռքում

«Նիդերլանդական օրագրի»   բացառիկ հարցազրույցը Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հետ


Տիգրան Բալայանը մինչ  Նիդերլանդներում  արտակարգ և լիազոր դեսպանի (2018թ. հոկտեմբերից) պարտականություններ ստանձնելը` արտաքին գործերի նախարարությունում վարել է տարբեր պաշտոններ, երկար տարիներ եղել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, ունի աշխատանքի հարուստ փորձ: Հեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների ու աշխատությունների: Պատմական գիտությունների թեկնածու է, ունի դոցենտի գիտական կոչում: 
Համատեղության կարգով ներկայացնում է մեր երկիրը Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում։ 

 «Նիդերլանդական օրագրի» խմբագիր  Hay Azian-ը զրուցել է նրա հետ` չշրջանցելով հայ համայնքային կյանքում տեղի ունեցող իրադարձությունները:

-Մեծարգո դեսպան, գիտեմ, որ  բազմազբաղ եք` մանավանդ նոր տարվա նախաշեմ է, բայց այս առիթն էլ ստիպեց  մի քանի հարցեր ուղղել Ձեզ: 
Ինչպիսի՞ պատկերացումներով ու զգացողությամբ եկաք Նիդերլանդներ` ստանձնելու Ձեր պարտականությունները: Ձեր ակնկալիքներն արդարացա՞ն: Երկու խոսքով բնութագրեք խնդրեմ  Ձեր գործունեության մեկ տարին:

-Բարև Ձեզ, շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկի համար։ Ժամանակ առ ժամանակ մտքովս անցնում էր մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու գաղփարը, սական ինչպես ասում են` «ձեռքրես չէին հասնում», այս հարցազրույցը հենց այդ առիթը կլինի։ 
Դեսպանի պաշտոնը ստանձնելիս` ակնկալիքներիս մասին մի քանի անգամ արդեն առիթ ունեցել եմ հրապարակավ արտահայտվելու: Գալիս էի բոլոր հնարավոր բնագավառներում երկկողմ հարաբերություններ զարգացնելուն միտված հստակ ծրագրերով։ Ակնկալիքների  մասով, կարող ենք արաձանագրել, որ մեծ մասով արդարացան. մի քանի նախագծեր, արդեն իրականություն են, մի քանի տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված ծրագրեր ընթացքում են, բայց կան շատ ավելի հավակնոտ գաղափարներ, որոնց իրականացման համար հետևողական աշխատանքներ են տարվում։  Իմ և դեսպանության գործունեությունը բնորոշելուց կխուսափեմ, միայն կարող եմ ասել, որ մեր առջև դրել ենք հստակ նպատակներ, որոնց արդյունավետ իրագործման ուղղությամբ էլ գործել ենք։ 



-Ինչպես կատակով ասում են` Նիդերլանդներն ունի տարվա երկու սեզոն` տեղումնառատ գարուն և աշուն: Անձրևանոց ունենալն անխուսափելի է, իսկ քամու  առկայությունը ստիպում է հաճախակի այն փոխարինել նորով: Այնուհանդերձ Նիդերլանդներում Ձեր առաջին գնումներից մեկը հեծանիվն էր:  Ի՞նչ է հեծանիվը Ձեզ համար և որքանով այն գործածական  դարձավ անցած մեկ տարվա ընթացքում: ինչպե՞ս եք հարմարվում կլիմային,  մանավանդ, երբ երթևեկում եք հեծանիվով:

- Հեծանիվը իմ համար ապրելակերպի մի մաս է, և ուրախ եմ, որ երկու երեխաներս էլ արագ վարել սովորեցին, տղաս հատկապես շատ է սիրում հեծանիվ։ Դեռ Երևանում ես հաճախ էի հեծանանիվով աշխատանքի գնում, իսկ Նիդերլանդները հեծանվորդի դրախտ է։ Ցանկանում եմ նշել, որ հեծանիվով երթևեկելը այս երկրում բազմաթիվ դռներ ու սրտեր է բացում։  

Իմիջիայլոց վերը նշված ծրագրերից մի քանիսը վերաբերում են Հայաստանում հեծանվային մշակույթի զարգացմանը։ Եղանակի մասով, առանձնապես, չեմ նեղվում, հատկապես ունենալով բրյուսելյան եռամյա փորձը։ Իհարկե հորդառատ անձրևի ժամանակ հեծանիվով չեմ երթևեկում, ու հիացած զարմանում եմ նիդերլանդացիների կարողության վրա։

-Ձեր առաջին այցելությունները երկրով մեկ սփռված հայ համայնքներն էին:
Ինչպիսի՞ն  ''գտաք''  հայ համայնքը և որքա՞ն  ժամանակ  տևեց նրա հետ ծանոթանալը:

-Բրյուսելյան տարիներից նիդերլանդահայ (երբ ես նաև Նիդերլանդների հետ հարաբերությունների պատասխանատուն էի) համայնքի մի մասին լավ ծանոթ էի, մի մասի հետ կապերը պահպանում էի նաև Հայաստան վերադառնալուց հետո։  Իհարկե բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, համայնքային կառույցները շատացել են և ամրապնդվել, ընդլայնվել են նրանց գործունեության ոլորտները։  Փորձում եմ հնարավորինս ներկա գտնվել համյանքի կողմից կազմակերպվող միջոցառումներին, որոնք այս տարի բավական շատ էին՝ հաշվի առնելով Կոմիտասի և Թումանյանի հոբելյաններին նվիրված միջոցառումները։ 

