Նիդերլանդական օրագիր-2025 . Նոր հույսերի ու խաղաղության սպասումով
Զարեհ ՍԻՆԱՆՅԱՆ
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար
Armeense Stichting Ani և Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու ՆՈՐ ՏԱՐՎԱ ուղերձը
Նիդերլանդական օրագիր-2025 . Նոր հույսերի ու խաղաղության սպասումով
Դեկտեմբերի 24-ին ամբողջ աշխարհում միլիոնավոր կաթոլիկ քրիստոնյաներ նախապատրաստվում են տոնել Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու օրը, այն սկսվում է երեկոյան ճրագալույցով ։ Բոլոր հետևորդներին շնորհավոր։
ՆԱԵՎ ՆԱՅՄԵԽԵՆԻ ՎԱՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ
«Միասին» համահայկական ՀԿ-ն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ արդեն երրորդ անգամ Հայաստանում ապրող սոցիալապես անապահով, Արցախյան 44- օրյա պատերազմում զոհված հայորդիների, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների համար իրականացրեց «Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագիրը:
Այս տարի տոնական միջոցառումն անցկացվեց Լճաշեն գյուղի «Էթիունի» հյուրատանը, որի ժամանակ 40 երեխայի փոխանցվեց նախապես պատրաստած նվերները:
Ծրագրում ներառված էին Լճաշեն և Գագարին բնակավայրերի վերը նշված թիրախային խմբերի երեխաները:
Ի թիվս աշխարհում սփռված հայկական կազմակերպությունների բարեգործությանը մասնակցեց նաև Նիդերլանդների Նայմեխեն քաղաքի ՎԱՆ կիրակնօրյա դպրոցի սաները
«Ուրախ ենք, որ շարունակվում է «ՄՀՀ» միության կողմից փոքրիկ ներդրումը» Հայաստանի Հանրապետության տարբեր գործընկերների ծրագրերին։ Այս անգամ Միասին հկ֊ի օգնությամբ Խաղաղ ամանոր նվիրեցինք Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի որոշ երեխաներին։ Մենք «փոքր» ենք՝ շատ մեծ սրտով։»-Գրում են նրանք:
Ձեզ ենք ներկայացնում աշխարհի տարբեր անկյուններում գտնվող երեխաների ուղերձներն իրենց հասակակիցներին:
Հայաստանի Հանրային Ռադիո յի Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդման հյուրն էր ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Լևոն Սարդարյանն ու գլխավոր հանձնակատարը զրուցում են Հայաստան-Սփյուռք կապերի, սիրիահայերի հետ կապված իրավիճակի, Հանձնակատարի գրասենյակի ձեռնարկած աշխատանքների, եկող տարվա ակնկալիքների մասին։
ՏԱՐԵՄՈՒՏՅԱՆ ԷԿՐԱՆ` ՊՈՒՏԻՆԻ движуха-ն
Թղթակցի ու Պուտինի միջև խոսակցություն (Իրականում Պուտինն այս խոսքերն ասել է);
-Պարոն նախագահ, թվում է Դուք չեք հասել հատուկ զինվորական օպերացիայի իրականացման նպատակին և Ռուսաստանը հայտնվել է թույլ դիրքերում:
-Ինչ հիմարություն, նպատակակետին պրակտիկորեն հասել ենք, Ռուսաստանն ուժեղ է, քան երբևէ:
-Դուք տեղյակ ե՞ք, որ սևծովյան նավատորմը գրեթե ոչնչացված է, հայտնվել է հատակում ինչպես ձեր տնտեսությունը:
-Բայց տես, մեզ Արեշնիկ ունենք:
-ՆԱՏO-ի տարածքները մեծացել են, իսկ Կուրսկի մարզի մի մասն էլ գրավված է:
-Արեշնիկ
-Ձեր զորքերը դուրս են բերվում Ղարաբաղից ու Սիրիայից, իսկ Ռուսաստանի հեղինակությունը ցեխին է հավասարվել:
-Աաաա՜րեշնիկ
-Բանակի կորուստները հարյուրհազարների է հասնում, մերժված վիճակում եք` կախված Չինաստանից:
-Արեշնի՜կ
-Դեհ ինչ, պատասխանեք մեր վերջին հարցին: Ո՞րն էր այս հանցագործ պատերազմի պատճառը
-ՈՒղղակի սկսել էինք ձանձրանալ, լճացում, ուզեցինք շարժուձև (движуха) անել: Հենց սկսվի դա ամեն ինչ կսուլի ներքևում, վայրկյաններ, պարկուճներ, սարսափ, բայց սարսափելին` սարսափը չէ, պարզապես движуха (շարժուձև) է
(Երրորդ կողմից ձայն)
- Ապուշ (долбоёб)
(Նույն օրը երեկոյան հայտնի դարձավ , որ Ռուսաստանը հրթիռներով խփել է Կիևին ու Խերսոնին-ծանոթ. Նիդ օրագիր)
ՄԵՐ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ:Այս տեսաերիզը դիտել է 2մլն 300 հազ. մարդ
Բանգլադեշի Դաքքա քաղաքի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին ( the Armenian Church of the Holy Resurrection in Dhaka)
Գտնվում է Դաքքա քաղաքի հին հատվածի Արմանիտոլա շրջանում։
Ներկայումս եկեղեցին փակ է, ներս մտնելու համար անհրաժեշտ է թույլտվություն։ Բանգլադեշի կառավարությունը եկեղեցին ներառել է ճարտարապետական հուշարձանների ցանկում։
Այն կառուցված է 1781 թվականին հայկական փողոցում, գերեզմանատանը կից գտնվող փայտե ժամատան տեղում։ Այն օծել է Եփրեմ եպիսկոպոսը, ով հետագայում դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցի։ Հայերն այստեղ են եկել 17-18 -րդ դարերում և հիմնականում զբաղվել են առևտրով։ Շնորհիվ առևտրի ոլորտում հայերի հաջողությունների, որոնք բարելավում էին պետության տնտեսական վիճակը, Մեծ Մոնղոլների կայսրության ղեկավար Ագբար I Մեծը հայերին թույլ է տվել ազատորեն դավանել իրենց կրոնը։ Տաճարի կառուցման համար գումար է հավաքել Բենգալիայի ամբողջ հայկական համայնքը։ Եկեղեցին կառուցվել է Դաքքայի աժխույժ հայաբնակ շրջաններից մեկում՝ Արմատիոլում։ Դաքայում հայեր այլևս չկան, եկեղեցին չունի մշտական վանահայր և այդ պատճառով ժամերգություններ անցկացնելու համար տարին երկու անգամ Ավստրալիայից այստեղ է գալիս հայոց արքեպիսկոպոսը։
Եկեղեցուն հետևող միակ հայը՝ Մարտինը, (Մայքլ Ջոզեֆ Մարտին) ծնվել է 1930-ին՝ Բիրմայում եւ Դաքքա էր գնացել 1942-ին։ 1980-ականներից նա խնամում էր եկեղեցին եւ նրա հարեւանությամբ գտնվող գերեզմանատունը, ուր թաղված են մոտ 400 հայեր։ Ցավոք վերջինս էլ մահացավ 2020թվականին: Եկեղեցին ունի 750 ոտնաչափ (230 մ) երկարություն, միջացքն ունի 14 ոնտաչափ լայնություն, 4 դուռ, 27 պատուհան։ Եկեղեցում կա պարուրաձև սանդուղք, ժամացույցե աշտարակ, որի ձայնը լսվել է 4 մղոն հեռավորության վրա և մարդիկ իրենց ժամացույցները ուղղում են ըստ այդ ժամի։ 1897 թվականին եկեղեցին տուժվել է երկրաշարժից։
Դաքքա այցելության ժամանակ Մայր Թերեզան գիշերել է այս եկեղեցում։
Տեսաերիզ` Հարություն Հակոբյանի
https://www.nidoragir.com/2024/12/blog-post_24.html
https://niderlandakan.livejournal.com/622776.html
Բանգլադեշի Դաքքա քաղաքի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին ( the Armenian Church of the Holy Resurrection in Dhaka) գտնվում է Դաքքա քաղաքի հին հատվածի Արմանիտոլա շրջանում։
Ներկայումս եկեղեցին փակ է, ներս մտնելու համար անհրաժեշտ է թույլտվություն։ Բանգլադեշի կառավարությունը եկեղեցին ներառել է ճարտարապետական հուշարձանների ցանկում։
Այն կառուցված է 1781 թվականին հայկական փողոցում, գերեզմանատանը կից գտնվող փայտե ժամատան տեղում։ Այն օծել է Եփրեմ եպիսկոպոսը, ով հետագայում դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցի։ Հայերն այստեղ են եկել 17-18 -րդ դարերում և հիմնականում զբաղվել են առևտրով։ Շնորհիվ առևտրի ոլորտում հայերի հաջողությունների, որոնք բարելավում էին պետության տնտեսական վիճակը, Մեծ Մոնղոլների կայսրության ղեկավար Ագբար I Մեծը հայերին թույլ է տվել ազատորեն դավանել իրենց կրոնը։ Տաճարի կառուցման համար գումար է հավաքել Բենգալիայի ամբողջ հայկական համայնքը։ Եկեղեցին կառուցվել է Դաքքայի աժխույժ հայաբնակ շրջաններից մեկում՝ Արմատիոլում։ Դաքայում հայեր այլևս չկան, եկեղեցին չունի մշտական վանահայր և այդ պատճառով ժամերգություններ անցկացնելու համար տարին երկու անգամ Ավստրալիայից այստեղ է գալիս հայոց արքեպիսկոպոսը։
Եկեղեցուն հետևող միակ հայը՝ Մարտինը, (Մայքլ Ջոզեֆ Մարտին) ծնվել է 1930-ին՝ Բիրմայում եւ Դաքքա էր գնացել 1942-ին։ 1980-ականներից նա խնամում էր եկեղեցին եւ նրա հարեւանությամբ գտնվող գերեզմանատունը, ուր թաղված են մոտ 400 հայեր։ Ցավոք վերջինս էլ մահացավ 2020թվականին: Եկեղեցին ունի 750 ոտնաչափ (230 մ) երկարություն, միջացքն ունի 14 ոնտաչափ լայնություն, 4 դուռ, 27 պատուհան։ Եկեղեցում կա պարուրաձև սանդուղք, ժամացույցե աշտարակ, որի ձայնը լսվել է 4 մղոն հեռավորության վրա և մարդիկ իրենց ժամացույցները ուղղում են ըստ այդ ժամի։ 1897 թվականին եկեղեցին տուժվել է երկրաշարժից։
Դաքքա այցելության ժամանակ Մայր Թերեզան գիշերել է այս եկեղեցում։
Տեսաերիզ` Հարություն Հակոբյանի
ՄԱՆՎԵԼ ԱԴԱՄԻ ՄԻԿՈՅԱՆ
Ծնվել է 1961թ. նոյեմբերի 5-ին, Վրաստանի Մառնեուլի շրջանի Խոժոռնի գյուղում: Բարձրագույն կրթություն է ստացել Երևանում:
1983-ից ապրում է Վանաձորում: Աշխատել է քաղաքային «Կայծ», «Վերածնունդ», ապա մարզային «Լոռու մարզ» թերթերի խմբագրություններում: 1998-ից «Լոռու մարզի» գլխավոր խմբագիրն է, 1991-ից՝ «Ազգ» թերթի սեփական թղթակիցը Վանաձորում: 1997թ.-ից խմբագրում է ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի «Երկունք» պարբերաթերթը։ Հանրապետական գրական մամուլում տպագրվում է 1982-ից («Գարուն», «Նորք», «Գրական թերթ», «Նարցիս» և այլն): Հեղինակ է բանաստեղծությունների «Շարունակվող մղձավանջ» (Երևան, «Նաիրի» 1991 թ.) և «Անդրադարձներ» (Երևան, «Վան Արյան», 2001 թ.) «Որտե՞ղ են երաժիշտները» (Երևան, «Վան Արյան», 2011թ.), «Անդունդի եզրով քայլողը» («Տիր» հրատարակչություն, 2014 թ.), «Հիշողության միջանցքներում» (ռուսերեն, Երևան, ՀԳՄ հրատարակչություն, 2015 թ.), «Ստվերներից անդին» (Երևան, «Վան Արյան», 2017 թ.) և «Լռության խոնավ աչքերը» (Երևան, «Էդիթ Պրինտ», 2021թ.) գրքերի։
Հայաստանի ժուռնալիստների (1994-ից) և գրողների (2002-ից) միությունների անդամ է, 2013-ից Հայաստանի գրողների միության վարչության անդամ է, 2018-ից՝ նախագահության անդամ: 1987թ. Մ. Միկոյանն արժանացել է Հայաստանի գրողների միության Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակին՝ այդ տարիներին տպագրած բանաստեղծական շարքերի և «Երկունք» թերթը բարձր մակարդակով հրատարակելու համար։
2006թ. դեկտեմբերին ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության հայտարարած «Անաղարտ մամուլ-2006» մրցանակաբաշխությունում «Լոռու մարզ» թերթն արժանացել է պատվոգրի՝ լավագույն մարզային թերթ ճանաչվելու կապակցությամբ։ 2006թ. դեկտեմբերին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանի գրողների միության հայտարարած՝ կոռուպցիայի դեմ գրված գրական-գեղարվեստական ստեղծագործությունների մրցույթում նրա «Դիետիկ ագռավներ» գործն արժանացել է լավագույն բանաստեղծության համար սահմանված մրցանակին: 2009թ. հունիսին ընտրվել է Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ։ 2009թ. հոկտեմբերին Մ.Միկոյանն արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ազդարար» ամենամյա մրցանակին։ 2011թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ և աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։
2011թ. նոյեմբերին հայ գրականության ոլորտում ունեցած ծանրակշիռ ներդրման և ծննդյան 50-ամյակի առթիվ արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, իսկ հայ ժամանակակից լրագրության ասպարեզում ներդրած ավանդի համար՝ Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալին։ 2012թ. դեկտեմբերին Լոռու մարզի գրական կյանքի զարգացման և հայ գրականության մեջ ունեցած վաստակի համար արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։
2015-ին «Անդունդի եզրով քայլողը» գիրքն արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա մրցանակի: Նույն թվականին Մ. Միկոյանն արժանացել է «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսի մրցանակին: 2018-ին «Ստվերներից անդին» ժողովածուն արաժանացել է «Վահան Թեքեյան» գրական մրցանակի: 2021-ին արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, նույն տարում նա արժանացել է «Լոռվա ասպետ» պատվո նշանի։
Մ. Միկոյանի ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, լեհերեն, անգլերեն, գերմաներեն և պարսկերեն լեզուներով:
Աշխարհի բազմաթիվ լեզուներով գոյություն ունի խոսքի՝ գրավորից բանավորի վերափոխող գործիքներ, որը հանրության այդ առումով կարիքավոր շերտին թույլ է տալիս, իրոք լինել հասարակության լիարժեք անդամ։ Ստուգումից պարզում ենք, որ միայն ՀԱՅԵՐԵՆՆ Է զրկված եղել այդ հնարավորությունից՝ բազմաթիվ հաշմանդամների զրկելով բնակչության մյուս խմբերի հետ ունենալու հավասար իրավունքներ։ Փաստորեն նման հնարավորության բացակայությունը մարդու ՝ տվյալ դեպքում հաշմանդամ մարդու իրավունքների կոպիտ խախտում է եղել։ Հասարակությունը չի պատկերացրել թե այդպիսի մոտեցումը հարցին մարդու իրավունքների ինչպիսի ոտնահարում է, ըստ էության։ Այսօր USAID կազմակերպությունը նյութ և հաղորդագրություն է տարածել այն մասին, որ, վերջապես, հայերենով հավելվածը պատրաստ է։ Սա ողջունելի քայլ է։ Վերջապես նման հավելվածի կարիք ունեցողները կկարողանան լիարժեք շփվել և չեն լինի անտեսված։
Ինչպես նշում է USAID Armenia-ն հավելվածի միջոցով վերանում են խոչընդոտները և կառուցվում է ներառականություն։ Հայերեն տեքստը բանավոր խոսքի վերածող՝ Text-to-Speech առաջին հավելվածի մշակմանը, որը օրերս ներկայացվեց Երևանում աջակցում է ԱՄՆ ՄԶԳ-ն: «Այս գործիքը նպատակ ունի առավել մատչելի դարձնել առաջադեմ տեխնոլոգիաները թե՛ հաշմանդամություն ունեցող անձանց և թե՛ հանրության ավելի լայն շրջանակի համար։»
«Հայերեն տեքստը բանավոր խոսքի վերածող այս հավելվածը ավելին է, քան պարզապես տեխնոլոգիական լուծում՝ այն վկայում է բոլորի համար հավասար հնարավորություններ խթանելու մեր համատեղ հանձնառության մասին: Կամրջելով նորարարությունն ու ներառումը՝ այս գործիքը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն է տալիս լիարժեքորեն մասնակցել հասարակական կյանքին և ինքնուրույն օգտվել հիմնական ծառայություններից»,- միջոցառմանն իր ելույթում ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:
«Տեքստը խոսքի վերածող հավելվածը հաշմանդամություն ունեցող անձանց համար ունի արդյունավետության զգալի ներուժ տարբեր ոլորտներում.
Կրթական հարթակներ․ ուսումնական նյութերը հասանելի է դարձնում հաշմանդամություն ունեցող ուսանողների համար՝ հնարավորություն տալով ավելի ներառական կրթական միջավայրում սովորել:
Հանրային ծառայությունների ոլորտ․ աուդիո բովանդակություն է տրամադրում պետական և հանրային ծառայությունների հարթակներում՝ մատչելիությունը և օգտագործելիությունը բարելավելու նպատակով:
Աջակցող տեխնոլոգիաներ. Աջակցում է խոսքի խանգարումներ ունեցող անձանց՝ հավելվածը ինտեգրելով հաղորդակցման սարքերին, խթանելով ավելի լավ հաղորդակցություն և անկախություն:
Բանկոմատներ և բանկային ծառայություններ. Բարելավում է տեսողության խանգարումներ կամ հաղորդակցման դժվարություններ ունեցող անձանց համար բանկոմատների և բանկային համակարգերի մատչելիությունը ձայնային ցուցումների միջոցով՝ հնարավորություն տալով անկախ կառավարել ֆինանսական գործառույթները։
Հավելվածը մշակել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն՝ «Պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի աջակցությամբ։
Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում՝ «Դիմոքրըսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը։»
ՀՀ մայրաքաղաք Երևանից
Նիդերլանդական Օրագրի համար
Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ
For the Diary of the Netherlands/ NidOragir
From Yerevan, Armenia
Naira Gasparyan, PhD, YSU, Associate Professor
Many languages of the world have tools that transform speech from written to spoken, which allows the needy segment of society to truly feel a full member of society. Inspection allows to find out that only ARMENIAN has been deprived of this opportunity, depriving many disabled people of equal rights with other groups of the population. In fact, the absence of such an opportunity was a significant violation of human rights, in this case, of disabled people. Society did not imagine what a violation of human rights such an approach to the issue could have been, in fact. Today, the USAID organization distributed materials and a message stating that, finally, the application in Armenian is available. This is a welcome step. Finally, those who need such an application will be able to communicate fully and will not be ignored.
As it is mentioned by USAID Armenia “ USAID supports the development of Armenia’s first Text-to-Speech application, launched in Yerevan. This tool aims to make advanced technologies more accessible to persons with disabilities and the broader public.”
“The Armenian Text-to-Speech Engine is more than just a technological solution; it is a testament to our shared commitment to fostering equal opportunities for everyone. By bridging the gap between innovation and inclusion, this tool empowers persons with disabilities to fully participate in public life and access essential services independently,” said John Allelo, USAID/Armenia Mission Director in his speech during the event.
The Text-to-Speech application offers significant potential benefits for persons with disabilities across various sectors:
Educational Platforms: Making learning materials accessible for students with disabilities, enabling more inclusive educational experiences.
Public Services: Providing audio content on government and public service portals to improve accessibility and usability.
Assistive Tools: Supporting individuals with speech impairments by integrating the engine into communication devices, fostering better interaction and independence.
ATMs and Banking Services: Enhancing accessibility to ATMs and banking systems for individuals with visual disabilities or communication difficulties through audio-guided instructions, enabling independent management of financial services.
The tool was developed by the Disability Rights Agenda NGO through the Protection, Inclusion, and Empowerment program, funded by USAID and implemented by Democracy International.”
Նոր տարուն ընդառաջ, որոշել ենք զրուցել Ցյուրիխում բնակվող մեր հայրենակից, հոգեբան Լոռա Սգոլիկի հետ:
Ինչպե՞ս ինտեգրվել նոր հասարակությանը:
Լոռա
Ամեն ինչ կախված է մարդու մտադրությունից։ Եթե ուզում ենք, որ օտար ու անծանոթ միջավայրը մեզ որպես յուրային ընկալի, նախ մե՛նք պետք է կարողանանք ընկալել ու ընդունել նոր միջավայրը։ Մարդիկ այդ իմաստով շատ նման են կենդանիներին. եթե մենք մեզ նրանցից մեկը չենք համարում, ակամա վախ ենք զգում նրանց հանդեպ։ Իսկ վախը ագրեսիայի աղբյուր է, որն անպայման փոխադարձ վախ է առաջացնում ու հնարավոր է՝ փոխադարձ ագրեսիա։ Եվ խնդրեմ, սոցիալական դիսկրիմինացիան չի ուշանա։ Պետք է փորձենք կանխել այդ անցանկալի վիճակը՝ լիարժեք ու որակյալ ապրելակերպին հնարավորություն տալու համար։
Արդյո՞ք օտար երկրում ունեցած այդպիսի ձեռքբերումը նույնական չի լինի մարդու անհատականության կորստին։
Լոռա
Միջավայրի փոփոխությունը, եթե անգամ լավագույն ձևով է տեղի ունենում, մեծ սթրես է մեզ համար, մեր հոգեբանության համար։ Շատ կարևոր է այդ վիճակին ըմբռնում մոտենալը։ Եթե քո կամքով կամ կյանքի բերմամբ հայտնվել ես մի երկրում, որտեղ պատրաստվում ես ապրել, պետք չէ այն օտար համարել։ Դա անպայման կվնասի, ինչպես ցանկացած նախապաշարմունք։ Բացի այդ, մարդու անհատականությունը ստատիկ չէ։ Երկիր փոխելու դեպքում այն կարող է փոփոխություն կրել, և դա նորմալ է։ Մարդը դրանից չպիտի վախենա կամ ընկճվի։ Իրականում դա շատ հետաքրքիր պրոցես է, որը պետք է շահեկան ձևով հաղթահարել, հնարավորինս խուսափել մանիպուլյացիաներից: Օրինակ, կարող է հարազատի կամ ընկերների կողմից նման արտահայտություններ լսենք՝ «Ոնց որ թե փոխվել ես», «Գնացել, նմանվել ես նրանց» և այլն։ Պետք է գիտակցաբար մոտենանք և՛ մեր մտերիմների նման դատողություններին, և՛ ինքներս մեզ։ Անցումային փուլում պետք է ուրախությամբ ընդունենք ցանկացած ադապտիվ փոփոխություն մեր մեջ։
Ինպե՞ս կարող է մարդը հաղթահարել մենակությունը դրսում ապրելու պարագայում:
Լոռա
Շատ կարևոր է հաղթահարել հոգեբանական անջրպետները։ Հարկավոր է լինել բաց, նախապաշարմունքներից ազատ։ Մենք բոլորս տարբեր ազգերի մասին ունենք կարծրացած պատկերացումներ, որոնք մեր ընկալման հորիզոնը խիստ սահմանափակում են։ Օրինակ, երբ ես նոր էի տեղափոխվել Շվեյցարիա, անընդհատ լսում էի, որ շվեյցարացիները շատ փակ են, ընկերասեր չեն ու ամենակարևորը՝ ընկերներին իրենց տուն չեն հրավիրում։ Հիմա իմ ընկերների մեծ մասը շվեյցարացիներ են, ու ես շատ սիրով ու հաճախ հյուրընկալվում են իրենց։ Պետք է գտնել նույն հետաքրքրություններն ունեցող մարդկանց, ձեռք բերել կոմունիկացիոն հմտություններ, որոնք թույլ կտան ամեն տեղ լինել սպասված ու ցանկալի։ Այդ դեպքում երբեք մենակ մնալու վախ չեք ունենա, եթե շփումները կարևոր են ձեզ համար։
Դուք ի՞նչ մեթոդներով եք աշխատում Ձեր այցելուների հետ։
Լոռա
Ես աշխատում եմ բացառապես գիտական մեթոդներով ու տեխնիկաներով․ կոգնիտիվ վարվեցողական թերապիա, վարվեցողական անալիզ, դիալեկտիկ մեթոդ, կլինիկական հիպնոզ։ Աշխատում եմ նաև որպես պրոֆայլեր՝ անհատների և կազմակերպությունների համար։ Ինձ համար շատ կարևոր է իմ արած աշխատանքի արդյունքը։ Շատ խստապահանջ եմ ինքս իմ հանդեպ։ Ես տարիներ շարունակ պրպտելով ու աշխատանքային փորձով ստեղծել եմ մի մոդել, որը չափազանց արդյուավետ եմ համարում։
Ի՞նչն է Ձեզ ոգևորում, ներշնչում։
Լոռա
Ինձ համար մեծ ոգեշնչման աղբյուր է իմ այցելուների հոգեվիճակի բարելավումը։ Աննկարագրելի ուրախություն է, երբ տեսնում ես աշխատանքիդ պտուղը՝ հետևում եմ նրանց հաջողություններին, տեսնում այն դրական փոփոխությունները, որոնք համատեղ աշխատանի արդյունքում են մերը դարձել։ Դա միջանձնային պրոֆեսիոնալ հարաբերությունների տրանսֆորմացիա է, որը չնայած իմ խիստ գիտական ու սիստեմավորված մոտեցմանը՝ ամեն անգամ ինձ հրաշք է թվում։
Ի՞նչ եք մաղթում մարդկությանը 2025-ին։
Լոռա
Մաղթում եմ ամենակարևորը՝ ողջամտություն, առողջ հետաքրքրություններ ու ստեղծարարություն։
Լոռա Սգոլիկի հետ զրուցեց` LHay Azian-ը
Լոռա Սգոլիկը բնակվում է Ցյուրիխում (Շվեցարիա) նա հրաշալի հոգեբան է, հաճախ է արդյունավետ ու որակյալ օգնություն ցույց տվել դժվարին հոգեբանական ծանր խնդիրների առջև գտնվող մարդկանց: ՈՒնի մի քանի մասնագիտություն, նաև լեզվաբան ու փիլիսոփա է, շուկայագետ (մարքեթոլոգ): Նրա` «ԱՇԽԱՐՀԸ` ԿՈՄԱՅԻ ՄԵՋ», հոդվածը երկար ժամանակ մեր ամենաընթերցվածների ցանկում էր:
https://www.nidoragir.com/2020/03/blog-post_27.html
Ղարսի և Մոսկվայի պայմանագրերը չեղարկելու հայցը երեք տարի Ռուսաստանի դատական ատյաններում քննարկվելուց ու մերժվելուց հետո, դուռ է բացվել վճիռը բողոքարկելու ՄԱԿ-ի մարդու իրավունքների դատարան: Գեորգի Անտոնով-Միրզախանյանը այս հարցում վճռական է և գործն ուզում է հասցնել միջազգային, վերջնական փուլին, այդ մասին նա ասաց «Նոյան տապանին» տված հարցազրույցի ժամանակ: Նրանք, ովքեր կարող են անհրաժեշտ ու օգտակար խորհուրդներ տալ, աշխատել, աջակցել պարոն Միրզախանյանի հետ` դա կարող են, այն կլինի խորհրդատվական, իրավաբանական ու այլ եղանակով` միայն ու միայն խրախուսելի է, առջևում մի քանի ամիս ժամանակ է մնացել, իսկ գործլ անհրաժեշտ է անհապաղ, հենց հիմա: Շնորհակալ կլինենք ձեր արձագանքի համար:
Տեսաերիզի ամբողջական տարբերակն այստեղ.
-Ռուս-թուրքական 1921 թվականի պայմանագրերը քննվում են Ռուսաստանի դատարաններում
-Ով է վերջին 20 տարիներին փչացրել ռուս-հայկական հարաբերությունները՝ բարելավելու փոխարեն