
2-րդ մաս-3,4
2-րդ մասի պատմությունների սկիզբն այստեղ ՝
1/ 2
Բյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։
_____________________________
3. Եվ հասնում ենք Ամստերդամ
Մորս մորաքրոջ աղջկա՝ Անուշի հետ պայմանավորվել էի երեկոյան յոթից հետո: Ավելի շուտ հասա, որ վայելեմ քաղաքը, թեև անտանելի հոգնած էի:
Քայլում եմ դեպի կենտրոնական կայարանի հետևի կողմը ու զգում, որ ամեն մի մանրուք սարսափելի ծանոթ է: Յուրաքանչյուր խանութի հետ ինչ-որ փոքրիկ հիշողություն է կապված, որի մասին «Գրքանմանում» չեմ էլ գրել:
Հասնում եմ իմ սիրած տեղը ու հարմար տեղավորվում: Հակասական զգացողություն է առաջանում. մերթ թվում է՝ առաջին անգամ եմ այստեղ, մերթ՝ որ միշտ Ամստերդամում եմ ապրել ու ամեն օր եկել, նստել կենտրոնական կայարանի հետևում:
Ու երեկը նորից ջնջվել է, անհետացել: Երևանն իմ ժամանակի զգացողության մեջ չի տեղավորվում. այն երեկ չէր, ոչ էլ մի շաբաթ կամ մի ամիս առաջ, այլ ժամանակի մի ուրիշ, զուգահեռ կտորում: Եվ ինձ համար երեկ դառնում է երկու տարի առաջը, երբ գրեթե ամեն օր ես կենտրոնական կայարանի հետևում էի: Գուցե այդքան հարազատ է մնացել նաև նրա համար, որ վերջին երկու տարիների ընթացքում մտովի կամ երազներում հաճախ եկել եմ այս կողմերը, նստել, երազել:
Եվ ես գտնվում էի աշխարհում իմ սիրած վայրերից մեկում: Անջատվել էի: Ո´չ գրելու ցանկություն ունեի, ո´չ կարդալու: Գրկել էի պայուսակս ու վայելում էի ջրի ներկայությունը: Քամի կար, ու կտրուկ տարբերվում էր կայարանի մյուս կողմի անտանելի տոթից:
Եթե չիմանայի, որ Անուշենց պետք է գնամ, գուցե հավերժ այնտեղ նստեի: Աշխարհում չկա մի ուրիշ այնպիսի վայր, որ այդքան խաղաղություն տա ինձ, որքան Ամստերդամի կենտրոնական կայարանի հետևի կողմը:
...Անուշի բնակարանը գտա առանց դժվարության, բայց տանը չէր: SMS եմ գրում: Պատասխան չկա: Ի՞նչ անել: Վերադառնա՞լ Ուտրեխտ, թե՞ գրել Թեդոյին, որն իր տունն առաջարկել էր, եթե Ամստերդամում գիշերելու տեղ չունենայի: Իսկ գուցե պե՞տք էր սպասել: Շենքում հաստատ չէ: Խեղդվում էի: Ամստերդամի մուտքերի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ շնչելու օդ չկա:
Դուրս եկա: Լավ էր՝ շենքի մոտ խաղահրապարակ կար, իսկ այնտեղ՝ նստարան. կարող էի նստած սպասել: Արդեն երեկո էր, ու շոգն էլ կոտրվում էր: Մի քիչ էլ, ու նույնիսկ ժակետ հագնելու կարիք կլիներ:
Ինչքա՞ն սպասել: Չէ, Անուշը հո չի՞ փախչելու. պիտի ի վերջո տուն գա, չէ՞: Իսկ եթե մեկնել է քաղաքից դու՞րս: Այդ դեպքում մինչև ուշ գիշեր էլ սպասեմ, չի գա, ու Թեդոյի մոտ գնալու կամ Ուտրեխտ վերադառնալու համար ուշ կլինի:
Մորս SMS եմ գրում. գուցե զանգի Անուշին:
Ի՞նչ եմ անելու: Աչքերս արդեն լցվում են: Կողքի մուսուլման կանայք անընդհատ ինձ են նայում: Հասկանու՞մ են՝ ինչ է կատարվել:
Քիչ անց... Անուշը քայլում է դեպի ինձ.