- Ձեր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում, բացի ներհամայնքային այցելություններից հասցրել եք բազմաթիվ հանդիպումներ ունենալ Նիդերլանդների հասարակական քաղաքական գործիչների, Եվրոպական  կառույցներում աշխատող  բազմաթիվ  պաշտոնյաների հետ: Դրանցից, որո՞նք են  առավել  տպավորվել Ձեր հիշողությունում:

-Հետադարձ հայացք գցելով, միգուցե կառանձնացնեմ քաղաքապետերի և նահանգներում Թագավորի հանձնակատարների հետ հանդիպումները, որոնք սկսվում էին տվյալ երկրամասում և քաղաքում օրինակելի հայ համայնքի մասին հիշատակումներով, ինչպես նաև այն հանդիպումները, որոնց ժամանակ նիդերլանդացի պաշտոնյաները արձանագրում էին, որ Հայաստանի դեսպանն իրենց պես ուղիղ «ճակատին ասող է», ինչն անշուշտ օգնում է ընդհանուր հայտարարի գալ, քանի որ հարցերի շուրջ մենք շփվում ենք մեկ լեզվով։  Ընդհանրապես ցանկանում եմ արձանագրել, որ նիդերլանդացիների հետ հեշտ է աշխատել,  եթե ինչ-որ բանի շուրջ պայմանավորվում ես, ապա դա հստակ իրականացվում է։ Իհարկե չեմ կարող ասել, որ ամեն ինչի շուրջ հեշտ է պայմանավորվածության գալը: 


-Հետևում ենք դեսպանության և հատկապես ֆեյսբուքյան կայքի գործունեությանը, որի  ամփոփ ամսվա նյութերը զետեղում ենք նաև «Նիդերլանդական օրագրում»: Նկատելի է միջազգային մակարդակով մշակութային միջոցառումներին դեսպանության բավականին ակտիվ մասնակցությունն ու ներգրավածությունը: Մասնակցություն Հաագայի «Դեսպանատան փառատոնին», գինու փառատոններ, Ֆրանկոֆոնիայի օրեր, թեմատիկ ցուցահանդեսներ,  նաև պայմանավորվածությունները տարբեր թանգարանների ու մշակութային օջախների  հետ: Հայ-նիդերլանդական մշակութային  կյանքի համագործակցության ինչպիսի՞ դրվագներ կառանձնացնեիք: Փոքր ինչ այդ մասին` խնդրեմ.

-Արդեն նշեցի, որ Նիդերլանդներում լայնորեն նշվեցին Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակները, տեղի ունեցան բազմաթիվ համերգներ և այլ միջոցառումներ։ 
Հաջորդ տարվա և կարծում եմ մի քանի տարվա կտրվածքով ամենախոշոր միջոցառումը` դա Դրենթս թանագարանում «Արարատի կախարդանքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» խորագրով ցուցահանդեսի բացումն է, որը տեղի կունենա Հայաստանից բարձրաստիճան պավիրակության ներկայությամբ։ 

Անցնող տարվա մեր կարևորագույն մշակութային ձեռնարկներից անշուշտ կառաձնանցնեմ երկուսը. Հաագայի Դիլիխենցիա սրահում՝ Հայաստանի և Նիդերլանդների խորհրդարանների ղեկավարների ներկայությամբ՝ Կոմիտասի 150-ամյակին նվիրված, Լուսինե և Սերգեյ Խաչատրյանների անզուգական համերգն էր, որն ուղեկցվեց Կոմիտասին նվիրված ցուցահանդեսով և ՀՀ ազգային տոնի կապակցությամբ ընդունելությամբ։

Աննա-Մարիա Մատառի նախաձեռնությամբ և թարգմանությամբ Հ.Թումանյանի հեքիաթների նիդերլանդերեն թարգամանության հրատարակությունը նույնպես համարում եմ դեսպանության հաջողված և լայն հնչեղության արժանացած նախագծերից։ Օգտվելով առիթից, ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել տիկին Մատառին՝ հայ-նիդերլանդական մշակութային կապերի խորացման գործում անգնահատելի ներդրման և անխոնջ ջանքերի համար։ 

Քանի որ հիշատակեցիք` ինձ հոգեհարազատ մի բնագավառ ևս՝  ֆրանկոֆոնիան, նշեմ նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպած երկու միջոցառում ևս՝ Ռոտերդամի Maison d’Armeni  նորաձևության սրահում Արմենի Թովմասյանի և հայաստանյան դիզայներ Գայանե Մանուկյանի հավաքածուների ցուցադրությունը, և Հաագայում՝ Շարլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգի անցկացումը։     

-Նիդերլանդներում լայնորեն ներկայացնում եք Հայաստանը, հայրենիքում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական բարեփոխումները, աշխատում եք Հայաստանի իմիջի բարձրացման, հասարակական կարծիքի ձևավորման ուղղությամբ: Հաճախ ամենատարբեր բնագավառներում անհատական մոտեցում եք ցուցաբերում: 
Հայաստանի և Նիդերլանդների միջև ինչպիսի՞ երկկողմ հարաբերություններ են արձանագրվել: Կա՞ հստակ առաջընթաց:

