The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 10 January 2019

Դեսպան Տիգրան Բալայանը նոր տարին ևս սկսել է հագեցած գրաֆիկով

4 հանդիպում մեկ օրում

Դեսպան Տիգրան Բալայանը այցելել է Հայկազյան եղբայրներին պատկանող նիդերլանդական ARMA ընկերություն
Հայկազյան եղբայրներին պատկանող ARMA ընկերության գրասենյակում


10 янв, 2019 в 1:32
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը հունվարի 9-ի աշխատանքային հագեցված օրը հասցրեց եզրափակել` լինելով Ամստերդամում գտնվող Հայկազյան եղբայրներին պատկանող ARMA ընկերության գրասենյակում: Մեծարգո հյուրին ընդունել են Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը, Արամ, Սիրուն և Երվանդ Հայկազյանները։ Ծավալվել է մտերմիկ և գործնական զրույց:
ARMA ընկերությունը բավական հայտնի է Նիդերլանդներում, որպես բրենդ իր գործունեությունն է ծավալել 1985 թվականից `բարձրորակ կաշվե հավաքածուների նախագծման, արտադրության եւ վաճառքի բնագավառում: Աշխարհում սփռված են
ընկերության 900-ից ավելի հագուստեղենի վաճառքի կետերը: ARMA-ն հեղինակություն է ձեռք բերել բարձրակարգ կաշվի, լամինայի եւ թավշյա արտադրատեսակների վաճառքի ոլորտում: Յուրաքանչյուր արտադրատեսակ անցնում է փորձագիտական ստուգված ճանապարհ, բծախնդրորեն ընտրվում է համապատասխան նյութից, ավանդական և նորարարական ոճերի փայլուն համադրմամբ` որակի կատարյալ բաղադրիչներով: Այդ պատճառով մեծ պահանջարկ ունեցող ARMA-ի ապրանքատեսականին ճանաչելի է, մոդայիկ է և գործնական` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար:


.
Ինչպես ասացինք, այդ օրը դեսպանը բավական խիտ ու լարված աշխատանքային գրաֆիկ է ունեցել: Հունվարի 9-ին Նա հանդիպել է Եվրոջասթի՝ գործընկեր երկրների համագործակցության ղեկավարի`Եվրամիության դատական համագործակցության գործակալության` գործընկերների հետ հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, Չեխիայի ազգային անդամ Լուկաշ Ստարիի (Lukáš Starý) և Լիտվայի ազգային անդամ Լայմա Չեկելիենեի (Laima Cekeliene) հետ:

 Solid Road ընկերության հիմնադիր տնօրեն Իվոն Բուշեն և Տիգրան Բալայանը:



Քիչ ավելի ուշ դեսպանը հանդիպում է ունեցել Solid Road ընկերության հիմնադիր տնօրեն Իվոն Բուշեի հետ: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նրա ղեկավարած կառույցի կողմից իրականացվող «Կանաչ ճանապարհ» ծրագրի միջոցով` հայ ընտանիքների վերադարձի և նրանց վերաինտեգրմանն աջակցելու համար։


Կեսօրից հետո Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հյուընկալվել է Նիդերլանդների արտգործնախարարության գլխավոր քարտուղար դեսպան Յոկա Բրանդին: Հայ դեսպանը բարձր է գնահատել Հաագա իր ժամանումից ի վեր արտգործնախարության տարբեր ստորաբաժումների կողմից ցուցաբերած աջակցությունը, ինչը վկայում է ՀՀ դեսպանության և Նիդերլանդների ԱԳՆ միջև հաստատված օրինակելի գործընկերային հարաբերությունները։
Տիգրան Բալայանը Յոկա Բրանդին ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները և Նիդերլանդների խորհրդատավական աջակցությունը այդ աշխատանքներում։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարությունների միջև փոխգործակցության սերտացման, տարբեր ուղղություններով խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի։
«Նիդերլանդական օրագիր»

Դեսպանատան ավելի մանրամասը գործունեության մասին կանդրադառնանք
 դեսպանության ֆեյսբուքյան էջի  Հունվար ամսվա ամփոփագրում

Monday, 7 January 2019

Հայաստանի դեսպանը մասնակցեց Սուրբ Ծննդյան առթիվ մատուցված պատարագին




Հունվարի 6-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց՝ Արևմտյան Եվրոպայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանի հանդիսապետությամբ Սուրբ ծննդյան կապակցությամբ մատուցված պատարագին: Եկեղեցում և հարակից սրահներում պատարագին ներկա էին Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ։
Պատարագի ժամանակ իր խոսքում Խաժակ Սրբազանը կարևորեց Նիդերլանդների ամենահայաշատ բնակավայրում մատուցված պատարագին Հայաստանի դեսպանի մասնակցությունը, ինչը մարմնավորում է հայ ժողովրդի, եկեղեցու և պետության միասնականությունը։
Սուրբ պատարագին ընթացքում Խաժակ սրբազանի հանդիսապետությամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողություն։
Պատարագի ավարտին Խաժակ արքեպիսկոպոսի առաջարկությամբ դեսպան Տիգրան Բալայանը Սուրբ Ծննդյան առթիվ շնորհավորական խոսք հղեց ներկա հավատացյալներին՝ մաղթելով հաջողություն և միասնական արդյունավետ աշխատանք՝ հանուն Հայաստանի հզորացման և հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման:




Նիդերլանդների Ինտեգրացիոն Գիտելիքների Ինստիտուտի» (KIS) հրատարակության մեջ լիարժեք շեշտադրվելու է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը



Հոլանդահայ Կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ջանքերով Նիդերլանդների Սոցապ (SZW) նախարարությունը խոստացել է սրբագրել Սոցապի կողմից նպաստավորվող «Նիդերլանդական Ինտեգրացիոն Գիտելիքների Ինստիտուտի» (KIS) հրատարակության մեջ տեղ գտած «ենթադրյալ հայոց ցեղասպանություն» արտահայտությունը և գրել` «Հայոց ցեղասպանություն», ծանոթագրության մեջ ավելացնելով Նիդերլանդների կառավարության տեսակետը։ Հոլանդահայ ֆեդերացիան (FAON) պահանջում է, որ այդ փաստաթղթում նաև հղում կատարվի Հոլանդիայի խորհրդարանի տեսակետին, որը լիովին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Through the efforts of the Federation of Armenian Organisations in Netherlands (FAON), the Dutch Ministry of Social Affaires (SZW) has promised to correct the phrase "alleged Armenian Genocide" in a publication of Integration Knowledge Institute (KIS) subsidised by SZW and write "Armenian Genocide", adding in a footnote Dutch government position. The Federation of Armenian Organisations in Netherlands (FAON) welcomes this improvement, and will continue to require corrections in the document, in the first place to also refer to Dutch Parliament position, fully recognising the Armenian Genocide.


Logo
Logo
“De genocide op de Armeense burgers van het Ottomaanse Rijk, aangevangen in 1915, wordt sinds begin dit jaar erkend door de Tweede Kamer. Met uitzondering uiteraard van de erdoğanisten van DENK. Het kabinet daarentegen weigert zich nog steeds uit te spreken over deze volkerenmoord. Het Kennisplatform Integratie & Samenleving (KIS), dat wordt gesubsidieerd door het ministerie van Sociale Zaken en Werkgelegenheid, gaat nog verder dan zijn broodheer en trekt de Armeense genocide zelfs in twijfel”, zo schreef Doorbraak-activist Mehmet Kirmaci op 7 december. KIS spreekt op haar website namelijk van een “vermeende” genocide, en in reactie op Kirmaci gaf men aanniet van standpunt te zijn veranderd. De Federatie Armeense Organisaties Nederland (FAON) zette daarop met succes het ministerie onder druk, en publiceerde daarover onderstaande kennisgeving.
Na kennisname via de publicatie van Doorbraak van de schandalige bewoordingen waarin het kennisinstituut op het gebied van integratie en samenleving KIS over de Armeense genocide schrijft, heeft de Federatie Armeense Organisatie Nederland (FAON) zich hierover tot het ministerie van SZW, de subsidieverstrekker van KIS, gewend.
Met de betreffende publicatie over spanningen in de Turks-Nederlandse gemeenschap wilde men tegemoetkomen aan de wens van gemeenten en professionals om meer inzicht te verwerven over verschillende Turks-Nederlandse groeperingen en hun achtergronden voor wat betreft de nasleep van de couppoging van juni 2016 in Turkije.
KIS schrijft op de website, en ook in het aan gemeenten verzonden Infoblad, over de Armeense genocide in termen van “vermeende Armeense genocide”.
Naar aanleiding van het FAON-protest heeft het ministerie tegenover de FAON te kennen gegeven het woord “vermeende” vóór de woorden “Armeense genocide” te zullen schrappen. De woordkeuze in dit verband van het woord “vermeend” doet, aldus SZW, wellicht afbreuk aan de zorgvuldig betrachte objectiviteit vanuit de overheid. Mét het schrappen van “vermeende” wordt na de woorden “Armeense genocide” een voetnoot toegevoegd waarin het standpunt van het Nederlandse kabinet aldus is verwoord: “Het standpunt van het kabinet is u bekend: het is duidelijk dat de gebeurtenissen in 1915 en 1916, waarbij waarschijnlijk meer dan één miljoen Armeniërs zijn omgekomen, vreselijk waren en groot leed hebben veroorzaakt. Er past dan ook groot medeleven met de nabestaanden. Zoals aan uw Kamer bericht, is de vaststelling of hier in juridische zin sprake is geweest van genocide, niet aan het kabinet.” (De minister van Buitenlandse Zaken, A.G. Koenders, Tweede Kamer, vergaderjaar 2015–2016, 34 300 V, nr. 74, Den Haag, 5 juli 2016)”
De FAON heeft samen met het aan de FAON verbonden 24 april Comité reeds decennia gestreden voor een expliciete erkenning, door parlement en kabinet, van de Armeense genocide, waarbij ook andere christelijke minderheden in het Ottomaanse Rijk slachtoffer werden. Zoals bekend heeft de Tweede Kamer de Armeense genocide in 2004 unaniem erkend met de motie Rouvoet. Daarna zijn onder andere in 2015 en 2018 moties aangenomen die deze erkenning versterken en verder expliciteren. Dit ware eveneens in de voetnoot te vermelden. Dat het aangehaalde kabinetsstandpunt aan alle kanten rammelt en kraakt, moge duidelijk zijn, evenals dat de FAON zal doorgaan ervoor te zorgen dat het standpunt verder wordt bijgesteld.
Het ministerie heeft aangegeven dat de wijziging in week 2 van 2019 wordt doorgevoerd.
Behalve ten aanzien van het woord “vermeende” vindt de FAON het – gezien het doel objectieve informatie te verstrekken en zeker gezien de bewoordingen van het kabinetsstandpunt – noodzakelijk tenminste wetenschappelijke informatie over de genocide aan te bieden, namelijk via een link naar het relevante kennisinstituut op dit gebied, het NIOD in Amsterdam, zoals https://www.niod.nl/nl/holocaust-memorial-day/lessenserie-armeense-genocide-1915 en https://www.niod.nl/nl/de-holocaust-en-andere-genociden/de-armeense-genocide-1915. Vooralsnog lijkt hiertoe geen bereidheid te zijn bij het ministerie, maar de FAON wacht – mede in verband met de feestdagen – nader bericht hierover nog af, alsmede over het verzoek van FAON om excuses, rectificatie in een extra zending aan gemeenten en aanpassing van andere andere foutieve passages in relatie tot Armeniërs.
FAON

Saturday, 29 December 2018

Նիդերլանդներում գործող հայկական դպրոցների աշակերտների մրցույթ




Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության դեսպանությունը հայտարարում է Նիդերլանդներում գործող հայկական կիրակնօրյա դպրոցների «Լավագույն աշակերտ» անվանակարգում մրցույթ` Հայաստանի դեսպանի մրցանակի համար։

Մասնակցել կարող են 7-15 տարեկան աշակերտները։ Մրցույթը բաղկացած է  2 փուլերից, որոնք ամփոփվելու են փետրվարի 19-ին ՝ Հովհաննես Թումանյանի 150 ամյակի և գիրք նվիրելու օրը (կամ դրան նախորդող/հաջորդող ոչ աշխատանքային օրը)։

Հարգելի ուսուցիչներ, նախնական փուլը խնդրում ենք անցկացնել դպրոցներում, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա ՀՀ դեսպանությունում։  Խնդրում ենք մինչև փետրվարի 17-ը յուրաքանչյուր դպրոցից ներկայացնել երկու մասնակցի տվյալներ։

Եզրափակիչ փուլում ներառված են լինելու հարցեր` Հայոց լեզվից ու գրականությունից և Հայոց պատմությունից։ Հաղթողները որոշվելու են դեսպանության ներկայացուցչի և հայկական դպրոցների ուսուցիչներից կազմված ժյուրիի կողմից։

Մրցույթի անցկացման հետ կապված առաջարկություններն ու նկատառումները խնդրում ենք ներկայացնել armembnl@mfa.am հասցեով (նամակի նյութ դաշտում նշեք՝ աշակերտների մցրույթ ) կամ սույն գրառման մեկնաբանություններում։


Friday, 28 December 2018

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ Դեկտեմբեր-3

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ Դեկտեմբեր-1

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ Դեկտեմբեր-2

 Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր
3-րդ անգամ արդեն դեկտեմբերի մեջ ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ ընթերցողներին ենք ներկայացնում Նիդերլանդներում Հայաստանի  Հանրապետության դեսպանության էջի դեկտեմբեր ամսվա լրահոսը: Այն, որ դեսպանությունն ունի ֆեյսբուքյան էջ և բաց ու անկաշկանդ լրատվություն է ապահովում, ևս մեկ անգամ պայմանավորված է Հայաստանում  տեղի ունեցած դրական  փոփոխություններով և նոր դեսպան, նորին գերազանցություն, պարոն Տիգրան Բալայանի նշանակմամբ: Օգտվելով այս հնարավորությունից Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորում ենք դեսպանատան աշխատակիցներին` մաղթելով անձնական երջանկություն, հաջող գործունեություն, անթերի ու անխափան աշխատանք ` ի փառս Հայաստան երկրի ու նրա շահերի: 


Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Նիդերլանդներում Լյուքսեմբուրգի դեսպան Ժան-Մարկ Հոշեյտի հետ
Ambassador Tigran Balayan paid a courtesy call on Jean-Marc Hoscheit, Ambassador of Grand Duchy or #Luxembourg

Կայացավ ՀՀ դեսպանության խորհրդատվական խմբի անդրանիկ նիստը
Դեկտեմբերի 13-ին Հաագայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ խորհրդատվական խմբի անդրանիկ հանդիպումը, որին մասնակցեցին Նիդերլանդներում բնակվող տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ երեք տասնյակ հայ երիտսասարդներ։ Խորհրդատվական խմբի նպատակն է քննարկել և իրականացնել Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության զարգացման նախաձեռնություններ։
Խորհրդատվական խմբի առաջին հանդիպմանը անդրադարձ արվեց տնտեսական և մշակութային բնագավառներում մի շարք նախագծերի իրականացման հետ կապված հարցերի։
Embassy's advisory board held its first meeting
On December 13th Embassy hosted the first meeting of its Advisory board, which unites around 30 young Armenian professionals from all over the Netherlands.
The aim of the Advisory board is to promote the economic and cultural cooperation between Armenia and the Netherlands.
------------------------------------------------------------------------

L'Ambassadeur Tigran Balayan rencontre son homologue français Philippe André Lalliot. Ils ont discuté de la promotion de la #Francophonie aux Pays-Bas et des activités de l'OIAC (@OPCW )

Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների Սենատի նախագահին

Դեկտեմբերի 20-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Հաագայում հանդիպեց Սենատի նախագահ տիկին Անկի Բրոեկերս-Կնոլին (Ankie Broekens-Knol)։
Ողջունելով դեսպան Բալայանին Սենատի նախագահն ընդգծեց, որ ինքն ամենաջերմ հիշողություններն է պահպանում Հայաստան կատարած այցելությունից, որի ժամանակ կարողացավ առավել լավ բացահայտել հին քաղաքակրթություն և ուրույն մշակույթ ունեցող մի երկիր։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տիգրան Բալայանը Նիդերլանդների Սենատի ղեկավարին ներկայացրեց թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու ժողովրդական լայն մանդատ ունեցող կառավարության կողմից բարեփոխումների իրականցման տեսլականն ու արդեն ձեռնարկված և ծրագրվող քայլերը։
Դեսպան Բալայանը կարևորեց խորհրդարանական դիվանագիտությունը, օրենսդիր մարմինների անդամների փոխայցելությունները և համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, ընգծելով, որ դրա կարևորությունը միմյանց ճանաչելու և միջպետական կապերը խորացնելու գործընթացում։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջխորհրդարանական փոխգործակցության ընդլայնման, երկու երկրների օրենսդիր մարմինների աշխատակազմերի միջև փորձի փոխանակման ծրագրերի շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության ընդլայնման նախաձեռնություններին։ Սենատի նախագահն իր աջակցությունը հայտնեց փոխգործակցության խթանման ծրագրերին։