- Ի˜նչ լավ ա՝ չես գնացել:
Պարզվում է՝ նրա SMS-ները չեն հասել ինձ: Կորչի ռոումինգը:
Աննըմարին՝ Անուշի դուստրը, մեքենայից դուրս է թռչում, գալիս, ինձ փաթաթվում: Ծանոթանում եմ Անուշի սևամորթ ընկերուհու՝ Էլլայի հետ:
4. Ուտրեխտը խոշորացույցով
Մի
Ինչքան ճամփորդել եմ, չեմ տեսել մի այնպիսի քաղաք, որը բնությունից այնքան կտրված լինի, ինչքան Երևանը:
***
Այստեղ ես ընդհատեցի և տուն եկա: Չէ´, չհոգնեցի, ասելիքս չփոխվեց: Ուղղակի ինչ-որ բան ճլրթաց տետրիս վրա ու ոտքիս: Մի քանի վայրկյան անց հասկացա, որ ինչ-որ մեկը վերևից ծրտեց: Պայուսակս բացեցի, որ անպետք թուղթ գտնեմ, որովհետև անձեռոցիկ չէի վերցրել հետս (ինչպիսի˜ անհեռատեսություն): Պոկեցի Դոմից վերցրածս բուկլետի վերջին էջն ու սրբեցի: Բայց օգուտը մեծ չէր: Տետրիս համար այնքան չէի անհանգստանում, որքան շալվարիս: Իսկ կողքի նստարանի գարեջուր խմող սիրուն տղան թաքուն ինձ էր նայում ու ծիծաղում: Չէ´, չէի կարող դիմանալ. պետք է հեռանալ:
Լավ, անցնենք Ուտրեխտին...
Պարզվում է՝ քաղաքը շատ ավելի փոքր է, քան ես պատկերացնում էի: Սկզբում մտածում էի՝ կենտրոնին մոտ եմ ապրում, բայց երբ երեկ Էլլան մեքենայով բերեց ինձ, պարզվեց՝ քաղաքի ծայրից էլ հեռու չեմ:
Զբոսանքը սկսվեց Դոմից. հսկայական եկեղեցի է, դիմացը՝ աշտարակ:
Տղաները դրա հետ կապված մի ծիծաղելի պատմություն պատմեցին: Մանրամասները կճշտեմ ու դա էլ կգրեմ: (բայց արդեն ոչինչ չեմ հիշում):
Մտանք համալսարանի ակադեմիական մասնաշենք: Դուրս գալիս է Ուտրեխտի հնության ու նորի համադրումը: Այս շենքը բավական հին էր, ու թեև ներսը լավ նորոգված էր, նրա հնությունը պահպանել էին: Իսկ այն տունը, որտեղ ապրում եմ, ինչքան ուժ ունի, ժամանակակից է:
Ակադեմիական մասնաշենքում կար մի դահլիճ, որտեղ տեղի են ունենում թեզերի պաշտպանություններն ու գիտական աստիճանների շնորհումները: Այնտեղ փակցված էին համալսարանի բոլոր ռեկտորների յուղանկարները, իսկ դրանք, շարված լինելով մի քանի շարքով, գրավում էին ամբողջ երեք պատ: Չորրորդին էլ թագուհու նկարն էր:
Թեկուզ Ուտրեխտը փոքր է, այնտեղ ամեն մի անկյունում մի հետաքրքիր բան կա:
Տղաները պատմեցին կաթոլիկների և բողոքականների պատերազմների, իսպանացիների տիրապետության և անգամ մարմնավաճառների մասին:
- Որտեղ տեսնում եք կարմիր լույս, նշանակում է՝ տարածքում մարմնավաճառներ կան: Այստեղ Ամստերդամի նման չէ. ընդամենը մի փոքրիկ փողոց է: Ամստերդամում կարելի է նաև կապույտ լույս տեսնել: Դա նշանակում է, որ ապակու հետևի կինը տղամարդ է:
«Պաշտոնական» պտույտից հետո, որի ժամանակ քչերի, ավելի ճիշտ՝ միայն մի հոգու հետ մի քիչ շփվեցի, անցա իմ մեն-մենակ, մտքերի ուղեկցությամբ զբոսանքին: Քայլեցի Hemingway կոչվող սրճարանի մոտով, հիացա մի փոքրիկ արձանով, որի մասին տղաներն այդպես էլ ոչինչ չասացին և որի մոտով մի քանի անգամ անցել էի, վերադարձա ու մոտիկից ուսումնասիրեցի:
Ապարատս միացրի ու նկարեցի: Հետո տեսա անունը. Աննա Ֆրանկ, իսկ փոքրիկ պատվանդանի տակ՝ չորացած ծաղիկներ:
Ուտրեխտ ասելով շատերը հասկանում են հենց Դոմը, իսկ ես փոքրիկ Աննա Ֆրանկին ու Hemingway կոչվող սրճարանը պիտի հիշեմ:
Շարունակելի...






.
.
.


բազմիցս ըստ արժանվույն ներկայացրել է հայկական երաժշտական մշակույթը արտասահմանում, շրջագայել է Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում, Լատինական Ամերիկայի երկրներում /Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ/ Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում և այլուր:
. .




Օրերս Հայաստանում իրականացվեց իր յուրահատկությամբ հատուկ միջազգային երիտասարդական փորձի փոխանակման նախագիծ՝ 6 երկրներից ժամանած երիտասարդների մասնակցությամբ (Հոլանդիա, Գերմանիա, Ավստրիա, Իսպանիա, Ռուսաստան, Հայաստան)։ Եվրամիության աջակցությամբ և հովանավորչությամբ այս լայնամասշտաբ միջազգային երիտասարդական նախագիծը անց է կացվել «BRIGHT FUTURE» /ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ/ հոլանդական հ/կ-ի և 5 գործընկերների նախաձեռնությամբ և մեծ արձագանք ստացել հայաստանյան և արտասահմանյան տարբեր լրատվամիջոցների կողմից:
- Ես այնքան ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն ընձեռվեց մասնակցել այս նախագծին, - մեզ հետ զրույցում ասաց հայկական խմբի մասնակից Կարենը։ - Ես ապրում էի Աթիլլայի (Գերմանիա), Էդինի (Ավստրիա), Արմենի (Հոլանդիա) հետ։ Այս օրերի ընթացքում ես համոզվեցի, որ իրոք լավ տիրապետում եմ անգլերեն լեզվին, քանի որ մենք կարող էինք երկար քննարկումներ ունենալ ամենատարբեր թեմաների շուրջ։ Կարծում եմ, շատ տեղին է նշել, որ Էդինը հավատքով մուսուլման է, սակայն մենք ոչ մի անգամ չենք ունեցել որևէ քննարկում կամ, առավել ևս, անհամաձայնություն՝ կրոնական թեմայով։ Ասեմ ավելին՝ շատ զարմանալի և, միևնույն ժամանակ, հաճելի էր մեր՝ հայերիս համար, երբ Էդինը հավաքեց օտարազգի երիտասարդների մի մեծ խումբ, և ուղևորվեցին դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Չնայած՝ ծրագրի շրջանակներում նման այց չէր նախատեսվում (նախագիծը մշակութային էր, և ցանկացած քաղաքական ակնարկ դուրս պետք է մնար ծրագրից), այնուամենայնիվ, կազմակերպիչները, կարծում եմ, իրավասու էլ չէին խոչընդոտել նմանօրինակ նախաձեռնությանը, նամանավանդ, երբ այդ երիտասարդներին ոչ մեկ չի պատմել Մեծ Եղեռնի մասին. իրենք գիտեին, իմացել էին, տեղեկացված էին… Նախագծի ավարտին բոլորս շատ էինք մտերմացել. Անկախ նրանից, թե ով ում սենյակից էր, ով ում երկրից էր։ Մեր նոր ընկեր Արմենը, ով ժամանել էր Հոլանդիայից, մեզ հետ բաժանվելուց ասաց, որ նախագծի սկզբում մենք ուղղակի սենյակային հարևաններ էինք, իսկ վերջում՝ մտերիմ եղբայրներ։ Յուրաքանչյուր երիտասարդի կմաղթեի, որ իրենց կյանքի որևէ հատվածում ունենային ծրագրի շրջանակներում ապրած օրերի նման օրեր՝ լի նորանոր բացահայտումներով, անծանոթ ու հաճելի զգացողություններով, խինդ ու ծիխաղով...
Ծրագրի մասնակիցները ծանոթացան միմյանց երկրների ուսումնական և աշխատանքային հնարավորությունների հետ, Հայ Կրթական Հիմնարկություն կազմակերպության երիտասարդները՝ ի դեմս տնօրեն Արմինե Հարոյանի, միջազգային փորձի փոխանակում կազմակերպեցին և միմյանց տեղեկացրեցին աշխարհի տարբեր երկրների ուսումնական համակարգերի տարբերություններին և նմանություններին։ Այցելեցին «Մեգերիան Կարպետ» ընկերություն, տեղեկացան գորգագործության հմտություններին, մասնակցեցին գորգագործության գործընթացին։ Մասնակիցներն այցելեցին Աբովյանի սրբ.Հովհաննես եկեղեցի, Էջմիածնի Մայր Տաճար։ Էջմիածնում գործող «ՄԵՐ ՏՈՒՆ» բարեգործական հ/կ մանկատան շրջանավարտ-սաների կողմից նախաձեռնված գաթայի պատրաստման արարողությունը մեծ տպավորություն էր գործել բոլոր մասնակցների վրա. նրանք ծանոթացան և ընկերացան սաների հետ, պարեցին և երգեցին։ Մասնակիցներն ունեցան էքսկուրսիայի օր' Երևան քաղաքում. հայկական խմբի պատասխանատվությունը մեծ էր այս հարցում, քանի որ հենց իրենք պետք է ներկայացնեին Երևան քաղաքը հյուրերին, ինչն էլ պատվով արեցին։

.
.