-Որպես կադրային դիվանագետ համոզմունք ունեմ, որ դիվանագիտությունը ստեղծագործ աշխատանք է և հնարավորի արվեստ, ուստի որքան բազմազան միջոցառումներ լինեն,  մասնակցելով և ներկայացնելով մեր մշակույթը` այնքան ավելի կներգրավենք ընդունող երկրի հասարակության լայն շերտերին, այստեղից էլ հեշտ կլինի ձևավորել հասարակական բարենպաստ կարծիք:  

Իսկ երկկողմ հարաբերություններում առաջընթաց ապահովվելու համար, կարծում եմ, պետք է  դիտարկել, թե ինչ արդյունքներ ունենք ու ըստ դրա ծրագրեր մշակել։  Կարծում եմ, թե՛ քաղաքական երկխոսության ու հարաբերությունների, թե՛ առևտրատնտեսական կապերի և զբոսաշրջության, և թե մշակութային համագործակցության շրջանակներում կան հստակ արդյունքներ։ 
Միևնույն ժամանակ պետք է գիտակցել , որ դիվանագիտության մեջ  աշխատանքի արդյունքները կարող են երևալ տարիներ,նույնիսկ տասնամյակներ հետո։  

-Հայաստանի վարչապետ Նիկոլ  Փաշինյանը առաջնայիններից մեկն է համարում տուրիզմի զարգացումը: Արձանագրել եք, որ Նիդերլանդներից Հայաստան զբոսաշրջիկների քանակը կտրուկ ավելացել է`  շուրջ 35%-ով:  Ձեր ֆեյսբուքյան էջում տեսանելի են տուրիստական ուղղությունը գովազդելու նպատակային  միտումը` Հայաստանին  նվիրված տեսաերիզներ, լուսանկարներ, գովազդ:  Ձեր  հոլանդացի հարևաններին հորդորեցիք լինել Հայաստանում և նրանք  լսեցին ձեզ: Ի՞նչ պատմեցին նրանք:

-Հարևանների այցելությունը դա սառցաբեկորի երևացող մասն է միայն, իրականում թե՛ զբոսաշրջիկների, թե՛ գործակալությունների, թե պաշտոնյաների հետ անհատական, հետևողական աշխատանք է տարվում։ Հարևաններիս արձագանքը իմ սպասվածից վեր էր, նրանք իրենց  հերթին համոզել են ևս վեց զույգի:  Հաջորդ տարի միասին են գնալու Հայաստան։ 

Ցավոք հայկական զբոսաշրջային գործակալությունների մեծ մասը դեռևս չի կենտրոնանում վճարունակ նիդերլանդական շուկայի և շատ ճամփորդող նիդերլանդական բնակչությանը Հայաստան տանելու վրա, չնայած այն հանգամանքին, որ մի քանի գործակալություն, որոնք աշխատում են այս շուկայում զգալի հաջողություններ ունեն։ Այս առումով ևս փորձում ենք հակառակ կողմից մոտենալ և աշխատանքներ ենք տանում նիդերլանդական զբոսարշրջային ընկերությունների հետ։ 

Իհարկե լուրջ խոչընդոտ է ուղիղ ավիաուղերթի բացակայությունը. շատ առաջ չընկնելով ասեմ, որ այս հարցում ևս որոշակի հույսեր կան։ 

Այս համատեքստում ցանակնում եմ հիշատակել նաև Հայաստանի կառավարության առաջնայնություն հանդիսացող հայրենադարձության հարցը։ Այս կարևորագույն ուղղությամբ ևս նպատակաուղղված աշխատանքներ ենք տանում և կարող ենք խոսել որոշակի արդյունքների մասին։ 

-Ենթատեքստից դուրս, բայց Շատերին հետաքրքրող հարց: Բացի Պակիստանից ներկայումս կա՞ն էլի երկրներ, որոնք չեն ճանաչել Հայաստանի անկախությունը: Հաագայում գործում է Պակիստանի դեսպանությունը, որպես գործընկերներ շփումներ եղե՞լ են այս երկրի դեսպանի հետ` թեկուզ ընդհանուր հանդիպումների, հավաքների, փառատոնների ժամանակ:  Երբ իր դիմաց տեսել է անկախ Հայաստանի Հանրապետության դեսպանին կարողացե՞լ է նայել Ձեր աչքերին, թե մարդկային այլ չգրված օրենքներ կան:

-Նախ շտկեմ, որ խոսքը ոչ թե անկախությունը ճանաչել/չճանաչելու մասին է, այլ դիվանագիտական հարաբերությունների հաստատման։ Ներկայումս ՄԱԿ-ի անդամ  193 երկրներից Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 175-ի հետ։ Պակիստանի կողմից բերվող արհեստածին հիմնավորումներով, Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Ադրբեջանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի հետ։ վերոհիշյալ երկրների դեսպանների հետ տարբեր միջոցառումների շրջանակներում եղել են քաղաքավարական շփումներ։ Դիվանգիտությունը կամուրջներ կառուցելու արվեստ է։ 