Ambassador of Armenia meets the President of the Netherlands’ Senate
On December 20th Ambassador Tigran Balayan was received by Ankie Broekens-Knol, the President of the Senate of the Netherlands.
The President of The Senate warmly recalled her visit to Armenia, where she had the opportunity to discover better a country with ancient civilisation and unique culture.
Expressing his gratitude for the meeting to President Broekens-Knol, Ambassador Balayan presented to her the developments in Armenia taken place after Velvet revolution, the results of December 9th snap parliamentary elections, the implemented and futures steps and reforms of the Government, which enjoys a wide popular mandate.
Tigran Balayan praised the importance of the parliamentary diplomacy, mutual visits of members of legislative bodies and cooperation on bilateral and multilateral tracks, as a prerequisite for deepening of people to people contacts and enhancement relations between the states.
The two exchanged views on expansion of inter-parliamentary cooperation, and establishment of contacts between the staffs the Armenian and Dutch Parliaments.
The President of the Senate and the Ambassador touched upon prospects of enhancement of bilateral cooperation in different fields. Ankie Broekens-Knol expressed her support to initiatives to that end.

ՀՀ դեսպանը այցելեց Նիդերլանդների նորարարության կենտրոն

Դեկտեմբերի 28-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Անդրանիկ Այվազյանի ուղեկցությամբ, այցելեց Նիդերլանդների նորարարության կենտրոն, ուր հանդիպում ունեցավ Crosspring ընկերության հիմնադիր և ղեկավար Մորիս Բեկանդ Վերվեի (Maurice Beckand Verwee) հետ։
Crosspring-ի ղեկավարը Հայաստանի դեսպանին ներկայացրեց Նիդերլանդների նորարարության կենտրոնում իրականացվող գիտա-ուսումնական աշխատանքները, կենտրոնի հարկի ընկերությունների գործունեությունը և Հայաստանի հետ իրականացվող նախագծերը։
Տիգրան Բալայանը տեղեկացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանում առավել առարկայական ներդրումներ իրականացնելու առավելությունները և Հայաստանի միջոցով նոր շուկաներ՝ հատկապես ֆրանկոֆոնիայի անդամ երկրներ, դուրս գալու հնարավորությունները։
Հանդիպմանը քննարկվեց Նիդերլանդների նորարարության կենտրոնում ՏՏ բնագավառի հայաստանյան նախագծերի ներկայացման նպատակով համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը։
Ambassador of Armenia visited Dutch Innovation Factory
On December 28th Ambassador Tigran Balayan, accompanied by Andranik Ayvazyan, Representative of Business Armenia in the Netherlands, visited Dutch Innovation factory to meet Maurice Beckand Verwee, CEO of Crossipring company.
Maurice Verwee presented to the Ambassador the scientific and research activities, conducted in the Innovation center, companies operating in the premises, and Crosspring’s projects in Armenia.
Ambassador Balayan briefed the head of Crossping on benefits of investments in Armenia’s IT sector and possibilities to reach out the new markets via Armenia. Tigran Balayan emphasized the potential of IT markets in the countries of la Francophonie.
The two discussed the possibility of holding joint events on presentation of Armenia’s IT sector in the premises of Dutch Innovation factory.
-------------------------------------------

🎄 посмотрите стильный #christmastree перед нашим собственным МИД. #Holidayspirit 🎅🏻заполняет #правительственный дом #2 на этом #silentnight.

Wednesday, 26 December 2018

Ամանորյա եւ Ս.Ծննդյան ջերմագին շնորհավորանքներ եւ մաղթանքներ հայ ժողովրդին՝ աշխարհի չորս ծագերում


Հայաստան աշխարհում թե’ Արցախում, Ջավախքում թե’ Սփյուռքում ապրող մեր քույրերին եւ եղբայրներին մաղթում ենք ապագայի երջանկաբեր ու բերրի օրեր,իղձերի իրականացում, հարատեւ խաղաղություն եւ երջանկություն:Աշխարհին մաղթում ենք պատերազմների ու արհավիրքների ավարտ,խաղաղություն եւ ամենուր արդարության հաստատում:Մաղթում ենք, որ բարու եւ չարի հավերժ պայքարում, 2019 թվականը լինի
բեկումնային տարի, երբ չարն ու չարակամությունը, շահն ու շահամոլությունը կվերանան եւ աշխարհը կթեւակոխի մի նոր ժամանակաշրջան, ուր այլեւս չեն լինիպատերազմներ ու արհավիրքներ, անարդարություններ
 ու բռնություններ... եւ խաղաղություն, ազատություն եւ արդարություն կտիրի համայն աշխարհում:Ամեն նոր տարի յուրաքանչյուր անհատի ու ազգի համար ունի իր ուրույն բույրը, ուրույն իմաստն ու խորհուրդը, ուրույն
սկիզբն ու ընթացքը:2019 թվականի այս Նոր տարին ողջ հայության համար նշանակալի է եւ խոստմնալի. յուրաքանչյուրի մոտ լուսավոր տեսլական, ապագայի նկատմամբ աներեր հավատք եւ մարտահրավերներին վճռականությամբ դիմակայելու միասնական կամք եւ կարողություն:Անցնող 2018 թվականը Հայաստանի եւ հայության համար թավշյա հեղափոխության տարի էր, տարի, որը պատմության մեջ հիշատակվելու է, որպես նոր վերածնունդի տարի, ազատության եւ ինքնիշխանության տարի, ազգային զարթոնքի, ժողովրդի կամքի դրսեւորման եւ հաստատման տարի, համերաշխության եւ սիրո տարի՝ երբ առանց մի կաթիլ արյան, յուրաքանչյուրը
կատարեց իր հեղափոխական քայլը եւ «իմ քայլը» երգերի հաղթական ու զրնգուն դոփյունների ու ծափերի ներքո քանդեց անարդարությունների ու կապանքների պատնեշները... եւ այժմ հաղթական քայլերով շարժվում է դեպի վառ ապագա: 2018 թվականի հայկական թավշյա հեղափոխությամբ, աշխարհը տեսավ ու ճանաչեց հայ ժողովրդի միասնական կամքի ուժն ու նրա դրսեւրման ինքնատիպ մարդկայնությունը:
Աշխարհը նաեւ  հայ ժողովրդի կողքին հիշատակեց, մեծարեց ու իր հարգանքի տուրքը մատուցեց Շառլ Ազնավուրին՝ այս մեծ մարդու եւ մեծ հայի կյանքից հեռանալը  համարելով մեծ կորուստ աշխարհի համար: 
Այժմ, թե' Հայաստանում եւ թե' Սփյուռքում ու ամեն ուր, երբ հայ ժողովուրդը ապրում է իր  անշրջելի հաղթանակով, մաղթում ենք, որ նոր իշխանությունները, նոր Ազգային Ժողովը ու նոր ձեւավորվող կառավարությունը ժողովրդի հետ միակամ ու աներեր լծվեն երկրի շինարարության ու կառուցման սրբազան գործին: Հարկավոր է ի մի բերել հայության ողջ ներուժը եւ խելամիտ ու գիտակից մոտեցումներով երկրի ու ժողովրդի բարգավաճման ու զարգացման համար մշակել  լավագույն ծրագրերը:Դժվարություններն ու խոչընդոտները բազմաթիվ են, իսկ միջոցներն ու հնարավորությունները սահմանափակ, սակայն չկա սահմանափակություն, երբ
առկա է կամք եւ ցանկություն: Ամանորյա այս ուրախ առիթով մեր խոսքը ուղղելով Սփյուռքի մեր հայրենակիցներին մաղթենք, որ սա լինիԱվետյաց երկիր վերադառնալու եւ այն շենացնելու ու լրացնելու երջանիկ տարեսկիզբը: Ամանորյա մեր այս տարվա ուղերձում հատուկ նշանակությամբ ենք ցանկանում շեշտել հայրենի նոր իշխանություններին ուղղված մեր անվերապահ շնորհավորական մաղթանքներն ու ցանկությունները եւ ամենայն անկեղծությամբմաղթել, որ նրանք բոլոր հարթակներում ի զորու լինեն կատարելու հեղափոխությաննպատակները եւ ամենայն իմաստությամբ մեր ժողովրդին առաջնորդելու դեպի վառ ապագա եւ երջանկություն:
Եվրոպայի Հայերի Համագումարը լիահույս է, որ Հայաստանի Հանրապետությունում այսուհետ իշխող կլինի իրավունքի գերակայությունը, արդարությունն ու ազատությունը, ժողովրդի բարօրությունն ու երջանկությունը, երկրի բարգավաճումն ու զարգացումը: Առողջապահությունն ու կրթությունը հասանելի կլինեն բոլորի համար, կապահովվի աշխատանքի իրավունքն ու սոցիալական արդարությունը...
կծաղկի ազգային մշակույթը, կծաղկի տնտեսությունը, կվերանա աղքատությունը, կկազմակերպվի ներգաղթը: Հույսով ենք, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ու կապերը իրենց ողջ բազմերանգությամբ կգտնեն հարմարագույն իրականություն դարձնելու բազմադարյան մեր երազանքներն ու իղձերը: Նոր տարվա այս շեմին կրկին անգամ հայրենի բնակչությանը մաղթում ենք երջանկություն, Արցախին մաղթում ենք հաղթանակի ամրապնդում, Ջավախքին իր ազգային իրավունքներին հասնելու միասնականություն, սփյուռքահայությանը մաղթում ենք համախմբում եւ կազմակերպվածություն: Աշխարհին մաղթում ենք խաղաղություն եւ կայունություն:
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
26 դեկտեմբեր 2018թ.
Շվեդիա, contact@aaeurop.com




Վերահրատարակվել է Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի 1902թ. առաջին աշխարհաբար թարգմանությունը


ՕՐԵՐ ԵՎրոպական ամսագրի կայք էջից տեղեկանում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը վերահրատարակել է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի` Միսաք Ա. Մ. Գոչունյանի (Քասիմ) կողմից կատարված աշխարհաբար թարգմանությունը:

Այն առաջին անգամ հրատարակվել է Կոստանդնուպոլսում 1902 թվականին և Նարեկի աշխարհաբար առաջին արձակ ամբողջական թարգմանությունն է:
Սույն երկրորդ վերանայված հրատարակությունը նվիրված է Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 110-ամյակին: 


Գիրքը հրատարակության են պատրաստել պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը և Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

Tuesday, 25 December 2018

ԵՐԲ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ 75-ամյակը, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՏԵՍԵԼ

Կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը` տարեմուտի 
մասին իր ունեցած խոհերով



ԵՍ ՉԳԻՏԵՄ
Տարին անցավ, ես չգիտեմ
Ցավը տարա՞վ , թե մնաց
Տարին անցավ, բայց հաստատ է՝ 
Տխուր հուշեր շատ մնաց...
31.12.1991. Երեւան

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՀԵՐ
Տարին անցավ.
Չգիտեմ ինչից սկսեմ: Անցավ փոփոխակի տրամադրություններով, ուրախ եւ ոչ հաճելի դեպքերով, (հասկանում եմ՝ կյանք է, իր դրական ու բացասական երեւութներով,այլապես միապաղաղությունը կարող է եւ բթացման պատճառ դառնալ)...
Այս`արդեն անցնող տարին, մեր ընտանիքի համար հոբելյանական էր՝ փոքր թոռս, Ալենը, դարձավ 10, մեծ թոռս՝ Նուբարը, 25 տարեկան, նրա հայրը (տղաս) Արմենը՝ 50, դուստրս՝  Լուսինեն՝ 45, տիկինս՝ 70 (աչքիս ոնց որ երկու  35 լինի...), դե ես էլ՝  Նուբար Ասլանյանս 75 տարեկան, որով էլ թակեցի ծերության դուռը՝ «Հե՜ յ ,ո՞վ կա այնտեղ»...
Տարին նշանավոր էր Հանրապետական կուսակցության տապալումով, (թեև նրա առանձին անդամներ ջանքեր թափեցին այն կենդանացնելու համար:  Իմ կարծիքով այս կուսակցության մանևրումները վտանգավոր էր  ժողվրդավարության  համար: Իմ կարծիքով Փաշինյանը պիտի հենց առաջին օրերից կոշտ դիրքորոշում հանդես  բերեր այս  կուսակցության նկատմամբ: Ինչեւէ, հաղթեց ժողովուրդը` իր հույսերով, հույզերով ու սպասելիքներով: Անտարակույս, հետո բողոքավորներ  էլ  կլինեին, դա բնական է՝  յուրաքանչյուր փոփոխություն չէ, որ արդարացնում է  բոլորի սպասելիքները: Հարցը նրանում է`ԱՐԴՈ՞Ք բոլորիս ցանկությունները (զանազան ու բազմաշերտ)միանգամից պիտի իրականանային: Կարծում եմ վերջին 20-25 տարիների հիշողության  պակաս չկա, խայտառակ տարիներ, որ նսեմանալով սպասել ենք դրական տեղաշարժերի...
Հիմա չե՛նք ուզում սպասել, էլ չեմ ասում,կատարված ադմինիստրատիվ փոփոխություններն էլ սվիններով ենք դիմավորում: Միթե՞ վատ է,որ Շվեցարիան ունի 8թե 9 նախարար,կամ Ուրուգվայի Նախագահը բժշկի մոտ ընդհանուր հերթի է սպասում...դրանք խելք չունե՞ն... ԻՆՉԵՎ Է,հուսով եմ առանց իմ հուշելու էլ ամեն բան կկարգավորվի, համենայնդեպս՝ ՈՒԶՈՒ՜Մ    ԵՄ...


ՀԻՄԱ՝ ԱՆՁՆԱԿԱՆ
Որպեսզի խոհերիս մեջ ազնիվ լինեմ՝ տխուր եմ:  Մասնագիտության նկատառումներից ելնելով կպատմեմ  իմ մասին: Այս տարի Իսրայելում իմ  մասնակցությամբ եղան երեք տարբեր կատարումներ: Հետաքրքրական է, որ  նույնքան անգամ էլ  Իսրայելի տարբեր  ուսումնական հաստատություններում ուսանողները պետական քննություններին իրենց կամքով ընտրել ու կատարել են իմ  ստեղծագործությունները: Բռավո, նրանք բոլորն էլ ստացել են ամենաբարձր՝ 100 նիշը: Այդ մասին ես շատ ուշ տեղեկացա, այն  հաճելի անակնկալ ու լավ գնահատական էր: Շնորհակալ եմ Իսրայել  պետությանը՝  նաև նրա  համար, որ գնահատելով արվեստը` կազմակերպել է իմ ծննդյան հոբելյանական 60,70 եւ 75 ամյակների  միջոցառումները....
Անկեղծ եմ ասում` երազում էի , որ 75 ամյակս  ավելի շատ տոնվեր ոչ թե միայն Իսրայելում, այլ Հայաստանում, քանզի հայ հանդիսատեսին ասելիք  ունեի: Միայն չասեք մեծամտություն է` «Թան էլ չէ,փռթած մածուն», կամ թե` «էլ ինչ կուզեիր», կամ էլ` «սոված հավը երազում գարի է տեսնում»...Ինչ կուզեք ասեք,մարդ եմ, իրավունք ունեմ, մանավանդ, փառք Աստծու   ներկայանալու ԲԱՆ կար Հայաստանի ժողովրդին: Այն, ինչ կատարվեց հիասթափության թեմայից է: Ինձ անտեսեցին թե Կոմպոզիտորների Միությունը(ԿՄ),թե Մշակույթի նախարարությունը , եւ թե ՀԱՖՆ-ը: Ասեմ ավելին,  զավակներս ինձ անակնկալ մատուցելու համար դիմել էին ՀԱՖՆ-ի (Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախումբ) տնօրինությանը (առանց իմ գիտության) խնդրելով  իրենց  ծախսերով վճարել ու կազմակերպել հոբելյանական համերգը: ՈՒ ի՞նչ...Մերժեցին: Շատ ժամանակ մշակութային  միջոցառումներ  չեն կայանում ֆինանսական նկատառումներից ելնելով: Ի՞նչ անուն տալ այս  դեպքում...
Կար ժամանակ, երբ որոշ իշխանավորների կողմից, ես կասեի դիտավորյալ, ցավեցնելու համար Հայաստանից մեկնողների հասցեին  շրջանառում էր  ԼՔԵԼ բառը, նպատակը՝ Սեպ խրել արտագաղթողների (Սփյուռքի)եւ «հայաստանցիների» միջեւ: Ցավոք,մեծ մասի մոտ հասկացողություն չկա զանազանելու «ապրել» եւ «բնակվել» բառերը ու  խորանալ դրա նշանակության մեջ: Պետք է օղ լինի այդպիսիների ականջին, որ մարդ կարող է բնակվել անապատում, բայց  ԱՊՐԵԼ Հայաստանով, եւ ճիշտ հակառակը՝  ԲՆԱԿՎԵԼ Հայաստանում, բայց ՉԱՊՐԵԼ նրանով: Հավատացնում եմ,  իմը՝ առաջին դեպքն է,որը սակայն(կարծում եմ)չի ընդունվում կամ  գիտակցվում պետական մարմինների կողմից(այ,էստեղ էլ ես կասեմ՝  ՀԱԼԱԼ ԼԻՆԻ ՁԵԶ): Մի խոսքով ինձ «տշեցին», Հայաստանում հոբելյանական համերգ չկայացավ, ոչ մի խոսք, ցերեկույթ, երեկույթ  75 ամյակիս մասին:
ՈՉ ՄԻ: (Նար Դոսի ասած «նրանք վերեւն էին,ես՝ ներքեւը»)...
Այնուհանդերձ ամեն  բան այնպես չավարտվեց, ինչպես նախատեսել էին:  Տերը նկատեց այս բոլորը եւ ինձ մխիթարելու համար կազմակերպեց իմ երեք ստեղծագործությունների կատարումը, ԸՆԴ ՈՐՈՒՄ, երաժիշտները,որոնց ես ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ընտրել էին իմ ստեղծագործություններն ԸՍՏ ԻՐԵՆՑ ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅԱՆ: Արդ,շնորհակալ եմ նրանց՝ Գ.Աճեմյանի անվան պատանի ջութակահարների համույթին (գեղ.ղեկավար Աննա Աճեմյան)կատարեցին մորս նվիրված «ԷԼԵԳԻԱ»ն, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի(ոչ ՀԱՖՆ) փայտյա փողային կվինտետի երաժիշտներին՝ կատարեցին հեղինակածս «ՍԱՐԵՐՈՒՄ» Սյուիտը, եւ Օպերայի,բալետի նվագախմբի պղնձյա փողային կվինտետին՝ կատարեցին երկու մասից բաղկացած «ԶԱՐԹՈՆՔ» ստեղծագործությունս: Ի դեպ,թե պատանի ջութակահարների, եւ թե պղնձյա փողային կվինտետի կատարումը նվիրել էին 75 ամյակիս.... ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:
Շնորհակալ եմ նաեւ Հայֆայի քաղաքապետարանին,որ արդեն երրորդ տարեթիվն է,որ նշում է հոբելյանական համերգով(60,70,75),իսկ ամենագլխավորը այն հաճելի անակնկալն էր,որ Տերը պարգեւեց ինձ՝ Իսրայելի մշակույթի նախարարությունը պատվիրեց ինձ գրելու Տրոմբոնի եւ նվագախմբի համար նոր(թիվ 2)կոնցերտը(Առաջին կոնցերտը կատարվել է 2014թվին,Երեւանում,Իսրայելի մենակատարի եւ դիր. Էդ. Թոփչյանի կատարմամբ):Թիվ 2 Կոնցերտի պրեմիերան կկայանա 24 եւ 25 փետրվար, 2019-ին,Հայֆայի Սիմֆոնիկի եւ նույն մենակատար տրոմբոնիստի կատարմամբ: Հրավիրում եմ:

ԱՄՓՈՓՈՒՄ
Ահա այսպիսին էր տարին:
Շնորհավորում եմ Հայաստանում ինձ չհիշող գերատեսչությունների Նոր տարին` ցանկանալով ամենայն բարիք,  լավ իմացեք՝ չնայած իմ հանդեպ ձեր անտարբերության, այստեղ,Իսրայելում,ԲԱՆԵՐ կան,որոնք անմիջականորեն կապված են Հայաստանի եւ նրա միջազգային հեղինակության հետ,ԲԱՆԵՐ,որ դուք, պարոնայք ինձ անտեսողներ,չեք կարող անել,իսկ ես անում եմ,ոչ ձեզ համար,այլ Հայաստանի, ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ...
Լավ մնաք....

ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ 
(Նիդ.օրագրի համար)
Հայաստանի և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ
25.12.18 Հայֆա,Իսրայել

Երևան 2014թ.Տրոմբոնի 1-ին կոնցերտի կատարումից հետո:

Կորեայում կայացած փառատոնում Ն.Ասլանյանի
«Բերքի տոն» կանտատիցհետո (կատարող,Լեհաստանի
 ռադիոյի երգչախումբ 2009թ)
 Լեհ հանրահայտ կոմպոզիտոր Քշիշտոֆ
 Պենդերեցկին (տատը հայ է) Նուբար Ասլանյանի հետ
 Թել Ավիվում`կայացած համերգի ժամանակ (2010թ  )

Նուբար Ասլանյանը և Էդվարդ Թոփչյանը
 (06.11.17թ)`ՔԱՌԱՁԱՅՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ԵՒ
 ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԾ «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ»
 Պոեմի կատարումից հետո:

Նուբար Ասլանյանը Իսրայելի հանրահայտ Ֆիլհարմոնիկ
նվագախմբի առաջին շեփորահար Ռամ Օրենի հետ` Կոնցերտինի
 կատարումից հետո, Թել Ավիվ, պետական թանգարանի
սրահում (2013թ):Ի դեպ նույն Ռամ Օրենը 2015-ին եՐԵՒԱՆՈՒՄ,ՀԱՖՆ-ի
 հետ նվագեց ցեղասպանությանը նվիրված Ն.Ասլանյանի «Սիփանա քաջեր»
կոնցերտ պոեմը:

 Ն. Ասլանյանը և Տիգրան Մանսուրյանը` 4-րդ լարային կվարտետի
 կատարումից հետո (2015թ.)

2015թ. Երեւան,ֆիլհարմոնիկ դահլիճ: Ն.Ասլանյանը տիկնոջ հետ:
Քիչ հետո կատարվելու է ցեղասպանությանը նվիրված «Սիփանա քաջեր»
կոնցերտ պոեմը:

Նուբար Ասլանյանը ընտանիքի հետ (2013թ) Տիկնոջ, որդու,
դուստրի` նրանց ամուսինների և երեք թոռների հետ:




ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆԸ Հայաստանի և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ է: Ծնվել է Հունաստանի Աթենք քաղաքում 1943 թվականին: Ավարտել է Երևանի (Հայաստան) Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝  Գրիգոր Եղիազարյանի (1973թ) ղեկավարությամբ: Ւսրայելում է` 1994 թվականից:  Ստեղծագործում է երաժշտության տարբեր ժանրերում՝ մենանվագ, վոկալ (երգչախմբային), կամերային, փողային և սիմֆոնիկ նվագախմբերի միջոցով: Մոռացված չէ նաեւ երաժշտությունը մանուկների համար: Ն. Ասլանյանին բնորոշ է նաև «ծրագրային» երաժշտությունը: Այն հետևանքն է մեզ շրջապատող իրադարձությունների և երևույթների.օրինակ՝«Նա գնաց» -երգ Իցխակ Ռաբինի հիշատակին(1995), Սոնատ մենանվագ թավջութակի համար «ԷՆՏԵԲԲԵ-20» Յոնի Նետանիյահուի հիշատակին (1996),«ԴԻՄՈՒՄ»՝ մենանվագ Ալտի համար,նվիրված լիբանանյան երկրորդ պատերազի անմեղ զոհերի հիշատակին(2006), ԿԱՆՏԱՏ «a cappella» խառը երգչախմբի համար «ԲԵՐՔԻ ՏՈՆ» (1982), նո.2 ԼԱՐԱ ՅԻՆ ՔԱՌՅԱԿ (1971-2001) նվիրված ծնողների՝ Աբրահամ եւ Եսթեր Ասլանյանների հիշատակին, ԿՈՆՑԵՐՏԻՆ Շեփորի և Լարային նվագախմբի համար (1977) նվիրված որդուն՝ Արմեն Ասլանյանին (առաջին կատարող) , «ՔԱՅԼԵՐԳ –ՊՈԵՄ» Փող. Նվագախմբի համար նվիրված տեռորի դեմ մարտնչողներին(2000),«ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ»՝ գրված(1990)խառը երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար,նվիրված արցախյան ազատամարտիկներին, եւ այլն.... Երբեմն կոմպոզիտորը իր ծրագրային ստեղծագործություններում օգտագործում է ժողովրդական երգեր-մեղեդիներ, որոնց բնույթը , խորությունն ու բովանդակությունը համընկնում են գրված ստեղծագործության հետ՝«ակտուալ» են : Եվ այս ներդիր մեղեդիների մշակումները ներդաշնակ են 20-րդ դարի երաժշտական ոգուն: Համոզիչ օրինակներ՝ Նո.3 Լարային ՔԱՌՅԱԿԸ(1996),«ՀԱՅԱՍՏԱՆ 1988-19993» և Դաշնամուրի ՍՈՆԱՏԸ (1993)-որոնք արձագանքն են 1988թվի աղետալի երկրաշարժի և հետ «վերակառուցման»( perestroika) ժամանակաշրջանի: Կամ էլ ՍՈՆԱՏԸ Ֆլեյտայի եւ Հոբոյի համար «Քելե լաօ, քելե էրթանք մըր էրկիր» նվիրված Շառլ Ազնավուրին եւ Քըրք Քըրքորյանին(1977),«ՍԱՐԵՐՈւՄ» Սյուիտը՝ Փայտյա փողայինների եւ դաշնամուրի համար (2001),նվիրված Իսրայելում Հայաստանի Պատվո Հյուպատոս պ-րն Ցոլակ Մոմջյանին ,նաեւ Քայլերգ-Պոեմ «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» փող. Նվագախմբի համար (1965)-նվիրված 1915 թվին Թուրքիայում Հայերի Ցեղասպանության Զոհերի Հիշատակին,«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»Փողի եւ նվագախմբի համար գրված Կոնցերտ պոեմը նվիրված Ցեղասպանության 90 ամյակին,փայտյա փողային քառյակի համար գրված«Պոեմ Էլեգիա» Հրանտ Դինքի հիշատակին(2007)... Նուբար Ասլանյանին բոլորից շատ հոգեհարազատ են կոմպոզիտորներ ԲԵԹՀՈՎԵՆԸ, ՄԱԼԵՐԸ, ՇՈՍՏԱԿՈՎԻՉԸ եւ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ: Ն. Ասլանյանը բնակվում է իր ընտանիքով Հայֆայում, « SEPTIMA» երաժշտական ընկերության ակտիվիստ է եւ նպաստում է իսրայելյան երաժշտության առաջընթացին: Նրա ստեղծագործությունները հնչել են՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավսլավիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Շվեդիայում, Շվեցարիայում, Հարավ.Կորեայում(ACL 9) Գերմանիայում, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, Իսրայելում, Հայաստանում եւ այլն:
Նրա մասին տեղեկություններ կարելի է գտնել այցելելով Իսրայելի կոմպոզիտորների միության կայք 
http://www.israelcomposers.org/Members.aspx?lang=English&letter=A&id=126

Բացի երաժշտական կյանքից, Նուբար Ասլանյանը նաև Իսրայելի հայ  համայնքի ակտիվ անդամ է, և հաճախ է մասնակցում ներհամայնքային աշխատանքներին, նպաստում ազգանպաստ ձեռնարկներին: