The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 26 February 2023

Հայ համայնքային լուրեր (ՌՈՒՍԱՍՏԱՆ)

Ռուսաստանի Դաշնության հայերի միության Տոմսկի մասնաճյուղում տեղի ունեցան մի շարք մշակութային֊մարզական միջոցառումներ։ Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված քաղաքային համերգին Նովոսոբորնայա հրապարակում Խապամա պարով բաց բեմում ելույթ ունեցավ «Արին-բերդ» խորեոգրաֆիկ համույթը։

Չնայած սիբիրյան  ցրտերին, հասարակական կազմակերպությունների բոլոր մասնակիցները ելույթ ունեցան գեղեցիկ ազգային տարազներով։

Բարեկամության տանը համերգից հետո կազմակերպվեց թեյախմություն «Վաթան» խմբի հետ։

Տարբեր ազգությունների նման հանդիպումները միավորում են Ռուսաստանի ժողովուրդներին։

Նույն ժամանակահատվածում Տոմսկի մարզապալատում անցկացվեցին սպորտային պարահանդեսային  մրցումներ Տոմսկի մարզային գավաթի համար: Տարբեր տարիքային խմբերում մասնակցում էին ավելի քան 500 մարզիկներ։

Մեր համայնքի ակտիվիստ Կարոլինա Մանուկյանը՝ զուգընկերոջ հետ իր տարիքային խմբում  գրավեցին 1-ին տեղը և  արժանացան գավաթին։  Դրամատիկական թատրոնում  էլ տեղի ունեցավ «Կյանքի զարկերակ» բարեգործական համերգը՝ ի աջակցություն Դոնբասի բնակիչների։

Համերգին ելույթ ունեցավ «Սիբիրի արքայադուստր-2021» մրցույթի հաղթող, «Արին-բերդ» խորեոգրաֆիկ խմբի մեներգչուհ Մարիաննա Մանուկյանը` «Դայմոխք» լեռնային պարային համույթի հետ։

 Բարեկամության տանն էլ ՌՀՄ֊ի նախաձեռնությամբ  տեղի ունեցավ  Տոմսկի մարզային նարդու  առաջնության վեցերորդ միջէթնիկական մրցաշարը։ Այն ևս նվիրված էր Հայրենիքի պաշտպանի օրվան։

Մրցաշարն անցավ ընկերական մթնոլորտում։

Երկար և կարճ նարդու մրցույթներում հաղթեցին հայ մասնակիցները։ 

Ռուբեն Գրիգորի ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ռուսաստանի հայերի միության
Տոմսկի մարզային բաժանմունքի նախագահ
(Նիդ.օրագրի համար)







Վանաձորում նշվեց մեծն զորավար Անդրանիկի ծննդյան օրը

 


«ԻՆՏԵՐԿԱՊ» ՀԿ-ի «Զորավար ԱՆԴՐԱՆԻԿ» նախաձեռնող խումբը բոլորին  փետրվարի 25–ին ժ.13.30-ին հրավիրել էր միասին նշելու հայ եւ բուլղար ժողովուրդների Ազգային Հերոս Մեծն Զորավարի ծննդյան օրը: Հետաքրքիր էր, որ միջոցառման ժամանակ հնչեց  Կարո Վարդանյանի խոսքերով՝ Արամ Խաչատրյանի երաժշտությամբ գրված հիմնը, երաժշտական ձևավորումը երաժշտագետ, պրոֆեսոր՝ Սերգեյ Հարությունյանի: Այն կատարեցին Վանաձորի պետական համալսարանի ուսանողները: Այնուհետև ժ.15oo-ն ՈՄԱ-Վանաձոր»  ՀԿ-ի նախաձեռնությամբ «Լոռի» ժամանցի կենտրոնի դահլիճում մասնակիցները դիտել են «Անդրանիկը և Հայաստանի Հանրապետության ծնունդը» պատմափաստագրական ֆիլմը:

«ԻՆՏԵՐԿԱՊ» ՀԿ-ի նախագահ Նորայր Զուլոյանը կրկին շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր իրենց նվիրատվություններով ու աշխատանքով նպաստել են Վանաձորում մեծն զորավարի պատվին կառուցված հուշարձանի կառուցմանը: «ԻՆՏԵՐԿԱՊ» ՀԿ-ն հաճախ է մշակութային միջոցառումներ  կազմակերպում, որոնք նվիրվում են հայ ազգային Հերոսների կյանքին ու գործունեությանը:  Վերջերս էր, երբ  «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՈԵԶԻԱ» ծրագրով «Ինտերկապի»  նախաձեռնությամբ Եվրոպայի հայ համայնքներում՝ այդ թվում Նիդերլանդներում, տեղի ունեցան հանդիպումներ, որտեղ  հաջողությամբ ներկայացվեցին ոչ միայն հայ ազգային գործիչների մասին պատումները, այլ նաև անվանի գրողների ստեղծագործությունները:

  ՀԱՅԱՍՏԱՆ

Քո լեռներում հին դարերն են վարարել,

Հորձանք տվել, քարացել են հավիտյան,

Դու քարից այդ քո վանքերն ես արարել,

Քո վանքերը որպես աղոթք, Հայաստան։

ԿՐԿՆԵՐԳ

Ջահ ես միշտ վառ, դու ապավեն հայության,

Օրհնյալ լինեն որդիներդ միաբան,

Թող դարերում երգդ հնչի հաղթական,

Սուրբ անունդ փառքով օծվի Հայաստան։

Մութ հողմերն են փորձել ճամփադ խոտորել,

Բայց անցել են, փոշին դարձել պատմության,

Դու քո ջրին օտար ջրեր չես խառնել,

Ու պահել ես ոգին անեղծ հայկազյան։

Թնդաց կայծակ Արարատի գագաթից,

Եռագույնդ կապեց հույսի ծիածան,

Ձերբազատվեց քո երկինքը ամպերից,

Լույսով լցվեց փառքիդ ճամփան Հայաստան։


Փետրվարի 25-ը Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է

  ▶️ Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելու ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ի՛նչ եք արել ձեր ազգին համար:

  ▶️ Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում:

  ▶️ Ամեն հայ, եթե միմիայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ:

Անդրանիկը հայ ժողովրդի Ազգային հերոս է, 

ազգային-ազատագրական շարժման գործիչ, փառաբանված հայդուկապետ և զորավար: 

Անդրանիկ Օզանյանը սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում: 17 տարեկանում ահաբեկել է իր հորն անարգած թուրքին և բանտարկությունից խուսափելու համար  գնացել է Կոստանդնուպոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա: 1891 թ-ին անդամագրվել է հնչակյան կուսակցությանը, շուրջ մեկ տարի անց` ՀՀԴ-ին, որից վերջնականապես հեռացել է 1917 թ-ին: 1890-ական թվականներին զինվորագրվել է Գուրգենի (Բաղդասար Մալյան), Աղբյուր Սերոբի հայդուկախմբերին: Զենք ձեռք բերելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Սբ Էջմիածնում, Թավրիզում, Սալմաստում և այլուր: Համագործակցել է Դժոխք Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ: 

Աղբյուր Սերոբի սպանությունից (1899 թ.) հետո Տարոնում հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպել են Անդրանիկն ու Դժոխք Հրայրը: Անդրանիկի համբավը տարածվել է հատկապես 1901 թ-ի նոյեմբերի` Մշո Սբ Առաքելոց վանքի և 1904 թ-ի օգոստոսի` Աղթամարի կռիվներից հետո: 1904 թ-ի վերջին եղել է Իրանում ու Այսրկովկասում. հանդիպել է հասարակական-քաղաքական գործիչների հետ, 1914–20 թթ-ին Թիֆլիսում մտերիմ էր Հովհաննես Թումանյանի հետ: 

1905–06 թթ-ին հայ-թաթարական կռիվների ժամանակ զենք հայթայթելու նպատակով մեկնել է Ֆրանսիա և Բուլղարիա: 1906 թ-ին հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը: 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հանդես է եկել ՀՀԴ-ի և երիտթուրքերի համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու դաշնակցության առաջարկը: 

1912–13 թթ-ին Բալկանյան 1-ին պատերազմի ժամանակ Անդրանիկը կազմավորել է Հայկական կամավորական վաշտ և բուլղարական բանակի կազմում (հրամանատար` Գարեգին Նժդեհ)  մարտնչել թուրքական զորքերի դեմ: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկզբին հրավիրվել է Թիֆլիս, նշանակվել ռուսական Կովկասյան բանակի կազմում գործող Հայկական 1-ին կամավորական ջոկատի (1200 զինվոր) հրամանատար: Ղեկավարել է շուրջ 20 հաղթական ռազմական գործողություններ, որոնցից առավել ուշագրավ են հատկապես Դիլմանի ճակատամարտը (1915 թ-ի ապրիլ) և Բիթլիսի ազատագրումը: 1917 թ-ին նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Արևմտահայերի 1-ին համագումարը (մայիսի 2–11), ընտրվել է համագումարի պատվավոր նախագահ և Արևմտահայ ազգային խորհրդի անդամ, 1917–18 թթ-ին հրատարակել է «Հայաստան» թերթը (խմբագիր՝ Վահան Թոթովենց): 1918 թ-ի հունվարին նշանակվել է Հայկական երկրապահ զորամասի հրամանատար, ստացել ռուսական բանակի գեներալ-մայորի պաշտոնակալի աստիճան և նշանակվել Էրզրումի ամրացված շրջանի պաշտպանության ղեկավար: Ռազմաճակատի կազմալուծման և թուրքական գերակշիռ ուժերի հակահարձակման պայմաններում Անդրանիկն իր ջոկատով նահանջել է Սարիղամիշ–Կարս–Ալեքսանդրապոլ ուղղությամբ: 

1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկական պայմանագրով, որով նախատեսվում էր նաև զինաթափել հայկական ջոկատները, այդ թվում՝  Անդրանիկի զորամասը, դադարեցվել են ռազմական գործողությունները: Այդ պայմանը սկզբունքորեն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վնաս չպատճառելու համար Անդրանիկը որոշել է հեռանալ  Հայաստանից: Հունիսի 2-ին Դիլիջանից անցել է Ելենովկա (այժմ՝ քաղաք Սևան), ապա՝ Նախիջևան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ Բաքու շարժվող անգլիական զորքերին և նրանց աջակցությամբ Վանով մտնել Արևմտյան Հայաստան ու շարունակել պայքարը:

Իր զորամասով և շուրջ 20 հզ. գաղթականներով Անդրանիկը հունիսի 18-ին հասել է Նախիջևան, տեղում կարգուկանոն հաստատելուց հետո գավառը հայտարարել է Խորհրդային Ռուսաստանի անբաժան մաս և այդ մասին հեռագրել Բաքվի կոմունայի նախագահ Ստեփան Շահումյանին: Նախիջևանից Ջուլֆայով Պարսկաստան անցնելով՝ Անդրանիկի զորամասը Խոյի մոտ անակնկալ բախվել է թուրքական 11-րդ դիվիզիայի զորամասերից մեկի հետ և ստիպված վերադարձել է Զանգեզուր: Զորքի և բազմաքանակ գաղթականության համար ստեղծված բավական դժվար պայմանների պատճառով Անդրանիկը մնացել է Զանգեզուրում (հիմնականում՝ Սիսիանում) մինչև 1919 թ-ի գարունը, ղեկավարել  Զանգեզուրի ինքնապաշտպանական կռիվները թուրքերի և մուսավաթականների դեմ: Սակայն, հիասթափվելով Հայաստանի նկատմամբ Անտանտի վարած քաղաքականությունից և դժգոհելով հայրենի կառավարության՝ իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից, 1919 թ-ի ապրիլին եկել է Սբ Էջմիածին, զորամասի գույքն ու զենքը հանձնել է կաթողիկոսին, զորացրել զինվորներին և մեկնել  Ֆրանսիա, իսկ 1922 թ-ից հաստատվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում:

Անդրանիկը պատգամել էր իր աճյունը Հայաստան տեղափոխել, որի համաձայն` 1928 թ-ին այն նախ տեղափոխվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատուն, ապա 2000 թ-ին՝ Երևան և ամփոփվել Եռաբլուրում:

Անդրանիկի անունով կոչվել են փողոցներ, հրապարակներ, կանգնեցվել են հուշարձաններ, նրա մասին հյուսվել են ժողովրդական երգեր, գրվել վեպեր, բանաստեղծություններ:

 Հայկական Հանրագիտարան



Friday, 24 February 2023

ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ


Արվեստաբան, նկարիչ մեր հայրենակից  նիդերլանդաբնակ Ալիկ Ասատրյանը վաղուց իր ֆեյսբուքյան հարթակում ստեղծել է  «Վերնատուն 22»֊ը։ Այս  նախագծի շրջանակներում մասնակիցներն ըստ հանձրարականի տարբեր թեմաներով ստեղծագործում են։ Դրանցից մեկն էր 

 «Հեքիաթների փոսը»`  որն  այսօր դարձել է գիրք։ Ի դեպ, բոլոր այս ծրագրերն իրականացվել են բարեգործական հիմունքներով, մասնակիցների անձնական նվիրատվություններով, Ալիկ Ասատրյանի (Alik Assatrian ) նկարների վաճառքից ստացված հասույթներով, որի մեծ մասը փոխանցվել է բարեգործական նպատակներով։

Ինչպես կազմակերպիչներն են հայտնում`  «Հեքիաթների փոսը»  գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու  փետրվարի 25- ին, շաբաթ օրը երեկոյան ժամը 17:00 -ին  SarGallery 'Yerevan  Yerevan «ՍԱՐ» պատկերասրահում  (ք. Երևան, Պարոնյան 15) Նախագծի մասնակիցները, վերնատունցիները (ովքեր Հայաստանում են),  նաև բոլոր գրքասերները սիրով հրավիրում են  երեկոյին: Գիրքը նաև վաճառքի է  դրվելու, ստացված գումարը ուղղվելու է Հայաստանում գետնի վրա "Վերնատուն 22" մշակութային կենտրոն ստեղծելուն։

Գիրքը կարող եք  ձեռք բերել նաև հեռահար փոստային կապով SarGallery  ֆեսբուքյան էջով: 

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր ը   շնորհավորում է վերնատունցիներին,  բոլոր կազմակերպիչներին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ։

Շնորհավորանքին միանում է մեր գործընկեր 

ORER Armenian European Magazine Եվրոպական ամսագիրը։

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid02emkXfbynxM7eg4VRpywkSAWafWKvNzDYJpz2jh6X8bJLYqTf7LCx93X7oGHAanaSl




Գերմանացի գիտնականները կնոջ կրծքերին նայելն օգտակար են համարում

Հետաքրքիր է...

Գերմանացի գիտնականները գիտականորեն ապացուցել են, որ կնոջ կրծքերին, այն էլ ամբողջովին մերկ կրծքերին նայելը, ոչ միայն հաճելի է, այլ նաև օգտակար է տղամարդու օրգանիզմի համար։

Հետազոտության ղեկավար, Դոկտոր Կարեն Վեզերբինը պնդում է, որ ընհամենը 10 րոպե կանացի գեղեցիկ մարմնին նայելը հավասար է 30 րոպե աէրոբիկայով մարզվելուն։ 

Գրգռվածությունը, որը տղամարդը զգում է՝ նայելով կանացի գեղեցիկ կրծքին, բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը, ինչպես նաև մեծացնում է արյան և թթվածնի հոսքը դեպի օրգանիզմի հյուսվածքներ։

Գիտնականների պնդմամբ, կանացի մերկ կրծքի գեղեցկության  ամենօրյա  «վայելելը»  50%-ով կարող է նվազեցնել ինֆարկտի և ինսուլտի առաջացման ռիսկը, ինչպես նաև երկարացնել կյանքը 5-7 տարով։ 

Նյութը հրատարակվել է հեղինակավոր The The New England Journal of Medicine -ում

Thursday, 23 February 2023

Արտավազդ Փելեշյան.Լեգենդար կինոբեմադրիչի 85-ամյակը

 

Արտավազդ Փելեշյանը՝ Աիդա Գալստյանին. «Իմ բոլոր ֆիլմերը դու ես արել՝ իմ միջոցով»-Լեգենդար կինոբեմադրիչի 85-ամյակը

  • 22.02.2023. այս Հետաքրքիր հարցազրույց֊բացահայտումը տպագրվել է ORER Armenian European Magazine Եվրոպական ամսագրում, այն բավականին բովանդակալից ու մանրամասնություններով լի հագեցված կենսագրական է այսօրվա ժամանանակների կինոլեգենդ Արտավազդ Փելեշյանի մասին` ում ծննդյան 85-ամյակը լրացավ փետրվարի 22֊ին։

Այսօր մեր ժամանանակների կինոլեգենդ Արտավազդ Փելեշյանի ծննդյան 85-ամյակն է։ Եվ նա այս տարիքում շարունակում է ստեղծագործել, գրում է օպերա ու կինոսցենար, մասնակցում իր վերջին՝ «Բնություն» պոետիկ ֆիլմի համաշխարհային ցուցադրություններին։ Ու թեեւ նա հարցազրույցներ չի տալիս, բայց սիրով մասնակցում է մամուլի ասուլիսներին ու վարպետության դասերին։ 2021 թվականին ՕՐԵՐ ամսագրում տպագրեցինք բացառիկ հարցազրույց նրա սիրելի տիկնոջ՝ Աիդա Գալստյան-Փելեշյանի հետ։

Այս մտերմիկ զրույցը թերեւս առաջին անգամ բացահայտում է Փելեշյան արվեստագետի, ՄԵծ մարդու ստեծագործական ու անձնական կյանքի շատ մանրամասներ։ Այսօր, Մեծ կինոբեմադրիչի ծննդյան 85-ամյակի առիթով այն հրապարկում ենք նաեւ համացանցում՝ ՕՐԵՐ-ի կայքէջում։ Ջերմորեն շնորհավորում ենք մեր սիրելի Արտավազդ Փելեշյանին եւ մաղթում առողջություն եւ երկար ստեղծագործական ընթացք։

Բացառիկ հարցազրույց Արտավազդ Փելեշյանի տիկնոջ՝ Աիդա Գալստյան- Փելեշյանի հետ

-Տիկին Աիդա, մեր զրույցը սկսենք Ձեր ծանոթությունից։ Որտե՞ղ հանդիպեցիք պարոն Փելեշյանին։  

– Մենք ծանոթացել ենք 1959 թվականին Կիրովականի (Վանաձորի) «Ավտոմատիկա»  գործարանում, կոնստրուկտորական բաժնում։ Ինքը գծագրող էր աշխատում, իսկ ես կանանց խմբում էի, մենք գծագրերը ստուգում էինք եւ դրանց կրկնօրինակներն էինք ստեղծում։ Բոլորս երիտասարդ էինք, նոր կոլեկտիվ էր։ Ես քսան տարեկան էի, ինքը՝ 21։

Փելեշյանն ստացել է ՎԳԻԿԻ պատվավոր Առաջին մրցանակը

– Եվ այդպես օրերից մի օր սիրո խոստովանություն արեց։

– Չէ, մինչեւ օրս չի եղել,  երբեք չի ասել՝ ես քեզ սիրում եմ։ (ծիծաղում է), բայց վերաբերմունքով էր ցույց տալիս իր սերը։

-Բայց դուք այդ ժամանակ արդեն զգում էիք, որ  նա տարբերվում է մյուսներից, որ տաղանդավոր է։

-Աշխատանքի մեջ զգում էի, որ շնորհք ունի։ Իհարկե, ինքը բոլորից տարբերվում էր, իր բնավորությամբ կատակասեր էր, ուրախ, զվարթ։ Ինձ ասում էին, եթե Արթուրի հետ ամուսնանաս (այդպես էին անվանում Արտոյին երիտասարդ տարիքում), ամբողջ կյանքդ ծիծաղի մեջ է անցնելու։

-Հետագայում մեկնեց Մոսկվա սովորելու։

– Երբ ասաց, որ մեկնելու է  Մոսկվա սովորելու, ես առաջարկեցի, որ ընդունվի Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, որպեսզի մեզ մոտ լինի։ Բայց իր նախընտրած առարկան Երեւանում չկար։ Այդպես 1963 թվականին մեկնեց Մոսկվա Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում՝ ՎԳԻԿ-ում սովորելու։ 

Փելեշյանները ամուսնությունից հետո

-Արդեն ամուսնացել էի՞ք։  

-Ոչ, 1964 թվականի փետրվարին ինքը Մոսկվայից արձակուրդ եկավ, եւ այդ ժամանակ նշանվեցինք։ Ես եւ՛ աշխատում էի, եւ սովորում էի շինարարական տեխնիկումում, եւ ցանկանում էի ընդունվել պոլիտեխնիկ ինստիտուտ։ Հաջորդ տարի մայիսին ես գնացի Մոսկվա իր մոտ, որտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցինք ու այնտեղից վերադարձանք Կիրովական՝ ուղիղ  իր մայրիկի տուն։ Այդպես ամուսնացանք 1965 թվականին։ Իրականում, ինքը հետաքրքրվել էր, որ Մոսկվայի կինոյի ինստիտուտում նոր բաժին էր բացվել՝ ֆիլմերի տնօրենների համար, եւ մտածում էի ավարտելուց հետո կգնամ այնտեղ, սակայն ամուսնանալուց ու երեխաների ծնվելուց հետո այլեւս չէի կարող մտածել այդ մասին։

-Ինչպիսի՞ն էր նա  տանն  իբրեւ հայր ու ամուսին։ Արվեստում ինքն անզիջում էր, տանն էլ էր այդպես սկզբունքային։

-Տանն էլ էր այդպիսին։ Իհարկե, հասկանում էի, որ իրեն ազատություն է պետք, որպեսզի ինքը ստեղծագործի, աշխատի։ Դրա համար երեխաների բոլոր հոգսերը ինքս տարա։ Ինքը,  ճիշտ է, օգնում էր, բայց նաեւ ամբողջությամբ տարված էր իր գործով։ Առաջին հերթին իր մտածմունքն էր, իր ստեղծագործելը, երազանքները։ Ու երբ ինչ որ բան էր անում, ինձ հետ կիսվում էր, պատմում էր։ Ես էլ անմիջապես ասում էի՝ գրի։ Այդպես գրվեց «Հոմո Սափիենսը»։

-Ձեր կարծիքը հաշվի՞ էր առնում։

-Այո, միշտ։ Ես աշխատում էի իբրեւ իր օգնական։ «Տարվա եղանականեր»ի ժամանակ մեզ ուղարկեցին Մոսկվա՝ ֆիլմի մոնտաժն իրականացնելու համար։ Իհարկե, ես մոնտաժից բան չէի հասկանում, բայց շատ հարցերում օգնում էի իրեն։  Այդ ֆիլմը երկրորդ անգամ նայելուց հետո, այլ կադր էի տեսնում։ Այն ժամանակ չէի հասկանում, իսկ ինքը ասում էր, որ դա է հենց դիստանցիոն մոնտաժը։  Վերջերս, տանը զրույցի ընթացքում, ինձ ասաց. «Իմ բոլոր ֆիլմերը դու ես արել՝ իմ միջոցով»։

-Հիշում եք առաջին ֆիլմը ե՞րբ նկարահանեց։

-1964 թ. ամառային արձակուրդներին, երբ եկավ Հայաստան, առաջարկեցին  մի ֆիլմ նկարել։ Այդպես ծնվեց «Լեռնային պարեկները» ֆիլմը։  Երրորդ կուրսում՝ 1966թ.-ին  արդեն մի այլ առաջադրանք ստացավ եւ նկարահանեց «Մարդկանց երկիրը» ֆիլմը։

Դրան հաջորդեց 1967թ  «Սկիզբը» ֆիլմը։ Այդ ֆիլմը շահեց Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի այդ տարվա բոլոր մրցանակները։ Այդ ֆիլմի պատմությունը հետեւյալն է։ Հեռուստատեսությունը պատվեր էր ստացել, որ ԽՍՀՄ 50-ամյակին նվիրված 100 սերիանանոց ֆիլմ նկարահանեն։ Արտոն  առաջարկել էր, որ կարճ ժամանակում կնկարի։ Այդպես վերցրեց Գեորգի Սվիրիդովի «Վրեմյա վպերյոդ» (Ժամանակն առաջ) երաժշտությունը ու դրա  ուղեկցությամբ տասը րոպեում  նկարեց Սովետական Միության հիսուն տարվա պատմությունը։ Այս ֆիլմից հետո, հեռուստատեսությունը գլխավոր լրատվական ծրագիրը՝ «Վրեմյան» (ժամանակը)  սկսում էր այդ երաժշտությամբ։  Սվիրիդովին ցույց տվեց ֆիլմը, ասաց՝ կներեք, որ նախապես ձեզ չեմ հարցրել, բայց ուզում եմ, որ նայեք։ Ինքը միշտ երաժշտության մեջ փոփոխություններ էր մտցնում։ Կրճատում էր, միացնում էր, ինչպես կադրերն է մոնտաժում։ Սպիրիդովը չէր էլ հասկացել, որ իր երաժշտությունը փոփոխության է ենթարկել։ Նա շատ հավանել էր, եւ ասել, որ հաջորդ ֆիլմի երաժշտությունը  իրեն պատվիրի։ Այդ ֆիլմի հաջողությունից հետո, մի օր ռեկտորը կանչեց  իր մոտ եւ ասաց, որ ուզում են իրեն ավարտական դիպլոմ հանձնեն, մինչդեռ ինքը ¹»é»õë երրորդ կուրսում էր։ «Համարում ենք, որ դու ՎԳԻԿ-ում  այլեւս բան չունես անելու։ Դու պատրաստի ռեժիսոր ես»,- ասել էր ռեկտորը։ Իսկ Արտոն պատասխանել էր.   «Չեմ ուզում, բոլորի նման ցանկանում   եմ սովորել եւ ավարտել»։ Մինչեւ հիմա կարոտով է հիշում ՎԳԻԿԸ,  ամեն անգամ Մոսկվա գնալիս անպայման գնում է, հանդիպում է, նույնիսկ հանրակացարան ու Գորկու ստուդիա է գնում։ Մի քանի օր առաջ նորից հիշել էր եւ ասում էր, որ կարոտել է։

Աիդա Գալստյան Փելեշյանը երիտասարդ տարիքում

-Իսկ մի առիթով ասել է, որ ամենաշատը «Կյանք» ֆիլմն է սիրում, ինչո՞ւ։ Իսկ դու՞ք։

-Այո, ինքը դա էր սիրում, ես՝ «Մեր դարը» ֆիլմը։ Ինձ հիացնում է տիեզերքի երաժշտությունը։ Ինքնաթիռները կարծես թե այդ երաժշտության տակ պարում են, ոչ թե սավառնում։ Այդ ֆիլմը շատ դժվար ստացվեց, եթե տիեզերագնացները չլինեին, Բերեգովոյը չլիներ, չգիտեմ ինչպես կլիներ։ Աստվածային, երկնային բան կար։ Դրա համար ամենաշատը այդ ֆիլմն եմ հավանում։ Իսկ «Կյանքը» նկարահանեց 1993 թվականին, երբ մեր երկու աղջիկների երեխաները՝  թոռնիկներ Մարիամն ու Մարիան ծնվեցին, մեկ տարի անց ծնվեց Աիդան։ Նկարահանումները կատարվել  էին Հայաստանի ծննդատներում՝ մեծ թվով կանանց ու երեխաների էին նկարել։ Ու երբ Մոսկվայում սկսեց մոնտաժել, նկատեց, որ կադրերը որակով չեն, եւ չգիտի ինչպես ընտրի, որ ֆիլմ դառնա։ Ես էլ ասացի՝  «Դու ֆիլմդ քո պատկերացրած ձեւով  պատրաստի, թող մնա»։ Օրերից մի օր, երբ արդեն վերջացնում էր, մեր ընկերներից մեկը գնացել էր իր մոտ մոնտաժի սենյակ, եւ այնտեղից զանգեց ինձ։ Հարցրեցի՝ «Արտոն դժգոհ է, դու ի՞նչ կարծիքի ես, ստացվել է՞»։ Ասաց՝  «Աիդա, ինչպես միշտ շեդեվր է»։ Հետո ինքն էլ համոզվեց, որ «իրոք« լավ է ստացվել։ Դրա համար էլ երեւի շատ է սիրում այդ ֆիլմը։

-Իսկ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում Փելեշյանի դերասանական խաղին ինքն ինչպե՞ս է վերաբերում։

-Ինքը զղջացել է, որ նկարահանվել է այդ ֆիլմում, ես էլ չեմ հավանում։ Շատ անգամ են հետո դերեր առաջարկել , բայց ինքը հրաժարվել է։

-Ձեր աղջիկները՝  Աննան եւ Աշխենը նույնպես Կիրովականում են ծնվել։ Երեխաներն ի՞նչ ուղղություն ընտրեցին, հայրիկի ազդեցությունը կա՞ր, արվեստի հետ կապ ունեին։

-Այո, երկուսն էլ Կիրովականում են ծնվել։ 1966ին Աննան ծնվեց, Արտոն Մոսկվայում էր, 10 օր անց եկավ։ Իսկ 1969-ին թվականին՝ «ՄԵՆՔ»ի նկարահանման ժամանակ  Աշխենը  ծնվեց։ Այդ ժամանակ Արտոն արդեն  Երեւան ստուդիայում էր աշխատում։  Մեր տանից  ոչ հեռու  երաժշտական դպրոց կար, Աննան դաշնամուրի էր գնում, իսկ Աշխենը՝ ջութակի։ Աշխենը քննությունների ժամանակ լավ էր նվագում, բարձր գնահատականներ էր ստանում,  ուսուցչուհին զարմանում էր։ Նա նաեւ լավ  նկարում էր, այդ պատճառով  գեղարվեստի դպրոց ընդունվեց, որը հիմա ակադեմիա է։ Աշխենը դիզայներական-ճարտարապետական ֆակուլտետում էր սովորում։ Իր դիպլոմը երկար տարիներ ինստիտուտի պատից չէին հանում։ Իսկ Աննան ուզում էր բժշկուհի դառնալ եւ ութերորդ դասարանից բժշկական ուսումնարան ընդունվեց, որպեսզի կարողանա նաեւ աշխատի եւ հետո ընդունվի ինստիտուտ, քանի որ այն ժամանակ նաեւ աշխատանքային ստաժ էին ուզում։  Հետագայում ընդունվեց ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետը եւ դարձավ հոգեբան։   

2016թ Փելեշյանը չեխական Յիհլավայի միջազգային կինոփառատոնում ստացավ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար մրցանակը

Իսկ թոռնուհիները, ի՞նչ մասնագիտություն ընտրեցին։

-Աիդան փայլուն ավարտեց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄԳԻՄՈՆ),  ստացավ Կարմիր դիպլոմը Համաշխարհային տնտեսագիտության գծով,  նաեւ  ավարտեց ասպիրանտուրան եւ այժմ դոկտորականն է պաշտպանում, ճապոներենի մասնագետ է, աշխատում է գերմանական կոնցեռնում։  Մարիամը ավարտել է Մոսկվայի բալետի դպրոցը եւ այժմ բալետմեյստեր է, իբրեւ խորեոգրաֆ դասավանդում է 2-14 երեխաներին։   Իսկ Մարիան Երեւանում ավարտել է Ճարտարագիտական համալսարանի  ճարտարապետական-դիզայնի բաժինը, ապա թատերական ինստիտուտի անմիացիայի բաժինը, շնորհալի մուլտիպլիկատոր է, ապրում  եւ աշխատում է Երեւանում։ Ունի նաեւ 2.5 տարեկան դուստր՝ հրաշք Վիկտորիային, որը մեր առաջին ծոռնուհին է։

-Երբ Պրահայում էիք, նկատեցի, թե պարոն Փելեշյանն որքա՜ն է սիրում թոռնուհիներին, մի առանձին սիրով էր նրանց նայում։

-Այո, նա մի այլ կերպ է սիրում երեխաներին, թոռնուհիների համար գժվում է։

Արտավազդ Փելեշյանը թոռնուհիների հետ Փարաջնովի թանգարանում

-Ցավոք, ձեր փոքր դուստրը՝ Աշխենը հիվանդության պատճառով երիտասարդ տարիքում կյանքից հեռացավ։ Հասկանալի է, որ նրա անժամանակ  կորուստը ազդեց նաեւ պարոն Փելեշյանի ստեղծագործական գործունեության վրա։

-Իհարկե։ 1985-86 թվականներն էին, Գերմանիայից այդ ժամանակ պատվեր ունեին եւ վրացի գործընկերոջ հետ սկսել էին ռուսական եկեղեցուն նվիրված ֆիլմ նկարահանել, որը կոչվում էր «Աստվածը Ռուսաստանում»։ Այդ ժամանակ Աշխենն արդեն հիվանդ էր, ու թեեւ Արտոն նկարահանումները վերջացրել  էր, բայց սկսվում էր գլխավոր մասը՝ մոնտաժը։ Իսկ մենք Աշխենիկին պետք է Փարիզ տանեինք ստուգման։  Այդ պատճառով Արտոն հոգեպես վատ վիճակում լինելով, այլեւս չուզեց աշխատել ֆիլմի վրա։  Մոնտաժն արդեն իրենք արեցին։

-Իսկ  խորհրդային տարիներին Փելեշյանին էլ են հետապնդումների ենթարկել, ինչպես Փարաջանովին։

-Չէ, նման բան չի եղել։

-Վարպետի ստեղծագործական կյանքում կարեւոր տեղ է գրավում  «Մենք» ֆիլմը։ Նա մի առիթով  ասել է, որ. «Երբ իմ ֆիլմն անվանեցի «Մենք», ես նկատի եմ ունեցել հայ ժողովրդին, որը, սակայն, մեծ ՄԵՆՔ-ի ընդամենը մի մասն է»: Ի՞նչ մանրամասներ եք հիշում ֆիլմի հետ կապված։

-Դեռ ուսանողական տարիներին՝ 1969թ երբ ավարտեց  «Մենք» ֆիլմը, ինստիտուտի ղեկավարությունը այդ ֆիլմը  գաղտնի ուղարկեց գերմանական Օբերհաուզենի կինոփառատոն,  ուր  արժանացավ մրցանակի։ Մինչդեռ,  ֆիլմը ո՛չ Մոսկվան էր ընդունել,  ո՛չ Երեւանը։ «Մենք» ֆիլմով էլ պաշտպանեց դիպլոմայինը։ Եվ երբ դիպլոմային պաշտպանության  ժամանակ ելույթ ունեցավ,  բոլորն ասում էին, որ սա ոչ  թե վավերագրական, այլ գեղարվեստական  ֆիլմ է։ Իսկ ինքը վավերագրական ֆիլմերի ֆակուլտետում էր։ Սակայն հանձնաժողովը քննարկումից հետո որոշում կայացրեց Փելեշյանին  հանձնել  գեղարվեստական, վավերագրական եւ հեռուստատեսային ֆիլմերի ռեժիսորի դիպլոմ։ Դա ինստիտուտի՝  ՎԳԻԿԻ  պատմության մեջ միակ դեպքն է, եւ այլեւս որեւէ մեկին նման դիպլոմ չեն տվել։

-Մրցանակների համար որեւէ կարծիք հայտնե°լ է։ Ո՞ր մրցանակն  է թանկ իր համար։

-ՎԳԻԿԻ մրցանակն է շատ գնահատում, կարոտում է ինստիտուտը, նաեւ մինչեւ հիմա  հիշում է մոսկովյան գրադարանները, ուր ուսանողական տարիներին հաճախել է ու կարդացել անթիվ գրքեր։

-Այն, որ նա անհավատալի գիտելիքների տեր է, երեւում է նաեւ իր գրքերից, հատկապես «Իմ տիեզերքը եւ դաշտի միասնական տեսությունը» գրքից։

-Այո, երբ շատերը զրուցում են նրա հետ, զարմանում են, կարծես գիտության շտեմարան լինի։ տիեզերքի մասին գիրքը, որ գրեց երկար տարիներների ընթացքում, հիմնված էր իր ֆիլմերի վրա։ Այդ գրքում Էյնշտեյնին հակասում է, քանի որ վերջինս եթե նշում էր, որ մոլորակները բախվելու են եւ վերանան, ինքը ապացուցում է, որ նման բան չի լինի։ Նրա գիտելիքները տիեզերքից են։ Ինքը կիսատ բաներ չի արտահայտում։ Ինքը նոտա չգիտի, բայց երաժշտությունն այնպես է ընտրում, կածես ինքը գրած լինի։ Չի հասկացվում, որ փոփոխություն է արել։ Ինքը չի սովորել, դա  տրված է  վերուստ։ Ամեն ինչ տիեզերքի հետ է կապված։ Հիշում եմ, Մոսկվայում երբ դուրս էինք գալիս տան շուրջը զբոսնելու, միշտ գրիչ ու թուղթ էր վերցնում, եւ զբոսնելիս հանկարծ ինչ որ նշումներ էր անում։ Այդ նշումները հետագայում օգտագործեց նաեւ իր գրքում։

-Հայտնի է, որ վարպետն արդեն  օպերա է գրում։ Ինչպե՞ս սկսեց գրել։ Ի՞նչ այլ ծրագրերի վրա է աշխատում։

-Մի քանի տարի առաջ, երբ օպերայում Սերժ Սարգսյանը կազմակերպեց իր 80-ամյակի երեկոն, դրանից մի փոքր առաջ ասաց, ուզում է օպերա բեմադրել։ Արդեն մտքով հղացել  էր։ Մինչեւ իր ուղեղում չի հասունացնում,  չի արտահայտում, չի ասում։ Ինչպես «Հոմո Սափիանսի» մասին ասաց, որ ես այդ ֆիլմը տեսել եմ, բայց շատ կուզեի դուք էլ տեսնեք։ Ցավոք, սցենարը կադալով, մարդիկ  այն պատկերացումը չեն ստանում, մինչդեռ «Հոմո Սափիանսը» պետք է լիներ լիամետրաժ խաղարկային ֆիլմ՝ դերասաններով, նկարահանումները կատարվելու էին անապատներում,  օվկիանոսներում, հագուստները  անտիկ ժամանակների էին,  դերասանները պետք է խաղային առանց խոսքի,  երաժշտությունն էր հնչելու։  Դրա համար թանկ ֆիլմ էր, անհրաժեշտ գումարը  չկարողացավ հավաքել։

Օպերան էլ կարծես այդ ֆիլմի փոխարեն կլինի։ Ասում էր՝ ուզում եմ տարբեր օպերաներից հավաքել  եւ նոր օպերա ստեղծել,  որ ոչ ոք չի էլ մտածել նման բան։ Նոր բնակարան  տեղափոխվելուց հետո, երբ կահավորեցինք իր աշխատասենյակը,  սկսեց աշխատել  եւ կարճ ժամանակում  ավարտեց լիբրետոն։ Արդեն երգիչները ծանոթանում են տեքստին։ Այս օպերայում ինքը նաեւ ժամանակակից տարրեր է մտցրել։ Գլխավոր դերում մարդն է՝ իր տարբեր հատկանիշներով։

Այժմ աշխատում է նաեւ  «Սեւ ու սպիտակ երազներ» գեղարվեստական ֆիլմի կինոսցենարի վրա։

-Ինչի՞ մասին է լինելու ֆիլմը։

 -80 -ամյա տղամարդու եւ 20-ամյա աղջնակի սիրո պատմություն է։

-Ինձ միշտ զարմացրել է, թե Արտավազդ Փելեշյանն ինչո՞ւ հարցազրույց չի տալիս։ Ի՞նչ որ դեպք է եղել, որից ազդվել է եւ այլեւս լրագրողներին չի վստահում, թե այլ պատճառ կա։

-Նա մշտապես զգացել է, որ լրագրողները հարցերը տալիս են, բայց պատասխանները շարադրում են իրենց տեսանկյունով։ Եվ երբեք հարցազրույց չի տվել, նույնիսկ ֆրանսիական հայտնի հեռուստալրագրողներ էին եկել, նրանց էլ մերժեց։ Բայց մամուլի ասուլիսներ եւ հանդիպումներ սիրով անցկացնում է, ցանկացած հարցի պատասխանում է։

-Զարմանալի է, որ այսքան տարիների ընթացքում Հայաստանում չստեղծվեց Փելեշյանական դպրոց, մեր երիտասարդ սերունդը չօգտվեց նրա գիտելիքներից։

Այո, ես էլ եմ ափսոսում, որ նա աշակերտներ չունի։ Դպրոցի մասին խոսակցություններ եղել են դեռեւս Քոչարյանի ժամանակ, որ ուզում էին ինստիտուտ բացել, բայց հարմար շենք չգտան, ու այդպես մնաց։ Սերժ Սարգսյանը ապահովեց բնակարանով, կազմակերպեց 80-ամյակի նշումը, բայց չհասցրեց դպրոցի բացման խնդրով զբաղվել, քանի որ հրաժարական տվեց։ Արմեն Սարգսյանին դիմեցինք, ինքը հանդիպեց, ասաց, որ դա իր լիազորություններից դուրս է, քանի որ նման հարցերը կառավարությունն է լուծում։ Իհարկե, մի անգամ սլավոնական համալսարանը կազմակերպեց հանդիպում–վարպետության դաս, նույնիսկ առաջարկեցին դասավանդել այնտեղ, սակայն  իր պայմանները չկարողացան բավարարել։

Որքան գիտեմ վերջին ֆիլմը՝ «Բնությունը», որը նկարահանվել է նաեւ ֆրանսիական Կարտիե հիմնադրամի ֆինանսավորմամբ, վարպետը նվիրել է Ձեզ։ Ինչո՞ւ այդ ֆիլմը։

-«Բնությունը» երկար ճանապարհ անցավ, մինչեւ վերջիվերջո  ավարտեց։ Երբ Կարտիեն ֆինանսավորեց, մենք մեկնեցինք Փարիզ եւ 5 ամիս աշխատեցինք այնտեղ։ Հատուկ օգնականների խումբ կար, որ տարբեր արխիվներից բերում էին բնական աղետների մասին անհրաժեշտ նյութեը եւ մենք ընտրում էինք պետքական կադրերը։ Այնուհետեւ 3.5 ամիս էլ Գերմանիայում անցկացրեցինք, ուր արդեն մոնտաժեց ֆիլմը, եւ եկանք Մոսկվա, բայց պարզվեց այլեւս ֆինանսավորում չկա, եւ ֆիլմը փակվեց։ Դա 2006 թվականն էր։ Երբ մի քանի տարի առաջ գալիս էինք Երեւան, ֆիլմը բերեցինք մեզ հետ, հույս ունենալով, որ մշակույթի նախարարությունը կֆինանսավորի, եւ կավարտենք։ Սակայն գումար չգտնվեց։ Ու վերջին պահին օգնության հասավ  Սան Ֆրանցիսկոյից մեր բարեկամ Լեւոն Դեր-Պետրոսյանը, ով առանց որեւէ նախապայմանի տրամադրեց այդ գումարը եւ նա ավարտեց ֆիլմը։ Նախնական տարբերակում ընդամենը 30 րոպե էր, ավելացումներ կատարելուց հետո ստացվեց 1 ժամ 6 րոպե։ Նախնական տարբերակը գունավոր էր, որը շատ էի հավանում,  սակայն քանի որ կային նաեւ սեւ ու սպիտակ կադրեր, եւ իրար չէին համապատասխանում, որոշեց, ամբողջ ֆիլմը դարձնել սեւ-սպիտակ։ Փարիզում շատ էին հավանել ֆիլմը, որոշել էին մեծ շնորհանդես անել, սակայն 2020-ին չկարողացանք գնալ հայտնի պատճառներով, իսկ այս տարի իր ծննդյան օրը հույս ունենք Փարիզում կրկին կլինի ֆիլմի ցուցադրությունը։ Իսկ թե ինչու ինձ նվիրեց, դա էլ իր պատմությունն ունի։ 2020-ին քանի որ իմ ծննդյան 80 ամյակն էր, ես խնդրեցի, որ ֆիլմն ինձ նվիրի։ Ասաց՝ կմտածեմ։ Հետո մոնտաժային աշխատողն ասաց, որ գրել է՝ «Նվիրում եմ Աիդա Գալստյանին»։  Մի օր տանը ինձ հարցրեց, թե ինչո՞ւ էի ուզում, որ  այդ ֆիլմն ինձ նվիրեր։ Ասացի՝ որովհետեւ այդ ֆիլմը սկզբից մինչեւ վերջ իմ կյանքն է։

Զրույցը վարեց

Հակոբ Ասատրյանը

2021 թվական

Այսօր գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով Հայաստանի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Վարպետին՝ շնորհավորելու և պատվելու նրա վաստակը:

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք վայելելու Ձեր տաղանդն ու գործերը: Հույս ունեմ՝ դեռ երկար ժամանակ կշարունակեք ստեղծագործել ու հարստացնել հայ և համաշխարհային կինոարվեստը»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շնորհավորելով Վարպետին:

Ժաննա Անդրեասյանը Փելեշյանին է նվիրել «Համո Բեկնազարյան» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) պատկերագիրքը՝ կարևորելով կինոյի 2 հսկաների փոխառնչությունները: Վարպետը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և հույս հայտնել, որ Համո Բեկնազարյանի հիշատակը Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում ըստ արժանվույն կգնահատվի։

Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև վերջին տարիներին հրատարակված Արտավազդ Փելեշյանի հեղինակային գրքերին ու «Բնություն» ֆիլմին՝ ընդգծելով, որ նրա արվեստը մեզ համար արժանի տեղ է ապահովում համաշխարհային ասպարեզում։

Արտավազդ Փելեշյան արվեստագետին գնահատանքի խոսք է ասել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը. «Վարպետի վաստակը գնահատելն անհամեստ հավակնություն կլինի: Պարզապես պետք է վայելել նրա ներկայությունը, քանի որ նրա ժամանակակից լինելն արդեն իսկ երջանկություն է: Փելեշյանն այն անունն է, որն իմաստավորում է մեր միջավայրը, մեր գեղարվեստական և հոգևոր իրականությունը, անուն, առանց որի՝ անհնար է պատկերացնել հայ կինեմատոգրաֆիայի պատմությունն ու ընթացքը: Նա իր ուրույն տեղն ունի կինոկրթության մեջ, և նրա արվեստով ուսուցանում են արտասահմանյան հաստատություններում»:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նաև տեղեկացրել է, որ Արտավազդ Փելեշյանի վերջին՝ «Բնություն» ֆիլմը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ցուցադրվում է տարբեր երկրներում՝ ստանալով մեծ արձագանք:

«Արտավազդ Փելեշյանը բնապաշտ է, և նա ամեն ինչ գիտի բնության ուժի ու հավերժության մասին»,- եզրափակել է Ա․ Խզմալյանը:

orer.eu

Wednesday, 22 February 2023

Փետրվարյան տարբեր լուրեր

22 февраль

Embassy of the Netherlands in Armenia

 Նիդերլանդների պաշտոնական օրհներգը՝ Վիլհելմուսը, աշխարհի ամենահին պետական օրհներգն է:

Վիլհելմուսը պաշտոնապես ընդունվել է որպես ազգային օրհներգ 1932 թվականին, սակայն այն գրվել է 1569-1572 թվականներին, ինչն էլ այն դարձնում է աշխարհի ամենահին պետական օրհներգը։

Վիլհելմուսը գրել է բանաստեղծ և դիվանագետ Ֆիլիպ Մարնիկսցին՝ Սուրբ Ալդեգոնդի լորդը:

Վիլհելմուսը Նիդերլանդների և Իսպանիայի միջև անկախության՝ ութսունամյա պատերազմի (1568-1648) սկզբում։ Այն երգել են Օրանական թագաժառանգի կողմնակիցները։

Լսեք օրհներգը ու կարդացեք դրա տեքստը ստորև հղումներ 👇:

Տեքստ/text 👉 https://bit.ly/3IK1Hyg

Երգը/song 👉 https://bit.ly/3EtqKms

The official Dutch national anthem - the Wilhelmus – is the oldest national anthem in the world.

The Wilhelmus was officially adopted as the national anthem in 1932, but it was written between 1569 and 1572. This makes it the oldest national anthem in the world.

The poet and diplomat Philips of Marnix, Lord of Saint-Aldegonde wrote the Wilhelmus.

The Wilhelmus dates from the Eighty Years' War (1568-1648), the war of independence between the Netherlands and Spain. It was sung by supporters of the Prince of Orange.

You can listen to the anthem and read the text of the Wilhelmus through the above links 👆.

22 февраль

Նիդերլանդների կառավարությունը հայտարարել է, որ որոշ ռուս դիվանագետներ կարտաքսվեն՝ պատճառաբանելով, որ նրանք հետախուզության աշխատակիցներ են։

Հայտարարության մեջ նշվում է, որ արտաքսվող ռուս դիվանագետներին տրվել է 2 շաբաթ ժամանակ՝ երկիրը լքելու համար, իսկ Ամստերդամում Ռուսաստանի առևտրային գրասենյակը փետրվարի 21-ից փակ կլինի։

https://www.facebook.com/photo?fbid=649018730562858&set=a.525471942917538

22 февраль

Լյուքսեմբուրգը Հայաստանում նշանակում է ոչ ռեզիդենտ դեսպան: Այս մասին հայտարարեց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը՝ Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:

Հայաստանն ու Լյուքսեմբուրգը նախորդ տարի նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը դա լավ հնարավորություն համարեց՝ փորձելու համար ավելացնել երկու երկրների հարաբերությունների ինտենսիվությունը:

«Մենք որոշել ենք ձեր երկրում նշանակել ոչ ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցիչ՝ դեսպան Ալեն դե Մյուսերին»,- ասաց Ժան Ասելբորնը:

Նախարարի խոսքով՝ դեսպանի հայրը ևս դեսպան է եղել, և նա փոքր տարիքում իր հոր հետ եղել է Հայաստանում:

Նախարարը հույս հայտնեց, որ Լյուքսեմբուրգի դեսպանը և Հայաստանի դեսպանը (նստավայրը՝ Հաագա) միասին կամրապնդեն ու կմեծացնեն տնտեսական հարաբերությունները երկրների միջև:

https://www.facebook.com/photo?fbid=648997910564940&set=a.525471942917538


21 февраль

Հայաստանի ազգային գրադարան 

✍️1999 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ 2000 թ. սկսած՝ այդ օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր։  2005 թվականից տոնը նշվում է նաև Հայաստանում։ Այս օրը առիթ է ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու մայրենին, որը բացի հաղորդակցման գլխավոր միջոցը լինելուց՝ յուրաքանչյուր ազգի համար նաև սեփական դիմագիծը, ինքնությունը պահպանելու կարևոր միջոցներից մեկն է, այդ ազգի մշակույթի ու պատմության կրողը, ինչպես կասեր Ռաֆայել Իշխանյանը՝ «Մեր ինքնության գլխավոր նշանը»։ Օրվա կապակցությամբ այս տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Լեզվի կոմիտեն համատեղ անցկացրել են աշակերտական տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով։


✔️«Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…», -Ավետիք Իսահակյան

✔️«Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց», - Ստեփան Զորյան

«Մայրենի լեզուն մարդու հետ է միշտ: Լեզուն այն միջոցն է, որով գիտակցությունը մարմին է առնում, մտածմունքը` նյութականանում», -Հրաչյա Աճառյան

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid02isW1ALkxLR5rzbxspNoPpnCYr4hHVY1ky6uVfn7ZZ49hQxZmqeUUZ2mcqwc3XWYMl


20 февраль

ՆՈՐ

6․4 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայի Հաթայ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք

Թուրքիայի Հաթայ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 6․4 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնվում է մարդկային զոհերի  ու ավերածությունների մասին։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալլ:

-֊֊֊֊֊֊֊֊֊

Էրդողանը Հաթայում, արխիվային լուսանկար

https://www.facebook.com/photo/?fbid=647470184051046&set=a.525471942917538


20 февраль

Երբ բնությունն է ամենահզոր քանդակագործը 

Symphony of the Stones, Armenia

Լուս`  ArmTravel էջից

https://www.facebook.com/photo/?fbid=647056717425726&set=a.525471942917538


19 февраль

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը ճշտում է Հայաստանի վարած քաղաքականության  սուվերենությունը։

Բաց մի թողեք, լսեք հաղորդումը։

https://www.youtube.com/watch?v=Srm7SnVGUGc



18 февраль

'Piano Parels uit Armenië' in Nederland

16 februari en 3 maart 2023

Concert met Armeens pianoduo uit Jerevan

Marina Gevorgyan en Anahit Nersesyan

• 26 februari om 16.45 uur in Luther Museum

Nieuwe Keizersgracht 570 – Amsterdam

Informatie en kaartjes bestellen:


• 3 maart om 18.30 uur in Haags PianoHuis

Noordeinde 64A – Den Haag

Informatie en kaartjes bestellen:

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid0fSrBJuo54e1Zy8F5qnN7fXcJsaAs1fHzS17XQdg6MyusMqp99GSCp2Yk9xpjuqh7l



18 февраль

Հումորիստ, Հեռուստահաղորդավար. Շոումեն. Երգիչ Մաքսիմ Գալկինը իր հանրաճանաչ կնոջ ՝ Ալլա Պուգաչովայի հետ Ռուսաստանում ճանաչվել է այսպես կոչված ինոագենտ։  Հիմա նրանք իրենց զույգ երեխաների հետ ապրում են Իսրայելում։

Շուտով նա հյուրախաղեր կունենա Եվրոպայում։ Պարոդիաներ, երգեր, հումոր, համերգային համարներ հայտնի հեռուստաշոուներից: Նրա հումորը արդիական է, ճկուն և իսկապես զվարճալի: Մաքսիմը  լինելու է նաև Ամստերդամում։ Ռուսաստանի մեր հայրենակիցներին լինել նրա համերգին` իսկական տոն է։ Նախօրոք գնել տոմսեր։

https://www.facebook.com/BestEvEu/videos/705988144335525


16 февраль

Կարևոր լուրեր

Մյունխենում կայացավ Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպումը

Հանդիպումից հետո Հայաստանի կառավարության հաղորդագրությունում մասնավորապես ասված է, որ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:

«Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը:

Ադրբեջանն առաջարկում է անցակետեր դնել Լաչինի միջանցքում, ինչպես նաև «Զանգեզուրյան միջանցքի» սկզբում և վերջում։

«Մենք ավելի վաղ արդեն արել ենք այդ առաջարկը ոչ պաշտոնական խողովակներով, այսօր էլ այն պաշտոնապես ներկայացրեցինք։ Հայաստանը որևէ դիրքորոշում չի հայտնել», - այսօր ասել է Ադրբեջանի նախագահը Մյունխենում, որտեղ ավելի վաղ տեղի էր ունեցել Բլինքեն-Փաշինյան-Ալիև ձևաչափով հանդիպում:

«Գլխավոր հարցն այն է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է կառուցվի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա, Ղարաբաղի մասին որևէ դրույթ անընդունելի է»,- APA գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը։

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid0F6DUjQJGbqRQP4cdZu7sHCDpP8Gp8AeVDFCGDw1FfV6r5DRZT6YJTYx7gbB4ubu6l


16 февраль 

Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն At  REAIMsummit  Ambassador Tigran Balayan briefed Agnes Callamard, the Secretary General of Amnesty International

on the dire humanitarian situation/catastrophe, caused by illegal and sadistic #ArtsakhBlockade, calling for bold actions to open the road of life for 120000 people #Artsakh.

Հաայագայում ընթացող Արհեստական բանականության վերաբերյալ համաժողովին դեսպան Տիգրան Բալայանը Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարին է ներկայացրել Արցախում ահագնացող հւոմանիտար ճգնաժամը՝ կոչ անելով առավել գործնական քայլեր ձեռնարկել Արցախն ապաշրջափակելու նպատակով։

https://www.facebook.com/photo/?fbid=644351521029579&set=a.525471942917538


 16 февраль 

Lurer.com 


Հայաստանյան լրատվամիջոցը ընթերցողների ուշադրությանն է  ներկայացնում արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այս անգամ անդրադարձել է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանին:

https://lurer.com/?p=504029&fbclid=IwAR1MYFWyzrqNTceVL2vgc5AiRlxsF3icdBiE66dBFYKeL6J3mq11NnNLRTM


16 февраль 

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերից տուժածների համար Նիդերլանդներում ազգային դրամահավաքի արդյունքներով (Giro555) մոտ 88,9 մլն եվրո է հավաքվել։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտարարել են դրամահավաքն իրականացնող Հիլվերսումի Sound & Vision-ի  կենտրոնից

https://www.nu.nl/binnenland/6251480/889-miljoen-euro-opgehaald-voor-turkije-en-syrie-na-actiedag-giro555.html


Pontifical Legation Western Europe

16 февраль  

ԱՅՍՕՐ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է


Սբ․ Վարդան Մամիկոնյանը գլխավորեց հայ ժողովրդի հաղթական պայքարը զրադաշտական Պարսկաստանի իրեն հավատափոխ անելու ծրագրի դեմ: 

Ավելի քան 1000 քաջորդիներից բաղկացած Վարդանանք կոչվող նրա զորագունդը 451 թ. մայիսի 26-ին Ավարայրի դաշտում վճռական ճակատամարտի դուրս եկավ պարսից զորքի դեմ: Ճակատամարտից առաջ Վարդանանք աղոթեցին ու հաղորդություն առան։ Այս խիստ անհավասար մարտում նրանք հերոսաբար նահատակվեցին, բայց հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Հայ ժողովրդի ազատագրական պայքարի արդյունքում Պարսկաստանը հրաժարվեց բռնի հավատափոխության իր ծրագրից, և Հայաստանում վերականգնվեց քրիստոնեական դավանանքի ազատության իրավունքը:

Սա քրիստոնեական հավատի հաղթանակն էր:

Այս հաղթանակի և Վարդանանց նահատակության հիշատակը Հայ Եկեղեցին նշում է համանուն տոնով՝ Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը:

https://youtu.be/Z_jcNV3X1go


16 февраль 

.Շառլ Ազնավուրին նվիրված առաջին կենսագրական գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը»- MONSIEUR AZNAVOUR-ը մեծ էկրաններին կհայտնվի 2024ին՝ աշխարհահռչակ երգչի ու դերասանի 100-ամյակի առթիվ։ Այն կանդրադառնա Շառլ Ազնավուրի աստղային վերելքին ՝ 1950-ականներին և բազմաթիվ արտիստների հետ նրա բարեկամությանը, այդ թվում՝ Էդիթ Պիաֆի հետ, որը նրան իր հետ տարավ հյուրախաղերի Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների բազմաթիվ քաղաքներ։ Ֆիլմի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը և Grand Corps Malade-ն, իսկ պրոդյուսերները՝ Ժան-Ռաշիդ Կալուշի «Kallouche Cinema»-ն և «Mandarin & Compagnie»-ն: Այս մասին տեղեկացնում են Ազնավուր հիմնադրամն ու Հայկական ֆիլմ ընկերակցությունը՝ AFS-ը։

ORER Armenian European Magazine

https://orer.eu/hy/


 15 февраль 

Embassy of the Netherlands in Armenia-ը Նիդերլանդների մասին ❤️


 Բազմաթիվ հետաքրքիր փաստեր կան Նիդերլանդների վերաբերյալ։ Այսօր ուզում ենք մեր երկրին վերաբերող 7 զվարճալի փաստերի մասին պատմել։

1 - Նիդերլանդների գրեթե մեկ երրորդը գտնվում է ծովի մակարդակից ցածր:

2 - Նիդերլանդացիները աշխարհի ամենաբարձրահասակ մարդիկ են:

3 - Յուրաքանչյուր նիդերլանդացի տարեկան միջինը ուտում է 14,3 կիլոգրամ պանիր։

4 - Ամստերդամն ամբողջությամբ կառուցված է հիմնասյուների վրա և ունի 1200 կամուրջ։

5 - Նիդերլանդներն ունի թանգարանների ամենաբարձր խտությունն աշխարհում։

6 - Նիդերլանդներում կան ոչ պակաս, քան 37000 կիլոմետր հեծանվային ուղիներ:

7 - Տեքսել Վադեն կղզում ավելի շատ ոչխարներ են ապրում, քան մարդիկ։

-------

🇳🇱🇦🇲 The Netherlands is interesting to get to know for many reasons. Today we want to share 7 fun facts about our country!

1 - Almost a third of the Netherlands is below sea level.

2 - The Dutch are the tallest people in the world.

3 - Dutch people eat an average of 14.3 kilos of cheese per person per year.

4 - Amsterdam is built entirely on piles and has 1200 bridges.

5 - The Netherlands has the highest museum density in the world.

6 - In the Netherlands, there are no less than 37,000 kilometers of cycle paths.

7 - More sheep than people live on the Wadden Island of Texel.

https://www.facebook.com/photo/?fbid=580036527495818&set=a.483262597173212


15 февраль 

Նիդերլանդական F-35-երը ռուսական 3 ռազմական ինքնաթիռ են որսացել



Հոլանդական երկու F-35 կործանիչներ Լեհաստանի մերձակայքում որսացել են ռուսական երեք ռազմական ինքնաթիռ այն բանից հետո, երբ վերջիններս Կալինինգրադից մոտեցել են ՆԱՏՕ-ի լեհական պատասխանատվության գոտուն։ Այս մասին հայտարարություն է տարածել Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը։

«Նույնականացումից հետո պարզվել է, որ երեք ինքնաթիռ է՝ ռուսական IL-20M Coot-A, որին ուղեկցում էին երկու Սու-27։ Հոլանդական F-35-երը մեծ տարածությունից հետևել են ռուսական ինքնաթիռներին և տվյալները հանձնել ՆԱՏՕ-ի գործընկերներին»,- նշում է Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել այս հայտարարությանը:

Նիդերլանդների պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ Լեհաստանում տեղակայված է հոլանդական ութ F-35 ինքնաթիռ։

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid02REK1fYeUSUuYwVQBMGse9u17gnAt5yUYBoRdCW64Y6DAKMz4VQwNQmYpyzrWsBV8l



15 февраль в 19:22  

Նիդերլանդներն ու Դանիան իրենց զինանոցից Ուկրաինային Leopard-2 տանկեր չեն մատակարարի.  Die Welt

15 Փետրվարի, 2023 

Նիդերլանդներն ու Դանիան իրենց զինանոցից Ուկրաինային Leopard-2 տանկեր չեն մատակարարի։ Նշյալ երկրների կառավարությունները վերանայել են Կիևին ժամանակակից մարտական ​​տեխնիկաներ մատակարարելու իրենց որոշումը։ Այս մասին հայտնում է Die Welt թերթը՝ հղում անելով Նիդերլանդների և Դանիայի կառավարություններին ուղղված հարցումներին։

Նիդերլանդները պատրաստվում էր Ուկրաինային փոխանցել 18 Leopard-2 տանկ, որոնք վարձակալված են Գերմանիայից և գտնվում են գերմանա-հոլանդական գումարտակում։ Այժմ, ի պատասխան թերթի խնդրանքի, երկրի իշխանությունների ներկայացուցիչները պատասխանել են, որ չեն կարող այդ տանկերը տրամադրել Ուկրաինային։ Դանիայի կառավարության աղբյուրները նույնպես հայտնել են, որ երկիրը Leopard 2-ը չի մատակարարի իր պաշարներից:

Die Welt-ը հայտնում է, որ երկու երկրներն էլ որպես փոխհատուցում ստանձնելու են 100 Leopard-1 տանկերի վերանորոգման ծախսերը, որոնք Գերմանիան մտադիր է փոխանցել Ուկրաինային։

Ըստ թերթի՝ Շվեդիան և Ֆինլանդիան նույնպես հրաժարվում են Leopard-2 տանկերը Կիև մատակարարելու նախնական որոշումներից։ Երկու երկրներն էլ սպասում են ՆԱՏՕ-ին անդամակցելուն և պատրաստակամություն են հայտնել ռազմական տեխնիկան ուղարկել դաշինքի անդամ դառնալուց հետո։ 

Հիշեցնենք, որ հունվարին ԱՄՆ-ն հայտարարել էր 31 Abrams տանկեր մատակարարելու պատրաստակամության մասին, իսկ Գերմանիան հայտարարել էր, որ կփոխանցի իր Leopard տիպի 14 տանկ, ինչպես նաև թույլտվություն կտա այլ երկրներին Leopard մատակարարել Ուկրաինային։ Լեհաստանը, Նիդեռլանդները և Իսպանիան ավելի վաղ հայտարարել էին Leopard տանկերի մի մասը իրենց պաշարներից ուկրաինական բանակին փոխանցելու պատրաստակամության մասին, սակայն նրանք չէին կարող դա անել առանց այդ տեխնիկան արտադրող Գերմանիայի թույլտվության։ Այսպիսով, Կիևը կարող է ստանալ առնվազն 112 միավոր գերմանական տանկ։ Սպասվում է, որ նրանք կարող են հայտնվել Ուկրաինայում երկու-երեք ամսվա ընթացքում։ Կիևը և Բեռլինը հայտարարեցին, որ տանկերը կկիրառվեն միայն Ուկրաինայի օկուպացված տարածքները ազատագրելու համար:

https://www.facebook.com/photo/?fbid=643371901127541&set=a.525471942917538


14 февраль 

Նոր Զելանդիան ենթարկվել է սաստիկ փոթորիկի հարվածին: Հարյուր հազարավոր բնակիչներ զրկվել են էլեկտրականությունից: Հազարավոր մարդիկ հեղեղումների և սողանքների պատճառով լքել են իրենց տները: Նոր Զելանդիայում հայտարարվել է արտակարգ դրություն՝ ընդամենը երրորդը երկրի պատմության ընթացքում:

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid033YyTy1V2h5zcsJbTKiTejQRuT3ffgFLLjii8atknGCLj4ryjBeiH7HU5QbRN2bjjl