-Վերադառնանք  մեր խնդիրներին: Անդրադառնանք դեսպանության և համայնքային կառույցների  համագործակցությանը ,  միջհամայնքային հարաբերություններին: Դրանք բավարար համարու՞մ եք: 2019թ նիդերլանդահայ կյանքի ինչպիսի՞ կարևոր միջոցառումներ  կառանձնացնեիք և ինչպիսի՞ն կուզեիք տեսնել  համայնքների ու կառույցների համագործակցությունը միմյանց և դեսպանության միջև մոտ ապագայում:

-  Դեսպանությունը  մշտապես համագործակցում է անխտիր բոլոր կառույցների, նաև որևիցե  կառույց չներկայացնող անհատների հետ։ Նիդերլանդահայ կյանքի կարևոր միջոցառումների մասին արդեն խոսեցինք և այս պատասխանում ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել հատկապես մեր ազգային ինքնության պահպանությանը լծված հայրենակիցներին՝  կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին, կազմակերպիչներին և հովանավորներին։ 

Աշխատանքներ են տարվում Նիդերլանդներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքների ակտիվացման և բոլոր համայնքային կառույցների ներգրավման ուղղությամբ և կոչ եմ անում բոլորին ակտիվ մասնակցություն ունենալ այդ գործընթացում։ 

Կարծում ենք ընտրել ենք հայկական կառույցների հետ համագործակցության օպտիմալ տարբերակ՝ բոլորին ներկգարվելով։ Դրա վկայություններից է նոյեմբերին դեսպանությունում կայացած խոհրդակացությանը շուրջ երեք տասնյակ կազմակերպությունների մասնակցւթյունը։ 

Կցանկանայի մեր համայնքային կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումներին ավելի շատ նիդերլանդացի բարեկամների տեսնել։

- Ձեր տարեմուտի խոսքը նիդերլանդահայերին և ողջ հայությանը:

-Մեր հայրենակիցներին, որոնցից յուրաքանչյուրին դիտարկում եմ որպես Հայաստանի յուրատեսակ դեսպան,  մաղթում եմ հաջողություն, նոր հավակնոտ ծրագրեր և հավատ սեփական ուժերի նկատմամբ։ Կարծում եմ միասնաբար մենք շատ բարձունքների կարող ենք հասնել։ 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ 

-Շնորհակալություն, որ ժամանակ հատկացրեցիք պատասխանել մեր հարցերին:

___________________























Մի քանի դրվագներ դեսպան Տիգրան  Բալայանի հանդիպումներից (արխիվային լուսանկարներ)

Monday, 23 December 2019

Շվեդիայի Գերագույն դատարանը մերժեց գրող , հրատարակիչ Ռագըպ Զարաքօլուին արտահանձնելու Թուրքիայի հայցը

Շվեդիայի Գերագույն դատարանը մերժեց թուրք հայտնի իրավապաշտպան, գրող , հրատարակիչ Ռագըպ Զարաքօլուին արտահանձնելու Թուրքիայի հայցը: Սույն որոշումը առաջիկա օրերին հավանաբար հավանության կարժանանա Շվեդիայի կառավարության կողմից:



Ռագըպ Զարաքօլուն թուրք մտավորական է, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան: Բելգե հրատարակչության հիմնադիր-տնօրենն էր, հեղինակն է շատ հրատակությունների, որոնց թեման մասնավորապես Թուրքիայի փոքրամասնությունների խնդիրներն են : Մասնավորապես նա գրքեր է հրատարակել Հայոց ցեղասպանության մասին: Թուրքիայի իշխանությունների կողմից մշտապես հետապնդվել է: Հրկիզող ռումբեր էին նետվել նրա հրատարակչատան վրա: Մի քանի անգամ ազատազրկվել է: 2008 թվականի հունիսին Զարաքօլուին կրկին մեղավոր են ճանաչել թուրքական դատարանում Հայոց ցեղասպանության մասին գիրք հրատարակելու համար «Թուրքիայի Հանրապետության հիմքերը խարխլելու համար» ամբաստանությամբ: Երեկ «Զարաքօլուի արտահանձնումը Թուրքիային մերժվել է » վերնագրով հոդված է հրապարակել
Yeni Yaşam թուրքական կայք-թերթը, որի հեղինակներից է եղել Ռագըպ Զարաքօլուն: Նա Նաև 2012թ Նոբելյան մրցանակի հավակնորդ է եղել: Թուրքական իշխանությունների կողմից Զարաքօլուին Ինտերպոլով հետապնդելու պատճառով 2019 թվականի մայիսին Զարաքոլուն որևէ պատասխան չստացավ վիզա ստանալու դիմումից որպես խոսնակ ՝ Լոնդոն մեկնելու և մասնակցելու Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառմանը: Նույն պատճառով, նա չի կարողացել մասնակցել 2019 թվականի հոկտեմբերին Ֆրանկֆուրտում տեղի ունեցող գրքի տոնավաճառին:

ԹԱՐՄ ԼՈՒՐ
Շվեդիայի Գերագույն դատարանը մերժեց թուրք հայտնի իրավապաշտպան, գրող , հրատարակիչ Ռագըպ Զարաքօլուին արտահանձնելու Թուրքիայի հայցը: Սույն որոշումը առաջիկա օրերին հավանաբար հավանության կարժանանա Շվեդիայի կառավարության կողմից:
Ռագըպ Զարաքօլուն թուրք մտավորական է, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան: Բելգե հրատարակչության հիմնադիր-տնօրենն էր, հեղինակն է շատ հրատակությունների, որոնց թեման մասնավորապես Թուրքիայի փոքրամասնությունների խնդիրներն են : Մասնավորապես նա գրքեր է հրատարակել Հայոց ցեղասպանության մասին: Թուրքիայի իշխանությունների կողմից մշտապես հետապնդվել է: Հրկիզող ռումբեր էին նետվել նրա հրատարակչատան վրա: Մի քանի անգամ ազատազրկվել է: 2008 թվականի հունիսին Զարաքօլուին կրկին մեղավոր են ճանաչել թուրքական դատարանում Հայոց ցեղասպանության մասին գիրք հրատարակելու համար «Թուրքիայի Հանրապետության հիմքերը խարխլելու համար» ամբաստանությամբ: Երեկ «Զարաքօլուի արտահանձնումը Թուրքիային մերժվել է » վերնագրով հոդված է հրապարակել
Yeni Yaşam թուրքական կայք-թերթը, որի հեղինակներից է եղել Ռագըպ Զարաքօլուն: Նա Նաև 2012թ Նոբելյան մրցանակի հավակնորդ է եղել: Թուրքական իշխանությունների կողմից Զարաքօլուին Ինտերպոլով հետապնդելու պատճառով 2019 թվականի մայիսին Զարաքոլուն որևէ պատասխան չստացավ վիզա ստանալու դիմումից որպես խոսնակ ՝ Լոնդոն մեկնելու և մասնակցելու Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառմանը: Նույն պատճառով, նա չի կարողացել մասնակցել 2019 թվականի հոկտեմբերին Ֆրանկֆուրտում տեղի ունեցող գրքի տոնավաճառին:

Թուրքիայում ոտնահարված են մարդկային իրավունքները. 780 երեխա բանտերում է



2019 թվականի դեկտեմբերի 21-ին, Ամստերդամի Դամ հրապարակում տեղի ունեցավ թուրքական իշխանությունների դեմ ցույց, որը կազմակերպել էր «Կոտրված կավիճ միջազգային պլատֆորմը»: Նրանք  նմանատիպ բողոքի ակցիա են կատարել  նաև Հոկտեմբերին 5-ին` Integratie en Participatie Nieuwkomers կազմակերպության հետ  համատեղ` պաշտպանելով հետապնդման ենթարկված ուսուցիչների շահերը: Էրդողանի համար բոլոր հակառակորդները գյուլենականներ են, հարվածի տակ է «Հիզմեթ» շարժումը, որոնց ահաբեկիչ են համարում:«Հիզմեթ» շարժման անդամներին անվանում են «Ֆետո», ինչը նշանակում է նույն, որքան գյուլենականները: Այս անվան տակ տասնյակ հազարավոր թուրք մարդիկ ներկայումս խոշտանգվում են, բանտարկվում, աքսորվում և նույնիսկ սպանվում են հայրենի Թուրքիայում: Խնդիրը, բնականաբար, վերաբերում է նաև շատ այլ երկրների ուսուցիչներին, որոնց թուրքական հետախուզական ցանցը որսում և Թուրքիա է ուղարկում: Հաագայում ապաստանած 30 թուրք ուսուցիչները ջանացել են ներկայացնել իրենց հետ կատարված սարսափազդու պատմությունները, իրենց զգացածը:  Նրանք հետապնդվել են, թալանվել, զրկվել ունեցվացքից ու եկամուտից, կորցրել աշխատատեղերը, տառապել  անմարդկային վերաբերմունքից, զրկված են  Թուրքիա վերադառնալուց ու անգամ իրենց սիրելիի հուղարկավորությանը մասնակցելուց:


Դեկտեմբերի 20-ը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է Համերաշխության միջազգային օր: Այդ իսկ  պատճառով «Կոտրված կավիճ» միջազգային հիմնադրամը մեկ օր հետո կրկին բողոքի ակցիա իրականացրեց`մեղադրելով  Էրդողանի ռեժիմը: Կազմակերպությունը հանդես է եկել մամլո հաղորդագրությամբ, որտեղ ներկայացված է  2016-ի հուլիսի 15-ի, այսպես կոչված, հեղաշրջման փորձի և արդյունքում արտակարգ դրություն  մտցնելուն հաջորդած իշխանության սանձարձակ վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ: Էրդողանի աչքին շատերը «Հիզմեթ շարժման» անդամ են, որոնք կապված են Թուրքիայի հոգևոր առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետ: Նախագահ Էրդողանի թուրքական ռեժիմը մեղադրել է  Գյուլենին ՝ այս հեղաշրջման ենթադրյալ փորձին աջակցելու մեջ և սա պատրվակ է լռեցնելու նրանց, ովքեր ազատ խոսքի ջատագով են:  Բանտերում կա փաստագրված 54 մահվան դեպքեր: Դրանք, ըստ երևույթին խոշտանգումների և բժշկական օգնության բացակայության պատճառով են: Օրինակ ՝ Գյխան Աչըկկոլուն նրանցից մեկն է: Բոլոր նրան ճանաչողները կտրականապես  հերքում են, որ այս մարդը որևէ առնչություն ունի հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ:
Էրդողանի ռեժիմի անօրինական և ֆաշիստական ​​գործելակերպերի պատճառով 780 երեխա իրենց մայրերի հետ բանտում են պահվում, հազարավոր երեխաներ էլ  հայտնվել են կյանքի ծանր պայմաններում, քանի որ թե նրանց մայրերը և թե հայրերը բանտարկվել են միաժամանակ` առանց արդար դատաքննության: 2016 թվականից ի վեր Թուրքիայում մինչ օրս գրանցվել է առևանգման 29 դեպք: Էրդողանի ռեժիմի կողմից իրականացվող առևանգումները չեն սահմանափակվում միայն Թուրքիայի սահմաններով: Թուրքիայի արտգործնախարարը հպարտանում է, որ աշխարհի 18 երկրներից ազգային հետախուզության ծառայության կողմից առևանգվել է 100մարդ և ենթարկվել դաժան տանջանքների: «Կոտրված կավիճ» միջազգային հիմնադրամը իր մամլո հաղորդագրության մեջ թվարկել է այդ երկրները` Աֆղանստան, Ադրբեջան, Ալբանիա, Բուլղարիա, Գաբոն, Ինդոնեզիա, Ղազախստան,Կոսովո, Մալազիա, Մյանմայ, Թաիլանդ, Պակիստան և Քաթար: Հենց վերջերս Բոսնիա և Հերցեգովինայում առևանգեցին և Թուրքիա ուղարկեցին ծնող Ֆատիհ Կեսկինին: Այս փաստը պետք է աշխարհին զգոնության և  ''կանգառ'' ասելու կոչ լինի` կանխելու ապօրինի գործողությունը:
Նման իրադրությունը արագ փոփոխման կարիք ունի: «Կոտրված կավիճ» միջազգային հիմնադրամը մարդկանց իրավունքների ոտնահարումը Թուրքիայում կապում է սահմանադրական ազատ պետության բացակայության, անկախ մամուլի ճնշման հետ: «Այս իրավիճակի փոփոխությունը հնարավոր է միայն մարդկության և նրանց կառավարությունների համերաշխության միջոցով»` ասցած է տարածած հաղորդագրության մեջ:

Նիդ.օրագիր
(Ըստ այսօրվա մամուլի հրապարակումների)

-------------------------------------------------------------

Zeker 780 baby’s vast in Turkse gevangenissen
21 december 2019 door Cees Buys Op 21 december 2019 vond een demonstratie plaats op de Dam in Amsterdam, georganiseerd door het ‘International Broken Chalk Platform’. Ze zijn bijeengekomen om te demonstreren tegen het Erdoğan-regime in Turkije. Eén en ander in het kader van het feit dat het vrijdag, 20 december jl., de Internationale Human Solidarity Day was, geïnitieerd door en vanuit de Verenigde Naties. Het ‘International Broken Chalk Platform heeft een persbericht uitgebracht dat hieronder wordt weergegeven naast nog enkele actualiteiten vanuit Turkije.
/

“Vandaag zijn we bijeen met betrekking tot het feit dat 20 december Humanitaire de Solidariteitsdag van de Verenigde Naties was. Als ‘International Broken Chalk Platform’ moeten we hierbij de stem zijn van alle ouders, studenten en de hele mensheid die van hun leven zijn beroofd als gevolg van druk of oorlogen, die niet in staat zijn geweest om gelijkwaardig en kwalitatief onderwijs in de wereld te bereiken , die niet in vrede en gerechtigheid kunnen leven, die onwettig gevangen zijn genomen, zijn onderworpen aan marteling en die hun leven hebben verloren als gevolg van druk of oorlogen”.
“Over de gehele wereld zijn miljoenen mensen gedwongen hun land te verlaten als gevolg van veel onwettigheid en oorlogen, waar al deze mensen als vluchtelingen zijn gaan leven in de landen waar zij asiel hebben aangevraagd. De afgelopen jaren zijn duizenden Turkse ouders en andere professionals, waaronder wij, gedwongen om vluchtelingen in Europa en andere landen te worden als gevolg van de onderdrukking van het Erdoğan-regime in Turkije”.
“Het Turkse Erdoğan-regime heeft zijn beoogde dictatoriale regime met meer vertrouwen dagelijks in de praktijk gebracht met behulp van de zogenaamde staatsgreep op 15 juli 2016 en de noodtoestand, die werden gevolgd door vele onrechtvaardige praktijken. Door het principe van scheiding van machten, onpartijdigheid en onafhankelijkheid van de jurisdictie te overtreden, wil het Erdoğan-regime alle tegenstanders controleren, met name Koerden, Alevis, Liberalen en volgelingen van de Hizmet-beweging”.
Hun persbericht, woordelijk weergegeven:

“Er zijn 54 gedocumenteerde, verdachte doodsincidenten in gevangenissen. Die werden blijkbaar veroorzaakt door marteling en gebrek aan medische zorg. Gökhan Açıkkollu stierf bijvoorbeeld in gevangenschap door marteling. Zijn medicatie werd niet verstrekt en de afbeeldingen van zijn dood werden gepubliceerd op sociale media”.
“Vanwege onwettige en onrechtmatige praktijken van de huidige regering moesten vele tienduizende mensen hun land illegaal verlaten door letterlijk hun leven te riskeren. Er zijn echter veel mensen omgekomen tijdens hun reizen over de Egeïsche Zee en de Evros-rivier”.
“Als gevolg van onwettige en fascistische praktijken van het Erdoğan-regime worden 780 baby’s samen met hun moeders in de gevangenis gehouden. Bovendien worstelen duizenden baby’s en kinderen voor hun leven onder moeilijke omstandigheden, omdat zowel moeders als vaders tegelijkertijd worden gevangen genomen (zonder een eerlijk proces)”.

“Sinds 2016 zijn er tot nu toe 29 ontvoering incidenten in Turkije geweest. Ontvoeringen uitgevoerd door Erdoğan-regime zijn echter niet beperkt tot de grenzen van Turkije; het zijn anderen geweest die zich richten op de ouders die in het buitenland wonen. De Turkse minister van Buitenlandse Zaken is trots op de ontvoering van 100 mensen uit 18 landen door de Turkse nationale inlichtingendienst. Van deze mensen is bekend dat ze zijn blootgesteld aan zware martelingen. Leraren en andere professionals zijn ontvoerd in Afghanistan, Azerbeidzjan, Albanië, Bulgarije, Gabon, Indonesië, Kazachstan, Kosovo, Maleisië, Myanmar, Thailand, Pakistan en Qatar. Ten slotte is ouder Fatih Keskin in Bosnië en Herzegovina in hechtenis genomen, waarna hij door de Turkse regering is ontvoerd. Als International Broken Chalk Association nodigen we de hele wereld uit om de stem van deze slachtoffers te zijn en ‘Stop’ te zeggen tegen deze onwettige behandelingen”.“De omstandigheden van de wereld van vandaag moeten snel veranderen. We noemen met name de extreem moeilijke omstandigheden die we in Turkije tegenkomen, de schendingen van de rechten van de mensen daar en het ontbreken van een vrije rechtsstaat en ook een onafhankelijke pers. Deze situatie veranderen, is alleen mogelijk door de solidariteit van de mensheid en hun regeringen”.
“Met vriendelijke groet hebben we dit bekendgemaakt aan het publiek.
Internationaal Broken Chalk Platform / @BrokenChalkNL”


Tot zover hun persbericht. De vraag blijft nu over wanneer deze ellende in Turkije stopt. Afgelopen week hebben wij uit een Turkse Tv-uitzending de volgende reportage overgenomen die hier mogelijk communiceert dat het Erdoğan-regime ‘aan het wankelen is’. Deze drie bekende Turken houden hun toeschouwers voor dat ‘zodra Erdoğan weg is, alle volgelingen van Erdoğan zich moeten voorbereiden dat ook zij zich moeten verantwoorden voor hun daden jegens de tegenstanders van president Erdoğan die hij, en ook zij, zo onmenselijk hard en wreed behandelen: hen van alle materiele zaken berooft, hen martelt en in gevangenschap houdt (inclusief dus circa 780 baby’s) en zelfs doodt. De uitzending van deze drie Turkse heren zegt impliciet ook feitelijk dat het Erdoğan-regime slecht bezig is en met hen vele nog in Turkije wonende Turken: zó slecht bezig zijn dat dit gedrag op enig moment onderwerp wordt van juridische vervolging. Voor het gemak van u als lezer hebben we dit drie-gesprek in het Nederlands ondertiteld. Het behoeft verder geen commentaar. Het zegt genoeg en laat het u beroeren en kom ook in actie.
Enige tijd geleden maakten we bekend dat de Turkse advocaat Yilmaz was opgepakt door de Turkse politie omdat hij zogenaamd ‘collaboreerde’ met diverse Europese overheden. Het Erdogan-regime kreeg zo 4000 vluchtelingendossiers in handen. Deze actie heeft ertoe geleid dat bijvoorbeeld in Nederland en Duitsland de uit Turkije afkomstige vluchtelingen (o.a. Gülen-aanhangers) massaal een verblijfsvergunning hebben gekregen en dus nu veilig zijn▪

Sunday, 22 December 2019

Հարգանքի տուրք Լևոն Հայրապետյանին

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ




Արցախից Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyanն -ը գրում է ․․․
Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր Ստեփանակերում մասնակցել եմ երջանկահիշատակ Լևոն Հայրապետյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Վայրի ընտրությունն, իհարկե, պատահական չէր, քանի որ հուշակոթողը տեղադրվել է այն պուրակում, որը ժամանակին նոր շունչ էր ստացել մեծ բարերարի նախաձեռնությամբ իրականացված «Արցախյան մեծ հարսանիք»-ի ծրագրով: Սակայն խորհրդանշականն այն է, որ տարածքը մի յուրօրինակ համահայկական բարեգործության միջավայրի է վերածվել, որն այսօր ամբողջացավ Լևոն Հայրապետյանի հավերժ ներկայությամբ…
Կիսանդրին կանգնեցվել է արցախաբնակ բարերար Արման Հակոբջանյանի միջոցներով, այն «հսկող» կրթօջախի մասնաշենքերը կառուցվել են բարեգործներ ամերիկահայ Քըրք Քըրքորյանի և ռուսաստանաբնակ Նիկոլայ Սարկիսովի հովանավորությամբ:
Ուրախ եմ, որ այսօր Լևոն Հայրապետյանի կիսանդրու բացման առիթով Արցախում է մեկ այլ նվիրյալ հայ՝ «Արցախյան մեծ հարսանիք»-ին մասնակցած զույգերի զգալի մասի քավորությունը ստանձնած ընկերս՝ Ռուբեն Վարդանյանը: Նրա գործուն մասնակցությամբ, համոզված եմ, շարունակ իրականացվելու են առանցքային ծրագրեր, որոնք յուրովի առաջ են մղելու մեր ձեռքբերումները:
Հայրենիքի շենացման գործում իրենց ավանդն ունեցած այս անունների կողքին, անշուշտ, շատերին կարող ենք թվարկել, քանի որ Ստեփանակերտում կամ, առհասարակ, Արցախում այդպիսի անկյունները բազմաթիվ են… Սա հայ ժողովրդի հավաքական ուժի դրսևորումն է նաև, որով ավելի հզոր ենք, միասնական, անպարտելի…



-------------------------
Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը վախճանվել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Մորդովիայում՝ կալանավայրում:
Հայրապետյանը ձերբակալվել էր 2014 թվականի հուլիսին Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Երևանից վերադառնալիս: 2016-ի ապրիլին նա Մոսկվայի դատարանի վճռով դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքով։ Հայազգի գործարարն իրեն մեղավոր չէր ճանաչել։



Saturday, 21 December 2019

«Իմ Սարյանը» Համահայկական մանկապատանեկան նկարչական 9-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները



Հոլամդահայ «Աբովյան» մշակութային միությունը «Իմ Սարյանը» խորագիրը կրող Համահայկական մանկապատանեկան նկարչական 9-րդ մրցույթ-փառատոնին մասնակցել է միության կիրակնօրյա դպրոցի աշակերտների 10 գործերով, որոնք իրականցվել են տիկին Հասմիկ Խալաֆյանի ղեկավարությամբ` ամիսների նվիրված, հետևողական և տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Այս Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը։

Մասնագիտական հանձնաժողովի կողմից երկրորդ փուլ էին անցել Արևիկ Պետրոսյանի (12 տարեկան), Սոֆի Վան Ֆլիտի (9 տարեկան) և Եվա Հայրապետյանի (7 տարեկան) աշխատանքները։ Այդ աշխատանքները ցուցադրվել են Երևանի «Մերիդիան» էքպո-կենտրոնի ցուցասրահում 2019 թ. նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 14-ը։

Ուրախությամբ հայտնում ենք, որ Հոլամդահայ «Աբովյան» մշակութային միության կիրակնօրյա դպրոցի աշակերտ Եվա Հայրապետյանը (7 տարեկան) արժանացել է «Իմ Սարյանը» Համահայկական մանկապատանեկան նկարչական 9-րդ մրցույթ-փառատոնի խրախուսական մրցանակին:

Սրտանց շնորհավորում ենք Եվային և մյուս երեխաներին, նկարչության ուսուցչուհի տիկին Հասմիկ Խալաֆյանին և «Աբովյան» մշակութային միության ղեկավարությանը և անդամներին։

Բոլոր հաղթողների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում http://edu.am/index.php/am/documents/view/2502

ԱՐԴՅՈ ՞Ք ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՆԱԾԱՌ



Տոնական ալիքով` Ալիկի առաջարկի մասին

ԱՐԴՅՈ ՞Ք ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՆԱԾԱՌ
Alik Assatrian


Դե քանի որ շատերը սիրեցին այս տարվա սարքածս տոնածառը, որոշեցի ձեզ ցույց տալ նրան` տարբեր կողմերով: Մի քանի մանրամասներ խոսքս պատկերացնելու համար:
Ցանկությունս ու առաջարկս, որ հանրապետության հրապարակում տեղադրվի իսկական հայկական տոնածառ` հայկական մանրանկարչության մոտիվներով: Տոնածառը տանիքի տակ, ինչպես կենաց ծառը: Տանիքի ծխնելույզից ծխելու է անուշահոտ խունկը: Մարդիկ աստիճաններով կբարձրանային վեր և կհայտնվեին տոնածառի մեջ, կդիտեն մանրանկարչությունը, կշփվեն իրենց արմատներին, կհանդիպեին,ծիտիկները տաղ կասեին ու կերգեյին տանիքի վրա: Տոնածառի տնակում Ամանորյա ավանդական պնդուկ, կաղին, մանդարինն է, չիր, չամիչն ու կաշտանը, պոպոքն ու գաթան: Միասին կուտեն ու երանի կտան մանկությանը: Մի-մի բաժակ էլ կխմեն միասին ու կշնորհավորեն իրար Նոր տարին` մեկ տանիքի ներքո` հայկական տոնածառի մեջ: Բոլորն ուրախ տուն կգնան գեղեցիկ ու հաճելի զգազում ապրած, նոր բան տեսած` ինչու չէ, նաև Նոր Տարվա հայկական բրենդ երգը լսած:
Հը՜ , հավանեցի ՞ք...
https://www.facebook.com/alik.assatrian/posts/2602853546477681
Եթե մտահաղացումը հավանողներ լինեն ու ցանկացողներն էլ շատանան, ապա այսպիսի տոնածառ հնարավոր է ունենանք Հանրապետության հրապարակում :
Կարծում եմ այսպիսի տոնածառ պատրաստելը 50 մետր բարձրությամբ ավելի քիչ ծախսատար կլինի, քան ներկայիս Լիլտանդիայից բերված տոնածառերն են: Արդյունքում կունենանք մերը` հայկականը: